24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հանձնարարել է վերացնել որոշումը, որով Ավանի «Հարսնաքար» ռեստորանում զինվորական հոսպիտալի բժիշկների մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել էր պաշտպանության նախարարության քննչական ծառայություն:
Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Զոնա Տռուզյանը news.am-ին հայտնել է, որ քրգործը հետ է վերադարձվել ոստիկանություն՝ նախաքննությունը շարունակելու: Նախաքննությունն իրականացնելու է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչությունը:
ՕԵԿ բոլոր պաշտոնները գնվում են և վաճառվում: Իսկ դրա համար մեծ գումարներ են պետք: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հայրենի փողատերերը ՕԵԿ են մտնում պաշտոն ձեռք բերելու, և իրենց բիզնեսը տանիքավորելու համար, իսկ Բաղդասարյանը գործ է դրել ու փող է աշխատում:
Այսօր «Երկիր». թերթի աղբյուրները հայտնել են, որ որոշ մարդիկ, իրոք, եղել են ՕԵԿ-ի նախարարի պոտենցիալ թեկնածուներ, «իսկ Սամվել Թադևոսյանի բախտն է բերել, որովհետև, մեղմ ասած, նա այդ պաշտոնին հասել է աճուրդի միջոցով»:
Ըստ թերթի աղբյուրների` նախարարի աթոռի համար հենց Թադևոսյանն է համաձայնել վճարել այն գումարը, որը պահանջել է կուսակցության նախագահը. մյուս թեկնածուների գումարը մի քանի հարյուր հազարով չի բավականացրել:
Սամվել Թադևոսյանի անցյալին մենք արդեն անդրադարձել ենք. (Քաղաքաշինության նախարարի հարցը որոշված է):
Իսկ այժմ ավելացնենք, որ նա իսկապես վճարունակ կադր է, քանի որ ներկայումս զբաղվում է լամինատի ներկրման բիզնեսով, և Հայաստան այդ ապրանքատեսակը 3 ներկրողներից մեկն է և առաջատարը: Այնպես որ, կասկածից դուրս է, որ ՕԵԿ նախագահը իր հետաքրքրությունների շրջանակում ճիշտ ընտրություն է կատարել:
ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է տարածել, որով անդրադառնում է երեկ Մեքսիկայի Լոս Կաբոս բնակավայրում ընթացող «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղին վերաբերող համատեղ հայտարարությունը, որում նշել էին, որ իրենք միասնական են` ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում: ՀՀ ԱԳ նախարարի հայտարարության մեջ ասվում է.
Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների ջանքերն ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
Լոս-Կաբոսում նախագահներ Վլադիմի Պուտինի, Բարաք Օբամայի և Ֆրանսուա Օլանդի կողմից ընդունված հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ եռանախագահ երկների ղեկավարների արդեն չորրորդ հայտարարությունն է, որը կարող է խթան հանդիսանալ բանակցային գործընթացի համար:
Հայաստանն եռանախագահ երկրների հետ միասնական և վճռական է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը հասնելու առումով:
Ինչպես և Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, մենք ևս ափսոսում ենք, որ չնայած Դովիլում 2011 թ. մայիսի 26-ի հայտարարության կոչին՝ Ադրբեջանի ապակառուցողական, մաքսիմալիստական դիրքորոշման պատճառով չհաջողվեց առաջընթաց արձանագրել հունիսի 24-ին Կազանում կայացած գագաթաժողովին:
Հայաստանը հավատարիմ մնալով ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք արտացոլված են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ս.թ. հունվարի 23-ի Սոչիում ընդունված հայտարարության մեջ, շարունակելու է ջանքերը ուղղված հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքերի համաձայնեցմանը:
Մենք բազմիցս, ինչպես որ եռանախագահ երկրները, կոչ ենք արել հարգել 1994 թ.մայիսին ձեռք բերված հրադադարի համաձայնությունը և զերծ մնալ ռազմատենչ, լարվածությունը սրող թշնամական հռետորաբանությունից: Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, մերժել է և շարունակում է մերժել համանախագահ երկրների կողմից հրադարարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված առաջարկները՝ շփման գծից դիպուկահարների դուրս բերման, հրադադարի խախտումների, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ: Վերջին անգամ Ադրբեջանի կողմից դա արվեց մեկ շաբաթ առաջ ԵԱՀԿ գործող նախագահի Բաքու այցելության ժամանակ: Ադրբեջանը ոչ միայն մերժում է այդ առաջարկները, այլև կոպտորեն խախտում է հրադադարը և շարունակաբար սադրանքներ կազմակերպում:
Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է շարունակել բանակցությունները լ՛Ակվիլայում, Մուսկոկայում, Դովիլում և, կարող եմ ավելացնել նաև, Լոս Կաբոսում համանախագահ երկրների ղեկավարների ընդունած հայտարարությունների հիման վրա՝ հասնելու հիմնախնդրի կարգավորմանը:
Ինչպես հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը, ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Մեքսիկայում ընթացքող G20–ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպման ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ հարցեր,
Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Դավութօղլուն և Քլինթոնը քննարկել են նաև Սիրիայի ճգնաժամը և ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ հարցեր։
ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն իր Facebook-ի էջում գրում է.
«Որոշ լրատվամիջոցներ արդեն սկսել են ինձ վարկաբեկելու գործը։ Նրանցից մեկը, տեղադրելով Կալիֆոռնիայում իմ սեփականությունը հանդիսացող տան նկարը, գրել է, թե ես այն գնել եմ 1996թ. (երբ արտաքին գործերի փոխնախարար էի), 350 հազ. դոլարով, և հարց է տվել, թե ինչ փողերով է Օսկանյանը գնել այդ տունը։
Նախ ասեմ, որ այդ տունը ես գնել եմ 1988թ., երբ դեռ գոյություն ուներ Խորհրդային Միությունը, և Հայաստանը դեռ անկախ պետություն չէր։ Գնել եմ ոչ թե 350 հազ. դոլարով, այլ 500 հազ-ով։ Իմ փոքր տղան՝ Արմանը, 1988թ. հենց այդ տանն է ծնվել։
Երկրորդ, ինձ չճանաչողների համար ասեմ, որ Օսկանյանների ընտանիքը Մարաշից սկսած երեք սերունդ զբաղվել է ոսկերչությամբ և ադամանդագործությամբ։ Հիմնական գործունեությունը ծավալվել է Հալեպում, որտեղից և հետագայում ճյուղավորվել է Լիբանան, Բելգիա և Միացյալ Նահանգներ։ Պետք է ասեմ, որ բոլոր ժամանակներում էլ մեր ընտանիքը առաջատար է եղել այս ոլորտում։ Յուրաքանչյուր բանական մարդու համար երևի թե հեշտ պիտի լինի եզրակացնել, որ 150 տարի ոսկերչությամբ ու ադամանդագործությամբ զբաղվող ու այդ ոլորտներում միշտ առաջատար դիրքերում եղող ընտանիքը պիտի որ այդ տարիների ընթացքում ինչ-որ բան կուտակած լիներ՝ հատկապես հաշվի առնելով ոսկու այսօրվա աննախադեպ բարձր գները։
Բայց վերևում ասվածը էականը չէր, իմիջիայլոց էր։
Իսկ էականն այն է, որ 1991-ից ես հենց այսպիսի կյանք եմ թողել բարեկեցիկ Ամերիկայում ու ընտանիքով տեղափոխվել եմ Հայաստան, որովհետև հավատացել եմ գաղափարի, ունեցել եմ նպատակ և երազ։ Այսօր, հակառակ այս ամենին, ինձ մոտ ոչ մի բան չի փոխվել։ Ես շարունակում եմ հավատալ, որ հնարավոր է կառուցել մեր երազած երկիրը։ Ու եթե որևէ բան այս ընթացքում փոխվել է, ապա միայն ավելի է ամրապնդել այս երազանքը։»
Ինդոնեզիայում բեռնատար նավի խորտակման հետևանքով մահացել է 58 մարդ: Նավը փոթորիկի հետանքով շրջվել է:Այն Մանիլայի նեղուցից մեկնում էր դեպի Բուրու կզղի:
Փրկարարական աշխատանքները շարունակվում են, սակայն փրկարարները ասում են, որ վատ եղանակային պայմանների պատճառով կենդանի մնացածներին գտնելու շանսերը գնալով նվազում են:
Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը համապատասխան նախարարությունների աշխատակազմերին ներկայացրել է նորանշանակ նախարարներին, այդ թվում` քաղաքաշինության ՕԵԿ-ական նախարար Սամվել Թադևոսյանին: Վերջինս էլ խոստացել է աշխատել ավելի արդյունավետ և թափանցիկ: Մինչ Թադևոսյանը կդրսևորի «թափանցիկություն» իր աշխատանքում, «Երկիր»-ը նրա նշանակման մասին մի քանի ուշագրավ մանրամասներ է պարզել: Հայտնի է, որ մամուլը քաղաքաշինության նախարարի պաշտոնում մի քանի ՕԵԿ-ականի անուն էր շրջանառում: ՕԵԿ-ի թերթի ադբյուները հայտնել են, որ բոլոր այդ մարդիկ, իրոք, եղել են նախարարի պոտենցիալ թեկնածուներ, իսկ Սամվել Թադևոսյանի բախտն է բերել, որովհետև, մեղմ ասած, նա այդ պաշտոնին հասել է աճուրդի միջոցով: Ըստ թերթի աղբյուրների` նախարարի աթոռի համար հենց Թադևոսյանն է համաձայնել վճարել այն գումարը, որը պահանջել է կուսակցության նախագահը, մյուս թեկնածուների գումարը մի քանի հարյուր հազարով չի բավականացրել:
«Երկիր».
Հունիսի 18-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Սեբաստիայի փողոցի «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի երիտասարդի:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.45-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Ե-430»-ի վարորդը Սեբաստիայի փողոցի թիվ 78 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1967 թ. ծնված Միքայել Դավթյանին, որը տեղում մահացել է:
Նույն օրը, ժամը 13.05-ին, «Մերսեդես Բենց Ե-430»-ի վարորդը ներկայացել է բաժին և հանձնվել է ՃՏՀ քննության բաժին:
Կատարվում է քննություն:
ԲՀԿ անդամ Հրաչյա Ռոստոմյանը երեկ ՀՀ կառավարություն էր եկել: Նա այսուհետ սպորտի և երիտասարդության նախարարն է և ըստ իր հայտարարության` անկուսակցական: Բայց գնացեք Կենտրոն վարչական շրջան և հարցրեք, թե ով է եղել Հրաչյա Ռոստոմյանը 2010 թվականի հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների ժամանակ: Այն ժամանակ Հրաչյա Ռոստոմյանը «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ, ՀՀԿ-ի կողմից սատարվող պատգամավորի թեկնածու Արա Սիմոնյանի վստահված անձն էր Երևանի թիվ 71 դպրոցում տեղակայված 10/18 տեղամասում: Երեկ, երբ «ՀԺ» թղթակիցը նրանից հետաքրքրվել է, թե նա ինչ առնչություն է ունեցել 2010-ին թիվ 10 ընտրատարածքում անցկացված ընտրություններին, նախարարը պատասխանել է. «Ես այդ ժամանակ ԲՀԿ-ական եմ եղել, և այդ ժամանակ այդ ընտրատարածքում ոչ մեկի չենք սատարել և ոչ մի հետաքրքրություն չենք ունեցել: Չգիտեմ` ինչ նկատի ունեք»: Ընդ որում, նա այդ օրը սովորական վստահված անձ չէր: Նա, ինչպես ասում են, անձամբ էր «ռուլիտ անում» այդ ընտրատեղամաս «ընտրող բերելու» գործընթացը:
Հրաչյա Ռոստոմյանը` շաբաթ օրը սպորտի 7 երիտասարդության նախարար նշանակվելուց հետո, հայտարարություն է տարածել, ըստ որի` ինքը դուրս է գալիս ԲՀԿ-ից: Իր նշանակումը նա մեկնաբանել է այսպես. «Ես դադարեցրել եմ իմ անդամությունը ԲՀԿ-ին, այդ իսկ պատճառով նշանակվել եմ նախարար»: Սակայն, մյուս կողմից, ըստ Ռոստոմյանի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ինքը շարունակում է պահպանել իր լավ հարաբերությունները: Ավեlին, ևս մեկ անգամ հաստատել է, որ եթե Ծառուկյանը դժգոհ լինի իր աշխատանքից, ապա ինքը հրաժարական կտա և կվերադառնա ԲՀԿ շարքերը: Այսինքն, ըստ Ռոստոմյանի, նա անկուսակցական նախարար է` կուսակցական պարտավորություններով: Նա իր աշխատանքի համար, փաստորեն, հաշվետու է Գագիկ Ծառուկյանին, որը այսօր դե յուրե իշխանության մաս չի կազմում: Հրաչյա Ռոստոմյանը նշանակվել է նախարար, բայց դեռ չի ընկալել, որ Ծառուկյանը չէ իր աշխատանքից գոհ կամ դժգոհ լինողը: Իհարկե, բացառված չէ նաև, որ Ռոստոմյանն իրականում ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիայի սկզբունքով է նշանակվել, և դրանով է պայմանավորված նրա հայտարարությունը, պարզապես հանրությանն այդ մասին չեն ասում, որ մարդիկ չուրախանան:
«Հայկական ժամանակ».
Հունիսի 19-ից 20-ը Բրյուսելում կմեկնարկի Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու /ԽՀԱԱԳ/ ստեղծման շուրջ բանակցությունների առաջին փուլը:
Բանակցություններին մասնակցելու նպատակով Բրյուսել կմեկնի ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, ԽՀԱԱԳ գլխավոր բանակցող Գարեգին Մելքոնյանի գլխավորած պատվիրակությունը: Բանակցությունների ընթացքում կքննարկվեն ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցային ուղղություններին առնչվող հարցեր:
Պատվիրակություն կազմում ընդգրկված են ՀՀ արտաքին գործերի, ֆինանսների, էներգետիկայի և բնական պաշարների, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի, արդարադատության նախարարությունների, ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչները:
-
-
21.05.2024 | 01:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ապա փաթեթավորելու են առնվազն այնպես, որ Ադրբեջանը տեղյակ չէր -
21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ -
20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև» -
21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարադատության նախարարություն -
24.05.2024 | 01:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը -
23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին -
20.05.2024 | 01:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ. հայտարարություն -
22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել -
24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ) -
22.05.2024 | 03:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.