23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թերթը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանից փորձել է մեկնաբանություն ստանալ մամուլում հայտնված այն տեղեկատվության վերաբերյալ, ըստ որի Գյումրիի քաղաքապետից ՀՀԿ-ն հետ է պահանջել Գյումրիում ընտրությունները կազմակերպելու համար հատկացված գումարը:
«Մեզ հետ զրույցում Վարդան Ղուկասյանը հերքեց տարածված տեղեկատվությունը եւ բարկացած ասաց. «Ես զարմանում եմ, թե ինչքան մեղք եք դուք: Ուղղակի մեղքում եմ ձեզ եւ ձեր լրատվամիջոցներին, որ էդքան սանձարձակ ու անմակարդակ մարդիկ եք, հաջողություն»»,- գրում է «Ժամանակ» թերթը:
Շարունակվում են սոցիալական ցանցերում մեր երկրի նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաների հեռակա մեղմ ասած բանավեճերը. Facebook սոցիալական ցանցի իր էջում Հայաստանի նախկին արտգործնախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանն` անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի` այսօրվա կառավարության նիստում հնչեցրած տեսակետներին գրել է :
«Կարդացի, որ այսօր վարչապետը կառավարության նիստում անդրադարձել եւ ինչ-որ տեղ պատասխանել է ընտրարշավի ընթացքում Հայաստանի տնտեսական քաղաքականության վերաբերյալ իմ քննադատություններին։
Ցավալի է, որ վարչապետն ընտրել է հակադարձելու «հեշտ» ճանապարհը՝ քննադատություններն անտեղի որակելով «անգրագետ», այն դեպքում, երբ ընտրարշավի ընթացքում իմ հնչեցրած մեկնաբանությունները, վերլուծությունները եւ քննադատությունները երեւի թե բովանդակային առումով հազվագյուտներից էին, որոնք վերաբերում էին ժողովրդին ամենահուզող՝ սոցիալ-տնտեսական հարցերին։
Չեմ ուզենա վարչապետի հետ մտնել հեռակա բանավեճի մեջ. բավական է իջնել փողոց, զրուցել քաղաքացիների հետ, ծանոթանալ հենց պետության ներկայացրած վիճակագրությանը, եւ դա բավարար կլինի հասկանալու, որ կառավարության վարած «գրագետ» քաղաքականությունը ինչ արդյունքներ է տվել։
Ի գիտություն վարչապետի եւ նրա տնտեսական թիմի՝ ուզում եմ նաեւ ասել, որ այսօրվա գլոբալ տենդենցներն այնպիսին են, որ նույնիսկ կենտրոնական բանկերի ինքնանպատակ կենտրոնացումը գնաճի զսպման վրա արդեն ժամանակավրեպ են դառնում։
Ելնելով այսօր ստեղծված գլոբալ տնտեսական իրավիճակից, տնտեսական աճի անհրաժեշտության հրամայականից՝ կենտրոնական բանկերը գնաճի մոնիտորինգից անցնում են արդեն նոմինալ ՀՆԱ-ի մոնիտորինգի, ինչը ենթադրում է, որ կենտրոնական բանկերը պետք է համադրեն տնտեսական աճն ու գնաճի զսպումը։ Առաջարկում եմ կարդալ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի տնտեսական խորհրդական Ջեֆրի Ֆրենքելի այսօր հրապարակած «Գնաճը թիրախավորելու քաղաքականության վախճանը» (The Death of Inflation Targeting) հոդվածը Project Syndicate-ի կայքում:
Վերոնշյալը գալիս է ամրագրելու իմ այն տեսակետը, որ Հայաստանի համար այսօր իսկապես հրամայական է գլխավոր թիրախ դարձնել տնտեսական աճը՝ աշխատատեղերի ստեղծումը, կենսամակարդակի բարձրացումը՝ մակրոտնտեսական բոլոր մյուս խնդիրները դիտարկելով հենց այս համատեքստում եւ հաշվի առնելով նաեւ այն, որ միջազգային բոլոր կազմակերպությունները շեշտում են՝ երկարաժամկետ կտրվածքով Հայաստանի տնտեսության աճի համար լուրջ ռիսկեր կան եւ այն շարունակում է մնալ անորոշ»։
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն օրիգինալ պատասխան է տվել լրագրողի այն հարցին, թե ցանկանո՞ւմ է արդյոք շարունակել իր աշխատանքը գործադիր մարմնում, թե՞ գերադասում է վերադառնալ Ազգային ժողով։
«Ես շատ հիանալի մի պատասխան ունեմ. եթե դուք ոսկե ձկնիկն եք, ես կպատմեմ իմ ցանկությունների մասին, եթե ոչ, ապա անիմաստ է շարունակել այս թեման»,- ասել է նախարարը:
Իսկ կարո՞ղ է, Աշոտյանն ինքը ոսկե ձկնիկ լինել և լսել, թե իրենից, որպես ԿԳ նախարար, ինչ են ակնկալում. մասնավորապես, Երևանի Տերյանի անվան թիվ 60 դպրոցի առաջին դասարանցիների ծնողներն, ու կատարել նրանց ցանկությունը:
Նրանք ունեն շատ պարզ մի ցանկություն` խնդրում են լուծել իրենց դպրոցում դրամահավաքության հարցը.« Տարեսկզբից մինչ օրս մի 100 հազար դրամ ծնողներից յուրաքանչյուրն արդեն հատկացրել է դպրոցին: Դասղեկի ծնունդ, ուսուցչի տոն, Ա տառի հանդես, հիմա էլ որոշել են տարեվերջի կապակցությամբ գնահատել ուսուցչի աշխատանքն ու նրան 50 հազար դրամ տալ. Բան չունենք ասելու լավ դասղեկ է, բայց դե մարդիկ կան վճարունակ չեն, ծնողներ կան, երկուսն էլ չեն աշխատում, նպաստի հույսին մարդիկ կան, բայց դե ճարում, բերում տալիս են: Դահլիճ ձևավորելուն 5 հազար, էքսկուրսիա` 5 հազար, նվերի` 5 հազար, ու էսպես շարունակ»,- պատմում են ծնողները:
Պրն Աշոտյան, հույս ունենա՞ն ծնողները, որ երբևէ կհանդիպեն իրենց ցանկություները լսող ոսկե ձկնիկի, ու դրամահավաքության պարտադրանքը վերացնելու իրենց խնդրանքը իրականություն կդառնա:
Հայկական վարկած
Արագածոտնի մարզից հայտնել են, որ որ մայիսի 16-ին, ժամը 19.00-ի սահմաններում օձի խայթոցից թունավորումով Աշտարակի հիվանդանոց, այնուհետև’ Երևանի «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել Նոր Եդեսիա գյուղի բնակվող, 2009 թ. ծնված Ասպրամ Գինովյանը:
Ըստ բժիշկների’ երեխայի առողջական վիճակը ծանր է: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ն:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը գրող, ակտիվիստ, «Հայկական Վարկածի» լրագրող, հեպատիտ C — ով արդեն 16 տարի տառապող Լուսինե Վայաչյանի ( Բալասանյանի) բուժման համար բացված հաշվեհամարին փոխանցել է իր աշխատավարձը՝ մոտ 300 000 դրամ։
Ըստ Ա1+ ի, այդ քայլին ոստիկանապետը դիմել է կարդալով Լուսինեի դստեր՝ Նարեի սոցիալական ցանցով տարածած հետևյալ նամակը։
«Ես ճառեր ասելու մասնագետ չեմ, բայց երբ բանը հասավ նրան, որ մամայի վիճակը ավելի ու ավելի ա վատանում, ես այլ ընտրանք չունեմ, քան իմ և մամայի բոլոր ընկերներին, իրեն հարգող և սիրողներին խնդրել օգնել փրկել մամայիս, քանի դեռ ուշ չի, քանի դեռ ինչ-որ մի բան անելու հնարավորություն կա: Հեպատիտը ռակ չի, բայց հեպատիտն էլ ա սպանում… Իսկ ես ուզում եմ, որ իմ մաման ապրի, ապրի ու ստեղծագործի, պայքարի, հասնի այն ամենի, ինչը մտքին ունի»,- գրել էր Նարեն։
Մեզանում հատկապես շարքային ոստիկանները լուրջ պատրաստվածության կարիք ունեն: Չնայած ոչ շարքայիներն էլ քիչ խնդիրներ չունեն ճիշտ է մի քիչ այլ որակի. Վկան` «Ռեգնում»-ի թղթակցի դեպքը:
Քիչ առաջ էրէբունի հիվանդանոցի մուտքի մոտ կանգնած շտապօգնության մեքենայի շուրջ ահագին մարդիկ էին խմբված, որոնց թվում կային ոստիկաններ: Պարզ էր, որ հիվանդը, կամ դեպքը սովորական չէր: Մոտեցա ոստիկաններից մեկին, ներկայացա ու հարցրեցի ինչ է պատահել: Նա ինչպես որ ծռմռված կանգնած էր, էդպես էլ մնաց, ապա դժգոհ տոնով ասաց. «Այ ցավդ տանեմ, հլա սպասի բացեն, որ տենամ ինչ ա պատահել»: Ուղղակի հարգելով խմբված մարդկանց, քանի որ հնարավոր է, որ իրոք լուրջ դժբախտություն էր տեղի ունեցել, սուսուփուս հեռացա:
Բայց դե բավական է էլի, մի օր պիտի հասկանան կամ էլ գոնե նրանց հասկացնելու կոչվածները որոշեն մի քիչ լուրջ աշխատել, որ շարքային, անկիրթ ոստիկանները գիտակցեն, որ իրենք ի վերջո համազգեստ են կրում, ու ծառայության մեջ են: Իսկ դա առաջին հերթին սթափ վերաբերմունք ու խոսքի կուլտուրա է պահանջում:
Ռուզան Ավոյան
Հաղորդագրություն Դավիթաշեն գյուղի ու հարակից տների (Մելքումով փողոց) բնակիչների կողմից
Շուրջ մեկ շաբաթ է` ջուր չունենք, ընդ որում, անհայտ պատճառով: Երևան ջուր ընկերությունը, որ պարտավորվել է իր բաժանորդներին շուրջօրյա ջրով ապահովել, որևէ քայլ չի ձեռնարկում ջրամատարակարումը վերականգնելու ուղղությամբ: Ավելին ընկերության օպերատորական ծառայության աշխատակիցներից հնարավոր չէ որևէ պարզաբանում ստանալ: Այս ծառայությունը նախատեսված է մարդկանց մոլորեցնելու, հիմարացնելու ու սարսափելի սթրեսի մեջ գցելու համար, իսկ տնօրենն ընդհանրապես անհասանելի անձ է: Յուրաքանչյուր բաժանորդի զանգը կամ ինչ-որ բան իմանալու փորձ ավարտվում է նրանով, որ ծառայության օպերատորը գրանցում է բաժանորդի հասցեն ու համարը, խոստանում է ճշտել պատճառն ու երկու ժամից տեղեկացնել: Մի քանի ժամ անհույս սպասելուց հետո, երբ կրկին ես զանգահարում, վերցնում է մեկ այլ օպերատոր ու կրկին առաջարկում ասել հասցեն ու հեռախոսը, քանի որ ինքը տեղյակ չէ` նախկին օպերատորն ինչ է ճշտել: Հաջորդ զանգին էլ, բնականաբար, կամ այլ օպերատոր է պատասխանում` լրիվ անտեղակ լինելով նախկինի աշխատանքից կամ ծառայության օպերատորները ուղղակի զանգին չեն պատասխանում` ենթադրաբար ֆիքսելով հեռախոսահամարդ: Ու այդպես օրեր շարունակ: Ընդ որում, սա մեր համայնքում երկարատև ջրանջատման առաջին դեպքը չէ: 2011 թվականի ամբողջ սեպտեմբերին մի ամբողջ ամիս մենք ստիպված էին այլ տեղերից ջուր բերելով հոգալ մեր կենցաղային խնդիրը, քանի որ Երևան ջուր ընկերությունից այդպես էլ մի հոդաբախշ մեկնաբանություն կամ լուրջ հիմնավորում չէինք ստանում` ինչ պատճառով ջուր չունենք, ինչ քայլեր է ձեռնարկում ընկերությունը ջրամատարակարումը վերականգնելու համար կամ երբ կվերակագնվի ջրամատարակումը: Ու արդեն ոչ մի հույս չունենք, որ ընկերությունը կարող է հիշել բաժանորդների առաջ իր ունեցած պատասխանատվության մասին:
Նման վերաբերմունքի արժանանալուց հետո մեզ` Դավիթաշեն գյուղի ու հարակից տների (Մելքումով փողոց) բնակիչներիս, ուղղակի ծաղրանք է թվում կայքի պաշտոնական էջում գրված վերամբարձ խոսքերն այն մասին, որ իրենք գիտակցում իրենց առօրյա գործողությունների ազդեցության չափը բնակչության կենսապայմանների բարելավման վրա ու արժևորում են իրենց հաճախորդներին:
Բաժանորդներին խաբելով, արհամարհելով ու անգործությա՞մբ են արժևորում նրանց: Ե՞րբ է ընկերությունը իրապես գիտակցելու իր պատասխանտվության չափը ու հաշվետու լինելու իր բաժանորդների առաջ:
Դավիթաշեն գյուղի ու հարակից տների (Մելքումով փողոց) մի խումբ բնակիչներ
Առավոտ».Թերթի գլխավոր խմբագիրը այսօրվա համարում գրել է. «Դիտորդների հարցում ընդդիմության դիրքորոշումը ինձ համար մինչև վերջ պարզ չէ: Ընտրություններից առաջ նրանք և մենք բոլորս, կարծես թե, ուզում էինք, որ ընտրությունների ժամանակ որքան հնարավոր է շատ արտասահմանցի դիտորդ գա` հնարավոր ընտրախախտմները կանխելու համար: Ընտրություններից հետո ընդդիմության ներկայացուցիչը հանրահավաքի ժամանակ խոսելով տարբեր երկրներից ժամանած դիտորդների մասին` բացականչում է` «թող վաբշե չգան»: Եկեք կողմնորոշվենք, թե ինչն է մեզ համար առավել կարևոր` որ դիտորդները վերահսկե՞ն ընտրությունների օրինականությունը, թե՞ որ նրանք հետո գրեն ընդդիմությանը ձեռնտու եզրակացություն: Իմ տպավորությամբ` առաջինն ավելի իրատեսական է, քան երկրորդը, և հենց ընդդիմության վստահված անձինք են փաստում, որ արտասահմանցիների ներկայությունը տեղամասերում զսպող դեր է խաղում իշխանությունը ներկայացնող կեղծարարների համար: Իսկ շատ խիստ, դատապարտող, ընտրությունները անվավեր ճանաչող զեկույց ակնկալելն անիմաստ էր. մենք ունեցել ենք շատ ավելի վատ ընտրություններ, որոնց մասին դիտորդները գրել են շատ ավելի լավ տեքստեր: Նախորդ բոլոր ընտրություններում բռնությունների, կրակոցների, մի անգամ նույնիսկ` քվեարկության ժամկետը հընթացս երկարացնելու ֆոնի վրա այս վերջին` «խաղաղ կեղծարարության» արդյունքները չճանաչելը միջազգային հանրության կողմից կլիներ պարզապես անարդար: «Վաբշե մի եկեբ» կոչը, բոլոր դեպքերում, պետք է ընկալել որպես էմոցիոնալ պոռթկում: Ընդհակառակը` միջազգային կառույցների մասնակցությունը մեր ընտրություններին պետք է հնարավորինս ընդլայնել: Քանի որ Հայաստանի հիմնական քաղաքական ուժերը ներկայացված են 5-րդ գումարման ԱԺ-ում, նրանք շատ բաների մասին կարող են պայմանավորվել: Մասնավորապես, խոսքը կարող է լինել այն մասին, որ գալիք նախագահական ընտրությունները ոչ թե վերահսկվեն, այլ հենց կազմակերպվեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից: Օրինակ` բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովների նախագահը լինի հենց այդ կառույցից, իսկ հանձնաժողովների անդամները խորհրդարանում հավասար իրավունքներով ներկայացված 6 խորհրդարանական ուժերից: ԱԺ-ն կարող է նաև օրենքներ ընդունել ընտրություն կատարած քաղաքացիների ցուցակը հրապարակելու, ընտրացուցակները ստուգելու և մաքրելու մեխանիզմների մասին, ինչպես նաև´ խստացնել պատիժները ընտրակաշաոք վերցնելու և տալու համար` դասելով դա պետության դեմ հանցագործությունների շարքին:
Բայց ամենակարևորը ընդունելն է, որ մենք առայժմ չենք կարող անցկացնել նորմալ ընտրություններ` Հայաստանում կան տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր պատրաստ են ամեն գնով նպաստել իշխանության վերարտադրությանը, ինչպես նաև հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր, ըստ էության, անտարբեր են ընտրությունների ելքի նկատմամբ: Խոստովանել ընտրություններ անցկացնելու մեր անկարողությունը ամոթ բան չէ: Չէ՞ որ մենք չենք ներմուծում, օրինակ, երդվյալ ատենակալների ինստիտուտը: Ինչո՞ւ: Որովհետև Հայաստանում «ատենակալության թեկնածու» անձանց մեծ մասը երդվելու է Աստվածաշնչի վրա` լինել արդար, և հետո դրժելու է իր երդումը»:
«Հայկական Վարկած»-ն արդեն գրել է այն մասին, որ Արաբկիր համայնքի Աղբյուր Սերոբ փողոցի 50 շենքի բնակիչներից քույրեր՝ Աիդա և Անժելիկա Հակոբյանները կատաղի արշավ են սկսել «Մեդիա Շանգալ» եզդիների միության հասարակական կազմակերպության նախագահ Ջընդի Ամարյանի դեմ, որից վերը նշված հասցեի բնակիչները պահանջում են այն տարածքը, որ տարիներ շարունակ հանդիսացել է Ջընդի Ամարյանի սեփականությունը: Մենք այս առթիվ ներկայացրել ենք բոլոր հիմնավորումներն ու փաստաթղթերը, համաձայն, որի Ամարյանը հանդիսանում է այդ տարածքի լիիրավ սեփականատերը:
Բայց թե ի՞նչ միջոցներով և ի՞նչ հիմնավորումներով են Հակոբյան քույրերը, մեկը մյուսին հերթ չտալով Ամարյանի դեմ բողոքներ ներկայացնում դատարաններ, տարբեր ատյաններ, ընդհուպ Բաղրամյան 26` նախագահական, կարելի է կռահել, քանի որ քույրերի հետևում, ըստ ճշտվող տեղեկությունների կանգնած է ԱԺ պատգամավորներից մեկի եղբայրը, որի թուրն այս օրերին աջ ու ձախ կտրում է:
Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն, Ամարյանի դեմ հետևողական բողոքների այս շարանը նաև քաղաքական ենթատեքստ է ձեռք բերել, քանի որ Տեր-Պետրոսյանի կողքին ու ՀԱԿ-ի համար միտինգներ անող քույրերը օգտագործում են նաև այն հանգամանքը, թե Ամարյանն ու նրա թիմը պայքարել են ՀՀԿ-ի հաղթանակի համար: Եւ ըստ արաբկիրցիների, դա է նաև հիմնական պատճառներից մեկը, որ Հակոբյան քույրերը, Ամարյանին համարում են (կամ գոնե սեփական շահից ելնելով ներկայացնում են), որպես քաղաքական հակառակորդ, որը որպես կշիռ ու հարգանք ունեցող մարդ, կանգնած է Հակոբյան քույրերի կոկորդին:
Չի բացառվում, որ ՀԱԿ-ն էլ իր հերթին է օգտագործում քույրերին քաղաքական դիվիդենտներ շահելու հարցում: Իսկ թե դեռ ինչքան պետք է իշխանության վարկանիշը զոհ դառնա ՀԱԿ-ի անունը օգտագործող քույրերի շանտաժներին ու մուտիլովկաներին, ցույց կտա ժամանակը: Բայց, որ երբեմն մարդիկ կորցնում են չափի զգացումը` պետությունը դարձնելով սեփական խաղալիք, այս դեպքում ակնհայտ է:
ԱՆԻ ՍՈՒԼԹԱՆՅԱՆ
«Երկիր». «Ընտրություններից անցել է մեկ շաբաթ, իսկ քաղաքական ուժերն ու մեծամասնական թեկնածուներն արդեն ծախսած գումարները սկսել են վերադարձնել: Այն, որ բաժանված ընտրակաշառքը կարճ ժամանակում կհասցնեն հետ վերադարձնել և որ տված 10 կամ 20 հազարական դրամները թանկ են նստելու ժողովրդի վրա, դրանում չենք կասկածում: Եվ այսպես, փողերը կայծակնային արգությամբ սկսել է հետ «հավաքել» պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Վերջինիս պատկանող «Երևան Սիթի»-ներում ապրանքների գները անհամեմատ թանկացել են: Աճել է հատկապես այն ապրանքների գները, որն ինքն անձամբ է ներկրում: Բնակիչները, որոնք մայիսի 6-ին վերցնում էին 10-20 հազար դրամը, արդեն զանգահարում են խմբագրություն և բողոքում, օրինակ, շաքարավազի, բանջարեղենի և այլ ապրանքատեսակների գներից: Ի դեպ, որոշ գազալցակայաններում էլ սկսել են գազը սովորականից քիչ լիցքավորել»,- գրել է թերթը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.