01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախումԱրդեն 5 տարի է՝ Էմմա Խաչատրյանը Կապանից պարբերաբար գալիս է Երևան և կառավարության շենքի մոտ ցույց անում, խնդրում երկրի ղեկավարներին իրեն ընդունեն, լսեն դարդը։ Էմմա Խաչատրյանի որդին՝ Արա Խաչատրյանը, ինչպես մայրը երեկ մեզ պատմեց, 5 տարի է՝ տանից դուրս է եկել ու չի վերադարձել։ Մայրը համոզված է, որ որդու «գլխին մի խաղ են խաղացել», քանի որ իր տղան շատ խաղաղ մարդ էր, դեպքի օրը՝ երեկոյան, ընկերներն են նրան տանից դուրս տարել։ Մոր ցավն աննկարագրելի է. երեկ նա կառավարության մոտ այնպես աղիողորմ էր լաց լինում ու դիմում ՀՀ նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին, որ սիրտը վատացավ, շտապօգնություն կանչեցին։ «Գրչի մի հարվածով տղայիս սարքեցին անհետ կորած, գործը կոծկեցին։ Պարոնայք Սարգսյան, Աբրահամյան, Կոստանյան ու Գասպարյան, խիղճներդ դրել եք բարձի տա՞կ, դուք էլ ծնող եք, վերադարձրեք ինձ տղայիս»,- աղաչանքով դիմում էր Էմմա Խաչատրյանը։
Առավոտ
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
«Մեկ տարի առաջ ես վերջնականապես համոզվեցի, որ այն սերունդը, որը գալիս է մեզնից հետո, իր պետական որակներով ավելի լավն է, քան մենք: Դա տեղի ունեցավ «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ: Երիտասարդները, որոնք բողոքում էին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, չէին հարում որևէ կուսակցության, նրանք չունեին վառ արտահայտված լիդերներ, հանդես չէին գալիս «ուղեղի կոշտուկ» առաջացնող 25 տարի կրկնվող ճառերով ու կարգախոսներով: Նրանք պարզապես եկել էին ու նստեղ Բաղրամյան պողոտայում, այնտեղ գիշերներ էին անցկացնում, երգում էին, պարում, շփվում: Նրանք տարբեր էին իրենց կրթական ցենզով, սոցիալական վիճակով և ծագումով, բայց նրանց միավորում էր ՊԵՏՈՒԹՅՔՆ զգացողությունը, պետություն, որտեղ նրանք ծնվել են, և որտեղ, հուսով եմ, պատրաստվում են ապրել: Դա դրական էներգիայի մի ժայթքում էր, որը մենք տեսանք նաև այլ՝ ավելի ողբերգական հանգամանքներում՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, բայց տեսեք, դարձյալ նոր, չեմ վախենա այդ բառից, պայծառ սերնդի դրսևորում: Նրանք, կարծես թե, եկան ապացուցելու հայտնի ճշմարտությունը, որ խիզախությունն այն չէ, երբ մարդ ոչ մի բանից չի վախենում, այլ այն դեպքն է, երբ մարդն ունի իր վախը հաղթահարող ավելի բարձր նպատակներ: Հարց է ծագում՝ ինչո՞ւ այդ էներգիան չի օգտագործվում մեր երկրի առաջ կանգնած լրջագույն խնդիրները լուծելու համար: Եվ մասնավորապես, ինչո՞ւ են ասպարեզում եղած կուսակցական երիտասարդները, ի տարբերություն սահմանին կանգնածների և «Էլեկտրիկ Երևանի» մասնակիցների, այդքան գորշ, ձանձրալի և «քառակուսի»:
«Առավոտ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Ամեն անգամ, երբ Հայաստանի նախագահը (ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլև առաջին և երկրորդ նախագահները) գնում է Ադրբեջանի նախագահի հետ հանդիպելու, մեր հասարակության մի մասն սկսում է կասկածներ հայտնել՝ «գնում է հող հանձնելու»: Առաջ այդ ենթադրությունները «ցանցային» բնույթ չէր կրում և «ճյուղավորումներ» չէր տալիս: Հիմա ամեն ինչն է «ցանցային», այդ թվում նաև կասկածները:
«Ճյուղավորումը» հետևյալն է. Քանի որ Սերժ Սարգսյանը գնաց Սանկտ Պետերբուրգ «5 շրջան հանձնելու», իսկ Ժիրայր Սեֆիլյանը դրան դեմ է, հենց այդ պատճառով էլ նրան ձերբակալեցին: Դե այդ տրամաբանությամբ ինձ էլ պետք է ձերբակալեն, որովհետև ես էլ եմ դեմ դրան ինչպես Հայաստանի բնակչության 99.99 տոկոսը: Կասեք, որ Ժիրայր Սեֆիլյանն ավելի վտանգավոր է, քան մյուս հայաստանցիները, որովհետև նա հանրահավաքներ է անում, բայց այդ հանրահավաքներին գալիս են 40-50 հոգի, այնպես որ՝ դժվար թե նրա քաղաքական գործունեությունն իշխանության համար սարսափելի վտանգ ներկայացնի:
Հայաստանի որևէ նախագահ (կամ հետագայում վարչապետ) չի կարող համաձայնել նման ծրագրի՝ բազմաթիվ պատճառներով: Բայց առաջին պատճառն այն է, որ դրանք ինչ-որ շրջաններ չեն, դրանք Լեռնային Ղարաբաղի հանրապետության տարածքն է, և Հայաստանի ոչ մի քաղաքացի, այդ թվում՝ նախագահ, չի կարող այդ տարածքը նվիրաբերել ուրիշ պետության: Եթե որևէ մեկի մտքով անցնի դա անել, ապա, միևնույնն է, նրա համաձայնությունը զրոյական նշանակություն կունենա:
Իսկ թե ինչու Արցախի ընտրված ներկայացուցիչները չեն մասնակցում այդ բանակցություններին՝ ա՛յ այստեղ ներկայիս և նախորդ իշխանությունները լիքը քննադատվելու տեղ ունեն:
«Առավոտ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
«Նախ՝ ինձ թույլ եմ տալիս քաղաքական սուբյեկտներին և նրանց շահերն սպասարկողներին մի խորհուրդ տալ՝ զգույշ խոսեք Հայաստանում…»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը՝ անդրադառնալով հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպման շուրջ հնչող տարատեսակ մեկնաբանություններին։
«Երկրորդ՝ ես գայթակղված չեմ վերլուծություններով, որոնք պնդում են «հաղթական պատերազմի» տարբերակը։ Դրանք առարկայական քննության չեն դիմանում։ Այսօր մենք մի խնդիր ունենք՝ կանխել պատերազմը։ Կարող ենք ասել, որ մենք խաղաղասեր ենք, բայց դա էլ իր մեկնաբանությունն ունի, որի վրա չեմ ուզում ծանրանալ։ Վիեննայից վերադարձին նախագահ Սարգսյանը տվել է սպառիչ պատասխաններ։ Ոչ ոք նախագահից ավելի իրազեկ և մտահոգված չէ։ Վերջապես պետք է հստակ արտահայտվել, որ չկա պատերազմի չվերսկսման երաշխիք առանց «Մադրիդյան սկզբունքների» իրացման։ Մեր ընտրությունը, ցավոք, դարձյալ պատերազմի և խաղաղության միջակայքում է»,- ասաց մեր զրուցակիցը ՝ պատասխանելով հարցին՝ Վիեննայի հանդիպումից հետո հայտարարվեց, որ հունիսին երկու նախագահների հանդիպում կկայանա, եթե գործողության մեջ դրվեն ձեռք բերված պայմանավորվածությունները։ Որևէ պայմանավորվածություն կատարման մեկնարկում չէ, գնում ենք Սանկտ Պետերբուրգ որ ի՞նչ անենք։
«Առավոտ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
Հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման համաձայնագիրը, որը ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ կնքվել է 2015-ի հոկտեմբերի 28-ին, բազմաթիվ խնդրահարույց դրույթներ է պարունակում: Մասնավորապես համաձայնագրի 6-րդ հոդվածը սահմանում է. «Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության համակարգի ղեկավարությունն իրականացվում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի կողմից»: Այս հոդվածով նաեւ սահմանված է, որ ՀՀ ԶՈԻ հակաօդային պաշտպանության ուժերի ղեկավարի հրամանատարության ներքո է գտնվում միայն առանձին շրջանի ղեկավարությունը:
Մտահոգիչ է նաեւ համաձայնագրի հավելվածի 5-րդ կետը. «Միասնական հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծումը հիմնված է հետեւյալ սկզբունքների վրա. «Տարածքային եւ Ֆունկցիոնալ առումով հավանական անվտանգության մեկ ընդհանուր համակարգի ստեղծում կովկասյան տարածաշրջանում, համատեղ գործողությունների կոորդինացում ուղղված հավաքական անվտանգությանը Կովկասյան տարածաշրջանում խաղաղ ժամանակաշրջանում եւ միասնական
` մեկ ընդհանուր հայեցակարգի եւ պլանի հիման վրա պատերազմական իրադրությունում»:
Ու այսքանից հետո ՀՀ իշխող կուսակցության ներկայացուցիչները պնդում են, թե համաձայնագիրն այս ոլորտում ինքնիշխանության առումով ռիսկեր չի պարունակում:
ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը հանդարտեցրել էր կրքերը ՀՕՊ համաձայնագրի շուրջ ՝ հավաստիացնելով. «Միավորված նշանակում է, որ կողմերը պահպանում են իրենց ինքնիշխանությունը: Բոլոր այն կարմիրները, որ այս համաձայնագրով Հայաստանի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության կառավարումն անցնում է մեր դաշնակից Ռուսաստանին կամ պետՔ է արվի նրա հետ համատեղ, իրականությանը չեն համապատասխանում: Սա ոչ թե միասնական, այլ միավորված ՀՕՊ համակարգ է, որտեղ մեր Զինված ուժերի ՀՕՊ-ը պահպանում է լրիվ իր ինքնուրույնությունը»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը վստահորեն հայտարարել էր. «Պայմանագրում գրված է, որ մենք ենք որոշում մեր հակաօդային պաշտպանության խնդիրները: Հստակ նշված է նաեւ, որ հրամանը տալիս է հակաօդային պաշտպանության վարչության պետը` ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի համաձայնությամբ: Մենք խնդիր չունենք, որ մեզ մեկ ուրիշը կառավարի: Փաստաթուղթ կա, պետք է փաստաթղթի շուրջ խոսել»:
Միջազգային եւ անվտանգության հարցե րի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը «Աոավոտի» հետ զրույցում վստահեցրեց, որ համաձայնագրում որեւէ երկրի գերագույն գլխավոր հրամանատարի մասին խոսք չկա. «Այդտեղ որեւէ երկրի գերագույն գլխավոր հրամանատարի մասին հիշատակում չկա. Պուտինին չեն հիշատակել, ուր մնաց` Սերժ Սարգսյանին հիշատակեին: Եթե խոսում ենք պատերազմի եւ խաղաղ ժամանակի իրադրության մասին, ապա նման խնդիրներով որոշում եւ հրաման կայացնելու ինքնավարություն չունեն ոչ ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը, ոչ էլ Հայաստանի»:
Առավոտ
Մանրամասներին ծանոթցեք թերթի այս համարում:
«Հետաքրքիր է, թե ինչպես է փոխվում մարդկանց վերաբերմունքը որևէ երևույթի կամ անձի հանդեպ։ Երբ հանրապետականներն ասում են, որ նրանք նժդեհական են, տարոնական են և ցեղակրոն, դա, ուզենք թե չուզենք, ստվեր է գցում մեր ազգային հերոսի վրա։ Երբ երիտասարդ փիլիսոփաները «նժդեհագիտությունից» ատենախոսություններ են պաշտպանում, որտեղ փորձ է արվում ապացուցել, որ Նժդեհը Կանտից կամ Հեգելից ավելի ուժեղ փիլիսոփա էր, շատ բնական արձագանք է առաջանում՝ «տո լա՛վ է»։ Դա մոտավորապես նույնն է, որ դպրոցում ստիպում են անգիր սովորել հատվածներ Թամանյանի երկերից՝ համեմելով այդ պարտադրանքը ինչ-որ անհամ, «քառակուսի» մեկնաբանությաններով, և դպրոցականների՝ գրականություն հասկանալու ունակությունները դրանով սահմանափակվում են։ Թումանյանն այստեղ մեղավոր չէ, նա այնպես էր գրում, որ իսկապես շատ հեշտ է հիշել, բայց «պաշտոնական» բառերն ի վիճակի են փչացնել ամեն ինչ։ Նժդեհն էլ, իհարկե, մեղավոր չէ։ Պարզապես, նրբ «նժդեհագիտությունը» դառնում է ՍՄԿԿ պատմության նման մի բան՝ վերջ, մարդկանց ուղեղում ինչ-որ բան արգելակվում է։ Բայց այս դեպքում տեղի ունեցավ նաև հակառակ պրոցեսը, երբ ռուսաստանյան պաշտոնական քարոզչությունը սկսեց առանց որևէ հիմքի Նժդեհին կպցնել «Ֆաշիստ», «նացիստ», «կոլաբորացիոնիստ», «էսէսական» պիտակները, նույնքան բնական ցանկություն է առաջանում նրան պաշտպանելու։ Եվ վերջին օրերին, որքան տեսնում եմ, շատացել են այն երիտասարդները, որոնք «սելֆի» են անում Նժդեհի՝ գեղարվեստական տեսանկյունից բավականին վիճելի արձանի մոտ»:
«Առավոտ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ բավականին կոշտ Է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին։ Մասնավորապես, արձագանքելով Իլհամ Ալիևի ՝ «Աշխարհի ադրբեջանցիների չորրորդ համաժողով» խորագրով միջոցառման ժամանակ Սերժ Աարգսյանի և Հայաստանի հասցեին հնչեցրած ցինիկ որակումներին և անձնական վիրավորանքներին՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Ես հույս ունեմ, որ սա ժամանակավոր ինչ-որ մի խնդիր է, տղայություն է և արագ կանցնի, բանի որ մենք լրջորեն աշխատելու պարտավորություն ունենք առաջիկայի համար։ Եվ հույս ունեմ, որ սա Վիեննայի պայմանավորվածությունները վիժեցնելուն միտված գիտակցված վարքագիծ չէ»։
Մասնագետների կարծիքով՝ Սերժ Սարգսյանն այսպիսով նահանջի համար հող է նախապատրաստում։ Արդյոք երկու նախագահների այս հեռակա բանավեճը կստվերի՝ առաջիկայում կայանալիք երկու նախագահների հանդիպումը։
Առավոտ
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
«Ես չեմ բացառում, որ ժամանակը և քվեարկության արդյունքն այնքան էլ պատահական չէին և կապված էին Բեռլինի ու Անկարայի միջև այսօրվա հարաբերությունների լարվածության տոնայնության հետ։ Գերմանիայի լրագրողական համայնքը, քաղաքական վերնախավի նշանակալի հատվածը դժգոհ էին Էրդողանի տարօրինակ պահվածքից և նրա դեմարշների շարքից։ Ինքը՝ Մերկելը, Բունդեսթագում քվեարկությանը չմասնակցեց, ինչպես նաև կանցլերի տեղակալն ու արտաքին գործերի նախարարը։ Չէ՞ որ հենց նրանք են խոսում նախագահ Էրդողանի հետ։ Ակնհայտ է, որ երկրի ղեկավարները վախենում են նրա արձագանքից և չէին ցանկանում ավելորդ անգամ իրենց «այո»-ով նրան բորբոքել։ Բանաձևին «ոչ» ասել նրանք նույնպես իրենց չէին կարող թույլ տալ», — «Առավոտին» տված հարցազրույցում նշեց Մյունխենի համալսարանի քաղաքագետ Ալեքսանդր Ստեփանյանը՝ մեկնաբանելով Գերմանիա-Թուրքիա փոխհարաբերությունների համատեքստում հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բունդեսթագում քվեարկությունը։
Առավոտ
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
««Գոտիները ձգելու» և պետական կառավարման համակարգն ավելի արդյունավետ դարձնելու շրջանակներում, ինչպես հայտնի է, նախարարություններին հանձնարարվել է կրճատումների ցուցակ ներկայացնել։ Մեր տեղեկություններով՝ ակնարկ է արվել, որ լավ կլիներ, եթե այդ ցուցակում նաև փոխնախարարների անուններ լինեին։ Վարչապետի վերը նշված հայտարարություն-պահանջից հետո գյուղնախարար Սերգո Կարապետյանը առաջինն է կրճատումների սեփական ցուցակով շտապել վարչապետի մոտ»,–գրում է թերթը։
«Առավոտ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Ըստ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի՝ հակառակորդին զսպելու միակ միջոցը կոռուպցիան հաղթահարելն է, ներքին խնդիրները լուծելը, ուժեղանալը, լուրջ ռազմամթերք ձեռք բերելը.
«Եթե հնարավորություն կա նոր համակարգերով ապահովել երկրի պաշտպանությունը՝ հակաօդային, հակահրթիռային, դա պետք է զարգացնել, նաև պատժիչ մեխանիզմներ ունենալ։ Ադրբեջանը նոր չէ, որ արտադրում է զենքեր, համատեղ ձեռնարկություն ունի Թուրքիայի հետ։ Մենք, չգիտես ինչու, Ադրբեջանի բոլոր հայտարարությունները՝ Զանգեզուրը գրավելու մասին, լուրջ չենք ընդունել՝ հույսներս դնելով արտաքին ուժերի վրա, որ պետք է զսպեն։ Եթե հույսներս դնում ենք ՌԴ-ի վրա, որ պետք է զսպի, մենք պետք է հասկանանք, որ ՌԴ-ն չի ուզում և չի կարող։ Մենք չենք կարող անընդհատ մտածել, որ Ադրբեջանի այդ հայտարարությունները ներքին սպառման համար են»։
Առավոտ
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
-
-
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.