18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...Սիրիայի Հեղափոխության գերագույն խորհուրդը հանդես գալով հայտարարությամբ, պաշտոնապես սպառնում է սիրիահայ համայնքին: Sham Times-ի փոխանցմամբ, ընդդիմադիրները հայերին սպառնում են մասնավորապես «աղետով ու ավերածություններով»: Սպառնալիքները համապատասխանում է իրականությանը. ընդդիմադիրների թիկունքում է կանգնած Թուրքիան, իսկ վերջինս հայերի վրա հարձակվելու կանաչ լույս է տվել նրանց:
Ըստ ընդդիկադիրների` «որոշ հայորդիների» մեղադրվում են «Ասադի ուժերի հետ գործակցելու, սպանությունների պատճառ դարձած գործողությունների մասնակցելու», «ռազմականապես սիրիական ռեժիմին սատարելու» մեջ:
«Այս ամենի վրա հիմնվելով՝ Սիրիական Հեղափոխության ղեկավարության գերագույն խորհուրդը այդ տարրերին նախազգուշացնում է այն հետևանքների մասին, որ կունենան այդ վտանգավոր գործողությունները և ռազմական սատարումը ռեժիմի զորքին»:
Ապստամբները հայտարարության մեջ խոստանում են հայտնաբերել «այդ տարրերին»:
Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը նախագահ Սերժ Սարգսյանի հորդորով չառաջադրվեց: Չնայած դրան` իրավիճակը Գյումրիում չի հանդարտվում:
Երեկ «Հրապարակը» տեղեկություն է ստացել, որ դեռևս գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խորհրդական Էդիկ Տոնոյանի տուն են այցելել ոստիկանության աշխատակիցներ, ովքեր նրան բարեկամաբար հորդորել են մինչև ընտրություններ բացակայել Գյումրիից: Նույնը կատարվում է Վարդան Ղուկասյանի մերձավոր շրջապատի այլ ներկայացուցիչների նկատմամբ, նրանց առաջարկում են այլընտրանք, կամ ինքնակամ հեռանում եք քաղաքից, կամ ձեր նկատմամբ հարուցվում է քրեական գործ, ու դուք կալանավորվում եք: Ոստիկանությունում այս տեղեկություններն անհեթեթություն են որակում: Չնայած գյումրեցիները պնդում են, որ դրանք բացարձակ իրականություն են:
Հրապարակ
Գյումրիի քաղաքապետի թեկնածու, ներկայում Աժ պատգամավոր, նաև Աժ գյուղատնտեսության և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սամվել Բալասանյանը նախօրեին հեռախոսով վիրավորել է «Հայկական ժամանակի» թղթակցուհուն: Թղթակցուհին ընդամենը զանգահարել էր Սամվել Բալասանյանին` մի իրադարձության շուրջ փաստեր ճշտելու նպատակով, այսինքն` գործել էր իր մասնագիտական պարտականությունների շրջանակներում: Որոշ ժամանակ անց Բալասանյանը միջնորդների միջոցով թղթակցուհուն փոխանցել է, թե նման բան չի եղել, երևի թյուրիմացություն է տեղի ունեցել, ինքը ուրիշ բան է ցանկացել ասել, բայց իրեն ճիշտ չեն հասկացել և այլն, և այսպես շարունակ: Համենայնդեպս, սա են փոխանցում միջնորդները: «Հնարավոր համարելով այդ տարբերակը, նույն միջնորդներին առաջարկեցի, որ Սամվել Բալասանյանը այդ ամենը հեռախոսով անձամբ ասի թղթակցուհուն, որով և միջադեպը կհամարեինք հարթված: Այդպես էլ զանգ չհնչեց, ինչը նշանակում է, որ Բալասանյանը ճիշտ և տեղին է համարում երիտասարդ աղջկան վիրավորելը:
Ամենայն հավանականությամբ, Սամվել Բալասանյանին դուր չեն եկել մեր թերթում նրան «նվիրված» մի քանի հրապարակումներ: Դե, Բալասանյանը երևի չի ուզում անդրադառնանք այն պատմությանը, թե ինչպես ինքը մի «պայծառ» օր ՕԵԿ-ից ցատկեց ԲՀԿ: Չի ուզում մեր ընթերցողին տեղեկացնենք, որ, ըստ իր ներկայացրած պաշտոնական փաստաթղթերի, ինքը ոչ մի կապ չունի Գյումրիի գարեջրի գործարանի հետ, և որ այդ գործարանի տարածքում վեր է հառնում իր կիսանդրին: Բալասանյանը ուզում է` բոլորս հավատանք, որ իր հայտարարագրում գրված 1977 թվականի արտադրության «Մոսկվիչ Մ 2140»-ը իր միակ ավտոմեքենան է»,- գրում է թերթի խմբագիր Հայկ Գևորգյանը:
Հայկական ժամանակ
Սիրիայի Հալեպ քաղաքի հայկական թաղամասից հակասական տեղեկություններ են գալիս` շատ հնարավոր է, որ այդ շրջանն իսկապես ձեռքից ձեռք է անցնում և երեկվա դրությամբ, որքան հասկացա, գտնվում է իշխանության վերահսկողության տակ: Մի բան պարզ է` այդ քաղաքում ապրելը, աշխատելը, երեխաներին դպրոց, մանկապարտեզ ուղարկելը անվտանգ չէ, և բնական է, որ մեր հայրենակիցները, տունն ու աշխատանքը սրտի կսկիծով թողնելով, մեկնում են այլ երկրներ` այդ թվում գալիս են այստեղ, Հայաստան: Ի դեպ` ես նրանցից մի քանիսին հարցրեցի` արդյոք իրենց համար նախընտրելի չէ՞ Լիբանանը, և պատասխանն ինձ շատ տրամաբանական թվաց` իսկ ի՞նչ երաշխիք կա, որ մի քանի տարուց նույնը Բեյրութում չի սկսվի:
Տեղահանվելու սթրեսը կա այդ մարդկանց գենետիկ հիշողության մեջ` նրանց պապերի մեծ մասն իրենց կամքով չի հայտնվել Հալեպում: Եվ չնայած 100 տարի առաջ բռնությունը նպատակաուղղված էր հատկապես հայերի դեմ, իսկ հիմա հայերը ընդհանրապես այս ներսիրիական հակամարտության մեջ կողմ չեն հանդիսանում, ու հուսով եմ, չեն դառնա, նմանությունն ակնհայտ է` մարդիկ զրկվում են հարազատ օջախներից: Բայց տվյալ դեպքում նրանք ակնկալում են ոչ թե արաբների, այլ հայերի, հայկական պետության հյուրընկալությունը: Արդյոք մենք` հայաստանցիներս, պետական, հասարակական, կենցաղային մակարդակով պատշա՞ճ բարձրության վրա ենք: Վախենամ, որ` ոչ:
Պարզ է, որ կոոուպցիայի մեջ մինչև կոկորդը թաթախված պետական պաշտոնյաները հանուն սիրիահայերի իրենց «վատ բնավորությունը» չեն թողնի և ամբողջությամբ կօգտվեն մարդկանց անօգնական վիճակից` իրենց նյութական խնդիրները լուծելու համար: Այդ պատճառով էյ անիմաստ է կաշառակեր գայլերի գլխին Ավետարան կարդալը: Բայց մնացա՞ծը: Օրինակ, անշարժ գույքի բիզնեսմենները: Պարտադի՞ր է արդյոք մի քանի հարյուր հայրենակիցների դժբախտության վրա փող շինելը: Եվ ընդհանրապես, ես չեմ հասկանում «հասարակ ժողովրդի» փնթփնթոցը մեր հայրենակիցների հասցեին, որի մեջ, անշուշտ, լյումպենական նախանձի տարր կա: Այո, սիրիահայի կենսական միջին մակարդակն ավելի բարձր է, քան հայաստանցունը, բայց այդ մարդիկ հաստատ մեղավոր չեն, որ ապրել են մեզնից ավելի բարեկեցիկ երկրում: Ես չեմ հասկանում նաև քաղաքական գործիչներին, որոնք անպատասխանատու մեկնաբանություններով փորձում են ինչ-որ դիվիդենտներ շահել, բայց միաժամանակ դրանով վնասում են մեր եղբայրներին: Աստված տա` իրավիճակը Սիրիայում հանդարտվի, և նրանք կարողանան վերադառալ իրենց տները: Բայց եթե չստացվի` ես շատ կուզեի, որ նրանք մնան այստեղ, դառնան մեր երկրի լիարժեք քաղաքացները:
Ես գիտեմ, որ շատերն ինձ հետ համաձայն չեն լինի, բայց իմ կարծիբով, այնուամենայնիվ, հայերի համար ամենաանվտանգ տեղը Հայաստանն է: Դա, մեղմ ասած, աշխարհի ամենաարդար և ամենաբարգավաճ երկիրը չէ, այստեղ ամեն օր ոտնահարվում են մարդու իրավունքներն ու արժանապատվությունը, կատարվում են բազմաթիվ անպատիժ ապօրինություններ: Բայց Հայաստանը մնացած` շատ ավելի լավ պետությունների նկատմամբ ունի մեկ անվիճելի առավելություն` դա ձեր, հայերիս երկիրն է, և դրա դրական և բացասական կողմերի համար պատասխանատու ենք միայն մենք:
Առավոտ
Երևան քաղաքի բնակիչ 28-ամյա Դ. Փ.-ն ձերբակալվել է` ութամյա աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու և պոռնկագրական նյութեր տարածելու կասկածանքով:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության` Երևան քաղաքաի, ԿՀԴՊ գլխավոր և ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչությունների կողմից ձեռնարկված համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 28-ամյա Դ. Փ.-ն 2012թ. հուլիս ամսին համացանցի “Вконтакте” սոցիալական կայքի` իր անձնական էջի տվյալների պահպանման համակարգում, ինչպես նաև իրեն պատկանող բջջային հեռախոսում ներբեռնել և պահել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր:
Բացի այդ, 2012թ. օգոստոսի 18-22-ն ընկած ժամանակահատվածում համացանցի “Одноклассники” սոցիալական կայքում, քողարկելով իր ինքնությունը, գրանցվել է Նարեկ Համբարձումյան պայմանական անվամբ և 8-12 տարեկան մանկահասակ աղջիկների հետ սեռական հարաբերություններ ունենալու նպատակով ծանոթացել է երևանաբնակ, մանկահասակ, ութամյա մի աղջնակի հետ: Դ. Փ.-ն էլեկտրոնային նամակագրությամբ համոզել է նրան սեռական հարաբերություն ունենալ իր հետ` խոստանալով, որ փորձնական նկարահանումներից հետո հետագայում նրան նկարահանելու են մանկական պոռնոգրաֆիկ ֆիլմերում և սերիալներում:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին և 263-րդ հոդվածի 2-րդ մասերով: Կատարվում է նախաքննություն:
Քրեական գործով դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումը հանձնարարվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործություններոի գործերով վարչությանը:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում Վ. Ավետյանին, Ա. Բայադյանին, Գ. Սողոմոնյանին, Է. Նիկոյանին և Ա. Աղաջանյանին դիտավորյալ առողջությանը մարմնական վնասվածքներ հասցնելու, որն առաջացրել է տուժողներից մեկի մահ, ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի` 6 մեղադրյալների մասով նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
ՀՀ Գլխավոր դատախազության կայքից տեղեկանում ենք, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է հետևյալը.
ՀՀ ՊՆ կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի վարիչ Վահե Ավետյանը, նույն հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի բժիշկ Արտակ Բայադյանը, կլինիկական օրդինատոր Գարիկ Սողոմոնյանը, նրանց ընկերներ Էդգար Նիկոյանը և Արկադի Աղաջանյանը 2012թ. հունիսի 17-ին` Արզնիում, նշել են Արկադի Աղաջանյանի ծննդյան տոնը:
Այնուհետև Վահե Ավետյանի առաջարկով` երաժշտություն լսելու և խնջույքը շարունակելու նպատակով, գնացել են Երևան քաղաքի Աճառյան 37 հասցեում գործող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բացօթյա սրահ:
Ռեստորանում մատուցող Դ. Ադամյանը, ով հայտնի է նաև Ալիկ անունով, Վահե Ավետյանին հայտնել է, որ սպորտային հագուստով մուտքն արգելվում է: Վերջինս գնացել է տուն, փոխել հագուստը և վերադարձել: Երբ նույն մատուցողը կրկին մոտեցել է նրանց սեղանին, Վահե Ավետյանը հարցրել է` գլխարկով ռեստորան մուտքն արգելվում է, թե` ոչ, որի պատճառով նրանց մեջ վիճաբանություն է առաջացել:
Վեճը շարունակելու նպատակով Դ. Ադամյանը ժամը 22:30-ի սահմաններում Վահե Ավետյանին հրավիրել է բակ` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի ամառային սրահի ձախակողմյան մուտքի մոտ, որտեղ բռունցքով հարվածել է նրա դեմքին: Այնուհետև վիճաբանողներին են մոտեցել համալիրի աշխատակիցներ Գ. Մարգարյանը, Ա. Բաբլոյանը, Ա. Խաչատրյանը, Ն. Հայրապետյանը, Ա. Բաղդասարյանը և վեճը հարթելու պատրվակով Վահե Ավետյանին ու նրա ընկերներ Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Էդգար Նիկոյանին և Արկադի Աղաջանյանին ուղեկցել են ռեստորանային համալիրի բակում գտնվող ավտոկայանատեղի, որտեղ ընդհանուր միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով` միասին ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Վահե Ավետյանին դիտավորությամբ պատճառել են կյանքի համար վտանգավոր բազմաթիվ մարմնական վնասվածքներ, որոնք ինչպես առանձին-առանձին, այնպես էլ միասին վերցրած, նրա առողջությանը անզգուշությամբ պատճառել են ծանր վնաս` 2012թ. հունիսի 29-ին առաջացնելով վերջինիս մահը:
Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել են միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ. Մարգարյանին, Դ. Ադամյանին, Ա. Բաբլոյանին, Ա. Բաղդասարյանին, Ա. Խաչատրյանին և Ն. Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 118-րդ հոդվածով:
Քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
08.08.2012թ. որոշում է կայացվել` նշված հանցագործությանը մասնակցած, քրեական գործով ինքնությունը չպարզված անձանց վերաբերյալ մասն անջատելու մասին: Քրեական գործով քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:
Այսօր լրանում է Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 22 տարին: Ուղիղ 22 տարի առաջ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, որով սկիզբ դրվեց անկախության գործընթացին: Անկախության հռչակագրով Հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն (կրճատ` Հայաստան), իսկ հաջորդ օրը` օգոստոսի 24-ին ընդունվեց դրոշի մասին օրենքը, որով Հայաստանի պետական դրոշ ճանաչվեց եռագույնը:
1990-ի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի նիստում Անկախության հռչակագիրը ընթերցել է պատգամավոր Արամ Մանուկյանը։ Իսկ արդեն մեկ տարի անց` 1991-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցավ անկախության հանրաքվե, որի մասնակիցների 94,99 տոկոսը կողմ քվեարկեց Հայաստանի անկախությանը:
Հռչակագիր Հայաստանի անկախության մասին.
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը` արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,
Հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:
Ա. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն` կրճատ` Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը:
Բ. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է` օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները:
Գ. Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով` Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա: Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին:
Նոր ուսումնական տարվա սկիզբը` սեպտեմբերի 1-ը, նշվում է որպես Գիտելիքի օր:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ օրվա խորհուրդը պահպանելու, սովորողների մուտքը տոնական և հիշարժան դարձնելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից հանձնարական է տրվել՝ հանրապետության բոլոր դպրոցներում սեպտեմբերի 1-ին կազմակերպել տոնական հանդիսություններ՝ նվիրված Գիտելիքի օրվան:
Օգոստոսի 21-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարաշի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1991 թ. ծնված Անդրանիկ Խ.-ն և 1991 թ. ծնված Յուրա Ա.-ն:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.15-ի սահմաններում, Նորքի 11-րդ փողոցում, վիճաբանության ժամանակ, Անդրանիկ Խ.-ին և Յուրա Ա.-ին դանակով հարվածել է 1991 թ. ծնված Մկրտիչ Ս.-ն: Ձեռնարկվում են միջոցառումներ Մկրտիչ Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի կոչերին, կմասնակցի Չմիացած երկրների գագաթնաժողովին, որը կկայանա Իրանում հաջորդ շաբաթ: BBC-ի ռուսական ծառայության տեղեկացմամբ, Պան Գի Մունի ներակայացուցիչը ասել է, որ գլխավոր քարտուղարը կօգտագործի այս հնարավորությունը, որպեսզի հասցնի գագաթնաժողովի մասնակցիներին միջազգային անհանգստությունը Իրանի միջուկային ծրագրի և Սիրիայում ճգնաժամի հետ կապված:
Նշենք, որ շարժումը կմիավորի 120 երկիր, ինչպես նաև երկու տասնյակ դիտորդ պետություն, այդ թվում՝ Հարավային Կորեային: Ի սկզբանե այս շարժումը իրեն հակադրում էր Արևելքի և Արևմուտքի միջազգային բլոկերին:
-
-
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին -
17.05.2024 | 01:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.