23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայկական քաղաքական մտքի գլխավոր հակասությունը հենց դա է՝ օտարամոլ ռոմանտիզմ և ազգային պրագմատիզմ։ Այդ երկու ընդգծված բևեռներում էլ կարող են լինել ազնիվ, անկաշառ և հակառակը՝ խիստ շահամոլ, անպարկեշտ մարդիկ, կարող են լինել ավելի կամ պակաս խելացի և կրթված գործիչներ։ Սա աշխարհայացքի խնդիր է, և պատմությունը ցույց է տալիս՝ երբ հանգուցային կետերում մենք հակվում ենք պրագմատիզմին, այդ ժամանակ ենք հաջողություններ ունենում։
Ինձ համար այդ պրագմատիկ մտածողության կրողներ են, օրինակ, պատմաբան Լեոն, մեր մեծագույն գրող Հովհաննես Թումանյանը։ Վստահաբար, այդպես մտածողներ եղել էին նաև նրանցից առաջ, և պատմաբանները կարող են նման օրինակներ բերել։ Նորագույն ժամանակներում պրագմատիզմի լավագույն օրինակներ են տվել Լևոն Տեր-Պետրոսյանը և «Ղարաբաղ» կոմիտեն՝ իր ընդհանրության մեջ։ Ուրիշ հարց, որ ներկայիս ՀԱԿ-ը, իմ կարծիքով, շեղվել է այդ սկզբունքներից։
Բայց կարևորն այն է, որ մտածողության այս «դպրոցն» իր հետևորդներն ունի, որովհետև այսօր նույնպես հանգուցային կետ է։ Եվ ահա Հովհաննես Իգիթյանը՝ այն գործիչներից մեկը, որը ձգտում է վերականգնել ՀՀՇ-ն որպես քաղաքական կառույց, տվել է գրեթե նույն հարցը. «Թող ցույց տան Պուտինի տված այն երաշխիքը, որով Ղարաբաղը ստացավ անվտանգության երաշխիք»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը գնել է Արեշի (Էրեբունու) շուկան և այնտեղ հերթական «Երևան սիթի» սուպերմարկետն է բացելու։ Իսկ առևտրականներին տարածքն ազատելու համար մինչև դեկտեմբերի 31-ը ժամանակ է տրվել։
Արեշի շուկայի տարածքում առևտրով են զբաղվում իրենց ստացած բերքը իրացնող տասնյակ գյուղացիներ, մանրավաճառներ, խանութպաններ։ Անհայտ է, թե ինչով են զբաղվելու առևտրականները 2014թ. հունվարից սկսած։ Փոխարենը Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» սոպերմարկետների թիվը կհասնի 9-ի՝ չհաշված «Փակ շուկան» և «Գուրմանը»։ Այս անգամ օլիգարխ պատգամավորն իր բիզնեսն ընդլայնում է քրտինքով գոյատևող գյուղացիների ու մանրավաճառների հաշվին:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Այսօր «Կոնգրես» հյուրանոցում, ժամը 12-ին վերջապես կայանալու է ՀՀՇ-ի վերածննդի համագումարը։ Հրավիրված են «Ժառանգությունը», Արամ Սարգսյանի «Հանրապետությունը», Պահպանողական, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունները, ՀՅԴ-ն։ Նախաձեռնող խմբի անդամ, ՀՀՇ նախկին նախագահ Արարատ Զուրաբյանն ասաց, որ հրավիրել են բոլոր ընդդիմադիր կուսակցություններին։ Իսկ ՀԱԿ-ը, որը համարվում է ՀՀՇ-ի իրավահաջորդը, հրավիրյալների թվում չէ։ Թե ինչու՝ թերևս հասկանալի է։ ՀՀՇ-ն «գեղի կլուբ» համարելով՝ Տեր-Պետրոսյանն ամիսներ առաջ փորձեց պատմության գիրկն ուղարկել այն, և վերածնվողների նախաձեռնությունն էլ ըստ էության «վրեժի» զգացումից մղված էր։
Մեր տեղեկություններով, համագումարին չի մասնակցի նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որի նախագահը նախկին ՀՀՇ փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանն է։ Հիշեցնենք, որ ՀՀՇ–ից ժամանակին հեռացածները, այդ թվում՝ Արարատ Զուրաբյանն ու Ալիկ Արզումանյանը, «Ազատ դեմոկրատների» նախաձեռնողներից էին, հետագայում նրանք տարբեր փուլերում տարաձայնություններ ունեցան Քոքոբելյանի հետ և լքեցին նաև ԱԴ-ն։ Այժմ նախկին ընկերների միջև ոչ մի շփում չկա։ Իսկ իշխանական թևից հրավիրյալներ կա՞ն՝ հետաքրքրվեցինք մենք։ «Ոչ, ոչ»,– շտապեց պատասխանել Զուրաբյանը։ Կառավարությունի՞ց էլ չկան, մասնավորապես վարչապետը։ «Նույնիսկ Ձեր տնից չկան»,– նեղացած նետեց Զուրաբյանը՝ հավանաբար կարծելով, թե ակնարկում ենք իր ծննդյան օրվա տոնակատարությունը, որին մասնակցել էր նաև Տիգրան Սարգսյանը, և ինչի մասին լրատվամիջոցներն օրեր շարունակ գրում էին:
Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում:
Տեր Ասողիկ քահանան շարունակում է պնդել, որ տիրապետում է այն գործիքին, որի միջոցով անսխալական ձևով կարողանում է տարբերակել հայերին ոչ հայերից։ Հոգևորականներից ոչ մեկը դիմադրություն ցույց չտվեց այդ տեսությանը, հակառակը՝ բոլորը, այդ թվում նաև՝ եկեղեցական աստիճանակարգում քահանայից ավելի բարձր գտնվողները հաստատեցին, որ Հայ առաքելական եկեղեցին այն դեմարկացիոն գիծն է, որից անդին մարդը դադարում է հայ լինելուց։ Գոռոզությունը, որքան հասկանում եմ, մահացու մեղք է համարվում, իսկ կարո՞ղ է արդյոք լինել ավելի մեծ ամբարտավանություն, քան ստանձնել այն դատավորի դերը, որը կորոշի, թե ով է հայ, իսկ ով հայ չի, կամ առնվազն՝ ով է ավելի լավ, ավելի «իսկական», ազգային ինքնությանն ավելի համապատասխանող, իսկ ով՝ երկրորդ կարգի՝ ավելի քիչ համապատասխանող կամ գուցե ընդհանրապես չհամապատասխանող անձ է։ Կարո՞ղ է արդյոք որևէ բարձրաստիճան կամ «ցածրաստիճան» հոգևորական կամ որևէ աշխարհական, մի խոսքով՝ որևէ մեկս այսպիսի դեր ստանձնել։
Գերմանացիները շատ ավելի պրակտիկ և «հաշվարկող» ազգ լինելով՝ 1930-ական թվականներին իրենց ցեղին պատկանելու պարզ գործիք են գտել։ Կհամաձայնեք, տեր Ասողիկի առաջադրած թեստը բավականին բարդ է։ Ես, օրինակ, կասեմ, որ ինձ համարում եմ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, իսկ տեր Ասողիկը կասի՝ «ոչ, դու աթեիստ ես և, հետևաբար, հայ չես», և մեկս մյուսին չի կարողանա համոզել)։ Իսկ ահա գերմանացիները գնացին իրենց հատուկ «գիտական» ճանապարհով, վերցնում էին քանոնը, մոտեցնում էին մարդու գանգին և պարզ չափանիշներով ղեկավարվելով՝ որոշում էին՝ նա ճշմարիտ արիացի՞ է, թե՞, ասենք, հրեա է կամ սլավոն։ Այսպիսով, «ցեղային ինքնությունը» որոշված էր, և ըստ այդմ՝ պարզ էր՝ տվյալ անձնավորությունը կոչված է իշխելո՞ւ, ծառայելո՞ւ, թե՞ ընդհանրապես գազային խցիկ գնալու»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:
Թերթի տեղեկություններով՝ այն օրը, երբ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հասկացել է, որ իրեն Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն արդեն զրկում է ՀՀ ԵԽԽՎ պատվիրակության կազմում ընդգրկված լինելու հնարավորությունից, վերջինս Արգամիչին գործարք է առաջարկել։ Փոստանջյանը Աբրահամյանին ասել է, թե առաջարկում է վերցնել մնացած բոլոր պատվիրակություններում «Ժառանգության» հասանելիք քվոտան և դրա դիմաց՝ թողնել իրեն մնալ ԵԽԽՎ պատվիրակության կազմում։ Գործարքը, բնականաբար, մերժվել է։
Մեր ունեցած տեղեկություններով, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի անձնական խնդրանքով, Զարուհին շրջում է մամուլի ակումբից ակումբ և փորձում է համոզել, որ Դավիթ Հարությունյանը չէր կարող իրեն ձայնի իրավունք չտալ ու կեղծ հղումներ է անում ԵԽԽՎ կանոնադրության մեջ գոյություն չունեցող ինչ-որ կետերի։ Այս պաշտպանության դիմաց Դավիթ Հարությունյանը Զարուհուն է խոստացել ինչ-որ ժամանակ անց խնդրել Հովիկ Աբրահամյանին՝ վերջինիս կրկին վերականգնելու ԵԽԽՎ պատվիրակության կազմում։
Հավելենք նաև, որ տարբեր ՀՀԿ-ականներ ԵԺԿ վերնախավից ճշտել են, որ խումբը Զարուհուն որևէ մտադրություն չի ունեցել հարց հնչեցնելու իրավունք տալ։ Ավելին, ԵԺԿ վերնախավից անձամբ ԵԽԽՎ ԵԺԿ խմբակցության ղեկավար Պեդրո Ագրամունտին են հարցրել, և նա կտրականապես հերքել է՝ ասելով, որ իրենք երբեք Փոստանջյանին չէին տա հարց տալու իրավունքը, այն էլ՝ իր երկրի նախագահին:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել ՀՀ Ազգային ժողովում: Աշխատակազմի անդամներից մեկի հետ «անմեղ», կենցաղային մակարդակի խոսակցության ժամանակ, թերթի թղթակիցը նույնքան «անմեղ», կենցաղային կոնտեքստում տվել է ԱԺ փոխնախագահներից մեկի անունը: Սա ցնցել է ԱԺ աշխատակազմում երկար տարիներ աշխատող զրուցակցին, նա սկսել է աչքով-ունքով հասկացնել, որ պետք չի խոսակցությունը շարունակել, որ իրենց լսում են և այլն:
Միջադեպի ողջ զավեշտն ու միաժամանակ ողբերգությունն այն է, որ խոսակցությունը ընթացել է «կանանց սենյակում» լվացվելու և հայելու առաջ հարդարվելուն զուգահեռ: Այն, որ Ազգային ժողովում արդեն տևական ժամանակ է բոլորը «կեսբերան» են խոսում, բոլոր կարևոր հատվածներում անցնում համր հաղորդակցության, աչքով֊ունքով և ձեռքերի շարժումներով միմյանց բան հասկացնելուն, հայտնի է բոլորին: Այս շենքում օդի մեջ սավառնում է մի համոզմունք, որ բոլոր սենյակները դահլիճներն ու միջանցքները պատված են «ժուչոկներով», և այնտեղ գտնվողների յուրաքանչյուր խոսք ձայնագրվում է և հայտնվում համապատասխան մարմինների սեղաններին: Որոշ ժամանակ առաջ ԱԺ-ում գործում էր ավանդույթ, երբ տարբեր մարդիկ իրենց կարևոր խոսակցությունները վարում էին բակում, ծառերի տակ: Սակայն վերջին շրջանում Աժ բակում անգամ չեն հանդիպում «կոնսպիրատիվ» զրույցի բռնված անձինք: Ու եթե սա մինչև երեկ տարակուսելի էր, ապա երեկվա միջադեպից հետո պարզ է. կասկածներ կան որ «ժուչոկներ» են տեղադրվել նաև ծառերի վրա, նստարանների տակ և սյուների գլխին:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Չի բացառվում, որ Արարատի քաղաքապետի ընտրություններում առաջադրված ԲՀԿ թեկնածու Սամվել Բարսեղյանն ինքնաբացարկ հայտարարի։ ԲՀԿ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այդ հարցով զբաղվում է Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը. նա փորձում է համոզել խնամի Ծառուկյանին՝ հանել ԲՀԿ թեկնածուին մրցապայքարից։ Բանն այն է, որ այս տարածաշրջանի ոստիկանապետը Հովիկ Աբրահամյանի եղբորորդին է՝ Արսեն Աբրահամյանը, և եթե քաղաքական որոշում լինի՝ ընտրակաշառք բաժանողներին բռնել-դատելու, ապա վերջինս պետք է գործի, հակառակ դեպքում աշխատանքից կարող է թռչել, քանի որ Վովա Գասպարյանը խստիվ զգուշացվել է, որ որևէ մեկը որևէ բան «չի բաժանելու»։
Ի դեպ, մեկուկես տարի առաջ Արսեն Աբրահամյանի դուստրն իրենց փողոցում վրաերթի էր ենթարկել հարևանի երեխային։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գագիկ Ծառուկյանն օրերս եղել է մարզում, հանդիպել տեղի իշխանությունների հետ, սակայն թեկնածուի հարցը դեռ բաց է։ Ի վերջո, ԲՀԿ թեկնածուն ինքնաբացարկ հայտնելո՞ւ է՝ փորձեցինք ճշտել Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից։ «Ոչ, չի հայտնելու»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
18 հազար դրամ գործազրկության նպաստների վերացման ֆոնի վրա պետական բարձրագույն բյուրոկրատիայի աշխատավարձի բարձրացումը իսկապես արտառոց քայլ է։ Կառավարությունն այդպես էլ չկարողացավ բացատրել, թե ինչու է ուզում գործազուրկներից խլել այդ՝ թեկուզև չնչին, նպաստը։ Գուցե կան պատճառներ, որոնց մասին բարձրաձայն չի՞ ասվում։ Օրինակ՝ ինչ-որ գաղտնի ծրագիր կա՝ մոտակա ամիսներին աշխատատեղերի «բում» ապահովելու։
Կառավարության և Ազգային ժողովի այդ անխոհեմ և անտրամաբանական քայլը սեփական աշխատավարձի բարձրացման հետ զուգորդելը վկայում է տարրական քաղաքական հոտառության բացակայության կամ գուցե իսկապես ցինիզմի մասին։ Մինչդեռ աշխատավարձերի բարձրացման խնդիրն իսկապես գոյություն ունի, և եթե նպատակ չդնենք մեր քաղաքացիների մեծամասնությանը հաճոյանալու և բուռն ծափահարությունների արժանանալու, ապա առաջարկում եմ մտածել»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:
«Օրեր առաջ Վանաձորում մրցումների մեկնած Երևան քաղաքի բնակիչ 15-ամյա Դավիթ Հովակիմյանի սպանության մեջ մեղադրվող Կարեն Կունգոցևը՝ Անահիտ Հարությունյանի միջոցով նամակ է փոխանցել լրատվամիջոցներին՝ խնդրելով հրապարակել այն։
Նամակում Կունգորցևը, մասնավորապես, գրել է, որ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող ՀՀ ոստիկանության «Հերթապահ մաս» հաղորդման մեջ ցույց են տվել իր նկարը և ասել, թե Կունգորցևն իր մեղքն ընդունել է, մինչդեռ դա իրականությանը չի համապատասխանում. «Նշեմ առաջին պատճառը՝ ես ոստիկանությունում ասել եմ, որ հանցագործության հետ կապ չունեմ, ասեմ ավելին՝ դեպքի օրը եղել եմ աշխատանքիս վայրում։ Իսկ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հաղորդում տվեցին այն մասին, որ Կարեն Կունգորցևը խոստովանել է կատարած հանցագործությունը։ Հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում և կատարված հանցագործությանն այլ ընթացք է տալիս։ Ես դեպքի հետ կապ չունեմ։ Պահանջում եմ իրակական մարդասպանին բացահայտել»,– իր նամակում գրել է սպանության մեջ մեղադրվող Կունգորցևը։
«Հոկտեմբերի 12-ի առավոտյան աշխատանքի վայրից Կարենն ինձ զանգեց, ասեց՝ մամ, ինձ 3000 դրամ գումար ա պետք, ես ասեցի՝ կտամ ու ինքը եկավ տուն, փողը վերցրեց և դուրս եկավ։ Մեր բնակարանի մոտ այգի կա։ Դուրս գալուց մտել էր այգի և քայլելով գնացել դեպի կանգառ, որտեղից պետք ա նորից գնար աշխատանքի։ Սպանության դեպքը լինում ա ժամը 5-6-ի կողմը գիշերօթիկ դպրոցի մոտակայքում, բայց ինքը կապ չունի դրա հետ, ոչ էլ կապ ունի էդ երեխեքի հետ, ոչ մի առնչություն չունի իրանց հետ ու ընդհանրապես տեղյակ չի, թե ինչ ա կատարվել։ Ոստիկանները երեկոյան Կարենին աշխատանքի վայրից տանում են ոստիկանական բաժանմունք՝ ասելով, որ բան են ուզում իրենից հարցնել։ Անչափահաս բոլոր երեխաներին առանց ուսուցիչների, առանց ծնողների տանում են ոստիկանություն։ Ես չգիտեի, թե ինչ ա էնտեղ կատարվում, երեկոյան 12-ին ոստիկանությունից գալիս են, Կարենին են հարցնում, ես էլ իրանց հետ գնում եմ բաժին։ Կարենի փաստաբանը՝ Գուրգենը, ինձ ասում ա, որ Կարենին են կասկածում 15-ամյա տղային սպանելու մեջ նրա համար, որ նախկինում դատապարտված ա եղել»,– թերթի հետ զրույցում պատմել է Կարենի մայրը՝ Տիկին Անահիտը։ Նրա խոսքով, երբ ինքը տեսակցել է իր որդու հետ, տեսել է, որ նա կաղում Է։ Կարեն Կունգորցևը մորն ասել է, որ ծեծի է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից, նրան ստիպել են, որ այս գործը «վիզ» վերցնի։
«Երևանի խմբի սպանված տղան կրել ա Վանաձոր խմբին ու չգիտեմ՝ ինչ ա կատարվել, իրար մեջ տղաները ասել են՝ տեսաք, մենք ձեզ ոնց կրեցինք, ու սկսկել են այլ խոսքեր ասել իրար, հետո էլ սկսել են իրար ծեծել։ Ասեմ իմանաք, որ ամբողջ քաղաքն ա խոսում, թե հանցագործությունը կատարել ա մի հարուստի տղա, խոսքը ոմն ԿԳԲ-ի Արտակի որդի, 16 ամյա Արթուրի մասին ա։ Նա է այդ հանցանքը կատարել։ Նա Վանաձորի խմբից ա ու մասնակցել ա էդ մրցումներին։ Այլ մանրամասներ դեռ չգիտեմ»,– ասել է տիկին Անահիտը։
Ըստ նրա, իր որդին և նույն խցում գտնվող Միհրան Մելքոնյանը անժամկետ հացադուլ են հայտարարել։ Միհրան Մելքոնյանը Կունգորցևի նամակի մեջ ևս գրել էր, որ անժամկետ հացադուլ է հայտարարում Կարեն Կունգորցևին անօրինական դատապարտելու դեմ։ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը թերթի հետ զրույցում հաստատել է, որ Վանաձոր ՔԿՀ-ում գտնվող Կարեն Կունգորցևը և Միհրան Մելքոնյանը հոկտեմբերի 22-ից հացադուլ են հայտարարել՝ բողոքելով քրեական գործերից։
«Կարենը շատ վատ վիճակում է, այլայլված, անգամ չէր կարողանում խոսել, տեղը չէր գտնում, ինձ ասում էր՝ իմ հետ մի բան կանեմ, որ չապրեմ, որովհետև ուրիշի արած հանցանքի համար չեմ ուզում պատասխան տալ»,–Կունգորցևի մոր խոսքերն է փոխանցում թերթը։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Իր որդու հետ տեղի ունեցած սկանդալից հետո երեկվա դրությամբ սպորտի նախարար Յուրի Վարդանյանը դեռ հրաժարականի դիմում չէր ներկայացրել, թեև անգամ իշխանական պատգամավորներն էլ նախօրեին Ազգային ժողովի միջանցքներում կարծիք են հայտնել, որ Վարդանյանը պետք է տեղի ունեցածից հետո հրաժարական տա նախարարի պաշտոնից:
Նախարարը, սակայն, ընդհատակ է անցել և նրանից որևէ մեկնաբանություն, արդեն մի քանի օր է, ստանալ չի հաջողվում: Փոխարենը, ԱՄՆ-ում ապրող մեր քաղաքացիները տեղի ունեցածից հետո նորանոր պատմություններ են պատմում Վարդանյան ընտանիքի ամերիկյան անցյալից: Մասնավորապես, երեկ ԱՄՆ-ից խմբագրություն զանգահարած կինը պատմել է, թե ֆինանսական ինչ գործերով է այնտեղ զբաղված եղել մեր փառապանծ մարզիկը, անգամ երկու սենատորի ստորագրություն է կեղծել և առանց նրանց գիտության, նամակներ դրել շրջանառության մեջ:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.