23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ` Ժիրայր Սեֆիլյանի դատավճռից հետո, «Հանուն Հայաստան պետության ճակատը» նիստ է հրավիրել։ Ինչպես տեղեկացրեց ճակատի աշխատանքները համակարգող Պետրոս Մակեյանը, քննարկել են ոչ միայն «այդ վրեժխնդրության վճիռը», այլեւ ուրբաթ օրվա հանրահավաքի եւ հետագա պայքարի ճանապարհային քարտեզը. «Եթե Սերժ Սարգսյանի երեկվա խոսքից, էսօրվա դատավճռից հետո ժողովուրդը ոտքի չկանգնի, ապա հայրենիքն ու պետականությունը մեկընդմիշտ տանուլ ենք տալու»:
Իսկ «ճակատն» ընդլայնվե՞լ է, թե՞ էլի դուք-դուք եք նիստ անցկացնում։ «Բանակցություններն ինտենսիվ շարունակվում են»: Կմիանա՞ ձեզ Սեյրան Օհանյանը: «Դեռ ինֆորմացիա չունենք»: Օհանյանին իշխանությունները փորձեցին անուղղակի «ներագրավել» Նորք-Մարաշի` Արթուր Վարդանյանի գործում. դա չի՞ խանգարի նրան` միանալ ձեզ:
«Կդժվարանամ ասել, բայցեւ կարծում եմ, որ հենց Սեյրանն ակտիվացավ, իշխանությունը դեֆակտո կփորձի նրան ներգրավել այդ գործի մեջ։ Սկզբից էլ էին փորձում նման բան անել»: Ձեր եւ Նիկոլի ճանապարհային քարտեզները կմիավորվե՞ն: «Որոշել ենք քննարկումները շարունակել ոչ միայն Նիկոլի, այլեւ մնացյալ ուժերի հետ` պայքարի մեջ ներառելով քաղաքացիական ողջ սպեկտրը»:
Իշխանությունից ո՞ւմ հետ եք աշխատում։ «Շուտ է դեռ, երբ շարժումը թափ հավաքի, իշխանական թեւերն իրենք կգան մեզ մոտ»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը գրությամբ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որպեսզի Մարտի 1-ի գործով հարցաքննեն ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Դատախազությունից Փաշինյանին պատասխանել էին, որ Քոչարյանին հարցաքննելու հիմքեր չկան:
Եթե Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով հարցաքննելու հիմքեր չկան, ապա ո՞վ է տալու այն հարցի պատասխանը, որ ակտիվիստները 2008 թվականի մարտի 1-ին կրակել են ոստիկանների ուղղությամբ: ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, ՀԺ-ի այս հարցին պատասխանելով, նշել է, որ այդ հարցի պատասխանը նախաքննական մարմինն է տալու:
«Նախագահը, եթե անում է հայտարարություն, ուրեմն ինքը հիմք է ընդունում կոնկրետ տեսաձայնագրություններ: Ես ասել եմ, որ բոլոր տեսաձայնագրությունները, որոնց մասին ընդհանրապես խոսվում է, որի հիման վրա հայտարարություններ են արվում, դրանք գտնվել եւ գտնվում են նախաքննության մարմնի տրամադրության տակ»,-մեկնաբանեց Կոստանյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները հավանություն տվեցին Միջազգային պայմանագրերի մասին օրենքի նախագծին: Եվս մի օրենք, որով զրոյի են հավասարեցվում պետության գլխի, այն է՝ նախագահի լիազորությունները:
Ներկայումս գործող օրենքով նախատեսվում է, որ Հայաստանում միջպետական, միջկառավարական եւ միջգերատեսչական միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետության նախագահը, կառավարությունը, վարչապետը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, գերատեսչությունները, ինչպես նաեւ միջազգային պայմանագրի օտարերկրյա սուբյեկտները:
Կատարվող փոփոխությունից հետո հանրապետության նախագահն առանց կառավարության, այսինքն՝ վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Մարտի 1-2-ի դեպքերով քրեական գործերի նախաքննության հսկողություն իրականացնող նախկին դատախազ Կորյուն Փիլոյանը երեկ «Ժամանակ»-ի հետ զրույցում շատ ողջունելի համարեց, որ դատախազությունը Փաստահավաք խմբի զեկույցն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ քննության, թեեւ ինքն այդ զեկույցին, իր խոսքով, ծանոթ չի եղել ու չի հիշում այդ զեկույցում ներկայացված փաստերը:
«Իմ ուղեղը տեւական ժամանակ է՝ անջատված է քաղաքականությունից, ձեր ասած թեմաներից, բայց ինչ վերաբերում է Մարտի 1-ի դեպքերին եւ Փաստահավաք խմբի զեկույցին, զեկույցի բովանդակությանը, անկեղծ ասած, չեմ էլ հիշում՝ ծանոթ եղե՞լ եմ, թե՞ ոչ։ Իսկ եթե ժամանակին ծանոթ էլ եղած լինեի, հիմա չեմ հիշում։ Ես շատ եմ նեղվում, որ երբեմն որոշ մարդկանց համարժեք պատասխան չի տրվում։
Երբ Մարտի 1-ի դեպքերը թարմ էին, եւ կոնկրետ նախաքննություն էր իրականացվում, էն անձինք, ովքեր հիմա շահարկումներով են զբաղված, կոչ էին անում մարդկանց, որ չգնան եւ ցուցմունք չտան, չաջակցեն նախաքննական մարմնին։ Հիմա ի՞նչ է փոխվել, որ ուզում են գործը բացահայտվի, իսկ էն ժամանակ չէին ուզում»,- նշեց Փիլոյանը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«ԱԺ պաշտոնական պատվիրակության կազմում ԱՄՆ մեկնած Էդմոն Մարուքյանը պատվիրակության հետ չի վերադարձել Հայաստան։
Երեկ «Ելք» դաշինքը հաղորդագրություն տարածեց, որ Մարուքյանը ելույթ է ունեցել Վաշինգտոնի «Կարնեգի» հիմնադրամում՝ ՀՀ ներքաղաքական զարգացումների, արտաքին քաղաքականության, ԼՂ հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Սակայն ակնհայտ է, որ նա հապաղում է վերադառնալ, քանի որ այս փուլում սուր քննարկումներ են գնում դաշինքում՝ փողոց դուրս գալու վերաբերյալ, և «Քաղաքացիական պայմանագիր» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների կարծիքները պայքարի ուղիների հարցում տրամագծորեն տարբեր են։
Մարուքյանը նախընտրել է վերադառնալ այն ժամանակ, երբ քննարկումներն ավարտված և հարցի լուծումը գտնված կլինեն»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մարզական հարցերով խորհրդական Գոռ Վարդանյանը մեծ դերակատարում ունի նաեւ Երեւանի մարզադպրոցներում մարդկանց աշխատանքի ընդունելու հարցում։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ վերջերս մարզադպրոցներից մեկում պահակ ընդունվելու համար դիմած քաղաքացին զարմացած հեռացել է, երբ նրան ասել են, որ մինչեւ Գոռ Վարդանյանը «դաբրո» չտա, չեն կարող նրան աշխատանքի ընդունել։
Փորձեցինք այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ անձամբ նրանից։ Ի պատասխան մեր հարցադրման, Գոռ Վարդանյանը զարմացավ.
Ուղղակի ուզում եմ կոնկրետ հասկանալ, քանի որ նման բան չկա։ Դպրոցի տնօրենն ինքն է որոշում ում ընդունի։
«ՉԻ» երկրորդ հարցադրմանը՝ «Մարզադպրոցների աշխատակիցներին եւ՞ս դուք չեք ընդունում», Գոռ Վարդանյանը պատասխանեց. «Դպրոցներում կան մարզիչներ, եւ հնարավոր է ինչ-որ մի մարզիչ ընդունվի, կամ չընդունվի, եւ մենք անպայման էդ մարզիչի անձնական գործերը պետք է տեսնենք։ Հասկանանք մարզիչը սպորտային ինչ կրթություն ունի, սպորտի մեջ ինչ աստիճանի մարզիչ է։ Դա հնարավոր է նայենք, բայց աշխատանքի ընդունելու հարցը դպրոցի տնօրենն է որոշում»»։
«ՉԻ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Բաքվում այսօր աննախադեպ դիվանագիտական ակտիվություն է գրանցվել: Օրվա առաջին կեսին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի ընկերակցությամբ, մասնակցել է Բաքվի վեցերորդ միջազգային համաժողովին, որին ներկա են տասնյակ երկրների գործող ու նախկին պաշտոնյաներ: Այստեղ Ալիեւը խոսել է ԼՂ խնդրի մասին, սակայն, ըստ էության, նոր ոչինչ չի ասել` կրկնելով տասնյակ անգամներ հնչած թեզը, թե միջազգային հանրությունը պատժամիջոցներ պետք է սահմանի Հայաստանի նկատմամբ, որովհետեւ, իբրեւ թե վերջինս ղարաբաղյան խնդրի չկարգավորման միակ պատճառն է:
Սակայն Ադրբեջանի ակտիվում դիվանագիտական առարկայական հաջողություն գրանցվել է օրվա երկրորդ կեսին, երբ Բաքվում այսօր տեղի ունեցած Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի ու Իրանի արտգործնախարարների առաջին քառակողմ հանդիպման ավարտին չորս երկրները համատեղ հռչակագիր են ընդունել՝ աջակցություն հայտնելով միմյանց տարածքային ամբողջականությանն ու սահմանների անքակտելիությանը: «Այս համատեքստում կողմերը փոխադարձ հարգանքով են վերաբերվում միմյանց տարածքային ամբողջականությանը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությանը, ինչպես նաեւ տարածաշրջանի հակամարտությունների կարգավորմանը խաղաղ ճանապարհով ու միջազգային իրավունքների հիման վրա»,- ասված է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի եւ Իրանի արտգործնախարարների այսօր ընդունած փաստաթղթում:
Կասկածից վեր է, որ այս փաստաթուղթը Բաքուն դարձնելու է հաղթաթուղթ` ցույց տալու համար, որ Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող Իրանն ու Վրաստանը ԼՂ խնդրում պաշտպանում են Բաքվի դիրքորոշումը, եթե նույնիսկ այսօրվա հռչակագիրն ուղղակիորեն չի առնչվել ԼՂ խնդրին:
Իհարկե, Թբիլիսիի եւ Թեհրանի պրակտիկ քաղաքականությունը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում շատ ավելի չեզոք եւ հավասարակշռված է, մյուս կողմից` երբ Հայաստանը, ըստ էության, մեկուսացած է տարածաշրջանային բոլոր նախագծերից` դրանց մասնակիցները ձեւակերպում են ընդհանուր օրակարգ, շահեր, որոնց համատեքստում Բաքվին հաջողվում է` համագործակցության ընդհանուր փաթեթում, իր համար բարենպաստ ձեւակերպումներով, ներառել նաեւ ԼՂ խնդիրը:
Ահավասիկ, չորս արտգործնախարարներն այսօր Բաքվում քննարկել են Հարավ-արեւմուտք տրանսպորտային միջանցքի կառուցման հեռանկարը, որով նախատեսվում է Հնդկաստանից բեռները հասցնել Եվրոպա՝ Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Ուկրաինայի տարածքներով: Շուրջ հինգ հազար կիլոմետր ձգվող այս ճանապարհը թույլ կտա բեռները Հնդկաստանից Եվրոպա հասցնել ընդամենը մեկ շաբաթում: Ուշագրավ է, որ Թեհրանը նոր ձեւաչափին մտադիր է ինտեգրվել շատ արագ` ցանկություն հայտնելով մասնակցել նաեւ այն նախագծերին, որոնք ավելի վաղ համաձայնեցվել էին երեք կողմերի` Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի մասնակցությամբ: Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը այսօր, մասնավորապես, նշել է, որ Իրանը եւս ուզում է միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին՝ հասցնելով այն մինչեւ Թավրիզ:
Եթե հանրագումարի բերենք Բաքվում այսօր տեղի ունեցած քառակողմ հանդիպման նախնական արդյունքները, ապա ստացվում է, որ Ադրբեջանին հաջողվել է լուծել առնվազն երկու խնդիր` ԼՂ խնդրում իր դիրքորոշումը դարձնել տարածաշրջանի մյուս երեք պետությունների կոնսենսուսային տեսակետ եւ ավելի խորացնել Հայաստանի ռեգիոնալ մեկուսացումը: Իհարկե, Երեւանի պաշտոնական շրջանակներն ավանդական փաստարկներով կհակադարձեն մեր երկու արձանագրումներին, մասնավորապես` մատնանշելով հայ-վրացական, հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը:
Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ այդ հարաբերությունները` բարեկամական լինելով հանդերձ, ըստ էության, զուրկ են քաղաքական օրակարգից, տարածաշրջանային բաղադրիչից, ռազմավարական տեսլականից:
Սա հետեւանք է Հայաստանի իներտ, ռուսական միակողմանի կողմնորոշում ունեցող արտաքին քաղաքականության: Իրանը երկու խոշոր տարածաշրջանային ձեւաչափով արդեն ընդհանուր օրակարգ է ձեւավորել Ադրբեջանի հետ, Թբիլիսիի եւ Բաքվի համագործակցության տարածաշրջանային հարթակներն ավելի բազմաշերտ են: Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում ռուսական շահերին չհակադրվելու իռացիոնալ մոտեցումն է, ինչի հետեւանքով բովանդակազրկվում են ոչ միայն Հայաստան-Եվրամիություն, այլ նաեւ՝ Հայաստան-Իրան, Հայաստան-Վրաստան հարաբերությունները: Բոլոր երեք ուղղությունները Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեն, սակայն Թեհրանի, Թբիլիսիի, Բրյուսելի հետ հարաբերությունները կաշկանդվում են ռուսական գործոնի, ըստ էության` Հայաստանի սուբյեկտության բովանդակային բացակայության հետեւանքով: Հայաստանը, ըստ էության, դուրս է մղվում տարածաշրջանից` էապես սահմանափակելով զարգացման իր հնարավորություններն ու ռեսուրսները»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Հրապարակ» թերթը գրում է. «2017 թվականի մայիսի 25-ին Սերժ Սարգսյանի հրամանով Ռազմական ոստիկանության պետ նշանակվեց Արթուր Բաղդասարյանը։
Խոսքը, բնականաբար, ՕԵԿ-ի Արթուր Բաղդասարյանի մասին չէ։
ՌՈ նորանշանակ պետը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցած գույքի եւ եկամուտների վերաբերյալ հայտարարագիր 2017 թվականին պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, ինչպես նաեւ 2017 թվականի տարեկան հայտարարագիր։
Դատելով ներկայացրած թվերից՝ կարող ենք եզրակացնել, որ ՌՈ նոր պետը բավականին տպավորիչ կարողության տեր է եւ կարող է դասվել մեծահարուստների շարքին։
Օրինակ՝ 2017 թվականին պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Ռազմական ոստիկանության նորանշանակ պետը, որը մինչ այդ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի տեղակալն էր, ունեցել է 35 մլն դրամ եւ 92 հազար ԱՄՆ դոլար։ Իսկ աշխատանքից ստացված իր վարձատրությունն ընդհանուր կազմել է 2 մլն 666 հազար դրամ։
Տարօրինակ է, բայց այսպիսի դրամական միջոցներ ունեցող անձը որեւէ շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել։ Այսինքն՝ ոչ տուն ունի, ոչ մեքենա։ Թեպետ՝ նույն 2017-ին ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի տեղակալի պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ նա, ըստ հայտարարագրի, ունեցել է «ԳԱԶ 3102» մակնիշի մարդատար եւ «ԿԱՄԱԶ 5410» մակնիշի բեռնատար ավտոմեքենա։ Թե ինչ է անում Ռազմական ոստիկանության պետը բեռնատար մեքենան, կարելի է միայն կռահել։
2017-ի վերջին, ըստ ներկայացրած տարեկան հայտարարագրի, Արթուր Բաղդասարյանի 35 մլն դրամ եւ 92 հազար դոլար դրամական միջոցները նվազել են՝ դառնալով 33 մլն դրամ եւ **88 **հազար դոլար։ Փոխարենը՝ տրամաբանորեն ավելացել են նրա աշխատավարձից գոյացած միջոցները՝ 5 մլն 937 հազար 990 դրամ։
Ու կրկին հիշեցնենք, որ պաշտոնյաների եկամուտների հայտարարագրում, որպես կանոն, նշվում է գույքի եւ ունեցվածքի մի մասը միայն՝ այն մասը, որը հնարավոր չէ չնշել։ Այնուամենայնիվ, շատ պաշտոնյաների ունեցվածքը տպավորիչ է եւ բազում հարցեր է առաջացնում՝ որտեղի՞ց տարեկան ընդամենը մի քանի միլիոն դրամ աշխատավարձ ստացող պաշտոնյային տասնյակ միլիոնների հասնող կարողություն»:
«Հրապարակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Ժամանակ» թերթը գրում է. «Արմենիկում» բուժհաստատության հետագա գործունեությունը անհայտ է։ Առողջապահության նախարարության որոշմամբ՝ 2018 թվականի մասով ֆինանսավորումը դադարեցվելու է։
Այս խնդրի հետ կապված Հանրային խորհրդի առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում, մարտի 13-ին, քննարկում է եղել։ Քննարկվել է «Արմենիկում» կլինիկական կենտրոնի հետագա ճակատագրի, «Արմենիկում» դեղամիջոցի հեռանկարների եւ ՀՀ առողջապահության նախարարության կողմից կենտրոնին տրվող պետական ֆինանսավորման դադարեցման եւ կենտրոնի հնարավոր փակման հարցերը: Հանրային խորհրդի նախագահն առաջարկել է քննարկել «Արմենիկում» դեղամիջոցի արդյունավետության եւ կլինիկական կենտրոնը պահելու անհրաժեշտության հարցերը՝ անկախ նախարարության որոշման հիմնավորումներից:
Քննարկմանը մասնակցած մասնագետները, «Արմենիկում» բուժհաստատության ղեկավարը, աշխատակիցներ ներկայացրել են «Արմենիկում» դեղամիջոցի, քսուկի գրանցած հաջողությունները։
Որքան էլ ուշագրավ է, ի սկզբանե ՄԻԱՎ-ի կանխարգելման եւ բուժման համար նախատեսված այս դեղորայքը, պարզվում է, հրաշագործ միջոց է։ Օրինակ՝ քննարկմանը ներկա «Արմենիկումի» կլինիկական ծառայությունների ղեկավար Վիոլետա Սարգսյանը նշել է, որ այս տարիների ընթացքում «Արմենիկում» դեղամիջոցի արդյունավետությունը զգացվել է ոչ միայն ՄԻԱՎ վարակակիրների կյանքի որակը փոխելու, այլեւ դեղամիջոցի դրական ազդեցությունը զգալի է համակարգային կարմիր գայլախտի, վիրուսային Հեպատիտ C-ի, հետճառագայթային այրվածքներից առաջացած վերքերի եւ պառկելախոցերի բուժման ժամանակ: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում համապատասխան փորձարկումների արդյունքում էլ հաստատվել է «Արմենիկում» քսուկի դրական ազդեցությունը օնկոլոգիական վիրահատություններից հետո բորբոքումների եւ վերքերի արագ ապաքինման գործում: «Արմենիկումի» տնօրենը ներկաներին հայտնել է, որ «Արմենիկում» քսուկը դրական ազդեցություն է գործել արգանդի վզիկի նախաքաղցկեղային ախտանիշների ժամանակ: Դեղամիջոցի շնորհիվ հնարավոր է եղել փրկել նաեւ Н1N1 (խոզի գրիպ) վիրուսով վարակված եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների կյանքը:
Հիշեցնենք, որ դեռեւս 1998 թվականին ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանում հայտնաբերվել է «Արմենիկում» անունը կրող դեղամիջոցը, որը լիովին բուժում է դարի չարիքը հանդիսացող ՁԻԱՀ հիվանդությունը: Բայց այս հայտարարությունից հետո հսկայական միջոցներ ներդրվեցին, կլինիկա բացվեց, դրսից հիվանդներ բերեցին, բայց էական արդյունք չգրանցվեց, եւ որեւէ ԶԻԱՀ-ով հիվանդ այդպես էլ չբուժվեց։ Այսքանից հետո՝ 20 տարի անց մենք հասկացանք, որ մեզ ոչ «Արմենիկում» կլինիկան է պետք, ոչ էլ՝ «Արմենիկումը»։
Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի խոսքերով՝ «Արմենիկումը» հեքիաթ էր, որն ավարտվեց, փուչիկ էր, որը պայթեց։
Նախկին նախարարի խոսքերով՝ «Արմենիկումի» հրաշագործ հատկությունների մասին խոսվեց 98-99 թվականներին, ամպագոռգոռ հայտարարություններ արվեցին, թե մենք շատ արագ տարածաշրջանային կենտրոն կդառնանք, ողջ աշխարհի ֆինանսական միջոցները կգան Հայաստան, երկիրը կծաղկի, մենք էլ կնստենք մեր բազմոցների մեջ ու արքայավայել կապրենք։ «Գիտեք, այն երկրներում, որտեղ պարբերաբար տնտեսական, քաղաքական ճգնաժամեր են տեղի ունենում, պարբերաբար բնակչության շրջանում այդպիսի լուրեր են տարածում, որը միտված է մարդկանց շրջանում հանգստություն պահպանելուն, մարդկանց նիհրի մեջ գցելուն, եւ փորձ է արվում ապագայի նկատմամբ վառ երազանքներ առաջացնել։ 2000-ականների սկզբին այս աղմուկն էր, հետո տարածվեց, թե հեսա-հեսա նավթ ենք գտնելու Հայաստանում, ոսկի ենք գտնելու։ Նման հեքիաթներ մշտապես հորինվում են, ինչպես արդեն ասացի»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նախկին նախարարը։
Ինչ վերաբերում է «Արմենիկում» դեղամիջոցին, ապա, Մկրտչյանի խոսքերով, դա իմունիտետը բարձրացնող դեղամիջոց է, որի նման, բազմաթիվ, տասնյակ անգամ ավելի հզոր դեղամիջոցներ կան աշխարհում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ, որոնց մեծ մասը գրանտային ծրագրերի շրջանակում գալիս են նաեւ Հայաստան։ «Արդյունքում «Արմենիկումի» կարիքը էլ չկա, քանի որ, կան ավելի արդյունավետ պրեպարատներ։ Իսկ կենտրոնն էլ տեւական ժամանակ է դարձել էր սովորական հիվանդանոց»,- ասաց Մկրտչյանը։
Անդրադառնալով հանրային խորհրդի քննարկման ժամանակ դեղամիջոցի վերաբերյալ հնչած գնահատականներին, դրա հրաշագործ հատկություններին, նախկին նախարարը հակադարձեց. «Դե որ այդքան հրաշագործ դեղ լիներ, պետությունը ծրագիրը չէր փակի, կշարունակեր ֆինանսավորել։ Հավանաբար, ուսումնասիրությունները կատարվել են եւ հանգել են համապատասխան հետեւության։ Եվ հետո, «Արմենիկումը» գիտականորեն ապացուցված եւ միջազգայնորեն ճանաչված պրեպարատ չէ։ Հնարավոր է, դա հրաշագործ էր 90-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին, բայց ոչ հիմա։ Համաշխարհային պրակտիկայում նման, տասնյակ անգամ ավելի հզոր դեղամիջոցներ կան միջազգային փորձագիտական հանրության կողմից ընդունված»,- ընդգծեց Մկրտչյանը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Ռուսական հետախուզության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի դեմ բրիտանական Սոլսբերիում իրագործված մահափորձից հետո Լոնդոնի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունները լարվել են ծայրաստիճան: Երկուշաբթի Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը վերջնագիր ներկայացրեց Կրեմլին` պահանջելով մեկօրյա ժամկետում բացատրել, թե ինչպես է Ռուսաստանում դեռ խորհրդային ժամանակներից սինթեզվող новичок քիմիական թունանյութը, որն ունի նյարդակաթվածահարող ազդեցություն, տեղափոխվել եւ գործադրվել Մեծ Բրիտանիայի տարածքում:
Մոսկվան բացատրություններ չներկայացրեց, փոխարենը ՌԴ ԱԳ նախարարը հայտարարեց, որ Բրիտանիան պետք է Ռուսաստանին տրամադրի այդ թույնի ցուցանմուշը: Ենթադրելի է՝ Լավրովը դա հայտարարում էր Ռուսաստանի ներքին լսարանի համար, բայց արդյունքը եղավ այն, որ Լոնդոնից պատասխանեցին, թե Մոսկվան թող քիչ գլուխ ցավեցնի․ քիմիական թունանյութերն արտադրվում են կենտրոնական Ռուսաստանում Չապաեւսկի մոտակայքում գտնվող Շիխանի հետազոտական կենտրոնում, որը Մեծ Բրիտանիայի Porton Down-ին համարժեք կառույց է։
Այնպես որ՝ թող Ռուսաստանը ձեւեր չթափի եւ եթե կարծում է, որ իրեն հանիրավի մեղադրում են, թող նախ քիմիական զենքի միջազգային փորձագետներին թույլատրի Շիխանի մուտք գործել: Հասկանալի է, որ Ռուսաստանը հազիվ թե փորձագետների մուտքը թույլատրի, հետեւաբար, Մեծ Բրիտանիան էլ չհապաղեց երեկ Ռուսաստանի դեմ որոշ պատժամիջոցներ հայտարարել, դրանց թվում՝ ռուս դիվանագետների արտաքսումը եւ Ռուսաստանի հետ կապ ունեցող բանկային հաշիվների սառեցումը, եթե կլինեն տվյալներ, որ դրանք կարող են օգտագործվել Մեծ Բրիտանիայի քաղաքացիների եւ ռեզիդենտների կյանքին կամ ունեցվածքին սպառնալիքներ ստեղծելու համար:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.