23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Ապրիլյան պատերազմում ողնաշարի ծանր վիրավորում ստացավ ժամկետային զինծառայող Ռուբեն Առաքելյանը: Նրա անունով դրամահավաք կազմակերպվեց եւ թոշակառուներն անգամ իրենց լումաներով կոպեկ-կոպեկ հավաքեցին Գերմանիայում Ռուբենի բուժման համար անհրաժեշտ գումարը:
Սակայն «Առավոտին» են դիմել Ռուբեն Առաքելյանի հարազատները՝ պատմելով, թե ինչպես են իրենք խաբեության զոհ դարձել, զինվորի արյան համար լումայով հավաքված փողի մի մասը, նրանց պատմելով Գերմանիայում գրպանել են: Գերմանիայի հայ բժիշկների միության վարչության անդամ Վարդան Խաչատրյանը կապվել է Ռուբեն Առաքելյանի հարազատների հետ եւ «Յոր Գլոբալ Մեդ» ձեռնարկության ծառայություններն առաջարկել՝ զինծառայողի՝ Բոնի համալսարանին կից պոլիկլինիկայում բուժումը շարունակելու համար:
Ռուբեն Առաքելյանի հարազատներից մեկը՝ Հովհաննես Թումանյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ կլինիկային փոխանցել են 77 հազար 490 եվրո. «Հավաքել էինք նաեւ 11 հազար եվրո, որը փոխանցել ենք Վարդան Խաչատրյանին: Այդ գումարով նա խոստացել էր, որ 3 ամսվա համար պետք է Ռուբենի մորը՝ Անահիտին հյուրանոցում տեղավորի, սննդի հարցերը լուծի, ապահովի թարգմանություն: Ինքը ասում էր՝ 24 ժամ Անահիտը մենակ չի լինելու, թարգմանվելու է: Մենք պայմանավորվել էինք, որ ինքը ինչ անի՝ պետք է կտրոնով անի: Մեզ ներկայացել էր՝ որպես Գերմանիայի «Գլոբալ Մեդ» կազմակերպության տնօրեն Վարդան Խաչատրյան, պարզվեց՝ ինքը տնօրենը չի, խաբեբայություն էր: Ինքը ասում էր՝ 24 ժամ Անահիտը մենակ չի լինելու, թարգմանվելու է: Մենք Viber-ով խոսել ենք, եղել է իմ կինը, քեռին, ես, շատ-շատ բարձր բաներ էր խոտանում, բայց ոչ մի բան չի արել: Խաբեբայությունով այդ 11 հազար եվրոն տարել է, որը հավաքվել էր հայ ազգի օգնությամբ՝ տատիկների թոշակով, կոպեկ-կոպեկ հավաքված գումար է: Գնացել՝ տեսել ենք՝ ոչ մի թարգմանիչ չկա այնտեղ, ոչ մի հյուրանոց չի տարել: Ռուբենի մայրը հիմա կլինիկայում է ապրում, սնվում է կլինիկայի ուտելիքներով: Ինքն ասել էր՝ ամեն օր հյուրանոցից Անահիտին պիտի բերեր կլինիկա՝ երեխայի մոտ, հետ տաներ հիվանդանոց, բայց հյուրանոց ընդհանրապես չի եղել: Կլինիկայից ասեցին՝ մեր կողմից հիվանդի մորն էլ ենք հաց տալիս, Վարդան Խաչատրյանը ոչինչ չի արել»:
Թե ինչպես է Վարդան Խաչատրյանը, զինվորի հարազատների պատմելով, կլինիկայից անվճար վերցրած սայլակը փորձել վաճառել Ռուբենի մոր վրա, ինչպես է անընդհատ գումարներ ուզել ու ինչպես է տեւական ժամանակ Ռուբեն Առաքելյանը զրկված եղել բժշկական անհրաժեշտ պրոցեդուրաներից՝ այս ամենի մասին կարդացեք «Առավոտի»՝ օգոստոսի 12-ի համարում:
«Զանգվածային անկարգությունների» պատմությանը անկախ Հայաստանում ունի առնվազն 20-ամյա պատմություն, առաջին դեպքն արձանագրվել է 1996 թվականի սեպտեմբերի 25-ին։ Դրանից առաջ էլ են եղել ընդդիմության զանգվածային ցույցեր (բնականաբար, նախագահի հրաժարականի պահանջով), բայց ցուցարարները չեն անցել որոշակի «կարմիր գիծ»։ Հիշյալ օրը ցուցարարները տապալեցին Ազգային ժողովի ցանկապատը և դաժան ծեծի ենթարկեցին Ազգային ժողովի նախագահին և փոխնախագահին (դա, հավանաբար, առաջին «ազնիվ, ռոմանտիկ պոռթկումն» էր)։ Պատճառը կեղծված նախագահական ընտրություններն էին։ Իշխանությունը ցուցարարների և ընդդիմության գործողությունները որակեց ոչ միայն որպես «զանգվածային անկարգություն», այլև շատ ավելի ծանր հոդվածով՝ որպես «պետական հեղաշրջման փորձ»։ Գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանը եկել էր Ազգային ժողով և մեկառմեկ միջնորդում էր այդ հոդվածով քրգործ հարուցել ընդդիմադիր պատգամավորների դեմ։
Այդ օրը Ազգային ժողովի նիստի ժամանակ իշխանամետ պատգամավորները, վրեժխնդրությունից ու ատելությունից հարբած, ծեծում էին ընդդիմադիր պատգամավորներին։ Բուն սեպտեմբերի 25–ին ոստիկանները, իսկ ավելի շատ՝ երկրապահները, «կռված տղերքը», որոնք արդեն այն ժամանակ ունեին անօրինական գործելու «արտոնագիր», օդ էին կրակում ցուցարարներին խորհրդարանի բակից հանելու համար։ «Անկարգությունից» հետո բանտերը, օրենքի բազմաթիվ խախտումներով, լցվեցին ընդդիմադիր ակտիվիստներով, որոնք, ըստ հրապարակումների, խոշտանգվում էին՝ ճիշտ է, մի քանի ամսից ազատ արձակեցին։ Որոշ քաղաքական գործիչներ ժամանակավորապես անցել էին ընդհատակ։ Արևմուտքը խստորեն դատապարտեց մարդու իրավունքների խախտումները։
Ընդդիմությունն առ այսօր չի դատապարտել հարձակումն Ազգային ժողովի և դրա ղեկավարների վրա, իշխանությունն առ այսօր չի դատապարտել ցուցարարների և ակտիվիստների նկատմամբ ոչ համաչափ ուժի կիրառումը։ Գլխավոր խնդիրը ես, ճիշտն ասած, այստեղ եմ տեսնում՝ յուրայինի, համախոհի, քո համակրանքը վայելողի նկատմամբ դու պետք է նույնքան խիստ լինես, որքան քո «հակառակորդի»։ Եթե դու դատապարտում ես ոստիկանների և «առանց համազգեստի մարդկանց» վայրագությունները, ապա դու պետք է ընդունես, որ ՊՊԾ գնդի գրավումը և դրա հետ կապված գործողությունները նույնպես օրենքի կոպիտ խախտում էին, ինչպես և ոստիկանական պատնեշը ճեղքելու և «տղաների հետ միանալու» որոշ ցուցարարների փորձերը։ Միակողմանի ճշմարտություն ասելու դեպքում դու պաշտպանում ես ոչ թե որևէ սկզբունք, այլ քո թիմակիցներին։
Հանուն ճշմարտության, այնուամենայնիվ, նշեմ, որ սիմետրիա այդ գործողությունների մեջ չկա։ 20 տարվա ընթացքում ձերբակալվել և դատապարտվել են հարյուրավոր ընդդիմադիր ակտիվիստներ, բայց չի ձերբակալվել ու չի դատապարտվել ոչ մի վայրագ ոստիկան և ոչ մի վայրագ «գողական»։
«Առավոտ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
«Սովորաբար հեղափոխությունների պարտություններից հետո սկսվում է «ռեակցիա», իսկ հեղափոխության հաղթանակից հետո՝ «տեռոր»: Դժվար է ավելի «ռեակցիոն» բան պատկերացնել, բան քաղաքացիական հագուստով ոստիկանների (կամ ո՞վ գիտի` գուցե քրեականների) հարձակումը ցուցարարների վրա կամ թիրախավորված հարձակումը լրագրողների և նրանց տեխնիկայի վրա՝ նրանց աշխատանքը խոչընդոտելու համար։ Շեշտեմ, ես կասկածի տակ չեմ առնում ոստիկանության իրավունքը՝ թույլ չտալ, որ ցուցարարները մտնեն ՊՊԾ տարածք։ Բայց այն, ինչ երեկ երեկոյան արվեց, դա պատժիչ գործողության էր, ոչ թե ոստիկանական օպերացիա։ Գործողություն, որն իրականացվեց հատուկ սադիզմով և խուժանական ոճով՝ գուցեև նախորդ իրադարձությունների համար վրեժ լուծելու նպատակով, ինչն, իհաիկե, նույնպես չի կարող լինել իրավապահների գործառույթը։
Այսքանով հանդերձ՝ ես դարձյալ կարծում եմ, որ ելքը խաղաղ, բայց կազմակերպված և ակտիվ պայքարն է, ծայրահեղություններից խուսափելը, պիտակներ չկպցնելը։ Եվ, պատկերացրեք, իրար սիրելը»,–գրում է թերթի խմբագիրը։
«Առավոտ»
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
«Գիշերը «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում գտնվող Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը, որտեղ ևս տեղափոխվել են ոստիկանների հետ բախումներից տուժած տասնայկ քաղաքացիներ, պատմում էր, թե ինչպես էին քաղաքացիական հագուստով տղամարդիկ «երկաթներով, փայտերով հարձակվել են նրանց վրա»: Նրա խոսքով՝ այդ թվում և լրագրողներին են ծեծի ենթարկել:
«Ոստիկանները քարերով հարվածում էին ներքևից դեպի վերև, այսիքն՝ սադրում էին, որ ժողովուրդը պատասխաներ, մենք մտանք ժողովրդի մեջ, խնդրեցինք, որ չանեն, հետո ես մոտեցա Կարապետյան Աշոտին՝ խնդրեցի, ասացի, որ ներքևից սադրում են, մի արեք, ասաց՝ ես հենց հիմա այդ հարցը կլուծեմ, հանգիստ գնա, հետ եկա ժողովրդին հանգստացնեմ, ու սկսվեց Արմեն Մարտիրոսյանի վրա հարձակումը, կրակոցները, ես բան չէի տեսնում, չորս կոմղս պայթում էր:
Դիմացից տեսա մի աղջիկ է վառվում,վազեցի շորերը վրայից ճղեցի, կարողացանք հանգցնել: Հարձակվում էին և ինչքան ուժ ունեին՝ մարդկանց խփում էին»,-«Ազատության» հետ զրույցում պատմեց Դավիթ Սանասարյանը»:
«Առավոտ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
«Արդեն երկրորդ օրն է՝ Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները ահազանգում են, որ Ռուսաստանի տարբեր երկրամասերում էլ ազգությամբ հայերին ոստիկանության բաժանմունքներ են տանում հենց փողոցից ՝ անձը հաստատելու, ինչպես որ նախօրեին արվում էր Խորենացի փողոցում։ Մեր զրուցակիցների պատմելով՝ ռուսաստանցի ոստիկանները կին, երեխա, մեծ ու փոքր չեն նայում՝ հենց փողոցից տանում են։ Մեր շատ հայրենակիցներ անգամ չեն էլ իմանում, թե խոսքն ինչի մասին է, և միայն ոստիկանական բաժանմունքներում են նրանց տեղյակ պահում, որ իրենց ՝ ոստիկանությունում գտնվելը Հայաստանում այս օրերին ընթացող իրադարձությունների հետ է կապված։ «Մեր հարևանի կինը, որը մի քանի օր առաջ էր ամուսնուն կորցրել, ռուս ոստիկանների կողմից բերման է ենթարկվել: Լավ Է, որ ամուսնու «սև թուղթը» մոտն է եղել ինչն էլ ստիպել է, որպեսզի այդ կնոջը ծանոթ ոստիկանը բաց թողնի»,- «Առավոտ»-ին պատմեց ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներից մեկը, որը թեև ունի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության, սակայն վստահ չէ, որ իրեն էլ փողոցից մյուսների պես չեն տանի։ Նրա խոսքով՝ տեղում ստուգում են, և եթե քեզ հետ այդ պահին պատահաբար չունես անձը հաստատող փաստաթուղթ, ապա պահում են այնքան՝ մինչև հարազատները որևէ փաստաթուղթ ներկայացնեն։ Մեզ պատմեցին նաև, որ բերման ենթարկվածների մեջ կան տարբեր տարիքի մեր հայրենակիցներ, նաև մանկահասակ երեխաներ, որոնք սպասում են, թե երբ ազատ կարձակվեն։ Մեր զրուցակիցները ասացին, որ ոստիկանությունը նման գործողություններ է կատարել Կուրսկի շրջանում»:
«Առավոտ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Զինված խմբի հարձակումը ՊՊԾ գնդի վրա, որքան հասկանում եմ, հետապնդում էր հետևյալ քաղաքական նպատակը. դա այսպես ասած, «Ավրորայի» համազարկ պիտի լիներ հեղափոխության համար: Ըստ մտահղացման՝ հարյուր հազարավոր մարդիկ, ոգևորված ոստիկանական շենքի զինված գրավումից, պետք է դուրս գային փողոց և պարտադրեին նախագահի հրաժարականը: Այնուհետև փողոցում, զինյալների հսկողությամբ, կձևավորվեր ժամանակավոր կառավարություն, որը և կտաներ մեզ դեպի ժողովրդավարություն և բարգավաճում: Սա էր, եթե ֆիդայական հեռտորաբանությունը մի կողմ դնենք, զինված խմբի «քաղաքական թևի» ծրագիրը:
Ինչու այն, առայժմ՝ համենայնդեպս, կյանքի չի կոչվում: Ինձ թվում է նույն պատճառով, որով «հրացանավոր մարդիկ» որոշեցին իրենց ձեռքը վերցնել և «ներքին թուրքին ոչնչացնելով»՝ որոշել Հայաստանի բախտը՝ քաղաքական համակարգի ամլության պատճառով:
Այդ հարյուր հազարավոր մարդիկ պարզապես զինյալների նկատմամբ համակրանքից ելնելով՝ փողոց դուրս չեն գա։ Նրանք դուրս չեն գա երկրի վիճակից ծայրահեղ դժգոհություւնից կամ նույնիսկ իշխանության նկատմամբ ատելությանից ելնելով և կգերադասեն իրենց մաղձը թափել համացանցում։ Մարդիկ դուրս կգան փողոց քաղաքական պահանջներով՝ միայն այն դեպքում, երբ նրանց առաջնորդեն իրենց վստահությունը վայելող քաղաքական ուժեր։
Այդ համակարգը ավտոմատներով չես ստեղծի, դա շատ նուրբ, միաժամանակ շատ քրտնաջան ամենօրյա աշխատանք է։
Մենք տեսնո՞ւմ ենք այդ քաղաքական ուժերին Ազատության հրապարակի կամ Խորենացու փողոցների հարթակներում։ Կարծես թե՝ ոչ։ Այնտեղ, իհարկե, կան շատ լավ, շատ համակրելի մարդիկ, որոնք արտասանում են երբեմն շատ ճիշտ ճառեր, բայց նրանք չեն ներկայացնում ուժ, որովհետև օժված չեն քաղաքական հայացքների համակարգով, որը պետք է հավաքվածների մեջ արթնացնի ընդհանուր գործի, ընդհանուր նպատակի զգացողությունը։
Իհարկե, այստեղ էլ մեղավորը իշխանությունն է, որը 21 տարվա ընթացքում չի ցանկացել արդար ընտրություններ անցկացնել, իսկ քաղաքական համակարգը ստեղծվում և հղկվում է ընտրությունների միջոցով։ Բոլոր մնացած դեպքերում իշխում է տարերքը։ Այս դեպքում ՝ շատ վտանգավոր»:
«Առավոտ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Փաստաբան Հայկ Ալումյանը խիստ բացասական է գնահատում այսօր ՊՊԾ գնդի հարակից տարածքից` Խորենացի փողոցից, քաղաքացիներին զանգվածային բերման ենթարկելը:
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Ալումյանը հայտնեց, որ եթե այս գործերը հասնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ընդդեմ Հայաստանի վճիռների տարափ կլինի քաղաքացիներին ապօրինաբար ազատություններից զրկելու հետ կապված: Ըստ նրա` հետևողական լինելու դեպքում ՄԻԵԴ-ում կարելի կլինի հասնել հաղթանակի, անգամ նրան, որ ՀՀ-ն տվյալ անձանց կրած ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյական վնասները կփոխհատուցի, և պատասխանատվության կենթարկվեն նրանք, որոնք այդ հրահանգները տալիս են։
«Առավոտ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
«Մեր պետական վերնախավը կազմվել է երկու բաղադրիչից. 1/ ազգային-ազատագրական գաղափարներ ՝ Ցեղասպանության ճանաչման համար պայքար և Ղարաբաղյան պահանջատիրության, կրողներից 2/ կոռումպացված, բարոյալքված, ցինիկ կոմունիստական-կագեբեական նոմենկլատուրայից։ Երկրորդը «տոգորվեց» առաջինով (այսինքն ՝ կարելի է գողանալ և կաշառք վերցնել ու լինել «հայրենասեր»), և մենք ունեցանք Երրորդ հանրապետություն։ Վերը նշված միտումները պետք է հաղթահարել։
1/ Մենք ասում ենք՝ «Ֆիդայի», «երկրապահ», «ազատամարտիկ», ինչպես որ առաջ ասում էին ՝ «մաուզերիստ», «խմբապետ»։ Եվ դա ավելի «հպարտ Է հնչում», քան «զինծառայողը» և «պատերազմի վետերանը»։ Որովհետև վերջին երկուսը պետք է տեղավորվեն պետական որոշակի կանոնների մեջ, իսկ «Ֆիդային» և մնացածը ենթադրում են որոշակի կամայականություն՝ «բա ես ազգիս հմար արյուն եմ թափել» համոզիչ արդարացմամբ՝ «տղերքի ջոկատներով», տանը պահվող անօրինական զենքով և այլն։
Նոր պատերազմը լինելու Է ավելի տեխնոլոգիական, ավելի տնտեսական և ավելի, եթե թույլ տրվի ասել, պետական։ Իսկ դրա համար պետք են տեխնոլոգիաներ, պետք Է տնտեսություն և ամենակարևորը՝ պետություն։ Ֆիդայականաթյամբ պետության չես կառուցի։ Առանց պետության այս դարում մենք չենք կարողանա հաղթել։
2/ «Հետխորհրդային» էլիտան խորհրդայինից տարբերվում Է նրանով, որ ավելի կոռումպացված Է և ավելի ցինիկ, գումարած դրան ՝ յուրացրել Է ազգային-ազատագրական բառապաշարը։ Բացահայտ շուկայական հարաբերությունների, «երկաթյա վարագույրի» բացակայության և խոսքի հարաբերական ազատության պայմաններում այն ժամանակի ընթացքում դառնում Է ավելի ու ավելի ոչ ադեկվատ և նմանվում Է բրեժնևյան քաղբյուրոյի կերպարներին։ Նրանք նույնպես բացարձակապես չեն համապատասխանում այսօրվա մարտահրավերներին։
Այսօր թվում Է, թե առաջինը կռվում Է երկրորդի դեմ։ Իրականում երկուսի ժամանակն էլ անցել Է»,–գրում է թերթի խմբագիրը։
«Առավոտ»
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Կինոռեժիսոր Արամ Շահբազյանի ձեռքը կոտրել են։ «Տվին, ջարդեցին, գնացի «Էրեբունի» հիվանդանոց, ասացին՝ ոսկորդ վնասվել է, ստորագրություն տվեցի, որ հրաժարվում եմ գիպս դնելուց, հետ եկա։ Գիշերը Բուլղարիա պետք է մեկնեմ՝ կինոփառատոնի։ Մի ձեռք ունեի, էն էլ կոտրել են, անգամ ջուր էլ չեմ կարողանում խմել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսորը։
Նա պատմեց, որ հուլիսի 21-ին գնացել էր Էրեբունի ոստիկանության շենք, որտեղ գտնվում էր ընկերոջ տղան։
«Սասունցի Դավիթ-Բելինսկի խաչմերուկում մեքենաս կանգնեցրի, էդտեղ մարդ էլ չկար, ՊՊԾ-ն էր, մեկ էլ ես, ասեցի՝ տղերք ջան, կարո՞ղ եմ քաղմաս մտնել, ասեցին՝ իհարկե ոչ։ Ասեցի լրագրող եմ, ասեցին՝ ավելի վատ քո համար։ ՊՊԾ ներկայացուցիչներից մեկի հետ շատ հանգիստ, ջան-ջիգյարով խոսում էի։ Ընկերոջս զանգեցի. որ տեղյակ լինի՝ չեն թողնում ներս գամ, հարցնում էի՝ կա՞ ուրիշ խաղաղ ճանապարհ, որ գնամ իր մոտ։ Մեկ էլ էն երիտասարդը, որ ինձ ասել էր՝ ավելի վատ քո համար, վրա տվեց. «Արա, հելար ստից, փախար ստից»։ Պատասխանեցի. «Արան դու ես, քեզ հորեղբայր եմ գալիս, էդ ոնց ես ինձ հետ խոսում»։ Մեկ էլ սա, թե. «Հլը բռնեք սրան»,- կատարվածը ներկայացրեց Արամ Շահբազյանը։
Նրա պատմելով, այդ ոստիկանի կոչով իր թևերը ոլորել են, իրեն տապալել գետնին, կոտրել են ակնոցը, մեկն էլ ասել է՝ «ս… եղի»։
«Փառատոնի եմ գնում, Բուրգաս եմ թռնում, ձեռքս գիպսի մեջ չէ, բայց խորհուրդ են տվել, որ գոնե ֆիքսեմ ու սառույց դնեմ»,– ասաց կինոռեժիսորը, որի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը մասնակցում է բուլղարական կինոփառատոնին։
«Առավոտ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանը «Ինչպե՞ս լուսաբանեց հայաստանյան մեդիան զինված հարձակումը Երևանում» խորագրով հրավիրված քննարկմանը նկատեց, որ հեռուստաընկերությունների ոչ բավարար լուսաբանումը նպաստեց ակտիվ հասարակության և իշխանության անջրպետի խորացմանը։ Քննադատելով այն փաստը, որ հեռուստաընկերությունները ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման առաջին օրը այդպես էլ չփոխեցին իրենց ծրագրային քաղաքականությունը և չտվեցին այդ իրադարձության մասին լրատվություն՝ նշեց.
«Հեռուստաընկերությունները կողմնորոշված էին այն լսարանի վրա, որը պասիվ ժամանակ է անցկացնում հեռուստացույցի առաջ, որոնց առաջին հերթին հետաքրքրում են սերիալները։ Նրանք չփոխեցին իրենց եթերային քաղաքականությունը ՝ չնայած իրադարձությունը օպերատիվ և խորը լուսաբանման կարիք ուներ։ Կարճ ընդմիջումներով, թեկուզ սահմանափակվելով միայն պաշտոնական հաղորդագրություններով ՝ կարող էին տալ տեղեկություն»։
Բորիս Նավասարդյանը նկատեց, որ հենց այս պատճառով էլ ակտիվ լսարանի բավականին մեծ զանգված տեղափոխվեց առցանց մեդիա։ Ըստ պարոն Նավասարդյանի՝ սա լուրջ մարտահրավեր է ՀՀ մեդիաարտադրության ոլորտի համար։
Լրագրող Պետրոս Ղազարյանը նշեց, որ զինված հարձակման օրը հեռուստաընկերությունների՝ առաջին մի քանի ժամվա զգուշավորությունը արդարացված է։ Ըստ Պետրոս Ղազարյանի՝ հեռուստաընկերությունները չէին կարող կայքերի նման օպերատիվ լինել, քանի որ կիրակի օր էր, և պետք էր մի ամբողջ համակարգի աշխատանքի կանչել.
«Դա գուցե պայմանավորված էր նաև նրանով, որ ստեղծված իրավիճակն աննախադեպ էր, դրա համար այդ օպերատիվությունը չկար։ Մյուս կողմից՝ գրավողները ապստամբության կոչ էին անում, և դրա լուսաբանումը գուցե կարող էր մի շարք հարցականներ առաջացնել»։
«Առավոտ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.