01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախումԱլիեւի սանձազերծած պատերազմից չորս օր անց կրակի դադարեցման ուղղությամբ պայմանավորվածություն ձեռք բերվեց Մոսկվայում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի գլխավոր շտաբի պետերի հանդիպման արդյունքում: Այս լուրը ապրիլի 6-ին կառավարության նիստում հայտնեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` նշելով, որ նախորդ օրը Մոսկվայում հանդիպել են երկու երկրների ԳՇ պետերը ու ձեռք է բերել կրակի դադարեցման պայմանավորվածություն: Այսինքն, Մոսկվան կասեցրել էր հայկական կողմի առաջխաղացումը: Հիշենք, որ համառ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ հենց Բաքուն է խնդրել հրադադար, չնայած այն բանին, որ Ադրբեջանն ինտենսիվ կերպով հակառակ քարոզչություն էր իրականացնում:
Պաշտոնական Բաքուն այսօր, սակայն, լիովին այլ «բացահայտումներով» է հանդես գալիս: Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը հայտարարել է. «Ապրիլի 4-ից սկսած՝ միջազգային կազմակերպությունները կրակը դադարեցնելու մասին հայտարարություններով դիմեցին Հայաստանին ու Ադրբեջանին:
Բնականաբար, նրանք ունեն դրա իրավունքը, միջազգային իրավունքի նորմերը պահանջում են, որ հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով: Այդ պատճառով էլ Ադրբեջանը հարկադրված դադարեցրեց պատերազմը, եւ դրանում իր հիմնական դերն է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Վիեննայի գործընթացները ցույց տվեցին, որ Ադրբեջանը համանախագահող երկրների հետ խոսել է ավելի պահանջկոտ ձեւով: Համանախագահող երկրներն արդեն վճռականորեն են տրամադրված ստատուս քվոն երկար ժամանակ չպահպանելու հարցում»: Հասանովը նաեւ հավելել է, թե Ղարաբաղյան հակամարտությունը կքննարկվի ավելի դինամիկ ձեւով եւ կստանա իր լուծումը: Նրա խոսքով՝ կան միջազգային իրավունքի նորմեր, որոնց համաձայն՝ նման հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով:
Առավոտ
Մանրամասներին կարող եք ծանոթանալ թերթի համարում:
Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է դիտարկում, այսպես կոչված, «քառօրյա պատերազմը» տարածաշրջանային անվտանգության համատեքստում և ի՞նչ զարգացումներ է կանխատեսում։
«Ապրիլյան դեպքերը փաստեցին Ադրբեջանի կատարյալ ձախողումը ԼՂ հիմնահարցի կարգավորման դիվանագիտական ուղղությամբ։ Փաստացի դա նրանց խոստովանությունն էր, որ բանակցային սեղանի շուրջ նրանք պարտվել են, և բանակցությունների միջոցով իրենց «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքն անիրագործելի է։ Ձախողվեցին նաև խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու ալիևյան խոստումները։ Իսկ հետագա զարգացումների իմ կանխատեսումը մեկն է, այն գուցե հնչի «ո՛չ դիվանագիտորեն», բայց մեր հաղթանակին այլընտրանք չկա։ Եթե մեր հարևանը չի հասկանում խաղաղության արժեքն ու կարևորությունը, ապա մենք դա նրան կպարտադրենք՝ լինի դիվանագիտական ճանապարհով, թե ռազմական»,- ասաց դեսպանը։
Առավոտ
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
«Վիճակն իրոք շատ լուրջ է։ Ինձ մոտ տպավորություն է, որ ԼՂՀ-ի օտարումը հայ ժողովրդից սկսվեց»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով անցած շաբաթ Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպմանը՝ ասաց «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։
Մեր զրուցակիցը չի թաքցնում, որ այդ հանդիպումից հետո ինքը «շոկի մեջ» էր. «Երբ ԼՂ հարցը նման լրջագույն փուլ է մտնում, ու բացի իշխանության «բռավոյական» բառերից՝ քաղաքական դաշտում ռեալ արձագանք չեղավ։ Միայն իշխանությունն է տանում իր քարոզչությունը՝ գովաբանելով»։ Այս իմաստով մեր զրուցակիցը կարևոր է համարում մայիսի 23-ին «Հեռանկար» կենտրոնում տեղի ունեցած «ՀՀ արտաքին քաղաքական մարտահրավերները» թեմայով փակ քննարկումը, որին մասնակցել են Ալեքսանդր Արզումանյանը, Վարդան Օսկանյանը, Արման Մելիքյանը, Հովհաննես Իգիթյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Ռուբեն Կարապետյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Արման Նավասարդյանը, Արա Պապյանը, Վլադիմիր Կարապետյանը, Ստեփան Գրիգորյանը, Արմեն Այվազյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ներկայիս արտաքին քաղաքականությունը, ԼՂ հիմնախնդրի կարգավորման արդի փուլն ու հեռանկարները, ՀՀ կողմից ԼՂՀ ճանաչման նպատակահարմարությունն ու միջազգային ճանաչման հնարավորությունները, ԱՄՆ, ԵՄ և ՌԴ քաղաքականությունը տարածաշրջանում։ Հնչել են նաև առաջարկություններ ու լուծումներ։ «Շատ կարևոր էր այդ հանդիպումը։ Ես, օրինակ, ցանկանում էի հասկանալ ՝ ճի՞շտ եմ ըմբռնում վտանգավորության մակարդակը»,- մեզ հետ զրույցում ասաց Ստեփան Գրիգորյանը՝ բնականաբար ձեռնապահ մնալով փակ քննարկումից մանրամասներ փոխանցել։
Կիսվեց միայն իր դիտարկումներով։ Ըստ այդմ, հայկական կողմի հետագա քայլերը, բացատրությունների և իրավիճակը մեղմացնող բնորոշիչների օգտագործման փոխարեն, պետք է պայմանավորված լինեն այն վերլուծությամբ, թե քառօրյա պատերազմից հետո ինչի՞ հասավ Ադրբեջանը։ Իսկ Ադրբեջանն, ըստ Ստեփան Գրիգորյանի, երեք կարևոր բանի, այնուհանդերձ, հասավ, առաջինը ԼՂ հարցը դարձավ հրատապ և այնքան, որ Վիեննայում կայացած գերտերությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարները երկու հարց էին քննարկվում. ԼՂ հարցը՝ Մինսկի խմբի շրջանակներում, այլ ձևաչափով էլ Սիրիայի խնդիրն էին քննարկում։
«Ո՞վ էր պատկերացնում, որ Սիրիայի և ԼՂ խնդիրները նույն մակարդակում կլինեն։ Դա հենց Ադրբեջանի նախաձեռնող քաղաքականության արդյունքն էր»,- կարծում է մեր զրուցակիցը։
Առավոտ
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
«Պետականամետ և ազգանպաստ քաղաքականությունն է օգնում կառուցել գործընկերային հավասար և համարձակ հարաբերություններ այլ երկրների հետ՝ նպաստելով նաև հակամարտությունների լուծմանը։ ՌԴ-ն աոաջին անգամ չէ, որ իր քայլերով դժգոհության ալիք է բարձրացնում հանրության մեջ, սակայն ՌԴ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների ոչ սիմետրիկ և ուղղահայաց լինելու պատճառը քաղաքական վերնախավի անհեռատես և անձնակենտրոն քաղաքականությունն է՝ բխած պրոֆեսիոնալության պակասից, խորհրդային արմատացած մտածողությունից, թերարժեքության բարդույթից ազատված չլինելուց և հանրության աջակցությունը չունենալուց»,- «Առավոտ»֊ի հետ զրույցում նշեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանը ՝ անդրադառնալով քառօրյա պատերազմից հետո հասարակության շրջանում արթնացած հակառուսական տրամադրություններին։
Ըստ մեր զրուցակցի՝ կա ժողովրդավարական ինստիտուտների կայացման և հիմնական ոլորտներում լուրջ և խորքային բարեփոխումների կարիք, որոնք «կկտրեին նաև ՌԴ-ի հետ ունեցած խորհրդային ախտահարված պորտալարը և կստիպեին որակական լրիվ նոր հարթության վրա կառուցել այդ հարաբերությունները»։
Առավոտ
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
«Պարզվում Է՝ ՌԴ փոխվարչապետ, այդ երկրի զենքի գլխավոր առևտրական Դմիտրի Ռոգոզինը խստորեն պատժվել է հայերի հասցեին բարձրաստիճան պաշտոնյային ոչ հարիր արտահայտության համար։ Կրեմլում խորհրդակցություններից մեկի ժամանակ նախագահ Պուտինը նրան նկատողություն է արել «Փողկապդ ձգի՛ր»։ Դա, հավանաբար, հավասարազոր է կոմունիստների ժամանակվա խիստ նկատողությանը՝ հաշվառման քարտի մեջ գրանցումով։ Այսուհետ Ռոգոզինը ժողովների է գնալու ձգած փողկապով և պատշաճ բառապաշարով։
Դա «պատժի» մի պրակտիկա է, որը լայնորեն կիրառվում է ամբողջ հետխորհրդային տարածքում։ Օրինակ՝ վերջերս պարզվեց, որ մեր չինովնիկները 800 «ավելորդ» մեքենա են քշում։ Շատ լավ է, որ այդ փաստը դուրս եկավ ջրի երես, բայց ովքե՞ր էին այն պաշտոնյաները, որոնք մեր պետությանը վնաս են տվել այդ անհարիր ճոխությունները արտոնելով։ Նրանց պետք է կանչել ժողովի և ասել, որ փողկապները ձգեն»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Այն, որի Սարգսյանը որոշ զինվորականների հեռացրեց իրենց պաշտոններից, նշանակում է, որ կան խնդիրներ ռազմական ոլորտում, բայց Հայաստանում խելացի մարդիկ են նստած, նրանք այդ գործընթացում հասունացել են, առաջին տարին չեն աշխատում, բոլոր նրբություններին ծանոթ են»,- «168 ժամ»-ի հետ զրույցում այս մասին է ասել «Ռեգնում», «Rex» գործակալությունների սյունակագիր, վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ գնահատելով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։
«Ինձ ավելի շատ պարզապես ապշեցնում է Ադրբեջանի քաղաքականությունը։ Նրանք այս կողմից այն կողմ են մղվում՝ այն դեպքում, երբ Հայաստանը հետևողական քաղաքականություն է վարում։ Նրանք մեկ ցանկանում էին Թուրքիային ներգրավել կարգավորման գործընթացում, մեկ՝ Գերմանիային, Գերմանիան եկավ՝ իր սցենարն առաջ քաշեց, որը ձեռնտու չէ ադրբեջանցիներին, ադրբեջանցիներին ձեռնտու չեն ամերիկացիները, նրանք արդեն ասում են՝ բոլոր բանալիները Մոկսվայում են, իսկ Մոսկվան ասում է, որ՝ «ոչ», բանալիները Մինսկի խմբի ձեռքում են։
Այսինքն՝ բաժանել են Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսներն ու Ղարաբաղյան գործընթացը։ Ադրբեջանական դիվանագիտությունը չկարողացավ կոնվերտացնել իր ռեսուրսները քաղաքականության մեջ, իսկ հայերը՝ չունենալով ոչինչ, կարողացան պահպանել իրենց դիրքերը։ Դա փաստ է»,- ասել է Տարասովը»,–գրում է թերթը։
«168 Ժամ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը համոզված է, որ տարածքների կորուստը նախընտրական պայքարում օգտագործվելու է Սերժ Սարգսյանի դեմ։ Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայում Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպումից հետո հայաստանյան որոշ հեռուստաընկերությունների ինքնաթիռում տված հարցազրույցում հստակեցում էր մտցրել քառօրյա պատերազմից հետո հայկական կողմի տարածքների կորուստների ծավալների մասին։ Նա մասնավորապես հայտարարել էր.
«Եթե մետրով չափենք, ապա ասեմ, որ հայկական ուժերը, որոնք որպես անվտանգության գոտի ունեին 800000 հեկտար, կորցրել են 800 հեկտարի չափով, դա մեկ հազարերորդն Է։ Բայց հաշվի առեք, որ մեկ զոհ և երկու վիրավոր է ունեցել ադրբեջանական կողմը յուրաքանչյուր հեկտարի համար։ Համեմատեք, տեսեք, թե այդ ութ հարյուր հազարը գրավելու համար ինչքան զոհ պիտի տային»։
«Առավոտը» պարոն Ենոքյանից հետաքրքրվեց՝ արդյոք այդ տարածքում մեկ մետր հողի կորուստն էլ լուրջ նշանակություն չունի՞ մեզ համար, պարոն Ենոքյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ այդտեղ ցանկացած մեկ մետրի կորուստն էլ Սերժ Սարգսյանի համար վտանգավոր է, քանի որ արդեն իսկ հնչում են ձայներ, որ այդ կորուստները օգտագործվում են նրա դեմ։ Նախագահական պայքարն է սկսվում, և մեկ մետրի կորուստն անգամ էական նշանակություն կունենա զուտ ներքաղաքական առումով»։
Աղասի Ենոքյանը վստահ է, որ տարածքների կորուստը հաղթաթուղթ է դառնալու այն բոլոր ուժերի ձեռքին, որոնք ուզում են գալ իշխանության։
Ամբողջական տեքստը՝ «Առավոտ»-ում։
«Հատկապես Հայաստանի ու Արցախի իշխող քաղաքական դասը պետք է իրեն հաշիվ տա այն բանում, որ եթե մինչ այդ հանդիպումն Ադրբեջանը ետ չքաշի իր ստորաբաժանումները քառօրյա պատերազմի ընթացքում գրաված հայկական դիրքերից, ապա Ալիև-Սարգսյան հանդիպումն ընդամենը կոչված է լինելու միջազգային մակարդակում ամրագրել պաշտոնական Բաքվի կողմից ցանկացած պահի պատերազմը վերսկսելու իրավունքն ու կանխավ կտա այդօրինակ պահվածքի արդարացումը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն`անդրադառնալով եկող շաբաթ, Վիեննայում ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը:
Հիշեցնենք, այդ մասին այսօր հայտարարություն են տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Aravot.am-ն Արման Մելիքյանից հետաքրքրվել էր`ի՞նչ ակնկալել այդ հանդիպումից, եթե նոր առաջարկներ չկան, եղածներն Ադրբեջանը մերժել է 25 տարի, իսկ ապրիլյան պատերազմական գործողություններից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ բանակցություններ չեն կարող կայանալ, քանի դեռ սահմաններում կրակում են: Սահմաններում կրակոցներն, ի դեպ, չեն դադարել: «ԼՂՀ և ԱՀ ԶՈՒ շփման գծում փոխվստահության ամրապնդման և պատերազմական գործողությունների կանխումն ապահովող արդյունավետ միջոցների ներդրման խնդրի շուրջ համանախագահներն այս փուլում խոսելիք ունեն բացառապես Իլհամ Ալիեւի հետ և միմիայն վերջինիս կողմից այս հարցի կապակցությամբ հրապարակավ արտահայտած համաձայնության պարագայում և գրաված դիրքերից զորքերը ետ քաշելու դեպքում է, որ պարոն Սերժ Սարգսյանը, գուցե, իրավունք կստանա Հայաստանի անունից մասնակցել նմանօրինակ հանդիպման: Բավական է այլևս՝ հայ զինվորի թափված արյունը կեղտոտ առևտրի առարկա լինել չի կարող և այսօր իշխանության ղեկին կանգնած մարդկանց և բոլոր մնացյալներին մեր հասարակությունը հենց այդ պարզ ճշմարտությունն է, որ պետք է հասցնի»,- ասաց Արման Մելիքյանը:
Առավոտ
ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով՝ ՀՀ-ն ԼՂՀ անկախությունը պիտի ճանաչեր ապրիլի 3-ին։ Երեկ անդրադառնալով այն փաստին, որ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությանը, նշեց.
«Կառավարությունը դրական եզրակացություն չի տվել բայց բացասական էլ չի տվել։ Բոլորս փորձում ենք հասկանալ ՝ ի վերջո ի՞նչ եզրակացություն է տվել։ Համամիտ եմ ՝ դա եղել է բոլոր երեք նախագահների օրոք, որ այն պահին, երբ ԼՂՀ-ն հարձակման ենթարկվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի ճանաչել ԼՂՀ անկախությունը։ Ինքս գտնում եմ, որ եթե մեր ընկալման մեջ այս քառօրյա պատերազմն իրոք պատերազմ էր, ապա պետք էր ճանաչել ԼՂՀ անկախությունը ապրիլի 3-ին և հնարավորություն տալ իշխանությանը շարունակել ռազմական գործողությունները։ Եթե այդ պահին դա չարեցինք, հիմա արդեն անիմաստ է դառնում և արժեզրկվում է ճանաչման գաղափարը»։
Առավոտ
«Ես չեմ ուզում միայն Արմենչիկի պահով ասեմ, բայց տգեղ է, երբ որևէ մեկն իր պարտքը անում է՝ 50 դրամ կլինի, 100 դրամ կլինի, թե 50 հազար կամ 1 մլն դրամ, ու դա ցուցադրում է։ Մեծ բան չեն անում։ Չեմ ուզում սլաքները բոլորն ուղղեն Արմենչիկի վրա, որովհետև Արմենչիկը միակը չի եղել։ Մեզ մոտ, դժբախտաբար, այդպիսի պրակտիկա կա, երբ որ մեկը մի կոնֆետ է տալիս ու 7 հատ կամերա է տանում տնկում, թե նայեք՝ ես ի՜նչ լավն եմ»,- ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովն «Առավոտի» հետ զրույցում այսպիսի պատասխան տվեց մեր հարցին՝ երգիչ, «Վաստակավոր արտիստի» կոչում ստացած Արմենչիկի տեսանյութի հետ կապված, թե ինչպես է զինվորներին ցուցադրաբար օգնություն բաժանում։
Մեր հարցին՝ չպե՞տք է արգելվի բանակում այդպիսի PR անելն ու ստորացնելը զինվորներին՝ շարք կանգնեցնելով, նա պատասխանեց. «Դա հակաքրիստոնեական է, հակահայկական է։ Դա հարսանիք չի, էլի, էն, որ տաշի են ասում ու մատանին տանում՝ պարացնելով։ Եթե մարդն օժանդակության կարիք ունի, ու դու օժանդակում ես, քրիստոնեական դաստիարակությունն առհասարակ ասում է, որ դա պիտի անես աննկատ, որպեսզի դիմացինն իրեն վատ չզգա։ Չեմ ուզում Արմենչիկին միայն բան ասենք, որովհետև Արմենչիկը արտիստ է, այստեղ նույնիսկ խնդիրն Արմենչիկը չի։ Մենք չենք ուզում, որ Արմենչիկը դառնա թիրախ, այ, սենց վերցնում ենք մենք մի հատ թիրախ, ոնց որ Ռադիկ Մարտիրոսյանին, ու տեսնում ենք՝ կոմպյուտերով ոնց են մորթում: Պետք չի մարդուն այդպես անել, երևույթն է տգեղ։ Ցավում եմ, բայց Արմենչիկին նո՞ր տեսան։ Էդ չէի՞ն տեսել ինչքան մարդ կար։ Էդ ի՞նչ տարբերություն՝ բա որ ավտոն տանում էին տալիս էին ու նկարում էին, էղ լա՞վ բան էր»։
Առավոտ
-
-
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.