23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով, այսօր մեկնարկում է 2012 -ի գարնանային զորակոչը: Այս տարի որոշակի փոփոխություն է մտցվել. զորակոչը կերկարաձգվի մինչև հուլիսի 30, որպեսզի բուհ դիմել պատրաստվող 18 տարին լրացած արական սեռի շրջանավարտները կարողանան մասնակցել ընդունելության քննություններին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՊՆ բացառում է, որ այն կանդրադառնա զորացրվող զինծառայողների ծառայության ժամկետների վրա. նրանք կզորացրվեն ժամկետը լրանալուն պես` սահմանված կարգով:
«Վարդենիս քաղաքով անցնող մայրուղուց տխուր տեսարան է բացվում` աղքատությունից մաշված շենքեր, աղբակույտեր, քամուց ամենուրեք թեւածող պոլիէթիլենե տոպրակներ եւ հնոտիներ հագած հատուկենտ անցորդներ:
Ամենավառ կետը Կարեն Բոթոյանի գունավոր նախընտրական պաստառն է, որը շարունակում է իշխել այս մոխրագույն թշվառության վրա, թեեւ ընտրություններն արդեն անցել են, եւ ինքը պատգամավոր է դարձել: Այս վայրերում դեռ հետընտրական կրքերը բորբոքվում են, գրում է«Հրապարակը»:
Մարդիկ քննարկում են, թե ում ինչ նախընտրական խոստումներ է տվել Կարեն Բոթոյանի աները` «Եվրոպա» ռեստորանի սեփականատեր Սերգեյ Մանուկյանը իր փեսայի համար «աշխատած» հեղինակություններին:
Ըստ Վարդենիսում եւ Սեւան քաղաքում պտտվող լուրերի, վերջիններս պետք է պարգեւատրվեին մեքենաներով, սակայն տեղի «խարոշիներից» միայն մեկն է նվեր ստացել «ջիպ»: Մյուսները վիրավորված են աներոջից էլ, փեսայից էլ եւ իրենց «քցված» են համարում: Սերգեյ Մանուկյանի նման պահվածքը շատերը բացատրում են Նեմեցի` Ռուբեն Հայրապետյանի հետ նրա ունեցած սերտ կապերով:
Հ.Գ. Եվրոպայի Սերգեյից որևէ մեկը վիրավորված չէ, և քցվածներ էլ, որպես այդպիսին դժվար թե գտնվեն, քանի որ մեր ունեցած տեղեկություններով նա կատարել է իր բոլոր խոստումները: Ինչ վերաբերվում է մեքենա նվեր ստացած անձին, նա խարոշի չէ, շատ պատրաստված անձնավորություն է, որը տքնաջան աշխատել է Կարեն Բոթոյանի նախընտրական քարոզչությունը հնարավորիս լավ կազմակերպելու համար: Իսկ թե ինչ կապ ունի այս ամենի հետ Նեմեց Ռուբոն, մնում է միայն ենթադրել:
Քիչ առաջ, Երևանում, Ալեքսանդր Թամանյանի արձանի հարակից հատվածից« «Կանանց ռեսուրսային կենտրոն» «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի և էլի 3 հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ, մեկնարկել է Բազմազանության շքերթը` մշակութային բազմազանության համաշխարհային օրվա կապակցությամբ:
Հետաքրքիր է, վերջին շրջանում տեղի ունեցող ազգայնականներ և ազատականներ պայքարը, թեժ էր ֆեյսբուքում: Այժմ այն տեղափոխվել է Կասկադ, ուր մի հատվածում հավաքվել են հ/կ-ի ներկայացուցիչներ, տարբեր ակտիվիստներ, իսկ մյուսում երիտասարդ տղաներ, ովքեր բացականչում են` «Սրանք «գալուբոյ» են», «Հեռու պահեք երեխաներին», «Ոչ այլասերմանը»:
Նրանք երգում են ռազմահայրենասիրական երգեր:
Կարծես նունիսկ կոնֆլիկտ էր հասունանում հավաքված ակտիվիստների և տղաների միջև: Նրանք փորձեցին «Բազմազանության շքերթի» ակտիվիստներից խլել նրանց պաստառը, սակայն ավելի հեռուն չգնացին:
Ապա շքերթի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Հյուսիսային պողոտա, այնուհետև Աբովյան փողոց: Նրանց «ուղեկցում են» ազգայնական երիտասարդները: Ակտիվիստները բացականչում են «Բազմազանություն, հավասարություն», իսկ երիտասարդները` բացականչում են` «Ամոթ, ամոթ»:
Բազմազանության շքերթը սկիզբն է Բազմազանության շաբաթի մեկնարկի, որի ժամանակ նախատեսվում են բազմաթիվ միջոցառումներ:
Ինչքան էլ միջոցառման կազմակերպիչները հայտարարում են, որ իրենց ակցիան առնչություն չունի նույնասեռականների հետ, նրանց տարածած հաղորդագրությունը այլ բան է ասում. «Թեև հայաստանյան հասարակությունը բավականին միատարր է, Հայաստանում են բնակվում նաև մարդիկ, ովքեր տարբերվում են մեծամասնությունից սեփական գաղափարներով, աշխարհայացքով, կրոնական և ազգային պատկանելությամբ, արտաքին տեսքով, նախընտրություններով և այլ անձնային առանձնահատկություններով»:
Առայժմ, որևէ լուրջ միջադեպ չի գրանցվել, ոստիկանները հսկում են երթի ընթացքը, թեև մթնոլորտը լարված է:
Մայիսի 20-ին, ժամը 22.30-ին, «Մազդա CX-7» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայի թիվ 288 տան մոտ վրաերթի է ենթարկել 1951 թ. ծնված Զաբել Անտաբյանին, որը տեղում մահացել է:
Վարորդը ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում` դիմել է փախուստի:
Կատարվում է քննություն:
Ինչպես տեղեկացրել է Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը, Նախագահի հրավերով Հայաստանա ժամանած Գերմանացի բժիշկ Ադրիան Դայգլերը երեկ արդեն վիրահատել է փուչիկների պայթյունից տուժած երկու երիտասարդների:
Նա յսօր կվիրահատի ևս երկու տուժածի: Վիրահատությունները, Շուշան Հունանյանի փոխանցմամբ, անցել են բարեհաջող, տուժածների վիճակները նորմալ է:
Գերմանացի բժիշկը դեռևս Հայաստանում է, տուժածներից ոմանց արտասահման տեղափոխվելու հարցը դեռևս չի քննարկվել.«Եթե անհրաժեշտություն լինի, հնարավոր է տուժածներից ոմանց տանեն արտասահման վիրահատելու»,- ասել է նա:
Մայիսի 18-ին, ժամը 19.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Աչաջուր գյուղի երեք բնակիչներ՝ հայտնելով, որ վնասվածքներն ստացել են իրենց տան բակում վայր ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Ենոքավան գյուղի վերին հատվածում` սարամիջյան հողային ճանապարհին, 1966 թ. ծնված Գրիշա Ղ.-ի վարած «ՈւՐԱԼ-43203» մակնիշի ավտոմեքենան ընկել է սահքի մեջ, ինչի հետևանքով էլ ուղևորները ցատկել են մեքենայի բեռնախցիկից և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
«Հայկական ժամանակ». Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների, այս տարվա առաջին չորս ամիսներին ՀՀ պետական բյուջեն եկամուտների մասով թերակատարվել է: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
«Անցած տարվա հունվար-ապրիլի համեմատ աճը կազմել է ընդամենը 3.1 տոկոս:
Խնդիրն այն է, որ այս տարվա պետբյուջեով եկամուտները, անցած տարվա համեմատ, պետք է աճեն գոնե 11%-ով, որպեսզի բյուջեն կատարվի, բայց 4 ամսվա տվյալներով` աճը կազմել է 3.1%, այսինքն` ավելի քան 3 անգամ ցածր է եղել, քան պետք է լիներ: Ուշագրավ է, որ կարեւորագույն հարկատեսակի` Ավելացված արժեքի հարկի գծով այս 4 ամիսներին մուտքերը ավելի ցածր են եղել, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում: «Իսկ եթե եկամուտները վերածենք դոլարի, կստացվի, որ այս տարվա առաջին 4 ամիսներին բյուջեի մուտքերը նվազել են անցած տարվա համեմատ: Հայաստանի տնտեսական վիճակը, ինչպես երեւում է, ավելի վատ է, քան հնարավոր էր պատկերացնել»,- գրում է «Հայկական ժամանակը»:
Խորենյան Դոնարա Վահանի, Բ.Գ.Թ. դոցենտ 1973թ-ից աշխատել է Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի նորմալ ֆիզիոլոգիայի ամբիոնում. սկզբում որպես ավագ գիտաշխատող, այնուհետև` որպես դոցենտ:
Այժմ նա տառապում է դիֆուզ, խոշոր բջջային B- լիմֆոմայով (IV շրջան) և կարիք ունի քիմիաթերապիայի, որի մեկ կուրսի արժեքն է 1 000 000 դրամ (ընդունում է նաև Մաբտերա դեղամիջոցը):
Ցավոք սրտի, Դոնարա Խորենյանն ապրում է միայնակ և նա բուժման համար վճարելու ոչ մի հնարավորություն չունի:
Նա իր ողջ տարիները նվիրել է իր ուսանողներին, որոնցից շատերն այսօր ճանաչված ու սիրված բժիշկներ են:
Մենք բոլորին խնդրում ենք անտարբեր չմնալ սիրելի դասախոսի ճակատագրին և Ձեր հնարավորությունների սահմաններում օգնել հավաքել բուժման համար նախատեսված գումարը: Միայն միասնական ուժերով հնարավոր կլինի Դոնարա Վահանովնային կյանքի վերադարձնել:
Դրամային հաշիվ 2470002381510000 Արդշինինվեստբանկ, Արտեմ Գրիգորյանի անունով:
Պատմաբան Ստեփան Պողոսյանի մահվան կապակցությամբ Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Ստեփան Պողոսյանը հեղինակ է գիտական ու փաստագրական բազմաթիվ աշխատությունների մասնավորապես` Հայկական հարցի, հայ ազգային-ազատագրական պայքարի պատմության վերաբերյալ: Նա գործուն մասնակցություն է ունեցել նաև երկրի հասարակական — քաղաքական կյանքին, տարիներ շարունակ ղեկավարելով ԱՕՔՍ-ը:
« Հայկական Վարկածը» ցավակցում է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, հոր` Ստեփան Պողոսյանի մահվան կապակցությամբ:
Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին փուչիկների պայթյունից տուժածների մի մասին պլաստիկ վիրահատության կենթարկի Ադրիան Դայգլեր անունով գերմանացի բժշկը։ Այս մասին որոշվել է երեկ` Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը
Գերմանացի բժշկ Ադրիան Դայգլերըի հետ հանդիպման ժամանակ:
Խորհրդակցության ընթացքում պետք է որոշվեր հիվանդներին արտերկիր տանել-չտանելու հարցը, քննարկվեին և համաձայնեցվեին բուժմանը վերաբերող հարցեր:
Ադրիան Դայգլերը Գերմանիայի Հեյդելբերգի Համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և այրվածքների կենտրոնի պրոֆեսոր է և Հայաստանում է հրավիրվել ՀՀ նախագահի Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ։
Այս պահին ամբողջական տվյալներ չկան, թե քանի պլաստիկ վիրահատություն կպահանջվի:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.