31.05.2024 | 12:54
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/01.thumb_-1.jpg)
31.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1705646963_vahe-hovhannisyan-750x375-1.jpg)
31.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-20.jpg)
29.05.2024 | 15:42
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1716984187_araqel-arqepiskopos-qaramyan-1.jpg)
29.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_16.thumb_.png)
29.05.2024 | 11:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_14.thumb_-1.png)
28.05.2024 | 13:20
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/ajapayan_mikael_scaled.thumb_.jpg)
28.05.2024 | 13:02
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/444489887_7706133296110179_254756391202658944_n.thumb_.jpg)
28.05.2024 | 11:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/f6655763ae917f_6655763ae91b6.thumb_-2.jpg)
28.05.2024 | 11:11
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/f4612aa59f03dd93dc150e29a110e000_1716871346.jpg)
28.05.2024 | 10:37
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-1.jpg)
24.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-3.jpg)
24.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/timthumb.jpg)
24.05.2024 | 12:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1716529687_Screenshot_20240524_094758_YouTube.jpg)
24.05.2024 | 11:29
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-8.jpg)
23.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/03/f65ffe29f53d26_65ffe29f53d69.thumb_.jpg)
23.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-19-300x223.jpg)
23.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-13.jpg)
23.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-18.jpg)
23.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-2.jpg)
22.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-2.jpg)
22.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/01/lavrov_1.thumb_.jpg)
22.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-6.jpg)
22.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/02/screenshot_1_thumb_v1.thumb_-750x375-1.png)
22.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-16.jpg)
21.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/04/7e05cd4aa7963c179a135b6781882f83_1712949922.jpg)
21.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/03/6678793.thumb_.jpg)
21.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/capture.thumb_-2.jpg)
21.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/photo_2024_05_20_15_49_42.thumb_.jpg)
21.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-5.jpg)
20.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_15.thumb_.png)
20.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/messenger_creation_5f4315b7_50ef_4078_bf12_d58508d59a57.thumb_.jpg)
20.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/5d1bd7b11c44c24e29a4cffc7088f701_1716106306.jpg)
20.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-14.jpg)
20.05.2024 | 11:00
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-6.jpg)
18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-4.jpg)
Ավելի լավ է կանխել արևային այրվածքները, քան պայքարել դրա հետևանքների դեմ: Ահա արևայրուքից մաշկը պաշտպանելու մի քանի ժողովրդական միջոց:
Վարունգի սերմերի թուրմ օգտագործվում է որպես մաշկն արևայրուքից, պեպեններից, պիգմենտային բծերից պաշտպանող միջոց: Այն պատրաստելու համար հարկավոր է վարունգի սերմերով թուրմ պատրաստել, ավելացնել օղի և թրմել 1 շաբաթ: Օգտագործելուց առաջ բացել ջրով, արևի տակ դուրս գալուց առաջ քսել մաշկին` որպես լոսյոն:
Արևայրուքը կարելի է կանխել նաև դեմքի ու մարմնի բաց հատվածների վրա թունդ սառը թեյ քսելով: Հակաայրուքային հրաշալի միջոցներ են ձմերուկի և վարունգի հյութերը: Լավ են օգնում նաև կաթով թրջոցները, թթվասերով կամ հավասար քանակությամբ կաթով, ալյուրով ու սոդայով պատրաստած դիմակները, որոնցից հետո մաշկին պետք է մաշկին ճարպոտ քսուք քսել
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Գիեդրիուս Ապուոկասին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ, վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարած աշխատանքի համար: «Ակնհայտ է, որ Ձեր գործունևթյունը լուրջ ազդեցություն է ունեցել հայ-լիտվական կապերը նոր մակարդակի բարձրացնելու, ինչպես նաև ամրապնդելու գործում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Կողմերը բարձր են գնահատել տարբեր բնագավառներում, մասնավորապես, ռազմական, մշակութային և կրթական ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը և վստահություն հայտնել, որ այդ աշխատանքները կլինեն շարունակական:
Միաժամանակ, զրուցակիցները նշել են, որ հայ-լիտվական առևտրատնտեսական հարաբերությունները դեռևս գտնվում են անբավարար մակարդակի վրա՝ չնայած առկա ներուժին: Գիեդրիուս Ապուոկասը տեղեկացրել է, որ լիտվական մի քանի ընկերություններ հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հայկական կողմի գործընկերների հետ համագործակությամբ: Տիգրան Սարգսյանը և դեսպանը հույս են հայտնել, որ այդ հետաքրքրությունը կհանգեցնի Հայաստանում լրացուցիչ ներդրումների ներգրավմանը:
Հանդիպման ավարտին վարչապետը Գիեդրիուս Ապուոկասին հաջողություններ է մաղթել հետագա գործունեության մեջ:
Օգոստոսի 15-ին 116 հայ խաղաղապահներ Հայաստանից մեկնեցին Գերմանիա՝ ուսուցման։ Ուսուցումը կտևի երեք շաբաթ և կանցկացվի Ամերիկայի, Ռումինիայի և Ուկրաինայի զինվորականնների հետ համատեղ: Հայկական ստորաբաժանումը Հայաստան կվերադառնա սեպտեմբերի 4-ին:
Հայաստանում ԱՄՆ դեսպանության փոխանցմամբ, Գերմանիայում հայ խաղաղապահները կպատրաստվեն իրենց գալիք տեղակայմանը Կոսովոյում՝ ՈՒրոշեվաց քաղաքի մերձակայքում գտնվող ԱՄՆ «Բոնդսթիլ» ռազմակայանում, որտեղ կծառայեն վեցամսյա ռոտացիոն հիմունքներով: Կոսովոյում հայ խաղաղապահները պատասխանատու են լինելու պարեկային ծառայության իրականացման, անցակետերի անվտանգության, զանգվածային անկարգությունների, ամբոխների կառավարման ու պահակախմբերի ուղեկցման համար:
Կոսովոյում հայ – ամերիկյան համատեղ խաղաղապահ բրիգադի առաքելության վերաբերյալ կնքվել է փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Պաշտպանության նախարարության և Եվրոպայում ԱՄՆ Ցամաքային ուժերի միջև:
Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է փոփոխություն և լրացում կատարել «Փախստականների և ապաստանի մասին» գործող օրենքում, որպեսզի բացառվի Հայաստանի ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնող անձանց Հայաստանում ապաստանի տրամադրումը:
Կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, օրենդրական նախագիծը ներառված է ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում:
Այսպես, ապաստանի տրամադրումը մերժվում է, եթե ԱԱԾ-ի եզրակացության համաձայն, ապաստան հայցողը հնարավոր վտանգ է ներկայացնում ՀՀ ազգային անվտանգության համար:
Այդ նպակատով առաջարկվում է նաև, որպեսզի միգրացիայի հարցերով լիազոր մարմինը պարտադիր դիմի ԱԱԾ-ին Հայաստանում ապաստան հայցողների` ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացություն տալու հարցով:
Առահասարակ, ԱԱԾ-ն այս նախագծի անհրաժեշտությունը հիմնավորում է այն հանգամանքով, որ գործող օրենքի համաձայն, ապաստանի տրամադրման գործընթացում միգրացիայի հարցերով լիազոր մարմինը ոչ բոլոր դեպքերում է դիմում ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնին ապաստան հայցողի` ՀՀ ազգային անվտանգության համար վտանգ ներկայացնելու մասին եզրակացություն ստանալու համար:
Նախագծի «Ակնկալվող արդյունքը» բաժնում էլ նշված է.«Նախագծի ընդունմամբ ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնող անձանց Հայաստանի Հանրապետությունում ապաստան չի տրամադրվի»:
ՀՀ կառավարության օոստոսի 16-ի նիստի օրակարգում ներառված են բազմաթիվ նախագծեր: Դրանք են՝ « Փոխներարկումային բժշկական օգնության իրականացման կարգը հաստատելու մասին», Քրեակատարողական օրենսգրքում, «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին», «Կենդանական աշխարհի մասին», «Սերմերի մասին» և այլ նախագծերում օրենդրական փոփոխություններ ու լրացումներ կատարելը:
Օրակարգում ներառված են նաև «Որդեգրման մասին», «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների ցեղասպանության դատապարտման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ն կառավարության եզրակացության նախագիծը:
Օգոստոսի 14-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, խուլիգանություն կատարելու կասկածանքով, իրենց տներից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վոլոդյա Դ.-ին և 1990 թ. ծնված Համբարձում Հ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պարզվել է, օգոստոսի 13-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Համբարձում Հ.-ն դիտավորությամբ ծակել է Վոլոդյա Դ.-ի դռան դիմաց` փողոցում կայանված, վերջինիս քեռուն` 1958 թ. ծնված Սմբատ Ս.-ին ամրակցված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի անիվը, իսկ Վոլոդյա Դ.-ն, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իրեն պատկանող երկփողանի որսորդական հրացանից Համբարձում Հ.-ի ուղղությամբ արձակել է 2 կրակոց, որից 30 րոպե հետո Համբարձում Հ.-ն վերադարձել է Վոլոդյա Դ.-ի տան մոտ ու «Մակարով» տիպի պնևմատիկ ատրճանակից 6 կրակոց արձակել տան դիմաց կայանված, նույն ավտոմեքենայի ուղղությամբ ու վնասել այն: Համբարձում Հ.-ն բացատրություն է տվել, որ «Մակարով» ատրճանակը գտել է:
Որսորդական հրացանը և պնևմատիկ ատրճանակն առգրավված են:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
Ի դեպ, Վոլոդյա Դալլաքյանը ԲՀԿ-ական քաղաքապետի թեկնածու` Ավետիք Դալլաքյանի որդին է:
Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերի 482 համայնքներում սեպտեմբերի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրված թեկնածուներից ոմանք արդեն ինքնաբացարկ են հայտնել: Ընդ որում` նրանց մի մասը ընտրապայքարից հրաժարվել է մինչև թեկնածու գրանցվելը: Այս մասին «Փաստինֆ
Ինքնաբացարկ հայտնածների թվում են նաև Արարատի մարզի Մասիս և Շիրակի մարզի Արթիկ քաղաքային համայնքների ղեկավարի երկուական թեկնածուներ:
Արթիկում, որտեղ առաջադրվել էին 6 թեկնածուներ, ինքնաբացարկ են հայտնել անկուսակցականներ Մեսրոպ Բզնունին և Հովակիմ Երիցյանը:
Այսպիսով` Արթիկի քաղաքապետի թեկնածուներ են գրանցված ինքնաառաջադրված ՀՀԿ անդամներ, գործող քաղաքապետ Խաչատուր Վարագյանը, Սոցիալական ապահովության պետական ծառայության Արթիկի տարածքային բաժնի պետ Արսեն Աբրահամյանը և Հմայակ Աբրահամյանը, անկուսակցական Սերգեյ Զաքարյանը:
Նշենք, որ թեկնածուների գրանցման վերջնաժամկետը օգոստոսի 15-ի ժամը 18-ն է: Թեկնածուներն ինքնաբացարկի մասին դիմումները կարող են ներկայացնել համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ մինչև օգոստոսի 30-ը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը ստեղծել է գարեջրի մինի արտադրամաս: Օբամայի այս նախասիրությունը հայտնի դարձավ Այովա նահանգ նրա` նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելության ժամանակ, երբ ԱՄՆ գործող նախագահը սրճարաններից մեկի տիրոջը նվիրեց սեփական արտադրության գարեջրի մեկ շիշ, հաղորդում է Reuters-ը։
Օբամայի նախաձեռնությունն այնքան մեծ հետաքրքրություն է առաջացրել լրագրողների շրջանակում, որ ԱՄՆ նախագահի մամուլի ծառայությունը ստիպված է եղել Օբամայի գարեջրի արտադրամասի մասին հատուկ հաղորդագրություն տարածել։ ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեյ Քարնիի փոխանցմամբ, նախագահի ընտանիքի կողմից արտադրվող գարեջուրը կրում է White House Honey Ale անունը: Գարեջուրն ունի ինչպես մուգ, այնպես էլ բաց տեսակը։ Ի դեպ, գարեջրի պատրաստման համար օգտագործվում է Միշել Օբամայի կողմից Սպիտակ Տանը բուծվող մեղուների մեղրը:
Սպիտակ Տան մամուլի խոսնակը այլ տեղեկություն չի հայտնել, միայն ավելացրել է. «Երբ ինձ գարեջուր են առաջարկում, ես չեմ հարցնում, թե ինչպես են այն պատրաստել։ Ես ուղղակի խմում եմ»:
Օգոստոսի 11-12-ին Թբիլիսիում հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի Եվրոպական շարժման ներկայացուցիչները՝ Միջազգային Եվրոպական Շարժման հետ համատեղ:Մասնակիցները հրապարակել են հռչակագիր, որն ստացել է Թբիլիսյան հռչակագիր անվանումը:
Ստորև ներկայացնում ենք Թբիլիսյան հռչակագիրը.
«Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի Եվրոպական Շարժման ներկայացուցիչները, Միջազգային Եվրոպական Շարժման հետ համատեղ, օգոստոսի 11-12-ին, հանդիպել են Թբիլիսիում. Վրաստան։ Հարավային Կովկասում իրավիճակը և մարդկանց և պետությունների վրա գերիշխող հակամարտությունների՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի բացասական ներգործության ուղիները համատեղ քննարկելուց հետո, կողմերը համաձայնության են եկել միասին աշխատել հանուն ընդհանուր տեսլականով ընդհանուր ապագայի։
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի Եվրոպական Շարժման կազմակերպությունները վերահաստատել են իրենց հավատը առ այն, որ նման հակամարտությունների խաղաղ կարգավորումը միակ ընդունելի ուղին է և կոչ են արել իշխանություններին ներդնել բոլոր անհրաժեշտ ջանքերը խաղաղության կառուցման գործում։ Նրանք ճանաչում են առկա հակամարտությունների պատճառով առաջացած տնտեսական, սոցիալական և քաղաքական խնդիրները բաժանարար գծերի յուրաքանչյուր կողմում և անհրաժեշտությունը բոլոր կողմերի համար զերծ մնալ ատելության տանող ընթացիկ ճարտասանությունից։ Կողմերը հստակորեն համոզված են, որ հակամարտությունների խաղաղ կարգավորումը կնպաստի առկա ժողովրդավարական թերությունների շտկմանը և կբարելավի մարդու իրավունքները ողջ տարածաշրջանում։
Եվրոպական Շարժման հիմնարար արժեքների և նպատակների առանցքում խաղաղությունն է։ Ընդունելով իր՝ որպես քաղաքացիական հասարակությունում դերակատարի սահմանափակումները, այն, այնուամենայնիվ, ցանկանում է կատարել իր պարտականությունները երբևէ միացյալ Եվրոպայի զարգացման ուղղությամբ, հիմնված ժողովրդավարության հիմնարար սկզբունքների, մարդու իրավունքների և օրենքի գերակայության վրա։ Հետևաբար, քանի որ Հարավկովկասյան պետությունները Եվրոպայի անբաժանելի մասն են կազմում, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի Եվրոպական Շարժման կազմակերպությունները, Միջազգային Եվրոպական Շարժման աջակցությամբ, համաձայնել են՝
Տարածաշրջանում հաստատել խաղաղություն՝ որպես իրենց երկրների Եվրաինտեգրման աշխատանքների հիմնական առաջնահերթություն,
Տարածաշրջանում համատեղ զարգացնել ապագայի ընդհանուր տեսլականը Եվրոպական համատեքստում,
Աշխատել հստակ վստահության կառուցման միջոցների վրա, ներգրավելով տարածաշրջանի քաղաքացիներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։
Ավելի հստակ, Եվրոպական Շարժման կազմակերպությունները համաձայնության են եկել շարունակել այս երկխոսությունը հանդիպելով Բաքվում, Ադրբեջանում գալիք նոյեմբերին։ Կողմերը նաև համաձայնել են համատեղ նպաստել մարդկային փոխանակմանը, այդպիսով նպաստելով ընդհանուր փոխըմբռնմանը։ Վերջին, բայց ոչ պակաս կարևոր, Հարավային Կովկասի Եվրոպական Շարժման կազմակերպությունները հանդես են եկել համատեղ որոշմամբ զարգացնելու ծրագրեր, նպատակաուղղված խրախուսելու բարեկամություն և խաղաղություն տարածաշրջանում, ինչպիսիք են ինտերնետային տեսաալիք «Խաղաղություն TV» , այն է՝ համատեղ էլեկտրոնային տեղեկագիր և տեսանելիորեն ներազդող գործողություններ, որոնք հատում են սահմանագծերը։
Եվրոպական Շարժումը ըմբռնում է առկա հակամարտությունների բարդությանն ու զգայունությանը և ծանոթ է դժվարություններին և խոչընդոտներին, որոնք կպատահեն այն ճանապարհին, որը այն նախաձեռնում է։ Միաժամանակ, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի Եվրոպական Շարժման կազմակերպությունները վստահ են, որ միասին աշխատելը այդ խոչընդոտներին դիմակայելու լավագույն ձևն է, և որ այս մոտեցումը շատ հավանական է հաջողությամբ պսակվի ։ Նրանք են խրախուսում են Միջազգային Եվրոպական Շարժման շահառու կողմերին աջակցելու իրենց ջանքերին և ներազդել ԵՄ հաստատությունների վրա ցուցաբերելու ավելի խորը պարտավորություն և ավելի վճռականորեն ներգրավվել հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում։
Երբ արթնանում է հասարակությունը, թվում է, թե ավելի է կարևորվում մտավորականի դերը, նրա առաջնորդող միտքը արժեվորվում է: Ուղիղ 2 տարի առաջ, երբ Կարինե Ջանջուղազյանը մտավորականի խրատ էր փնտրում, զրուցեց նաև երաժիշտ Արտավազդ Բայաթյանի հետ.
«Մտավորականի խոսքը լսելիս մեր մեջ պետք է փոփոխություն կատարվի, մենք պիտի զգանք, որ ճշմարտությունն ենք լսում: Ճշմարտությունը հայտնություն է, իսկ երբ մտավորականը կորցրել է դա, ուրեմն կխոսի կեղծ բաներից, ուրեմն նա հասարակության համար բաձարձակ պիտանի չէ», – ասում է երգահան, «Արձագանք» ռադիոկայանի տնօրեն Արտավազդ Բայաթյանը:
— Ինչպիսի՞ պատկերացում ունենք մենք և ինչպիսի՞ն է մտավորականի Ձեր բնորոշումը:
— Մեր հասարակության մեջ կա մտավորականի կայունացած պատկերացում, թե ո՞վ պիտի լինի և ինչո՞վ զբաղվի: Եվ ստացվում է մի քիչ արհեստական կատեգորիա: Մարդկանց բաժանել են ինչ որ մասերի, որ ամեն մեկը իր դերը կատարի, և ոչ միայն դա, այլ պատվերներ էլ կատարի: Կատարում է ու նրան օգտագործում են։ Մտավորականն այլ բան չի քան, մտածող, մտքերով գործող մարդ: Այսօր ունենք մտավորականության ճգնաժամ, մտածող մարդկանց ճգնաժամ:
Պարզվում է որ մեզանում կան մտավորականներ, որոնք ունեն պատվիրած մտքեր : Մի դեպքում այդ մարդիկ չկարողացան պահպանել իրենց ինքնուրույնությունը, մյուս դեպքում խիստ փոխվեցին, մեկ այլ դեպքում` մոլորվածների նման կանգնած են ու իրենք էլ չեն հասկանում թէ ով են: Եթե հաշվի առնենք փաստը, որ մտավորականները անընդհատ կոմպրոմիսների են գնում, որ իրենց գովեն, լավ վարձատրեն, կստացվի որ մեր մեջ չկա այդպիսի կատեգորիա:
Մեզանում մտավորականին կարող է ստեղծել իշխանությունը և ինչպես ստեղծում է, այդպես էլ կարող է տապալել։ Այդ մարդը կեղծավոր դեր է կատարում: Շատերը կարծում են, թէ մտավորականը նա է, որ շատ ճանաչված է, ում ավելի են ծափահարում, ցուցադրում ամենուր: Բայց դա շատ հեռու է մտավորականի կերպարից:
Մտավորականը նա է, ում նույնիսկ իշխանությունն է ականջ դնում, իսկ եթե նրան լսող չկա, այլ հակառակը, նրանով մանիպուլյացիա են անում, նշանակում է մեզ մոտ ճգնաժամ է սկսվում, որը հասարակության համար պատիժ է: Մենք բոլորս արդարության խիստ պահանջ ունենք, լինել մտավորական և արդարացի, նույն բանը պետքի լինի:
Ու քանի որ մենք կորցրել ենք այդ կերպարը, սկսում ենք խառնել` շատախոսին համարում ենք լավը, հաճախակի երևացողին` թե նա ինչ որ բանի մասին մտածում է: Իրական մտավորականը կարող է ոչ երևալ ոչ խոսել, բայց իր ներկայությամբ ամեն ինչ փոխել:
-Ո՞րը պետք է առաջնային լինի իրական մտավորականի համար:
— Նախ և առաջ անկաշառ: Նա, ով կաշառվում է, իր ժողովրդի համար գերեզման փորող է: Իրական մտավորականը պիտի սիրի իր ժողովրդին։ Ոչ միայն փողատեր, այլև թշվառ, հիվանդ, հոգնած ու բանտերում նստած ժողովրդին: Եթե չի սիրում, նրանց ցավով չի ապրում, ուրեմն կեղծ է, ուրեմն նրան դեր են տվել: Մտավորականը դերակատար չէ: Եթե նա իսկապես սիրում է իր ժողովրդին, իր հոգապա երբեք այն չի ապականի: Նա պիտի գնա առաջին շարքում, հետո մյուս քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները, նա է շարժող ուժը, նա է ցույց տալիս որ կողմից է գալիս լույսը ։ Ու պարտադրի չէ, որ նա լինի արվեստագետ, գրող, կամ գիտնական:
— Ո՞րն է շնորհալի և մտավորական մարդու տարբերությունը:
— Շնորհալի մարդուն Աստված շնորհք է տվել և նա կարող է իր շնորհքը ի օգուտ շատ շատերի օգտագործել, լինի դա սպորտսմեն, գիտնական,արվեստագետ կամ կրոնի ներկայացուցիչ: Ի վերջո բոլորն էլ հասարակության համար ինչ որ գործ անում են: Ունենալ բարձրագույն կրթություն չի նշանակում լինել մտավորական մարդ: Կարող է գտնվել իր հողին կպած նույնիսկ մի գյուղացի, որը թեև մեծամեծ բաներ չի խոսում, բաըց մի բառ է ասում, որից քո կյանքի մեջ բեկում է մտնում: Բարիի իմաստով: Մտավորականի ուժը այդ բարու ճանապարհը` ցույց տալն է :
— Կա՞ արդյոք մտավորականի տարիքային սահմանափակում:
— Ոչ: Մարդկային փորձ ձեռք բերելն է կապված տարիքի հետ, բայց կան խորը, իմաստուն մարդիկ։ Դա տեսակ է, գեն է։ Նրանց երկար ժամանակ պետք չէ , որ սեփական փորձի հաշվին հասնեն ինչ որ իմաստության: Այդ տիպի մարդը իմաստուն է պահի մեջ և չի առաջնորդվում փորձով: Փորձը լավ է, ավելի շատ բայց իմաստություն է պետք: Մտավորականը պետք է իր սիրտը մաքուր պահի, որ ճշմարտությունը անմիջապես մթնոլորտից կարողանա ընկալել և դրանով առաջնորդվել, իսկ որ ամենակարևորն է` ինքն իրեն չխաբի: Եթե խաբի, կարո՞ղ ենք համոզվել, որ բոլորին չի խաբի: Այդպիսի մարդը վստահելի չէ: – Այնուհանդերձ, մենք կարո±ղ ենք ասել, որ այսօր ունենք վառ մտավորականներ, մտավորականություն:
— Իհարկե ունենք: Բայց չգիտես ինչու միշտ հանգուցյալներին ենք հիշում: Քանի դեռ մարդը կենդանի է, նրա մասին բացասական բաներ ենք խոսում, երբ մեռնում է` զտում ենք, նրանից իդեալ սարքում, արձան կանգնեցնում և ասում, որ իսկական մարդ էր: Իսկական մարդը նա է, ով միշտ կենդանի է, միշտ ապրում է: Այսօր էլ կան այդ մարդիկ, բայց նրանց պահանջարկը չկա:
— Մտավորականի առջև այսօր հասարակական ի՞նչ պահանջ է դրված և դրվա±ծ է արդյոք:
— Մտավորականի համար այսօր, վաղը և երեկ չկա, որովհետև կա պահանջ լինել ազնիվ: Պարզապես այսօրվա խնդիրները կարող են ուրիշ լինել, բայց միշտ էլ հիմնահարցը նույնն է` չլռել երբ որ տեսնում ես, ինչ որ բան կործանման է տանում: Մենք ունենք շատ ցածր պահանջներ ներկայացնող մտավորականություն: Ինչպե±ս կարող է մտավորականը նստել ու մտածել , թէ արդյոք՞ Հայաստանում հայկական դպրոց, կամ թատրոն պիտի լինի։ Ժողովրդի հանդեպ դաժան լինել, թէ± սիրով: Չէ որ դա աքսիոմա է, և մտածելու ու ներկայացնելու կարիք չկա: Մտավորականը պետք է ամեն օրով հաստատի իր օգտակարությունը, ոչ թէ ինչ որ մեկին, ինչ որ գաղափարի կամ գրպանի, այլ օգտակար լինի բոլորի համար, իր ժողովրդի համար:
– Ո՞րն է այն տեղը, ուր մտավորականը պետք է օգտակար լինի :
— Ոչ միայն տեղը, այլ իր ամեն ժամով մտավորականը հաստատում է իր օգտակարությունը: Անտարբեր մարդը` առավել ևս մտավորականը, որին ոչինչ չի հուզում, չի կարող պիտանի լինել:
— Կարո՞ղ եք Դուք և Ձեր համախոհ մտավորականները որևէ որակական փոփոխություն առաջարկել հասարակությանը:
— Հասարակությունն էլ է տարբեր հիվանդություններով տառապում: Պետք է կարողանանք հասարակությանը հետ բերել, ոտքի կանգնեցնել, տեղը բերել նրա իսկական մարդ կոչվելու արժանապատվությունը, որին Աստված այդքան մեծ սիրով արարել է, իսկ մենք` փչացրել: Սակայն բուժումը պիտի սկսվի ծառի արմատներից, ոչ թէ տերևներից: Ծառի արմատը պետք է ճիշտ սնել, հող տալ, օդ տալ, որ այն վերականգնվի, այլապես մենք դատապարտված ենք:
— Այդ ընթացքում կարո՞ղ ենք իրականացնել մեր երազանքը:
— Իսկական մտավորականի երազանքը երբեք շատ հեռու չի գնում իր ժողովրդի երազանքներից: Մտավորականի բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն մարդուն, որովհետև մենք ունենք չտեսնված գեղեցիկ մոլորակ, ունենք, չքնաղ մի հայրենիք, որը պետք չէ կործանել, փչացնել: Կուզենայի, որ մեր մտավորականներն իրենց ցանկությունները, նպատակներն ու վերաբերմունքը զտեին, մաքրեին, դուրս գային իրենց մեքենաներից, ու տներից ու մտնեին մարդկանց մեջ: Բոլորը փակված , քողարկված են: Հայտնվում են կամ կատակլիզմների ժամանակ, կամ էլ ինչ որ պաշտոնյաի կողքին: Դա սխալ է: Եթե նրանք մարդկանց հետ չեն, ուրեմն լաբորատորիայում ստեղծված մտավորականներ են: Հարկավոր է ապրել երկրի ցավով, մարդկանց կարիքներով, ոչ թէ որպես մազոխիստ , այլ փորձել տեղաշարժ անել, ոչ թէ ինքներս մեզ հաճո լինելու, այլ բեկում մտցնելու համար: Մի արևելյան պատմություն բերեմ օրինակ` Աստծուց սիրված մի երիտասարդ հոգնած մարդկանցից առանձնանում է և քոչվորի նման 20 տարի ապրում սարի վրա: Քանի որ անկեղծ էր, Աստված նրան բազում խորհուրդներ և շնորհներ է տալիս: Գալիս է պահը և երիտասարդը խոսում է Աստծո հետ. «Դու ինձ շատ ես սիրել ու ամեն ինչ տվել, ամեն ինչ արդեն գիտեմ, կարող եմ: Ին±չ է ինձ մնում անելու»: Աստված պատասխան է տալիս. « Իջիր մարդկանց մեջ»։ Ուրեմն թող մտավորականները իջնեն մարդկանց մեջ, նաև նրանք, որ մտել են քաղաքական դաշտ: Եթե քեզ շնորհ է տրվել, նրա համար է, որ իջնես ցած հիմքից որևե բան փոխելու համար,: Իսկ նրանք կարծում են, որ եթե Աստված հնարավորություն է տվել ինչ որ բան կառավարել, ուրեմն պետք է առանձնանան:
– Անշուշտ, մեր ժողովուրդը մտավորական խոսքի ծարավ է, կարիք ունի հանդիպման:
— Իհարկե: Էլ ինչով կարող է ստուգել ինքը ճի՞շտ է թէ ոչ և թէ որ ուղիով է գնում:
— Ըստ Ձեզ ին՞չը կարող է միավորել կամ տարանջատել մտավորականներին:
— Կարող է միավորել միայն այն բանի գիտակցումը, որ բոլորս տարբեր ենք: Աստված նույնիսկ ավազի երկու փոշեհատիկը իրար նման չի ստեղծել, ուր մնաց մարդուն, կամ ազգը: Եթե գիտակցենք, որ նույնն ենք նրանով, որ տարբեր ենք, ձեռք կբերենք մեծ խաղաղություն: Աշխարհը գեղեցիկ է իր բազմազանությամբ, անկրկնելի է և պետք չէ այն դարձնել անհետաքրքիր մի շաղախ: Մարդը եզակի է: Միայն իմաստուն մարդիկ են ընդունում դիմացինին այնպես, ինչպես նա կա:
— Եվ դա ոչ միայն մտավոր, այլ նաև հոգևոր դիրք է: Այնպես չէ՞:
— Մտավորականը նախ և առաջ պիտի հոգևոր և բանական անձնավորություն լինի:Առհասարակ մտավորականի համար, կարևոր խնդիրներից մեկն էլ այն է, որ գտնի ոչ թէ բաժանող, այլ հատման կետեր: Եթե չի գտնում, ուրեմն նա ագրեսիվ անձնավորություն է, ոչ մտավորական: Ուրեմն զինվոր է, թող գնա կռվի:
— Ին՞չը անել չեք կարող:
— Քծնել չեմ կարող: Նույնիսկ, եթե ստիպված էլ լինեմ աբստրակտ ժպտալ, հաջորդ պահին կասեմ մարդուն, թէ նրա մոտ ինչն է պակասում: Կասեմ ոչ թէ վիրավորելու, այլ սիրով` հուշելու նպատակով: Նաև ուրախանում եմ, երբ ինձ են հուշում: Դա շատ օգտակար է:
-Ո՞րն է Արտավազդ Բայաթյանի խրատը այսօրվա մտածող երիտասարդին:
— Որ իրենք իրենց չդավաճանեն: Մենք ոչ ոքից պակաս չենք: Պիտի ազնիվ լինենք մեր փոքր տարածքում և մեզանից ոչ մի դեպքում չամաչենք: Թող օտար բաները ավելի չգնահատեն, որովհետև օտարի մայրը չի կարող քո մորից լավը լինել: Ուզում եմ հասկանան, որ կրթությունը և կիրթ լինելը տարբեր բաներ են: Եթե նույնիսկ կրթություն ես ստացել Քեմբրիջում, բայց հեգնանքով ես նայում քո սեփական ժողովրդին, դու անկիրթ մարդ ես: Կիրթ մարդը մասնակից է իր ժողովրդի հոգսերին և փորձում է ինչ -որ բան փոխել: Այս էլ ասեմ. ճանապարհը կանցնի միայն քայլողը: Բնությունը վազողներին և ցատկողներին չի սիրում, այլ սիրում է քայլողներին: Լավ կլինի, որ երիտասարդը հրաժարվի բոլոր տեսակի չար սովորույթներից և իրեն գերի անի լավ սովորույթներին:
-Որևեէ խոսք` մեկին, կամ հասարակությանը:
-Գիտեք, մենք ունեցել ենք վառ մտավորականներ, որոնց ցավը, երազանքները հասել են մեզ: Կուզեի որ մեր մեծերի կյանքը, որպես հայ մարդու լավագույն կերպար մատուցվեր ժողովրդին: Ես միշտ զարմանում եմ, ինչու՞ են այդքան փող ծախսում փուչ ու անարժեք թեմաների վրա: Ցուցադրում են այն կերպարը, որը կերպար էլ չի: Մ՞իթե Հայաստանում ոչ մի արվեստագետ խիզախություն չունի նկարել ոչ թէ օրինակ` Թումանյանի գործերը, այլ կյանքը: Չէ՞ որ դա ավելի ուսուցանող է: Կամ, ասենք Կոմիտասի, Թամանյանի կյանքը: Արտասահմանում նկարում են Վան Գոգի կյանքը, մենք նայում և արտասվում ենք: Իսկ ինչու՞ մենք չենք կարող նկարել Մինասի կամ Սևակի մասին ֆիլմ: Ինչու՞ ենք այդ հզոր հայերի վեհ օրինակները գցում աղբանոց: Ինչու՞, ինչ որ մերն է, անտեսում ենք: Ուզում եմ հիշեցնել, որ երբ անտեսենք մերը, կգտնվի մեկը, որը կանտեսի մեզ: Չի կարելի մի հիմարի համար միլիոններ ծախսել, իսկ արժանավորին տասը դրամ էլ չտրամադրել: Ես ուզում եմ ասել փող ունեցողներին, որ մեր երկիրը կազինո չէ, իսկ մեր ժողովուրդը կազինոյի ֆիշկաներ:
Կարինե Ջանջուղազյան
Վերջերս անսպասելիորեն աչքովս ընկավ մի չափազանց կարևոր իսլամական փաստաթուղթ, որը խստորեն դատապարտում է թուրքերին` կրոնի քողի տակ հայ քրիստոնյաներին սպանելու համար:
Այս բացառիկ փաստաթուղթը ֆեթվա կամ կրոնական հրամանագիր է, որն արձակվել է 1909 թվականի մայիսին Եգիպտոսի Մեծն շեյխ Սալիմ ալ-Բիշրիի կողմից, և դատապարտում է թուրք մահմեդականներին Օսմանյան կայսրության խոշոր քաղաքներից մեկում` Ադանայում 30 հազար հայերին կոտորելու համար:
Ալ-Ազհար մզկիթի շեյխ ալ-Բիշրին, Կահիրեում մահմեդական աշխարհի իսլամական հետազոտությունների նշանավոր կենտրոնի առաջնորդն այս ֆեթվան արձակել է ի հակազդեցություն 1909 թվականի ապրիլին թուրք մուֆթիի (կրոնական առաջնորդ) արձակած հրամանագրի, որով նա թուրքերին կոչ է արել սպանել հայերին, քանի որ «նրանք դեմ էին մահմեդականներին և Աստծուն»:
Համացանցում պատահաբար տեսնելով եգիպտական ֆեթվայի հիշատակումը, կապ հաստատեցի հայոց պատմության մասնագետ, պրոֆ. Մոհամմադ Ռիֆաաթ ալ-Իմամի հետ, որին հանդիպել էի վերջերս Կահիրե կատարած իմ այցելության ժամանակ: Դոկտ. ալ-Իմամը սիրով ինձ ուղարկեց այս կարևոր կրոնական փաստաթղթի արաբական տեքստի բնագիրը, որից առաջին անգամ հայերեն թարգմանությամբ հատվածներ ենք ներկայացնում ստորև.
«Տեղական թերթերում տեսել ենք զարհուրելի լուրեր և նողկալի զեկույցներ Օսմանյան կայսրության մի շարք գավառների մահմեդականների մասին, որոնք հարձակվել են քրիստոնյաների վրա և գազանաբար սպանել նրանց: Մենք չէինք կարող հավատալ այդ զեկույցներին և հույս էինք տածում, որ դրանք կեղծ էին, քանի որ իսլամն արգելում է ագրեսիան, բռնությունները, արյունահեղությունը, և մարդկանց վնասելը անկախ այն բանից, թե նրանք մահմեդական են, քրիստոնյա թե հրեա:
Օհ, մահմեդականներ` տարածաշրջանում և այլուր ապրող, զգուշացեք գործողություններից, որոնք արգելված են Ալլահի կողմից իր շարիաթում [իսլամական օրենք], և խնայեք այն արյունը, որ Ալլահն արգելում է թափել, և մի մեղանչեք որևէ մեկի դեմ, քանի որ Ալլահը չի սիրում ագրեսորներին….
Ձեր պարտքն է նրանց հանդեպ, ովքեր կապվել են ձեզ հետ, ովքեր իրենց անվտանգությունը վստահել են ձեզ և ովքեր բնակվում են ձեզ հետ և ձեր կողքին են Ahlul Dhimma-ից (հրեա և քրիստոնա փոքրամասնություններ, որոնց իսլամ կրոնը պաշտպանում է), ինչպես պարտադրված է Ալլահի կողմից` բարձրացնել նրանց, ինչպես կբարձրացնեք ինքներդ ձեզ, պաշտպանել նրանց այն ամենից, ինչից կպաշտպանեք ինքներդ ձեզ և ձեր ազգակիցներին, ձեր ուժը դարձրեք նրանց ուժը, հպարտացեք և բարգավաճեք ձեր ուժով, և պաշտպանեք նրանց վանքերն ու եկեղեցիները, ինչպես կպաշտպանեք ձեր մզկիթներն ու տաճարները:
Ով որ վիրավորի նրանց կանանց, սուր քաշի նրանց վրա և ճնշի նրանց, նա ժխտում է Ալլահին տված մահմեդականների խոստումը, որը մահմեդականների պարտավորությունն է:
Իմացած եղեք, որ եթե այն, ինչ հասարակությունը լսում է` ճշմարիտ է, ապա դուք զայրացրել եք ձեր Ալլահին և այն չի գոհացրել ձեր մարգարեին ու Շարիաթը: Դուք ձեր մահմեդական եղբայրներին հեռացրել եք իրենց կրոնից, որի մերժումը դարձել է սոսկալի` այս նողկալի արարքի պատճառով, խախտելով այն, ինչն արգելված է, և դուք արձակում եք ձեր կրոնից անտեղյակ մարդկանց լեզուները` սոսկալի բառեր ասելու ընդդեմ բոլոր մահմեդականների:
Ուրեմն, լսեք, թե ինչ է ասել ձեր մարգարեն նման իրավիճակների մասին, որում դուք այժմ հայտնվել եք: Նա ասել է. «Նա ով սպանում է դաշնակից անձի [անձ, որն ըստ համաձայնագրի միացել է իսլամին`օգնության և աջակցության նպատակով] չի զգա Դրախտի բուրմունքը և եթե անգամ զգա այն, ապա դա կլինի 40 տարվա հեռվից»: Նա նաև ասել է. «Անձը, որը գցում է «dhimmi»-ին [հրեական կամ քրիստոնեական փոքրամաuնության անձ] կմտրակվի կրակի ճիրաններում Ահեղ դատաստանի օրը»:
Այս փաստաթղթից ամբողջովին պարզ է դառնում, որ 1909 թվականի հայկական կոտորածները և դրան հաջորդած 1915 թվականի Ցեղասպանությունը մահմեդական թուրքերի և հայ քրիստոնյաների միջև եղած կրոնական բախման արդյունք չէին: Ալ-Ազհարի Մեծն շեյխն արդարացիորեն դատապարտել է թուրքերին` հայերի զանգվածային կոտորածի համար, որը կատարվել է ռասիստ պանթուրքական, և ոչ թե պանիսլամական նկատառումներով` հայկական հողերն ու կալվածքները գրավելու մտադրության հետ միատեղ: Թուրք մուֆթիների (հոգևորական) կողմից արձակված տարբեր ֆեթվաները նպատակ ունեին հրահրել մոլեռանդ թուրք խուժանին` հարձակվել և սպանել անմեղ հայերին:
Շեյխ ալ-Բիշրիի 1909 թվականի ֆեթվան հետագայում ամրապնդվել է 1917 թվականին Մեքքայի Շարիֆ ալ-Հուսեյն իբն Ալիի արձակած հրովարտակով` հրամայելով բոլոր մահմեդականներին պաշտպանել հայերին և «ապահովել այն ամենով, ինչի կարիքը նրանք կարող են ունենալ … որովհետև նրանք մահմեդականների Պաշտպանված ազգն են, որոնց մասին մարգարե Մուհամմեդն ասել է. «Ով որ անգամ պարան գողանա նրանցից, ես կլինեմ նրա հակառակորդը Ահեղ դատաստանի օրը»:
2009 թվականին, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հայտարարում էր, թե «Մահմեդականները ցեղասպանություն չեն կատարել», նա միայն մասամբ էր ճիշտ: Նա պետք է ասեր. «Լավ մահմեդականները ցեղասպանություն չեն կատարել»: Երիտթուրքերի կուսակցության ղեկավարները, ովքեր 1915 թվականին իրագործել էին Հայոց ցեղասպանությունը, դատելով իսլամի սուրբ գրքի` Ղուրանի ուսմունքներից, հավատացյալ մահմեդականներ չէին: Նրանք պարզապես ոճրագործներ էին, որոնք իսլամը իբրև հարմար պատրվակ էին օգտագործել զանգվածային ջարդեր իրականացնելու համար: Ալ-Ազհարի Մեծն շեյխի կարեկցող ֆեթվան դեռ այսօր էլ ճշմարիտ է հնչում, մանավանդ այս օրերին, երբ մահմեդական աշխարհը նշում է Ռամազանի ավարտը:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.