23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...ՀՀ նախկին վարչապետ, պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ 2013 թ. պետական բյուջեի նախագիծը գնահատել է ծայրահեղ անբավարար և ավելացրել, որ բյուջեի վերաբերյալ վերջնական կարծիքներն ավելի կորոշակիանան նոյեմբերի վերջում, երբ կավարտվեն քննարկումներն ու ուսումնասիրությունները:
Ըստ Հրանտ Բագրատյանի , ստվերը կրճատելու ուղղությամբ ոչ մի քայլ չի արվել և եկամուտների ողջ բեռն ընկել է փոքր և միջին բիզնեսի վրա: «Տարբեր տրամաբանական դաշտերում ենք, չեմ կարողանում հասկանալ իրենց տրամաբանությունը»,- նկատել է Բագրատյանը:
Նոյեմբերի 1-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Արարատի բաժնում Տափերական գյուղի մի բնակչուհուց հաղորդում է ստացվել, որ 2011 թ. դեկտեմբերին «Օդնոկլասնիկի» կայքով ծանոթացել է 1986 թ. ծնված Սերյոժա Ա.-ի հետ, որը ս/թ հունվարի 10-ից մարտի 8-ն ընկած ժամանակահատվածում, չարաշահելով իր վստահությունը, իրենից պարբերաբար վերցրել է 190.000 դրամ և ոսկյա 2 շղթա, որը մինչ օրս չի վերադարձրել` պատճառելով 445.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:
Նոյեմբերի 1-ին, ժամը 13.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախից թիկնային մակերեսի ստորին կրծքային և գոտկային շրջանի կտրած-ծակած թափանցող վերքեր, ձախակողմյան պնևմոհեմոթորաքս» ախտորոշմամբ, «շտապօգնության» թիվ 42 բրիգադը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1990 թ. ծնված Հայկազ Գ.-ին, որը, ըստ նրա ու նրա հարազատի հայտարարության, դանակահարվել էր թեթև արդյունաբերական քոլեջի մոտ:
Ըստ բժշկի տեղեկանքի` Հայկազ Գ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 22.15-ին, բերման են ենթարկել 1997 թ. ծնված Զավեն Մ.-ին:
Պարզվել է, որ Հայկազ Գ.-ին վնասվածքները պատճառել է Զավեն Մ.-ն` իր մոտ գտնվող դանակով:
Զավեն Մ.-ն ձերբակալված է:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
Ս.թ. նոյեմբերի 1-ին ժամը 20.00-ի սահմաններում Քարվաճառի N զորամասին պատկանող «Ուրալ-375/236» մակնիշի ավտոմեքենան անձնակազմը տեղափոխելիս` թվով 19 պայմանագրային զինծառայող, Քարվաճառի «Հարուրի ձոր» կոչվող տարածքում, ըստ նախնական տվյալների, հանդիպակաց ընթացող ավտոմեքենայի լույսերի արձակման պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, որի հետևանքով մահացել է 4 զինծառայող։ Այս մասին ասվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության մեջ:
Մահացածներն են՝
ավտոմեքենայի վարորդ, եֆրեյտոր Արթուր Հովհաննեսի Երեմյանը, ծնված 1960թ., ծառայում էր 1998թ-ից,
շարքային Գագիկ Կամոյի Վարդանյանը, ծնված 1982թ., ծառայում էր 2009թ-ից,
շարքային Սանասար Վաչիկի Փիլոյանը, ծնված 1969թ., ծառայում էր 2006թ-ից,
շարքային Մանվել Սանթրիի Աբիջանյանը, ծնված 1963թ., ծառայում էր 2009թ-ից:
Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով 15 զինծառայողներ ժամը 23.45-ին հասցվել են Վարդենիսի ԿԶՀ:
Ներկայումս կազմակերպվում է նրանցից 6-ի տեղափոխումը Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Վիրավորվածներն են`
շարքային Սարգիս Ռուստամի Զաքարյան, ծնված 1973թ., ծառայում է 2006թ-ից,
սերժանտ Գևորգ Մնացականի Գևորգյան, ծնված 1978թ., ծառայում է 2006թ-ից,
շարքային Կարեն Հրաչի Հովհաննիսյան, ծնված 1979թ., ծառայում է 2006թ-ից,
սերժանտ Էրիկ Ռաֆիկի Խաչատրյան, ծնված 1976թ., ծառայում է 2007թ-ից,
շարքային Արման Մանվելի Մուրադյան, ծնված 1988թ., ծառայում է 2008թ-ից,
շարքային Սանասար Ռոբերտի Գոմցյան, ծնված 1971թ., ծառայում է 2009թ-ից,
սերժանտ Բաբկեն Գուրգենի Թառոյան, ծնված 1982թ., ծառայում է 2009թ-ից,
շարքային Աշոտ Կոլյայի Մնացականյան, ծնված 1979թ., ծառայում է 2007թ-ից,
շարքային Կարեն Կամոյի Ավետիսյան, ծնված 1989թ., ծառայում է 2006թ-ից,
եֆրեյտոր Արմենակ Լիպարիտի Սահակյան, ծնված 1970թ., ծառայում է 2007թ-ից,
շարքային Մխիթար Վալերիկի Երեմյան, ծնված 1983թ., ծառայում է 2009թ-ից,
շարքային Դավիթ Ռաֆիկի Հարությունյան, ծնված 1988թ., ծառայում է 2010թ-ից,
կրտսեր սերժանտ Արթուր Գարեգինի Եղիազարյան, ծնված 1987թ., ծառայում է 2008թ-ի,
եֆրեյտոր Վարազդատ Գարեգինի Եղիազարյան, ծնված 1985թ., ծառայում է 2008թ-ից,
շարքային Մանուկ Լևուշի Խաչատրյան, ծնված 1974թ., ծառայում է 2006թ-ից,
ԼՂՀ ՊԲ-ն կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացածի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին և մաղթում շուտափույթ ապաքինում վիրավորներին:
Պատահարի մանրամասները կհաղորդվեն լրացուցիչ:
Երեկ առավոտյան մի տղամարդ զանգահարել է ՄԻՊ գրասենյակ և հայտնել, որ պայթեցնելու է Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցում գտնվող «ԱԿԲԱ կրեդիտ ագրիկոլ» բանկը։ Ոստիկանները պարզել են, որ զանգահարողը Արարատի մարզի Հովտաշեն գյուղի բնակիչ, 3 անչափահաս երեխաների հայր, 41-ամյա Աշոտ Սիմոնյանն է։ Նրան ձերբակալել են։ Հովտաշենի գյուղապետ Խաչիկ Խաչատրյանը մեր թղթակցին պատմել է. «Երեք տարի առաջ ինքն էդ բանկից մի քանի վարկ էր վերցրել։ Գյուղում փոքր խանութ ուներ։ Վերցրած գումարով էդ խանութն էր աշխատացնում, բայց վերջը խանութը փակվեց, ու Էլ չկարողացավ վարկը մարել։
Բանկն էլ սկսեց Աշոտի երաշխավորներից էդ փողերը պահել՝ մեկի թոշակից, մյուսի՝ աշխատավարձից։ Գյուղում մի 10 հոգի էսքան ժամանակ ստիպված էդ գումարներն ա վճարում։ Աշոտին ասում էին, թե՝ ախպեր, մի բան արա, մեղք ենք, հեսա մենք էլ ենք սնանկանալու։ Բայց ինքն էլ ի՞նչ կարա անի։ Չի աշխատում, ընտանիքը կինն ա պահում։ Չի դիմացել, դրա համար տենց բան ա ասել»։ Աշոտ Սիմոնյանի ընդհանուր պարտքը բանկին այժմ կազմում է շուրջ 19 հազար ԱՍՆ դոլար (շուրջ 7 մլն 700 հազար դրամ)։ Եթե Սիմոնյանին մեղադրանք առաջադրվի ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու հոդվածով, նա կարող է դատապարտվել մինչև 3 տարի ազատազրկման։
«Հայկական ժամանակ».
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը նշեց, որ արհեստական կուսաթաղանթի թեման ժամանակավրեպ է, քանի որ 1,5 տարի առաջ Հայաստանում կար արհեստական կուսաթաղանթի վաճառք իրականացնող խանութ, բայց վաճառք չլինելու պատճառով այն փակվեց:
Նրա խոսքով` դա բժշկական խնդիր չէ, բժշկությունը զբաղվում է առողջությամբ, ոչ թե պահեստամասերով: Իսկ այն բժիշկները, ովքեր զբաղվում են նման հարցերով, օժանդակում են խաբեությանը և իրավունք չունեն բժիշկ կոչվելու: Գեորգի Պողոսյանը իր զարմանքը հայտնեց այդ թեմայի` նման հասարակական քննարկման արժանանալու կապակցությամբ և նշեց, որ տպավորություն է ստեղծվում, թե մենք այլ խնդիրներ չունենք, «սաղ պարերը պարել ենք, մնացել է սարի սմբո՞ւլը»:
Ասուլիսի մյուս բանախոս սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը անդրադառնալով թեմային նշեց, որ դա արհեստական թաղանթ է, որն ունի եզրերին գունաներկ: Դրանք այն երկրների համար են, որտեղ կուսաթաղանթն իրենից արժեք է ներկայացնում: Նա ևս խորհուրդ տվեց չզբաղվել նման կեղծարարություններով:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները հոկտեմբերի 31-ին, ժամը 16.00-ին, Արցախի փողոցի թիվ 12 շենքի մոտից, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1989 թ. ծնված Ռոբերտ Դ.-ին, որի խուզարկությամբ, տաբատի գրպանից հայտնաբերվել է 22 սմ երկարությամբ, 11 սմ շեղբով գաղտնի փականով դանակ:
Ռոբերտ Դ.-ն խոստովանել է, որ դեռևս չպարզված երկու անձանց հետ, սեպտեմբերի 11-ին, ժամը 13.30-ին, Արցախի փողոցի թիվ 8 շենքին հարակից ավտոտնակների մոտ, պնևմատիկ ատրճանակի սպառնալիքի տակ, 22-ամյա մի երիտասարդից հափշտակել են 50 գրամանոց ոսկյա շղթա:
Հայտնաբերված դանակն ուղարկվել է փորձաքննության:
Ռոբերտ Դ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
«Հրապարակը» գրում է, թե մինչ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղյանը երեկ շտապում էր լրագրողներին հավատացնել, թե սիբիրյան խոցի բռնկումներ չկան, եւ իր ղեկավարած կառույցն անթերի է աշխատել է, մենք ժամեր անց ահազանգ ստացանք, որ Վարդենիսի տարածաշրջանի Ծովակ գյուղում վերջին օրերին դարձյալ կովեր են սատկել:
Ահազանգողներն իրենց զարմանքն էին հայտնում Բաղյանի հավաստիացումների հետ կապված: Նշենք, որ նույն Գրիշա Բաղյանը դեռեւս օրեր առաջ, երբ նոր-նոր շշուկներ էին տարածվել սիբիրախտի ի հայտ գալու հետ կապված, մեզ հետ հեռախոսազրույցում վրդովված ասաց, թե իրենք իրենց գործն անթերի կատարել են, հիվանդ կով չունեն, իսկ տվյալ հիվանդությունը կարող է գյուղացուն անցնել հողից, ջրից եւ այլն:
Եվ ահա, օրեր անց հայտնի դարձավ, որ սիբիրախտի աղբյուր է եղել միսը, իսկ այդ ամենն առաջացել է Բաղյանենց թերացումների՝ կովերին պատշաճ չպատվաստելու հետեւանքով:
Ուշագրավն այն է, որ երեկվա ահազանգը հաստատվեց նաեւ գյուղատնտեսության նախարարության ենթակայության տակ գտնվող մեկ այլ կառույցից՝ Սննդի անվտանգության ծառայությունից: Մամլո խոսնակ Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ վերջին մի քանի օրերին եղել է անկում: Իսկ թե ինչու էր անասունների գծով կուրատոր Բաղյանն այն թաքուն պահում, հայտնի չէ:
«Հրապարակ».
Եկամուտներից հանելով գնաճը, տնտեսական աճը և մյուս ցուցանիշները, նկատում ենք, որ չնայած ներկայացված թվերին՝ 2013-ի բյուջեն պակասել է 2012-ի համեմատ, նման կարծիք է հայտնել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ :
«Եթե կա աճ, որտե՞ղ է երևում այդ աճը, եթե 150 մլրդ դրամի աճ կա արտաքուստ, ի՞նչ է ուրեմն լինում, եթե ոչ մի տեղ աշխատավարձ չի բարձրացվում», -նկատել է նա:
ՀԱԿ պատգամավորի խոսքով՝ վարչապետն իրավունք չունի նման հայտարարություններ անել. «Ի՞նչ իրավունք ունի վարչապետը նման հայտարարություն անել: Բնականոն աճը մի կողմ դնելով, կառավարման ոլորտում թեկուզ մի դրամի իրական աշխատավարձի աճ կա՞, թե՝ ոչ: Ո՞ւմ վրա է գնում այդ աճը»,-ընդգծել է Բագրատյանը։
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ժամը 10:50-ի սահմաններում, շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել Ոստիկանության Արաբկիրի բաժին, որ նախկին Ջրաշատ, ներկայիս Սարմենի փողոցի սեփական տներից մեկում մահացած երիտասարդ կա:
Ինչպես shamshyan.com- ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ քննչական խումբը նշված տան տանիքում հայտնաբերել է 30-ամյա Էդգար Թադևոսյանի դին՝ կախված վիճակում: Թե ինչն է եղել նման քայլի պատճառը, դա պետք է պարզվի քննչական բաժնում: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի հետ զրույցում հարևանները պատմել են, որ երիտասարդը ամուսնալուծված էր: Ուներ երկու անչափահաս աղջիկ և նախկինում աշխատել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության կենտրոնական քննչական բաժնում որպես քննիչ: Ֆոտոլրագրողը հայտնել է, որ օպերատիվ քննչական խումբը հագուստի մեջ հայտնաբերել է երկտող, որտեղ մասնավորապես գրված էր՝ խնդրում եմ ներեք, ոչ մեկի չմեղադրեք այս քայլի համար, հոգնել եմ ամեն ինչից:
Քննիչի կողմից հայտնաբերված նամակը առգրավվել է և նշանակվել է ձեռագրաբանական փորձաքննություն:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.