18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...Հոկտեմբերի 27-ին ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ են ստացել, որ Առինջ գյուղի բնակիչներ՝ 1980 թ. ծնված Հովհաննես Հ.-ն և 1963 թ. ծնված Գագիկ Հ.-ն նույն օրը, ժամը 00.05-ի սահմաններում, բջջային հեռախոս գնելու պատրվակով Հովհաննես Հ.-ի տուն են հրավիրել 1984 թ. ծնված Արտյոմ Հ.-ին, դանակի սպառնալիքով կպչուն ժապավենով կապկպել նրա ձեռքերը և բերանը, ծեծի ենթարկել ու հափշտակել 2 բջջային հեռախոս` պատճառելով 90.000 դրամի նյութական վնաս: Այնուհետև նրանք Արտյոմ Հ.-ին սպառնացել են կատարվածի մասին որևէ մեկին հայտնելու դեպքում հաշվեհարդար տեսնել նրա հետ, ինչից հետո բաց են թողել:
Հովհաննես Հ.-ն և Գագիկ Հ.-ն ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:
Հոկտեմբերի 28-ին, ժամը 16.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ «ՏաԹևեր» ճոպանուղու անվտանգության համակարգն ավտոմատ կերպով դադարեցրել է ճոպանուղու ընթացքը: Կազմակերպված տարհանում կատարելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Գորիս քաղաքի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ և Սյունիքի ՄՓՎ ՓՋ: Ձեռնարկված օպերտիվ և հմուտ գործողությունների շնհորհիվ Ժամը 19.00-ի սահմաններում երկու խցիկներում գտնվող 41 ուղևորներ տարհանվել և տեղափոխվել են անվտանգ տարածք:
41 ուղևորներից 17-ը օտարերկրյա քաղաքացիներ են, 18-ը` կին և 7-ը` երեխա:
«ՏԱԹԵՎԵՐ» ՃՈՊԱՆՈՒՂԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՊԱՑՈՒՑԵՑ ԻՐ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԸ
«ՏաԹևեր» ճոպանուղու երկու խցիկներից բոլոր ուղևորներն արդեն տարհանված են:
Հիշեցնենք, որ այսօր` հոկտեմբերի 28-ին, ժամը 15:41-ին Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում եղանակային կտրուկ փոփոխությունների արդյունքում «ՏաԹևեր» ճոպանուղու անվտանգության համակարգն ավտոմատ դադարեցրել է ճոպանուղու ընթացքը:
«ՏաԹևեր»-ի աշխատանքն ի սկզբանե այնպես է ծրագրավորված, որ եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում ճոպանուղու ընթացքն ավտոմատ դադարում է` ապահովելով ուղևորների անվտանգությունը: Այնուհետև ավտոմատ կերպով կարգաբերվում են բոլոր ռեժիմները, և շարունակվում է խցիկների ընթացքը:
Այսօր դադարի ժամանակ ճոպանուղու երկու խցիկները գտնվել են ընդամենը 18 մ բարձրության վրա: Խցիկների 41 ուղևորներին տարհանելու աշխատանքները կազմակերպված կերպով իրականացրել են «ՏաԹևեր»-ի բոլոր աշխատակիցները և ԱԻՆ փրկարարները:
ԱԻՆ աշխատակիցների և ՏաԹևեր»-ի` Շվեյցարիայում վերապատրաստված մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմը նպաստեցին տարհանումն արագ և գրագետ իրականացնելուն: Այդ են վկայում տարհանված ուղևորների գոհունակության խոսքերը:
Օպերատիվ կարգով բոլոր ուղևորներին տրամադրվել է` ժամանակավոր կացարան, սնունդ, տեղում են ոստիկանության, շտապ օգնության աշխատակիցներ, հրավիրվել են նաև հոգեբաններ:
«ՏաԹևեր» ճոպանուղին տարեկան անվտանգության ստուգումներ է անցնում թե’ տեղական, թե’ արտասահմանյան համապատասխան ընկերությունների կողմից: Garaventa-Dopplemayr ավստրա-շվեյցարական ընկերության մասնագետների վերջին ստուգման ընթացքում ճոպանուղու բոլոր համակարգերը գնահատվել են գերազանց:
Այս միջադեպը և տարհանված ուղևորների գոհունակությունը վկայեցին, որ «ՏաԹևեր» ճոպանուղու անվտանգության համակարգերը և աշխտակիցների պատրաստվածությունը լիովին համապատասխանում են միջազգային ամենաբարձր չափնիշներին:
«ՏաԹևեր» ճոպանուղու ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում Արտակարգ իրավիճակների նախարարությանը` փրկարարների արագ արձագանքի և օպերատիվ ու պրոֆեսիոնալ աշխատնքի համար, ինչպես նաև ոստիկանության ու շտապ օգնության աշխատակիցներին:
Հոկտեմբերի 28-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Սիսավան-Արալեզ ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 1990 թ. ծնված Անդրանիկ Պետրոսյանին, որը տեղում մահացել է:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 25-ի երեկոյան, ժամը 21.55-ին, Արտաշատ քաղաքի հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց, որ աջ ազդրի ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1955 թ. ծնված Վաչագան Արշակյանը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ահազանգից 25 րոպե առաջ երկու անհայտ անձինք որպես ուղեւորներ գտնվելով Արշակյանի վարած «BMW-525» մակնիշի ավտոմեքենայում, Երևան-Երասխ ճանապարհի 22-րդ կմ-ին, ատրճանակի սպառնալիքով նրան ստիպել են իջնել մեքենայից, սակայն վարորդը չի ենթարկվել, ինչից հետո անծանոթները դեռեւս չպարզված առարկայով հարվածներ են հասցրել նրան, իջեցրել եւ նույն մեքենայով դիմել են փախուստի:
Տուժողին հիվանդանոց էր տեղափոխել մի քաղաքացի:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները համագործակցելով ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ՝ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում հոկտեմբերի 26-ին, ժամը 00.20-ի սահմաններում, Արշակյանի ավտոմեքենան հայտնաբերվեց Խարբերդ գյուղի Երեւանյան խճուղու թիվ 137 տան մոտ:
Ձեռնարկված հետագա միջոցառումների արդյունքում նույն օրը Նոր Խարբերդի գերեզմանատան մոտից, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին 1989 թ. ծնված Հակոբ Թարվերդյանը, 1988 թ. ծնված Արմեն Պապիկյանը և 1987 թ. ծնված Կարեն Գրիգորյանը՝ երեքն էլ նախկինում դատված:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում Արմեն Պապիկյանը խոստովանել է, որ ավազակային հարձակումը կատարել է ինքը` Հակոբ Թարվերդյանի, Կարեն Գրիգորյանի եւ ոմն Վարուժի հետ:
Ձեռնարկվում են միջոցառումներ վերջինիս ինքնությունը պարզելու եւ նրան ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը վարում է ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժինը:
Հանցագործությունը արագ ու հմտորեն բացահայտելու համար մի շարք աշխատակիցներ ներկայացվել են խրախուսման ՀՀ ոստիկանության պետի կողմից:
Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության 13-րդ տարելիցը, երբ ԱԺ դահլիճում սպանվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Ռուբեն Միրոյանը, Յուրի Բախշյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Ցավով պետք է արձանագրել, որ այս զարհուրելի ոճրագործությունից 13 տարի անց դեռ չի տրվել գլխավոր հարցերի պատասխանը` ովքեր էին կանգնած Նաիրի Հունանյանի բանդայի թիկունքին, ովքեր էին սպանդի իրական կազմակերպիչները, ինչու ԱԱԾ-ն, որի ղեկավարը Սերժ Սարգսյանն էր, տեղյակ չէր ու չկարողացավ կանխել այն: Այս հարցերին պատասխան չի տրվի այնքան ժամանակ, քանի դեռ պետության ղեկին են նրանք, ովքեր իրենց իշխանությունն ամրապնդեցին հենց այս ոճրագործությունից հետո:
«Ժողովուրդ».
Երեկ, ուշ երեկոյան «Հրապարակը« տեղեկացել է, որ օրերս հերթական միջադեպն է արձանագրվել ՀՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկում: Ինչ-որ բանից խիստ վրդովված սպան շարել է զինծառայողներին և այլանդակ հայհոյանքներ տվել նրանց: Զինծառայողներն այնքան են հունից դուրս եկել, որ հարձակվել և կոլեկտիվ ծեծի են ենթարկել սպային: Կատարվածի առիթով քրեական գործ է հարուցվել չորս զինծառայողների նկատմամբ: Միջադեպի հետ կապված մանրամասները թերթը կփորձի ճշտել առաջիկայում: «Սակայն չենք կարող չնկատել, որ բանակում տիրող իրավիճակը շարունակում է խիստ մտահոգիչ մնալ»,- արձանագրում է «Հրապարակը»:
«Հրապարակ».
Այսօր Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի տնօրեն Հարություն Կարապետյանը, խոսելով գիտության առջև ծագած խնդիրների և դրանցից դուրս գալու ուղիների մասին, նշել է.«Գիտության պետական կոմիտեի ստեղծումից հետո շեշտը դրվեց բազային ֆինանսավորման վրա, որը եթե չասենք ամբողջությամբ կոռուպցիա է, պարունակում է հսկայական կոռուպցիոն ռիսկեր»:
Նա ընդգծել է նաև, որ գիտության ոլորտին տարեկան հատկացվում է 25 միլիոն դրամ, ինչը քիչ չէ ու կարելի է մեծ արդյունքների հասնել, եթե կրկին անցնեն թեմատիկ ֆինանսավորման. ծրագրերը մրցութային կարգով ընդունվեն:
Ըստ Կարապետյանի, եղած միջոցներով հնարավոր է քառապատիկ ավելի արդյունքների հասնել:
Հիմնադրամի տնօրենի խոսքով, այսօր Հայաստանում գիտության ու տնտեսության խզումը շատ խորն է. «Հայաստանի գիտությունը Հայաստանի տնտեսությունից շատ առաջ է»,- ասել է Կարապետյանը:
Մենք լրացուցիչ զրուցեցինք պարոն Կարրապետյանի հետ, և մեր այն հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում երիտասարդ գիտնականների շարժմանը, որը ձգտում է պաշտպանել իր շահերը և բարձրացնել գիտության ֆինասավորումը, որի արդյունքներից մեկն էլ նախագահի տված 100 միլիոնն էր, նա պատասխանեց.«Ես գնահատում են երիտասարդների այդ ձգտումները. Այն, որ ակտիվ են դա շատ լավ է: Մնացածը, այսինքն պայքարի ձևերը, կարծում եմ ճաշակի հարց է: Նրանք իհարկե հասել են ինչ որ արդյունքի: Այն, որ պահանջ են դնում ձգտում դրան հասնել, ես ճիշտ եմ համարում: Ուղղակի ես բազմիցս խոսել եմ երիտսարդների հետ, քննարկել ենք այդ հարցը: Ես կարծում եմ, որ անընդհատ ասել, որ փողը քիչ է այդքան էլ ճիշտ չի, ուղղակի պետք է եղածը ճիշտ ծախսել: Նույն կարծիքը հայտնեց նաև Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում:»
Մտադիր ե՞ք համատեղ ծրագրեր անցկացնել երիտասարդ գիտնականների հետ հարցին Կարապետյանը ասաց. «Երևի մեկ շաբաթից արդեն կհայտարարենք: Մեր համագործակցությունը հատկապես ակտիվ է ԵԳԱԾ-ի հետ»:
Նշենք նաև, որ ասուլիսի ընթացքում Հարություն Կարապետյանը ներկայացրել է հիմնադրամի տասնհինգամյա գործունեության ընթացքում իրենց որդեգրած նպատակները: Հիմնադրամը քայլեր է իրականացրել` կանխելու գիտական ներուժի քայքայումը, ստեղծելու այլընտրանքային պայմաններ Հայաստանի մտավոր ներուժի մրցունակ հատվածի գիտության ոլորտից արտահոսքի կանխման համար, նպաստել երիտասարդ հետազոտողների ներգրավմանը գիտական համայնքների մեջ և այլն. «Հիմադրամն այս տարիների ընթացքում փորձ է արել ցույց տալ, թե ինչպես կարելի է քիչ գումարներով արդյունավետ աշխատել»,- ասել է Հարություն Կարապետյանը` ավելացնելով, որ Հայաստանի համար կրկնակի կարևոր բնագավառ է գիտությունը, այն պայմաններում, երբ Հայաստանը շրջափակման մեջ է: 97 թվականին, նրա խոսքով, երբ գիտության թեմատիկ ֆինանսվորման փակման գործընթացը սկսվեց, հետո հիմնվեց ԳԱՏԱՀ-ը: ԳԱՏԱՀ-ը դուրս է եկել միջազգային ասպարեզ:
Նա երեք նախաձեռնություն է նշել, որոնք Հայաստանի պետական համակարգի համար կարևորագույն նշանակություն ունեն. 2003-ին ԳԱՏԱՀ-ի շնորհիվ կրիոգենիկ կենտրոնն է ստեղծվել, երկրորդ կարևոր նախաձեռնությունը գիտական ցանցի կառուցումն էր և 2004-ին շահագործման հանձնումը, Հայաստանում օպտիկամալուխային ցանցի ստեղծումն էր: Երրորդ ամենակարևոր` ԳԱՏԱՀ-ի գիտական արդյունքների առևտրայնացման ծրագիրը. շուկայի տեսակետից ընտրվել են 16 հետաքրքիր մտքեր պարունակող առաջարկներ: «Հուրախություն մեզ, 16-ից մեկն արդեն այսօր ունի միջազգային պատվիրատուներ”, -ասել է Հարություն Կարապետյանը:
Շուշան Գալստյան
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը տարիներ ի վեր զբաղվում է ազգային փոքրամասնությունների խնդիրներով: Ըստ նրա՝ Հայաստանում ներկայումս ապրում են ավելի քան 50 ազգության ներկայացուցիչներ: Միաժամանակ Հայաստանը համարվում է մոնոազգային երկիր, քանի որ հայերը կազմում են բնակչության 97%: էթնիկ փոքրամասնությունների թիվը ևս Հայաստանում նվազում է:
Տարբեր շրջանակների անձանց հետ տիկին Հրանուշի շփումը կարևորելով, զրուցեցինք այսօր շատ արդիական մի թեմայի՝ հանրության մեջ մտավորականություն դերի շուրջ:
— Ունե՞նք արդյո՞ք մտավորականություն:
-Հարցն արդեն իսկ մերժում է պարունակում: Ունենք, իհարկե: Ունենք թե մտավորականներ, թե մտավորականություն, այդ բառերի ողջ տարողությամբ: Նրանք ամենուր են` քաղաքներում ու գյուղերում, կենտրոնում ու ծայրամասերում, դպրոցներում, ԲՈւՀ-երում, հիվանդանոցներում, քաղաքական կուսակցություններում ու վարչական ապարատներում, նույնիսկ դատա-իրավական համակարգում, ոստիկանությունում, շուկայում, խանութներում: Նրանց մի մասը “բարձրաձայն”, այլոք՝ տարբեր կերպ են “խոսում”, կամ լռում: Այս ամառ ես Կապանում հանդիպեցի մի փայլուն մտավորականի, Կապանի երկրագիտական թանգարանի տնօրենին: Մարդն աշխատում է, հետևում է մեր երկրի բոլոր զարգացումներին, կարդում է, գրում է, խոսում է, ինքն իրեն հարցեր է տալիս, ուրիշներին հարցեր է տալիս, փորձում է պատասխաններ գտնել: Հավանաբար այսօրվա ոչ միանշանակ իրավիճակը նրան մղել է փորձելու հասկանալ մեր ոչ հեռավոր խորհրդային անցյալի երեսնական թվականների իրավիճակի հանրային ընկալումների ներկայիս մակարդակը: Գիրք է գրել: Լավ գիրք: Բայց նա մտավորական է, էությամբ մտավորական է, չի կարող “արմունկներ” օգտագործել: Լռողներից չէ, բայց պաթետիկ տոնի մեջ չի կարող մտնել: Ամաչկոտ չէ, բայց չի կարող “կուրծք ծեծել”: Մարդ է: Բարի, պատրաստակամ, խելոք, մեղմ: Բազմաթիվ ծրագրեր ունի, շատ է աշխատում, համեստ է, հավակնոտ չէ: Սիրում է մարդկանց, սիրում է Հայաստանը, սիրում է երիտասարդությանը: Եվ չի ամաչում սիրել: Նրա նմանների մասին ասում են “նվիրյալ է”: Պահպանողական է թվում, բայց չի քննադատում նորը, ձևափոխումները: Փորձում է հասկանալ երևույթները, բացատրել դրանք նախ և առաջ ինքն իրեն: կարծեք թե արմատական “ոչ” ունի միայն բռնության, ագահության, բացարձակ տգիտության, եսամոլության հանդեպ: Չունի Հայաստանի տղամարդկանցից շատերին բնորոշ արժեքներ թելադրելու և խրատելու հակում: Մտավորական է:
Անցյալ տարի ես Տավուշի Բերդ քաղաքում հանդիպեցի մեկ ուրիշ մտավորականի: Քիչ չեմ հանդիպել այդ կարգի սրտացավ քաղաքացու: Գրագետ, զարգացած, խելոք: Սիրտը մղկտում էր թե Հայաստանի, թե Տավուշի, թե իր հարազատ քաղաքի ավերածությունների համար: Մոտ տաս հոգի էինք, զրուցում էինք մեր երկրի բնակչության խնդիրներից` արտագաղթի պատճառներից և հետևանքներից, հասարակական անզորության ձևավորումից, սահմանային գոտու բնակչության խնդիրներից, Հայաստանի ներկայի հասարակական-քաղաքական իրավիճակի մեր ընկալումներից: Ինքը երկար լուռ էր: Բայց խոսեց, և տաս հոգի լուռ լսում էին նրա փաստացի մենախոսությունը: Ոչ, դա բողոք չէր, դա բացատրություն էր: Կամաց, անշտապ, հանգամանալից բացատրություն էր, թե ինչպես աստիճանաբար անտառ կտրելով մենք հողը դարձրինք երերուն-սողացող, գետը դարձրինք սակավաջուր, մարդուն օտարեցինք իրավունքից, իր երկրի տիրոջ զգացողությունը կրողից վերածեցինք հպատակի… Խաբեցինք, նվաստացրինք, խեղճացրինք…Խոսում էր գրագետ, մտածված, նյութի հիանալի իմացությամբ: Պատմեց նաև կոնկրետ իր գրած բացատրական նամակների մասին` երկրի տարբեր նախագահներին, Ազգային ժողովի նախագահներին… Բոլորն անարձագանք: Մենք լուռ էինք, բայց նրա խոսելու ընթացքում մենք համակվում էինք նրա համոզմունքներով, ազդվում էինք երևույթների և փաստերի իմացության նրա բացառիկ ուժից: իր հողի, երկրի, մարդու նկատմամբ չասված, բայց արտահայտված սիրուց: Վատի, անբարոյի, չարի, չարիքի նկատմամբ անթաքույց արգահատանքից: Եվ ոչ մի, բացարձակապես ոչ մի նշույլ սենտիմենտալիզմ. Ամբողջը` խիստ պրագմատիկ:
Երևանում իմ հանդիպած մարդկանց մեծ մասը մտավորականներ են: Նկատի չունեմ մտավորականի բնութագիրը` կրթվածություն, դաստիրակություն, համոզմունքներ, նկատի ունեմ մտավորականի հասարակական կենսական տարածքը` բարություն, սրտացավություն, պատրաստակամություն: Լուռ, անգովազդ օգնության պատրաստակամություն: Եվ հաճախ այս ամենը միասին են: մի լավ բարեկամ ունեմ, այսօրվա տերմինով ասած բիզնեսմեն է: Արտադրական ոլորտի: Շատ մեղմ մարդ է; Ֆիզիկոս, գիտությունների թեկնածու: Հավանաբար պետք է, որ հարուստ լինի: Չորս երեխա ունի, չորսին էլ շատ նվիրված, բայց միաժամանակ չի խանգարում նրանց իրենց կյանքի ձևն ընտրել: Զավակներից մեկը հոգևորական է, երկրորդը` նկարչուհի, երրորդը փորձում է օպերային երգչուհի դառնալ: Բացառիկ մեղմ ամուսին է: Ոչ մեկի կյանքը չի փորձում իր ճաշակով ձևավորել: Ինքն իր կյանքը չի հարմարեցում որևէ մեկի կամ որևէ ուղղության ճաշակին: Գրագետ է, կարդացող: Լավ մարդիկ են: Մի քանի կոնկրետ դեպք գիտեմ, երբ օգնել է ադրբեջանահայ փախստականների, ուսանողների: Վերջերս զանգել էր ինձ և հարցնում էր, թե ինչպե՞ս կարող է սիրիահայ փախստականներին օգնել: Լուռ, անգովազդ: Վստահ չեմ, թե դրանց մասին որևէ մեկը, ինձանից բացի, գիտի: Մտավորական մարդ է:
Մենք շատ, և շատ լավ մտավորականներ ունենք: Սա իմ անխախտ համոզմունքն է:
-Ի՞նչը կարող է միավորել մտավորականներին:
Իսկ ինչու՞ միավորել մտավորականներին: Նրանք արդեն իսկ միավորված են` իրենց աշխարհայացքով, իրենց լռելու և խոսելու կերպով, իրենց պահվածքով, իրենց աշխատելու, իրերն ու երևույթները գնահատելու կերպով: Դուք ի՞նչ է, ուզում եք մտավորականների կուսակցությու՞ն հիմնել: Ուզում եք “պայքարող բրիգա՞դ” ստեղծել: Ուզում եք դիմադրական շարժու՞մ ձևավորել: Մտավորականները հեղափոխականներ չեն: Նրանք մարդիկ են, ովքեր ապրում են իրենց միկրո- և մեր ընդհանուր մակրոաշխարհում, լավ կամ վատ, ուրախ կամ տխուր: Նրանք միավորված են, քանի դեռ չեն միավորվել որպես որևէ կոնկրետ նպատակի ծառայող խումբ: Եւ փառք Աստծո: Գրողների, նկարիչների, ճարտարապետների, կոմպոզիտորների… միությունները “միավորել են” այդ արհեստներով աշխատող մարդկանց, բայց հայտնի է արդյո՞ք դրանց մտավորականության մակարդակը: Արդյո՞ք այդ միջավայրերում մտավորական հարաբերություններ են, մտավորականների քննարկումներ են, մտավորականների մտահոգություններ են… Մտավորականների թումանյանական վերնատնային հավաքները մտքերի փոխանակության միջոցներ էին, վերոհիշյալ “միավորները”` վարչական լուծումների, ո՞ւմ ներկայացնել մրցանակի, պարգևատրման, ո՞ւմ թույլ տալ և ինչքա՞ն թույլ տալ մոտենալ եղած սուղ ռեսուրսներին … Երբեմն երբեմն էլ` որևէ հայտարարություն ստորագրելու: Որպես մտավորականների դիմում, կամ` մտահոգություն: Որքան հասկանում եմ` վարչականացված միավորումները միայն փոխօտարման և անհամաձայնության միջոցներ են` նախագահի, փոխնախագահի պաշտոնի պայքար, հիմնավորումներ, դատափետումներ, զրպարտություններ, հովանավորություններ… մեռավ մտավորականությունը:
-Ի՞նչը կոտրեց մեր միասնականությունը:
-Ո՞ր միասնակնությունն է կոտրվել: Ե՞րբ է եղել այդ միասնականություն ասվածը, ի՞նչ ձևով, ե՞րբ է կոտրվել: Արդյո՞ք “միասնականություն” ասելով նկատի ունեք միասնական դիրքորոշումը: Թե՞ հատուկ ընթացակարգերով միասնական հավաքները և այդ հավաքների ընթացքում պատվերով բարձրաձայնված կարծիքները: Որոնք, ըստ էության, կարծիքներ չեն, այլ որոշակի կարծիքի տակ դրվող ստորագրությունների շարք: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում, Կապանի երկրագիտական թանգարանի մտավորական տնօրենը ինչպե՞ս, ի՞նչ ինստիտուցիոնալ մեխանիզմով պիտի միավորվի Բերդի երկրագետ-ինժեներ մտավորականի հետ: Նրանցից յուրաքանչյուրը առանց խաղալու խաղում է իր դերը: Նրանց հնարավոր չէ ուղղորդել, և փառք Աստծո, որ հնարավոր չէ: Նրանցից յուրաքանչյուրն անհատ է, բայց հենց դրանով արդեն միասնական են: Նրանք մեր երկրի ընդհանուր զարգացումների մաս են, դրանց մեջ են, և միաժամանակ նրանք հաճախ են այս կամ այն կերպ բարձրաձայն արձագանքում մեր երկրի զարգացումներին:
-Ին՞չն է տարանջատում մտավորականությանը
-Ումի՞ց կամ ինչի՞ց է տարանջատված մտավորականությունը: Իշխանությունի՞ց: Միշտ է տարանջատված (խոսքս, իհարկե, նոմենկլուտարային մտավորականության մասին չէ, որոնք միշտ եղել են, կան, լինելու են): Հասարակությունի՞ց: Երբեք տարանջատված չեն եղել, առավել ևս, որ նրանք հասրակությունից դուրս չեն: Նյութական ռեսուրսների՞ց: Բարեբախտաբար իրական մտավորականությունը գիշատչական չէ, իսկ նրանցից շատերը այս կամ այն չափով հոգում են իրենց նյութական կարիքները: Քաղաքական զարգացումների՞ց: Կուսակցությունների մեծ մասում շատ հարգարժան մտավորականներ կան: Ձևավորվող օրենքների՞ց: Բայց մենք հաճախ հիանալի օրենքներ ունենք: Վարչական որոշումների՞ց: Այո, թերևս: Բայց մեծ չափով մտավորականները ոչնչից տարանջատված չեն: Նրանք որպես անհատներ կան այս ամենում: Ամեն մարդ իր ներգրավվածության մակարդակն ու ձևը ինքն է որոշում:
-Հավատու՞մ եք, որ կգա համախմբման ժամանակները:
Ո՞ր համախմբան,- էթնիկակա՞ն, կրոնակա՞ն, լեզվակա՞ն, հասարակակա՞ն, քաղաքակա՞ն, մշակութայի՞ն, քաղաքացիակա՞ն: Միշտ էլ համախմբվածության որոշ մակարդակ կա, և միշտ էլ եղել են, կան և կլինեն ընդդիմադիրներ: Հավատում եմ, որ կգա իշխանություն — թալանչիներ տարանջատման ժամանակը, երբեք չի լինի բացարձակ համախմբվածության ժամանակ, բայց հավատում եմ, որ երբևէ Հայաստանի քաղաքացին հպարտ կլինի Հայաստանի քաղաքացի լինելու համար և իր երկիրը կպաշտպանի ոչ թե ավանդական տեսական հայրենասիրության մղումով, այլ իր հայրենիքում իր արժանապատիվ կյանքը պաշտպանելու մղումով: Որովհետև այդ իր երկրում նա Տեր կլինի, ոչ թե հպատակ:
-Ին՞չ հասարակական պահանջ է դրված մտավորական մարդու առջև:
Իսկ դրվա՞ծ է առհասարակ: Եվ ո՞րն է “հասարակական” բառի բնութագիրը: Միջին մարդն ուզում է ապրել պարզ, բարի, ազնիվ, վստահելի, արժանապատիվ, օրինական հարաբերությունների դաշտում: Հենց այն դաշտում, որում ապրում է մտավորականը: Բայց Դուք կարծում եք, որ այդ կարգի հասարակության ստեղծման պահանջը մտավորականությա՞նն է ուղղված: Կամ` մտավորակա՞նը պիտի ձևավորի այդ հարաբերությունները: Դա պահանջ է քաղաքականությունը ձևավորողներին: Մտավորական մարդու առջև որևէ հասարակական պահանջ չեմ տեսնում: Այլ խնդիր է, որ կարծում եմ չձևակերպված հասարակական ակնկալիք կա կուսակցությունները մտավորականացնելու: Դժվար, համարյա անիրագործելի ակնկալիք է: Մտավորականներն անհատներ են, կուսակցականները` խումբ, մտավորականներն ինքնուրույն են, կամ` հարաբերականորեն ինքնուրույն են, կուսակցականները` ենթակա, մտավորականները հիմնականում դատավոր չեն, կուսակցականները նախ և առաջ դատավոր են, մտավորականությունը ձևակերպված շահ չունի, կուսակցությունն ունի խիստ ձևակերպված շահ, մտավորականը միշտ մտավորական է ցանկացած քաղաքական վերդասավորումներում, կուսակցականները կուսակցական են գլխավորապես իշխանության պարագայում:
-Ո՞րն է մտավորականի տեղը:
Հենց այն տեղն է, որ նա ունի: Հաստատուն արժեքներ, ինքնուրույնություն:
-Ին՞չն է Ձեզ ամենից առավել անհանգստացնում մեր երկրում:
Մեծ չափով` մեր երկիրը գաղութային երկիր դարձնելու շարունակվող ընթացքը: Սիրո, բարության, վստահության, արժանապատվության, իրավունքի պակասի խրախուսանքը վարչա-քաղաքական ոլորտում: Մարդկային, հասարակական արժեքների հեղհեղուկությունը և դրանց նկատմամբ անտարբերությունը: Չարի ու բարու նկատմամբ հարաբերականության գնահատականի ներմուծումը: Գիտության նկատմամբ անթաքույց արհամարհանքը: Արհամարհանքը մարդու նկատմամբ: Աղքատության շարունակականությունը: Ուժի /ֆիզիկական, ֆինանսական, վարչական/ ցուցադրական հարգանքը: Մասնավոր շահի արժևորումը: Թշնամանքի, չարության, օտարման ներդրումը: “Էլիտա” հասկացության արժեզրկումը: հասարակական բևեռացման խորացումը:
-Մի՞թե Հրանուշ Խարատյանը հիասթափված է:
— Հրանուշ խառատյանը ցավում է, բայց փորձում է վերլուծել և հասկանալ:
-Ին՞չ երազանքներ ունեք
-Ես վաթսուն տարեկան եմ, բայց, ամոթ է ասել, երազանքներս ոչ թե նվազում, այլ գնալով ավելանում են: Հիմա արդեն ինձ համար դժվար է տարանջատել երազանքը ծրագրից: Ես բազմաթիվ ծրագրեր ունեմ: Ամենից ավելի շատ ուզում եմ աշխատել Թուրքիայում` քանի դեռ հնարավոր է: Ուզում եմ հասկանալ այդ երկրի հասարակության արժեքները, մարդկանց` իրենց խաբված կամ ձեռք բերված ակնկալիքներով, սպասումներով, երազաքներով, մեղանչումներով, տառապանքներով, իրենց երջանկության ընկալման կերպը, իրենց մոռանալու կերպը, իրենց ինքնախաբեության կերպը, իրենց ցավը…
-Ձեր կարծիքով ինչպիսի կարգավիճակում են գտնվում մեր երկրի ազգային փոքրամասնությունները:
-Հարաբերական լավ: Որպես ազգային փոքրամասնություն: Ռեսուրսները քիչ են, այդ ռեսուրսներն օգտագործելու ցանկություններն ու հատկապես ցանկացողները` շատ: Բայց որպես մարդ` ինչպես մենք բոլորս: հայաստանում ասորիներից և եզդիներից բացի չկա փաքրամասնություն, որի էթնիկ գոյատևման հեռանկարը Հայաստանից կախված լինի:
-Իսկ մեր ավանդույթների հետ ինչպե՞ս վարվենք:
-Որո՞նք են մեր ավանդույթները: Այս բառը հայաստանում օգտագործողները շատ տարբեր իմաստներ են դնում: Իսկ առհասարակ` փորձենք նպաստել դրանց էվոլյուցիոն ժառանգորդմանը և անխուսափելի ձևափոխությունների սահունությանը: Եվ անընդունելի թվացող ներթափանցումների դեմ ոչ թե խոսքով պայքարելով, ինչը միայն մեծացնում է գայթակղությունը, այլ՝ պակասը լրացնելով: Հավանաբար ավելի, քան պետք է: Անձամբ ես այդ գործին առնչվում եմ այս պահին հրապարակի վրա գտնվող իմ երկու գրքերով` “Հայ ժողովրդական տոները” և “Տոնը և տոնահանդեսի մշակույթը Հայաստանում”: Ինչպես նաև նպաստելով այլ գրքերի հրատարակությանը, օրինակ` “Հայոց տոնա ծիսական ուտեստը”, ‘Հայոց ավանդական հարսանիքը” և այլն:
— Խոսք ուղղված մեր մտավորականներին:
-Չունեմ այդպիսի խոսք: Ես սիրում եմ մեր մտավորականներին, խոնարհվում եմ նրանց առաջ:
— Կա՞ մի բան, որ չասել չեք կարող:
-Չգիտեմ: Գուցե կա, գուցե և չկա: Այդ մասին կարող եմ իմանալ դրան ուղղակիորեն բախվելով:
-Ձեր խրատը այսօրվա հուսալի երիտասարդներին:
-Խրատել չեմ կարող: Երբեք չեմ կարողացել: Չեմ էլ սիրել: Ես շատ երիտասարդների հետ եմ աշխատում: Երբեմն նրանց պահվածքն ինձ համար շատ ավելի խրատատու է լինում, ես նրանցից սովորում եմ իրերին և երևույթներին նայելու այլ կերպ, այլ հայացք:
Զրուցեց Գարիկ Ավետիսյանը
Գյումրիի «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Մեր ամենօրյա այցելություններն ու դիտարկումները ցույց են տվել, որ ավելի քան 2 տասնամյակ Գյումրու խոնավ և ցուրտ վագոն-տնակներում բնակվող անօթևան ընտանիքներից գրեթե յուրաքանչյուրում քրոնիկական որևէ հիվանդությամբ տառապող անձ կա»:
«Շիրակ կենտրոնի» տեսանյութերից թեև կարելի է պատկերացում կազմել, թե ինչպիսի պայմաններում են ապրում հարյուրավոր աղքատ և անօթևան ընտանիքներ, սակայն տնակներում տիրող խոնավության գարշ մթնոլորտը հնարավոր չէ տեսանյութերից զգալ, դրա համար պետք է երբևիցե այցելել այդ տնակները:
Այդպիսի պայմաներում է ապրում նաև քույր ու եղբայր Ժամակոչյանների ընտանիքը: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները տեսանյութ պատաստելու և ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի կողմից ուղարկված օգնությունը տրամադրելու նպատակով հերթական այցելությունը կատարեցին նրանց ընտանիքին: Միայնակ մայր Արփենիկը հաշմանդամ է, իսկ նրա որդին` 17-ամյա Տիգրանը, որին հաջորդ տարի զորակոչելու են զինվորական ծառայության, խոնավ պայմաններում երկարատև բնակվելու պատճառով մշտապես հիվանդ է: Բարեբախտաբար` այս ընտանիքը, ի տարբերություն նման պայմաններում բնակվող հարյուրավոր այլ ընտանքիների, այս տարի «Մուշ-2» նորակառույց թաղամասում ստացել է 2-սենյականոց բնակարան, թեև երկրաշարժի հետևանքով կորցրել էր 3-սենյականոց: ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից նրանց մեկ սենյակը կրճատվել է ընտանիքի անդամների թվի պակասելու պատճառով»:
Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում.
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դերասանների աշխատավարձը տատանվում են 30-60 հազար դրամի սահմաններում`«ՀԺ»-ի թղթակցին հայտնել է մամուլի պատասխանատու Վահե Մովսիսյանը: Նույնը` մյուս թատրոններում է:
Ըստ սերիալային ինդուստրիայի իրազեկ աղբյուրի` այդտեղ դերասանների աշխատավարձը տատանվում 1-ից 1,5 մլն դրամի սահմաններում, օրինակ` Արմեն Էլբակյանի աշխատավարձը «Գեներալի աղջիկը»-ը սերիալում 1-1,5 մլն դրամ է: Սունդուկյանի անվան թատրոնում էլ «բարձր աշխատավարձ» կա. մեծանուն արտիստ Վարդուհի Վարդերեսյանի աշխատավարձը հասնում է 70-80 հազար դրամի:
«Հայկական ժամանակ».
-
-
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին -
17.05.2024 | 01:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.