24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...Չիկագոյում հուշագրով գրանիտե քար է կանգնեցվել այն վայրում, որտեղ 1989 թ-ին տեղի է ունեցել Բարաք և Միշել Օբամաների առաջին համբույրը:
Բարաք Օբաման Միշելի հետ ծանոթացել է 1988 թ-ին` Չիկագոյի «Սիդլի Օստին» խոշոր իրավանաբական ընկերությունում աշխատելու ժամանակ: Նախագահը պատմել է, որ Միշելը համաձայնել է իր հետ հանդիպել միայն մի քանի անգամ խնդրելուց հետո: Հանդիպումը տեղի է ունեցել «Բասկին-Ռոբինս» սրճարանում: Այժմ նույն վայրում է գտնվում «Սաբուեյ» նշանավոր խորտկարանը:
Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՐ-ՏԱՍ-ը , ծաղկե թմբի վրա տեղադրված հուշարձանը իրենից ներկայացնում է գրեթե կես տոննա կշռով գրանիտե քար, որին ամրացված ոսկեգույն-սև ցուցանակի վրա տեղադրված է գրկախառնված Միշելի և Բարաքի լուսանկարը:
Նկարի ներքևի մասում գրված է հետևյալ նախադասությունը, որը նախագահը հնչեցրել է ամերիկյան ամսագրերից մեկին տված հարցազրույցներից մեկում «Մեր առաջին հանդիպման ժամանակ ես նրան հյուրասիրել եմ «Բասկին-Ռոբինսում» եղած ամենահամեղ պաղպաղակով: Ես համբուրել եմ նրան և զգացել շոկոլադի համը»: Հուշաքարի ամենաներքևում գրված է. «Այստեղ նախագահ Բարաք Օբաման առաջին անգամ համբուրել է Միշել Օբամային»:
Ի, դեպ, այս տարվա հոկտեմբերին ԱՄՆ-ի առաջի զույգը կտոնի ամուսնության 20-րդ տարին:
Լոս Անջելեսում Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հանձնախումբ է ստեղծվել: Հանձնախմբի նպատակն համակարգել և ղեկավարել ԱՄՆ արևմտյան ափին կազմակերպվելիք հիշատակի միջոցառումները` 2015թ. ապրիլի 24-ին ընդառաջ:
Հանձնախմբի տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Հանձնախմբի ստեղծումը արտացոլում է այդ կառույցների որոշումը` Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների կազմակերպման ջանքերը կենտրոնացնել միասնական ռազմավարական ծրագրի ներքո:
Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակագրող` ԱՄՆ արևմտյան ափի հանձնախմբում ընդգրկվել են` Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմը, Հայ Առաքելական եկեղեցու Կիլիկիո թեմը, Հայ Կաթողիկե եկեղեցին, Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական ընկերակցությունը, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը (ԱՄՆ արևմտյան շրջան), Ռամկավար Ազատական կուսակցությունը, Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, Հայկական Բարեգործական Ընդհանուր միությունը (ԱՄՆ արևմտյան շրջան), Հայ Օգնության միությունը (ԱՄՆ արևմտյան շրջան), Հայաստան Համահայկական հիմնադրամը (ԱՄՆ արևմտյան շրջան), Միացյալ Հայկական հիմնադրամը, Հայ-ամերիկյան խորհուրդը, Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ԱՄՆ արևմտյան շրջան), Ամերիկայի Հայ Իրավանց խորհուրդը, Ամերիկայի Հայկական համագումարը, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը:
Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող` ԱՄՆ արևմտյան ափի հանձնախումբը համակարգելու է տարածաշրջանային մարմինների գործունեությունը և սատարի նրանց նախաձեռնությունները: Հանձնախումբը նաև սերտորեն գործակցելու է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող պետական մարմնի և Սփյուռքի համանման կառույցների հետ»:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում Պաշտպանի աշխատակազմի Տավուշի մարզային գրասենյակը Իջևան քաղաքի բնակիչների կողմից ստացել է բազմաթիվ բողոքներ «Իջևանի բնակարանային տնտեսություն» ՓԲԸ-ի նկատմամբ ունեցած զգալի չափերի հասնող պարտքերի վերաբերյալ։
Պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ բազմաթիվ բնակիչներ ստացել են ՀՀ արդարադատության նախարարության ձևաթղթով ծանուցագրեր` ընկերության նկատմամբ բնակարանների մեկ քառակուսի մետր տարածքի սպասարկման վճարների պարտքերի վերաբերյալ, որոնց առաջացման մասին չեն տրվել հավելյալ տվյալներ և պարզաբանումներ:
Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ ներկայացված պարտքի գումարներն առաջացել են Իջևան համայնքի ավագանու ամենամյա ընդունած «Տեղական տուրքեր և վճարներ սահմանելու մասին» որոշման ոչ օրինաչափ պահանջներից։ Պաշտպանի կողմից ՀՀ արդարադատության նախարարին առաջարկ է ներկայացվել ուսումնասիրել «Տեղական տուրքեր և վճարներ սահմանելու մասին» որոշման օրինաչափության խնդիրը, և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ ընդունված, հրապարակված կամ կիրառվող իրավական ակտեր հայտնաբերելու դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ:
Պաշտպանի գրությանն ի պատասխան ՀՀ արդարադատության նախարությունից հայտնել են, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ և 91-րդ հոդվածներով սահմանված պահանջներին համապատասխան ՀՀ արդարադատության նախարարության կողմից Իջևանի համայնքի ղեկավարին առաջարկվել է վերացնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի խախտումները:
Ազգային անվտանգության ծառայությունը, ըստ էության, «քնեցրել է» նախկին արտգործնախարար, Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի գործը:
Շուրջ մեկ ամիս է, սակայն, որևէ մեկի սույն գործի շրջանակներում ԱԱԾ-ն հարցաքննության չի հրավիրել և ընդհանրապես որևէ գործողություն գործի շրջանակներում, կարծես, չի կատարել: Երեկ, երբ Վարդան Օսկանյանին «ՀԺ»-ի թղթակիցը հարցրել է, թե ինչ փուլում է իր գործը, նա պատասխանել է.
-Որ իմանաք, ինձ էլ ասեք:
-Տեղյակ չե՞ք, փաստորեն:
-Չէ, գիտեք, նորություն չունեմ հիմա, երևի բոլորը արձակուրդ են, սեպտեմբերին կիմանանք:
-Ինչո՞ւ սեպտեմբերին:
-Դե, երևի արձակուրդից գանք, մի բան կլինի, էլի:
-Իսկ ձեզ համար տարօրինակ չէ՞, որ ամառային այս շրջանում, երբ, ըստ էության, քաղաքական մեռած սեզոն է, ձեր գործն էլ են այս վիճակում պահում: Միգուցե փորձելու են սեպտեմբերից նորից շոու՞ սարքել:
-Տեսնենք, իրոք, չեմ ուզենա ոչ մի բան մեկնաբանել, կտեսնենք:
-Իսկ վերջին անգամ ե՞րբ են ձեզ կանչել հարցաքննության:
-Եկեք մոռանանք, սեպտեմբերին կխոսենք,երբ ինչ-որ մի բան անեն:
Հայկական ժամանակ
Թվում էր` Վանո Սիրադեղյանի նամակը պետք է ուրախացներ նրա նորահայտ երկրպագուներին: Միայն այն փաստը, որ նրա մահվան մասին լուրերը հերքվեցին, արդեն բավական է, սակայն Վանո Սիրադեղյանի անձով ու ճակատագրով, իբր, մտահոգ անձինք հիմա էլ նամակի փաստից են վրդովված: Ի՞նչ են ասում նրանք: Ասում են` ինչո՞ւ է գրել հենց «Հրապարակի» խմբագրին: Ասում են` կեղծ, սարքովի նամակ է: Ասում են` այնպես, ինչպես հորինել էիք մահվան մասին լուրը, այնպես էլ սարքել եք այդ նամակը: Ասում են` դա Վանո Սիրադեղյանի ոճը չէ: էլ ի՞նչ: Մեր լրագրության գերպրոֆեսիոնալները, որոնք լրագրությամբ զբաղվելը փոխարինել են լրագրության դասեր տալով, ասում են` կյանքի և մահվան եզրույթները սրբապատկերի նման բան են` դրանց մոտենալ չի կարելի, և երբ գրեցիք, որ Սիրադեղյանի ընկերներից մեկն ասում է, որ նա չկա, խախտել եք էթիկայի ու չգիտեմ էլ ինչ կանոններ: Անկեղծ ասած` հոգնել եմ այս սովետաստրկատիրական խոսակցություններից: Եվ արդեն պատասխանելու ցանկություն էլ չկա: Պարզապես ուզում եմ ասել, որ նամակն իրական է` որքան էլ դա ոմանց դուր չգա: Գրված է Սիրադեղյանի ձեռքով դա կհաստատեն նրա ձեռագիրը ճանաչողները, ինչպես երեկ արեց նրա թիկնապահը: Նրա ոճն է` պարզապես մի քիչ տխուր ու հիասթափված մարդու խոսք է: Ինչ վերաբերում է այդ չարաբաստիկ էթիկայի կանոններին (մի երկրում, որտեղ Սահմանադրությունն ու օրենքները չեն գործում, շարունակ էթիկայի կանոններից խոսելն աբսուրդ է), ապա միակ մարդը, ով կարող էր մեղադրել «Հրապարակին», և մենք լռելյայն կլսեինք այդ հանդիմանությունները, Վանո Սիրադեղյանն է, ով, նամակից դատելով, ոչ միայն չի մեղադրում մեզ, այլև, որպես առողջ մարդ, խաղաղ է վերաբերվում այդ խոսակցություններին ու անգամ ինքն է խոսում այդ թեմաներով:
Հրապարակ
Հայկական հայրենասիրությունն ունի մի քանի բաղադրիչ: Ամենաառաջնայինն, իհարկե, թուրքերին ատելն է: Մեկ-երկու բաժակ օղի ընդունելուց հետո «գեոպոլիտիկ» վերլուծություն անելը և թուրքերի դիմակը պատռելը հայ հարենասերի աոաջին գործն է: Բայց միայն թուրքերին դարավոր ոսոխ համարելը քիչ է: Պետք է սեփական երկրում, սեփական ազգի մեջ հայտնաբերել և անարգանքի սյունին գամել թուրքամետներին, ազգի դավաճաններին, մի խոսքով` ներքին թուրքին: Ճիշտ նույն ձևով` միայն «ռեժիմի դեմ» պայքարելը բավարար չէ` այնքան էլ հետաքրքիր չէ, անհրաժեշտ է ամեն օր և ամենուրեք գտնել և բացահայտել ռեժիմի աջակիցներին, նրա գաղտնի գործակալներին, տարբեր դիմակների տակ թաքնված «հաճախորդներին» և «դհոլներին»:
Ինչ մնում է ազգի դավաճաններին, ապա նրանէ լինում են տարբեր տեսակի: Մի մասը գնում է Թուրքիա՝ հանգստանալու, թուրքին հարստացնելու` այն ժամանակ, եթե հնարավորություն կա 2-3 անգամ ավելի թանկ վճարել և հարստացնել 2-3 անգամ ավելի վատ ծառայություն մատուցող հայ բիզնեսմեններին: Դե, իհարկե, դավաճան են նաև նրանք, ովքեր ցանկանում են հարևանների հետ նորմալ հարաբերություններ հաստատել:
Այժմ ազգի դավաճանների թվում լավ շանսեր ունի հայտնվելու ոչ ավելի, ոչ պակաս` Շարլ Ազնավուրը: Ինչպե՞ս է նա համարձակվում երգել Ախալցխայի «Ռաբաթ» համալիրում, որը բացի ամրոցից նաև մզկիթ ունի, իմանալով, որ այդ համալիրը վերականգնել են թուրքերը և համերգին ներկա կլինեն նաև թուրք պաշտոնյաները: Իսկապես խայտառակություն է, բա մի հատ 88-ամյա աշխարհահռչակ երգիչը չխորհրդակցեր մեր դեռահաս հայրենասերների հետ` կարելի՞ է երգել իր նախնիների քաղաքում: Բայց ինչո՞ւ չմոտենալ հարցին հակառակ կողմից` ոչ թե դարդ անել հարևանի «Մերսեդեսի» կապակցությամբ, այլ փորձել սեփական ուժերով մի բան ստեղծել: Ինչո՞ւ մենք չենք վերականգնում մեր սեփական համալիրները, որոնք իրենց արժեքով «Ռաբաթին» առնվազն չեն զիջում: Գուցե այդ դեպքում Ազնավուրը մեզ մոտ է՞լ կերգի: Ի՞նչն է մեզ խանգարում կարգի բերել մեր` Հայաստանի տարածքում գտնվող հուշարձանները: Թուրքե՞րը, թե՞ ներքին թուրքը:
…Վրացի մտավորականների մեջ նույնպես մարդիկ կան, որոնբ դեմ էին Շարլ Ազնավուրի այցին Ախալցխա: Նրանք ասում են`քանի որ ազգությամբ հայ երգիչը երգում է այդ քաղաքում, դրանով Վրաստանի իշխանությունն ընդունում է, որ Ջավախքը հայկական հող է: Ինչ խոսք` Վրաստանում էլ հայրենասերներ կան:
Առավոտ
Հանրահայտ Marks & Spencer ընկերությունը անսովոր միրգ է ստեղծել գրանգո` մանգոյի համով խաղող, տեղեկացնում է The Telegraph-ը:
Խոշոր, առանց կտերի խաղողներն աճեցրել է ֆերմեր Էնրիկե Մոային ,Իսպանիայի հարավ-արևելքում:
Գրանգոներն ունեն շատ քաղցր համ, իսկ գիշերվա ժամերի զովությունն ապահովում է պտուղի ավելի պինդ, մանգոյին հատուկ կազմությանը:
Ընկերության մասնագետները կարծում են, որ իրենց արտադրանքը հատկապես մեծ հաջողություն կունենա երեխաների շրջանում, սակայն այն խանութներում կհայտնվի միայն 10 տարի անց:
Ի դեպ, այս տարվա մայիսին, M&S-ը վաճառքի էր հանել փեփլ միրգը` դեղձի համով խնձոր :
Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:
Էկվադորի իշխանությունները WikiLeaks կայքի հեղինակ Ջուլիան Ասանժին քաղաքական ապաստան կտան: Associated Press-ի փոխանցմամբ, երկրի իշխանությունների որոշման մասին մամուլի ասուլիսին հայտարարել է Էկվադորի Արտաքին գործերի նախարար Ռիկարդո Պատինյոն :
Հիշեցնենք, որ երբ Մեծ Բրիտանիայի դատարանը համաձայնել էր Ասանժին հանձնել Շվեդիային` նրա դեմ բռնաբարության մեղադրանքով դատական գործ հարուցելու համար, 2012 թվականի հունիսին նա Էկվադորից քաղաքական ապաստան էր խնդրել ։
Օգոստոսի 14-16-ը ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ բանակի մի շարք ստորաբաժանումների հետ անցկացվեցին մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական ցուցադրական զորավարժություններ: Նման զորախաղերի անկացումը նպատակ ունի բարձրացնել մասնակից անձնակազմի մարտավարական ունակությունները և վերջիններիս տալ պաշտպանողական և հակահարձակողական մարտերի վարման համապատասխան պրակտիկա:
ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ անցկացված զորավարժությունները, որոնցում ներգրավված էին նաև տարբեր զորատեսակների ուժեր և մարտական ապահովման միջոցներ, ցույց տվեցին, որ մասնակից անձնակազմն ունի մարտավարամասնագիտական և բարոյահոգեբանական լավ պատրաստվածություն և պատրաստ է բարձր մակարդակով իրականացնել ցանկացած մարտական խնդիր:
-
-
21.05.2024 | 01:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ապա փաթեթավորելու են առնվազն այնպես, որ Ադրբեջանը տեղյակ չէր -
21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ -
20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև» -
21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարադատության նախարարություն -
24.05.2024 | 01:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը -
23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին -
20.05.2024 | 01:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ. հայտարարություն -
22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել -
20.05.2024 | 03:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան -
24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.