23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մայիսի 25-ին, «Վերջին զանգի» հանդիսությունների անվտանգությունն ապահովելուն ուղղված Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայության և ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում, տուգանային հրապարակներ է տարվել 62 ավտոմեքենա, որից 32-ը՝ մարզերում, 30-ը՝ մայրաքաղաքում:
Նշենք, որ այդ օրը հանրապետության ողջ տարածքում գրանցվել է վթարայնության ամենացածր ցուցանիշը՝ թե՛ տարվա կտրվածքով, թե՛ նախորդ տարիների համեմատությամբ՝ ընդամենը երկու ճանապարհատրանսպորտային պատահար, որոնք առնչություն չեն ունեցել «Վերջին զանգի» հանդիսությունների հետ:
«Ժողովուրդ». Թերթը գրում է, որ տնտեսագետների պնդմամբ՝ հացի եւ մակարոնեղենի գնի աճին նպաստում է նաեւ Հայաստանում մեծ ծավալներ կազմող օղու արտադրանքը: Այսինքն` շուկայից ցորեն գնում են ոչ միայն հացամթերք արտադրող ընկերությունները, այլեւ ոգելից խմիչքների արտադրությամբ զբաղվողները: Ընդ որում, օղի արտադրելու համար ամենեւին էլ պետք չէ որակյալ ցորեն:
Գյուղնախարարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցեցին, որ Հայաստանում սպառվող ցորենի ծավալների շուրջ 30 տոկոսը տեղական արտադրությունն է: Ճիշտ է, որոշակի տվյալներ չեն հաղորդվում, թե այդ 30 տոկոսը հատկապես որ ալրաղացներն են գնում, բայց ամեն դեպքում եղած ծավալների մեկ երրորդը չպետք է դոլար-դրամ հարաμերակցության վրա ազդեցություն ունենար: Մինչդեռ այս օրերին բոլոր հաց արտադրողները նշում են, որ դոլարի թանկացման հետեւանքով է μարձրացել հացամթերքի գինը:
Ի դեպ, Հայաստանում հացի գների թանկացման հաջորդ ալիքը կարող է սկսվել մի քանի ամիս անց՝ Ռուսաստանում սպասվող երաշտի հետեւանքով:
Օրերս Սյունիքի մարզում գտնվող «Որսկան» ռեստորանային համալիրում իրար են հանդիպել ՀՀ գործարար դաշտում հայտնի մոնոպոլիստներ Բարսեղ Բեգլարյանը` Ֆլեշի Բարսեղն ու Մաքսիմ Հակոբյանը, որոնց զրույցը, ըստ թերթին հասած լուրերի, բավականին հետաքրքիր ավարտ է ունեցել: Գործարար շրջանակներին մոտ կանգնած «ՉԻ» աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ-ի հետ ջերմագին հարաբերությունների մեջ գտնվող երևելի դեմքերը միասին քննարկել են 2012 թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ընդհանուր` դիտարկումներ են արել քաղաքական ուժերի այսօրվա ունեցած պոտենցիալի ու ռեսուրսների մասին ու եկել են այն եզրահանգման, որ, այնուամենայնիվ, այս ընտրություններում ՕԵԿ-ի, «Ժառանգության» ու ՀՅԴ-ի ռեյտինգը շատ ցածր էր, և որ այդ պատկերը լավ բանի մասին չի խոսում:
Մաքսիմ Հակոբյանն էլ ակնարկել է, թե ՀՀԿ-ի վարկանիշն էլ շատ բարձր չէր, և որ, օրինակ, իրենց մարգում, ՀՀԿ-ն ձայն է հավաքել իր և Սուրեն Խաչատրյանի տիտանական աշխատանքի շնորհիվ միայն: Արդյունքում` Մոլիբդենի Մաքսիմը Ֆլեշին շատ նուրբ ձևով հասկացրել է, որ վատ չէր լինի, եթե առաջիկայում իր մեծագույն ցանկություններից մեկը կատարվեր, ու իր պատգամավոր որդին ՀՀԿ քվոտայով դառնար Սյունիքի մարզպետ: Նույն լուրերի համաձայն, ասում են, որ Ֆլեշի Բարսեղը այդ առթիվ կոնկրետ կարծիք է հայտնել` խոստանալով թեման այդ ուղղությամբ զարգացնել` որտեղ որ պետք է:
Սկսենք ուրախալի փաստերից, որոնք ի հայտ են գալիս համացանցի շնորհիվ: 16-ամյա պատանին իր բլոգում գրում է. «Խի՞ ենք ընդհանրապես Եվրատեսիլի մասին խոսում: Դարդ չունե՞ք, ժողովուրդ… մեր իշխանությունները հասել են իրենց նպատակին ու մեր ազգին դեգեներացնելու արևմտյան ձևով ուզում են իշխանությունում մնան… Քանի մենք սենց բաներով կզբաղվենք, մեր վիճակը ավելի կվատանա, քանի որ մենք սերունդ ենք դաստիարակում, ավելի ճիշտ դուք, քանի որ ես էլ եմ նոր սերնդի մաս: Ու ի՞նչ ձեզնից սովորեմ: Էս: Եթե հա, էլ ասելիք չունեմ»:
Ուրախալի է, փաստ է, որ նոր սերնդի ներկայացուցիչը չի ուզում սովորել զանգվածային աղբ ուտելով բավարարվելը, չի ուզում սովորել մանիպուլյացիայի զոհ լինելը, և պարզ նշում է` իբր չափահաս ու իբր խելամիտ շատ մարդիկ զբաղված են կատարյալ ապուշությունով:
Մեկ այլ օրինակ. ընդամենը 8 տարով նրանից մեծ նրա սերնդակիցը վստահաբար հայտարարում է. «Սկսւում են մեր ժամանակները, ու եւրոպատենչ-նիւթապաշտ-աշխարհաքաղաքացի-ապազգային տարրերի մոդան այլեւս հնանում է ու ընկալւում որպէս հետամնացութիւն: Մարդիկ սկսում են գնահատել իրենց ժառանգութիւնը, ճանաչում իրենց ով լինելը: Ճանաչում ու գնահատում են իսկական արուեստը, իսկական մշակոյթը՝ կրելով ու մեծարելով այն: Իսկ նրանք, ովքեր մինչ այսօր զբաղուած էին չարուեստի մեծարմամբ, պոռնկութեան խրախուսմամբ, սանձարձակութեան քարոզմամաբ, կը քարկոծուեն ու պատասխան կը տան իրենց արարքների համար»: 24-ամյա երիտասարդը այդպիսի բան կարող է հայտարարել և գնալ հոսանքի դեմ, եթե իր պես մտածողները որոշակի կրիտիկական զանգվածից ավել են:
Ուրեմն արձանագրենք, որ երիտասարդության ակտիվ մասը դժգոհ է այսօրվա իրողությունից: Անկախության սերունդը դժգոհ է անկախության առաջին 20 տարվա ընթացքում ձևավորված դրվածքից: Իսկ ովքե՞ր են ձևավորողները` ՀՀ առաջին երեք նախագահները: Լևոն Տեր-Պետրոսյանը` իր 7 տարվա շրջանով, Ռոբերտ Քոչարյանը` 10 տարվա շրջանով, և Սերժ Սարգսյանը` 3 տարվա շրջանով:
Առաջին 7 տարին անցումային շրջան էր, երբ անկախացանք ու պատերազմեցինք: Ցավոք, հեռուստաեթերից առաջին նախագահը մշտապես հաղթանակի հանդեպ թերահավատություն է արտահայտել, բայց տեխնիկայի զարգացման այդ ժամանակվա մակարդակը զերծ պահեց պատերազմողներին այդ ամենը ունկնդրելու հնարավորությունից, նրանք պատերազմեցին, հաղթեցին ու հաղթանակած վերադարձան: Վերադարձից հետո տեսան, որ երկիրը ամբողջովին սեփականացրել է անարժան տականքների մի խմբավորում, որն այնուհետ կոչվեց օլիգարխիա: Սակայն հաղթանակած ռազմական էլիտան ցանկություն չուներ հանդուրժելու պարտվողական հեքիաթները, և ի վերջո սպարապետի գլխավորությամբ վռնդեց հաղթանակի արդյունքներն էժանագին վախկոտ առևտրի առարկա դարձրածներին:
Բայց այդ, էլիտայի կողմից ստեղծված Ռոբերտ Քոչարյանի 10-ամյա վարչակարգը գլխանց հենվեց հենց օլիգարխիայի վրա: Ու թեև տնտեսության վերականգնման շրջան ունեցանք, սակայն այն ամբողջովին սպառեց իր զարգացման ռեսուրսն, ու Քոչարյանի ժառանգորդ Սերժ Սարգսյանը ստացավ օլիգարխիկ ֆեոդալական համակարգ և համաշխարհային տնտեսական ճգնաժամ, որը խորացրեց սպառված օլիգարխիկ համակարգի արատները: Գումարած դրան, ժառանգություն մնաց օտարերկրյա ուժերի օգնությամբ հրահրված արյունալի խռովությունը ճնշելու հետևանքները հաղթահարելու բեռը:
Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն ունեցել էր առանց արյան ճնշելու այդ խռովությունը, բայց գերադասեց արյունոտ ժառանգություն թողնել իր հաջորդին, որպեսզի վերջինս միշտ իր կարիքն ունենա: Ի դեպ, իր հարցազրույցներից մեկում ՀՀ երկրորդ նախագահը խոստովանում է, որ եթե արտակարգ դրությունն ավելի շուտ մտցվեր, ապա զոհեր ամենայն հավանականությամբ չէին լինի:
Բնականաբար, Սերժ Սարգսյանը մինչ օրս շարունակում է կառավարել քոչարյանական ամբողջ ժառանգության բեռով հանդերձ: Խոսքը ոչ միայն օլիգարխիայի, այլև բյուրոկրատական ապարատում մնացած բազում կադրերի մասին է: Եվ ահա ի հայտ եկավ գայթակղություն` Տեր-Պետրոսյանի հետ երկխոսելու և մի քանի պատգամավորական մանդատի գնով հեղափոխական ակտիվության իսպառ չեզոքացման տեսքով:
Արանքում ընդամենը մի գերխնդիր է` մարտիմեկյան ողբերգությունը «դուրս գրել» Ռոբերտ Քոչարյանի վրա և նրան ուղեկցել բանտախուց: Առաջին հայացքից դա շահավետ տարբերակ է ՀՀ նախագահի համար, բայց միայն առաջին հայացքից, քանզի նույն Քոչարյանին չեզոքացնելու շահագրգռություն է ի հայտ բերում և Արևմուտքը: Եվ հարց է ծագում. ինչո՞ւ:
Դա թերևս պարզունակ բացատրություն ունի: Եթե ՀՀ նախագահի նկատմամբ Արցախի հարցով արևմտյան ճնշումն այնքան ուժեղանա, որ հարկադրված բանավոր պայմանավորվածությունների բեռից հրաժարական տալու և իշխանությունը փոխանցելու միջոցով, ապա հարց է ծագում, թե ում… Հին ռազմական էլիտայից դրան պիտանի է միայն Ռոբերտ Քոչարյանը: Նոր էլիտա չկա: Իսկ օլիգարխիայի ներկայացուցիչները ունեն միայն մեկ աստված` փողը, դե Տեր-Պետրոսյանին փոխանցելու մասին խոսք լինել չի կարող:
Այսինքն` Քոչարյանին զոհաբերելու տարբերակը պիտանի չէ. դա կնշանակի ոչ միայն ներքին թշնամիների քանակն ավելացնելը, այլև 25 տարվա ընկերությանը դավաճանելու ողբերգություն:
Ուրեմն ի՞նչ է մնում ՀՀ նախագահին: Միայն բալանսավորել երկրորդ ու երրորդ նախագահների հետ քաղաքական հարաբերություններում, զուգահեռաբար իր համար լրիվ նոր տեսակի հենարան ստեղծելով:
Այդ նոր հենարանի կադրային ռեզերվի հիմնական ու ամենամասսայական մասը կարող է լինել թերևս անկախության սերունդը, ավելի ճիշտ` այդ սերնդի ամենահամարձակ ու կարող հատվածը, որը չի կամենում հեռուստաաղբարկղի և «համընդհանուր անվիճելի ճշմարտությունների» զոհ դառնալ:
Այդ կատեգորիան այսօր կա, կարող է և ինքնավստահ: Եվ եթե էվոլյուցիոն ճանապարհով քայլ առ քայլ չներգրավվի երկրի կառավարման գործի մեջ, ապագայում ինքնուրույն ու բավականին ցավոտ ձևերով սրբել-տանելու է երեք նախագահներին միավորող օլիգարխիային: Ավելի խելամիտ է ամեն ինչ անել աստիճանաբար, ու այսօրվա վայ օլիգարխներին համեմատաբար անցավ ձևով տրանսֆորմացնել նորմալ բուժուազիայի, քան…
Կարճ ասած, նոր հրաշալի սերնդին ճամփա տվեք: Այլապես այն ինքն իր համար ճամփա կբացի: Ձեզ տրորելով ու ոտատակ տալով:
Արսեն Վահանյան
ՀՀ-ն Ռուսաստանի դաշնությունից 2009 թ. որպես հումանիտար օգնություն ստացել է 1000 տոննա արեւածաղկի ձեթ: Դրա մի մասը` կառավարությունն արդեն իսկ տրամադրել է անապահով ընտանիքներին` 2011 թ. դեկտեմբերին և 2012 թ. հունվարին` 3-ական շիշ ձեթ: Այժմ շարունակում են 4 տարվա վաղեմություն ունեցող սննդամթերքը` որպես օգնություն բաժանել անապահովներին:
ՀՀ կառավարությունն այսօր` մայիսի 24-ին, որոշում ընդունեց փոփոխություն կատարել ավելի վաղ ընդունած «ՀՀ ներկրված արեւածաղկի ձեթի իրացման մասին» որոշման մեջ. Կարիքավոր 119 հազ. ընտանիքները, որոնք ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և անապահովության «0» միավորից բարձր միավոր ունեցող են համարվում, առաջիկայում կստանան 3-ական շիշ ձեթ:
Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորական խոսք է ուղղել Վերջին դասի կապակցությամբ:
Շնորհավորանքում ասվում է.
«Սիրելի շրջանավարտներ,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները դպրոցում ուսումնառության Վերջին օրվա և Վերջին դասի կապակցությամբ:
Անկասկած, բոլորիդ համար այս օրը չափազանց հիշարժան է եւ անմոռանալի:
Դպրոցական նստարանից է սկսվել Ձեր աշխարհաճանաչությունը, ձեւավորվել են ընկերական պարզ ու անաղարտ հարաբերություններ, սովորել եք լինել ազնիվ ու բանիմաց, ստացել եք գիտելիքներ, ունեցել եք ուրախ եւ հուզիչ շատ պահեր:
Այսօր Դուք հրաժեշտ եք տալիս պատանեկան տարիներին, հարազատ դարձած կրթօջախին` դպրոցին եւ մտնում կյանքի մի նոր փուլ, որտեղ պահանջվոմ է լինել առավել լուրջ ու պատասխանատու: Սա այն պահն է, որ պետք է կատարեք ապագայի համար ճիշտ ընտրութուն եւ ընտրեք Զեզ համար հոգեհարազատ մասնագիտություն:
Համոզված եմ, որ թե դպրոցում եւ թե ուսումնառության հետագա տարիներին ստացած գիտելիքները կօգնեն, որ կյանքում Ձեզ զգաք առավել հաստատուն ու կայացած, դառնաք մեր պետության զարգացման, առաջընթացի ակտիվ մասնակիցը եւ հուսալի ապագայի գրավականը:
Սիրելի ուսուցիչներ, սա առանձնակի տոն է նաեւ Ձեզ համար: Դուք այսօր կյանք եք ուղղորդում հասուն ու կազմակերպված մի նոր սերունդ, որին փոխանցել եք Ձեր ողջ գիտելիքներն ու իմացությունները, դաստիարակել եք մեր ժողովրդի բարեկեցությանն ու երկրի առաջընթացին ձգտող քաղաքացիներ:
Ուսումնառության Վերջին օրվա եւ Վերջին դասի կապակցությամբ շնորհավորում եմ Հայաստանում, հեռավոր սփյուռքում, Արցախում եւ Ջավախքում ապրող մեր բոլոր շրջանավարտներին, ուսուցիչներին ու ծնողներին այս գեղեցիկ եւ անմոռանալի օրվա կապակցությամբ, մաղթում հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ եւ ամենայն բարիք»:
Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը երկու օրից՝ մայիսի 25–ին Մաշտոցի պուրակում կցուցադրի և մամուլի ուշադրությանը կներկայացնի «Բնության հաշվեհարդար» ֆիլմը: Ըստ նախաձեռնության տարածած հաղորդագրության՝ այն պատմում է հանքարդյունաբերությունից տուժած մարդկային ճակատագրերի, բնապահպանական նորմերը խախտած մի շարք դեպքերի, պետական քաղաքականության բացակայության, օրենսդրական բացերի, մի շարք հիվանդությունների և դրանք բուժելու խնդիրների, գյուղացիների ֆինանսական վիճակի մասին:
«Հաջորդը կարող ես լինել դու…Կանխիր աղետը,փոխիր կարծրատիպերը, պաշտպանիր առողջ միջավայրում ապրելու քո իրավունքը»,– մասնավորապես կոչ է արվում հաղորդագրության մեջ:
Ֆիլմի հեղինակը և ռեժիսորը Թեհմինե Ենոքյանն է, ցուցադրությունը լինելու է ժամը 20.30-ին:
Ներկայացնում ենք ֆիլմի անոնսը։
ՀՀ Ոստիկանությունը «Վերջին զանգի» կապակցությամբ հաղորդագրություն է տարածել.
«Մայիսի 25-ին հանրապետության դպրոցներում կհնչի «Վերջին զանգը», ու երեկվա աշակերտները կգնան իրենց երազանքների ճանապարհով:
Այս ավանդական, բայց և ամեն անգամ նոր ու անկրկնելի տոնը միայն դպրոցականներինը չէ, բոլորինս է, ուրեմն և բոլորով պետք է անենք առավելագույնը, որպեսզի որևէ դիպված կամ, Աստված մի արասցե, փորձանք չմթագնի օրվա տոնականությունը:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ այս օրերին անչափահասների գործերով տեսուչներն այցելում են դպրոցներ, զրուցում տնօրենների, մանկավարժների, նաև ծնողների հետ: Նպատակը մեկն է. համատեղ, համակարգված, միահամուռ ապահովել «Վերջին զանգի» հանդիսությունների անխափան ընթացքը, մասնակիցների անվտանգությունը, պատշաճ կարգուկանոնը դպրոցներում ու դպրոցամերձ տարածքներում, փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում, ամենուր, որտեղ իրենց տոնը նշելու են երեխաները:
Դա բոլորիս ցանկությունն է, և համոզված ենք, որ այդ նպատակին ուղղված աշխատանքներն արդյունավետ կլինեն: Միևնույն ժամանակ, հարկ ենք անում մեկ անգամ ևս կոչ անել մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին` ուշադի՛ր եղեք երեխաների հանդեպ, ձեռնպա՛հ մնացեք նրանց ավտոմեքենա վստահելուց, զե՛րծ պահեք ոգելից խմիչքների օգտագործումից, կանխե՛ք ցանկացած լարվածություն ու միջադեպ տաքարյուն անչափահասների միջև:
Ոստիկանությունը մայիսի 25-ին ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթներն ու շատ խիստ է լինելու համակեցության կանոնների և օրինականության խախտման ցանկացած դրսևորման հանդեպ:
Այդ խստությունը ոմանց կարող է նույնիսկ անհարկի թվալ, բայց մենք այլ կարծիքի ենք. ավելի լավ է մեզ քննադատեն խստության համար, քան սթափվենք, երբ դժբախտությունն արդեն պատահած կլինի…
Մեր երեխաներն առաջին քայլն են անում ինքնուրույն կյանքի ճանապարհին. անե՛նք ամեն ինչ, որ այդ քայլը միշտ պայծառ հիշվի:
Սիրելի՛ դպրոցականներ, շնորհավորում ենք ձեզ «Վերջին զանգի» անմոռանալի տոնի առթիվ:
Մաղթում ենք հույս, հավատ, սեր` ձեր բոլոր ձեռնարկումներում:
Թող լույսն առաջնորդ լինի ձեր ընթացքին, և հաջողությունը պսակի ձեր նպատակները` այս գեղեցիկ օրվա նշանի ներքո:
Աստված ձեզ պահապան:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին օրերս դարձյալ աշխուժացած քննարկումներին, ասաց,որ նախագահի պաշտոնին հնարավոր վերադարձն անիմաստ է։
«Ռոբերտ Քոչարյանի վերադարձը լրիվ անիմաստ է, որովհետև չգիտես, թե ո՞ր հենքի վրա նա կգա ու այդ հենքը բավարար կլինի՞, որ նա դառնա նախագահ»,- ասաց «պալատական սոցիոլոգը»:
Ռոբերտ Քոչարյանի վարկանիշի 56%- ը Ադիբեկյանը համարեց պաշտոնի վարկանիշ, իսկ թե որտեղից է վերցրել երկրորդ նախագահը որ իր վարկանիշը 59%-է, սոցիոլոգը չկարևորեց. «Նրա անձնական վարկանիշն, ընդամենը, 2.5% է»:
Պարզվում է որ «օդից են սնվում» ոչ միայն սոցիոլոգները, այլև ըստ Ադիբեկյանի` նաև իշխանավորները. «Իշխանավորների մոտ պատրանք կա, թե դա իրենց վարկանիշն է: Իրենց թվում է, թե իրենք արարիչ են, բոլոր հարցերը լուծող են, տենց բան չկա ու, դժբախտաբար, մեր բոլոր գործիչները մտնում են պետական գործիչի, կամ ազգը փրկողի դերի մեջ ու մոռանում դուրս գալ:
Նրանք կյանքում էլ շարունակում են կատարել այն դերը, որն կատարում էին քաղաքական բեմահարթակում»:
Նա խոսեց նաև այսօր բոլորին հուզող թեմայի շուրջ, ներկայացնելով «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի անցկացրած հարցումների արդյունքները. «Օրինաց երկիր» կուսակցության կոալցիա մտնելուն ընտրազանգվածի 29 տոկոսն է կողմ, «Բարգավաճ Հայաստանի» ընտրազանգվածի՝ 23, «Դաշնակցության»՝ 27, Հանրապետականի 22 տոկոսը: ՀԱԿ-ը դժվար ավազակախմբի մաս դառնա, քանի որ ծայրահեղ արմատական ընդդիմություն է ու իր հետ կոալիցայի մասին խոսելու իմաստ չկա: Իսկ ԲՀԿ-ն հույսն ուներ դառնալ մեծամասնություն և, ընդդիմության դաշտ մտնելով, կրկնապակեր իր ձայները: Եթե դուրս գա կոալիցայից, իր կայուն՝ 17 % ընտրազանգվածից կզրկվի»:
Ադիբեկյանը ՀՅԴ-ի մասով, չի կարող ասել՝ կմտնի՞ կոալիցիա, իսկ «Ժառանգությանը» հետ կապված նա համարում է, որ պետք է մտնել կոալիցիա:
Մայիսի 21-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 79-րդ կմ-ին բախվել է «ՄԱԶ 5549» մակնիշի ավտոմեքենայի:
Բախման ետևանքով «Շկոդա»-ն հրդեհվել է, իսկ 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.