23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայը: Հայը գոյն իր սկսել է հերոսութեամբ մտքի եւ բազկի: Բազկի ուժն ու արեան գինը զրահաշապիկ արած հայը մինչ օրս պահել ու սերունդներին է ավանդում իր հանճարի հազարամեա մասունքները, որ այսօր ապավինել է իր նախնեաց այս մի փոքրիկ հողակտորին: Մասունքներն այդ որպէս մանանայ, իր տարագիր զավակների նման յաշխարս են ի սփիւռս:
Դարերի կործանարար ալեբախումների հորձանուտում հայոց փրկութեան գոյատեւման հիմնական եւ հաստատուն խարիսխը եղել է ու կա զորավոր հայ ընտանիքը՝ազգային ձևավորման, զարգացման ու միասնութեան ակունքը, ազգի հարատևման առհավատչեան:
Մարդու ճշմարիտ կենսագրութիւնն սկսվում է հիւսվել իր ընտանիքից, իր ծնողներից, իր արմատներից, որոնք աղբիւրներն են ավշաբեր արեան: Մեր իմաստուն պապերի մեզ կտակած ամենամեծ ու անեղծ հարստութիւնը հայերենն է, որ հոսում է հազարամեակների ակնակիտ ակունքից: Հայերենն է մեր պայքարի ու գոյատևման ամենահզոր զենքը, մեր ինքնութիւնը հաստատող անփոխարինելի անձնագիրը, մեր միտքն ու մտածողութիւնը, մեր հավատո հանգանակը:
Հայոց լեզուն պատկանում է հնդեւրոպական լեզվաընտանիքին եւ նրա մի առանձին ճիւղն է: Այն ձևավորվել է հազարամեակներ առաջ՝հայ ժողովրդի ծագման հետ իբրև բանավոր խոսակցական լեզու: Մինչև գրային լեզու դառնալն այն իր ժողովրդի նման առնական էր ու տոկուն, հիւթեղ էր ու նվագուն, հնչեղ ու ճկուն, արևելցու նման տաք ու գունեղ: Այդ են վկայում մեզ հասած ժողովրդական բանահիւսութեան նմուշները: Սակայն եղավ մի պահ, երբ հայը հասկացավ, որ իր գոյը պիտի հաստատի ոչ միայն զենքով ու հավատով, այլև գրով: Եւ 406 թվականին հայորդի սուրբ Մեսրոպ Մաշտոցը իր հանճարի ուժով երկնեց ժողովրդին կործանումից փրկող հայոց այբուբենը՝հայ ժողովրդի հարատևման վկայագիրը: Հայոց լեզուն դարձավ գրային լեզու՝ոսկեղենիկ գրաբար, որով ստեղծվեցին հայոց դպրութեան աննման գանձերը: Հայ գրերի գիւտը ունեցավ ոչ միայն ազգային, այլև համամարդկային նշանակութիւն. ինքնուրույն մշակույթի ու գրականութեան հետ զարգացավ եւ թարգմանչական գրականութիւնը, որի շնորհիվ համաշխարհային գրականութեան գանձերը հայ ժողովրդին հասան, հույն, ասորի եւ այլ փիլիսոփաների մի շարք գործեր մարդկութեանն են հասել հայերեն թարգմանութիւնների շնորհիվ, քանզի չկան նրանց բնագրերը:
Հայոց լեզուն դարերի ընթացքում ունենալով իր զարգացումը ( գրաբար, միջին հայերեն, աշխարհաբար) ուսումնասիրութեան առարկա դարձավ ոչ միայն հայ ( Մխիթար Սեբաստացի, Արսեն Այտընեան, Մանուկ Աբեղեան, Հրաչեա Աճառեան, Գևորգ Ջահուկեան), այլև օտար լեզվաբանների համար (Հ. Հիւբշման, Հ. Պետերման, Ա. Մեյե, Ն. Մառ եւ այլոք): Ֆրանսիացի մեծ ար—ակագիր Վ. Հիւգոն մեծ պատիվ է համարել հայերեն թարգմանվելը, իսկ անգլիացի հանճար Բայրոնը, 1817թ., Վենետիկի սուրբ Ղազար կղզում, Մխիթարեան միաբանների մոտ սովորել է հայերեն եւ գրել. « Ճոխ է հայոց լեզուն, և արժէ, որ մարդ չարչարվի այն սովորելու համար. ես ջանք եմ թափում և կշարունակեմ այն ուսումնասիրել»:
Մենք կառծում ենք, որ չի մարել հետաքրքրությունը հայոց լեզվի նկատմամբ, քանզի այսօր էլ աշխարհի շատ գիտնականներ ակնածանքով հլուխ են խոնահում Երևանի Մատենադարանի հազարավոր ձեռագրերի առջև: Անկախ Հայաստանն օրեց օր ընդլայնում է իր կապերը աշխարհի հետ, կարծում ենք,որ հայերեն սովորելն այսօր ունի գործնական նշանակություն : Բարբարոսն ուզեց, բայց չկարողացավ սպանել մեր գիրն ու գրականությունը : Այն շարունակում է ապրել ու օրից օր հզորանալ : Մեր ջահերը շարունակվում են վառվել այսօր ավելի պայծառ քան երբևէ :
Մեր երախտիքն ու շնորհակալուէյունն ենք հայտնում Տեր Վաչե Քահանա Հայրապետյանին ում շնորհաշատ ջանասիրությամբ կազմակերպվեց ու հիմնադրվեց Հայ Եկեղեցական Ծուխ Ստրասբուրգում, համախմբելով հայ համայնքին եկեղեցու շուրջ, ուր ամեն անգամ գտնվելով ազգային ապրումներիս մեջ վերանորոգվում եմ : Եկեղեցուն կից ստեղծվեց կրթական և մշակութային միություն : Միության օրակարգում իր ուրույն տեղն է գրավում մատաղ սերնդի ուսման, հայեցի կրթության և դաստիարակության խնդիրները : Հայեցի կրթությունը մեր ժողովրդի համար միշտ արդիական է և հայապահպանության համար կենսականորեն կարևոր : Բոլորս պիտի համախմբվենք եկեղեցու շուրջ մեր լեզուն, պատմութունն ու մշակույթը սրբորեն պահպանելու համար, կրթվելու ազգային հոգևոր արժեքներով, և որը մատուցվում է նվիրյալ մանկավարժների կողմից Անուրանալի ճշմարտություն է, որ եկեղեցին շարժիճ ուժը կհանդիսանա, այն կդարնա համայնքի հայ մշակույթի, պատմության ու լեզվի ողնահարը : Այն կարթնացնի համայնքին իր խորը քնից, մղելով նրան վերածննդյան ու ինքնագիտակցության : Թող Աստված օրհնի, շնորհազարդի և հաջողությամբ պսակի մեր բռնած ուղին :
Հ.Գ Հոդվածի հեղինակը Ստրասբուրգի Մշակութային Կենտրոնի Խորհդի Անդամ
դոկտոր, պրոֆեսոր Մկրտիչ Թենեգեջյանն է:
Նա ծնվել է 1954թ. մարտի 21-ին, Սիրիայի Հալեպ քղաքում: Ուսումնառել է Կիլիկյան վարժարանում, ապա Ութրթաունի քոլեջում. Հետագայում ուսումը շարունակել է նաև հայրենիքում, Մոսկվայում և միացյալ նահանգներում:
Հեղինակ է շուրջ երեսուն գիտական աշխատությունների, տասնյակ գիտական հոդվածների և մասնագիտական բառարանների:
Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն, արաբերեն, ֆրանսերեն, թուրքերեն, պարսկերեն լեզուներին.
Ստրասբւրգի հայ Առաքելական Եկեղեցիուցու մամլո դիվան
Հայաստանի առաջնություն 28-րդ տուրում Երևանի «Միկան» հյուրընկալվելու է Կապանի «Գանձասարին»:
«Միկայի» մամուլի քարտուղարությունից armsport.am-ը տեղեկացավ, որ թիմը կադրային խնդիրներով է ուղևորվել մրցավայր:
Որակազրկված են Արթուր Ադամյանը ու Վարդան Մովսիսյանը, վիրահատությունից հետո դեռ չի ապաքինվել Ալեքսանդր Թադևոսյանը: Հարցականի տակ է Արեգ Ազատյանի ու Արմեն Պետրոսյանի մասնակցությունը:
Ամուսնացող հայ կանանցից շատերը ասում են, թե Հայաստանում ապագա չկա և, Հայաստանից դուրս գալով, փորձում են իրենց համար ապագա կերտել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է հոգեբան Կարինե Նալչաջյանը` անդրադառնալով այն հարցին, թե ինչու են հայ աղջիկնրը նախապատվությունը տալիս արտասահմանցի, հատկապես պարսիկ փեսացուներին:
Ըստ նրա, հայ կանանց մոտ նկատվում է էթնոկենտրոնցման խախտումներ, սակայն դեռ վիճակագրություն չկա, թե ինչ չափերի է այն հասնում:
Հոգեբանն օրինակ է բերել, որ, եթե մահմեդական տղամարդը ամուսնանում է քրիստոնյայի հետ, ապա կինը պետք է դավանափոխ լինի, սակայն որոշ հայ կանայք կանգ չեն առնում նաև դրա առաջ: «Ամուսնությունը շատ անձնական խնդիր է և յուրաքանչյուրը ազատ է իր ընտության մեջ: Կինը իր մեջ ունի պահպանող սկիզբ: Այսինքն` կանայք ավելի ազգակենտրոն են, քան տղամարդիկ»,-ընդգծել է Կարինե Նալչաջյանը:
Ասուլիսի մյուս բանախոս Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանի խոսքով, պատճառաբանությունը, թե օտարի հետ ամուսնանալով ավելի երջանիկ կլինեն, դա պատրանք է, խաբեություն, ինչպես Եվան գնաց օձի հետևից:
Անդրադառնալով տղամարդկանց ամուսնությանը այլազգի կանանց հետ, Կարինե Նալչաջյանը նշել է, որ երբ հարսնացուներն են գալիս Հայաստան, այս դեպքում կորուստներ չեն լինում, կամ շատ քիչ են լինում, նրա խոսքով, կարևոր է, թե որքանով է ընտանիքի ներսում պահպանվում մշակութային խնդիրները:
Նախօրեին «ԱԿԲԱ կրեդիտ ագրիկոլ» բանկի Արտաշատի մասնաճյուղը պայթեցնելու մասին սպառնալիք հնչեցնելու մեղադրանքով ձերբակալված Արարատի մարզի Հովտաշեն գյուղի բնակիչ Աշոտ Սիմոնյանը երեկ ստորագրությամբ ազատ է արձակվել։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ վկայակոչելով ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության բաժնին։
«Երեկ հայտնել էինք, որ տղամարդը սպառնացել է բանկը պայթեցնել այն պատճառով, որ այդտեղից վերցրած վարկերը չի կարողանում մարել։ Հայտնել էինք նաեւ, որ այն գյուղացիները, ումից բանկը ներկայումս այդ վարկը գանձում է, Սիմոնյանին միշտ հորդորել են. «Ախպեր մի բան արա, մենք էլ կսնանկանանք»»,- գրում է «Հայկական ժամանակը»։
«Հայկական ժամանակ».
Այսօր Ազգային ժողովում ծավալվեց հերթական քննարկումը` 2013 թվականի բյուջեի նախագծի հետ կապված: Օրակարգում էին գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ֆինանսավորման հարցերը:
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ 2013թ.-ի պետական բյուջեի նախագծով գիտությանն ուղղված ծախսերը կկազմեն 11,24 մլրդ դրամ` 2012 թվականի 10,1 մլրդ դրամի դիմաց կամ 1,07 մլրդ դրամով ավելի: Աճը հիմնականում պայմանավորված է 2013թ.-ից «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի կիրառմամբ և քաղծառայողների աշխատավարձի բնականոն աճի համար անհրաժեշտ լրացուցիչ միջոցներով: Նաև ավելացրեց, որ գիտնականներին սոցփաթեթում ներառելու հարց 2013թ. բյուջեում ներառված չէ:
Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը հետաքրքրվեց է, թե ինչպե՞ս են պատրաստվում գիտելիքահեն տնտեսություն ստեղծել, երբ գիտությանը չեն տրամադրում նույնիսկ պահանջվող 1% ֆինանասավորումը:
Բագրատյանը բարձրացեց նաև տարեց գիտնականներին՝ սոցփաթեթում ներառելու և գիտական աստիճանների համար հատկացվող հավելավճարների հարցը:
«Ես կարծում եմ, որ այն ոլորտները, որտեղ մենք տոկոսներ ենք ամրագրել, միշտ պրոբլեմների են հանգեցնում, քանի որ կառավարությանը և ԱԺ-ին տեղ չի մնում քննարկումների և հնարավոր փոփոխությունների համար»,- գիտության ֆինանսավորման սահմանված տոկոս ունենալու մտքին այսպես արձագանքեց Սաֆարյանը՝ հավելելով, որ ծրագրեր լինելու դեպքում է պետք ավելացնել գիտության ֆինանսավորումը, ոչ թե ինքնանպատակ:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի հարցերով հանձնաժողովի անդամ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը գիտնականների աշխատավարձերը համարեց զավեշտալի. «Անիմաստ է խոսել գիտության մասին և աշխատավարձը պահել երկու անգամից ցածր»,- նշեց Մանուկյանը, միևնույն ժամանակ ցույց տվեց ուղղին. աշխատավարձի բարձրացում հնարավոր է անել` կրճատելով ստվերային տնտեսությունը, շքեղ շինարարությունները:
Ինչևէ քննարկումից հետո մենք խոսեցինք որոշ պատգամավորների հետ հետաքրքրվելով, թե արդյո՞ք հետևողական կլինեն իրենց պահանջներին, և նույն եռանդով կաշխատեն, որպեսզի կրկանպատկվի գիտաշխատողի աշխատավարձը կամ գոնե հասցվի միջին աշխատավարձի մակարդակին:
Հեղինե Բիշարյան.«Վերջին տաս տարիների ընթացքում մեր կուսակցությունը, նաև ես մշտապես բարձրացրել ենք այս խնդիրները. գիտաշխատողների հավելավճարների ավելացման, լրացուցիչ ֆինասավորում ապահովելու մասին: Ցավոք, մենք այսօր չունենք լուրջ երիտասարդ գիտնականներ, որոնք կփոխարինեն հին սերննդին, իսկ այս ամենի պատճառը իհարկե ցածր աշխատավարձն է: Այսօր ԱԺ-ում հենց գիտության կրթության մասով բյուջեի քննարկում է լինելու, բայց ես վատառողջ լինելու պատաճառով չեմ կարողացել ներկա լինել, բայց վստահ եմ, որ կլինեն առաջարկներ ու պահանջներ»:
Մեր այն հարցին թե ինչպե՞ս կբացատրեք այն համգամանքը, որ ՕԵԿ-ը իր նախընտրական ծրագրում գրեթե սպիտակ էր թողել գիտության էջը, տիկին Բիշարյանը ասաց.«Ծրագիրն այնպիսի բան է, որ ամեն մի նախադասության ու դրույթի տակ շատ ենթաշերտեր կան: Գուցե հենց կոնկրետ չի նշվել աշխատավարձի բարձրացում և այլն, բայց ես բացառում եմ այն, որ մենք չենք անդրադարձել ոլորտի խնդիրներին»:
Հրանտ Բագրատյան- «2013 թ. պետական բյուջեի նախագիծը գնահատում եմ ծայրահեղ անբավարար: Իմ նկատառումով՝ գիտության ֆինանսավորումը բյուջեով նախատեսված գումարով կազմելու է ՀՆԱ-ի 0,246 տոկոսը կամ 11,2 մլրդ դրամ: Առաջիկայում հնարավորություն կլինի մերժելու ևս մի օրենսդրական նախաձեռնություն, որտեղ գրված կլինի, որ գիտությանը տրվում է առնվազն 1 տոկոս»,- ասաց Բագրատյանը:
Աղվան Վարդանյան — «Ներեցեք բայց ես հեռախոսով ոչ մի զանգի չեմ պատասխանում: Ես ճիշտ չեմ համարում լրագրողներին հեռախոսով պատասխանել: Ներողություն եմ խնդրում…»
Հայկ Բաբուխանյան— «Կասեմ տեղի ունեցավ բազմաթիվ շահագրգիռ ելույթներ, ինչպես ոլորտը ներկայացնող գործադիրի կողմից, այնպես էլ պատգամավորների: Բայց ասեմ, որ Հանրապետական կուսակցությունը այս խնդիրների քննարկման հարցում ամենաակտիվն է: Իհարկե դահլիճում կային այլ ուժեր, որոնք փորձում էին ակտիվություն ցուցաբերել: Սակայն ցավով պետք է նշեմ, որ գիտության խնդիրը շահարկում են, բայց ոչ առարկայական լուծումներ գտնելու առումով: Ինչ վերաբերում է ինձ ես ելույթ ունեցա, հանդես եկա մի քանի առաջարկություններով ու հարցերով: Այդպիսի ելույթներ կլինեն նաև առաջիկայում՝ մասնավորապես գիտաշխատողների սոցիալական փաթեթում ներգրավելու հարցին լուծում տալու համար»:
Արդյո՞ք օրվա ծանր քննարկումն էր պատճառը, որ պատգամավորներից մասնավորապես՝ Խաչատուր Քոքոբելյանը, Արծվիկ Մինասյանը, Զարուհի Փոստանջյանը, մինչ քննարկումը սկսելը խոստացան ավարտից հետո մեկնաբանություներ տալ, իսկ ավարտից հետո դարձան անհասանելի:
Շուշան Գալստյան
«Ապարանի Մելիք գյուղում էկոլոգիական աղետ է»՝ Ֆեյսբուք սոցցանցում ահազանգ է հնչեցրել օգտատեր Ռուզաննա Ղազարյանը.
ՀՀ բնապահպանության նախարարության կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն, Արագածոտնի մարզի Մելիք գյուղին հարակից տարածքում` 9 բալ ուժգնությամբ երկրաշարժային գոտում, «ՄեգոԳոլդ» ՍՊԸ-ն պատրաստվում է կառուցել մոտ 7 հեկտար տարածք ընդգրկող նոր պոչամբար: Հիշատակված ընկերությունը հանդիսանում է Հայաստանի բնական պաշարների նկատմամբ անսահմանափակ ախորժակ ունեցող «Գլոբալ Գոլդ» ընկերության դուստր ընկերություն, որը 2006 թվականից ի վեր շահագործում է Ապարանի Մելիք գյուղին անմիջապես հարակից «Թուխմանուկի» ոսկու հանքավայրը:
«Հարկ ենք համարում նշել, որ հանքահարստացումն իրականացվում է հենց տեղում` Մելիք գյուղից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, որի անմիջական հարևանությամբ գտնվում է նաև անմխիթար վիճակում գտնվող պոչամբարը: Պոչամբարը բազմիցս վթարի է ենթարկվել և փլուզվել` վնասելով գյուղի խմելու ջրի խողովակաշարը, խառնվելով խմելու և ոռոգելի ջրերին:..»,- գրել է օգտատերը:
Մենք փորձեցինք ԲՆ կայքում գտնել, նման տեղեկություն, պարզվեց՝ խոսքը հասարակական լսումների ծանուցման մասին է: Նշենք, որ ս.թ հոկտեմբերի 30-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Մելիք գյուղի գյուղապետարանում արդեն տեղի են ունեցել «Մեգո Գոլդ» ՍՊԸ Թուխմանուկի հարստացուցիչ ֆաբրիկայի պոչամբարի կառուցման աշխատանքային նախագծի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության հասարակական լսումներ:
Էկոլոգ Ինգա Զառաֆյանը, որը մասնակցել է հասարակական լսումներին, մեզ հետ զրույցում ասաց, որ քննարկմանը ներկա են եղել նաև «Գլոբալ Գոլդ» ընկերության ներկայացուցիչ Հենրիխ Մկրտչյանը, Բնապահպանության փորձաքննության փորձագետ Լաուրա Բալայանը, եղել են նաև բնակիչներ:
«Բնակիչները հայտնել են իրենց բողոքները. նրանք ասել են, որ հիմնականում ջրի խնդիրն է, ջրատարների կառուցումը: Նրանք փոխհատուցում են ակնկալում: Մեր գնահատականն այն է, որ լսումները պատշաճ ձևով չեն եղել՝ ռիսկերի մասին պետք է խոսվի, ռիսկերի նվազեցման հարցը դրվի: Եթե խնդիրները կան, պետք է նոր լսումներ անել, տեղյակ պահել նաև բնակչությանը, որ իրենք էլ հայտնեն իրենց բողոքները»,- ասաց Ինգա Զառաֆյանը՝ հավելելով, որ վաղն «Էկոլուր» կայքում կտեղադրվի տեսանյութ, որում ներկայացված կլինեն բնակիչների բողոքները:
Հ.Գ.Ստացվում է, որ մի կողմից ԱԺ պատգամավոր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը չլսված ու ծանր մեղադրանքներ է հնչեցնում «Գլոբալ Գոլդ»-ի հասցեին, մյուս կողմից այդ ընկերությանը վստահվում է մեր երկրի տնտեսության մեջ նոր գործունեություն ծավալել:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանում Gallup International Association–ի հայկական գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանը տեղեկացրեց, որ Հայաստանում Gallup International Association-ի հայաստանյան գրասենյակը նախագահական ընտրություններից առաջ Հայաստանի ամբողջ տարածքում հոկտեմբերի 9-ից 20-ը 1067 քաղաքացիների շրջանում անցկացրել է սոցհարցում և պարզել, որ եթե առաջիկա կիրակի օրը նախագահական ընտրություններ անկացվեին, ապա կընտրվեր գործող նախագահ Սերժ Սարգսյանը:
Հարցին, եթե առաջիկա կիրակի նախագահական ընտրություններ լինեին, ում կընտրեիք՝ 28%-ն ասել է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանին, 19%-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, 11%-ը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Հարցվածների 11%-ը նշել է, որ ոչ մեկին էլ չի ընտրի։ Հաջորդ հորիզոնականում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է 4%–ով։ Նրան հաջորդում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 3%-ով։ Հարցվածների նույնքան մասն էլ ասել է, որ կընտրեր ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին:
«Հայ Յեղափոխական Դաշնակցության» պատգամավոր Վահան Հովհաննիսյանի և «Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանին վստահողների թիվը հավասար է՝ 1%:
Հարցին դժվարացել են պատասխանել հարցվածների 16%-ը:
Միաժամանակ հարցին, թե ինչպես են գնահատում նույն քաղաքացիները երկրի տնտեսական վիճակը՝ հարցվողների 22%-ը նշել է, որ «շատ վատ», 31%-ը՝ «վատ», 39%-ը՝ «միջին», 5%–ը՝ «լավ», իսկ 0,5%-ը՝ «շատ լավ»:
Իսկ թե ինչպես է ընտանիքի նյութական ապահովվածության ներկայիս վիճակը, ըստ հարցվածների՝ 63%-ը գնահատել է «միջին», 23%–ը՝ «վատ», 9%–ը՝ «շատ վատ», 5%–ը՝ «լավ», 0,2%–ը՝ «շատ լավ»։ Հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 15%-ը:
Ըստ վարսկանիշների՝ քաղաքական գործիչներից ամենահեղինակավորը կրկին Սերժ Սարգսյանն է (32%), այնուհետև Գագիկ Ծառուկյանը ( 29%), Ռոբերտ Քոչարայանը (9%), Րաֆֆի Հովհաննիսյանը (4%), Վարդան Օսկանյանը (3%), Լևոն Տեր-Պետրոսյանը (3%), Վահան Հովհաննիսյանի ու Արթուր Բաղդասարյանի վարկանիշները նույնպես հավասար են՝ 2%:
ՀՀ նախկին վարչապետ, պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ 2013 թ. պետական բյուջեի նախագիծը գնահատել է ծայրահեղ անբավարար և ավելացրել, որ բյուջեի վերաբերյալ վերջնական կարծիքներն ավելի կորոշակիանան նոյեմբերի վերջում, երբ կավարտվեն քննարկումներն ու ուսումնասիրությունները:
Ըստ Հրանտ Բագրատյանի , ստվերը կրճատելու ուղղությամբ ոչ մի քայլ չի արվել և եկամուտների ողջ բեռն ընկել է փոքր և միջին բիզնեսի վրա: «Տարբեր տրամաբանական դաշտերում ենք, չեմ կարողանում հասկանալ իրենց տրամաբանությունը»,- նկատել է Բագրատյանը:
Նոյեմբերի 1-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Արարատի բաժնում Տափերական գյուղի մի բնակչուհուց հաղորդում է ստացվել, որ 2011 թ. դեկտեմբերին «Օդնոկլասնիկի» կայքով ծանոթացել է 1986 թ. ծնված Սերյոժա Ա.-ի հետ, որը ս/թ հունվարի 10-ից մարտի 8-ն ընկած ժամանակահատվածում, չարաշահելով իր վստահությունը, իրենից պարբերաբար վերցրել է 190.000 դրամ և ոսկյա 2 շղթա, որը մինչ օրս չի վերադարձրել` պատճառելով 445.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:
Նոյեմբերի 1-ին, ժամը 13.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախից թիկնային մակերեսի ստորին կրծքային և գոտկային շրջանի կտրած-ծակած թափանցող վերքեր, ձախակողմյան պնևմոհեմոթորաքս» ախտորոշմամբ, «շտապօգնության» թիվ 42 բրիգադը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1990 թ. ծնված Հայկազ Գ.-ին, որը, ըստ նրա ու նրա հարազատի հայտարարության, դանակահարվել էր թեթև արդյունաբերական քոլեջի մոտ:
Ըստ բժշկի տեղեկանքի` Հայկազ Գ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 22.15-ին, բերման են ենթարկել 1997 թ. ծնված Զավեն Մ.-ին:
Պարզվել է, որ Հայկազ Գ.-ին վնասվածքները պատճառել է Զավեն Մ.-ն` իր մոտ գտնվող դանակով:
Զավեն Մ.-ն ձերբակալված է:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.