18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...«Հայկական Վարկած» -ի ընթերցողները օրերս մտահոգություն էին հայտնել, թե, ճիշտ է, Երևանը վերջերս գեղեցկացել է հարմարավետ նստարաններով, սակայն որևէ տեղեկություն, թե որ կազմակերպության ենք պարտական դրա համար, և արդյո՞ք այդ աշխատանքը կատարելու համար եղել է մրցույթ, թե ոչ, մութ է մնացել:
Մենք այս հարցն ուղղեցինք քաղաքապետարանին, որտեղից էլ ստացանք հետևյալ պատասխանը.
Մայրաքաղաքում տեղադրվող նոր նստարանները, ինչպես նաև նոր տիպի աղբամաններն ու արգելափակոցները, պատրաստվում են «Նիկոլ Դուման» ԱԿ–ում և ձեռք են բերվել «Երևան» հիմնադրամի միջոցներով։ Ձեռքբերման համար, համաձայն պայմանագրի, հիմնադրամից տրամադրվել է 150 մլն դրամ։
Ի լրումն այս տեղեկության քաղաքապետարանից պարզաբանեցին, որ հիմնադրամը մրցույթներ չի անցկացնում: Առաջարկը եղել է «Նիկոլ Դուման» ԱԿ-ի կողմից և քաղաքապետարանը հավանություն է տվել:
Տեղեկացնենք, որ «Նիկոր Դուման» ԱԿ-ն ղեկավարում է քաղաքաշինության նախարարի նախկին տեղակալ, ԱԺ ընտրություններում թիվ 12 ընտրատարածում մեծամասնական ընտրակարգով առաջադրված, ՀՅԴ անդամ Կառլեն Գևորգյանը:
Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում ձևավորված 40 քննակենտրոններում այսօր տեղի ունեցան հայոց լեզվի և հայ գրականությյան պետական միասնական քննությունները։ Երևանում քննությունն այսօր ընթանում էր 14 քննակենտրոններում, Արցախում՝ 8, մյուս մարզերում, ըստ դիմորդների թվի, մինչև 3։
Հայոց լեզու և հայ գրականություն առարկայից միասնական քննություն հանձնելու համար այս տարի հայտ է ներկայացրել 11792 դիմորդ։ Հիշեցնենք, որ քննւթյունների ավարտից մեկ ժամ հետո Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքում ` www.atc. am և www.gtk.am կայքում կտեղադրվեն թեստերի տարբերակները` իրենց ճիշտ պատասխաններով:
Ի դեպ, այս տարի դիմորդների թիվը 18105 է, ինչը փոքր ինչ ավելի է, քան 2010թ., երբ քննություններին մասնակցելու դիմում-հայտ էր ներկայացրել 17656 դիմորդ։ Ամենաշատ դիմում հայտ՝ 11792, ներկայացվել է հայոց լեզու և հայ գրականություն առակայից քննություն հանձնելու համար։ 2010թ. այդ թիվը եղել է 11138:
Նալբանդյան 106-ի շրջակա շենքերի՝ Թումանյան, Նալբանդյան, Սայաթ-Նովա պողոտայի և Ավագ Պետրոսյան փողոցների մի խումբ բնակիչներ բաց նամակ են հղել, ուղղված ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին.
Հարգելի պարոն Աբրահամյան
Թույլ տվեք շնորհավորել ձեզ ԱԺ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Խորհրդարանում դուք նշեցիք, որ արդարությունը չի մեռնում: Ձեր այս համոզմունքից ոգևորված, դիմում ենք Ձեզ` մեզ հուզող խնդրում ևս արդարության հաղթանակի գործում Ձեր աջակցության ակնկալիքով:
Թեև բազմիցս հերքել եք Նալբանդյան 106/1 հասցեում նախատեսվող էլիտար կառուցապատման ծրագրին Ձեր առնչության փաստը, սակայն այս մասին լուրերը շարունակում են համառորեն շրջանառվել: Դրանց համար հիմք դարձավ նաև այն հանգամանքը, որ ամիսներ շարունակ տևած դադարից հետո շինարարության նախապատրաստման աշխատանքները վերսկսվեցին` ԱԺ նախագահի պաշտոնում Ձեր թեկնածության առաջադրման մասին տեղեկությունները տարածվելուց անմիջապես հետո: Այս ակտիվացման արդյունքում հատվեցին մոտ երկու տասնյակ կենսունակ ծառեր, առանց հաստատված նախագծի առկայության սկսվեցին շենքի հիմքի փորման աշխատանքները:
Թեև որպես տարածքի սեփականատեր և կառուցապատող է հանդես գալիս մոսկվաբնակ գործարար Գևորգ Մարդանյանը, կասկած չի հարուցում այն փաստը, որ Երևանի կենտրոնում նման տարածք ձեռք բերելու համար ցանկացած գործարար պետք է, որ օգտվի ներքին հզոր աջակցությունից, ինչը ևս հիմք է տալիս Ձեզ վարկաբեկող լուրերի տարածման համար:
Պարոն Աբրահամյան, մենք` հարակից շենքերի բնակիչներս, հիմք չունենք չհավատալու Ձեզ նման համբավ ունեցող պետական գործչի հայտարարույթուններին: Սակայն կարծում ենք, որ չար լեզուները լռեցնելու ամենակարճ ճանապարհը կլինի Ձեր աջակցությունը մեզ հուզող հարցի լուծմանը:
Երկրորդ տարին է պայքարելով մեր երեխաների անվտանգ և առողջ կենսամիջավայրի համար, մենք անընդհատ բախվում ենք այս հարցը լուծելու իրավասություն ունեցող պետական մարմինների անտարբերությանը:
Մինչդեռ ցանկության դեպքում հարցը կարելի է լուծել` հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի շահերը: Մենք առաջարկում ենք վերականգնել քանդված մանկապարտեզը և ևս 1-2 հարկ կառուցել` բակում առկա մասնավոր տների բնակիչների համար: Մնացած տարածքը հարկ է վերադարձնել հանրությանը և այստեղ հանգստի գոտի ստեղծել: Ինչ վերաբերում է տարածքի սեփականատիրոջ կամ սեփականատերերի ֆինանսական կորուստներին, ապա կարծում ենք, որ պատկան մարմինները կարող են դրանք փոխհատուցել `մայրաքաղաքի փոքր կենտրոնից դուրս նրանց համարժեք տարածք տրամադրելով:
Սա համահունչ կլինի նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի այն խոստմանը, որ քաղաքաշինական խոշոր բոլոր նախագծերը և այս ուղղությամբ կատարվող ներդրումները Կենտրոնից տեղափոխվելու են վարչական այլ շրջաններ:
Անսալով երկրի նախագահի կողմից ղեկավարվող կուսակցության կարգախոսին, մենք հավատում ենք այն դրական փոփոխություններին, որոնց պարագայում հասարակության շահը իսկապես գերակա կդառնա և կգերադասվի խոշոր բիզնեսի շահերից:
Գագիկ Բեգլարյանի գործադիրում լինելու հարցը մնում է օրակարգային.
«Ըստ նախագահականին մոտ կանգնած աղբյուրի` նա կստանձնի տարածքային կառավարման նախարարի պաշտոնը: Գուցե սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ փոխվարչապետի պաշտոնն առանձնացվել է որպես առանձին կառույց: Հիշեցնենք, որ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում Գագիկ Բեգլարյանին նշանակելու մասին խոսակցությունները շրջանառվում էին դեռեւս խորհրդարանական ընտրություններից առաջ»,- գրում է «Իրատես de facto» թերթը:
Երևանում աղբի վերամշակման ճանապարհով այլընտրանքային էներգիայի ստացման հնարավորությունների, ինչպես նաև համապատասխան գործարանի կառուցման հետ կապված առաջարկություններ են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` Չեխիայի Առևտրի պալատի նախագաh Պյոտր Կուզելի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել նաև ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և կիսելով իր տպավորությունները Երևանի մասին` Պյոտր Կուզելը քաղաքապետին է փոխանցել Պրահայի քաղաքապետի ողջույններն ու նրա անունից Չեխիայի մայրաքաղաք այցելելու հրավերը:
Տարոն Մարգարյանը բարձր գնահատելով հայ-չեխական հարաբերություններն ու առևտրատնտեսական կապերը` ընդգծել է փոխգործակցության խթանմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:
Չեխական կողմը պատրաստակամություն է հայտնել համագործակցության եզրեր քննարկել քաղաքային ենթակառուվածքներում տարբեր ծրագրերի շուրջ, առանձնացնելով հասարակական տրասպորտի ոլորտում հնարավոր փոխգործակցության հեռանկարները:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ աշխատանքային համատեղ խմբի կողմից կքննարկվեն ներկայացվող առաջարկները և հավաստիացրել, որ քաղաքապետարանը պատրաստ է աջակցել և իր լիազորությունների շրջանակում ընդառաջել, որպեսզի հավանության արժանացած ծրագրերը կյանքի կոչվեն:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը քիչ առաջ ավարտել է իր հանդիպումը Հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: ԱՄՆ պետքարտուղարը մրցանակներ է հանձնել հայաստանյան քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչների, ովքեր ակտիվ նախաձեռնություններ են ցուցաբերել:
Մասնավորաբար, ԱՄՆ պետքարտուղարից պարգևներ են ստացել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն՝ իբրև իրավապաշտպան, լրագրող Ծովինար Նազարյանը՝ խիզախ կին, որը բանակում զոհված եղբոր իրավունքներն է առաջ տանում, բնապահպանական մրցանակ է ստացել Թեղուտի խումբը, նաև՝ Երևանի փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը, որի գործառույթը ոստիկանությունում բարեփոխումների աշխատանքներ իրականացնելն է:
Այս առթիվ հանգամանալի տեղեկատվություն է տարածել ՀՀ — ում ԱՄՆ դեսպանությունը.
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ներկա գտնվեց ԱՄՆ դեսպանության, «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության, Մեծ Բրիտանիայի դեսպանության, ԵԱՀԿ և ԵՄ գրասենյակների կողմից կազմակերպված համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման արարողությանը, որով մեծարվում էին այն անհատները, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, հաշվետու կառավարման ու ազատ խոսքի խթանման դիրքերից: Պետքարտուղար Քլինթոնը իր խոսքը հղեց միջոցառման մասնակիցներին և առանձին հանդիպում ունեցավ մրցանակներ ստացած անձանց հետ: Համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման այս միջոցառումը միջազգային կառույցների առաջին համատեղ նախաձեռնությունն էր` ուղղված Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում քաղաքացիական ակտիվիստների, պետական պաշտոնյաների ու ԶԼՄ ներկայացուցիչների ներդրումների ներկայացմանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պետական պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Միջոցառումը բացեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջաթինդեր Չիման`Արթուր Սաքունցին հանձնելով «Ազատության պաշտպանի» մրցանակը: «Արթուր պաշտպանում է բոլոր փոքրամասնություններին, հատկապես նրանց, ովքեր անհանդուրժողականության թիրախ են դառնում, ինչպիսիք են` էթնիկ, կրոնական և սեռական փոքրամասնությունները: Նա չի վախենում արտահայտել այնպիսի դիրքորոշումներ, որոնք համընդհանուր հավանության չեն արժանանա. Նա մշտապես աշխատում է Հայաստանում հանդուրժողականությունն առավել մեծացնելու ուղղությամբ»:
«Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության ղեկավար Ալեքս Սարդարը զինվորական բարեփոխումներին ուղղված աշխատանքների համար Ծովինար Նազարյանին հանձնեց «Խիզախ կին» մրցանակը: «Ծովինարը կարող է հպարտանալ, որ դերակատարում է ունեցել զինված ուժերի բարեփոխումները խրախուսելու հարցում, ինչն էլ կհանգեցնի Հայաստանում առավել ժամանակակից, արդյունավետ ու մարդասիրական ուժեր ունենալուն», – ասաց Ալեքս Սարդարը:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվզը ոստիկանության բարեփոխումներում, հատկապես` ոստիկանության կրթական համակարգի դրական տեղաշարժերում ունեցած դերակատարման համար մրցանակ հանձնեց փոխոստիկանապետ գեներալ-մայոր Արթուր Օսիկյանին: «Թափանցիկ, հաշվետու ոստիկանություն, որը ծառայում է Հայաստանի քաղաքացուն, նման ոստիկանության հիմք է օգնում դնել Արթուր Օսիկյանը», – ասաց դեսպան Էյվզը:
ԶԼՄ-ների գերազանցության մրցանակը Epress.am-ի խմբագիրներ Սոնյա Ապրեսովային, Յուրի Մանվելյանին և Արմեն Մելիքբեկյանին հանձնելով` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սորոկինը գովեստի խոսքեր ասաց նրանց` արդարացի ու հավասարակշռված լուսաբանումների ու մարդու իրավունքներին վերաբերող հարցերը ուշադրության կենտրոնում պահելու համար: Դեսպան Սորոկինը նշեց. «Մարդու իրավունքներին վերաբերող հարցերի լուսաբանումը Epress-ի կողմից կարևոր նշանակություն ունի հասարակության իրազեկման ու հանրային բանավեճի ձևավորման համար: Այս կարգի լրատվության ապահովումը կարևոր բաղադրիչ է Հայաստանի ժողովրդավարական զարգացումներում»:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Թրայան Հրիստեան Հայաստանում բնության պահպանությանն ուղղված քարոզչության համար մրցանակ հանձնեց բնապահպան-ակտիվիստներ Ապրես Զոհրաբյանին, Եղիա Ներսիսյանին, Գոռ Հակոբյանին, Մարի Խաչատրյանին և Ռուզաննա Գրիգորյանին: «Քաղաքացիական ակտիվիստների նվիրումի և վճռականության շնորհիվ է, որ տարվա ընթացքում եղան կարևոր բնապահպանական հաղթանակներ: Այս մրցանակը ոչ միայն կատարված աշխատանքի համար է, այլ նաև Հայաստանում նրանց հետագա աշխատանքների խրախուսման համար», – ասաց դեսպան Հրիստեան:
Հայաստանում 2011թվականին գործել է 10 մանկատուն, որտեղ տարեսկզբին պահվել է 1102 երեխա, տարեվերջում` 1115:
Թվով 7 մանկատուն գործում է պետական կարգավիճակում (3-ը` ք.Երևանում, 1- ական` ՀՀ Արարատի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում), 3-ը` ոչ պետական (Երևանում, Կոտայքի և Շիրակի մարզերում):
Երեխաներից 466-ը հաշմանդամ են, 293-ը` քրոնիկ հոգեկան շեղումներով, 198-ը` անկողնային, 128-ը հաճախում են դպրոց:
Մանկատներում գտնվող երեխաների կեսն աղջիկներ են:
Այս մասին տեղկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:
Ըստ տարիքային խմբի` մանկատան երեխաների մոտ գերակշռում են 1 — 6 տարեկանները` ընդհանուրի մոտ 30%-ը: Նրանց հաջորդում են 10-15, ապա 16-18 տարեկանները:
Ընտրութուններն ավարտվեցին, սկսեցին հետընտրական հիասթափություններն ու խրախճանքները: Սամվել Ալեքսանյանն իր խրախճանքը նշեց Փարվանա ռեստորանում, Մալաթիա- Սեբաստիա համայնքի մանկավարժական , բժշկական ու թաղապետարանի աշխատակազմի հետ: Դիմացը նախագահական ընտրություններ են, ու մարդիկ շարունակում են սկսած գործը. Հիմա հերթը ընտրատարածքների ղեկավարներին է, ում ջանքերի շնորհիվ ինքը նորից մի քանի տարի ևս մանդատ կունենա:
Ու որոշվել է, որ «Շնորհակալությունը » կարելի է կազմակերպել այն մանկապարտեզներում ու դպրոցներում, որտեղ անցկացվել են «արդար ու թափանցիկ» ընտրություններ: Ու պատգամավորը մունետիկներ ուղարկեց թե` սեղանները բացեք, գալիս ենք, համեցեք, կերեք, խմեք, չասեք, թե մենք քնած, Սամոն եկավ, ընտրվեց, գնաց:
Հարավ- Արևմտյան Ա — 2 թաղամասի բնակիչներն, այսօր` հունիսի 2-ին հրավիրված են Երևանի Անդրանիկի 4 հասցեում գտնվող Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոց` կերուխումի, որը նախատեսված է անցկացնել դպրոցի սպորտ դահլիճում, ուր հունիսի 2-ից մեկնարկում են 4-րդ դասարանի քննութունները:
Դեռ պարզ չէ` արդեն քննասենյակ դարձած մարզադահլիճում ինչպես կանցկացվի հերթական տոնախմբությունը, արդյո՞ք այն կբավարարի Հարավ- Արևմտյան Ա-2 թաղամասի բոլոր հավատարիմ ընտրողներին, բայց որ դա կխաթարի առաջին քննությունների բնականոն ընթացքը, ակներև է:
Այս դպրոցի տնօրենն արդեն 4 տարի վերացրել է դպրոցի աշակերտական և մանկավարժական կոլեկտիվների փոքրիկ տոնակատարությունները, սկզբունքորեն դեմ լինելով հարազատ հարկի տակ դրանք նշելուց: Նույնիսկ Ամանորի տոնն այս տարի անցկացրեց սրճարանում, զրկելով դպրոցականներին սիրված ու սպասված տոնը սեփական հարկի տակ նշելու հաճույքից: Մինչդեռ հիմա` քննությունների նախաշեմին, դեմ չէ Ալեքսանյանի «Շնորհակալության օրվան»:
Վայոց ձորում, այսօր` ժամը 13.45-ին, տեղեկատվություն է ստացվել, որ օձի խայթոցից թունավորումով Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Շատին գյուղի բնակչուհի, 23-ամյա Նարինե Մաթևոսյանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
-
-
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին -
17.05.2024 | 01:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.