06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...Երեկ 19:30 – 20:00-ի սահմաններում Սևան քաղաքում դաժանաբար ծեծի է ենթարկվել «Սևան — Տրանս» տաքսի ծառայության վարորդը, որը տեղափոխվել է հիվանդանոց, նրան տրվել է դատաբժիշկի ուղեգիր:
Ամեն ինչ սկսվել է Երևան – Սևան ավտոճանապարհին, երբ «Սևան — Տրանս» տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենայի վարորդը վազանցման հետ կապված վեճ է ունեցել մայրաքաղաքից եկած երկու ավտոմեքենաների վարորդների հետ ու, տեսնելով «գոլդ» պետհամարանիշներով Մերսեդես ու Տոյոտա մեքենաները, փորձել է խույս տալ վտանգից ու փախչել է հարազատ Սևան քաղաք:
Սակայն դա նրան չի օգնել, երկու մեքենաների վարորդները հասել են տաքսիստի հետևից, ու հենց Սևան քաղաքի մեջտեղում, բոլորի աչքի առջև դաժանաբար ծեծել են նրան:
Հիվանդանոցում օգնություն ստանալուց հետո, վարորդը տուն է տեղափոխվել: Այս փաստը հաստատեց նաև Սևանի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արամ Նիկողոսյանը:
Հետաքրքիր է, որ օրը ցերեկով բոլորի աչքի առաջ ծեծել են իրենց համաքաղաքացուն, սակայն հավաքվածները կամ չեն տեսել, կամ վախեցել են խառնված լինել այս պատմությանը: Ականատեսներն ընդամենը նշել են, որ մեքենաներից մեկի պետահամարանիշի վրա եղել է 100 թիվը, իսկ դա, նախնական տվյալներով, Ալրաղացի Լյովին պատկանող մեքենաների «մենաշնորհն»է:
Ոստիկանությունն առայժմ չի հայտնաբերել բեսպրեդելի հերթական հերոսներին, սակայն Սևանի այդ հատվածում կան տեսախցիկներ, որոնք կարող են ֆիքսած լինել իրողությունը և ցանկության դեպքում ոստիկանները կարող են օգտվել դրանից` գտնելու թե՛, մեքենաները, թե՛ դրանց առյուծի սիրտ կերած տերերին:
Երբ բեսպրեդելը երկրում խորն արմատներ ունի, հասարակության պայքարը այն արմատախիլ անելու հարցում ցանկալի արդյունք չի կարող տալ, եթե իշխանությունը շարունակի ջայլամի քաղաքականություն վարել ու չանցնի կոնկրետ գործողությունների:
Երևան-Իջևան ավտոճանապարհին օգոստոսի 17-ին ժամը 6.00-ի սահմաններում վթարի հետևանքով մահացած ամուսինների երեխաների կյանքին այլևս վտանգ չի սպառնում: Երեխաները` 9-ամյա Մհեր Բաղդասարյանը և 1 տարեկան 8 ամսեկան Արծրուն Բաղդասարյանը ծանր վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն:
Երեխաների վիճակը կայուն է, ինչպես տեղեկացրեց Սևանի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արամ Նիկողոսյանը, նրանք ենթարկվել են վիրահատության. սակայն, չի բացառվում որ երեխաներից մեկին անհրաժեշտ կլինի նաև երկրորդ վիրահատությունը, որը կորոշվի երկուշաբթի:
Ըստ Նիկողոսյանի` նրանց կյանքին վտանգ չի սպառնում
Հիշեցնենք, որ հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում օգոստոսի 17-ին՝ ժամը 06.50-ին, հաղորդում է ստացվել, որ ավտովթարից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Մհեր և Արծրուն Բաղդասարյանները և 51-ամյա Սևակ Բաղդասարյանի և 29-ամյա Մարինե Բադալյանի դիակները:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 06.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 52-րդ կմ-ին, Իջևան քաղաքի ուղղությամբ ընթանալիս, Սևակ Բաղդասարյանի վարած «Օպել Կադետ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ԿամԱԶ-5311» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին:
Կատարվում է քննություն:
Ռոբերտ Քոչարյանը, որ իր վերջին հարցազրույցներից մեկում չէր բացառել մեծ քաղաքականություն իր վերադարձը, փորձում է իր այդ ցանկության պահանջարկի իմիտացիա ստեղծել և դրան զուգահեռ հասարակության տրամադրությունը շոշափել:
Շաբաթներ առաջ լրատվամիջոցներից մեկը հրապարակել է 3 կազմակերպությունների բաց նամակը, որտեղ Քոչարյանին կոչ է արվում վերադառնալ և փրկել երկիրը կործանումից: Նամակը տարածվել է նաև Facebook սոցիալական ցանցում, որը հրապարակող լրատվամիջոցը դեռևս հայտարարությունը պահում է իր գլխավոր էջում, որտեղ Քոչարյանի նկարներով այլ նյութեր էլ կան` «Քոչարյանին սպասում են», «Ռոբերտ Քոչարյանը կրկին ստիպված կլինի Հայաստանը դուրս քաշել փոսից, ուր նրան նետել են իր նախորդները» վերնագրերով: Երեք կազմակերպությունների նամակ-հայտսսրարությանը, սակայն, որը բաց էր ստորագրության համար, որևէ այլ կազմակերպություն կամ անհատ չի միացել:
Հայկական ժամանակ
Թերթն անդրադառնում է երեկ ուշ երեկոյան հայտնի դարձած տեղեկությանը, ըստ որի` ինքնասպան է եղել Փայլակ Հայրապետյանի եղբայրը` Միշա Հայրապետյանը, ում թոռնուհին վերջերս ամուսնացավ Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկ Սարգսյանի տղայի հետ: Թերթի հիշեցմամբ`մի քանի օր առաջ իրենք անդրադարձել էին Հայրապետյանների ընտանիքի ֆինանսական խնդիրներին: Փայլակ Հայրապետյանը գրավադրել է իր ողջ գույքը, այդ թվում «Հայաստան» հանրախանութը` Սիերա Լիոնեում ադամանդի հանք ձեռք բերելու գործարքին մասնակցելու նպատակով, և գործընկերոջ` Աշոտ Սուքիասյանի կողմից խաբվել: Այժմ «Ամերիաբանկը» չմարված վարկի դիմաց փորձում է բռնագրավել նրանց գույքը: Այս ընտանիքը հայտնի է դեռևս սովետական տարիներից, նրանց էր պատկանում «Էրեբունի» տրիկոտաժի միավորումը, հետագայում` գաջի գործարանը, Չարբախի ձիարշավարանը: Նրանք Սևանի ափին գտնվող Ծովազարդ գյուղից են, որտեղ նույնպես սեփականության իրավունքով իրենց պատկանող հյուրանոց և տարածքներ ունեն: Փայլակ Հայրապետյանի որդին` Հայրապետ Հայրապետյանը, ժամանակին հարում էր ԲՀԿ-ին և անգամ փորձ արեց Արաբկիրից պատգամավոր ընտրվել, սակայն պարտվեց ՀՀԿ-ական Զոհրաբ Զոհրաբյանին և խզեց կապերը ԲՀԿ-ի հետ: Դժվար է ասել, թե որքանով է ստույգ Միշա Հայրապետյանի ինքնասպանության վարկածը, քանզի Հայրապետյանները թշնամիների պակաս հաստատ չունեն:
Հրապարակ
Ընդհանուր առմամբ, ռուսներն ավելի հավատացյալ ժողովուրդ են, քան մենք` հայերս: Ուրիշ հարց, որ այնտեղ պաշտոնական եկեղեցական վերնախավն ունի ճիշտ նույնպիսի «հեղինակություն», ինչպես և իրենց հայաստանյան գործընկերները, ու ճիշտ նույն` հղփացածության և ճոխ կյանքի հանդեպ հակվածության պատճառով: Բայց միանշանակ է, որ ռուս ժողովուրդը հարգում է իր սրբությունները, այդ թվում` Մոսկվայի Քրիստոս Ամենափրկչի բազմաչարչար տաճարը: Այդ առումով փանք-ռոք խմբի «ելույթը» տաճարում վիրավորել է հավատացյալների զզացմունքները: Եթե նման խումբ երգեր, ասենք, Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում, և ես այնտեղ լինեի, դա ինձ ու մնացած ներկաներին, անշուշտ, կզայրացներ:
Բայց դա գործի, այսպես ասած, բարոյական կողմն է: Pussy Riot-ի աղջիկները, կարծես թե, զղջացին իրենց արարքի համար և ներողություն խնդրեցին: Դրանից հետո գալիս է քաղաքական և իրավական մասը, և այստեղ Ռուսաստանի իշխանությունը, նախևառաջ` դատական, բավականին խոցելին է: Ի՞նչ կլներ, եթե փանք-ռոքերները երգեին ոչ թե «Աստվածամայր, վտարիր Պուտինին», այլ, ասենք, «Բատյանյա կոմբատ» երգը: Նրանց այդ դեպքում նույնպե՞ս կազատազրկեին երկու տարով, թե՞, հակառակը, կհրավիրեին ելույթ ունենալու Կրեմլի Համագումարների պալատում: Համենայնդեպս, հիմնավոր կասկածներ կան, որ դատարանը պաշտպանում էր ոչ թե հավատացյալների զգացմունքները, այլ «ցարին» ու նրա գահը:
Իհարկե, նման դեպքերում հարց է առաջանում` ինչո՞ւ է իշխանությունը փոքրիկ և աննշան միջադեպից միջազգային մասշտաբի պատմություն սարքում, երբ կարելի էր այդ աղջիկներին տուգանել և բաց թողնել: Երբեմն մտածում ես` իշխանություններն իրենց օգուտը չգիտեն, պարզապես ղեկավարվում են էմոցիաներով և այլն: Դա ճիշտ է միայն մասամբ, մեծ հաշվով, այո, բոլոր հետևանքները չեն հաշվարկում: Բայց մարտավարական առումով նպատակը պարզ է` վախեցնել հասարակությանը, լռեցնել ցանկացած դժգոհ և քննադատական ձայն: Որպեսզի հնչի այն, ինչ հնչում է ռուսաստանյան դաշնային հեռուստաալիքներով` ձոներ, ներբողներ և, ի դեպ, խայթոցներ «փիս» ամերիկացիների և եվրոպացիների հասցեին: Որքանով է այդ մարտավարությունը արդարացված` կարելի է դատել արդյունքներից` Պուտինը, ըստ էության, իշխանության գլխին է 1999 թվականից ի վեր:
Pussy Riot-ի գործի և խմբի անդամների նկատմամբ արտառոց խիստ դատավճռի թե՛ միջազգային և թե’ տեղական արձագանքը հսկայական է` ավելի մեծ, քան Մագնիտսկու և Խոդորկովսկու գործերով: Պատճառը, հավանաբար, այն է, որ նշված երկու գործերում կարող է լինել քրեական ինչ-որ տարր: Իսկ տաճարում «սխալ երգ» երգելը զուտ իրավական տեսանկյունից վարչական խախտում է, ոչ թե քրեական հանցագործություն:
Դատավճռի դեմ բողոքողներից մեկը Գարրի Կասպարովն էր: Ըստ ոուսաստանցի իրավապահների, բողոքի ցույցը ցրելու ժամանակ նա կծել է մի ոստիկանի: Եթե դա հերթական «մենթական հեքիաթը» չէ, ապա գոնե այդ ոստիկանի համար լավ PR է. նրան աշխարհի չեմպիոն է կծել:
Առավոտ
Օգոստոսի 17-ին ոստիկանության Վաղարշապատի անձնագրային բաժանմունքի նախաձեռնությամբ, բաժանմունքի պետ Անդրանիկ Ադամյանը հանդիսավոր պայմաններում ՀՀ քաղաքացու անձնագիր հանձնեց Մարշալ Բաղրամյան գյուղի ամենատարեց բնակչին` 104-ամյա Մովսես Դերմիշյանին:
Մովսես պապիկը երկու համաշխարհային պատերազմ ու ցեղասպանություն է տեսել: 1908թ ծնվել է Արևմտյան Հայաստանում, այնուհետև ընտանիքով գաղթել են Արևելյան Հայաստան:
Մարշալ Բաղրամյանի անունը կրող գյուղի առաջին բնակիչներից ու հիմնադիրներից է, գյուղի առաջին հողագործն ու շինարարը: Համագյուղացիները պատմում են, որ գյուղում առաջին խաղող պատվաստողը Մովսես պապն է եղել: Իսկ ինքը այսօրվա պես հիշում է, թե ինչպիսի դժվարությամբ, Ստալինյան տարիներին և Մարշալ Բաղրամյանի կենդանության օրոք անվանակոչեցին գյուղը:
Շնորհավորում ենք 104-ամյա Մովսես պապիկին նոր անձնագիր ստանալու առթիվ և մաղթում առողջություն:
Ըստ լրատվամիջոցների անցկացրած մոնիտորինգի` սիրիահայերի ներգաղթի հետևանքով Երևանում բնակարանների գները դեռևս չեն աճել։ Այս մասին ասել են անշարժ գույքի գործակալություններից:
Առանձնակի աճ չի էլ սպասվում, քանի որ Սփյուռքի նախարարության տվյալներով` օգոստոսի սկզբից Հայաստանում գտնվող մոտ 2 հազար 500 սիրիահայերից շատ քչերն են գնողունակ: Մեր ունեցած տվյալներով` սպասվող 600 սիրիահայերը ևս չունեն բավարար միջոցներ Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու համար։ Ունևորները, ինչպես մեկ անգամ առիթ ենք ունեցել ասելու, մեկնում են ԱՄՆ և այլ երկրներ, և միայն անապահով խավն է, որ, այլ ելք չունենալով, գալիս է Հայաստան:
Այլ բան է, որ շատ շուտով Երևանում կաճեն վարձու բնակարանների գները: Եթե իհարկե հայրենի կառավարությունը միջոցներ ձեռք չառնի, նրանց տեղաբաշխելու առավել խելացի տարբերակ մշակելով:
Այսօր Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանն Pussy Riot պանկ–ռոք խմբի անդամներ 24-ամյա Մարիա Ալյոխինային, 22-ամյա Նադեժդա Տոլոկոննիկովային և 30-ամյա Եկատերինա Սամուցևիչին երկուական տարվա ազատազրկման է դատապարտել, ընդհանուր ռեժիմի գաղութում:
Դատավոր Մարինա Սիրովան մեղմացուցիչ հանգամանքներ է գտել երեք աղջիկների համար. հաշվի են առել նրանց բնակության վայրը, իսկ Տոլոկոննիկովան և Ալյոխինան մանկահասակ երեխաներ ունենալու փաստը:
Մինչ ընթանում էր դատավարությունը , դատարանի առաջ ոստիկանները ձերբակալել են Միացյալ քաղաքացիական ճակատի նախագահ Գարի Կասպարովը : Ձերբակալվելիս Գարի Կասպարովը կծել է ոստիկանության երկրորդ գնդի ենթասպային:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 21-ին խմբի երեք անդամները Քրիստոս Փրկչի տաճարում` խորանի առջև, երգել էին. «Աստվածամա’յր, վտարիր Պուտինին»: Օրեր անց` փետրվարի 26-ին, աղջիկների նկատմամբ հարուցվել էր քրեական գործ «Խուլիգանություն» հոդվածով, որը նախատեսում էր մինչև 7 տարվա ազատազրկում:
Հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում օգոստոսի 17-ին՝ ժամը 06.50-ին, հաղորդում է ստացվել, որ ավտովթարից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Մհեր և Արծրուն Բաղդասարյանները և 51-ամյա Սևակ Բաղդասարյանի և 29-ամյա Մարինե Բադալյանի դիակները:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 06.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 52-րդ կմ-ին, Իջևան քաղաքի ուղղությամբ ընթանալիս, Սևակ Բաղդասարյանի վարած «Օպել Կադետ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ԿամԱԶ-5311» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին:
Կատարվում է քննություն:
Այսօր՝ օգոստոսի 17-ին, ժամը 11.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շերամի փողոցի թիվ 53 շենքից մարդ է ընկել:
Արտակարգ իրավիճակների նախարարության կայքից տեղեկանում ենք, որ պարզվել է, դեռևս չբացահայտված հանգամանքներում Շերամի փողոցի թիվ 53 շենքի 7-րդ հարկից ընկել և տեղում մահացել է Բերդ քաղաքի բնակիչ՝ 53-ամյա Մ. Մելիքյանը:
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.