31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...Այս մասին, Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀԿ պատգամավոր, «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը նշել է, որ Հայաստանի հանրությունը սահուն կերպով ընթանում է դեպի ընտրական երկրորդ փուլ, որը կմեկնարկի առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով, որին կհաջորդեն նախագահական, ապա Երևանի ավագանու ընտրությունները:
Ինչ վերաբորում է ընդդիմության` ՏԻՄ ընտրություններին չմասնակցելուն, Խոսրով Հարությունյանն այն կարծիքն է հայտնել, որ իրականում դա շատ լուրջ խնդիր է, և ընդդիմության չմասնակցությունը նշանակում, է որ ներքին կյանքը նրանց չի հետաքրքրում:
«Սա շատ լուրջ խնդիր է, դուք ճիշտ եք նկատում, որ ընդդիմությունը չի մասնակցում ընտրություններին, և նրանք այդ կերպ արտահայտում են, որ իրենց չի հետաքրքրում ներքին կյանքը: Սա շատ լուրջ խնդիր է, պետք է նշենք, որ ՏԻՄ ընտրությունները շատ կարևոր են նաև այլ ընտրությունների համար, քանի որ ամեն ինչ ձևավորվում է ներքևի օղակներում»,- նկատել ` բանախոսը:
Նրա խոսքով, ՏԻՄ ընտրությունները շատ կարևոր են, և բերելով Ֆրանսիայի օրինակը, Խոսրով հարությունյանը նշել է.«Սարկոզիի կուսակցությունը տանուլ տվեց ֆրանսիական ՏԻՄ ընտրություններում, և այդ ամենն արդեն իսկ ազդեց Սարկոզիի վարկանիշի վրա»:
Ըստ պատգամավորի` ՀՀԿ-ն, հավանաբար, Գյումրիի քաղաքապետի համար թեկնածու չի առաջադրի:
Սաուդյան Արաբիան, Կատարը և Արաբական Էմիրատները կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել Լիբանանը` հարևան Սիրիայում տեղի ունեցող արյունալի իրադարձությունների հետ կապված:
Բեյրութում տեղական շիաները, իմանալով, սիրիացի ապստամբները շիական «Հեզբոլլահի» հետ կապ ունեցող լիբանանցու են պատանդ վերցրել, սկսել են ջարդուխուրդ անել սուննիներին պատկանող խանութները։ Լիբանանում հաճախակի են դարձել մարդկանց պատանդ վերցնելու դեպքերը: Երեկ շիաները հայտարարել են, որ ի պատասխան Սիրիայի ապստամբների կողմից լիբանանցու առևանգմանը, իրենք պատանդ են վերցրել ավելի քան 20 սիրիացու:
Լիբանանում ինչպես նաև Սիրիայում,հասարակությունը պառակտված է` ըստ կրոնական պատկանելության, և սուննիների մեծամասնությունը աջակցում է սիրիական ապստամբներին:
Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը տարածել է հաղորդագրություն, որն ուղղված է նախկին լրագրող, Հանրապետական կուսակցության անդամ Մարգարիտ Եսայանի և «նրա նման մտածող մարդկանց դեմ».
«Հարգելի ընթերցող,
Վերնագրի մասին մանրանասը կխոսեմ վերաքննիչ դատարանում: Այս գրառումը ուղարկում եմ հատուկ Մարգաիրտա Եսայանի եւ նրան համակարծիք մարդկանց: Տիկին Մարգարիտան համոզված է, որ 08.08.12թ. իմ կողմից հրապարակած հայտարարությունը ինձ թելադրված է կամ իմ կողմից չի գրված: Անհեթեթ մտքերը ավարտվում են եզրակացությամբ թե մեր հաշվին փորձ է արվում քաղաքական հարթակում մնալու հարց լուծել:
Սիրուն չի, Մարգարիտա
Հարգարժան Մարգարիտա, քաղաքական հարթակում այս պահին հայտնվելու փորձ կատարվում է Ձեր կողմից, Ձեր նշած եղանակով: Դուք Ձեզ իրավունք եք վերապահում իմ կողմից արված հայտարարությունը իմ կողմից գրված լինելը կասկածի տակ դնել, իսկ իմ անունը օգտագործելով’ հայտնվել քաղաքական հարթակում:
Գրված է իմ ձեռքով, իմ կողմից, հատուկ Մարգարիտա Եսայանի համար :)»։
Օգոստոսի 12-ի վաղ առավոտյան իր բնակարանում, անհայտ անձի կամ անձանց կողմից սպանվել է երկար տարիների մանկավարժ, 45-ամյա Լուսինե Ղազարյանը: Կոմիտասի պողոտայի 30 շենքի երկրորղ հարկում գտնվող նրա բնակարան հանցագործները մուտք են պատշգամբից, որի դուռը, շոգ եղանակի պատճառով, տանտիրուհին գիշերը բաց էր թողել:
Երբ մարդասպանը նոր է մտած եղել բնակարան, և կինը փորձել է աղմկել, նրա հարևանները լսել են կնոջ ձայնը և ժամը 4.30-ի սահմաններում զանգահարել ոստիկանություն: Իսկ գիտե՞ք, թե ինչ է եղել հետո: Ոստիկանները որևէ կերպ չեն արձագանքել, հրահանգել են, որ մարդիկ հանգիստ քնեն: Հարևանները նորից են զանգահարել: Կարծում եք` ոստիկանները եկե՞լ են: Ոչ: Նրանք մուննաթ են եկել իրենց զանգահարող աղջկա վրա, ասել են. «Կարո՞ղ ա գիտես` պետք ա գանք բոլոր բնակարանները հատ-հատ ստուգենք»: Դրանից որոշ ժամանակ անց հարևանները ևս մեկ անգամ զանգահարել են «02» հեոախոսահամարով: Վերջապես մի ոստիկան է հայտնվել: Կարծում եք, նա փորձել է պարզե՞լ, թե ինչ է եղել: Ոչ: Կանգնել է շենքի մուտքի մոտ ու ասել, որ ոչինչ չի կարող անել` մինչև կնոջ բնակարանի դուռը չբացվի: Մի քանի ահազանգից հետո իրավապահներից հույսները կտրած հարևաններից մեկին հաջողվել է մտնել Լուսինեի բնակարան, բայց, դժբախտաբար, կինն արդեն մահացած է եղել:
Ոստիկանություն առաջին զանգից մինչև կնոջը հայտնաբերելու պահը տևել է երկուսուկես ժամից ավելի: Ի՞նչ կլիներ, եթե ոստիկանները ժամանակին արձագանքեին քաղաքացիների կանչին: Գուցե Լուսինե Ղազարյանին հնարավո՞ր լիներ փրկել: Գուցե հանցագործն էլ արդեն հայտնաբերվա՞ծ լիներ: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից երեկ մեզ այդպես էլ չպատասխանեցին, թե որոնք են ոստիկանների անպատասխանատու, մարդու կյանք արժեցած անտարբերության պատճառները, և արդյոք դա պարզելու համար ծառայողական քննություն նշանակվել է, թե՛ ոչ:
Տեղի ունեցածի վերաբերյալ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ, բնականաբար, չեն էլ հիշատակվում կանչերը, որոնք եղել են, նախ, ժամը 4.30-ի, հետո՝ 5-ի սահմաններում:
Հայկական ժամանակ
Թերթը, ինչպես խոստացել էր երեկվա համարում, հրապարակել է Վանո Սիրադեղյանից ստացված նամակը, որով վերջինս հերքել է թերթի հրապարակումն այն մասին, թե ինքը մահացել է: «Սա այն եզակի դեպքերից էր, երբ մեր տեղեկության հերքված լինելը միայն ու միայն ուրախություն էր պարգևում»,-մասնավորապես նշում է թերթի խմբագիր Արմինե Օհանյանը:
Թերթը ներկայացնում է Վանո Սիրադեղյանի նամակն ամբողջությամբ. «Տիկին գլխավոր խմբագիր, հավատալ չեմ ուզում, թե դու այնքան վատ ես մտածում իմ մասին, որ կասկածես իմ ունակությանը` այս ընթացքում գտած ունենալ մի պարզ հնարք, ինչը թույլ է տալիս իսկույնևեթ իմաց տալ մերձավորներիս, եթե մի բան պատահի: Հասկանում եմ, որ թերթը իր շահը, իր գայթակղությունը ունի, բայց դու ինձ ստիպեցիր խախտել լռությունս (5 տարվա, ոչ թե 2, ինչպես թերթն է գրում) միակ, ամենածայրահեղ միջոցով: Այնպես որ, նամակիս կշտամբանքը քեզ` ինձ թերագնահատելու համար, պարզաբանումը` իմ մերձավորներին: Առհասարակ, ձգտում եմ ինքս ինձ առավելագույնս մեկուսացնել Հայաստանի անցուդարձից: Հատկապես` քաղաքական կոչվածից: Հատկապես` վերջին տարիներս: Այն աստիճան, որ այս տասներկուսուկես տարիներին թեկուզև 1 րոպե հայաստանյան հեռուստաալիք չեմ նայել, եթե չհաշվենք այն հազվադեպ ակնթարթները, երբ ալիք փոխելիս անզգուշաբար դիպչում եմ հայերենին ու այսահարվածի նման վրայով թռչում: Եթե անգամ գումարենք այդ ակնթարթները, հավատա, որ 12 տարվա մեջ 2 րոպե չի կազմի: Նեղանալու բան չի, նույն հիգիենիկ նկատառումներով չեմ նայում նաև ռուսական ալիքները: Երևի դրա շնորհիվ է, որ այսքան «երկարակյաց» եմ:
Առիթ է, ասեմ ստորագրահավաքի մասին: Առաջին մղումով տեքստ գրեցի` «Դադարեցրեք դա» վերնագրով, բայց առավոտյան ճղեցի թուղթը` հասկանալով, որ նման արձագանքը ոչ միայն արդար չէ մերձավորներիս նկատմամբ, այլև կոպիտ ու անշնորհակալ կեցվածք է թեկուզև 1 ստորագրողի հանդեպ: Եվ որ ինձ համար այդ միջոցառման նվաստացուցիչ լինելու հանգամանքը այլևս չորրորդական նշանակություն ունի:
Ինչ եմ մտածում վերադարձի մասի՞ն: 8 տարի առաջ մի՛ բան էի մտածում, հիմա` պարզապես չեմ մտածում:
Այսպես թե այնպես ես կվերադառնամ Հայաստան, բայց հույս ունեմ` այնպես. որ չտեսնեմ քաղաքական, սոցիալական, բարոյական այն ավերածությունները, որոնց ենթարկվել է մեր երկիրը իմ բացակայության ընթացքում:
Չես հավատա, բայց ասեմ, որ այդ դեպքի համար էլ` հոգացել եմ, որ «շփումս» Երևանի հետ հասցվի նվազագույնի»:
Հրապարակ
Այս տարվա մայիսի 3-ին` խորհրդարանական ընտրություններից առաջ, ես հայտնաբերել էի, որ իմ սեփականությունը հանդիսացող տանը գրանցված է Մարի Վրեժի Գևորգյանը, որին համապատասխան ծանուցումով հրավիրում էին ընտրական տեղամաս: Հետո պարզվեց, որ այդ աղջիկը իմ նախորդի նախորդ սեփականատիրոջ կողմից էր գրանցված, և ես կարող եմ նրան այդ գրանցումից հանել` այդպիսով . հնարավորություն չտալով իշխանություններին` օգտագործել այդ քաղաքացու տվյալները և հօգուտ իրենց ձայն գրելու: Գրանցումից հանելը տևեց այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ էր` այդ բովանդակությամբ իմ կողմից դիմում գրելու համար: Ինձ վստահեցրեցին, որ Մարին չի լինելու ընտրացուցակներում ոչ միայն առաջիկա նախագահական, այլև մոտակա ՏԻՄ ընտրություններում:
Խոստովանեմ` եթե հիմա կիսաաձակուրդային շրջան չլիներ, ես գուցեև կուզենայի հասնել ոստիկանության անձնագրային բաժին և անել այդ պարզ գործողությունը: Բայց այդ դեպքում ես իրավունք չէի ունենա բողոքելու այս` հնարավոր ընտրակեղծիքից: Իսկ արդյո՞ք մենք հաճախ հենց այդպիսի կեցվածք չենք ընդունում, չկատարելով մեր վրա դրված փոքր գործերը, մենք հաճախ ուրիշներից` նախևառաջ, իհարկե, իշխանություններից պահանջում ենք մեծ գործեր, որպեսզի խնդիրները լուծվեն միանգամից` «փաթեթով»: Պատկերավոր ասած, մեր վառած մոմի փոխարեն, ցանկանում ենք, որ ինչ-որ հրաշքով 100 հատ արևներ փայլատակեն: Բայց իշխանավորներին [ոչ միայն մեզ մոտ, այլև ամբողջ աշխարհում) նման «փաթեթային» լուծումներ պետք չեն` նրանք առանց այդ էլ լավ են ապրում: Պարզապես որոշ տեղերում նրանք ստիպված են, պարտադրված են գնալ այդ լուծումների` մեր, քաղաքացիներիս, «փուլային» քայլերի ազդեցության տակ: Հակառակ դեպքում ոչ միայն լավ չեն ապրի, այլև ընդհանրապես գոլություն չեն ունենա:
Սեպտեմբերին նորից թեժանալու են խոսակցություններն ընտրությունների մասին, քաղաքական ուժերի ներկայացուցիչները, վստահաբար, կանդրադառնան նաև ընտրացուցակներին: Ընդդիմադիրներն, օրինակ, պնդում են, որ սխալ ցուցակների շնորհիվ իշխանությունը, ընտրությունները դեռ չսկսած, «մեռյալ հոգիների» պատկառելի պաշար ունի: Այդ առումով նշվում են տարբեր թվեր` սկսած 100-ից վերջացրած կես միլիոնով: Ապացուցել այս կամ այն թիվը դժվար է, բայց` որ իշխանությունն օգտվում է այդ անճշտություններից, իմ կարծիքով, անվիճելի է: Բայց ցուցակների մասին խոսակցությունները մի տեսակ «օդի մեջ են», ընդհանուր բողոքներ են իրավիճակից` համեմված էմոցիոնալ հռետորաբանությամբ: Դրա փոխարեն եկեք համատեղ օգտակար գործ անեք, սկսենք «Մաքրենք ընտրական ցուցակները» շարժումը [անունը, բնականաբար, պայմանական է] և առանց ընդդիմադիր «մանտրաների» ձանձրացուցիչ կրկնության, մեր միջոցով ազատենբ ցուցակները «մեռյալ հոգիներից» և պարզենք, թե իրականում քանի ընտրող կա Հայաստանում: Որ նրանք ավելի քիչ են պաշտոնական թվից, ակնհայտ է, բայց որքա՞ն:
Առավոտ
Օգոստոսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Ջեֆրի Ստիմսոնին:
Շնորհավորելով գնդապետ Ջ. Ստիմսոնին ԱՄՆ ռազմական կցորդի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ նորանշանակ ռազմական կցորդն իր ներդրումը կունենա հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության հետագա զարգացման և խորացման գործում:
ԱՄՆ ռազմական կցորդն իր հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` բարձր է գնահատել հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ներկայիս մակարդակը և վստահեցրել, որ համագործակցության բնագավառում արձանագրված հաջողությունները շարունակական կլինեն:
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին և երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Bloomberg գործակալությունը կազմել է 145 երկրների քաղաքացիների առողջական վիճակի վերաբերյալ վարկանշային աղյուսակը: Հայաստանը զբաղեցրել է 79-րդ տեղը:
Ամենաառողջ երկրներին պարզելու համար Bloomberg-ը հաշվի է առել կյանքի տևողության և մանկական մահացության ցուցանիշները, մահացության պատճառները, երեք տարիքային խմբերի մահացության և 65-ը լրանալուց հետո տղամարդկանց ու կանանց մահացության ցուցանիշները:
Հայաստանը հավաքել է 51,01 միավոր և 79-րդ տեղը կիսում է Լիտվայի հետ: Վրաստանը 71-րդ տեղում է, Ադրբեջանը` 87-րդ, Թուրքիան` 44-րդ, Իրանը 76-րդ:
Ըստ գործակալության` աշխարհում ամենաառողջ երկիրը Սինգապուրն է, որին հաջորդում են Իտալիան, Ավստրալիան, Շվեյցարիան, Ճապոնիան, Իսրայելը, Իսպանիան, Նիդերլանդները, Շվեդիան և Գերմանիան:
«Արմավիա» ազգային ավիափոխադրողը շարունակում է իր կանոնավոր և լրացուցիչ չվերթները պատերազմական գոտի: Օգոստոսի 15-ին իրականացվել է Երևան-Հալեպ-Երևան լրացուցիչ երկրորդ չվերթը: Նշված չվերթով մեկնել է հինգ , ժամանել է 104 ուղևոր: «Արմավիայի» լրատվական ծառայության փոխանցմամբ, օգոստոսի 13-ին Արմավիայի Երևան-Հալեպ-Երևան կանոնավոր չվերթով, մեկնել է 26 ուղևոր, ժամանել՝ 90:
Հիշեցնենք որ հատուկ չվերթները երեխաների համար «Արմավիա» ընկերությունն իրականացնում է կառավարության հետ համատեղ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Գյումրիի «Մհեր Մկրտչյան» թանգարանի տնօրեն Շ. Մելքոնյանի կողմից 2012 թվականի մայիսի 6-ի ընտրություններին ընտրակաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ 2012թ. մայիսի 6-ին «ԳԱԼԱ» հեռուստաընկերությամբ տեսանյութ էր ցուցադրվել` Գյումրիի «Շարլ Ազնավուրի» անվան հրապարակում «Գազել» մակնիշի ավտոմեքենայից կաշառք բաժանելու վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազի` 2012թ. հուլիսի 21-ի որոշմամբ վերացվել էր հիշյալ հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը եւ հարուցվել քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Գյումրի քաղաքի «Մհեր Մկրտչյան» թանգարանի տնօրեն, ՀՀԿ անդամ Շ. Մելքոնյանը ՀՀԿ օգտին քվեարկելու նպատակով Գյումրի քաղաքի մի քանի քաղաքացիների 5 հազարական դրամ ընտրակաշառք է տվել, որպեսզի նրանք 2012թ. մայիսի 6-ի ՀՀ ԱԺ ընտրություններին քվեարկեն ՀՀԿ օգտին` այդկերպ խոչընդոտելով ընտրողների կամքի ազատ իրականացմանը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Շ. Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով: Իսկ ընտրակաշառք ստացած քաղաքացիների մասով 2012թ. օգոստոսի 9-ին որոշում է կայացվել` քրեական հետապնդում չիրականացնելու մասին` գործուն զղջման հիմքով:
Քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.