06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...Ոստիկանության տեղեկատվության համաձայն, Լոռու մարզի «Բագրևանդ» կոչվող հանդամասում կայծակնահարումից մահացել է Ստեփանավանի Երիտասարդական 64 շենքի 32-րդ բնակարանի բնակիչ` 1965 թ. ծնված Պարգև Ստեփանյանը:
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերում գրանցվեց մարզչական առաջին պաշտոնանկությունը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հրաժարական է տվել “Գանձասարի” գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:
Հետաքրքիր է, որ անցած մրցաշրջանում էլ առաջին պաշտոնանկությունը գրանցվել էր 7-րդ տուրից հետո: Մարզչական փոփոխությունը տեղի էր ունեցել “Բանանցում”: Առաջին շրջանում թիմի ղեկին Ստևիցա Կուզմանոսկին էր, որի գլխավորությամբ “Բանանցը” նախորդ մրցաշրջանում լրջորեն պայքարել էր չեմպիոնության համար և ի վերջո արժանացել էր արծաթե մեդալների: Սակայն հոբելյանական առաջնությունում “Բանանցը” շատ անհաջող մեկնարկեց: Մեկնարկային 7 հանդիպումներում թիմը վաստակեց ընդամենը 3 միավոր (+0=3-4, 7:13)` ցույց տալով վատագույն արդյունքն ակումբի պատմության մեջ: Ուստի հասկանալ կարելի էր “Բանանցի” ղեկավարությանը, որը հրաժարվեց Կուզմանոսկու ծառայություններից:
Իսկ ահա Աբրահամ Խաշմանյանի պաշտոնանկությունն անսպասելի էր, քանի որ “Գանձասարը” հաջող է մեկնարկել առաջնությունում` գտնվելով առաջատարների շարքում: Նրա գլխավորությամբ կապանցիները մեկնարկային 6 հանդիպումներում տոնել էին 3 հաղթանակ, 1 խաղ ավարտել էին ոչ-ոքի, կրել էին 2 պարտություն, խփել էին 7, սեփական դարպասը բաց թողել 3 գնդակ:
Անցած մրցաշրջանում գլխավորելով “Գանձասարը”, Աբրահամ Խաշմանյանն իր սաների հետ հաջողությամբ պայքարեց առաջնության մրցանակային տեղերի համար ու թիմի պատմության մեջ 2-րդ անգամ կապանցիներին բրոնզե մեդալների արժանացրեց: “Գանձասարն” առաջնության 28 հանդիպումներում տոնեց 12 հաղթանակ, 10 խաղ ավարտեց ոչ-ոքի, կրեց ընդամենը 6 պարտություն: Կապանցիները 31 գոլի հեղինակ դարձան` սեփական դարպասը բաց թողնելով ընդամենը 16 գնդակ:
Աբրահամ Խաշմանյանը “Գանձասարի” մարզչական կազմում առաջին անգամ հայտնվել էր 2007թ.: Այդ տարի մրցաշրջանի սկզբում թիմի ղեկը ստանձնեց Սուրեն Բարսեղյանը, որին օգնում էր Աբրահամ Խաշմանյանը: Թիմը հաջող սկսեց առաջնությունը` մեկնարկային 3 հանդիպումներում հաղթելով “Արարատին” (1:0) և “Ուլիսին” (2:0), գոլազուրկ ոչ-ոքի խաղալով “Կիլիկիայի” հետ: Սակայն ընտանեկան պատճառներով Սուրեն Բարսեղյանը հեռացավ “Գանձասարից”` ստանձնելով “Ուլիսի” ղեկը: 4-8-րդ տուրերում “Գանձասարի” գլխավոր մարզչի պարտականությունները կատարեց Աբրահամ Խաշմանյանը: Նրա օրոք անցկացրած 5 հանդիպումներում կապանցիները մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի, կրեցին 4 պարտություն: 9-րդ տուրից թիմի ղեկը ստանձնեց Սամվել Պետրոսյանը, որի գլխավորությամբ 2008թ. “Գանձասարն” իր պատմության մեջ առաջին անգամ բրոնզե մրցանակակիր դարձավ:
Աբրահամ Խաշմանյանը մարզչական աշխատանքի զգալի փորձ ունի: Նա մարզչական գործունեություն է ծավալել նաև “Միկայում”, “Արարատում”, “Կիլիկիայում”: “Միկան” Խաշմանյանի գլխավորությամբ 2005թ. մասնակցել է Թուրքմենբաշու գավաթի խաղարկությանը: “Արարատում” Խաշմանյանը գլխավոր մարզչի պարտականությունները կատարել է 2006թ. առաջնության 7-14-րդ տուրերում` փոխարինելով պաշտոնանկ արված Սուրեն Բարսեղյանին: Նրա օրոք արարատցիներն անցկացրած 8 հանդիպումներում վաստակեցին 10 միավոր` տոնելով 3 հաղթանակ, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի, կրելով 4 պարտություն: 2008թ. առաջնության 7-րդ տուրից Խաշմանյանը Էդուարդ Մարգարովի հետ հրավիրվեց “Կիլիկիա”` օգնելով վերջինիս, իսկ հաջորդ մրցաշրջանում ստանձնեց թիմի գլխավոր մարզչի պաշտոնը: Աբրահամ Խաշմանյանին հաջողվել էր բավականին մարտունակ թիմ կազմավորել, սակայն 2010թ. առաջնության 4-րդ տուրից հետո կրկին շատերի համար անսպասելի հրաժարական տվեց:
armsport.am
Այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 16.35-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի կամրջից քաղաքացի է ցած նետվել:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:
Առայժմ մանրամասներ հայտնի չեն:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
«Ռեալը» 2,8 մլն եվրո կստանա Քուվեյթի հետ մայիսի 16-ին կայանալիք ընկերական հանդիպման համար, հաղորդում է Marca-ն:
Գումարային պարգևատրումը և բոլոր ծախսերի փոխհատուցւմը հոգալու է Քուվեյթի էմիր Սաբահ-ալ-Ահմադը:
Հանդիպման տոմսերի արժեքը տատանվում է 150-500 եվրոյի սահմանում:
Նշենք, որ այդ հանդիպման պատճառով կիսապաշտպան Սամի Հեդիրան և Մեսութ Օզիլը ավելի ուշ կմիանան Գերմանիայի հավաքականին:
armsport.am
Քանդակագործ Արա Ալեքյանի հետ իմ զրույցը ծավալվեց արդեն ավանդական դարձած հարցերի շուրջ.
-Մտավորական մարդու Ձեր բնորոշումը
-Առաջին հերթին պարզ ու մաքուր մարդ պիտի լինի: Իսկ էդ պարզությունը մտավորականի մոտ ստեղծվում է իր աշխատանքի շնորհիվ, իր կյանքի, իր ապրած տարիների շնորհիվ: Մարդ, որ գնում է դեպի մտավորը և ձգտում է դեպի լույսը:
— Մենք ունե՞նք մտավորականություն:
-Ունենք, ուղղակի մեր մտավորականությունը մի բռունցք չի դարձել: Այսօր ցրված է, տարանջատված: Մտավորականը չի կարողանում գործող ուժ լինել, որովհետև պետությունը չի հովանավորում մտավորականներին: Ավելին` մտավորականությանը անկյուն են կանգնեցրել և ստիպում են սպասել ու լռել: Մտավորական մարդիկ իրենց տանը ոսկիներ չունեն, որ դրանով ստեղծեն իրենց մշակույթը, նստում և սպասում են` պետությունը օգնի, որ իրենց գաղափարները, եղածը շաղ տան ժողովրդի մեջ, լուսավորեն: Ով մեծ հզորություն կամ ուժ ունի, կռվում է մենակ, ինչպես Փարաջանովը, Վիսոցկին, որ գնում էին հոսանքին հակառակ: Բայց ինչքա՞ն կարելի է կռվել:
-Ի՞նչը կարող է միավորել մտավորականներին:
-Թվում է միություններ են ստեղծվել, բայց ես դրանց չեմ հավատում: Միավորվելը, ըստ իս, ժամանակի հետ է կապված: Հիմա վատ ժամանակներ են: Ամեն ինչ ունի իր ժամանակը, և երբ կգա ճիշտ ժամանակը` մտավորականները դուրս կգան ու կմիավորվեն: Մտավորականությունը քնած չի: Երբ ծայրահեղ վիճակներ են լինում երկրի համար մտավորականները միավորվում են, արթնանում են: Ցավոք, հիմա պասիվ վիճակում են, քաշվել են մի կողմ և դիտում են, թե ինչպե՞ս են մեր երկիրը քանդում: Ոմանք էլ գրում, հայհոյում են, բայց մնում են անպատասխան: Անուժ են, որովհետև միասնական չեն, իսկ մեր միասնությունը կոտրեցին այն ժամանակ, երբ միասին գոռում էինք Միացու’մ: Այն ժամանակ մտավորականը կար, նրա կողքին ժողովուրդն էր կանգնած:
-Ին՞չը կոտրեց միասնականությունը:
-Մեր միջից դուրս եկավ չակերտավոր մտավորականների մի խումբ, ստեղծեց միապետություն և սկսեց թալանել երկիրը: Էն մտավորականները, որոնք մաքուր ու ազնիվ էին, էդ պահին հետ կանգնեցին, որովհետև թալանել չէին կարող: Բայց շատ – շատերը այդ շարժման հետ դարձան լիդերներ, ու այնպիսի բաներ արեցին, որ ալան – թալանը դարձավ սովորական բան: Ու այդ մարդիկ այսօր ուզում են նախկին ղեկավարությանը հետ բերել: Ոչինչ չի փոխվում, որովհետև չկա պատժելիություն:
-Ին՞չն է տարանջատում մտավորականությանը
-Ես դա կապում եմ քաղաքականության հետ: Այսօր երևի շատ մարդիկ հատուկ նստած աշխատում են դրա վրա, որ հենց մտավորականները չհամախմբվեն, ուժ չդառնան, որովհետև լավ գիտեն, թէ մտավորականությունը ինչ կարող է անել: Ոմանց կաշառում են, ոմանց ներառում են իրենց շարքերը, իրենց կուսակցությունների մեջ, միայն թե` լռեն: Եթե մտավորականները համախմբվեին, կլինեին զորեղ ուժ:
-Հավատու՞մ եք, որ կգա համախմբման ժամանակները:
-Ինչքան էլ ուզենան խանգարել, չեն կարող: Թեև մեր սերունդը կոտրված է, ես հավատում եմ, որ ներկա սերունդը, որը նոր միս ու արյունով է, մեծ ներուժով, դուրս է գալու, պայքարելու է: Երբ դուրս գա, մենք էլ կմիանանք: Ժամանակ է պետք:
-Ին՞չ հասարակական պահանջ է դրված մտավորական մարդու առջև:
-Մեր հասարակությունը հիմա քնած վիճակում է: Սովորական քաղաքացու, մեծ մասսաների սոցիալական վիճակը այնքան վատ է, որ ժամանակ չունի մտածելու ոնց անի, որ երկիրը փոխվի: Չի կարողանում, որովհետև ամեն մեկը յուրովի իրեն մենակ է զգում: Չկա միասնության գաղափարը: Դա է պատճառը, որ մտավորականությունը մեն- մենակ քայլում է օպերայի հրապարակում: Թերթերում գրում է` բանի տեղ չեն դնում, գոռում է` բանի տեղ չեն դնում, որովհետև հասարակությունը հուսահատված է: Ոչ միայն չի հավատում, այլև համոզված է, որ մեր ներկա ղեկավարության վրա ոչինչ չի ազդելու, և ոչ էլ նոր եկողներների վրա է ազդելու:
-Ո՞րն է մտավորականի տեղը:
-Մեր մտավորականությունը մասնատված է, տարբեր թևերի, կուսակցությունների մեջ: Մեզ պետք չեն հեղաշրջումներ, որովհետև հասկացել ենք, որ ժողովրդին դրանք օգուտ չեն, միայն նպաստում են պաշտոնափոխությանը, օգուտ են այն մարդկանց, ովքեր դրա մեջ շահ ունեն: Այսօր պարզ երևում է, թե մեր քաղաքականությունը մեզ ուր է տանում: Ժողովուրդը պետք է ուշքի գա, պիտի հասկանա, որ չի կարելի այդքան համբերել: Մեզ միշտ ասում են, որ հայերից համբերատար ժողովուրդ չկա, բայց համբերությունն էլ պիտի ոչխարի համբերություն չլինի:
-Ին՞չն է Ձեզ ամենից առավել անհանգստացնում մեր երկրում:
-Շատ բաներ կան խանգարող: Երբ միացնում եմ Հ 2-ն ու լսում ռաբիսների կլկլոցը, միացնում եմ Հ1-ը և այսպես կոչված աստղերի կլկլոցները, նյարդայնանում եմ: Այդ պահերին ես ինձ դժբախտ եմ զգում, մտածում եմ, որ լսողները շատ են: Եթե այդպես է, ես մեխանիկորեն մենակ մարդ եմ դառնում, ու ինձ իմ տեղում չեմ զգում: Իմ ուզածը մեծ բան չէ` մաքուր երաժշտություն, մաքուր արվեստ, բայց դա չկա: Մարդկանց դաստիարակող ֆիլմեր չկան, ամենուրեք շոուներ են: Հոգնել ենք սերիալից: Մեղք է մեր ժողովուրդը: Ասում են, թե դա ժողովուրդն է ուզում, բայց դա այդպես չէ, որովհետև ինչ տալիս են ժողովրդին, այն էլ ուտում է: Ինձ անհանգստացնում է, որ կործանման ենք գնում: Գնում ենք ոչ թէ առաջ, այլ հետ: Նույնիսկ տեղում էլ չենք դոփում: Անգամ ռաբիսի մեջ էլ առաջ չէնք գնում, որովհետև առաջվա ռաբիսը գոնե լսվում էր, հոգով էին երգում: Այնքան ենք հետ գնացել, որ էլ տեղ չկա: Ժողովուրդը կարոտ է լավ ստեղծագործության, բայց ամեն ժամ անճաշակությունն են առաջարկում: Ես էլ եմ հոգնել սպասելուց, ժողովրդի համբերատարությունից: Սպասում եմ, որ ինչ որ բան փոխվի: Թեև պատմությունը ցույց է տալիս, որ փոխվելուց էլ ավելի վատն է գալիս: Նույնիսկ փոփոխությունից ենք վախենում: Հիասթափվում ենք:
-Մի՞թե Արա Ալեքյանը հիասթափված է:
-Ոչ, ես հիասթափված չեմ: Ես ստեղծել եմ իմ մաքուր աշխարհը և թույլ չեմ տա որևէ մեկին այն կեղտոտել: Ես կուզեյի ամեն մարդ իր մաքուր աշխարհը ստեղծեր: Ոչ թէ պարփակվելու, այլ իրար հետ շփվելու, իրար տեղ տալու նպատակով: Կուզեյի յուրաքանչյուրը հասկանար, որ ինքը էս կյանքում անտեղի չի ծնվել, այլ ինչ որ նպատակով է աշխարհ եկել: Եթե մարդը դա հասկանա, կանի իր սիրած աշխատանքը, մի մաքուր գործ կանի այս աշխարհում, նոր կհեռանա: Գոնե մի փոքր մաքուր բան անելով էս աշխարհը հրաշալի կդարձնի:
-Ին՞չ երազանքներ ունի Արա Ալեքյանը:
-Ուզում եմ ամեն մեկս յուրովի սիրենք մեր երկիրը: Հասարակ բաներ եմ երազում` տարրական կուլտուրա` թուղթ չթափենք գետնին, սիգարետ չգցենք: Դրանք պրիմիտիվ բաներ են, որոնք, չգիտես ինչու, դրսում` ուրիշի երկրում, պահպանում ենք: Պիտի գիտակցենք, որ տան , երբ դուռը բացում ենք, դուրսն էլ է մերը: Չունենք մեր հողի, տիրոջ զգացում: Պետք չէ հողը կտրտել, այն բոլորինս է, ամբողջ Հայաստանը մերն է: Կուզեյի ժողովրդի հոգեբանությունը փոխվեր: Միշտ հիշում ենք մեր հին մշակույթը, Մատենադարանը, բայց չենք մտածում, թե ին±չ ենք այսօր անում, ինչո±վ ենք ապրում: Ավելի լավ է դաստիարակենք մեր երեխաներին, ուշադրություն դարձնենք դպրոցներին, ոչ թէ «կարգին տղերքով» դաստիարակվեն: Այսպես որ շարունակ ամեն բան աղավաղվի, վախենամ թէ մեր լեզուն էլ կորցնենք: Եթե 7 տարեկան երեխան նմանակում է հեռուստատեսային «շոլուխչիներին» ձայնագրում և նույնիսկ դպրոցում կրկնօրինակում է, կարծում եք այդ երեխան 20 տարի հետո լա±վն է լինելու: Կասկածում եմ, որ մեր երեխաները, որոնք առավոտից երեկո «կարգին» ֆիլմեր, «կարգին» երաժշտություն են լսում, վաղը մյուս օրը բարձր ինտելեկտով կարգին բան կստեղծեն: Որովհետև այն ինչ լսում են, բոլորովին էլ կարգին չեն, ավելին` մեզ օտար են:
-Ո՞ր քանդակներն են Երևանում Ձեզ դուր գալիս:
— Ինձ դուր է գալիս Թամանյանի արձանը, Քոչարի գործերը, որոնք մեծ արժեքներ են մեր ազգի համար, նաև Արա Հարությունյանի գործերը:
— Իսկ ո՞րը դուր չի գալիս:
— Այնքան կան: Կարող է մեկինը ասեմ, մյուսը նեղանա: Երևանը, Գյումրին գերեզմանոցի է նմանվում, ահավոր վատ քանդակներ կան: Քանդակը պիտի բավականություն պարգևի: Քանդակը հուշարձան չէ, գերեզմանաքար չէ:
— Ու՞մ քանդակը կուզեյիք կանգնեցնել:
— Ես Փարաջանովի փոքր քանդակն եմ արել, բայց ուզում եմ մեծը քանդակել:
— Իսկ Հանրապետության հրապարակը թափուր մնաց…
— Ոչ: Բավական է ասենք մենք պատմա-մշակույթային ազգ ենք: Պետք է պատմությունը հանգիստ թողնել: Այսօր ժամանակակից տեխնիկայի դար է և պետք չէ, որ պարփակվենք, բավարարվենք միայն մեր արմատներով ու նահապետներով: Մարդիկ հոգնել են հուշահամալիրներից:
— Իսկ մեր ավանդույթների հետ ինչպե՞ս վարվենք:
— Ավանդույթներ կան, որ պետք է պահպանել, որովհետև դրանք մեր ազգի գույնն են, բայց պետք է ներկայացնել նոր ձևերի մեջ, նոր ֆորմաներով: Հնի վրա պետք է նորը ստեղծել:
— Խոսք ուղղված մեր հայ մտավորականներին:
— Տեղեր կան, որտեղ մեր մտավորականները` ելնելով սոցիալական վիճակից, դրամ վաստակելու համար լռում են, կուլ են գնում: Խնդրում եմ, եթե գնում եք այդ քայլին, նստեք ու մտածեք, որ վերջին հաշվով դուք սովորական մահկանացու չեք, Ձեր ամեն մի քայլը հաշված է, ամեն ինչը Ձեր ճակատին գրված է, վաղը մարդիկ տեսնելու և կարդալու են: Ուզում եմ, որքան հնարավոր է մտավորականը իրեն մաքուր պահի, հանուն փողի կուլ չգնա ինտրիգների: Ցավոք, շատերը կուլ են գնում, հրաշալի դերասաններ խաղում են ցածորակ ֆիլմերում:
— Կա՞ մի բան, որ չասել չեք կարող:
-Չեմ ընդունում անազնվությունը, անտարբերությունը: Ինձ զայրացնում է քաղաքի աղտոտությունը, ժողովրդի ցածր կուլտուրան: Ինչու± պիտի մեր հին ազգը, որն այդպիսի հզոր մշակույթ է ունեցել, այսօր զուրկ լինի տարրական կուլտուրայից: Ուրեմն ինչ որ տեղ, ինչ որ մի հատվածում ճիշտ չենք ապրել, որ հասել ենք այս օրվան: Ուզում եմ, որ մեր ժողովուրդը շուտ ուշքի գա, նայի իր գնացած ճանապարհին ու դուրս գա էդ ծուռ ճամփից: Մենք ճանապարհ ենք գնում, որը մերը չէ:
-Արա Ալեքյանի խրատը այսօրվա հուսալի երիտասարդներին:
-Մեր արյան մեջ նստած է ազնվությունը, փոթորկուն արյան բուռն խառնվածքը։ Կուզենայի, որ այդ բնական էներգիան մեր երիտասարդները օգտագործեն ի բարին, դրական լիցքեր տային, դրականը վերցնեյին: Շատ հաճախ այդ էներգիան բացասաբար են օգտագործում: Ի վերջո, ով ինչ ցանում է, այն էլ հնձում է:
Կարինե Ջանջուղազյան
Հ.Գ.Երեկ Աշոտ Մանուչարյանը ասուլիսում ասաց, թե մեր մտավորականները փնտրտուքի մեջ են: Հարցազրույցների շարքը, որ մոտ մեկ տարի առաջ «Հայկական Վարկածում» արել է դերասանուհի, ճշմարիտ մտավորական Կարինե Ջանջուղազյանը, փորձ է հստակեցնելու մտավորականի դերը, տեղը, պահանջն ու պարտավորությունը երկրի հանդեպ:
Սամվել Ալեքսանյանը հաջորդ երկուշաբթի ընտրություններում հաղթելու առիթով, իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանում քեֆ է անելու: Նա մի քանի քեֆեր ունի անելու, քանի որ ԱԺ պատգամավոր դարձան առաջադրված գրեթե բոլոր ապարանցիները:
Սակայն հետաքրքիր է, որ քեֆ անելու ու հարյուրավոր մարդկանց հյուրասիրելու պատրաստ գործարարը հենց ընտրությունների շեմին առանց երկմտելու թույլ տվեց կրճատել Սևանի հացի գործարանի իր ենթակայությամբ գործող մասնաճյուղերի հացթուխների աշխատած 15 ական դրամը: Չնայած բոլորին նախապես զգուշացրել են, թե` «Ձեր ձայնը տալու եք «Հանրապետականին»», բայց Մայիսի 6-ից մի քանի օր առաջ մեկ պարկ ալյուրից հաց ստանալու դիմաց վճարվող 215 դրամը, դարձել է 200 դրամ: Եղել են նաև գնային այլ փոփոխություններ կախված հացի տեսականուց:
Կարծում ենք մեկնաբանություններն ավելորդ են:
«Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադամի ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Ժոել Լը Մորզելեկն այսօր իր առաքելության ավարտին, պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալով»: Կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի զարգացման գործում ունեցած ավանդի համար պարգևը հանձնել է նախարար Արմեն Աշոտյանը:
«Ֆրանսիական համալսարանը տիկին ժոել Լը Մորզելեկի ղեկավարման օրոք նույնպես ապրել է Հայաստանի հետ միասին՝ Հայաստանի կրթական համակարգին օգնելով և կիսելով նույն խնդիրները: Այս ընթացքում իրականացվել են մի շարք լավ ծրագրեր, և շարունակելով համալսարանի լավագույն ավանդույթները՝ բուհը թևակոխել է զարգացման նոր փուլ»,- ասել է Աշոտյանը:
Ռեկտորը շնորհակալություն է հայտնել. «Աշխատելով Հայաստանում՝ ես բացահայտել եմ Հայաստանի ողջ մշակույթը և հեռանում եմ մեծ հիշողություններով: Հայաստանն այն երկիրն է, որտեղ մեկ անգամ ոտք ես դնում, այլևս չես կարող չվերադառնալ: Որպես ռեկտոր՝ ես փորձել եմ միշտ ի կատար ածել, հարգել, պաշտպանել ՀՀ օրենսդրության պահանջները»:
Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: Այս մասին տեղեկացնում է ԿԳՆ:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է football.ua-ի կողմից կազմված Ուկրաինայի առաջնության 30-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
Մխիթարյանը խորհրդանշական հավաքականում «Շախտյորի» միակ ներկայացուցիչն է:
Հիշեցնենք, որ վերջին տուրում «Շախտյորը» 3:0 հաշվով հաղթեց «Ալեքսանդրիային», իսկ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ ու երկու գոլային փոխանցում կատարեց:
Այս հաղթանակից հետո «հանքափորները» նվաճեցին չեմպիոնի կոչումը:
armsport.am
Գեղարքունիքի մարզում միայն նպաստների բախշման մասով, դեռևս տարեվերջին Վերահսկիչ պալատն արձանագրել էր 61, 2 միլիոն դրամի չարաշահում, որից 31,2 միլիոնը ենթակա է վերադարձման: Միայն Սևան քաղաքում չարաշահումները կազմվել է 2 միլիոն 565 հազար դրամ:
Սևան մեր այցի պահին սոցիալական ծառայության կամ ինչպես ընդունված է ասել «Փարոսի» պետ Լյովա Պողոսյանը ԱԺ ընտրությունների հետ կապված արձակուրդում էր: ԲՀԿ –ական Լյովա Պողոսյանը ակտիվորեն զբաղվում էր քարոզչությամբ: Ի դեպ նա Գեղարքունիքի մարզպետ ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանի հորեղբոր որդին է:
Պողոսյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, պատճառաբանելով արձակուրդը: Փոխարենը` պատասխանել հանձնարարեց գլխավոր մասնագետ Արմինե Նազարյանին: Նա դժգոհեց, որ դա իր լիազորությունը չէ, բայց պատասխանեց.
«Ստուգումը կատարվել է նոյեմբեր ամսին, հետգանձման խնդիր է բացվել արդարադատության խորհուրդը որոշակի գումար մարված է համարել, որոշակի գումար քաղաքացիների կողմից հետ է վերադարձվել: Ես տեղեկատվություն ունեմ, գիտեմ, բայց հարկ չեմ համարում պատասխանել, քանի որ ստուգումը հիմա չի կատարվել, ստուգումը կատարվել է անցյալ տարվա վերջում», — ասաց Նազարյանը, հետո որոշեց այնուամենայնիվ ցույց տալ փաստաթուղթ, որտեղ նշված էր.«Սևան ՍԾՏԳ-ին կից սոց.աջակցության խորհրդի 09.11.2011թիվ 11 նիստում որոշվել է1985000 դրամ գումարը համարվել մարված, իսկ 543000 դրամը ամբողջությամբ հետ է մուծվել պետբյուջե»:
Ըստ Նազարյանի պարզաբանման, չարաշահումը տեղի է ունեցել, քանի որ սխալ տեղեկատվություն է ներկայացվել բնակիչների կողմից: Ու հիմա այն բնակիչները որոնք սխալ տեղեկություններ են ներկայացրել իրենց սոցիալական վիճակի մասին, պետք է վերադարձնեն գումարը:
«Ես տամ մեր դիմում -հայտարարագրերը դուք ծանոթացեք. Քաղաքացին, երբ ներկայացնում է փաստաթղթերը ինքն է ստորագրում հայտարարագրի տակ որտեղ նշված է, որ սխալ տեղեկատվություն ներկայացվելու դեպքում նպաստի վճարումը դադարեցվում է վեց ամիս ժամկետով և նպաստի ավել ստացած գումարները ենթակա են հետ վերադրաձման: Բնակիչներն անցյալ տարվա վերջում, արդեն իսկ վերադարձրել են այդ գումարները:
Հարցին, թե` ինչպես պիտի բնակիչը, որը, եթե նույնիսկ խաբել է հետ վերադարձնի գումարը, երբ նա անապահով է, ու գումարն էլ մեծ թիվ չի կազմում, որ հասցրած չլինի ծախսել, Նազարյանն ասաց .«Դա օրենքի շրջանակումա, դա ես չեմ կարող պատասխանել»:
Վճարված կտրոնները մենք չկարողացանք տեսնել, քանի որ ըստ գլխավոր մասնագետի դրանք պարոն Պողոսյանի մոտ էր պահված: Մենք չենք էլ կասկածում, որ կտրոններ կան ու գումարը հետ մուտք է արվել պետբյուջե, սակայն ո՞ւմ կողմից: Սա է խնդիրը: Բացի դա, գումարի մի մասն էլ զիջվել է.
«2009 թվականի հուլիսի 723 որոշման սոցծառայություններին կից գործում է սոցիալական աջակցության խորհուրդ, բոլոր անապահով ընտանիքներին, իսկ անապահով են «Փարոս» ստացող ընտանիքները, մինչև վերջին ամսվա ստացած նպաստի վեցապատիկը, աջակցության խորհուրդը ուսումնասիրության արդյունքում կարողանում է զիջել` մարված համարել, իսկ մնացած գումարը, եթե մարդը վեց ամսից ավել գումար է ստացել ենթակա է հետ վերադարձման: Քաղաքացու հետ կապվում է ժամանակացույց կամ քաղաքացին գումարը միանվագ հետ է վերադարձնում», — պարզաբանեց Նազարյանը նշելով`« Ցուցակը հիմա իմ մոտ չի»:
Իրենց տեսուչների թերացումը կամ շահագռգիռ լինելը Նազարյանը չընդունեց. «Մենք ունենք 2000 նպաստառու: Մեզ դիմում են 4-5 հազար ընտանիքներ, եթե յուրաքանչյուր տեսուչը տվյալ ընտանիք գնա երկու երեք անգամ……….Տեսուչն իրավասություն չունի ստուգելու գյուղապետի տված տեղեկանքը»:
Հետաքրքիր է, ե՞րբ է պատահել, որ մարդիկ առանց ստուգումների, միայն գյուղապետի տված տեղեկանքով դառնում են նպաստառու: Սևանում մեր հարցումների արդյունքում չգտնվեց մի այդպիսի նպաստառու ընտանիք, նրանք չէին լսել նաև գումարի հետ վերադարձի պահանջի մասին: Նաև չգիտեին, որևէ գյուղապետ, որ պատժվել է կեղծ տեղեկանք տալու համար:
Արդյո՞ք այն պատասխանատուների թեթև ձեռքով, որով օդից նպաստներ են գրվել, այդպես էլ հենց իրենց կողմից չեն վերադարձվել գումարը, երբ բացահայտվել է իրողությունը:
Հ.Գ. Ի դեպ սևանցիները պատմում էին Հուսիկ անունով տեսուչի մասին, որը աշխատանքի շատ հետաքրքիր մեթոդ է մշակել. Նա նպաստ տալիս է պայմանով` մեկ ամիս քեզ, մեկ ամիս ինձ, սկզբունքով:
Բոսնիայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում հայ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը կրեց առաջին պարտությունը:
7-րդ տուրում Մելքումյանը սպիտակներով զիջեց Եվգենի Պոստնիին (Իսրայել):
Այս պարտությունից հետո էլ հայ շախմատիստը 5.5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.