06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Մոհամմադռեզա Ռահիմիին՝ Իրանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:
Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի պարոն Ռահիմի, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած բնական աղետի պատճառով ավելի քան 300 մարդկանց մահվան կապակցությամբ:
Խնդրում եմ Ձեզ սփոփանքի և կարեկցանքի խոսքեր փոխանցել արհավիրքի զոհերի ընտանիքներին և մտերիմներին:
Այս դժվար պահին Հայաստանի ժողովուրդը կանգնած է եղբայրական Իրանի ժողովրդի կողքին և պատրաստ է ուժերի ներածի չափով իր օժանդակությունը ցուցաբերել աղետի հետևանքների հաղթահարման հարցում:
Ընդունեք, խնդրեմ, իմ հարգանաց խորին հավաստիքը»:
Երկրաշարժի տուժածների համար Թուրքիայի օգնությունը Իրանը հետ է վերադարձրել :
Չինական «Սինհուա» գործակալությունը` վկայակոչելով իրանական ISNA գործակալությանը, հայտնում է, որ օգնությունը Թուրքիայից ուղարկվել էր առանց Իրանի հետ համաձայնեցնելու և քանի որ Իրանն արդեն հայտարարել է, թե միջազգային օգնություն չի ընդունի, Թուրքիայի օգնությունը վերադարձվել է:
IRNA պետական գործակալության փոխանցմամբ, այնուամենայնիվ, մարդասիրական օգնության առաջին չափաբաժինն ուղարկվել էր Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից` երկրաշարժից տուժած Արևելյան Ատրպատականի նահանգին: Օգնությունը ներառում է սննդամթերք` ալյուր, բրինձ, շաքար, բուսական յուղ և մակարոնեղեն, նաև ծածկոցներ ու վրաններ:
Իրանի Կարմիր Մահիկի միությունը նշել է, թե ինքնուրույն գլուխ կհանի խնդրից և չի ընդունել մի շարք երկրների, այդ թվում` Թուրքիայի, Ռուսաստանի, ԱՄԷ-ի և ԱՄՆ-ի օգնությունը:
Օգոստոսի 13-ին Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում հանգստացող շուրջ 125 սիրիահայ երեխաներ այցելեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում անցկացվող «Բազե» համահայկական հավաք։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ, «Բազե» հավաքում Սիրիայից ժամանած երեխաները ծանոթացան հայաստանցի երիտասարդների հետ, մասնակցեցին «Բազե» հավաքի շրջանակներում անցկացվող մի շարք մրցույթների, անցկացրին մշակութային ծրագրով հագեցած երեկո։ Այդ մասին հայտնում են:
Դամասկոսից ժամանած 17-ամյա Արա Նոյեմյանն առաջին անգամ է Հայաստանում։ Ասում է, որ երբեք աշխարհի տարբեր ծայրերից հավաքված այսքան հայ երիտասարդի միասին չի տեսել, և իրեն շատ հետաքրքիր է ծանոթանալ հայաստանցի իր հասակակիցների հետ։ Արան նշում է, որ Դամասկոսում իրավիճակն այնքան էլ լարված չէ, ինչպես ներկայացնում են միջազգային լրատվամիջոցները, սակայն Հայաստանում ավելի ապահով է։ Հայաստանյան 15-օրյա հանգիստն անցկացնելուց հետո Արան վերադառնալու է Սիրիա՝ ծնողների մոտ։
13-ամյա Հակոբ Կարապետն ամեն տարի ամառային արձակուրդներին այցելում է Հայաստան։ Նա տեղեկացրեց, որ այստեղ իրենց սովորեցնում են ազգային երգեր և պարեր, ծանոթացնում են հայոց պատմությանը։ Հակոբը հույս հայտնեց, որ երբ մեծանա, սփյուռքահայ ջոկատի կազմում կմասնակցի «Բազե» համահայկական երիտասարդական հավաքին։
Սիրիահայ երեխաների խմբի ղեկավար Պերճ Տեր-Սարգսյանը նշում է, որ Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով երեխաները չեն կարողացել հանգստանալ ամառային արձակուրդներին և ՀՀ իշխանությունների շնորհիվ գալով Հայաստան՝ նրանք մի կողմից մոռանում են Սիրիայի դժվարությունները և վայելում խաղաղությունը, մյուս կողմից էլ ծանոթանում են իրենց հայրենիքին։
Պերճ Տեր-Սարգսյանը տեղեկացրեց, որ երեխաների մեծ մասն առաջին անգամ է Հայաստանում, և ամենամեծ տպավորությունը, որ թողել է նրանց վրա, մարդկանց ջերմ վերաբերմունքն է և Արարատ սարը. «Այս երեխաները փոքր հասակից մատիտով նկարել են Արարատը, նրանց համար այն մեծ խորհուրդ ունի։ Եվ չափազանց տպավորիչ էր, երբ իրականում Երևանի համայնապատկերի վրա տեսան Մասիսները»։
Ուշ երեկոյան հրաժեշտ տալով միմյանց՝ «Բազե» երիտասարդական հավաքի մասնակիցները և սիրիահայ երեխաները վստահություն հայտնեցին, որ իրենց ծանոթությունը հետագայում վերաճելու է մեծ բարեկամության։
Մեր դիտարկումներով` կրկին թանկացել են առաջին օգտագործման սննդամթերքը, թեև չի խոսվում այս մասին սակայն մարկետներում բարձրացել են գները: Իսկ ամենակաևոր սննդամթերքի հացի գների մասին հրապարակում ունի ազատություն ռադիոկայանը.
Վերջին երկու շաբաթների ընթացքում մայրաքաղաքի խանութների մեծամասնությունում հացի գինը բարձրացել է 10-30 դրամով: 20 դրամով թանկացել է նաև ալյուրը:
Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի համոզմամբ` գների այս բարձրացումը առաջին հերթին մենաշնորհի հետևանքն է. Հայաստան ներկրվող հացահատիկի և ալյուրի շուրջ 70 տոկոսը բաժին է ընկնում 2 ընկերությունների:
«Սննդի ռացիոնում հացը կազմում է 400 գրամ և ավելին: Դա նշանակում է` ծայրահեղ աղքատություն: Այդպիսի մեծ տոկոս չպետք է կազմի հացը, բայց եթե կազմում է, առավել ևս պետք է պետությունը պաշտպանիչ քայլեր կատարի, որպեսզի անընդհատ չթանկանա: Ամեն թանկացումը փոքր տոկոսով է ազդում ընտանեկան բյուջի վրա, բայց եթե ընդհանուր ենք նայում` մյուս ապրանքների և ծառայությունների հետ, անտանելի վիճակ է ստացվում ոչ վճարունակ խավի համար», — «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Պողոսյանը:
Նրա փոխանցմամբ, իրենց վերլուծությունները փաստում են, որ բնակչության 10-12 տոկոսի համար գների թանկացումը որևէ նշանակություն չունի. — «Իսկ մնացած 90 տոկոսին մենք պետք է պաշտպանենք»:
Հունիսի 1-ից ուժի մեջ մտած «Վարչական իրավախախտումների մասին» նոր օրենքի հոդվածներից մեկով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող ՀՀ քաղաքացու կողմից այս մասին համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկին գրավոր չտեղեկացնելը առաջացնում է տուգանքի նշանակում (սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով, այսինքն 3000 դրամ):
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի` սա նշանակում է, որ այլ երկրում վեց ամսից ավելի գտնվող յուրաքանչյուր միգրանտ Հայաստան վերադառնալիս տուգանվելու է` թեկուզ սիմվոլիկ 3000 դրամի չափով:
Փաստաբան Թամարա Յայլոյանը կարծում է, որ այս օրենքը ավելի է մեկուսացնում Հայաստանը արտաքին աշխարհից, ինչպես նաև դրանով խախտվում է մարդու ազատ տեղաշարժի իրավունքը:
«Ամբողջ աշխարհը գնում է նրան, որ սահմանները վերացվեն, որ մարդու տեղաշարժը աշխարհում հնարավորինս լինի ազատ և առանց որևիցե խոչընդոտների, իսկ մենք Հայաստանը մեկուսացնում ենք աշխարհից, նորից դնում ենք սահմաններ: Եթե նպատակ ունեն արտագաղթը կանխելու, ապա [ասեմ, որ] մարդիկ գնում են, որովհետև ուզում են գումար աշխատել, աշխատանք գտնել, որովհետև տեղում չկա այդ աշխատանքը: Այդպես արտագաղթ երբեք չեն կանխի», — ասում է փաստաբանը:
Գյումրեցիներից շատերը արդեն տեղյակ են այս օրենքից: Նրանցից շատերը կարծում են, որ սա պարզապես բյուջեն «լցնելու» նպատակ ունի:
Նշենք, որ արտագաղթի ցուցանիշը Գյումրիում բավականին բարձր է: Ըստ որոշ ուսումնասիրությունների, Գյումրիում գրեթե ամեն ընտանիքում մեկ, երբեմն էլ երկու կամ երեք բացակայող կա: Վերջին տարիներին նաև կտրուկ աճել է ընտանիքներով հեռացողների թիվը:
Երեկ` օգոստոսի 13-ին, Կոտայքի մարզի 40-ամյա բնակչուհի Ս.Ջ-ն ինքնասպանության նպատակով իրեն ցանկացել է ցած նետել Նոր Հաճնի կամրջից:
Սակայն անցորդները ահազանգել են ոստիկանություն և հաջողվել է կանխել կնոջ ինքնասպանության փորձը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Օգոստոսի 14-ին կայանալիք 16-րդ ընդհանուր ժողովում ձևավորելու է ընտրությունների վերահսկման hամակարգող կենտրոն՝ շտաբ: «Քաղաքը մերն է» Գյումրիի բարեփոխման քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
««Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության հանրային կապերի խումբը հայտնում է, որ շտաբի ստեղծման նպատակն է առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իր 7 թեկնածուների գաղափարները հանրությանը հասցնելը, ընտրապայքարը հսկելը, ինչպես նաև ընտրությունների ընթացքն ու քվեների հաշվարկը վերահսկելը:
Ժողովի օրակարգային հարցերն են’ Գյումրու Ավագանու անդամության համար առաջադրված թեկնածուների ցուցակի ուսումնասիրությունը, քարոզարշավի գործողությունների պլանավորումը, օգոստոսի 22-ին «Կինո Հոկտեմբեր»-ի դահլիճում կայանալիք’ նախընտրական ծրագրի շնորհանդեսի կազմակերպումը, նախընտրական թիմային ծրագրի վերջնամշակման հարցերը և այլն:
Տեղեկացնենք, որ «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունը հիմնվել է 2012 թվի մայիսի 18-ին’ Գյումրիում 2004 թվից ձեւավորված Գյումրու հանրային խորհրդի հենքի և գաղափարախոսության հիման վրա:
Նախաձեռնության նպատակն է Գյումրու արմատական բարեփոխումը, խնդիրների համակարգային լուծումներին մեկնարկ տալը, ինչի համար տեղական ինքնակառավարման և ավագանու աշխատանքի բարելավումը հիմնական գործիքներից մեկն են համարում նախաձեռնությունում:
Նախաձեռնության ակտիվիստները հասարակական, գիտական, մանկավարժական և գործարար աշխարհի ներկայացուցիչներն են, ովքեր տարիներ շարունակ աշխատել են իրենց ոլորտներում, իշխանություններում ներգրավված չեն եղել, ջանքեր են ներդրել տեղական ինքնակառավարման բարեփոխման համար և հիմա, հաշվի առնելով բազմաթիվ գործոններ ու հանրության կարծիքները, իրենց խմբից Գյումրիի ավագանու անդամության համար առաջադրել են 7 թեկնածու»:
«Խորհրդտրանական ընտրությունները, փաստորեն, դեռ չեն «մարսվել» Արագածոտնի մարզի Նոր Ամանոս և Պարտիզակ համայնքներում»,– գրում է Հրապարակ թերթը՝ հիմք ընդունելով իրենց ստացած այն տեղեկությունները, որ մայիսի 6– ի ԱԺ ընտրություններին «անհնազանդություն» դրսևորած գյուղացիների նկատմամբ ՀՀԿ-ական համայնքապետերը հաշվեհարդար են տեսնում՝ բերքի ամենաթեժ շրջանում ոռոգման ջուր չեն տրամադրում այն գյուղացիներին, ովքեր չեն ընտրել ՀՀԿ-ին։ Ընդ որում, ըստ հավաստի աղբյուրների, ջրային տնտեսության պատասխանատուներից ոմանք գյուղացիներից նույնիսկ չեն թաքցնում դա։ Երեկ թերթի լրագրողը փորձել է Նոր Ամանոսի գյուղապետ Սարգիս Ալեքսանյանից ճշտել տեղեկությունը, ով հաստատել է, որ իրենց գյուղում ոռոգման ջրի լուրջ խնդիր կա, սակայն աբսուրդ է համարել խնդրի քաղաքական երանգները։
«Ճիշտ է՝ ջուրը սուղ է, եթե ջուր չկա, ապա բոլորի համար չ՛կա, և նշանակություն չունի ով ինչ է ընտրել։ Էդ բողոքավոր մարդիկ են, էնքան որ ասել են բողոքելու համար։ Ո՞վ իրենց ջուր չի տրամադրում։ Էդ ջրային տնտեսության աշխատողն է ջուրը բաժանում, որը ոչ մի կուսակցության չի պատկանում, պրիչո՞մ գյուղապետը»,–ասել է գյուղապետը։ Հարցին, թե հրահանգը գուցե հենց գյուղապետից է իջեցվել, գյուղապետը պատասխանել է. «Ախր գյուղապետը հետաքրքրվում է ջրով… հա հարցնում եմ՝ ջուր կա-չկա, բայց ասում եմ, էլի, որ ջրային տնտեսությունն է ջուր մատակարարում, և բոլորի համար է ջուրը սուղ։ Ավելի լավ է՝ եկեք-տեղում ծանոթացեք։ Միշտ էլ այս սեզոնին այսպես է լինում, մենք վերջին կետն ենք, և ջուրը մեզ չի հասնում»։ Ի դեպ, համայնքապետն ասել է, որ հենց ջրի պատճառով ինքն այժմ անկողնում է. օձն է կծել։ «Գնացել էինք դաշտերը, որ տեսնեի, թե ինչն է պատճառը, ինչ կարող ենք անել»,– վստահեցրել է Ալեքսանյանը։
Հրապարակ
Ուղիղ մեկ տարի առաջ ավարտվեց, իսկ ավելի ճիշտ՝ ընդհատվեց իշխանաթյան-ընդդիմություն երկխոսությունը։ Երեույթն ինքնին նոր էր և չնայած ոչ մի արդյունքի չհանգեցրեց, որպես փորձ, վստահ եմ, իր դրական ազդեցությունը կունենա մեր քաղաքական մշակույթի հետագա զարգացման վրա։ Ուսանելի կլինի, իհարկե, նաև հասկանալ, թե ինչու է այդ առաջին փորձը անհաջողության մատնվել։
Երկխոսությունն ընդհատելու առիթը հայտնի է՝ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի և նրա ընկերների հետ տեղի ունեցած միջադեպը, որին կողմերը տրամագծորեն հակառակ մեկնաբանություն են տալիս։ Եթե խոսենք զուտ այդ առիթի մասին, ապա իշխանության մեղքն այստեղ շատ ավելի մեծ է, բան Կոնգրեսինը։ Թեև ես չեմ հավատում, որ ՀԱԿ-ի երիտասարդներն իրենց զուսպ են պահել ոստիկանների հետ, առավել ևս չեմ հավատում պաշտոնական վարկածին, որն արտացոլված է առաջին ատյանի դատարանի վճռում։ Պետք էր տուգանել այդ երիտասարդներին մանր խուլիգանության համար և ամեն ինչ ավարտել։ Թե չէ դարձրեցին դարի դատավարությունը և տվեցին անհեթեթ պատժաչափեր, որոնք ինձ, օրինակ, աներկբայորեն համոզում են, որ դատարանը քաղաքական պատվեր է կատարում։
Բայց փորձենք պատասխանել հետևյալ հարցին՝ եթե չլիներ Տիգրան Առաքելյանի գործը, երկխոսությունը չէ՞ր ընդհատվի և հաջողությա՞մբ կավարտվեր։ Ինձ թվում է՝ այս հարցի պատասխանը բոլորին է հայտնի։ ՀԱԿ-ի համար հաջողություն կլինեին արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները, իսկ իշխանության համար՝ եթե ոչ մի բան չփոխվեր։ Եղավ վերջինը, բայց ցանկացած բանակցություն արդյունավետ կարելի է համարել, եթե կողմերն իրար ինչ-որ բան են զիջում։ Բայց դրա համար բանակցողները պետք է գոնե մի փոքր հակվածություն ունենան որևէ բան զիջելու։ Այդ տեսանկյունից հիշենք ՀԱԿ-ի և կոալիցիայի «բանակցային դիրքերը»։ Կոնգրեսը հակված էր քննարկելու նախագահի հրաժարականի և խորհրդարանի լուծարման ծրագիրը՝ բաջ գիտակցելով, որ այն անիրագործելի է։ Ընդ որում, այդ ծրագիրը հիմնավորող 86 էջանոց փաստաթղթում, մասնավորապես, գրված էր, որ խորհրդարանը պետք է լուծարվի, որովհետև պատգամավորները, խախտելով օրենքը, զբաղվում են բիզնեսով։ Եթե հիմա նման փաստաթուղթ ստեղծվեր, ՀԱԿ-ը, հավանաբար. կգրեր՝ «պատգամավորները զբաղվում են ապօրինի բիզնեսով (բացի ԲՀԿ-ից)։ Կոալիցիան առաջարկում էր քննարկել արդար ընտրություններ անցկացնելու խաղի կանոնները՝ շատ լավ իմանալով, որ այդ կանոններին չի հետևելու։ Անկեղծության այսպիսի մակարդակով հաջողություն ակնկալել երկխոսությունից՝ անիմաստ է։ Հաջորդ անգամ, երբ նման նախաձեռնություն լինի, կողմերը, հավանաբար, պետք է մտածեն ավելի իրատեսական օրակարգի մասին։
Այնպես որ՝ եթե նույնիսկ Տիգրան Առաքելյանի դեպքը չլիներ, երկխոսությունը, միևնույն է, կտապալվեր։
Առավոտ
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և նրա խնամին՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, նախօրեին երկրորդ թոռնիկն են ունեցել՝ տղա։ Ի դեպ, Ծառուկյանն այս օրերին հանրապետությունում չէ։ Թե որտեղ է նա անցկացնում իր ամառային հանգիստը, ԲՀԿ-ից չհայտնեցին, ասացին ընդամենը, որ ՀՀ կվերադառնա այս ամսվա սկզբին։ Նա, փաստորեն, այնքան կատարյալ հանգիստ է անցկացնում, որ անգամ տղա թոռնիկ ունենալու հանգամանքը իրեն չի ստիպել ՀՀ վերադառնալ:
Հայկական ժամանակ
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.