06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...«Պետական կարիքների զոհեր» հ/կ-ի ղեկավար Սեդրակ Բաղդասարյանի հետ զրույցում «Առավոտ»-ը մի շարք սենսացիոն փաստեր բացահայտեց՝ կապված Արամի փողոցի 70-80 հասցեներում կառուցված էլիտար շենքերի բնակարանների վաճառքի մասին:
«Տեղեկացնենք, որ այդ շենքերում պետք է բնակարաններ հատկացնեին Բուզանդի փողոցի 25 բնակիչների, սակայն նրանք այդպես էլ չեն ստացել այդ բնակարանները: Իսկ թե ինչ է եղել իրականում, մեզ հետ զրույցում ներկայացրեց Ս. Բաղդասարյանը: Նա նշեց. «Արամի փողոցի կառուցապատումն իրականացվում էր 2004-ին՝ «Գապշին» ՍՊԸ-ի կողմից: Կազմակերպության հիմնադիրներն են Գագիկ Պապոյանը, Սիմոն Աղազարյանը և ԱՄՆ քաղաքացի Պավել Անդերսենը: Գ. Պապոյանի, Ս. Աղազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, իսկ Անդերսենը գտնվում է ԱՄՆ-ում»:
Խոսելով Բուզանդի փողոցի բնակիչների ճակատագրի մասին՝ պարոն Բաղդասարյանը նշեց. «Այդ շենքերում պետք է բնակարաններ տրամադրվեին Բուզանդի փողոցի բնակիչներին: 25 քաղաքացիներ ակնկալում էին, որ երեք տարի հետո բնակարան կստանան Արամի փողոցում, սակայն իրականում այդ քաղաքացիները առ այսօր հայտնվել են փողոցում՝ ձեռքներին ունենալով ընդամենը մի թուղթ, որը, ներողություն եմ խնդրում, դարձել է զուգարանի թուղթ:
Մեր կատարած հետազոտության արդյունքում պարզվեց, որ Արամի փողոցում կառուցված էլիտար շենքերում բնակարաններ ունեն և դատարանի որոշումով պիտի ստանային նախագահի վերստուգիչ ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը՝ թվով 11 բնակարան՝ իր կինը, քույրը, քենին եւ զոքանչը, Ծրագրերի իրականացման գրասենյակի պետ Լևոն Հակոբյանը»:
Ավելի մանրամասնելով՝ պարոն Բաղդասարյանը նշեց. « Այդ բնակարանները ժամանակին վաճառվել են «Բարս» գործակալության կողմից, որի տերը Ռոբերտ Քոչարյանի խնամին է: Այդ 142 բնակարանները, որոնք «Բարս» գործակալության միջնորդությամբ վաճառվել են, կադաստրում գրանցվել են 700-ից ավելի քաղաքացիների անունով: Ուստի այն փաստը, որ Երևանում ոչ մի պետական կարիք չի եղել եւ գերակա շահ չկա, վկայում է այս օրինակը: Շինարարությունն ուղղակի փողերի լվացում է, շինարարությունը ուղղակի դարձել է փող աշխատելու կեղտոտ գործարք»:
Առավոտ
Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը երեկ հերթական սաշիկությունն է արել: Երեկոյան նա ժամանել է ՀՀԿ գրասենյակ` մասնակցելու ՀՀԿ խորհրդի նիստին: Երբ իջել է իր մեքենայից (ի դեպ, Սաշիկ Սարգսյանն ինքն է վարում իր մեքենան, իսկ թիկնապահներն ուղեկցող մեքենայի մեջ են լինում), լրագրողուհիներից մեկը սկսել է նկարել նրան: Սարգսյանը խոժոռվել է և, հասնելով լրագրողուհուն, նետել է. «Սերիալ ե՞ս նկարում, արա »: Թերթը նկատում է, որ լրագրոդուհին էժան է պրծել»: Սովորաբար, երբ լրագրողները Սաշիկ Սարգսյանին նկարում են կամ ձայնագրիչը ձեռքներին մոտենում` որևէ հարց ուղղելու, նախկին կարկառուն ԱԺ պատգամավորը հայհոյանքներով հարձակվում է լրագրողների վրա ու փողոցային տեսարան սարքում:
Հունիսի 17-ին տեղի կունենա Հայաստանի մորմոնների համագումար-կոնֆերանսը, որին կմասնակցեն ԱՄՆ-ից ժամանած «բարձր դասի» բազմաթիվ մորմոններ:
Վերջիններիս կոնֆերանսը կրկնակի հետաքրքրական է դառնում այս օրերին հայաստանյան ներքաղաքական կյանքում համաշխարհային մորմոնների ղեկավար Ջոն Հանթսմանի նվիրատվությունների եւ Վարդան Օսկանյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին:
«Հրապարակ».
Եվ այսպես, ՀՀԿ-ի ծանր ու երկարատև լռությունից հետո վերջապես հայտնի դարձավ Հայաստանի, այսպես ասած, նոր կառավարության կազմը, որն ըստ էության վատ մոռացված հինն է: Կառավարության կազմի ՀՀԿ-ական հատվածում կա երեք նոր դեմք՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյան և կապի ու տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյան: Այսպես ասած` նոր կառավարության ամենահիմնական հատկանիշը, թերևս, լինելու է այն, որ այդ կառավարությունը ժամանակավոր կառավարություն է, որը տևելու է մինչև նախագահական ընտրություններ: Ավելին` անգամ չի էլ բացառվում, որ մինչև ընտրություններ էլ լինեն նախարարների փոփոխություններ, իհարկե` հիմնականում քարոզչական տրամաբանության շրջանակում, երբ հարկ կլինի քավության նոխազների միջոցով Սերժ Սարգսյանի համար որոշակի ֆոն ապահովել:
Ընդհանուր առմամբ, կառավարության նոր կազմը կարծես թե խորհրդարանական ընտրությունների տրամաբանության մեջ է և եթե ընտրություններում էլ Սերժ Սարգսյանը փորձել էր քաղաքական դաշտի սպեկտրով հնարավորինս տեղավորել բոլորին, որպեսզի ոչ մի դժգոհություն չմնա, նույն կերպ էլ ՀՀԿ սպեկտրով է Սարգսյանը փորձել տեղավորել բոլորին, կրկին դժգոհություններից խուսափելու համար: Այսպիսով, նոր կառավարության կազմով ամփոփելով, այսպես ասած, խորհրդարանական ընտրությունն ու դե ֆակտո լիովին մտնելով նախագահական ընտրության ծիր` կարող ենք եզրակացնել, որ առաջիկա մի քանի ամիսները Հայաստանի համար, ըստ էության, լինելու են ժամանակավոր ամիսներ, միջանկյալ ամիսներ: Պարզ է մի բան, որ այդ ամիսների ընթացքում պետք չէ սպասել համակարգային որևէ փոփոխություն: Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականությունը վկայեց, որ փոփոխությունները հետաձգվում են առնվազն մինչև նախագահական, իսկ դրանից հետո էլ ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե իշխանության որ սեգմենտը ինչպես կօգտագործի միջանկյալ ժամանակահատվածը և ում դիրքերն ավելի կամրանան այդ ընթացքում:
Ակնհայտ է մի բան, որ այս միջանկյալ ժամանակահատվածում Հայաստանի առաջ ծառացած խնդիրները, որպես պետություն և որպես հասարակություն, էլ ավելի են խորանալու, քանի որ, ըստ էության, անփոփոխ կառավարությունն ի զորու չի լինելու դրանք լուծել, առավել ևս միջանկյալ, ժամանակավոր հոգեբանության պայմաններում: Իսկ այդ պարագայում, կառավարության էական փոփոխությունը և լրիվ այլ որակի գործադիր մարմին ձևավորելը Հայաստանի համար կդառնա արդեն ազգային անվտանգության խնդիր, և չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը խնդիրը սրում է հենց միտումնավոր, հասկանալով, որ այլ՝ ավելի հանգիստ պայմաններում այն լուծելու հնարավորություն գրեթե չունի: Բայց այստեղ, իհարկե, շարունակում է բաց մնալ գլխավոր հարցը՝ իսկ այդ հարցը լուծելու ցանկություն Սերժ Սարգսյանն ունի՞, թե՞ ոչ:
Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը նոր կառավարությունում նախարարի պորտֆել չի ստանա և կմնա Աժ-ում` որպես շարքային պատգամավոր: Այս մասին հայտնի դարձավ երեկ ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի նիստերից հետո:
Դեռ պատգամավորի մանդատը ստանալու օրը ԿԸՀ-ում Նիկոյանը ասել էր, թե հնարավոր է` կառավարությունում պաշտոն զբաղեցնի: «Միգուցե գործադիրում լինեմ, բայց կոնկրետ որ նախարարությունում…»,- ասել էր նա` չորոշւսկիացնելով, թե որ նախարարություն են գործուղելու իրեն: Այս ընթացքում ՀՀԿ շրջանակներից արտահոսք եղավ, որ նա, հավանաբար, բնապահպանության նախարար կնշանակվի: Հետո խոսվում էր, թե կարող է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար կամ էլ քաղաքաշինության նախարար դառնա: Համենայնդեպս, մինչև երեկ ՀՀԿ-ականները վստահ էին, որ Նիկոյանը նախարար է դառնալու: Երեկ, երբ հայտնի դարձավ, որ չի դառնալու, բոլորի առաջին արձագանքը սա էր. «Քցեցին»: Երեկ ՀՀԿ գործադիրի նիստում որոշվել է ապագա ՀՀ կառավարության կազմը: Սպասվում է, որ այսօր Սերժ Սարգսյանը նրանց նշանակման հրամանագրերը կստորագրի:
«Հայկական ժամանակ».
Մոտ 15 տարի հետո Հայաստանում տղամարդիկ մեծ դժվարությամբ կկարողանան կին գտնել` կամ ավելի ուշ կամուսնանան, կամ էլ` այն տղամարդիկ, որոնք ավելի ցածր կրթական մակարդակ և վատ սոցիալական վիճակում կլինեն, ընդհանրապես չեն ամուսնանա, ուստի ընտանիքների թիվը մեր երկրում խիստ կնվազի: Սրա պատճառն այն է, որ 15 տարի հետո կնոջ դեֆիցիտ է լինելու, քանի որ ծնողներն այսօր աղջիկ երեխաների ծնունդը, կարելի է ասել, զանգվածաբար կանխում են: Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման արդյունքում Հայաստանում տարեկան 1400 աղջիկ երեխաներին աբորտ են անում: Այս տվյալներն են արձանագրել ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Սեռական և վերարտադրոդական առողջության ծառայությունների հզորացում» ծրագրի շրջանակներում կատարված հետազոտությունները, որոնք իրականացվել են ՀՀ առողջապահության նախարարության, վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի հետ համատեղ: Հետազոտության տվյալներով` Հայաստանում տղա երեխաների ծնունդը 15%-ով գերազանցում է. ներկայումս 118-120 նորածին տղային բաժին է ընկնում 100 աղջիկ:
«Առավոտ».
Շրջանառվող լուրերի համաձայն, օրերս բավականին հայտնի խաղատներից մեկում բավականին լուրջ գումար է տանուլ տվել Աժ պատգամավոր Գրիգոր Մարգարյանը` Բելաջիոյի Գրիշը: Ի դեպ, նույն լուրերի համաձայն, խոսվում է այն մասին, որ այս վերջին ժամանակահատվածում Գրիշին բիզնես գործերի մեջ օգնում են նաև ՌԴ-ում բնակվող նրա ընկերները, որոնք պատգամավոր «ախպորը» ինչով կարողանում են` հասնում են: Իսկ թե արդյո՞ք գումարներ ք տանուլ տվել Մարգարյանր, թե ոչ, և ընդհանրապես` ո՞րն է պատճառը, որ նրա գործերը այդքան վատ վիճակում են գտնվում, «ՉԻ»-ն փորձել է այս ամենի վերաբերյալ ստանալ նաև պատգամավորի մեկնաբանաթյունր, որն էլ սաստիկ նյարդայնացած պատասխանել է. «Չհասկացա, էս ի՞նչ հարցեր եք տալիս պատգամավոր մարդուն: Այ քեզի բան: Ես կազինոյից էնքան հեռու եմ, ինչքան որ դու: Էս կարող ա տեղը չեք բերում, թե պատգամավորի գործը ո՞րն ա: Ախր, տենց բաներ մի արեք, մենք էլ մարդ ենք ու կարանք հունից դուրս գանք, չէ՞»: Առայժմ չենք կարող հստակ ասել, թե ո՞րն է Բելաջիոյի Գրիշի «գործը», բայց առաջիկայում խոստանում ենք ներկայացնել, թե մինչև օրս պատգամավորական ինչպիսի փառահեղ գործունեությամբ է աչքի ընկել իրեն պատգամավորի տեղ դրած գործարարը: Այվազյան Վարդանը լիներ` կասեր. «Տո լավ եմ արել, գնացել եմ: Ես, իմ փողերը, ինչ ուզեմ` կանեմ»- ոնց որ ասել էր սրանից մի քանի ամիս առաջ:
Նոր կառավարության կազմի ինտրիգը պրծավ: Այն արդեն հայտնի է, և մնացել է միակ ինտրիգային դետալը` սպորտի նախարարի հարցը: Շրջանառված անունը` Հրաչյա Ռոստոմյան, սերտորեն առնչվում է ՀՀԿ — ԲՀԿ հարաբերություններին: Օլիմպիական կոմիտեի քարտուղարն է, ԲՀԿ-ին նոր-նոր ֆորմալ առումով հրաժեշտ տված քաղխորհրդի անդամ, որի մասին շատ հարգալից է արտահայտվում ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Այսինքն` փաստացի դա ԲՀԿ-ից ֆորմալ հրաժարված ԲՀԿ-ական միակ նախարարացուն է, որը միաժամանակ կամուրջ է` ԲՀԿ-ի հնարավոր վերադարձը կոալիցիայի գիրկ ապահովելու համար:
Իսկ ամենաթեժ կրքերը եռում են Վարդան Օսկանյանի, մորմոնների առաջնորդ Ջոն Հանթսմանի և Ռոբերտ Քոչարյանի` նրա հետ սերտ կապեր ունենալու շուրջ: Թեև Օսկանյանը «Ֆեյսբուքի» իր էջում շնորհակալություն է հայտնում հանրային աջակցության համար, սակայն փաստն այն է, որ հանրային աջակցությունը որպես այդպիսին բացակայում է: Լռում են ամերիկյան հարկատուի հաշվին ապրող շուրջ 2000 հ/կ-ները, լռում է «ֆեյսբուքահայությունը», լռում է ընդդիմադիր դաշտը: ՀԱԿ-ի, «Ժառանգության» և ՀՅԴ-ի առանձին գործիչներն ընդամենը զգուշավոր կերպով չեն բացառում, որ Օսկանյանի նկատմամբ իրագործվում է քաղաքական հետապնդում, սակայն այդ նույն ընդդիմադիր ուժերի որոշ գործիչներ էլ ուրախությամբ մասնակցում են Օսկանյանին «սկացնելու» գործընթացին, վկայակոչելով մարտի 1-ը:
Իսկ ովքե՞ր են պաշտպանում` մի շարք արևմտյան դեսպաններ, հատկապես ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը, որը բացեիբաց «Սիվիլիթասը» անվանում է «կարևոր գործընկեր» և մտահոգիչ համարում «քաղաքական այս ժամանակը»: Շատ նման է Ջորջ Բուշ ավագի` «Սոմոսան շանորդի է, բայց մեր շանորդին» բանաձևի:
Իսկ քարոզչական առումով Օսկանյանին սատարում են «Կենտրոն» և «Երկիր Մեդիա» հեռուստաալիքները (վերջինս` բավականին զգուշավոր), գումարած մի շարք կայքեր: Այսինքն` Ռոբերտ Քոչարյանի լրատվական ռեսուրսը: Ի՞նչ է ստացվում` հանրային աջակցություն «Սիվիլիթաս» նախագիծը չունի, այլ ունի Արևմուտքի, առավելապես` ԱՄՆ-ի բացահայտ և Ռոբերտ Քոչարյանի ստվերային աջակցությունը: ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի և խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ոչ շատ սուր հայտարարությունները նույնպես հարկե դիտարկել Քոչարյանի ստվերային աջակցության տիրույթում, և ի դեպ Գագիկ Ծառուկյանն էլ այս հարցում դեռ ստվերում է:
Հարց է ծագում. իսկ ինչո՞ւ և՛ հանրությունը, և՛ քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածը, և՛ անգամ «հասարակական սեկտորի» հազարավոր մարդիկ, որ ամերիկյան հարկատուի հաշվին են իրենց հացը վաստակում, Պիղատոսի պես լվացել են ձեռքերը: Ինչքան էլ տարօրինակ լինի, սակայն դրա ակունքները հասնում են DIY ակումբի հրկիզման և ձախողված «բազմազանության շքերթի» սկանդալային պատմության` ստվերում մնացած որոշ դրվագներին:
Այդ ամբողջ պատմությունը պարունակում է առաջին հայացքից լրիվ իռացիոնալ թվացող դրվագներ: Ինչպե՞ս եղավ, որ հրդեհից հետո սկզբում կես ժամ երկու հոգի «Սիվիլնեթ»-ի համացանցային հեռուստաեթերով ամբողջ հանրությանը պիտակեցին «ֆաշիստ» և ձեռի հետ էլ գլուխ գովացին, որ մասնակցել են Ստամբուլի գեյ-շքերթին, իսկ հետո էլ «Կենտրոնի» եթերում ամբողջ ժողովուրդը անվանվեց «հիվանդ», չէ՞ որ դա հաստատ հակազդեցության ալիք պիտի առաջացներ ինչպես «ֆեյսբուքահայության», այնպես էլ` ռեալ հանրության մոտ: Եվ կարելի՞ է ենթադրել, որ այդ ամենը հենց հանրային զայրույթ առաջացնելու նպատակ ուներ ի սկզբանե… Չէ՞ որ եթե որոշ կոնկրետ մարդիկ էմոցիոնալ առումով աֆեկտի վիճակում էին, ապա նրանց եթեր տրամադրելու որոշում ընդունողները միանգամայն սթափ և սառը դատող և կոնկրետ շահեր ներկայացնող մարդիկ են:
Արցախցի քաղաքագետ, անվտանգության համակարգերի մասնագետ Հրաչյա Արզումանյանը, ում անունը քիչ բան է ասում հանրությանը, բայց շատ բան` հատուկ ծառայություններն ու անվտանգության համակարգերն ուսումնասիրող միջազգային փորձագիտական հանրույթին, իր բլոգում վստահություն էր հայտնել, որ դա ամերիկյան հատուկ ծառայությունների օպերացիա էր, որի նպատակն էր`իրականացնել մոնիթորինգ, թե ինչքանով է հայ հանրությունը պատրաստ ընդունել կամ մերժել «բազմամշակութային» հանդուրժողականության չափանիշները, և միաժամանակ բացահայտել ամենաակտիվ դիմադրողներին`համապատասխան դոսիեներում նրանց տվյալները գրանցելու համար: Առավելևս, որ «բազմազանության» սկանդալային ակցիաներ զուգահեռաբար անցկացվեցին Վրաստանում և Ադրբեջանում: Դե պարզ է, ելնելով աշխարհաքաղաքական սուր մրցակցությունից, ինչի համար էր պետք ԱՄՆ-ին այդպիսի «մոնիթորինգը» Կովկասի կարևորագույն տարածաշրջանում:
Եվ ի՞նչ ի ցույց հանեց այդ «թեսթը»` զրո հանդուրժողականություն: Որ առնվազն 50 տարով պետք է մոռանալ Հայաստանում «մշակութային բազմազանություն» հաստատելու ամերիկյան երազանքը: Իսկ ՆԱՏՕ-ի ռմբակոծիչների միջոցով Հայաստանը «դեմոկրատացնելու» տեխնոլոգիան էլ անիրագործելի է տարածաշրջանի լավագույն հակաօդային պաշտպանության համակարգի և ռուսական ռազմական ներկայության պատճառով:
«Հանդուրժողականության» թեսթը տապալվեց: Դրան հունիսի 4-ին` Քլինթոնի այցի օրը, հետևեց պատերազմից վախենալու թեսթը` ադրբեջանական դիվերսիաների տեսքով: Դա էլ ոչ միայն տապալվեց, այլև հայության մոտ արթնացրեց հայության միասնության և վճռականության բնազդը:
Ու արդյունքում անորակ շպարի պես «հանդուրժողականության» և «արևմտյան արժեքների» բարակ շերտը, որ այդքան խնամքով ու այդքան ծախսով աճեցվել էր 20 տարի շարունակ, անհետացավ փաստորեն մեկ ակնթարթում: Արդեն նույնիսկ «Ֆեյսբուքում» գրեթե ոչ ոք չի ուզում «ազատական արժեքների կրող» ձևանալ, և հայն ստացավ իր այն կերպարը, որ նկարագրված է դիցաբանությունում և էպոսում: Փաստորեն ամերիկացիները կոպիտ, ճակատագրական սխալ գործեցին` անտեսելով այն կոդերը, որ առկա են «Սասնա ծռեր»-ում, և «ստանդարտ» փորձարարության արդյունքում արթնացրին Ագռավաքարում ննջող Փոքր Մհերին…
Ու երբ ՀՀ իշխանությունը ԱԱԾ-ի հարվածն ուղղեց ընդդեմ ամերիկյան ամենառեալ հենարանի` օսկանյանական «Սիվիլիթասի», պարզվեց, որ Հայաստանում Օսկանյանի ամերիկյան հիմնարկը պաշտպանող չկա: Նույնիսկ ամերիկյան աշխատավարձ ստացող հայերը չեն ուզում պաշտպանել ԱՄՆ-ի այդ, Ջոն Հեֆֆերնի ասած, «կարևոր գործընկերոջը»:
Արդյո՞ք ԱՄՆ-ի և Եվրոպայի դիվանագիտական ճնշումը կստիպի ՀՀ նախագահին և ՀՀԿ-ին դադարեցնել «Սիվիլիթասի» քրեական (կամ քաղաքական` ըստ ճաշակի) հետապնդումը: Վստահաբար` ոչ: Արդեն գնացքը գնացել է: Ու «քաշվավ» նաև Ռոբերտ Քոչարյանը, ում համար Օսկանյանը և ԲՀԿ-ի «արմատական» թևը միջոց էին` ճնշում գործադրելու ՀՀԿ-ի վրա և սահուն կերպով իշխանության վերադառնալու: Իսկ հիմա այդ ամենը գնում է կա՛մ դեպի «սպիտակ դրոշ» բարձրացնելը, կա՛մ հրապարակային կոշտ հակամարտությունն իշխանության հետ: Իսկ պետական մեքենայի հետ կռվողն անխուսափելիորեն պարտվում է, անգամ եթե նա գերհզոր ռեսուրսներ ունի:
Շաբաթվա Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
ՀՀԿ Գործադիր մարմնինը ավարտեց կառավարություն ձևավորելու դժվարին գործը: ՀՀԿ գումարած նիստին մասնակցում էր ՀՀԿ ամբողջ ղեկավար կազմը՝ կուսակցության առաջնորդ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
ՀՀԿ-ական բոլոր գործող նախարարները կշարունակեն իրենց պաշտոնավարումը, նոր նախարարներ կդառնան.
Առողջապահության նախարարի պաշտոնի համար առաջադրվել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը,
Տրանսպորտի և կապի նախարար՝ Գագիկ Բեգլարյանը,
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում ներկայիս փոխնախարար Արտեմ Ասատրյանը:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի թեկնածու է համարվում Հրաչյա Ռոստոմյանը, որն արդեն հասցրել է դուրս գալ ԲՀԿ-ից:
Քաղաքաշինության նախարար՝ ԱԺ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ ՕԵԿ -ից Սամվել Թադևոսյանը:
Չփոխվեց բնապահպանության նախարարը և Սամվել Նիկոյանը, որի մասին ասում էին թե նախարարի հավակնորդներից մեկն է, կմնա որպես պատգամավոր:
Այսպիսով.
Տարածքային կառավարման նախարարի թեկնածու՝ Արմեն Գևորգյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի թեկնածու` Արտեմ Ասատրյան
Առողջապահության նախարարի թեկնածու` Դերենիկ Դումանյան
Արդարադատության նախարարի թեկնածու՝ Հրայր Թովմասյան
Արտակարգ իրավիճակների նախարար (ՕԵԿ)` Արմեն Երիցյան
Արտաքին գործերի նախարար` Էդվարդ Նալբանդյան
Բնապահպանության նախարարի թեկնածու՝ Արամ Հարությունյան
Էկոնոմիկայի նախարարի թեկնածու` Տիգրան Դավթյան
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի թեկնածու` Արմեն Մովսիսյան
Կրթության և գիտության նախարարի թեկնածու` Արմեն Աշոտյան
Մշակույթի նախարարի թեկնածու՝ Հասմիկ Պողոսյան
Պաշտպանության նախարար՝ Սեյրան Օհանյան
Սփյուռքի նախարարի թեկնածու` Հրանուշ Հակոբյան
Տրանսպորտի և կապի նախարարի թեկնածու` Գագիկ Բեգլարյան
Ֆինանսների նախարարի թեկնածու՝ Վաչե Գաբրիելյան:
Երկուշաբթի օրը՝ հունիսի 18-ին, կկայանա ՀՀ նոր կառավարության անդրանիկ նիստը, որը նաև արտահերթ է լինելու: Կառավարության արտահերթ նիստի օրակարգում լինելու է կառավարության ծրագիրը, որը կներկայացվի հունիսի 20-ին կայանալիք ԱԺ նիստի հաստատմանը:
Երկրում առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումների ֆոնին այս ու այն կողմից լսվում է գործարարների անլուր բողոքներն իրենց ֆինանսական վիճակի մասին:
Հատկապես երկու քարի արանքում են հայտնվել Գագիկ Ծառուկյանի տանիքի տակ աշխատող կամ նրան մտերիմ գործարարները:
«Արզնի կաթ» ընկերությունում ևս ճգնաժամ է, ու դա պայմանավորված է ավելի շատ ընտրությունների ելքով: Անցյալ տարի, երբ Ջամվելյան եղբայրների «հերոսության» շնորհիվ նրանցից մեկը՝ Արմեն Ջամվելյանը հայտնվեց մեկուսարանում (եղբայրները վիճաբանության մեջ էին մտել գյուղացիների հետ, եղել էին կրակոցներ), նրան պատասխանատվության որոշակի մասը չկրելուն ու կալանքից դուրս գալուն օգնեց Կոտայքի մարզի տեր ու տնօրենը՝Գագիկ Ծառուկյանը: Ու այսօր, ըստ մեր ունեցած լուրերի, երբ նրա անվան շուրջ թնջուկը գնալով խտանում է, Ջամվելյաննեը սպասման ու խուճապի մեջ են: Դա անդրադարձել է և աշխատակիցների հետ հարաբերությունների և նրանց աշխատավարձի վրա:
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.