06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի ակտիվիստներն այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև անցկացրել են հերթական բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Արտակ Կարապետյանի և Դավիթ Քիրամիջյանի:
Ակցիայի մասնակիցների ձեռքին կային պաստառներ «Ազատություն Տիգրանին», «Ազատություն Դավիթին» գրառումներով:
Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի հարևանությամբ միջադեպ էր տեղի ունեցել ՀԱԿ երիտասարդների և ոստիկանների միջև, ինչի հետևանքով նրանք բերման էին ենթարկվել Ոստիկանության բաժին:
2012թ. հուլիսի 20-ի դատավճռով Տիգրան Առաքելյանին առաջադրվել էր խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանք, ինչի համար վերջինս դատապարտվեց 6 տարի ազատազրկման։ Ա. Կարապետյանին առաջադրվեց խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանք, վերջինս դատապարտվեց 3 տարի ազատազրկման, իսկ Ս. Գևորգյանն ու Դ. Քիրամիջյանին խուլիգանության մեղադրանք՝ 2 տարի ազատազրկման:
Օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը Լոնդոնում Ռուսաստանի հյուպատոսության բաժինը ենթարկվել է հարձակման մի խումբ անհայտ անձանց կողմից, ովքեր վանկարկել են Սիրիայի իշխանության դեմ ուղղված կարգախոսներ,շենքի վրա քարեր են նետել: Այդ մասին նշվում է դեսպանատան հաղորդագրության մեջ, որին վկայակոչում է Rbc.ru-ն :
«Կոտրված են ապակիները, շենքին հասցվել է էական նյութական վնաս: Բարեբախտաբար, աշխատակիցներից որևէ մեկը չի տուժել»,- նշել են հյուպատոսությունում:
Դիվանագիտական ներկայացուցիչները նշել են, որ դեպքի վայր ժամանած բրիտանացի ոստիկանությունը չարտոնված հանրահավաքը չեզոքացնելու և հարձակվողներին ձերբակալելու համար որևէ միջոց չի ձեռնարկել:
Բանակի համալրման հստակ երկարամյա պլանային ծրագիր կա, որը ենթադրում է և՛ ժամկետային զինծառայողների զորակոչ, և՛ պայմանագրային զինծառայողների քանակի ավելացում: Այդ ծրագիրը չի խախտվում, հստակ իրականացվում է, և ոչ մի զորամաս ՀՀ տարածքում չի փակվելու: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ զինված ուժերի այս տիրույթում ենթադրվում են բարեփոխումներ:
«Ընդհանրապես, զորակոչային մեխանիզմի և այդ ամբողջ համակարգի հստակ բարեփոխումների ծրագիր է իրականացվում և չի բացառվում, որ առաջիկայում ուրիշ փոփոխություններ ևս տեղի ունենան: Դա ենթադրում է և՛ զինկոմների, և՛ բժշկական կոմիսիաների, և՛ ամբողջ այդ գործընթացի բարեփոխում»,- տեղեկացրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է Բանակում օրինախախտման դեպքերին ՊՆ մամուլի խոսնակը նշել է
«Այո՛, բանակում կան որոշակի դեպքեր՝ ինքնասպանություններ, օրինախախտումներ և այլն: Բայց ընդհանուր առմամբ, կան դեպքերի ցուցանիշների նվազում: Այդ նվազումն իրականացվում է հետևողական և դժվարին աշխատանքով»:
Մամուլի ասուլիսին ներկա էր նաև գնդապետ Արմենակ Վարդանյանն, վերջինիս
խոսքով՝ տարեցտարի ավելի մեծ ուշադրություն է դարձվում զորամասերի և ստորաբաժանումների մարտական կիրառման շրջաններում՝ մարտավարական զորավարժությունների անցկացմանը: Նա նկատել է, որ պատերազմում քանակով չեն հաղթում, այլ՝ որակով:
«2012թ. ուսումնական տարին հայտարարված է մարտական խնդիրների կատարման արդյունավետության և մարտական վարպետության ամրապնդման տարի: Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել, որ բանակը ունակ է կատարելու իր առջև դրված խնդիրները », -նշել է գնդապետը:
Արմենակ Վարդանյանի խոսքով, կատարելագործվում է նաև ուսումնանյութական բազան, ՊՆ ձեռք է բերել էլեկտրոնային վարժասարքեր, որոնց դերը կայանում է նրանում, որ փոքր ֆինանսական ծախսերով կարելի է ստանալ նույն արդյունքը, ինչ զինվորը ստանում էր մարտի դաշտում՝ այսինքն՝ դա նպաստում է ինչպես մարտական, այնպես էլ ֆիզիկական պատրաստության պրոցեսը ավելի արդյունավետ դարձնելուն:
ՊՆ-ն էլեկտրոնային վարժասարքերը տրամադրել է նաև դպրոցներին:
63-ամյա ֆրանսիացի նշանավոր դերասան Ժերար Դեպարդիեն Փարիզի կենտրոնով սքութերով անցնելու ժամանակ բախվել է մեքենայի, վեճ է ծագել և Դեպարդիեն ծեծել է իրեն բախված մեքենայի վարորդին:
«ՆՏՎ»-ի փոխանցմամբ, հանրահայտ դերասանին դատական լսումներ են սպառնում:
Հիշեցնենք, որ 2011 թվականի օգոստոսին, Դեպարդիեն ավելի մեծ սկանդալային պատմության մեջ էր ընկել: Փարիզից Դուբլին չվերթի ժամանակ հարբած դերասանը հարյուրավոր ուղևորների աչքի առաջ կարիքները հոգացել էր ինքնաթիռի սրահում:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին և դիվանի անդամ Վազգեն Կալթակճյանին (ԱՄՆ):
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՍԴՀԿ ԿՎ ղեկավարության հետ զրույցում Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին և այնտեղի հայ համայնքի անվտանգության ապահովման հետ կապված կառավարության ձեռնարկած քայլերին: ՍԴՀԿ ԿՎ անդամներն իրենց գոհունակությունն են հայտնել սիրիահայ համայնքին ուղղված ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերի առնչությամբ, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել համագործակցել գործադիրի հետ սիրիահայ համայնքի խնդիրների լուծման հարցում:
Անդրադառնալով ներքին քաղաքական հարցերին՝ ՍԴՀԿ ներկայացուցիչները նշել են, որ չնայած դեռ չլուծված որոշ խնդիրների, վերջին շրջանում Հայաստանի քաղաքական դաշտում կան դրական նոր բազմաթիվ իրողություններ, որոնց մեջ ընգծել են նաև Տիգրան Սարգսյանի անձնական դերակատարությունը:
Գյումրիի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որում նշվում է.
«Զարմանքով ծանոթացանք ԱԺ պատգամավոր, ՀՀ ամենաչհիշվող նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի գնահատականներին, որոնք վերաբերվում էին Վարդան Ղուկասյանի գործունեությանը:
Հետաքրքիր է, թե տարիների լռությունից հետո, ինչո՞ւ է նա հիմա սկսել իր դատողությունները ներկայացնել, իրապես անտեղյակ լինելով Գյումրիի գործող քաղաքապետի գործունեությունից, Գյումրիի վերածննդից:
Հայտնի է, որ ՀՀԿ Շիրակի մարզային խորհրդի նախագահի պաշտոնում Վարդան Ղուկասյանի տարիների աշխատանքն ու ներդրումն անուրանալի է: Նրա ջանքերի շնորհիվ մարզում Հանրապետական կուսակցության անդամների թիվը եռապատկվեց: Իսկ 2012 թ. մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ էլ ՀՀԿ-ն մարզում հաղթեց, հավաքելով 46.126 ձայն: Այնպես, որ Խ.Հարությունյանը, լինելով կուսակցության համամասնական ցուցակում, ԱԺ պատգամավոր է դարձել նաև Վարդան Ղուկասյանի ունեցած և առկա ռեսուրսների շնորհիվ:
Թող անհամեստություն չհամարվի, բայց Գյումրիի քաղաքապետի պաշտոնում նրա վերստին առաջադրման դեպքում էլ, եթե անգամ միավորվեին դիմության և ընդդիմության թեկնածուները, Վարդան Ղուկասյանի ժողովրդական հաղթանակը միանշանակ էր և աներկբա»:
Գյումրիի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ Վարդան Ղուկասյան չի սատարի քաղաքապետի թեկնածուներից ոչ մեկին։
«Վերջին օրերին մամուլում և էլեկտրոնային լրատվամիջոցներում շրջանառության մեջ դրված այն տեղեկությունը , թե սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սատարելու է քաղաքապետի թեկնածու Սպարտակ Պետրոսյանին, սուտ է և հիմնազուրկ:
Վարդան Ղուկասյանը չի սատարելու առաջադրված և ոչ մի թեկնածուի»- ասվում է հաղորդագրության մեջ:
Տիգրան Կարեպտյանի քաղաքական ուղղվածությունը չի փոխելու, ազնիվ, արդար ճանապարհով գնալու է առաջ: Այս մասին այսօր` օգոստոսի 17–ին , լրագրողների հետ հանդիպման ժամանակկ ասել է ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը: Նա նշել է, որ ինքը քաղքականություն վերադառնալու խնդիր չունի, քանի որ միշտ էլ քաղաքականության մեջ է եղել. ազնիվ ձևով՝ առանց ընտրակաշառքի, առանց դրսի ուժերի աջակցության, շարունակելուէ իր գործունեությունը:
Տիգրանա Կարապետյանը հիշեցրել է, որ թիվ 17 ընտրատարածքում իրեն առանց կաշառքի 8 հազար ձայն են նվիրել, (ոչ թե տվել, նրա խոսքով Հայաստանում կամ գնում են կամ նվիրում), որն, ըստ նրա, քիչ չէ:
ԺԿ նախագահը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում սատարելու է ժողովրդին և առաջադրելու է իր թեկնածությունը: Տիգրան Կարեպտյան զրոյական է գնահատել Լևոն Տեր-Պետրոսյանի հնարավորությունները նախագահական ընտրություններում, իսկ , ըստ բանախոսի, Սերժ Սարգսյանի համար,վերընտրվելուց հետո, Ռոբերտ Քոչարյանը կլինի ընդունելի վարչապետի պաշտոնի համար:
Ինչ վերաբերում է Վանո Սիրադեղյանի Հայաստան վերադառնալուն, Տիգրան Կարապետյանը դեմ է: Նա նշել է, որ Վանո Սիրադեղյանի նամակին, ոչ ծանոթ է, ոչ էլ ուզում է ծանոթանալ:
Լրագրողների այն հարցին, թե Ռուբեն Հայրապետյանը մանդատը վայր դնելուն դեմ է, բանախոսը պատասխանել է. «Նա մանդատը, ոչ թե պետք է դնի, այլ զարմանում եմ` ո՞նց է ստացել»:
ԺԿ նախագահը ուրախ է , որ Գյումրիում փոփոխություն կլինի, որովհետև իշխանավորը պետք է հասկանա, որ օրերից մի օր գնալու է, ինչը վերաբերում է նաև նախագահին: « Իսկ իրենց չուզողները ում վատություն են արել մնալու են:Եվ մնալու է ծանրացած խիղճը, եթե ունեն»,- նշել է Կարապետյանը:
Վերջինս նաև հայտարարել է, որ ներում է, թե լրագրողներին, թե ժողովրդին, թե Սերժ Սարգսյանին իր արած չար գործերի համար:
Չիկագոյում հուշագրով գրանիտե քար է կանգնեցվել այն վայրում, որտեղ 1989 թ-ին տեղի է ունեցել Բարաք և Միշել Օբամաների առաջին համբույրը:
Բարաք Օբաման Միշելի հետ ծանոթացել է 1988 թ-ին` Չիկագոյի «Սիդլի Օստին» խոշոր իրավանաբական ընկերությունում աշխատելու ժամանակ: Նախագահը պատմել է, որ Միշելը համաձայնել է իր հետ հանդիպել միայն մի քանի անգամ խնդրելուց հետո: Հանդիպումը տեղի է ունեցել «Բասկին-Ռոբինս» սրճարանում: Այժմ նույն վայրում է գտնվում «Սաբուեյ» նշանավոր խորտկարանը:
Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՐ-ՏԱՍ-ը , ծաղկե թմբի վրա տեղադրված հուշարձանը իրենից ներկայացնում է գրեթե կես տոննա կշռով գրանիտե քար, որին ամրացված ոսկեգույն-սև ցուցանակի վրա տեղադրված է գրկախառնված Միշելի և Բարաքի լուսանկարը:
Նկարի ներքևի մասում գրված է հետևյալ նախադասությունը, որը նախագահը հնչեցրել է ամերիկյան ամսագրերից մեկին տված հարցազրույցներից մեկում «Մեր առաջին հանդիպման ժամանակ ես նրան հյուրասիրել եմ «Բասկին-Ռոբինսում» եղած ամենահամեղ պաղպաղակով: Ես համբուրել եմ նրան և զգացել շոկոլադի համը»: Հուշաքարի ամենաներքևում գրված է. «Այստեղ նախագահ Բարաք Օբաման առաջին անգամ համբուրել է Միշել Օբամային»:
Ի, դեպ, այս տարվա հոկտեմբերին ԱՄՆ-ի առաջի զույգը կտոնի ամուսնության 20-րդ տարին:
Լոս Անջելեսում Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հանձնախումբ է ստեղծվել: Հանձնախմբի նպատակն համակարգել և ղեկավարել ԱՄՆ արևմտյան ափին կազմակերպվելիք հիշատակի միջոցառումները` 2015թ. ապրիլի 24-ին ընդառաջ:
Հանձնախմբի տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Հանձնախմբի ստեղծումը արտացոլում է այդ կառույցների որոշումը` Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների կազմակերպման ջանքերը կենտրոնացնել միասնական ռազմավարական ծրագրի ներքո:
Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակագրող` ԱՄՆ արևմտյան ափի հանձնախմբում ընդգրկվել են` Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմը, Հայ Առաքելական եկեղեցու Կիլիկիո թեմը, Հայ Կաթողիկե եկեղեցին, Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական ընկերակցությունը, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը (ԱՄՆ արևմտյան շրջան), Ռամկավար Ազատական կուսակցությունը, Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, Հայկական Բարեգործական Ընդհանուր միությունը (ԱՄՆ արևմտյան շրջան), Հայ Օգնության միությունը (ԱՄՆ արևմտյան շրջան), Հայաստան Համահայկական հիմնադրամը (ԱՄՆ արևմտյան շրջան), Միացյալ Հայկական հիմնադրամը, Հայ-ամերիկյան խորհուրդը, Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ԱՄՆ արևմտյան շրջան), Ամերիկայի Հայ Իրավանց խորհուրդը, Ամերիկայի Հայկական համագումարը, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը:
Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող` ԱՄՆ արևմտյան ափի հանձնախումբը համակարգելու է տարածաշրջանային մարմինների գործունեությունը և սատարի նրանց նախաձեռնությունները: Հանձնախումբը նաև սերտորեն գործակցելու է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող պետական մարմնի և Սփյուռքի համանման կառույցների հետ»:
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.