29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կարող է խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրվել, եթե Ազատության հրապարակ գնալու նրա որոշման շուրջ դաշինքի երեք կուսակցությունները ընդհանուր որոշում կայացնեն:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Իշխանական կուլիսներում անհանգստություն կա` ապրիլի 9-18-ն ընկած լյուֆտի մասով, երբ Սերժ Սարգսյանը մեկ շաբաթ դե ֆակտո իշխանություն չի ունենալու, առաջադրվելու դեպքում էլ ընդամենը թեկնածու է լինելու: Տագնապը ոչ թե ընդդիմադիրների հանրահավաքների հետ է կապված՝ «Տեսանք, էլի, իրենց միտինգները, երկուսուկես մարդ է հավաքվում», այլ` ՊՊԾ-ի գրավման տիպի փորձերի՝ ասաց իշխանական մեր աղբյուրը:
Դա է պատճառը, որ համապատասխան մարմիններին հրահանգ է տրված աչալուրջ լինել, վերջին օրերին խստացվել են հատուկ պահպանվող օբյեկտների, առաջին հերթին՝ մետրոյի հսկողությունը: Ճիշտ է, դա բացատրում են քուրդ ահաբեկիչների հայտնաբերման փաստով, որոնք պետք է «Հայաստանի միջով անցնեին դեպի Իրան, ապա` Թուրքիա», սակայն իրական պատճառը ներքին «ինցիդենտները» բացառելն է:
«Հրապարակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Այս օրերին ՀՀ նոր նախագահ Արմեն Սարգսյանը գտնվում է Լոնդոնում և դեռ Հայաստան չի վերադառնա, կմեկնի Միացյալ Նահանգներ` հայ համայնքի հետ հանդիպման: Իրան ու Վրաստան ևս կմեկնի, սակայն պաշտոնն ստանձնելուց հետո: Սարգսյանը հանդիպման պայմանավորվածություններ ունի նաև Հայաստանում: Նա մեծ հարգանք է տածում Կարեն Սերոբիչի նկատմամբ և մինչ ընտրվելը ցանկացել է հանդիպել Ստեփան Դեմիրճյանի, տիկին Ռիմայի հետ, լինել Կարեն Դեմիրճյանի թանգարանում, սակայն պարզվել է, որ Ստեփանը հիվանդ է, հանդիպումը հետաձգվել է:
Հայաստան վերադարձից հետո առաջին հանդիպումը կլինի ՀԺԿ-ի հետ: Ի դեպ, Արմեն Սարգսյանը հանդիպել է նաև Ռոբերտ Քոչարյանի հետ` առաջադրման փուլում, սակայն չեն ցանկացել այդ մասին բարձրաձայնել:
Սարգսյանը մեծ ցանկություն ունի նախագահների համագործակցության ինստիտուտը կայացնել և առաջիկայում կհանդիպի նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Նա ջերմ հարաբերություններ ունի ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի և նախագահի աշխատակազմի երկարամյա ղեկավար Շահեն-Կարամանուկյանի հետ: Ասում են՝ հեռախոսազրույց է ունեցել նաև Հրանտ Բագրատյանի հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Ադրբեջանը ԱԳՆ է հրավիրել Բաքվում ԱՄՆ դեսպանին եւ իր դժգոհությունն է հայտնել Միացյալ Նահանգներին՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի ամերիկյան այցի կապակցությամբ: Այցի ընթացքոմ Բակո Սահակյանը հանդիպում կունենա կոնգրեսական շրջանակների հետ: Սահակյանն ամենեւին առաջին անգամ չէ, որ այցելում է ԱՄՆ: Իհարկե, նախորդ այցերը կրել են ավելի շուտ հայկական շրջանակային բնույթ եւ, թերեւս, առաջին անգամ Կոնգրեսի շրջանակի առկայությունն անհանգստացրել է Բաքվին: Մյուս կողմից, ԱՄՆ Կոնգրեսի շրջանակում Արցախի բարձրաստիճան պատվիրակության հանդիպումներ եղել են ավելի վաղ, իհարկե ԱԺ նախագահի մակարդակով:
Գուցե Բաքուն ուշադրության է արժանացնում եւ զգայուն ընկալում նախագահական մակարդակը, հաշվի առնելով հատկապես Արցախում նախագահական ուժեղ համակարգի առկայությունն Արցախում: Բոլոր դեպքերում, Բաքվի արձագանքը բավականին նշանային է Բակո Սահակյանի այցի առումով եւ, թերեւս, «մատնում» է որոշակի քաղաքական տողատակեր, որ առկա է ամերիկյան այցի շրջանակում: Չի բացառվում, անշուշտ, որ Բաքվին անհանգստացնում է ոչ այնքան այցն ինքնին, որքան դա առիթ է Սպիտակ տան հետ, այսպես ասած, որոշակի ամուր դիրքերից խոսելու, կամ այլ կերծ ասած՝ «մունաթ գալու» առիթ ունենալու համար, եւ Ադրբեջանը փորձում է օգտագործել այդ առիթը, Սպիտակ տանը կամ պետքարտուղարությանը գործնականում դնելով Կոնգրեսի համար արդարանալու անհրաժեշտության առաջ:
Իհարկե, խոսք չկա Կոնգրեսի ղեկավարության քաղաքականության մասին, եւ ինչպես ԱՄՆ նախկին փոխնախագահ Բայդենն էր դատական համակարգի անկախության մասին լիկբեզի ենթարկում Էրդողանին՝ Գյուլենին հանձնելու նրա պահանջի առիթով, այդպես էլ, թերեւս, այժմ կարիք կա լիկբեզի ենթարկել կրտսեր եղբորը՝ խորհրդարանական ժողովրդավարության մասով: Սակայն Ալիեւին այդ ամենը երեւի թե հայտնի կլինի, նա պարզապես փորձում է առիթն օգտագորել ԱՄՆ հետ որոշակի դիրքերից խոսելու համար՝ արտահերթ ընտրությանն ընդառաջ: Որքան էլ Ալիեւի համար նշանակություն չունի, թե ինչ կասեն դիտորդները, որքան էլ նա պարզապես իրեն թույլ է տվել ցինիկաբար փակել Բաքվի ԵԱՀԿ գրասենյակը, իսկ հետո էլ հասնել նրան, որ փակվի Երեւանում ԵԱՀԿ գրասենյակը, այդուհանդերձ, նրա համար շատ կարեւոր է թիվ մեկ գերտերության մոտ իր վերարտադրության գոնե նվազագույն լեգիտիմությունը:
Պարզապես Ալիեւը փորձում է առիթն օգտագործել այն ոչ թե խնդրելու, այլ, այսպես ասած, «բարտեր» անելու համար: Մյուս կողմից, բացառված չէ այն, որ Ալիեւը տվյալ դեպքում միջնորդ է, այսինքն՝ «քաղաքական բրոկերություն» է անում կամ Թուրքիայի, կամ ծայրահեղ դեպքում Ռուսաստանի համար, հաշվի առնելով ԱՄՆ-ի հետ այդ երկուսի լարված հարաբերությունը եւ ակնկալելով, որ այդպիսով, ուղղակի թե անուղղակի, ծառայություն մատուցած կլինի նրանց: Այդ ամենի հետ մեկտեղ, իր հերթին հետաքրքրական է այն, որ դա տեղի է ունենում արցախյան խնդրում ռազմական լուծում չունենալու, այլ կերպ ասած՝ Բաքվին պատերազմն արգելելու մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերի հայտարարությունից օրեր անց: Հնարավոր է՝ Բաքուն փորձում է այսպես ասած հակադարձել Վաշինգտոնին:
Անշուշտ, զուտ քաշային կատեգորիաների առումով այդ ամենն ինքնին ծիծաղելի է, խնդիրը սակայն այն է, որ պետք չէ ժամանակ վատնել ծիծաղելու վրա: Ու նաեւ պետք չէ բավարարվել նրանով, որ Բաքվի այդօրինակ քայլերը թողնում են որոշակի հուսահատ տպավորություն:
Ամբողջ հարցն այն է, թե Հայաստանն ու Արցախը ինչ նոր իրավիճակ կարող են ստեղծել այդ մթնոլորտում, օգտագործելով ընձեռված հնարավորությունները: Բանն այն է, որ Բաքուն այդպիսով, կամա թե ակամա, քաղաքական շոշափելի կշիռ է տալիս Բակո Սահակյանի ամերիկյան այցին, ավելին, քան գուցե այն կարող էր ունենալ: Հարցն այն է, թե հայկական կողմն ինչպես կարող է աշխատել, ինչպես կարող է օգտագործել այդ հավելյալ հնարավորությունը»:
«Ժամանակ».
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը «ցնցող» շնորհավորանք էր պատրաստել Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ:
Անցած ուրբաթ հեռարձակված «Լավ Երեկո» հաղորդումը քննադատության մեծ ալիք է բարձրացրել: Պատճառներից մեկը Արուս Տիգրանյանի «շնորհավորանք»-ռեպորտաժն էր «Աբովյան» ՔԿՀ-ից (Կանանց գաղութ):
Լրագրողը հնարավորություն էր ունեցել մուտք գործել ՔԿՀ եւ զրուցել ամենախոցելի խավի՝ ազատազրկված կանանց հետ: Կանանց իրավունքների պաշտպանության օրը դատապարտված կանայք ծաղրի առարկա են դարձել, որի մեղավորն այս դեպքում թերեւս ոչ միայն Հ1-ի ղեկավարությունն է, այլ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը, որը ընտրողական մոտեցում է ցուցաբերել:
«Հետք» պարբերականի լրագրող Գրիշա Բալասանյանը ուշադրություն է հրավիրել մեկ այլ հանգամանքի վրա: Ըստ նրա՝ քրեակատարողական վարչությունը սովորաբար մերժում է լրագրողներին, որոնք փորձում են թույլտվություն ստանալ ՔԿՀ-ներ մտնելու եւ խնդիրներ բարձրաձայնելու համար՝ պատճառաբանելով, թե ծանրաբեռնված ե: Բայց նման հաղորդումների համար թույլտվություն տալիս են: Ըստ բալասանյանի, ՔԿՎ-ն թույլտվությունների հարցում առաջնորդվում է սիմպատիայով»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը պատրաստվում է հետազոտություն իրականացնել ՀՀ Լոռու մարզի Ալավերդի եւ Շնող, Տավուշի մարզի Կողբ եւ Նոյեմբերյան համայնքների վարչական սահմաններում գտնվող տարածքներում:
«Պոլիմետալ Ինթերնեյշնլ Փիէլսի» ընկերությունը, որը տարիներ առաջ գնեց Կապանի լեռնահարստացման կոմբինատը, ռուսական ծագում ունի, գրանցված է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված օֆշորային երկիր համարվող Կիպրոսում, Լիմասոլ քաղաքում: «Պոլիմետալ»-ը հանքեր է շահագործում ՌԴ-ում, Ղազախստանում եւ Հայաստանում:
Ընկերության հայաստանյան ներկայացուցչության մամուլի պատասխանատու Վահրամ Ավագյանից տեղեկացանք, որ հետազոտման արդյունքում ակնկալվում է հայտնաբերել եւ գնահատել ոսկու, արծաթի, պղնձի, մոլիբդենի, կապարի եւ ցինկի հեռանկարային հանքայնացումներ:
Բնապահպաններն ու տեղի բնակիչները բացասաբար են տրամադրված Լոռու եւ Տավուշի մարզերում մեկնարկող ուսումնասիրություների ծրագրին:
Բնապահպանները պնդում են, որ մետաղական հանքերի շահագործումը Հայաստանում անդառնալի կորուստների է բերում եւ այնպիսի էկոլոգիական վնասներ հասցնում, որոնք անհամատեղելի են ստացված արդյունքի հետ:
Ի՞նչ ծավալների ոսկու մասին է խոսքը, երբ են պլանավորում սկսել աշխատանքները, ինչ կոնկրետ վնասների կարող են հանգեցնել նախատեսված աշխատանքները եւ ինչպես են տեղի բնակիչներն ընդունելու օֆշորային ընկերությանը:
Նյութը կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
«ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այս օրերին գտնվում է արտասահմանում։ ԱԻՄ-ական Գագիկ Սարուխանյանից փորձեցինք ճշտել՝ անձնակա՞ն, թե այլ նպատակով է Հայրիկյանը որոշ ժամանակով մեկնել Հայաստանից։
«Այդ մարդն այնքան հանրաճանաչ մարդ է, որ ցանկացած իր շարժը ինչ-որ մի տեղ արդեն քաղաքական է, ինքն իր անձնական գործով մտնում է խանութ, արդեն նա քաղաքական դեմք է, որտեղ էլ մտնում է, իր հարցերը, մարդկանց հետ շփումը, ինքը աշխարհի որ ծայրում էր լինի, իր այցելությունը չի կարող լինել անձնական։ Բայց ես Ձեզ ասեմ, որ ինքը գրքի շնորհանդեսի առումով էլ է արտասահմանում, դա ռուսալեզու գիրք է»,-պատասխանեց Հայրիկյանի ընկերը։
Նշենք, որ նույեմբերից վերջերից Պարույր Հայրիկյանը լռում է, նա հրաժարվել է մինչեւ ապրիլի 24-ը պատասխանել լրագրողների հարցերին, քանի որ Սերժ Սարգսյանը ստորագրել է ԵՄ ասոցացման համաձայնագիրը։ Հենց այդ օրերին էլ Հայրիկյան հացադուլ էր իրականացնում։
Հայրիկյանը ԿԸՀ-ից պահանջում էր 200 հազար քաղաքացու ստորագրություն հավաքելու եւ դրա հիման վրա սահմանադրական հանրաքվե նախաձեռնելու վերաբերյալ ձեւաթուղթը, սակայն մերժում էր ստացել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից: Վերջինս հայտնել էր, որ քաղաքացիների ստորագրությամբ հանրաքվե անցկացնելու մասին սահմանադրական դրույթն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի ապրիլից»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը հարցազրույց է տվել ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին:
Ամերիկացի համանախագահը հայտարարել է, որ ներկայիս ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղում չի կարող պահպանվել երկարաժամկետ հեռանկարում, սակայն հիմնախնդիրը չունի ռազմական լուծում:
Շեֆերը նաեւ ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացին եւ կշարունակի ակտիվ փոխգործակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:
Մեկնաբանելով ամերիկացի դիվանագետի խոսքերը՝ արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը ուշադրություն է հրավիրում նրա մեկ այլ մտքի վրա, որ բանակցային գործընթացում դրական առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ են շարունակական անկեղծ ջանքեր ինչպես հակամարտության կողմերի, այնպես էլ համանախագահների եւ միջազգային հանրության, ինչը վերջին հաշվով հակամարտող կողմերից կպահանջի դժվար որոշումների ընդունում: Մեր զրուցակիցը Շեֆերի խոսքերից եզրակացնում է, որ Միացյալ Նահանգներն ունի հակամարտության կարգավորման իր ուրույն ծրագիրը, սակայն առայժմ չի բացում խաղաքարտերը:
«Շեֆերն ընդհանուր առմամբ ճիշտ է: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ռազմական ճանապարհ չկա, քանի որ պատերազմը կքանդի, կոչնչացնի ողջ տարածաշրջանը, ոչ միայն Ղարաբաղը: Բայց միեւնույն ժամանակ հույս չկա, որ կպահպանվի ստատուս քվոն: Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը գնալով ավելի է ակտիվանում: Սա ինքնին շատ հատկանշական փաստ է: Բացի այդ, նա խոսել է դժվար որոշումների կայացման անհրաժեշտության մասին՝ չպարզաբանելով, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը: Սա բավական հետաքրքիր պահ է նրա հարցազրույցում: Հնարավոր է՝ Միացյալ Նահանգներն ինչ-որ առաջարկներ անի կողմերից մեկին ոչ հրապարակային ձեւով: Պարզ է մի բան, որ Միացյալ Նահանգներն ուզում է տեղաշարժել կարգավորման սառեցված գործընթացը»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում մեկնաբանեց Տրոֆիմչուկը:
Փորձագետը տարօրինակ է համարում այն փաստը, որ ամերիկացի համանախագահ Շեֆերը, խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների մասին, հղում է անում 1975 թ. ստորագրված Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթներին:
«Իմ կարծիքով՝ Հելսինկյան եզրափակիչ ակտը Խորհրդային Միության եւ խորհրդային ազդեցության գոտու փլուզման փաստով ավտոմատ կերպով կորցրեց իր ուժը: Հակառակ դեպքում կարելի է հարցնել Էնդրյու Շեֆերին՝ ցույց տվեք, խնդրեմ, այն սահմանները, որոնք ֆիքսել է Հելսինկյան եզրափակիչ ակտը որպես անխախտ սահմաններ: Այդ դեպքում նախկին խորհրդային բոլոր պետությունները, այդ թվում՝ Հայաստանը եւ Ադրբեջանը, իրենց անփոփոխ տեսքով պետք է մտնեն ԽՍՀՄ-ի կազմի մեջ, իսկ քանի որ դա չկա, տարօրինակ է ասել, որ պետք է հիմնվենք Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների վրա:
Բանակցությունների սեղանին այսօր դրված են մինչեւ 2016 թ. ապրիլյան պատերազմը մշակված փաստաթղթերը, եւ կողմերը չեն հերքում դրանց գոյությունը: Դրանք են Մադրիդյան սկզբունքները: Բայց վերջին երկու տարիների ընթացքում կողմերը հիմնվում են նոր որոշումների վրա: Դրանք են 2016 թ. Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում եւ 2017 թ. հոկտեմբերին Ժնեւում ընդունված որոշումները: Ապրիլյան պատերազմից հետո ի հայտ են եկել մի շարք նոր փաստաթղթեր: Ի՞նչ են տվել այս փաստաթղթերը առաջ շարժվելու համար: Դրանք ոչինչ չեն տվել: Ուստի Շեֆերը պետք է պարզաբաներ՝ գուցե պետք է եւս մի քանի տասնյակ փաստաթղթեր ընդունել, որպեսզի հնարավոր լինի բանակցություններում հասնել առաջընթացի: Չէ՞ որ ինքն էլ իր հարցազրույցում ասում է, որ ներկայիս ստատուս քվոն չի կարող երկար պահպանվել»,- նշեց նա:
Գրիգորի Տրոֆիմչուկի կարծիքով՝ ներկայիս ստատուս քվոն ձեռնտու է ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահող պետություններին՝ բացի Միացյալ Նահանգներից, որն ունի կարգավորման իր ծրագիրը:
«Ինձ թվում է, որ Ամերիկան ունի իրադրության վրա ազդելու իր ծրագիրը, որը միգուցե չի համընկնում այս անվերջ ստատուս քվոյի հետ, եւ Շեֆերն ակնարկում է, որ սպասվում են ինչ-որ դժվար որոշումներ: Թե դա ի՞նչ ծրագիր է՝ Միացյալ Նահանգներն առայժմ չի պարզաբանում՝ հավաքելով իր համար անհրաժեշտ առավելագույն ինֆորմացիա: Առայժմ Միացյալ Նահանգները պահպանում է ինտրիգը: Ես պարզապես համոզված եմ, որ Ամերիկան ունի ինչ-որ ծրագիր, բայց սպասում է իրավիճակի հերթական սրացմանը, եւ այդ ժամանակ նա կբացի իր խաղաքարտերը եւ կդնի սեղանին», – նշեց փորձագետը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Մեր տեղեկություններով՝ ժամանակ առաջ հարկային մարմինները, որոնք չեն խնայում անգամ ռեժիմի սիրելի օլիգարխներին, այդ թվում` Սամվել Ալեքսանյանին, նրա «Աստղիկ» ԲԿ-ում լուրջ խախտումներ են հայտնաբերել` աշխատողների գրանցված չլինելու մասով։ Ստուգումներ են եղել նաեւ նախկին վարչապետ Հովիկ Աբրհամյանի «օբյեկտներում», հատկապես՝ «Նացիոնալ» հյուրանոցային համալիրում․ «Ճիշտ է` ակտի թիվը մեծ չէ` 8 միլիոն դրամ, սակայն քաղաքական ենթատեքստը թափանցիկ է․ առաջիկայում սպասվող ակտիվ քաղաքական զարգացումների ֆոնին Հովիկ Աբրահամյանին զգուշացվում է` խելոք նստել տեղը»: Ի դեպ, նույն աղբյուրի փոխանցմամբ, Արգամիչը վերջերս հաճախ է լինում Թբիլիսիում ու Սոչիում, այցելում է իր նախկին ծանոթներին, վայելում է ազատ կյանքը։
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Դիտելով կադրերը, որոնցում ցուցադրվում էին ադրբեջանական մանկապարտեզում 3-4 տարեկան երեխաների հետ անցկացվող «ատելության պարտադիր վարժությունները», ես հիշեցի Ջորջ Օրուելի «1984» վեպը, որում կուսակցության անդամները ամեն օր պետք է նայեին երկու րոպեանոց ֆիլմ «կուսակցության թշնամիների» վերաբերյալ, եւ հանդիսատեսները պարտավոր էին իրենց ատելությունն արտահայտել ընտրված թիրախների հանդեպ:
Թեեւ անգլիացի գրողի երեւակայության եւ ադրբեջանական իրականության դրսեւորումները ծայրահեղական են, բայց ասել, թե դա ինչ-որ արտառոց, պատմության մեջ երբեւէ չհանդիպած երեւույթ է, ցավոք, «լավատեսական չափազանցություն» կլիներ:
Վստահ եմ, որ նախորդ դարում նացիստական Գերմանիայի մանկապարտեզներում նույնպիսի «դասընթացներ» էին անցկացնում երեխաների հետ եւ նույնպիսի զգացմունքներ էին արթնացնում հրեաների եւ սլավոնների հանդեպ:
Որո՞նք են մարդկանց գազազեցնելու, գազան (կամ երբեմն անասուն) դարձնելու մեխանիզմները: Գլխավորն, անշուշտ, ապատեղեկատվությունն է: 30 տարի առաջ Սումգայիթ էին գործուղվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալները եւ պատմում էին մարդկանց, թե ինչպես են Հայաստանի քաղաքներում զանգվածաբար բռնաբարում ադրբեջանցի աղջիկներին, կամ ինչպես է Կապանից Նախիջեւան հասել մի գնացք, որն ամբողջությամբ լցված էր ադրբեջանցիների դիակներով:
Հասարակ մարդիկ հակված չեն տեղեկատվությունը քննադատաբար ընկալելու, հատկապես այն դեպքում, երբ տեղեկատվությունը ներդաշնակ է իրենց մթին բնազդներին: Ինչպիսի՞ «հակաթույն» կա ուղեղների այդ մթագնման դեմ: Իմ պատկերացրած «հակաթույնը» հետեւյալն է. այդ պահին Ադրբեջանում պետք է հայտնվեին մի քանի հեղինակավոր մտավորականներ եւ ասեին՝ «ժողովուրդ ջան, մի պահ մտածենք՝ արդյո՞ք այդ տեղեկատվությունը խելքին մոտիկ է», մտավորականներ, որոնք չէին վախենա ամբոխի հաշվեհարդարից: Հայաստանում նման՝ «ազգային բնույթի» ապատեղեկատվության համար հող, բարեբախտաբար, չկա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.