06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...Այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը. հիմա հանրապետականները իրար հերթ չտալով պիտի սկսեն գովել կառավարության նոր կազմը, նոր ծրագիրը: Մինասյանը որպես հին պատգամավոր հայտարարեց, որ միշտ չէ, որ նոր խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ է լինում նոր կադրեր:
Նրա կարծիքով նոր ու հին ընկերները կարող են լուծել, ըստ Մինասյանի՝ «Մեր հիմնական առանցքային խնդիրը մրցունակ պետության գաղափարի՝ այդ տեսլականի իրականացումը»:
Այն հարցին, թե առաջիկա տարիներին կառավարությունը վճռական պայքար կծավալի՞ օլիգարխիկ համակարգի դեմ, նա պատասխանեց. «Մեր ծրագրում օլիգարխիայի դեմ իրականացվելիք երեք կետ կա: Կարևոր եմ համարում այն, որ առանց այդ երևույթի դեմ հաջող և արդյունավետ պայքարի, կառավարության ծրագիրը արդյունավետ իրականացնել հնարավոր չէ: Իհարկե, այս ոլորտում բավական խնդիրներ կան, որոնք ժամանակի ընթացքում պետք է լուծվեն»:
Պատգամավոր Մինասյանն ընդգծեց, որ գերիշխող դիրքի առկայությունն օրենսդրորեն արգելված չէ, դատապարտվում է դիրքի չարաշահումը, ապա նշեց, որ գերիշխող դիրքի չարաշահման դեմ ավելի արդյունավետ պայքար է իրականացվելու:
Նա հավաստիացրեց, որ եթե չլինի այնպիսի ռիսկային իրավիճակ, ինչպիսին եղավ համաշխարհային ճգնաժամի ժամանակ, ապա նոր ծրագրերը կգան լրացնելու կիսատ թողնվածը:
«Աստված չանի, եթե մի նոր ճգնաժամ սկսվի, Հայաստանն անմասն չի մնա և պետք է վերանայի իր ծրագրերը»,- եզրափակեց բանախոսը:
ՀՀ քրեական գործով վերաքննիչ դատարանն այսօր մերժեց ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի և նրա պաշտպան Ռոբերտ Ռևազյանի վերաքննիչ բողոքները:
Նրանք բողոքարկում են 2003 թվականի Ռոբերտ Քոչարյանի կողմից ստորագրված օգոստոսի 1-ի հրամանագիրը, որով համաներում շնորհվեց մահապատժի դատապարտվածներին, միևնույն ժամանակ մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ: Բողոքող կողմը պահանջում էր անվավեր ճանաչել նախագահի այդ հրամանագիրը և նշանակված պատիժը՝ ցմահ ազատազրկումը փոխարինել մինչև 20 տարի ազատազրկմամբ:
Դատավոր Եվա Դարբինյանը մինչ վճիռը՝ ներկայացրեց Ենոքյանի նշված բողոքի հիմնավորումները, ըստ որի՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հրամանով նոր, ավելի խիստ պատժատեսակ էր սահմանել:
Ըստ Մհեր Ենոքյանի՝ ինքը նախ չի կատարել այն հանցանքը, որում իրեն մեղադրել են, իսկ այդ պատժատեսակը իր վիճակն ավելի ծանրացրել է: Նրա պնդմամբ՝ հանրապետության նախագահը հրամանագրով միայն ներում շնորհելու իրավունք ունի և ոչ թե պատիժ սահմանելու, իսկ թե հետագայում ինչ պատիժ պետք է տալ անձին, որոշում է դատարանը, քանի որ, միայն դատարաններին է պատիժ սահմանելու իրավունք վերապահված:
Դիմումը մերժվելուց հետո դիմող կողմը տեղեկացրեց, որ պատրաստվում է որոշումը բողոքարկել Վճռաբեկ, այնուհետև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում։
Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը ծնվել ու մեծացել է բժիշկների ընտանիքում, սովորել է Երևանի բժշկական ինստիտուտում: 20 տարեկանում` 1996 թ-ին դատապարտվել է մահապատժի` մեղադրվելով համակուրսեցու` սպանության մեջ: ՀՀ նախագահի 2003 թ-ի հրամանագրով` ի թիվս 41 մահապատժի դատապարտվածների, պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկման: Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչել դատարանում, տվել միևնույն ցուցմունքները, թե փորձել է կանխել սպանությունը` մինչ մյուս ընկերը փորձում էր սպանել նրան: Գործով մյուս մեղադրյալն, ի դեպ, արդեն ազատության մեջ է: Արամ Հարությունյանն ընդունել է իր մեղքը և նույն հոդվածով դատապարտվել 15 տարվա ազատազրկման:
Ոստիկանությունը բացահայտել է այս գիշեր Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի մանրամասները:
Ճշտված են միջադեպին մասնակից բոլոր անձանց ինքնությունները, այս պահի դրությամբ 4 անձ արդեն հարցաքննվել է, նախաքննությանը հայտնի է ծեծկռտուքի ժամանակ վնասվածք հասցրածի անձը:
Նկատենք նաև, որ ըստ շրջանառվող լուրերի, երեկ Վահե Ավետյանին ու իր ընկերոջը ռեստորան չեն թողել` սպորտային հագուստի պատճառով: Անվտանգության աշխատակիցները նրանց զգուշացրել են, որ սպորտային զգեստով ռեստորան մտնել չի կարելի: Երիտասարդները չեն առարկել, հեռացել են, ապա փոխված՝ կրկին վերադարձել են: Իսկ միջադեպը տեղի է ունեցել արդեն վերջում, երբ հաշիվը բերած մատուցողը, ըստ ականատեսի, վեճ է հրահրել, իսկ անվտանգության աշխատակիցներն էլ նախ միջամտել են, ապա այն թեժացրել:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ի գիշերը ժամը երկուսի սահմաններում ոստիկանությունը հաղորդում է ստացել այն մասին, որ ՀՀ կենտրոնական հոսպիտալ է տեղափոխվել երկու անձ`մարմնական վնասվածքներով: Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքի Աճառյան փողոցում գտնվող «Հարսնաքար» համալիրում: Ինչպես հայտնում են ոստիկանության հասարակայնության հետկապերի վարչությունից ներկայումս դեպքի հանգամանքները ճշտվում են: Հարուցված է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով: Այն է` «երկու կամ ավելի անձանց դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ»:
Հիշեցնենք, որ երեկ ժամը 23:00-ին, Աճառյան փողոցի վրա գտնվող «Հարսնաքար» ռեստորանում ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի Ուռոլոգիայի բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանին, ով տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ և գիշերը ենթարկվել գանգուղեղի վիրահատության։
«Մուրացանի» կենտրոնական հոսպիտալից հայտնել են, որ Վահե Ավետյանի վիճակը ծայրահեղ ծանր է:
Երևանի բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել նույն բուհի պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը` բուհի բնականոն գործունեությունը շարունակելու համար; Այդ մասին, այսօր` հունիսի 18-ին, լրագրողների հետ ճեպազրուցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը. «Ամենահարմար ժամկետը մրցույթ հայտարարելու համար ամառվա վերջն է, քանի որ եթե այսօր մրցույթ հայտարարվի` մրցույթի օրը կհամընկնի ամառային արձակուրդների հետ»,- ասաց Ա. Աշոտյանը: Հարցին` թե կա՞ն համապատասխան թեկնածուներ, Ա. Աշոտյանը պատասխանեց, որ նրանց մասին պատրաստվում է տեղեկանալ մամուլից: Նախարարի հավաստմամբ` մրցույթը լինելու է բաց, արդյունքը` կանխորոշված չի լինի:
Հիշեցնենք, որ Երևանի բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Դերենիկ Դումանյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար:
Հանրապետության տարածքում`
Հունիսի 19-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 20-23-ը առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հյուսիս-արևելյան 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 21-22-ը կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևանում`
Հունիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-23-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է:
Այսօր՝ հունիսի 18-ին Ոստիկանությունը հայտնաբերել է Գյումրիում 77-ամյա կնոջ սպանությունը իրականացնողին։ Երեկ՝ հունիսի 17-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Գյումրիի շատպբուժօգնության կենտրոնից Ոստիկանության Գյումրու բաժին հայտնել են, որ Լալայան փողոցի տնակներից մեկից մարմնական ծանր վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել մեծահասակ մի կնոջ, ով սակայն հիվանդանոցում մահացել է։
Ինչպես Գյումրիից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած Ոստիկանության գյումրու բաժնի օպերատիվ–քննչական խումբը պարզել է, որ մահացածը 77-ամյա Ռոզա Խաչատրյանն էր։
Գ. Շամշյանը հայտնում է, որ դատական բժշկի տված եզրակացության համաձայն՝ մահվան պատճառը եղել է այն, որ նրա կրծքավանդակի և որովայնի մասերում եղել են բազմաթիվ վնասվածքներ՝ սուր կտրող–ծակող գործիքի հարվածների հետևանքով։
Այսօր՝ հունիսի 18-ին, ժամը 05.00–ի սահմաններում Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Ոստիկանության Գյումրու բաժնի աշխատակիցները, ձեռնարկելով օպերատիվ–քննչական միջոցառումներ , օպերատիվ տվյալներ են ստանում, որ հունիսի 17-ին ժամը 21.00-ի սահմաններում Լալայան փողոցի 123 տնակի մոտ Գյումրու բնակիչ 21-ամյա Հարություն Հարությունյանը դանակի մի քանի հարվածներ է հասցրել Ռ. Խաչատրյանին։
Լուսաբացին Ոստիկանությունը հայտնաբերում է Հ. Հարությունյանին , ով այս պահին քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզային քննչական բաժնի Գյումրու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով։
tert.am
Նախօրեին երեկոյան Արփա գետը մարդ է ընկել և ԱԻՆ փրկարար ծառայությունում այդ մասին տեղեկությունն ստանալուց հետո դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ լրատվական կենտրոնի փոխանցմամբ, տեղում պարզվել է, որ Վայք քաղաքի բնակիչ` 1983 թ. ծնված Եղիշե Ա.-ն, «Կամշալու» կոչվող հանդամասում ընկել է ծառից:
Հրշեջ-փրկարարները տղամարդուն անշարժացրել և պատգարակով մոտեցրել են (մոտ 300 մ) «1-03» ծառայության բրիգադին, որի օգնությամբ էլ նա տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Վերջին երեք շաբաթվա ընթացքում Հնդկաստանում 247 երեխա է մահացել էնցեֆալիտից (գլխուղեղի բորբոքում), 80-ը հիվանդանոցում են,- հայտնում են տեղի ԶԼՄ-ները: Տուժածների մեծ մասն անապահով ընտանիքների երեխաներ են: Հիվանդությունն ավելի է բարդանում ժամանակակից տեխնոլոգիաների ու ճշգրիտ ախտորոշման բացակայության պատճառով: Անձրևներով ու մոծակներով պայմանավորված` համաճարակը Հնդկաստանում հաճախ է գլուխ բարձրացնում: Նմանօրինակ դեպքեր եղել են 2005, 2007, 2009 և 2011 թվականներին:
Այսօր` հունիսի 18-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` բացելով ՀՀ կառավարության արտահերթ նիստն ասաց. «Ի կատարումն Սահմանադրության պահանջի` ՀՀ վարչապետի ներկայացմամբ ստորագրել եմ ՀՀ կառավարության ձևավորման անհրաժեշտ բոլոր հրամանագրերը: Կառավարության նոր կազմում շարունակում են աշխատել նախկին նախարարների հիմնական մասը, նշանակվել են նոր նախարարներ, որոնք ունեն բավարար կառավարչական և կազմակերպչական հմտություններ»:
Ս. Սարգսյանի առաջարկով կառավարության արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվեց 2 հարց` ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը առաջիկա 5 տարիների համար, և ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստ հրավիրելու մասին:
Ս. Սարգսյանը հիշեցրեց, որ ՀՀ Սահմանադրության համաձայն` կառավարությունը պետք է ԱԺ հավանությանը ներկայացնի իր գործունեության ծրագիրը:
Այսօր` հունիսի 18-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց ՀՀ տրանսպորտի և կապի նորանշանակ նախարար Գագիկ Բեգլարյանին: Նա խոստացավ, որ կարդարացնի երկրի նախագահի և Հանրապետական կուսակցության վստահությունը:
Վերջին տարիներին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը ներքաշվել է լուրջ գործառույթների մեջ, շեշտեց Վարչապետը առանձնացնելով երեք ոլորտ` Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցում եվրոպական չափանիշներով, համագործակցություն Համաշխարհային բանկի հետ (վարկային միջոցներով համայնքային և միջպետական ճանապարհների կառուցում), հեռահաղորդակցություն (թվայնացման աշխատանքների իրականացում):
«Օրինաց Երկիր» կուսակցության քվոտայով նախարար դարձած կադաստրի ՊԿ-ի նախկին պետ Մանուկ Վարդանյանը 2 տարի 3 ամիս կառավարեց նախարարությունը, սակայն այս պահին նրա հետագա գործունեությունը որոշված չէ: ՕԵԿ-ի նման կադրային քաղցի պայմանններում Վարդանյանը անգործ չի մնա, սակայն այս պահին գոնե, նա կմնա ռեզերվում:
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.