01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախումՆերկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Ես հիմա գրում եմ այս հոդվածը, որը դուք կկարդաք վաղն առավոտյան, բայց այս պահին դեռ պարզ չէ՝ իշխանությունը գրոհ կկազմակերպի՝ ՊՊԾ տարածքը գրաված զինված խմբի վրա։ Շատ-շատ եմ ուզում, որ դա տեղի չունենա։ Նախ՝ որովհետև ոչ մի ներքաղաքական խնդիր չարժե թափված մի կաթիլ արյան, երկրորդ՝ որովհետև դրանով իշխանությունը ոչ մի խնդիր չի լուծի, միայն կխորացնի արմատական տրամադրաթյուններն ու անհանդուրժողականությունը մեր հասարակության մեջ։
Իսկ դրանց աստիճանն այս պահին շատ բարձր Է։ Կողմերին հաշտեցնելը, շփման կետեր գտնելը որը, կարծում եմ, մտավորականների առաքելություններից մեկն է, շատ դժվար է։ Եթե հանկարծ «սխալվես» և ասես, որ ոստիկանության շենքի վրա զինված հարձակումը, պատանդ պահելը, մանավանդ՝ ոստիկան սպանելը, ապօրինության է և փակուղի, անմիջապես «վրա կտան» հեղափոխականները և քեզ վրա կախելով զանազան պիտակներ՝ կհիշեցնեն 25 տարվա ընթացքում այս երկրում տեղի ունեցած բոլոր ապօրինությունները։ Բայց եթե ասես, որ զինված խմբի տղաները ահաբեկիչներ չեն, նրանք մեր քաղաքացիներն են, որոնց մտահոգությունները պետք է լսել ու հասկանալ, հակառակ կողմը կասի, որ մենք «հարթակ ենք տրամադրում հանցագործներին»։
Միևնույն է՝ պետք չէ հիսաթափվել, պետք չէ ձեռքը թափ տալ և ասել՝ «կերեք իրար»։ Ոչ, դա ամենասխալ դիրքորոշումն է։ Եվ պետք էլ չի նեղվել, երբ երկու կողմերը քեզ չեն հասկանում։ Խնդիրը ոչ թե որևէ մեկին, նաև՝ «ժողովրդին» դուր գալն է, խնդիրը երկու կողմերին խելահեղություններից, անիմաստ բռնություններից հետ պահելն է։ Իմ ընկալմամբ, օրինակ, փողոցում մարդկանց, առանց որևէ պատճառի, զանգվածաբար բռնելն ու ոստիկանություն տանելը ոչ միայն ապօրինություն է, այլև խելահեղություն, հիմարություն՝ դա դարձյալ որևէ խնդիր չի լուծում, միայն սրում է իրավիճակը»,–գրում է թերթի խմբագիրը։
«Առավոտ»
Մանրամասները թերթի համարում։
«Առավոտի» զրուցակիցն է ազատամարտիկ Արամ Մանուչարյանը:
Պարոն Մանուչարյան, վերջին շրջանում խոսակցություններ շրջանառվեցին, որ ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ հենակետերից հավաքել են լրացուցիչ զենք-զինամթերքը։ Տեսակետներ են հնչում նաև, որ այդ պատերազմն, այսպես ասած, պայմանավորված պատերազմ էր։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ կատարվեց ապրիլի 2-4-ը։
Նախևառաջ՝ չկա ոչ մի քառօրյա պատերազմ։ Մեր ժողովրդի ոչնչացմանը ուղղված բացահայտ գործողությունները սկսվել են 1988 թվականից և շարունակվում են առ այսօր։ Ո՞վ է սկսել և ինչո՞ւ՝ խորը ուսումնասիրության և առանձին խոսակցության խնդիր է։ Այն նույնը, ինչը կատարվել է 1894-1923թթ. և հայտնի է որպես Հայոց ցեղասպանություն, նույնությամբ կրկնվում է նաև հիմա, ընդհուպ մինչև համաշխարհային ազդեցիկ պետությունների և ուժերի վերաբերմուքը, միջազգային հանրության անտեղյակությունը, նպատակային ապատեղեկացումը և անտարբերությունը։
Փոփոխվում են հարվածների ձևերը, ինտենսիվությունը, նենգության աստիճանը մեզնից դուրս գործողների։ Եվ 88֊ի փետրվարյան առաջին իսկ ջարդերի օրերից, երբ հայ մարդը Սումգայիթում, Բաքվում, Նախիջևանում… Նախկին Ադրբեջանական ԽՍՀ իր բնօրրան համարյա բոլոր բնակավայրերում իր ընտանիքը ջարդարարներից փրկելու համար բարձրացրեց իր բռունցքը, ձեռքը վերցրեց փայտը, դանակը, իսկ հետո, ցավոք, շատ ավելի հետո ՝ հազարավոր սպանություններից, անարգանքներից, բռնություններից հետո՝ և հրազենը, սկսվեց և մինչ այսօր շարունակվում է պատերազմը։ Միայն վերջերս Իրաքում և Սիրիայում ծավալված զարհուրելի բարբարոսություններից հետո իմացանք, որ միջազգային հանրությունը նման տիպի քայլեր իրականացնող համակարգը անվանել է Իսլամական Պետություն, բայց մեր դեպքում շարունակում է այն քողարկել «Ադրբեջան», «կոնֆլիկտ» և այլ բարբարոսությունները քողարկող բառերի շղարշի ներքո։
Ինչ վերաբերում է «լրացուցիչ զենք, զինամթերք հավաքելուն», ապա Հայաստանում վաղուց արդեն բոլոր «լրացուցիչ»՝ ժողովրդին պատկանող հանքերն ու դպրոցները, գործարաններն ու դաշտերը, հազար ու հազար ուրիշ այլ բարիքներ վաղուց հավաքվել և բանկային հաշիվների են վերածվել իշխող հրոսակախմբի կողմից։ Անհասկանալի է՝ ինչո՞ւ պիտի դրանից դուրս մնային բանակային հրոսակախմբերը։
Ամբողջական տեսքստը՝ թերթի այսօրվա համարում:
«Կողմերին կոչ կանեն խաղաղության հարցը լուծել, կճնշեն Հայաստանին և կպարտադրեն տարածքների զիջում։ Հայաստանն ավելի թույլ կողմ է։ Ալիևի վրա ճնշում պետք է բանեցնեն, որ տեղակայի մոնիտորինգի սարքերը, բայց նա չի անի այդպիսի բան»,- Փարիզում սպասվելիք Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպման շուրջ նման դիտարկումներ է անում «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը։
Երեկ նա կարծիք հայտնեց, որ Արցախի հարցում գնալով ավելանում է հայկական կողմի վրա ճնշումը, և հարցի լուծումը դիտարկվում է հայկական կողմի միակողմանի զիջումների համատեքստում. «Ոմանք դա անվանում են «փոխզիջում»։ Բնավ այդպես չէ, Ադրբեջանը ոչինչ չի զիջում, Ադրբեջանը խոստումներ է տալիս, բայց ինչ կլինի ՝ չգիտենք։ Այդ երկրի նախագահը հայտարարում է, որ բացառվում է ԼՂՀ անկախությունը։ Մենք վախենում ենք Ղարաբաղի «նախիջևանացումից», իսկ իրենք մեզ փորձում են դա հրամցնել որպես փոխզիջում»։
Արա Պապյանի համոզմամբ ՝ Արցախի հակամարտության շուրջ բանակցությունների հիմքում դրված է Կազանի փաստաթուղթը, որով առաջարկվում է «ավելի կայուն վիճակ՝ տարածքների դիմաց». «Որ ավելի կայուն կլինի, խիստ կասկածներ ունեմ, հակառակը ՝ կապակայունացնի վիճակը։ Ցանկացած հաջողություն Ադրբեջանը ներկայացնում է որպես իր հաղթանակ և դրա վրա կառուցում իր հարձակողական քաղաքականությունը»։
Քաղաքագետի խոսքով՝ շփման գծում դիտորդների թվի ավելացմամբ ոչինչ չի փոխվելու, քանի որ դեռևս ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ եռանախագահները գիտեին ՝ ով է նախահարձակ եղել, սակայն դատապարտող հայտարարություններ այդպես էլ չարեցին. «Եթե Ադրբեջանը շարունակելու է պնդել, թե պատրաստ է ճանաչել Արցախի կարգավիճակը միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, հարցն այդպես էլ կմնա»։
Առավոտ
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը երեկ ներկայացրեց մեր տնտեսության պատկերը՝ ասելով, որ այս իշխանությունները նորմալ քաղաքականություն չեն կարողանում վարել որևէ բնագավառում։
Aravot.am-ը հարցրեց՝ իշխանությունը լավ չի աշխատում, երբ ընդդիմությունը ճիշտ չի գործում, չի ճնշում, ընդդիմության մեղքի բաժինը չկա՞, ընդդիմության դերը որքա՞ն է։ Գալուստ Սահակյանը մի քանի անգամ ասել է՝ մենք լավը չենք, բայց մեզնից լավն էլ չկա, Արամ Մանուկյանն ի պատասխան՝ հիշեց երգի բառերը.
«Չկա քիզի նման, դուն իս աննման։ Հա, իհարկե, իրենց նմանը չկա և պետք էլ չի, որ լինի։ Եթե չլիներ խորհրդարանական մեր հետևողական աշխատանքը, կլիներ ավելի վատ։ Իհարկե, իրենք իմիտացիոն բաներ անում են, բայց բոլոր դեպքերում մենք գոնե կանխարգելիչ ֆունկցիա ունենք այս ամենի մեջ, մենք կարողանում ենք զսպել սրանց ախորժակը։ Իհարկե, լրջագույն բարեփոխումներ դու այդքան փոքր խմբակցությունով չես կարող անել։ Բայց որ ճակատներին խփում ես իրենց կոռուպցիոն այլանդակությունները, գողությունները, գոնե հասարակության համար դա դառնում է սեփականություն։ Մենք գոնե հասանք նրան, որ քաղաքացիական խմբերը կանգնեցին մեր կողքին, հավատացին մեզ»։
«Առավոտ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
«Մեզ փաթաթում են տարածքների զիջում»,- կարծում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Այն, որ ԵՄ-ից անկախանալու Սեծ Բրիտանիայի հանրաքվեից հետո այղ գաղափարի ջատագով և աոաջ մղող բրիտանացի հայտնի երկու գործիչները «փախած» են, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության» կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին հիմք է տալիս հայտարարելու, որ ինչ-որ ուժեր շատ հստակ և նպատակաուղղված աշխատել են ԵՄ-ին և Մեծ Բրիտանիային «քանդելու» ուղղությամբ։
Այսօր Վարշավայում մեկնարկելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Քաղաքագետը չի բացառում, որ գագաթնաժողովի եզրափակիչ բանաձևում ՌԴ-ն դիտվի որպես սպառնալքբ։ Այս ֆոնին քաղաքագետը բավական վտանգավոր է համարում Երևանում օրերս կայացած ՀԱՊԿ ԱԳ նախարարների հավաքի վերջում արված այն ամրագրում-հայտարարությունը, որ ՀԱՊԿ-ը պատ-
րաստվում է ներկայացնել մինչև 2028 թվականի զարգացման պլանը, որտեղ նաև կներառվի մի կետ՝ ՀԱՊԿ անդամները դեմ են, որ ՆԱՏՕ-ն դեպի Արևելք զարգանա։
Ստեփան Գրիգորյանը փաստում է, որ մինչ այժմ Հայաստանին աջակցել են ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն, ՌԴ-ն միայն գումարներ է տարել Հայաստանից՝ «Գազպրոմի», օդային ավիացիայի և այլ խողովակներով։ Այս իմաստով նա բավական լուրջ է համարում ԼՂՀ-ի շուրջ առաջացող վտանգները։ «Մեզ փաթաթում են տարածքների զիջում»,- ասաց նա ՝ նկատի ունենալով, որ նախագահների՝ Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ առաջընթաց կար՝ փաստվեց շփման գծում հետաքննող մեխանիզմների տեղակայման մասին, իսկ Սանկտ Պետերբուրգում այդ մասին արդեն խոսք չգնաց. «Եկանք նախկին դիրքին։ Սա նշանակում է՝ եթե Ադրբեջանը չի կրակում, ուրեմն պետք է միակողմանի տարածքներ զիջենք»։
Նա կարծում է, որ քառօրյա պատերազմով Ադրբեջանը մի կարևոր բանի հասավ՝ ԼՂ հարցը կրկին հրատապ է, ու բոլորը հիմա խոսում են «ստատուս քվոն» փոխելու մասին։ Քաղաքագետը կարծում է, որ հայկական կողմին էլ է ձեռնտու «ստատուս քվոյի» փոխումը, բայց «ՀՀ գործող իշխանությունը պիտի հասկանա ՝ միակողմանի զիջումների չի կարող գնալ ու պահպանել իր իշխանությունը»։
«Առավոտ»
Ըստ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի՝ միջազգային բարձրաստիճան պաշտոնյաները պատերազմից խուսափելու տարբերակը տեսնում են բանակցային գործընթացի վերսկսմամբ, իսկ մինչ այդ, աշխատանքային հանդիպումներն արագացնելով, փորձում են հենց այդ ճանապարհով հեռացնել պատերազմի վերսկսման վտանգը։
«Առավոտ»-ի այն հարցին՝ եթե Ալիևի մտքին լինի պատերազմ վերսկսել, հատկապես, որ ՌԴ-Թուրքիա հարաբերությունները կարգավորվել են, արդյոք Ալիևը հաշվի կառնի՞ միջազգային հանրության կարծիքը, ու կկարողանա՞ն այդ պաշտոնյաները զսպել Ալիևին, քաղաքագետն ասել է. «Վստահ եմ, որ եթե Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն օգտագործեն իրենց տնտեսական և քաղաքական ողջ պոտենցիալն Ադրբեջանին զսպելու համար, ապա նրանք այդ կարողությունն ունեն։ Բայց իրականությունն այն է, որ դեռևս որևէ մեկը նման ոչ մի լուրջ քայլ չի արել, և բոլորը բավարարվում են տարբեր հայտարարություններով կամ հանդիպումներ կազմակերպելով։ Իրական ճնշման մեխանիզմ Ադրբեջանի դեմ մինչ օրս չի օգտագործվել, և դեռևս այդ գործոնը՝ միջազգային ճնշման, չի կիրառվել»։
«Առավոտ»
Մանրամասներն այսօրվա համարում։
Երևանի Կայազորի Ռազմական ոստիկանության օպերատիվ բաժանմունքի նախկին պետ Հարություն Ոփանյանն «Առավոտի» հետ զրույցում ուշագրավ բացահայտումներ արեց ՊՆ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների չարաշահումների ու ապօրինությունների մասին։ Նա հայտարարեց, որ ստիպված է եղել լռել այդ մասին, քանի որ եղբայրը համակարգում է աշխատել.
«Ես 1.5 տարի աշխատել եմ Արմավիրի կայազորում՝ որպես քրեականի պետ։ 2010-11-ին կարող եք պարզել, թե ինչ իրավիճակ է եղել Արմավիրում՝ բանակի հետ կապված։ Հա, կան նաև անհաղթահարելի ուժեր, որ դու մի բան ուզում ես անել, քեզ շատ վերևից միանգամից հետ են պահում, դու ոչ մի բան էլ չես կարող անել։ Ես զինվորականի տղա եմ, հայրս ՊՆ նախկին գնդապետ է եղել, մենք ինչի հասել ենք ՀՀ֊ում, հասել ենք մեր շնորհքի, մեր գլխի հաշվին, ոչ հարազատ դեպուտատ հորեղբայր եմ ունեցել, ոչ քավոր փոխնախարար, ոչ էլ չգիտեմ ինչ։ Մեր աշխատած տարիների ընթացքում ես առաջ եմ գնացել, որովհետև եթե մի հիմնարկում 20 հոգի աշխատել է, բայց 3 հոգի է արձանագրություն կազմող եղել, մեկը ես եմ եղել։ Փետրվարի 25-ին ես նախարարի հրամանով նշանակվում եմ Երևանի կայազորի ռազմական ոստիկանության քրեականի պետ։ Իսկ 2012-ի մարտի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների, գեներալների անգործությունները բացահայտելու և բարձրաձայնելու պատճառով ազատվեցի պաշտոնից»։
Իսկ թե ինչ չարաշահումներ է նկատել համակարգում՝ Ոփանյանը պատմեց. «Ռազմական ոստիկանությունը ենթարկվում է ՊՆ-ին։ ՊՆ մի հատ կառույցի աշխատող բացահայտում է, որ ՊՆ ներսի գումարտակում տարիներ շարունակ եղել է դրամահավաք։ Կոնկրետ դեպք ասեմ՝ իմ կաբինետում DVD-ն պահարանից ընկել, կոտրվել էր։ Վարչությունից ստանում ենք գրություն, որ պետք է 48 հազար փոխհատուցում արվի։ Ասացի՝ նյութեր նախապատրաստեք, մի հատ մակնիշը ճշտենք, տեսնենք՝ տենդերն ո՞վ է շահել ու ինչքանո՞վ է ներկրել, որ 48 հազար դրամ արժե սա։ Էնպիսի տեղերի կպա, որ իրանց գրպանին էինք կոնկրետ կպնում։ Եթե ես տարածքի քրեականի պետն Եմ, մի հատ DVD իմ կաբինետում ջարդվել է, ասում եմ՝ ախպեր ջան, ի՞նչ է դրա փողը, ես կփոխհատուցեմ, պետությանը՝ վնաս եմ տվել՝ մուծում եմ դրա փողը։ Պարզվեց՝ 48 հազար, երբ այդպիսի անհայտ ծագման DVD-ն Չինաստանում երևի 1 եվրո է։ Էդ DVD-ն սկի մակնիշ նորմալ չուներ, կոդ չուներ, պարզեցինք, որ սկի դրա նորը չի աշխատում, էնքան որ գույք ա բերված: Հետո պարզվեց, որ էդ գույքը մեր պետությունը առել է 132 դոլարով»։
Առավոտ
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
«Ընտրական օրենսգրքի՝ որոշ կետերում համաձայնեցված տարբերակի ընդունումից հետո իշխանություններն ունեն հրաշալի պատրվակ՝ այդ կետերից հրաժարվելու՝ ասելով, թե եվրոպացիները փող չեն տալիս: (Բրիտանիայի հանրաքվել էլ է դրան «նպաստում»՝ ԵՄ-ի գլուխը խառն է, մեզանով ժամանակ չեն ունենա զբաղվելու): Պարզ է, որ իշխանություններին ավելի հարմար է ընտրություններ անցկացնել առանց նույնականացման քարտերի՝ մլն 300 հազար «ընտրողով», և առանց նկարահանումների՝ կեղծարարների «շրջիկ խմբերով»:
Դա նաև հրաշալի արդարացում է եվրոպացիների աչքում՝ տեսա՞ք, որ մենք ամեն ինչ արեցինք՝ ընդդիմության պահանջները կատարելու համար, դե հիմա որ դուք փողչեք տալիս, ի՞նչ անենք:
Այս մանր խորամանկությունը դժվար թե «անցնի»: Պարզ է, միջազգային կազմակերպությունները կամ պետությունները փող են տալիս Հայաստանի պետական կառույցներին՝ ընտրությունները կազմակերպելու համար:
Պարզ է, որ այս պարագայում ընդդիմությունը կամ քաղաքացիական հասարակությունը չեն կարող բանակցել՝ դրամաշնորհ ստանալու համար: Այնպես որ՝ ընտրական գործընթացի բարելավումը տապալելու պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի իշխանությունների վրա»,-գրում է թերթը:
Առավոտ
Մանրամասներըը՝ թերթի այսօրվա համարում:
«Այն միաբանությունը, որին պատկանում է Հռոմի ներկայիս պապը, քարոզում է համեստ կենցաղավարությունը: Կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ եղել են պապեր և կարդինալներ, որոնք թեև ճոխություն չեն քարոզել, բայց ապրել են այնպիսի կյանքով, որ անգամ ներկայիս հայաստանցի օլիգարխները նրանց կնախանձեին: Վերջերս Հայաստան եկած կաթոլիկ քահանայապետը մի առիթով ասել է, որ եկեղեցին պետք է ծառայի նախևառաջ աղքատներին, թույլերին, հիվանդներին, ծերերին, ֆիզիկական և հոգեկան խնդիրներ ունեցողներին: Կարծում եմ՝ դա միաբանության կամ որևէ քրիստոնեական ուղղությունից բխող տեսակետ չէ՝ դա սկզբունք է, որը բխում է ավետարանական ճշմարտություններից:
Չգիտեմ, գուցե սխալվում եմ՝ աստվածաբան չեն: Փոխարենն ակնհայտ է, որ ներկայիս Մայր աթոռը ծառայում է հարուստներին, «լավ տղերքին», նրանց «եկեղեցաշինական» ամբիցիաներին, որովհետև իրենք՝ բարձրաստիճան հոգևորականները, հենց այդ «լավ տղերքի» դասից են: Եվ մեր աշխարհիկ ու հոգևոր «պետերը» մտքում գուցե ծիծաղում են Ֆրանցիսկոս պապի վրա: Չի բացառվում, որ կաթոլիկ կարդինալների մեծ մասը նույն կերպ է վարվում: Բայց հիմա ես ուզում եմ խոսել ոչ թե հոգևորականների և ոչ այնքան կենցաղի մասին, որք ՄԵՐ մասին: Իսկ մենք համե՞ստ ենք, մեծամիտ չե՞նք: Երբեմն կարելի է լսել՝ «թող վերնախավը մտածի, մենք նորմալ մարդիկ ենք»: Համաձայն չեմ, անձամբ ինձ այնքան կատարյալ չեմ համարում, որ Հռոմի պապից սովորելու բան չունենամ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
«Առավոտ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
«Եթե մի լավ բան եղած լիներ Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպմանը, թմբուկներով դա կասեին։ Բայց այսօր ծպտուն չկա մեր մոտից, Ալիևը ժպտերես է, չգիտես ինչու»,- Սանկտ Պետերբուրգի հանդիպման հետ կապված՝ երեկ այսպիսի կարծիք հայտնեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ, քաղաքագետ Գուրգեն Եղիազարյանը։
Ըստ նրա՝ «Գնացել տեխնիկական խնդիրներից խոսացել են, Ալիևը բավականին թարմ, ժպտերես դուրս է գալիս, իսկ Սերժ Սարգսյանը, իմ կարծիքով, շատ վատ տրամադրությամբ էր։ Մեկ էլ հանկարծ ամպրոպ է ճայթում, և խոսում են 5 շրջանների հանձնման մասին։ Բանակցային գործընթացներում, իհարկե, ինչ-որ մի բան պետք է տաս, մի բան վերցնես։ Այդ 5 շրջանները համարժեք են պանծալի Արցախի ճանաչմանը, պետականացման կայացմանը։ Բայց Մամեդովի ասածները, որ սկզբից պետք է հանձնեն երկու շրջան, հետո մի քանի շրջան, դեռ չի հերքվել։ Սրա մասին նախ հերքեց Նալբանդյանը, բայց դա հերքում չէր, ընդամենը թույլ մի կմկմոց էր, որ էդ էդպես չի։ Եթե էդպես չլիներ, նոտայով հանդես կգար, որ ոչ մեկը իրավունք չունի կեղծելու բանակցային գործընթացի պայմանավորվածությունները»։
«Առավոտ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
-
-
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.