23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...«Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի գլխին հերթական «սև ամպերն են կուտակվում»։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում դատական հայց է նախապատրաստվում ռուսական «Սոգլասիա» ընկերության դեմ, որը սերտ առնչություն ունի Աբրահամյանի հետ։
Ըստ տեղեկությունների՝ այն պատկանում է Աբրահամյանին, սակայն որպես գլխավոր տնօրեն նշվում է ոմն Անդրեյ Չիժիկովի անունը։ Դեռ 2011թ. «Սոգլասիան» դիմել է «Վիա Վիտալիս» հայտնի ընկերությունների խմբին («Բարություն առանց սահմանների» ընկերության հիմնադիրներից մեկն է) Ռուսաստանում երիկամի քաղցկեղի դեմ դեղի արտոնագիր ստանալու համար։
Գումարի մի մասը տալուց և պատվերը կատարելուց հետո գործընթացն ընկել է հունի մեջ, սակայն հետագայում ընկերությունը առանց հիմնավոր պատճառաբանության հրաժարվել է վճարել գումարի մնացած մասը՝ խոսքը հարյուր հազարավոր դոլարների մասին է։ Այդպիսով, «Վիա Վիտալիս» ընկերությունը սնանկության եզրին է հասել, և այժմ նրա գլխավոր տնօրեն Իրինա Ռատմանովան դատական գործ է հարուցելու «Սոգլասիա» ընկերության դեմ»։
«Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«ԱՄՆ-ն ծանուցել է Հայաստանի կառավարությանը Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման պարագայում հնարավոր պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգի մասին:
Այս մասին «Հայկական ժամանակ» թերթի հարցմանն ի պատասխան հայտնել են Երեւանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատնից:
«Եղել է ծանուցում այլ երկրների կառավարություններին եւ մասնավոր ընկերություններին, որ ցանկում ներառված ռուսական ընկերությունների հետ կնքված նշանակալի գործարքների դեպքում՝ հնարավոր է պատժամիջոցների կիրառում: Մենք նախապես չենք քննարկում մեր պատժամիջոցները: Մենք հայտարարում ենք այդ պատժամիջոցները, երբ այդպիսիք կան եւ եթե այդպիսիք կան»,-նշում են դեսպանատան մամուլի ծառայությունից ի պատասխան հարցմանն առ այն, թե հնարավո՞ր է արդյոք այդ պատժամիջոցների թիրախում հայտնվի Հայաստանը եւ արդյոք թեմայի վերաբերյալ քննարկումներ ընթանո՞ւմ են ՀՀ իշխանությունների հետ»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Երբ ես գրում եմ Ղարաբաղյան շարժման 30-ամյակի մասին, ես անդրադառնում եմ 30 տարի առաջ ձեւավորված համաժողովրդական շարժմանը, նրա առաջնորդներին, նրանց փոփոխությանը, նրանց վարքագծին հենց այդ՝ 1988-90 թվականների ընթացքում:
Հենց որ ես գրում եմ դրանց մասին, ընթերցողների մի մասը միանգամից հիշում է այն, ինչ եղել է դրանից հետո՝ «բա թալա՞նը», «բա արտագա՞ղթը», «բա մութուցո՞ւրտը»: Նախ՝ հետագա պատմական ընթացքը հնարավոր չէ բնութագրել բացառապես այդ հուզական բացականչություններով: Երկրորդ՝ վերջին տասնամյակում մեծ տարածում է գտնում հետեւյալ հռետորական հնարքը՝ դու գրում ես տանձի մասին, բայց քեզ «հակադարձում են»՝ բա ինչո՞ւ չես գրում խնձորի մասին, ինձ խնձորն է հետաքրքիր, ես խնձորի մասին լիքը հայհոյանքներ ունեմ ասելու:
Ունես՝ ասա, ես իմ թեման ունեմ, դու՝ քոնը: Եվ այսպես, նախորդ երկու հոդվածներում ես փորձել եմ ցույց տալ, որ Ղարաբաղյան շարժումն առաջացել էր պատմական անհրաժեշտությունից, եւ դրա դերը մեր նորագույն պատմության մեջ ընդհանուր առմամբ դրական է: Հիմա, ինչպես ես խոստացել եմ, կխոսեմ այն դրսեւորումների մասին, որոնք ինձ դուր չեն եկել:
1/ Շանտաժ, որն ուղեկցում է ցանկացած հեղափոխականության: Եթե դու այսպես ասես, այսպես գրես կամ այսպես վարվես, ես կասեմ, որ դու այսինչն ես կամ այնինչը:
Մի համարձակվիր ինձ հակաճառել, հակառակ դեպքում ես քեզ վրա քսի կտամ իմ ադեպտների պատժիչ խումբը: Այդպես էին վարվում «Շարժման տղերքը», այնուհետեւ՝ ԱԺՄ-ն, այնուհետեւ՝ ՀԱԿ-ը (գուցե նաեւ այն պատճառով, որ այդ կուսակցությունների հիմքը կազմում են նույն «տղերքը»), այդպես են վարվում շատ-շատերը: Դա հեղափոխական պայքարի տրամաբանությունն է: Ինձ համար անընդունելի տրամաբանություն:
2/ Սեփական սխալներն ընդունելու անկարողություն: 1988 թվականի հուլիսի սկզբին «Ղարաբաղ» կոմիտեի առաջնորդների մեջ խելահեղ գաղափար էր առաջացել՝ իրենց կողմնակիցների մի մասին ուղարկել «Զվարթնոց» օդանավակայան: Նպատակը եթե ոչ օդանավակայանի աշխատանքը կազմալուծելն էր, ապա Շարժման ձայնն աշխարհով մեկ ավելի լսելի դարձնելը, ինչի մասին խոսվեց Թատերական հրապարակի հարթակից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ շարունակում է PKK-ի քուրդ ապստամբների մուտքը Հայաստան: Թուրքական զինվորականների հետ բախումներից խուսափող քուրդ ապստամբները հետապնդումից փախչելով՝ անցնում են հայ- թուրքական սահմանը՝ հանձնվելով Հայաստանի իշխանություններին:
Հայ-թուրքական սահմանը պահող ռուս սահմանապահները չեն խոչընդոտում քրդերի Հայաստան ներթափանցմանը: Ի տարբերություն Թուրքիայի, որտեղ PKK-ն համարվում է ահաբեկչական կազմակերպություն, Հայաստանը և Ռուսաստանը քուրդ ապստամբների նկատմամբ ունեն ավելի չեզոք դիրքորոշում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Բնակիչները առողջական նույնիսկ փոքր խնդրի դեպքում անմիջապես դիմում են հիվանդանոց՝ շրջանցելով ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունը՝ այդպիսով նպաստելով հավելյալ ծանրաբեռնվածությանը: Իսկ ինչո՞ւ են մարդիկ նախընտրում չդիմել առաջնային օղակ: Արդյո՞ք ոչ անվստահության պատճառով:
«Հայկական ժամանակ»-ի լրագրող Աննա Զախարյանը զրուցել է բժիշկների, հիվանդների հարազատների եւ քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ ու փոքրիկ ուսումնասիրություն արել՝ փորձելով ստանալ այս հարցերի պատասխանը:
Ծնողներից մեկը, օրինակ, պատմել է, որ պոլիկլինիկայում երեխայի մոտ տարիներ առաջ արյունաբանական հիվանդություն են ախտորոշել ու երկու-երեք տարվա կյանք կանխատեսել նրա համար: Արյունաբանական կենտրոնում դա, բարեբախտաբար, հերքվել է, եւ երեխան այսօր 9 տարեկան է:
«Հայկական ժամանակ»
«Հայաստանի խորհրդարանն առաջիկայում պետք է կատարի հերթական տնային առաջադրանքը՝ ընդունելով Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին նոր օրենք, որի նախագիծն արդեն պատրաստ է: Նոր օրենքի ընդունումը մտնում է Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունների մեջ:
Այս փոփոխություններով էականորեն ընդլայնվելու է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը՝ ինչ-որ չափով սահմանափակելով պետության դերը միջամտելու կրոնական կազմակերպությունների գործունեությանը: Կրոնական միավորումներին հնարավորություն է տրվում մտնել ոչ միայն հիվանդանոցներ, ծերանոցներ, այլ անգամ ազատազրկման վայրեր կամ զորամասեր»:
«Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիեւը երեկ Բաքվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո, որին մասնակցել է նաեւ արտգործնախարար Մամեդյարովը, արել է բավականին անակնկալ հայտարարություն: Նա ասել է, որ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել ղարաբաղյան կարգավորման ինտենսիվ բանակցությունները շարունակել Ադրբեջանում եւ Հայաստանում նախագահական ընտրություններից հետո:
Ընդ որում՝ Հաջիեւի խոսքից պարզ չէ, թե նա ինչ նկատի ունի Հայաստանում նախագահական ընտրություններ ասելով, քանի որ ընտրություններ, որպես այդպիսին, Հայաստանում չեն անցկացվելու, եւ նախագահն էլ, ըստ էության, չի ունենալու նախկին լիազորությունները:
Ադրբեջանում նախագահական ընտրությունը Ալիեւի հրամանով հոկտեմբերի հերթականից տեղափոխվել է ապրիլ՝ արտահերթի: Մինչ այսօր ակտիվ քննարկվում է, թե ինչու է Ալիեւը գնացել այդ քայլին՝ ընտրությունները, փաստորեն, նշանակելով այն ժամանակ, երբ Հայաստանում էլ պետք է պարզվի վարչապետի հարցը: Սակայն Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը խոսում է Հայաստանում ոչ թե վարչապետի, այլ նախագահական ընտրությունների մասին: Մի բան, որ տեղի է ունենալու խորհրդարանում: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը մեխանիկորե՞ն է Հայաստանի դեպքում էլ օգտագործում նախագահական ընտրություններ արտահայտությունը՝ տեղյակ չլինելով կառավարման մոդելի փոփոխությանն ու մանրամասներին, թե՞ այդուհանդերձ ինչ-որ բանից տեղյակ չէ հայաստանյան հանրությունը, իսկ ահա, օրինակ, ղարաբաղյան բանակցության ձեւաչափում ներգրավված կողմերը եւ միջնորդները արդեն որոշակի պատկերացումներ ունեն ապրիլի եւ դրան հաջորդելիք իրողությունների մասին, այսինքն՝ նրանց համար վիճակն այդքան էլ անորոշ չէ:
Ադրբեջանցի խոսնակի հայտարարությունը, համենայնդեպս, առաջացնում է հարցեր, հատկապես, որ դրանք առանց այդ էլ կային՝ կապված այն բանի հետ, թե ի վերջո ով է բանակցելու Ադրբեջանի հետ, եթե Սերժ Սարգսյանը վայր է դնում լիազորությունն ու չի առաջադրվում վարչապետի պաշտոնի համար: Վարչապե՞տն է ստանձնելու բանակցության, այսպես ասած, առաջնային մանդատը, թե՞ Սահմանադրությամբ պետության գլուխ հանդիսացող նախագահը: Այս հարցում Հայաստանի իշխանությունը չի տվել որոշակի պատասխան: Իսկ ունե՞ն այդ հարցի պատասխանն, օրինակ, համանախագահներն ու Ադրբեջանը: Սա, իհարկե, խնդրի մի կողմն է, որովհետեւ մյուս կողմում արդեն բուն բովանդակությունն է կամ բովանդակության մասին հարցերը:
Փաստորեն, տեսականում գոնե ստացվում է, որ ապրիլից հետո թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանությունները, այսպես ասած, ստանում են շատ կոնկրետ ժամանակ ու տարածություն՝ մի քանի տարի, ընտրություններից ազատ: Ինչպե՞ս են տնօրինելու Երեւանն ու Բաքուն իրենց «ազատությունը», իհարկե՝ հարաբերական ազատությունը, քանի որ նրանց խնդիրը թե՛ սեփական հանրության, թե՛ արտաքին աշխարհի հետ ամենեւին միայն ընտրությունները չեն: Ըստ այդմ՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացը այդ իմաստով Երեւանի եւ Բաքվի համար ունենալու է, այսպես ասած, պարտքի՞, թե՞ «ժամանցի» նշանակություն, երբ առավել անկաշկանդ ռեժիմում հնարավոր կլինի ապահովել քաղաքական ձեւաչափով որեւէ գործընթաց՝ իրավիճակը կայուն պահելու համար: Այստեղ խնդիրն անկասկած առավել զգայուն է կամ գերազանցապես զգայուն է Բաքվի համար:
Բաքուն ակնհայտորեն չունի պատերազմելու թե՛ միջազգային լեգիտիմություն, թե՛ պարզապես ռազմատեխնիկական կարողություն, այսինքն՝ այնպիսի առավելություն, որը նրան քիչ թե շատ հիմք կտա պատկերացնել Հայաստանին պարտության մատնելու որեւէ իրատեսական տարբերակ: Այս դեպքում, սակայն, Ալիեւի համար առաջանում է խնդիր՝ եթե նա բանակցում է երկար, ապա պետք է հանրությանը ցույց տա արդյունք: Եթե արդյունք չկա, ապա պետք է պատասխանի հարցի, թե ինչու չի պատերազմում, եթե այդքան տարփողում է միլիարդավոր դոլարների սպառազինության գնումն ու իր ապրիլյան «հաղթանակը»: Ընդ որում՝ Ալիեւն այստեղ ունի խնդիր, որը կամա, թե ակամա խնդիր է նաեւ բանակցային ձեւաչափի մյուս մասնակիցների համար: Այդ տեսանկյունից, «ազատ ժամանակն ու տարածությունը» Ալիեւին որոշակիորեն ազատում են այդ խնդրից, այսինքն՝ իր հասարակությանը անհարմար բացատրություններ տալու խնդրից: Իսկ հոկտեմբերի հերթական ընտրությանը Ադրբեջանի ընդդիմությունն ամենայն հավանականությամբ այդ հարցը կդարձներ Ալիեւի դեմ խաղարկվող առանցքային խաղաքարտերից մեկը:
Միեւնույն ժամանակ, այդուհանդերձ, բանակցային քաղաքական որեւէ ձեւաչափում ուղղակի կենսական անհրաժեշտություն է դարձել որեւէ նոր բան՝ հրապարակային նոր բան, որը թույլ կտա ծավալել տեւական գործընթաց, այլապես «ազատ ժամանակն ու տարածությունը» շատ արագ կմաշվեն: Մինչդեռ, հարց է առաջանում, թե ի՞նչն է նոր լինելու ապրիլից հետո կամ Հայաստանում եւ Ադրբեջանում «նախագահական ընտրություններից» հետո սկսվելիք ինտենսիվ բանակցություններում: Ադրբեջանում նոր բան կարծես թե չի նշմարվում, իսկ Հայաստանո՞ւմ: Կլինի՞ Երեւանում էլ համանման մի հայտարարություն, Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի իշխանության հանդիպումից հետո»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Արցախում այլեւս արգելվում է «փիառվել» սահման պահող զինվորի հաշվին։ Հայաստանից Արցախ մեկնողներին արգելվել է զորամասեր այցելելը, առավել եւս՝ «պոստեր»։ «Պահանջն «ամենաբարձր» մակարդակով է, չկատարելը «մահացու մեղք է»,- կատակեց մեր աղբյուրը։
Փետրվարի 2-4-ը աշխատանքային այցով Արցախ մեկնած ԱԺ պատգամավորները եւս բացառություն չեն եղել, նրանք մասնակցել են ԱԺ նիստին, պետնախարարի, ՊԲ հրամանատարի եւ նախագահի հետ են հանդիպել, այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել զոհված ազատամարտիկների շիրիմներին:
Կազմում բոլոր խմբակցություններից եղել են․ Վահրամ Բաղդասարյան, Աղվան Վարդանյան, Արամ Սարգսյան, Հակոբ Հակոբյան, Արմեն Աշոտյան, Վարդան Բոստանջյան, Կորյուն Նահապետյան, Վարդեւան Գրիգորյան, Խոսրով Հարությունյան, Գագիկ Մինասյան»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հույս ուներ, որ մինչեւ հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները ինչ-որ արդյունքի կհասնի Ղարաբաղի հարցում, կկարողանա մեկ-երկու շրջան «պոկել» Հայաստանից բանակցությունների միջոցով եւ այդ հայրենասիրական ալիքի վրա կկառուցի իր ընտրարշավը, բայց հիմա արդեն բանակցությունների ընթացքից պարզ է, որ դա հնարավոր չէ: Եվ այս իրավիճակում Ալիեւը որոշել է տեղափոխել ընտրությունների օրը հոկտեմբերից ապրիլ՝ նախ, Ռուսաստանի հնարավոր միջամտությունից ապահովագրվելու եւ եվրոպացիների քննադատությունից խուսափելու, մյուս կողմից էլ՝ արձակել իր ձեռքերը Ղարաբաղի հարցում, կախված չլինի ղարաբաղյան գործոնից: «Ժամանակ»-ի հետ հարցազրույցում նման տեսակետ հայտնեց Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը:
Նշվում են մի շարք ներքին եւ արտաքին պատճառներ, թե ինչու է Ադրբեջանի նախագահը որոշել հոկտեմբերի 17-ի փոխարեն արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել ապրիլի 11-ին: Որքանո՞վ է այս քայլը կապված Հայաստանի ներքին իրադրության, ղարաբաղյան հակամարտության եւ բանակցային գործընթացի հետ: Գուցե Ալիեւը գոհ չէ ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունների ընթացքից, այդ պատճառով նա որոշել է ազատե՞լ իր ձեռքերը ամառային սեզոնից առաջ:
Այո, ես համաձայն եմ այդ իմաստով, որովհետեւ նախագահական ընտրությունների ամսաթվի տեղափոխումը հոկտեմբերից ապրիլ ներքին ու արտաքին բազմաթիվ պատճառներ ունի, եւ դրանցից մեկը, իհարկե, Ղարաբաղյան հակամարտությունն է: Հայաստանում իրականացվում է անցում կառավարման նոր համակարգի, երկիրն ունենալու է նոր նախագահ եւ նոր վարչապետ: Ադրբեջանը մտնում է նախընտրական շրջան, եւ այս իրավիճակում Ալիեւը երկու ելք ունի: Նրա ղարաբաղյան քաղաքականությունն արդյունավետ չէ, նա որեւէ արդյունքի չհասավ, եւ բնականաբար ուժեղանում է ընդդիմությունը: Նա հույս ուներ, որ մինչեւ հոկտեմբեր կարող էր հասնել ինչ-որ հաղթանակների ղարաբաղյան հարցում: Պարտադիր չէ, որ դրանք լինեին ռազմական հաղթանակներ: Կարող էր լինել նաեւ դիվանագիտական հաղթանակ: Ալիեւը հույս ուներ, որ մեկ-երկու շրջան կազատեն, եւ ինքն ընտրություններին կգնա այդ հայրենասիրական պոռթկման վրա: Հիմա արդեն պարզ է, որ դա տեղի չի ունենա, քանի որ իրադրությունը փոխվում է: Սա է պատճառներից մեկը, թե ինչու է նա որոշել արտահերթ ընտրություններ անցկացնել: Այս քայլով նա, այսպես ասած, սառեցնում է իրավիճակը Ղարաբաղի հարցում:
Երկրորդ պատճառը եւս շատ լուրջ է: Մարտի 18-ին Ռուսաստանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, իսկ նախագահի երդմնակալությունը տեղի կունենա մայիսին, այսինքն՝ Ռուսաստանի նախագահը մարտից մինչեւ մայիս լինելու է «իրավական դաշտից» դուրս, եւ այս իրավիճակում նա չի կարող ազդել Ադրբեջանի նախագահական ընտրարշավի վրա: Ըստ երեւույթին, Բաքվում վախենում են, որ Ռուսաստանը կմիջամտի նախընտրական քարոզարշավին Ադրբեջանում: Պատճառն այն է, որ նախորդ ընտրություններն աչքի ընկան սկանդալով: Ամերիկացիները մեղադրեցին Ադրբեջանի իշխանություններին կոպիտ խախտումների համար, եւ միայն Ռուսաստանը պաշտպանեց Ադրբեջանի ղեկավարությանը: Եվ հիմա, հաշվի առնելով իրավիճակը Մերձավոր Արեւելքում, Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները եւ այն, որ Բաքուն կարող է խաղարկել հակառուսական խաղաքարտ, իսկ Մոսկվան ի պատասխան կարող է փորձ անել ազդելու Ադրբեջանի նախագահական ընտրությունների վրա՝ հայտնելով իր դիրքորոշումը, Ալիեւը փորձում է ապահովագրել իրեն, դուրս գալ ռիսկային գոտուց, որպեսզի կախված չլինի ռուսաստանյան իրադարձություններից: Իսկ ռուսամետ տրամադրություններ Բաքվում, այնուամենայնիվ, կան:
Եվ կա եւս մի կարեւոր հանգամանք: Շատ մտահոգիչ են իրադարձությունները Թուրքիայում: Այնտեղ կարող են տեղի ունենալ էլ ավելի դրամատիկ իրադարձություններ, եւ Ադրբեջանի համար շատ դժվար կլինի հանդես գալ Թուրքիայի հետ դաշինքով: Այսօր փաստացի ձեւավորվել է Ռուսաստան-Թուրքիա-Իրան դաշինքը սիրիական հարցի շուրջ, եւ որոշ ադրբեջանցիների թվում է, թե Ադրբեջանը կարող է դրա վրա «տաքացնել իր ձեռքերը»: Եվ նրանք որոշել են ընտրություններ անցկացնել, քանի դեռ գոյություն ունի այս ստատուս-քվոն: Ամեն դեպքում պետք է արժանին մատուցել Ալիեւին: Նա որոշել է գործի դնել վերաապահովագրական մեխանիզմը: Առավել եւս, Ադրբեջանում շատ բարդ տնտեսական վիճակ է: Ըստ կանխատեսումների, նավթի գներն այժմ բավական բարձր են, բայց մինչեւ հոկտեմբեր կարող են ընկնել: Նա գրագետ է գործում: Օրինակ՝ վերցրեք Նազարբաեւին: Նազարբաեւի բոլոր ընտրություններն արտահերթ են եղել: Անշուշտ, որոշակի հաշվարկ կա: Ալի Հասանովը պատճառաբանում է ընտրությունների տեղափոխումը այն հանգամանքով, թե իբր դրանք համընկնում են ինչ-որ միջազգային միջոցառումների հետ: Դա, իհարկե, ոչ ոքի չի համոզում: Կան ներքին այլ պատճառներ, որոնց մասին մենք դեռեւս չգիտենք:
Ռուսական պարբերականները գրում են, թե այս քայլով Ադրբեջանի ղեկավարն ուզում է խուսափել եվրոպացի դիտորդների քննադատություններից:
Այո, դա եւս կարող է լինել պատճառներից մեկը: Ես ինքս գրել եմ այդ թեմայի մասին: Այո, կարող է լինել, որովհետեւ Եվրոպան կենտրոնացած է Ռուսաստանի ընտրությունների վրա, իսկ Ադրբեջանը փորձում է ծածկվել՝ թաքնվել Պուտինի թիկունքում: Ահա թե որն է խնդիրը: Թեեւ բոլորին էլ պարզ է, որ հաղթելու է Պուտինը, դրամատիկ իրադարձություններ չեն լինելու, այնուամենայնիվ նրանք հասկանում են, որ խաղարկվում է հակառուսական խաղաքարտ, ուշադրությունը կենտրոնացած է լինելու Ռուսաստանի վրա, եւ այդ ընթացքում Ադրբեջանի իրադարձությունները կհայտնվեն ստվերում: Բայց եթե Ադրբեջանը հոկտեմբերին միայնակ անցկացներ նախագահական ընտրություններ, բոլոր լուսարձակները կուղղվեին նրա վրա: Ալիեւը որոշեց խուսափել դրանից»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Թուրքիայի նախագահ Էրդողանին է նվիրել բրոնզե մեդալյոն, որի վրա պատկերված են հրեշտակն ու հրեշը: Դա խաղաղության հրեշտակն է, որ խեղդում է պատերազմի հրեշին, մեկնաբանել է իր նվերը Ֆրանցիսկոս պապը: Վատիկանում Թուրքիայի նախագահը վերջին անգամ հյուր եղել էր 59 տարի առաջ: Պապի ու Էրդողանի ներկայիս հանդիպման մանրամասները հայտնի չեն եւ պարզ չէ, թե ինչի մասին են նրանք խոսել փակ դռների հետեւում, մեկ ժամ:
Էրդողանը Վատիկան մեկնելուց առաջ հայտարարել էր, որ Հռոմի պապի հետ քննարկելու է Մերձավոր Արեւելքի իրադրությունն ու Երուսաղեմի հարցը: Թուրքիան, կամ դրա նախագահ Էրդողանը ներկայումս հակամարտության մեջ է գրեթե ամբողջ աշխարհի, ուժային բոլոր կենտրոնների հետ: Թվում է, որ բացառություն է Մոսկվան, սակայն այստեղ էլ առերեւույթ ժպիտների ու ձեռքսեղմումների ներքո դրսեւորվում են տարօրինակ միջադեպեր, եւ Թուրքիան պարբերաբար հասցնում է «հարվածներ մեջքից»:
Առանցքայինը, սակայն, Արեւմուտք-Թուրքիա հարաբերությունն է, եւ ՌԴ-ի հետ հարաբերությունը պրոյեկցվում է հենց այստեղ առկա վիճակից: Այդ տեսանկյունից, Էրդողանի այցը Վատիկան ստանում է ուշագրավ երանգ: Տպավորություն է, որ Էրդողանը փորձում է հաշտության եզր գտնել այն քաղաքակրթության հետ, որտեղ ըստ էության ձեւավորվել է ներկայիս Թուրքիայի կենսունակությունն ու հզորությունը, եւ որից կտրվելը, Թուրքիային, թերեւս չի տանելու որեւէ լավ տեղ:
Էրդողանը, ըստ ամենայնի, հենց դրա մասին խոսելու համար է մեկնել Վատիկան: Իսկ այստեղ նրան փաստորեն դնում են ընտրության, կամ կողմնորոշվելու առաջ՝ հրեշտա՞կ, թե՞ հրեշ:
Հռոմի պապի հուշանվերը վկայում է, որ Արեւմուտքը շատ հստակ է դնում հարցն Անկարայի առաջ, այսպես ասած՝ սեւ-սպիտակ: Այդ համատեքստում նաեւ ուշագրավ է դառնում, որ արեւմտյան ուժային կենտրոններից մեկը՝ Փարիզը, վերջին շրջանում բավականին ընդգծված ժեստեր է անում հայկական հարցի մասով: Օրեր առաջ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ամենամյա ընթրիքին իր առաջին մասնակցության ընթացքում Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարեց, որ կատարում է նախընտրական խոստումը, եւ ապրիլի 24-ը Ֆրանսիայում պաշտոնապես կնշվի որպես հայերի Ցեղասպանության հիշատակի օր:
Միեւնույն ժամանակ, դրանից մի քանի օր առաջ Փարիզում Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Մակրոնը հայտարարել էր, որ Հայաստանի շուրջ ծավալվում են ուշագրավ զարգացումներ, այդ թվում՝ թվարկելով նաեւ Թուրքիան եւ ասելով, որ խոսել են Սարգսյանի հետ այդ մասին եւ մարտահրավերների կողքին կա նաեւ գործելու անհրաժեշտություն:
Մակրոնը հայկական կազմակերպությունների ընթրիքին հանդիպել էր նաեւ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանին:
Այս խոսուն ժեստերը, անկասկած, ամենեւին պատահականության շարքից չեն եւ ակնհայտ է, որ առնվազն Ֆրանսիան հայկական հարցն առաջ է մղում Թուրքիայի դեմ: Միեւնույն ժամանակ, հայկական հարցում իր խոսուն դրսեւորումներով աչքի է ընկել նաեւ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝ թե՛ Վատիկանում հայերի Ցեղասպանության 100-րդ տարելիցի առումով պատարագին, թե՛ Հայաստան կատարած այցի ընթացքում:
Ինչքանով են ներդաշնակ այդ հարցում Փարիզն ու Վատիկանը, բավական բարդ է ասել, ու ընդհանրապես դժվար է ասել, թե հայկական հարցում արդյո՞ք կա որոշակի կոնսենսուսային մոտեցում Արեւմուտքում՝ կապված Թուրքիայի հետ հարաբերությունների պարզաբանման ներկայիս բարդ պրոցեսի հետ: Սակայն առավել քան ակնառու է, որ այստեղ Հայաստանն իսկապես մարտահրավերների եւ հնարավորությունների սահմանին է: Ընդ որում, ինչպես միշտ:
Հայկական հարցն անխուսափելիորեն միջազգային օրակարգի գործիք է, հայերից անկախ: Մյուս կողմից, ի գիտություն ընդունելով այդ իրողությունը, հայերը եւ ներկայումս նաեւ Հայաստանը մշտապես կանգնած են մի խնդրի առաջ՝ թույլ չտալ, որպեսզի այդ գործիքն այլ ձեռքում կիրառվելիս այս կամ այն կերպ վնասի Հայաստանին, եւ միեւնույն ժամանակ էլ Հայաստանը օգտվի այդ գործիքի կիրառումից անգամ այն դեպքում, երբ կիրառողն այլ ձեռք է:
Ասել կուզի, խնդիրը տվյալ դեպքում այն է, որ հայկական հարցը միջազգային օրակարգում չխաղարկվի այնպես, որ հակասության մեջ մտնի Հայաստանի շահերի ու անվտագության հետ, որոնք էլ իրենց հերթին չեն կարող պարփակվել լոկ Թուրքիայի հանդեպ վերաբերմունքով: Ի վերջո առաջնորդողը պետք է լինի ապագան, ոչ թե անցյալը, եւ անցյալը պետք է լինի ապագան կառուցելու գործիք: Ինչ ունի այստեղ Հայաստանը, որպես քայլ կամ գործողություն, Սերժ Սարգսյանի հայտարարած հայ-թուրքական արձանագրությունների գարնանային չեղարկումից բացի:
Արդյո՞ք հաջորդ քայլը Հայաստանը մտածել է, թե՞ մտածելու են Հայաստանի փոխարեն: Ընդ որում, այստեղ անգամ հարց է, թե ովքեր են մտածելու, եթե նկատի առնենք նաեւ այն, որ Թուրքիան որպես կանոն, Արեւմուտքում հայկական հարցի հետ կապված խնդիրների լուծումը մշտապես փնտրում է հյուսիսում՝ Մոսկվայում»:
«Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.