23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր առավոտյան ժամը 9-ից Սևանի փողոցում «Փեթակ» առևտրի կենտրոնի մոտ 3000 աշխատակիցներ բողոքի ակցիան են կազմակերպվել կապված տոնավաճառի հարևանությամբ կառուցվելիք շինության հետ: Ինչպես Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ մասնակիցները պատի վրայից պոկեցին կառուցապատողի կողմից տեղադրված ցուցանակը։ Շինարարության թույտվությունը տրվել էր քաղաքային իշխանությունների կողմից: Այս պահին բողոքող քաղաքացիների թիվն ավելանում է:
Նշված փողոցում տրանսպորտային միջոցների տեղաշարժը ամբողջությամբ դադարեցվել էր, անգամ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները չկարողացան բացել ճանապարհը: Ավելի ուշ ճանապարհը բացվեց և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը վերականգնվեց։ Բայց ակցիայի մասնակիցները խոստացան, որ եթե քաղաքային իշխանությունները չվերանայեն իրենց որոշումը, ապա իրենք նորից նույն գործողություններն են անելու՝ ընդհուպ իրենց բողոքի ակցիան են շարունակելու նախագահի նստավայրի առջև։
Ակցիայի մասնակիցները նշում են նաև, որ յուրաքանչյուր ընտանիք ունի 3-4 շունչ և նման շինության կառուցվելու դեպքում իրենք հավատացած են, որ կկորցնեն իրենց միակ եկամտի աղբյուրը: Հարևանությամբ կա նաև ավտոլվացման կետ, ինչի ապամոնտաժման համար և քաղաքացիները բողոքում են:Նրանք ասում էին նաև, որ իշխանությունները ասում էին «Հավատանք, որ փոխենք», բայց եթե նման ձևով շարունակի, ոչ կահավատանք, ոչ էլ կփոխենք։
tert.am
Յուրաքանչյուր անգամ, երբ բարձրագույն իշխնության կողմից պարգևներ են հանձնվում մեր մտավորականներին, ուրախության հետ մեկտեղ տխրություն ենք զգում: Մի տեսակ խառնվում է թացն ու չորը. Ու ակամայից ուզում ես տարանջատել իրական մտավորականի տեսակը` նրա խոսքն ու գործը այն մարդկանցից, որոնք իրենց հովեր են տալիս, թե` հասել են այդ սահմանին:
Դերասանուհի Կարինե Ջանջուղազյանի` մերօրյա ճշմարիտ մտավորականի դերի ու ասելիքի շուրջ փնտրտուքը հենց այդ համատեքստում է.
Մի օր պայթելու է էդ լուսավորը, առողջ արյունը.
Ինչպե՞ս ապրել մի ժամանակի մեջ, երբ մարդու պես ապրելը գերազանց ջանք և կամքի զորություն է պահանջում, երբ ստրուկները ձիերին են, իշխանները` ոտաբոբիկ: Երբ մարդն աշխատում է բերանի համար, բայց հոգին չի կշտանում, ուր մնաց ստեղծագործել, սփռել Աստծո ներշնչած հոգին: Ինչպես չկորցնել գեղեցիկի զգացողությունը, ինչպես մնալ քո գեղարվեստի էության տերը, երբ շուրջդ դատարկաբանությամբ է լցված: Երբ միջակությունը պղնձի ձայն է հանում , իսկ թանձրամիտ քմահաճ պաշտոնյաները վերցրել են մտավորականի ձեռքից նախաձեռնությունը: Անտեսելով մտավորականին` մենք կորցնում ենք մեր դեմքը: Մարդիկ, որոնք կոչված են փոշոտ ու քարքարոտ ճանապարհ մաքրելը հանձն առնել` երիցս օրհնյալ են: Եվ, քանի որ լավ է լսել իմաստունի նախատինքը, քան հիմարի երգը. լսենք մեր մտավորականներին:
Նկարիչ-խեցեգործ Մուշեղ Ամիրխանյան:
Անկոտրում որպես արվեստագետ, անառիկ իր խղճմտանքով: Աշխարհին ոչ սովորական աչքերով նայելու ընդունակությամբ ,սեփական ներաշխարհի ինքնուրույն ու ինքնատիպ արտահայտումով. հետաքրքիր մի անհատականություն, որին անգամ 5 րոպե չես կարող չինովնիկ դարձնել:
— Ո՞ վ է Մուշեղ Ամիրխանյանը:
— 50 գարուն ապրած մարդ: Դեգերվող ու ծանր բեռ տանող, տարօրինակ սերնդից: Հասցրել եմ ինձ նայել կողքից, հաճախ իմ դատողություններով, քայլերով ու գործողություններով գտնվել դիտորդի դերում, քանզի շատ պատասխանատու եմ հայտարարություններ անելիս: Հասարակական կոնտեքստի մեջ ես որպես սուբյեկտ, ակտիվ չեմ, կամերային դաշտում շատ ակտիվ եմ եղել: Դեռ փոքրուց հատոււկ վերաբերմունք եւ խորը զգացողություն եմ ունեցել ստեղծագործական նյութի հանդեպ։
-Կարո՞ ղ ես հիշել թե նյութի հանդեպ քո վերաբերմունքը ե՞րբ առաջին անգամ նկատվեց:
-Երեւի թե առաջին անգամ տատս նկատեց իմ զննող հայացքը: Հիշում եմ տատս գյուղում ոնց էր թոնիր սարքում: Նայում էի` թե այդ տարեց կինը, ոնց էր ծեփում, ոլորում կավը: Տատս ուշադիր հայացքիս նայեց ու ասաց. « Բալես, աչքիս գործս շարունակես»: Ես էլ ասացի. « Չէ տատ ջան ես թոնիր չեմ սարքի»: Բայց կյանքում առիթ եղավ, թոնիր էլ սաքեցի: Թեեւ արվեստի ոլորտից չեն ծնողներս, բայց նկատեցին, ու ինձ տարան այն ժամանակվա Պիոներ պալատ` քանդակագործության: Սկզբում ձախով էի նկարում, հետո գիտակցաբար ինձ աջին էլ սովորեցրի: Այսօր երկու թևս էլ օգնում են ինձ: Շատ եմ սիրել թղթերը թևիս մենակ թափառել: Սիրում եմ թատրոնը: Բեմը, դերասանների խաղը իմ մեջ ձևավորել են պերսոնաժների, կոմպոզիցիայի զգացողություն: Ինձ շատ է օգնել նաև լուսանկարչությամբ զբաղվելը: Ընդհանրապես ձեռքս շատ բաներ եմ վերցրել: Ես միշտ էլ ասում եմ աշակերտներիս, միայն կավ ճմռելը չէ, կարևորը` պարզ նյութի իմացությունից մինչև լավ ինֆորմացված լինելն է: Եթե կինոյի լեզվով ասենք, ապա դա ամբողջ ֆիլմ է մի stop կադրում։ Շատ բարդ է դիտողին ստիպել կանգ առնել եւ թեկուզ մի քանի վայրկյան ներքին հաղորդակցություն ունենալ:
— Քո գործերը պատմում քո մասին. Չես կարող թաքցնել ոչ կուտակումներդ, ոչ լեցունությունդ, որն այդքան տպավորիչ է: Ե՞ րբ ու ի՞ նչպես թրծվեցիր:
— Հանկարծ — հանկարծ ապրում էի ու հանկարծ մի օր զարթնեցի` զգացի, որ խաղաղվել եմ: Զարթնեցի ու տեսա այն գույները, որ իմն էին, լրիվ արժեզրկվել են, մի շաբաթ տկարություն էի ապրում, ոչինչ չէի հասկանում: Երկու օր ծիծաղեցի ինձ վրա: Անկախ ինձանից ամեն ինչ վերարժեւորվում էր: Կամաց-կամաց եկա մի հետաքրքիր հոգեվիճակի: Կարծես հետադարձ ես ապրում` հասուն վիճակում մանկական աչքերով ես նայում ամեն ինչին: Ավելորդ հիստերիաներ չկան, բարկությունը դարձավ դիֆիցիտ, պարզապես ամեն օր զարթնում եմ եւ փորձում հասկանալ այդ օրվա խորհուրդը, արժեւորել ինձ տրված քսանչորս ժամը: Եվ գալիս է մի վիճակ, երբ ինքդ քեզ համար դառնում ես թրծված ու պարզ: Կուզեի իմ աշխատանքը, ապրելակերպը արդարացված տեսնել, որովհետև իսկապես շատ խիստ եմ եղել իմ անձի հանդեպ:
— Ո՞ ր թեմային կտրվես ամբողջությամբ:
— Որ թեման էլ լինի, տրվում եմ անմնացորդ: Չեմ կարող ասել, որն եմ գերադասում: Հիմնականում ինչպես ասում են, ստեղծագործելիս ցիկլային եմ լինում: Կա շրջան, երբ մի ոլորտի մեջ եմ, այս կամ այն հարցադրումն ունեմ, լինում են նաեւ ընդվզումներ: Չեմ կարող կշռել, որովհետև միտք ու հոգի եմ դնում գործի մեջ: Ի վերջո ասելիքդ առարկայանում է ու տեսնում ես քո կավե ֆիլմը:
— Քո բնորոշմամբ մտավորականն ո՞վ է։
— Ելնելով իմ կյանքի փորձառությունից, ասեմ` այն անձը, որի ասածն ու արածը ներդաշնակ ու համահունչ են: Այդ դեպքում է, որ առկա է խարիզմը ու մարդը դառնում է հովիվ իր հոտի համար: Այսինքն այն, ինչ որ հոտն է անում. դու պիտի անես, ավելի լավ ու ավելի որակով եւ մարդիկ կգան քո հետևից:
— Մտավորականի դերը կարեւորվում է ` ե՞րբ։
— Երբ հասարակությունը մի վտանգավոր անցումային փուլ է ապրում, դառնում է ամբոխ, արժեհամակարգը դեգրադացվում է, դառնում` անկանխատեսելի ու վտանգավոր: Հասարակությունը դառնում է սպառող, գործում են բնազդային օրենքները։ «Որտե՚ ղ հաց, այնտեղ կաց»-ը դարձել է ապրելու կերպ` հինավուրց ժողովրդին, ոչ բնորոշ, ոչ վայել արտահայտություն: Այստեղ է, որ կարևորվում է մտավորականի դերը: Երբ հասարակությունը հիվանդ է, բուժման կարիք ունի , առաջինը քարկոծվում են մտավորականները , զոհվում, տուժվում։ Ինչպես Աստվածաշնչում մարգարեներին էին քարկոծում։
— Մի՞ թե պարտադիր են այդ զոհերը:
— Պարտադիր չեն, բայց անխուսափելի են :
— Համարու՞մ ես քեզ մտավորական մարդ:
— Դա կասի ժամանակը կամ իմ թողածը, եթե գոնե մեկը կամ երկուսը շարունակի էն`նչ որ ես եմ անում: Թեև իմ դեպքը կամերային ոլորտ է կարող է չշարունակվել :
— Ո՞ րն է տարբերությունը շնորհալի և մտավորական մարդու միջև: Կարող է շնորհալին կոչվել մտավորական։
— Պարտադիր չէ: Մտավորականը իր ակտիվությամբ իր գործունեության մասը տանում է դեպի հասարակություն։ Շնորհալին գերխնդիր չէ, նա կարող է անել այն գործը, որը մտավորականը որպես խնդիր` դրել է հասարակության մեջ:
— Մտավորականը վերջ ի վերջո հասարակության, ամբողջ ազգի պատմական հիշողությունն է, որը կոչված է տանելու ծանրաբեռնված, Եզոպոսյան արդար զամբյուղը, չնետելու, այլ տանելու համար, տանելու մինչև վերջ: Իսկ մտավորականը իրոք տանում է: — Խփե’ք Հովվին և հոտը կցրվի՞ :
— Խնդրե’մ:
— Իսկ այսօր մենք ունե՞նք այդօրինակ վառ, ազդեցիկ մտավորականություն, որ կարող է շարժել հասարակությանը, որոշիչ դեր ունենալ:
— Եթե անկեղծ խոսենք, այսօր ունենք այն ինչին արժանի ենք: Այսօր մեր մտավորական դեմքերը հայտնվում են միայն պատմական կատակլիզմների ժամանակ:
— Չե՞ ս կարծում, որ ազգն առանց մշակույթի, առանց մտավորականության վառ ազդեցության, ի վերջո կվերածվի ցեղի:
— Փորձենք չշփոթել: Մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջան, երբ ձեւավորվում ենք որպես պետություն և մտավորականի որոշակի լծակներ կատարում է պետությունը: Պետության լիդերները` նաեւ չակերտավոր, կազմված է մտավորական մարդկանցից, որոնք թե մարդկային , թե ի պաշտոնե հնարավորություն ունեն ու պարտավոր են ինչ որ բան անելու:19-րդ դարի մտավորականը ուրիշ հասկացողություն էր, այսօրվանը` ուրիշ: Սովետական շրջանում ավելի շատ դիսիդենտային էր` սիստեմին էր դեմ գնում, որովհետև գտնվում էր երկաթե վանդակներում, իսկ այսօր, ամեն ինչ թույլատրելի է : Իսկ երբ ամեն ինչ թույլատրելի է , այլասեռության հոտ է գալիս: Այստեղ արդեն պետք է մտավորականի ասածը վերանայել: Այսինքն կարիք կա նայելու, արդյո՞ ք ասելիքն ու քայլերը ներդաշնակ են: Որովհետև ասում են մի բան, բայց հանրությունը մեկ այլ բան է տեսնում ու հիասթափություն է ապրում: Ու՞ մ հետևից պիտի գնա ժողովուրդը: Ով պինդ է, ում ասածն ու արածը համահունչ են: Շատ կուզեի` մտավորական լիներ , թե պետական պաշտոնյա , ասեր. «Ես տեր եմ իմ երկրին»:
— Մուշեղ, կուզեի՞ր ստեղծվեր մի համակարգ, որտեղ համախմբվեին մեր հայ մտավորականները , հնարավորություն ունենային գոնե բացառել սխալների հավանականությունը:
— Դրանից մի քիչ բոլշեւիկյան հոտ է գալիս: Երբ ասում են համախմբում, դա միշտ բերում է` ինչի՚՞դեմ:
— Իսկ ինչու՞ դեմ, այլ ոչ հանուն: Միթե՞ կարծում ես մեր հասարակությունը այնքան առաջադեմ է, որ կարիք չունի առողջ խոսքի, ուղորդության, առաջնորդության, ինչու՞ ոչ դաստիարակության:
— Դաստիարակությունը թողնենք մի կողմ: Եթե վերցնենք մեր ազգի ֆենոմենը, հայ իրականությում կա մի շատ կարևոր բան` ընտանիք, որը շատ կոնսերվատիվ է: Այսօր անչափ վտանգավոր արժեքներ են սողոսկում հայ ընտանիք: Ժամանակն ու ձևերը փոխվում են, բայց ընտանիքին չի կարելի կպնել: Այսօր, եթե դրսի արժեհամակարգը եկավ, պատվաստվեց մեր իրականությանը , ուրեմն վա~յ մեզ: Երբ դիտորդի աչքերով եմ նայում, շատ թաքնված բաներ եմ տեսնում: Չերեւացող մի թմրադեղ են ներարկում հասարակությանը, որ նա բթանա, կեղծ ու քաղցր գույներ են տալիս, որ մարդիկ ոչ մի բանի մասին չմտածեն: Մեր ժողովուրդը իր գենետիկ էությամբ այդպիսին չէ, ինքն աշխատող է, կառուցող, իսկ այսօր սպառողականն է ավելացել: Նկատե՞լ եք բոլոր հեռուստաալիքները ողողված են` ինչպես պատրաստել ճաշեր, աղցաններ, խմիչքներ և այլն. Շեղում էն: Այստեղ ես մի վտանգավոր ձեռագիր եմ տեսնում շատ պրիմիտիվ ուղեղի կամ ուղեղների: Բայց դրա վերջն էլ կգա: Ես լավատես եմ:
— Ինչո՞ւ ես այդքան համոզված, որ ավելի վատ չի լինելու:
Այսօր հասարակությունը ձեւավորված չի, որովհետեւ ժողովուրդը շատ պատուհասներ տեսավ: Ես գիտեմ , պայթելու է էդ լուսավորը, էդ առողջ արյունը, որ հիմա մի քիչ կեղտոտված է, պետք է մաքրվի : Ծառերը հիշեք մութ տարիներին: Ծառերի գենոցիդ եղավ: Ասացինք էլ վերջ, բայց դա վերջը չէր: Բնությունը ուժ գտավ, ծառերը քառակի անգամ վերականգնվեցին: Իսկ մարդուն ինչքան բան է տրված: Այդ առողջացման պրոցեսը լինելու է։
— Փաստորեն մեր ժողովուրդը հիմա դեպրեսիա՞ է ապրում։ Ի՞նչ ես կարծում, դեպրեսիվ ու հուսահատված միջավայրում հնարավոր է ստեղծագործել, արարել: Չէ՞ որ սա մեր կյանքի ժամանակն է : Ունե՞նք հնարավորություն մեզ տրված ժամանակի մեջ, դեռ չձեւավորված հայրենիքում մեր երազանքը գործի վերածել:
— Շատ կարևոր են դպրոցներն ու մանկապարտեզները: Այսօրվա սերունդը գենետիկորեն առողջ երիտասարդություն ունի, բայց կասկածելի արժեհամակարգով: Այստեղ շատ գործ կա անելու: Ես փորձում եմ իմ չափով իմ գործն անել: Ունեմ աշակերտներ, աշխատում եմ, ուրախանում նրանց հաջողություններով: Հավատում եմ, որ մի կայացած անհատը կարող է իր միջավայրում մի 10, 100 հոգի փրկել:
— Ի՞նչ ես երազում մեզ համար , մեր ժողովրդի համար:
— Որ տեր կանգնեն իրար, որ թուլանա օտարապաշտությունը:
— Հույս կա՞:
— Իմ հույսը այն արժեքն է, ինչ որ կրում եմ իմ մեջ, որը պտուղ է տալիս: Ես զարթնում- տեսնում եմ այդ պտուղը կա՚ եւ ես դրա տերն եմ: Ես անպտուղ բաների վրա հույս չեմ դնում: Թե որն է այդ պտուղը, իմ գաղտնիքը թող լինի:
— Կա՞ն բաներ, որոնք դու չասել չես կարող, չես կարող լինել անտարբեր:
— Անարդարությունը. Չեմ կարող լռել, երբ մարդիկ գիտակցված կամ չգիտակցված կեղծում են այն աստիճանի, որ չափանիշի է վերածվում: Շատ եմ տրտմում եւ ըմբոստությունս արտահայտում եմ իմ արվեստով:
— Ի՞նչը չանել չես կարող:
— Ես ունեմ զավակներ, որոնց չեմ կարող անտեսել, անտարբեր լինել: Ինչքան էլ ապրեմ իմ արվեստով, իմ կեդանի գլուխգործոցները իմ զավակներն են: Շատ կարևր է, որ դու արթնանում ես ու գիտես, որ պետք ես:
— Կա՞ մի բան, որ դու անել չես կարող:
— Դիմացինիս ցավեցնել չեմ կարող: Ես իմ բնույթով դոնոր եմ, սիրում եմ տալ:
— Մեր զրույցը նպատակ ունի լուծումներ փնտրել: Կարո՞ղ ես որպես մտավորական մարդ, որպես քաղաքացի որևէ բան առաջարկել:
— Ես կողմ եմ գիտական էքսպերիմենտներին, բայց դեմ եմ մարդու հանդեպ էքսպերիմենտին: Շատ կուզենայի հատուկ ուշադրություն դարձվեր հայ ընտանիքին: Չէի ուզենա մեր հասարակությունը դառնար ինֆանտիլ: Մարդկությունը բացի լավից, ստեղծել է նաեւ աղբը: Ինչքան աղբ է այսօր լցվում: Պարզապես մաքրենք այդ աղբը : Մեր առողջ, պտուղ տվող ժառանգությանը տեր կանգնենք: Մարդիկ սխալ մտքերից են հիվանդանում, պետք է բուժենք:
— Ո՞վ է տերը, ո՞վ պիտի բուժի:
— Էն մտքերը, էն հույզերը, էն արժեհամակարգը, որը սերմանվում է հասարակության մեջ, բայց խռովություն է ստեղծում, եկեք թաղենք դա, հրաժարվենք դրանից: Մեր հասարակությունը այսօր շատ խռոված է : Եթե մեր մտավորականությունը կարողանա իր փորձառությամբ, իր պահվածքով, իր ստեղծածով օրինակ հանդիսանալ, շատ լավ կլինի: Բարեբախտաբար մենք առողջ սերունդ ունենք, ես տեսնում եմ:
— Մեր ժողովուրդը կարիք ունի՞ պատասխաններ լսելու, առողջ խոսք լսելու:
— Բժիշկը թող իր գործն անի, ուսուցիչը իր գործը … թեև բոլորին չէ, որ տրված է, անել իրենց գործը: Ես մի բան եմ բացահայտել: Դու պետք է դիմանաս փորձություններին: Երբ չես դիմանում` մասնագիտությունդ ես փոխում, շատ բաների դավաճանում ես, հետո սկսում ես քեզ կորցնել: Պիտի կարողանաս մինչև վերջ գնալ:
— Ո՞րն է քո ամենալավ, թանկ խրատը, որ տալիս ես քո զավակներին, քո մտերիմներին: Ո՞րն է Մուշեղի խրատը:
— Դե, դա պապական խրատն է, հոր խրատը: Մի՚ սպանեք ի վերուստ տրված ձեր 24 ժամը: Ամեն օրվա հետ մտածնեք, ինչ արեցի երեկ: Երբ կարողանաս քո մեջ դաստիարակել դա, քարը քարի վրա կդրվի: Ամեն մեկը թող իր տաճարը կառուցի: Ապրենք ստեղծարար կյանքով: Սա իմ ու քո երկիրն է: Ճիշտ է, մեր հասարակության շատ շերտեր դեգրադացվել են, հասարակությունը վտանգավոր կերպով լյումպենացվում է եւ այն ինչից խուսափում էինք նորից սպառնում է մեզ. Շալակելու պանդխտության նողկալի բեռը`, բայց ես իմ կյանքով , իմ ներուժով թույլ չեմ տա իմ ազգը դարձնեն գաղթական: Ես սիրում եմ իմ երկիրը: Սա իմ երկիրն է ու ես տե՚ր եմ ինչքանով ինձ տրված է լինելու, պիտանի` թե իմ ընտանիքին, թե միջավայրին:
Կարինե Ջանջուղազյան
Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 22…230C, որը 10C բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 12…150C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև 32…350C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը` 8…90C, առավելագույնը՝ 34…350C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման` 17-29 մմ)։
Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 13…160C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 1…50C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև 23…260C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը՝ 2…50C, առավելագույնը՝ 22…260C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման՝ 67-85 մմ)։
Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 14…160C, որը 10C բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 4…70C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև 24..27.0C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը՝ 2…40C, առավելագույնը՝ 25…270C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման՝ 95-127 մմ)։
Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 16…200C, որը 10C բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 10..140C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև 30…330C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը՝ 5…90C, առավելագույնը՝ 27…300C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման՝ 91-10 4մմ)։
Վայոց Ձորի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 21…230C, լեռնային շրջաններում` 14…160C, որը 10C բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը հովտային շրջաններում մինչև 10..140C, լեռնային շրջաններում՝ 4…80C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում 31…350C, լեռնային շրջաններում՝ 21…260C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը հովտային շրջաններում՝ 7…80C, լեռնային շրջաններում՝ 1…20C, առավելագույնը հովտային շրջաններում՝ 32…340C, լեռնային շրջաններում՝ 22…230C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման հովտային շրջաններում` 34-46 մմ, լեռնային շրջաններում՝ 70-71 մմ):
Սյունիքի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 21…240C, լեռնային շրջաններում` 14…170C, որը 10C բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը հովտային շրջաններում մինչև 12…150C, լեռնային շրջաններում՝ 4…80C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում 34…370C, լեռնային շրջաններում՝ 25…300C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը հովտային շրջաններում՝ 8…110C, լեռնային շրջաններում՝ 3…70C, առավելագույնը հովտային շրջաններում՝ 32…340C, լեռնային շրջաններում՝ 26…270C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման հովտային շրջաններում` 31-66 մմ, լեռնային շրջաններում՝ 54-99 մմ):
Երևան
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 22…230C, որը 10C բարձր է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 12…140C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև 33…350C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը՝ 8…90C, առավելագույնը՝ 340C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից պակաս (նորման՝ 17-29 մմ)։
Լոռու մարզում ձերբակալվել են Վանաձորի թիվ 1 հիվանդանոցի մասնագիտացված բաժանմունքի վարիչ, կրծքային վիրաբույժ Գ. Իլոյանը և նույն հիվանդանոցի ռենտգենաբան Վ. Մխիթարյանը: Նրանք կասկածվում են մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ:
Դատախազի ցուցումով ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում 2012թ. մարտի 23-ի հարուցվել է քրեական գործ` հիվանդանոցի վիրաբույժի ու ռենտգենաբանի կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2011թ. հոկտեմբերի 12-ին` ժամը 22:00-ի սահմաններում, շտապ բուժօգնության ուղեկցությամբ ողնաշարի գոտկային շրջանի և կրծքավանդակի սալջարդ ախտորոշմամբ Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի բնակիչ Վ. Մարկոսյանը, ով կարճ ժամանակ անց հիվանդանոցում մահացել է:
Ըստ քրեական գործի նյութերի` 2011թ. հոկտեմբերի 11-ին Վ. Մարկոսյանն իր բնակարանի շքամուտքում անզգուշաբար ընկել է` ստանալով մարմնական վնասվածքներ: Հաջորդ օրը` ժամը 14:00-ի սահմաններում, ահազանգել է շտապ բուժօգնություն և տեղափոխվել Վանաձորի թիվ 1 հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է. «ձախից 9-րդ կողի մեկ կոտրվածք և թոքերի տուբերկուլյոզ»: Բժշկական կենտրոնում ախտորոշումից և ցավազրկող դեղամիջոցներ ներարկելուց հետո Վ. Մարկոսյանին առաջարկվել է դիմել մասնագիտացված բժշկի` թոքաբանի: Սակայն տուն վերադառնալով Վ. Մարկոսյանի վիճակը վատացել է և նույն օրը` ժամը 23:10-ին, կրկին հիվանդանոց տեղափոխվել, որտեղ և մահացել է:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Վ. Մարկոսյանի մոտ կոտրված է եղել ոչ միայն մեկ` 9-րդ կողը, այլև` 5-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ կողերը: Հայտնաբերվել է նաև պլևրայի պատռվածք, ներքին օրգանների արյունահոսություն, որն էլ Վ. Մարկոսյանի մահվան պատճառն է հանդիսացել:
Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ հիմնավորվել է հիվանդանոցում Վ. Մարկոսյանի ախտորոշման թերի լինելը: Մասնավորապես` ռենտգեն հետազոտությամբ նրա կողերի 4 կոտրվածքները բժիշկ-ռենտգենաբան Վ. Մխիթարյանի կողմից չի հայտնաբերվել, իսկ բուժող բժիշկ, վիրաբույժ Գ. Իլոյանի կողմից հիվանդը դինամիկ հսկողության տակ չի պահվել, կրծքավանդակի ռենտգենային լուսանցում թոքերի լսում, ընդհանուր հետազոտություններ չեն կատարվել, Վ. Մարկոսյանը համապատասխան բուժում չի ստացել, որի հետևանքով վերոհիշյալ զարգացած բարդություններից էլ հիվանդը մահացել է:
Դեպքի առթիվ 2012թ. մարտի 23-ին Վանաձորի թիվ 1 հիվանդանոցի մասնագիտացված բաժանմունքի վարիչ, կրծքային վիրաբույժ Գ. Իլոյանի և նույն հիվանդանոցի ռենտգենաբան Վ. Մխիթարյանի կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և դրա հետևանքով Վ. Մարկոսյանին անզգուշությամբ մահ պատճառելու վերաբերյալ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ըստ «Ժողովուրդ»-ի` «ապրիլի 18-ին Կիևյան կամրջից իրեն ցած նետած 21-ամյա Սուսաննա Սարգսյանին սպանել են: Թերթի հետ զրույցում դա հաստատել է նրա հայրը`
Վայոց ձորի Շատին համայնքի բնակիչ Սլավիկ Սարգսյանը: «Դա ինքնասպանություն չի եղել, աղջի՛կ ջան: Մենք դեռ չենք սթափվել տեղի ունեցածից: Աղջիկս նույնիսկ Կիևյան կամրջի տեղը չի իմացել: Ում ձեռագիրն է սա` դեռ պարզ չէ: Բայց Սուսաննային սպանել են ու գցել քարերի վրա, որովհետև անձնագիրը պատռել են, իսկ դրամապանակն էլ` կախել ծառից: Ինքը չէր կարող իր անձնագրի առաջին էջը պատռել: Բացի այդ, դրամապանակից հանել էին ամբողջ գումարը` 23 հազար դրամ և 1000 ռուբլի: Մարդ ու կին նստած` ամեն օր մեր աչքերից արցունք ենք թափում: Չենք կարողանում համակերպվել այդ մտքի հետ»,-թերթի հետ զրույցում պատմել է Սլավիկ Սարգսյանը` հավելելով որ սպասում է քննիչի և դատաբժշկական փորձաքննության եզրակացության վերջնական պատասխանին»:
Այսօր` մայիսի 29-ին, Հայաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել տարբեր բնագավառներում Հանրապետության նախագահի 2011 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակակիրներին՝ մրցանակի արժանանալու կապակցությամբ, շնորհակալություն հայտնել կատարած կարեւոր աշխատանքի համար եւ մաղթել նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ:
Սերժ Սարգսյանն իր շնորհավորական խոսքում ասել է.
<<Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի հարգելի՛ դափնեկիրներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ ձեր ձեռքբերումների կապակցությամբ: Գիտնականների եւ արվեստագետների հաջողություններն ուրախալի են բոլորիս համար, եւ մենք մեր պարտքն ենք համարում այս մրցանակներով շեշտել եւ ընդգծել նրանց աշխատանքը: Ինձ եւ, վստահ եմ, մեր ողջ հանրության համար բացառիկ կարեւորություն ունեն հատկապես երիտասարդական մրցանակները, քանի որ դրանք օգնում են ապահովել մեր մշակութային զարգացման անընդհատությունն ու շարունակականությունը:
Եթե ճշգրիտ գիտությունների բնագավառում արած հայտնագործությունները կարող են մնալ գիտական հանրության նեղ շրջանակում, ինչը բնական է, ապա արվեստագետների, պատմաբանների եւ ընդհանրապես հումանիտար գիտություններին վերաբերող աշխատանքները պետք է ունենան լուրջ հանրային հնչեղություն եւ ազդեցություն: Դրանք նոր՝ ավելի հեռուն նայող, պահանջ ներկայացնող հասարակություն ձեւավորելու կարեւոր գործոններ են:
Կարծում եմ՝ առանձնահատուկ զգացումով են ներկաներն ընդունում այն փաստը, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին է արժանանում Թուրքիայի քաղաքացի Ռագըփ Զարաքողլուն: Նրա գործունեությունը բացառիկ առաքելություն է: Պատմական ճշմարտությունը Թուրքիայի հասարակությանը հասցնելու համար մղած նրա պայքարը բարձր քաղաքացիական դիրքորոշման եւ խիզախության փայլուն օրինակ է: Խիզախություն է նաեւ Ձեր այսօր այստեղ գտնվելը եւ այս մրցանակն ընդունելը: Ձեր այս կեցվածքն ունի ոչ միայն անցյալն ավելի խորը հասկանալու նպատակ, այլեւ ուղղված է հարեւան ժողովուրդների փոխադարձ հասկացողությունը նոր մակարդակի բարձրացնելուն: Այն ուղղված է ապագային: Շնորհակալ եմ Ձեզ:
Հարգելի ներկաներ,
Ժամանակին, երբ Պողոսյանների ընտանիքի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ, սկիզբ դրվեց այս մրցանակին, հիմքում դրված էին հենց այդ գաղափարներն ու վեհ նպատակները: Շնորհակալություն եմ հայտնում հովանավորներին այս գործը հետեւողականորեն շարունակելու համար: Նաեւ շնորհակալություն եմ հայտնում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչությանը կազմակերպչական ջանքերի համար, ինչպես նաեւ մասնագիտական հանձնաժողովներին, որոնք դժվարին, բայց շնորհակալ աշխատանք են կատարում:
Կրկին շնորհավորում եմ եւ մաղթում, որ մեր դափնեկիրներն այսուհետ եւս հաջողություններ արձանագրեն եւ նոր բարձունքների հասցնեն Հայաստանի արվեստն ու գիտությունը>>:
Սերժ Սարգսյանի հրամանագրերով 2011 թվականի մրցանակ է շնորհվել Հարություն Մարությանին` Հայոց ցեղասպանության հիշողության շարունակականության երեւույթը, Մեծ եղեռնի եւ Ղարաբաղյան շարժման միջեւ եղած աղերսների ուսումնասիրությունը նոր գիտական մեթոդաբանության եւ մշակումների կիրառմամբ իրականացված հետազոտության համար, Ռագըփ Զարաքոլուին (Թուրքիա)` Հայոց ցեղասպանության պատմական ճշմարտության մասին թուրք հասարակությանն իրազեկելու, թեմայի շուրջ ակտիվ թարգմանչական եւ գրահրատարակչական գործունեության, խոսքի ազատության եւ մարդու իրավունքները հարգելու համար մղած անդուլ եւ սկզբունքային պայքարի համար:
Հայաստանի նախագահի 2011 թվականի մրցանակին են արժանացել.
բնական գիտությունների զարգացման բնագավառում՝ Աշոտ Սաղյանին` <<Օպտիկապես ակտիվ ոչ սպիտակուցային ամինաթթուների գերարդյունավետ ասիմետրիկ սինթեզ>> մենագրության եւ գիտական հոդվածների շարքի համար,
արվեստի բնագավառում՝ Գարրի Ռաշիդյանին` <<Արդի ճարտարապետության պրոբլեմները զարգացման նոր փուլում եւ առաջիկա խնդիրները>> հետազոտության, մշակման եւ ներդրման համար
տեխնիկական գիտությունների եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Ալբերտ Ղուլյանին, Ռոբերտ Սիմոնյանին, Արմեն Աբրահամյանին,Համլետ Փիրումյանին, Անդրանիկ Սանոյանին` <<Տարածքների հսկման ավտոմատ համալիրի մշակում եւ ստեղծում>> գիտական հոդվածների շարքի համար,
ֆիզիկայի զարգացման բնագավառում՝ Գագիկ Կրյուչկյանին, Տիգրան Գեւորգյանին, Դիանա Անտոնոսյանին, Աննա Շահինյանին` «Ֆոտոնիկա՝ <<Կառուցվածքային վակուումում եւ ոչ գծային նյութերում>> գիտական հոդվածների շարքի համար,
գրականության բնագավառում՝ Հրաչյա Թամրազյանինի` <<Սրբազան խավար>>բանաստեղծությունների ժողովածուի համար,
հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում` Հասմիկ Ստեփանյանին` <<Հայերի ներդրումն օսմանյան կայսրությունում>> գրքի համար:
Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի նախագահի 2011 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել Լիլիթ Զաքարյանին (դաշնամուր), Հասմիկ Վարդանյանին (թավջութակ)՝ <<Գործիքային կատարում>> անվանակարգում լավագույն կատարման համար:
Հայաստանի նախագահի 2011 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել.
գրականության բնագավառում` Նառա Վարդանյանին` <<Անկախին սպասելիս>> գրքի համար:
արվեստի բնագավառում՝ Արման Համբարձումյանին` <<Լեգենդներ>> քանդակների շարքի համար, Աշոտ Գեւորգյանին` <<Մետամորֆիկ տրանսակցիաներ>> քանդակների շարքի համար, Աստղիկ Ստեփանյանին՝ Ս.Պրոկոֆեւի. <<Ռոմեո եւ Ջուլիետ >> բալետի դեկորների եւ զգեստների ձեւավորման համար:
Աստղաբան–էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այս տարի հանգստի համար կատարյալ տարբերակ է ծովափը։ Աստղաբանը ներկայացրեց հանգստի համար նախընտրելի և ոչ նախընտրելի երկրներն ըստ աստղակերպի նշանների։
Խոյերի համար բարենպաստ են Իտալիան, Եգիպտոսը, Թուրքիան և Հայաստանը: Բացասական է Հոլանդիան: Խոյերը հանգստի ժամանակ պետք է խուսափեն զգացմունքային լինելուց:
Ցուլերի համար նախընտրելի երկրներն են Հայաստանը, Իտալիան: Նրանք պետք է զգուշանան Ավստրիա, Հունգարիա և Պորտուգալիա ուղևորվելուց: Հանգստի ժամանակ պետք է ուշադրություն դարձնեն իրենց խոսքին, խորհորդ չի տրվում այդ ժամանակ հաճախ տեղից տեղ փոխադրվել:
Երկվորյակների համար նախընտրելի են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և այլն: Անբարենպաստ են Սլովակիան և Հունգարիան:
Խեցգետինների համար բարենպաստ երկրներն են Հունաստանը, Ֆրանսիան, Անգլիան, Հայաստանը և այլն: Խեցգետինների համար անբարենպաստ երկրներ չկան:
Առյուծների համար հանգիստը բարենպաստ կլինի կազմակերպել Հնդկաստանում, Մեքսիկայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում և Մեծ Բրիտանիայում: Նրանց համար ևս ոչ մի երկիր անբարենպաստ չէ:
Կույսերի համար բարենպաստ են Ավստրիան, Մեքսիկան, Գերմանիան, Ֆրանսիան: Անբարենպաստ է Հոլանդիան:
Կշեռքներին խորհուրդ է տրվում հանգիստը կազմակերպել Գերմանիայում, Ֆրանսիայում, Իռլանդիայում և Իտալիայում: Ոչ մի երկիր անբարենպաստ չէ:
Կարիճներին աստղաբանը խորհուրդ է տալիս իրենց հանգիստը կազմակերպել միայն Հայաստանում ու Եգիպտոսում: Նրանց խորհուրդ չի տրվում մեկնել Հնդկաստան ու Մեքսիկա: Աստղաբանը նկատել է, որ տարին կարիճների համար լարված է: Կարիճները պետք է կարողնանան լավ դրսևորել իրենց հատկանիշները, որը կապված է նրանց գործունեության հետ:
Աղեղնավորներին խորհուրդ է տրվում հանգստյան նպատակով մեկնել Պորտուգալիա, Ավստրիա, Եգիպտոս և Եթովպիա:
Այծեղջուրները լավ կլինի՝ հանգստանան Հայաստանում, Դանիայում, Եգիպտոսում, Անգլիայում: Նրանց համար անբարենպաստ երկիր չկա:
Ջրհոսներին խորհուրդ է տրվում հանգստանալ Իտալիայում, Եգիպտոսում, Հայաստանում: Նրանց խորհուրդ չի տրվում մեկնել Ռուսաստան:
Ձկների համար բարենպաստ երկրներն են Հունաստանը, Ավստրիան, Սլովակիան, Հունգարիան: Իսկ անբարենպաստ երկիր նրանց համար չկա:
Հիվանդանոցում մահացել է նաև Երևանի Կոմիտաս պողոտայում ավտովթարի արդյունքում վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլետի ուղևորուհին։
Մայիսի 28-ին, ժամը 19.00-ին,Կոմիտաս 61 հասցեի մոտ՝ «Յունիբանկի» դիմաց, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել. իրար էին բախվել «Յամահա» մակնիշի 1349 APA համարանիշի մոտոցիկլետն ու «Նիսան Մաքսիմա» մակնիշի 15 TT 007 համարանիշի ավտոմեքենան։ Բախման հետևանքով մոտոցիկլետը շրջվել էր, իսկ մոտոցիկլետի վարորդն ու ուղևորուհին մարմնական վնասվածքներ են ստացել։
Մոտոցիկլետի ուղևորուհին, ինչպես նաև «Նիսան Մաքսիմայի» վարորդն ու ուղևորը տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ, իսկ մոտոցիկլետավարը տեղում մահացել էր։«Նիսան Մաքսիման» վարել էր 42-ամյա Արմենակ Ավագյանը։ Մոտոցիկլետի վարորդը` 1963 թ. ծնված Գևորգ Թումանյանը, տեղում մահացել է, իսկ նրա ուղևորուհի Մարիաննա Խաչատրյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 22.40-ին, գիտակցության չգալով, մահացել է: «Նիսան Մաքսիմա»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Այս մասին հայտնում է ոստիկանությունը: Կատարվում է քննություն:
Հայաստանում պլաստիկ վիրաբուժության դիմում են շատերը, բայց միշտ չէ, որ սպասելիքներն արդարանում են:Անդրադառնալով թեմային 3-րդ քաղաքային հիվանդանոցի պլաստիկ և վերականգնողական միկրովիրաբուժության ծառայության ղեկավար Գևորգ Ստեփանյանը, ասաց. «Հաճախ նրանք ոչ թե դժգոհ են լինում, այլ պարզապես չեն տեսնում Անջելինա Ջոլիի Քիթը, որի մասին երազում էին, բայց դա անհատական է և հաճախ հենց քթի ձևից է կախված»:
Նրա հավաստմամբ Հայաստանում քթի վիրահատություններն իրենց քանակով չեն զիջում պլաստիկ վիրահատությունների այլ տեսակներին: Քթի վիրահատությանը դիմում են ոչ միայն աղջիկները,այլև տղաները:
Գևորգ Ստեփանյանը զգուշացրեց, որ եթե օրինակ ականջախեցիների վիրահատությունը կարելի է անել մինչև երեխայի դպրոց գնալը՝ չբարդույթավորվելու համար, ապա քթի վիրահատության չի կարելի դիմել 17-18 տարեկանից ավելի շուտ:
Այդ տարիքում է, որ կարելի է ավարտված համարել մարդու օրգանիզմի հասունա-ցումը և կայացումը: Իսկ շատ ավելի մեծ տարիքում վիրահատություն անելը կախված է տվյալ մարդու օրգանիզմից:
Բժիշկը նշեց, որ արտասահմանում բնակվող մեր հայրենակիցները՝ հատկապես ռուսաստանաբնակները, քթի վիրահատության համար հաճախ գալիս են Հայաստան։
Վիրահատվողները մինչվիրահատական և հետվիրահատական դեպրեսիաների են ենթարկվում : Դրանից խուսափելու համար բժիշկը նշեց, որ իրենք հոգեբանական աշխատանք են տանում հիվանդների հետ, քանի որ հիվանդների համար հեշտ չէ ընտելանալ նոր քթի հետ:
Խոսելով վիրահատության գների մասին վիրաբույժը նշեց, որ գինը կախված է տարվող աշխատանքից և ավելացրեց. «Գնային մեծ տարբերությունները, որ այսօր կան տարբեր հիվանդանոցներում չի խոսում բարձր կամ ցածր որակի մասին: Բոլոր բժիշկները նույն աշխատանքն են կատարում, պարզապես տարբեր գներով»:
Ասուլիսին ներկա հոգեբան Մանե Սողոյանն էլ ասաց.«Շատերը ասում են, որ իրենց կյանքի դժբախտությունները կապված են հենց այս խնդրի հետ: Դա նպաստում է անձի լիարժեք գործունեությանը»:
Նա նաև նշեց, որ մարդիկ պլաստիկ վիրաբուժության դիմում են՝ ինքնագնահատականի բարձրացման համար:
Տոնում ենք Հանրապետության օրը: Որը զուգակցվում է Սարդարապատի և Ավարայրի տարեդարձերի հետ: Հեռավոր 1918-ին այդ օրերին նաև բնության քմահաճույքին առնչվեցինք` լեռներում ձյուն էր տեղացել: Կարծես խորհրդանշական լիներ` հայոց պատմության ձմե՞ռն է սկսվում, թե, այնուամենայնիվ, գարունը: Մեր նախնիք իրենց զենքի զորությամբ գարունն ընտրեցին: Այսուհետ և մեկընդմիշտ:
Սարդարապատի հաղթությունից հետո Երևանում դեռ բնակչության 44 տոկոսը թուրք էր: Եվ մեր նորամանուկ Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը ճիշտ քաղաքակրթական ընտրություն էր կատարել` մաքրել հայոց մայրաքաղաքն այդ խորթ և թշնամի տարրից: Հիմա մղկտում են դրա համար: Դրանից հետո Արամ Մանուկյանն ապրեց ընդամենը մեկ տարի, մինչև մահացավ տիֆից: Իր ժողովրդի հետ նույն պայմաններում ու նույն զրկանքներով ապրող այդ հսկան, այնուամենայնիվ, լավ էր սերտել պետականաստեղծման դասը` երկիրդ հնարավորինս մաքրիր կենսաբանական թշնամուց: Ու դրա շնորհիվ բռնի սովետականացումից հետո Հայաստանը դարձավ 15 հանրապետություններից մեկը, չնայած բնակչությամբ ընդամենը մեկ տոկոսն էր վերստեղծվող կայսրությունում:
Նաև Նժդեհի հանճարը Հայաստանի կազմում պահպանեց Սյունիքը, որն արդեն Արցախյան մեծամարտի տարիներին ապահովեց մեր հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ Իրանի տարածքով: Նժդեհը սրբություն էր համարում մեր Եռագույնը և Հանրապետության տոնը, և 1988-ին այդ էստաֆետը վերցրեց լուսահոգի Մովսես Գորգիսյանը` Ազատության հրապարակում բարձրացնելով Եռագույնը և ավետելով մոտալուտ Անկախությունը:
Հետաքրքրական է, որ մեր ժողովուրդը մայիսի 28-ը սիրեց ավելին, քան սեպտեմբերի 21-ը: Երևի դրանում գերագույն իմաստ կար` 1918-ի մայիսի 28-ին հայը վերջնականապես զենքի զորությամբ ապացուցեց իր ապրելու իրավունքը: Առաջին Հանրապետությունն ընդամենը դրա դրսևորման դրվագներից մեկն էր: Ինչպես նաև Խորհրդային Հայաստանը, որի գոյության ընթացքում զորավոր սերունդ դաստիարակող ընտիր մտավորականություն ձևավորվեց, որը Ազատամարտին պատրաստեց հարյուր հազարավոր հայորդիների, վերականգնեց մեր գենետիկ կոդի գեղարվեստական ձևակերպումը` «Սասնա ծռեր» էպոսը, 1988-ին մեզ կատաղի ալիքների տեսքով նետեց Ազատության հրապարակ, իսկ այնուհետ` ռազմադաշտ…
Հիմա որպես 20 տարվա պետություն վայելում ենք Երրորդ Հանրապետությունը, որը տարածքով Երկրորդից ահագին մեծ է (29 հազար քառակուսի կիլոմետրի համեմատ վերահսկում ենք 42 հազար քառակուսի կիլոմետր):
Այսօրվա զորակոչիկները ծնվել են անկախ Հայաստանում: Այսօր ունենք Հարավային Կովկասի լավագույն բանակը…
Կարճ ասած, պատմությունը մեզ շանս է տվել` հավերժացնելու մեր Տեսակը: Նաև որոշակի իմաստնություն ենք ձեռք բերել:
Իսկ մեր ունեցածը փառավոր հաղթական բանակ է, որը ի զորու է թարմ ջարդ տալ մեր կենսաբանական թշնամու արհեստական մազութային պետությանը: Ու նաև տալիս է:
Հանրապետության օրվա տոնն է: Անշուշտ, տոնելու ենք լիաթոք: Որպես հասուն ու հաղթական ազգ: Ինչ վերաբերում է հանրապետական կարգերին, ապա ժամանակավորապես դա կլինի: Մինչև մի քանի սերնդի ընթացքում վերականգնենք հայոց ազնվականությունը, որը ամբողջովին կստանձնի մեր հայրենիքի ապագայի պատասխանատվությունը ու դա չի գցի ժողովրդի վրա: Այն ժողովրի, որը անհրաժեշտության դեպքում և նյութական բարիք, և զինուժ է տրամադրում, ու դրանից ավել նրանից պահանջելը արժանի չէ պետական մտածողություն ունեցողին:
Արսեն ՎԱՀԱՆՅԱՆ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.