04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...Վերջերս Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը, խոսելով գիտության ոլորտի առկա թերությունների, ֆինասավորման ավելացման և հատկապես երիտասարդ գիտնականների պայքարի մասին, այսպիսի կարծիք հայտնց, որ պետության կողմից արվող ֆինասավորումը, այս կամ այն փոքր քայլերը, միայն խայծեր են երիտասարդ գիտնականների համար և նույնիսկ վնասում են երիտասարդների պայքարին՝ ավելի թուլացնելով այն: Եվ, ի վերջո, մեկ կամ երկու տարի հետո, նրանք դա կհասկանան և իրենց բախտն ու ճակատագիրը դրսում կփնտրեն:
Զարմանալին ուղղակի այն է, որ այս դաշտում արդեն կայացած, բավականին գիտական հարուստ կենսագրություն ունեցող անձինք, ովքեր պիտի հուսադրեն ու քաջալերեն մեր երիտասարդներին, կարծես թե հակառակն են անում. ներկայացնում իրականությունն ավելի մուգ գույներով:
Ինչևէ, խնդրի շուրջ մենք զրուցեցինք հենց ԵԳԱԾ-ի ակտիվ մասնակիցներից մի քանիսի հետ:
Երիտասարդ գիտնական Արթուր Մովսիսյանն, անդրադառնալով վերը նշված խնդիրներին, ասաց. «Վերջին շրջանում գիտության ոլորտում բավականին աշխուժություն է նկատվում: Նախագահի տված 100 միլիոնը շատ բուռն ընթացքի մեջ է: Մի քանի ծրագրեր ընթացի մեջ են, մի քանիսն արդեն հայտարարվել են. մասնավորապես երիտասարդ գիտնականների` միջազգային գիտաժողովների մասնակցության և երիտասարդ գիտնականների կողմից գիտական դպրոցների կազմակերպման համար: Այդ նույն 100 միլիոնից, հայտարարվել է գիտական լրագրության մրցույթ, շուտով կհայտարարվեն գիտական դրամաշնորհային ծրագրերը. այդ մասին արդեն պայմանավորվածություններ կան, և մրցանակաբաշխության ծրագիրն էլ է շուտով իրագործվելու: Այնպես որ, 100 միլիոնի ծրագիրը շատ բուռն ընթացքի մեջ է: Կարևորագույնը դրամաշնորային ծրագրերն են՝կոնկրետ գիտական աշխատանք կատարելու համար: Այս ծրագրերն իրականացվելու են տարբեր կազմակերպությունների հետ համատեղ՝ համաֆինանսավոման սկզմունքով: Համագործակցությունը հետևյալ կոնտեքստում է. ինչ գումար, որ մենք ենք դնում այդ 100 մլիոնից, նույն չափի գումար դնելու է մեզ աջակցող կազմակերպությունը: Իսկ մրցանակաբաշխության անվանակարգերը դեռևս քննարկման փուլում են գտնվում, բայց, նախնական տարբերակով, կլինեն մի շարք հայտնի գիտնականների անուներով մրցանակներ. օրինակ, ֆիզիկայի բնագավառում՝ Գուրգեն Ասկարյանի անվան, քիմիայի բնագավառում՝ Հակոբ Չամիչյանի անվան, կենսաբանության բնագավառում՝ Արմեն Թախտաջյանի անվան, մաթեմատիկայի ոլորտում՝ Սերգեյ Մերգելյանի անվան, լեզվաբանության ոլորտում՝ Հրաչյա Աճառյանի անվան և էլի մի շարք, ընդհանուր առմամբ մոտ տաս անուններ կան տարբեր բնագավառներից»:
Մեր այն հարցին, թե ինչքանո՞վ է նպաստում ՊԳՖԱ-ն ոլորտի աշխուժությանը, նա ասաց.«Ես այս նախաձեռնության ակտիվ մասնակիցներից մեկն եմ և քննադատության տեղ չեմ գտնում, որովհետև բոլոր պահանջները և բոլոր անելիքները արդարացված են, այդ ամենը շատ տեղին ու ժամանակին հնչեցված կոչեր են: Հարցերը միգուցե որոշ դեպքերում սուր են դրված, բայց իսկապես վիճակը կրիտիկականին մոտ է, և պետք է կտրուկ քայլեր անել, հակառակ պարագայում, այն ինչ- որ հիմա են անում՝ դանդաղ փորձում են փրկել ինչ- որ մի բան, անարդյունավետ կլինի: Մի 10-15 տարուց մենք կկորցնենք գիտնականի տեսակը, գիտությունը կմեռնի, իսկ նորը ստեղծել շատ դժվար կլինի, քան եղածը վերականգնելը: Հիմա պետք է անել ամեն ինչ՝ գոնե արտահոսքը քչացնելու, դրա համար պետք է քաղաքական կամք և բարի ցանկություն»:
Խոսեցինք ԵԳԱԾ-ի անդամ նաև ՊԳՖԱ-ի ակտիվ մասնակից, քիմիական գիտություննեի թեկանծու Սարգիս Հայոցյանի հետ:
Նախագահի տրամադրած 100 միլիոն դրամը, ըստ նրա, պետք է արդյունավետ ծախսվի.«Գիտական դրամաշնորհների հայտի մրցույթներ պետք է հայտարարվեն, գիտական կոնֆերանսներ կազմակերպվեն: Նաև, անվանական մրցանակաբաշխություն պետք է կազմակերպվի: Եվ այն դեռ մշակման փուլում է»:
Մեր այն դիտարկմանը, թե մրցանակաբաշխությունն ավելի վաղ էր նախատեսված, և ո՞րն է ուշացման պատճառը, նա ասաց. «Դե, մենք հստակ ժամանակացույց չունեինք, պետք է լիներ, ուղղակի անվանակարգերը դեռ պետք է սահմանվեն, նոր համաֆինասավորում գտնել, այսինքն դեռ մշակման փուլում է, բայց նախատեսվում է շուտով իրականացնել այդ ամենը: Այժմ այս ծրագրի շրջանակներում մենք համագործակցում ենք մասնավորապես «Գիտության և առաջատար տեխնոլոգիանների ազգային հիմնադրամ»-ի հետ, որը նաև համաֆինանսավորմամբ է հանդես եկել, նաև «Գիտության պետական կոմիտեն» գիտական գրանտների ծրագրում հանդես կգա որպես համաֆինասավորող կողմ»:
Անդրադառնալով ՊԳՖԱ-ի ընդհանուր գործունեությանը, ձեռքբերումներին և բացթողումներին, նա ասաց.«ՊԳՖԱ-ն այն հարթակն է, որ այս ոլորտի խնդիրների շուրջ առաջինը բարձրաձայնեց ու դեռևս չի լռում: Հարթակ ստեղծվեց գիտնականների ինտեգրման, միմյանց հետ շփվելու, միմյանց ճանաչելու համար: Իսկ թերությունն երևի այն է, որ մի քիչ դանդաղ ենք առաջ շարժվում, բայց հուսանք, որ դա ժամանակավոր է: Ես այնտեղ բավականին ակտիվ եմ, քննադատելուց քննադատում եմ էլ, ուղղակի, երևի կարելի էր մի քիչ երթեր, ցույցեր կազմակերպել իմ կարծիքով: Այսինքն համացանցային հարթակից դուրս գանք և իրական հարթակ տեղափոխենք պայքարը: Այս հարցը ՊԳՖԱ-ում բարձրացրել եմ դեռ ամենասկզբից: Այն ժամանակ դեռևս քննարկեցին և դա իրատեսական չհամարեց գիտական հանրությունը: Հիմա չգիտեմ, երևի հասունացել է պահը՝ նորից հարցը բարձրացնելու համար: Տեսնենք՝ ինչպե՞ս կստացվի: Դե առաջ դա տրամաբանական էր, որ չարժի ցույցեր, պիկետներ ու գործադուլներ կազմակերպել՝ դեռևս չկայացած շարժման համար: Դա, միգուցե, միանգամից մեծ քայլ կլիներ: Հիմա արդեն շարժումը բավականին կայացած է, բավականին առաջընթաց ունի: Միգուցե արժի նաև այդպիսի քայլերի գնալ»:
Շուշան Գալստյան
Ներառական կրթությունը Հայաստանում ներդնելու փորձը հանդիպեց բավական բարդությունների. այն դարձավ պարտադրանքի պես մի բան, որը հիմնականում չարդարացրեց իրեն: Այսօր տեղի ունեցած ասուլիսում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ճիշտ է նկատել. «Հայաստանի օրենքում շտկումների ընդունման դեպքում ոչ միայն հնարավոր կլինի աստիճանաբար լուծել սահմանափակ հնարավորություններով երեխաների խնդիրները, այլ նաև կատարել միջազգային կոնվենցիաներին համապատասխան որոշ պարտականություններ»:
Արդարացի լինելու համար ասենք, որ ԿԳ ջանքերը ավելի շուտ երկրորդին են ուղղված:
Հատուկ դպրոցները եղել և մնում են կրթության ոլորտի ամենախնդրահարույց ճյուղը: Աշոտյանը, ներկայացնելով պատգամավորի հիմնավորումը, թե «կրթության մասին» օրենքում շտկումների անհրաժեշտություն կա, որպես շտկում ներկայացրել է ներառական կրթություն հաստատելու անհրաժեշտությունը:
Ինքնին, լինելով լավ գաղափար, այն ավելի շատ եվրոպական է և Հայաստանում, հաշվի առնելով տաբեր հանգամանքներ, նաև հոգեբանորեն, գոնե առայժմ, կիրառելի չէ: Տարիներ անց՝ միգուցե:
Այո′, «Կրթության մասին» օրենքում շտկումները հնարավորություն են ընձեռում սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով դպրոցահասակ երեխաներին կրթություն ստանալ ոչ միայն հատուկ դպրոցներում, այլև բոլոր դպրոցներում առհասարակ: Ժամանակին մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այստեղ կա սոցիլական, հոգեբանական, տեխնիկական և մի շարք այլ խնդիրներ, որոնք լուրջ խոչընդոտ են ներառական կրթության կայացման ճանապարհին , և, դատելով մեր իրականությունից, դրանք դժվար թե մոտ ապագայում լուծվեն:
Աշոտյանը նշել է, որ ներկայումս Հայաստանում հատուկ կրթությամբ 107 դպրոց կա: Ամեն տարի նմանատիպ դպրոցների քանակը ավելանում է 15-ով:
«Եթե օրինագիծն ընդունվի, ապա արդեն 2022 թ-ին հատուկ մասնագիտացված դպրոցների թիվը կկրճատվի, քանի որ բոլոր դպրոցներում սահամանափակ ֆիզիկական հնարավորություններով երեխաները կկարողանան ներառական կրթություն ստանալ: Այս նախաձեռնությունը հեղափոխական կլինի Հայաստանի կրթության ոլորտի համար»,-նկատել է նախարարը:
Արդյո՞ք հեղափոխությունները միշտ են օգտակար, նամանավանդ, այնպիսի համակարգում, որտեղ բազմաթիվ չլուծված հարցեր կան: Եվ արդյո՞ք ժամանակը չէ գիտակցելու, որ հեղափոխական լուծումները շատ դեպքերում «ունքը սարքելու փոխարեն աչքն էլ են հանում»:
«Եղանակային փոփոխությունները մարդը ծանր է տանում, դրանք անցումներ են նրա կյանքում: Բայց ավելի ծանր է տանում ձմռան անցումը: Այս երևույթները ավելի ուժեղ արտահայտվում են այն մարդկանց մոտ, ովքեր ունեն խրոնիկ հիվանդություններ»,– այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ասաց նա հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Նա նշեց, որ մարդու օրգանիզմը ունի սթրեսների դեմ պայքարելու ներքին ունակություն, բայց դա միայն մասամբ.«Կան մարդիկ, ովքեր ավելի կախված են եղանակից: Այսինքն՝ մենք իրարից տարբերվում ենք զգացողություններով և տրամադրություններով»,- նշեց նա և միաժամանակ ընդգծեց, որ եղանակային փոփոխությունները ամենափոքր սթրեսներն են մարդու օրգանիզմի համար:
Ըստ հոգեբանի մեր հասարակության համար ավելի մեծ սթրեսոր է բարեկեցության խնդիրը: Մարդն իրեն հանգիստ չի զգում, երբ գրպանը դատարկ է և չգիտի ինչով կերակրել երեխային.«Մարդը ուզում է արժանապատիվ ապրել: Ակնհայտ է, որ Հայաստանում այսօր մի մեծ հատված տնտեսական խնդիրների առաջ է կանգնած: Լուրջ սթրեսոր է ինքնաարտահայտման հնարավորությունների պակասը: Մարդը լուրջ սթրես է տանում, երբ ունի ինչ-որ տաղանդ, ընդունակություններ, աշխատունակ է, բայց չի կարողանում ինքնադրսևորվելու ասպարեզ գտնել»,- ասաց նա և ավելացրեց, որ հենց նման խնդիրները մարդկանց մոտ փախուստի ցանկություն են առաջացնում:
Հոգեբանը ևս մեկ լուրջ սթրեսոր համարեց արդարության պակասը՝ նշելով, որ մարդկանց մեծ մասը գտնում է, որ աշխարհն անարդար է, և հենց իրենք էլ դրանից դառնում են անարդար:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 16.00-ին, Երևան-Գյումրի ճանապարհի 112-րդ կմ-ին «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 18.00-ին, վարորդը` 1959 թ. ծնված Հարություն Տոներյանը, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ագարակ-Ոսկեվազ ճանապարհին վրաերթի է ենթարկել 1954 թ. ծնված Ասյա Շահինյանին, որը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:
«Շանթ» ընկերության, «Երևան» հեռուստաընկերության սեփականատեր Վարշամ Ղարիբյանը, որը հայտնի է «Շանթի Յուրա» անունով և ՀՀ գլխավոր դատախազի հետ մտերմությամբ, նոր բիզնես է նախաձեռնել: Նա «Շանթ» ընկերության մատույցներում բացել է համանուն սուպերմարկետ և աշխատողներին պարտադրում է այնտեղից գնումներ անել. ««Շանթ» գնումների քարտերի» վրա է փոխանցվում աշխատավարձի մի մասը, և այն գործում է միայն «Շանթ» սուպերմարկետում, այլ խանութներում այս քարտը պարզապես պլաստիկի կտոր է: Մինչև 100 հազար դրամ ստացողների քարտին փոխանցվում է հարյուրից 10 հազարը, ավելի բարձր աշխատավարձ ստացողներից` 20 հազարը: Այսպիսով, Վարշամ-Յուրա Ղարիբյանն իր խանութում ունենում է մի քանի միլիոն դրամի երաշխավորված առևտուր:
«Հրապարակ».
Դեկտեմբերին ամերիկացիները 586. 1 միլիարդ դոլլար են ծախսելու Սբ. Ծննդյան տոների նվերների ու զարդարանքների վրա, որից 96 միլիարդը ծախսվելու է ինտերնետում:
Այս 96 միլիարդ դոլլարից որքա՞նը կարող ենք բերել Հայաստան:
Այն ճանապարհը, որ ես կշարադրեմ այստեղ 100 տոկոսանոց երաշխիք չէ, դրա համար վերնագրում գրեցի “կարելի է,” սակայն կարող է և 1 ամսվա ընթացքում եռապատկել, կամ նույնիսկ քառապատկել մեր պետական բյուջեն, քանի որ անցած ճանապարհ է՝ փորձված ու հաջողված:
Խոսքս ինտերնետային մանրածախ առևտրի մասին է, հատկապես Սբ. Ծննդյան տոների շեմին: Տնտեսության այս ճյուղը կարող է ճեղքել ամեն մի շրջապակում և չի պահանջում նախնական մեծ կապիտալ. Պարզապես անհրաժեշտ է մի քիչ խելամտություն և մի փոքր կապիտալ: Կարող էք նաև ընկերներով սկսել:
Ըստ Ամերկյան Ազգային Մանրածախ-Առևտրականների Ֆեդերացիայի (National Retail Federation) նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ամերիկացիները 586.1 միլիարդ դոլլար են ծախսելու Սբ. Ծննդյան տոների նվերների ու զարդարանքների վրա, որից 96 միլիարդը ծախսվելու է ինտերնետում: Ես չկարողացա գտնել թե ինչքան են Եվրոպացիները ծախսելու Ծննդյան տոների նվերների ու զարդարանքների վրա այս տարի, բայց քանի որ նրանց շուկան Ամերիկյանից մի քիչ ավելի մեծ է` եկեք ենթադրենք, որ մի այդքան էլ Եվրոպացիները կծախսեն: Միայն ԱՄՆ-ում, 96 միլիարդը ծախսվելու է ինտերնետում. Իսկ սա նշանակում է,որ այլևս կարևոր չէ թե ապրանքը որտեղից է գալիս. Սահմաններն այստեղ քանդվում են: Ըստ Shop.org-ի ինտերնետում կատարված տոնական առևտուրն այս տարի միայն ԱՄՆ-ում աճելու է 12 տոկոսով: Այս թվերը տարետարի աճել են և տենդենցը շարունակվում է:
Ի՞նչ է պահանջվում, որ այդ 96 միլիարդից գոնե 1 միլիարդը գա Հայաստան:Պատկերացնում եք քանի մարդ աշխատանք կունենար, եթե մենք հավելյար 1միլիարդ դոլլարի ապրանք արտադրեինք ու փոստով առաքեինք ԱՄՆ մեկ ամսվա ընացքում. Սա նոր հնարավորությունների հրաշալի մարտահրավեր է քեզ հայ երիտասարդ, հայ ձեռնարկատեր. Այստեղ պայմանները հավասար են, մրցակցությունն արդար, իսկ մեր երկիրն իր էժան աշխատուժի առկայությամբ ունի ակնհայտ առավելություն:
Ի՞նչ է անհրաժեշտ սկսելու համար
1. Վեբ Կայք —- Ընդհամենը մի քանի հարյուր դոլլարով Դուք կարող եք ունենալ, պարզ ու սկսնակ Վեբ Կայք, ավելի բարդ ու առաջացած կայքերի համար Դուք հավանաբար պետք է ծախսեք 1-3 հազար դոլլար: Ձեր Վեբ Կայքն անպայման պետք է ունենա ինտերնետային առևտրի հնարավորություն (e-commerce solution): Սա բարդ բան չէ եթե գիտեք ինչ էք անում: Ձեր վեբմաստերը այս հարցը կլուծի Ձեր համար: Շատ լավ կլինի եթե Ձեր կայքը մոբիլ-ով առևտուր անելու հնարավորություն ունենա (mobile-enabled): Սա ավելի շուտ մարկետինքի հարց է և այս հոդվածի շրջանակից դուրս, սակայն mobile-enabled կայքն այսօր այնքան կարևոր է, որ գոնե նշենք այստեղ այդ մասին:
2. Ապրանք — Ձեզ պետք է ապրանք, որ վաճառեք Ձեր կայքի միջոցով ու առաքեք փոստով: Հաշվի առնելով, որ մեր երկրում մեծ քանակությամբ մարդիկ աշխատանք են փնտրում, Դուք պետք է որ գտնվեք մրցունակ վիճակում արագ ու էֆֆեկտիվ արտադրություն կազմակեպելու համար: Հատկապես եթե ձեռքի աշխատանք եք կազմակերպում և այն հիմնում շրջաններում: Լավ գործ արած կլինեք, մարդկանց իրենց հողին կապելով:
Ի՞նչ արտադրել ու վաճառել
Ընտրեք, կամ արտադրեք ապրանք, որ այս տոնական շրջանին ավելի պահանջված են: Հաշվի առեք, որ դուք այդ ապրանքը առաքելու եք փոստով. Հետևաբար, ընտրեք այնպիսի լուծումներ, որ Ձեր ապրանքի առաքման ծախսի հետ միասին կունենա ավելի մրցունակ գին, քան ԱՄՆ-ում կամ Եվրոպայում վաճառվող նույնատիպ ապրանքը: Ուսումնասիրեք Ամերիկայն և Եվրոպական ապրելակերպն ու սովորույթները: Տեսեք ինչ են առնում, ինչ են նվիրում, ինչպես են զարդարում իրենց տներն այս տոնական սեզոնին: Օրինակ կարող էք սկսել,ինետերնետում փնտրելով, “Best Christmas Gift Ideas” կամ “Top Selling Christmas Gifts.”
Ուրիշ որտեղ կարելի է վաճառել մեր ապրանքը:
Եթե չունեք Վեբ Կայք, բայց ունեք ապրանք Դուք կարող էք նաև ձեր ապրանքը վաճառել արդեն լավ-հաստատված մեծ առևտրական վեբ կայքերում: Օրինակ Amazon.com-ն ունր “Վաճառիր Amazon-ում” կարելիությունը (Sell on Amazon). Սա շատ լավ հնարավորություն է հենց հիմա Ձեր ապրանքն այնտեղ վաճառելու համար: Հաջորդ լավ հնարավորությունն է eBay-ը. eBay-ում Ձեր ապրանքը վաճառվում է աճուրդի միջոցով: Հազարներով անհատ մարդիկ մեկ միլլիոն դոլլարից ավելի եկամուտ են ապահովել eBay-ի միջոցով:
Ամփոփում
Այս հոդվածի վերնագիրն է “Թե ինչպես կարելի է կրկնապատկել հայոց բյուջեն դեկտեմբերին:” Խոսքն անշուշտ չի վերաբերում այս Դեկտեմբերին, թեև մեր ազգի գործարարական ջիղն ու միտքն արագ աշխատեցնելու դեպքւմ մեծ հաջողություններ կարելի է արձանագրել այս տարի, ինտերնետային առևտրի ասպարեզում: Հիմա կասեք, ինչպե՞ս կարելի է մի քանի կամ մի քանի տասնեակ այսպիսի բիզնեսներր միջոցով կրկնապատկել մեր պետության բյուջեն մեկ ամսվա ընթացքում:
Լավ… թող չլինի մի քանի տասնյակ, այլ մի քանի տասնյակ հազար երիտասարդական փոքր բիզնեսր ձեռնարկներ, քանզի փոքր բիզնեսի հաջողությունը տնտեսության ողնաշարի առողջությունն է: Բայց ահա մի քանի թվեր թե միայն ԱՄՆ-ում անհատ խանութներ ինչ առևտուր են գրանցել միայն ինտերնետում, միայն իրենց վեբ կայքի միջոցով: Ի միջայլոց սրանց ապրանքների առյուծի բաժինը չի արտադրվում ԱՄՆ-ում:
Amazon.com-ը 2011 թվականի 4-րդ եռամսյակում (տօնական առևտրի եռունշրջանը) ունեցել է 17.43 միլլիարդ դոլլարի եկամուտ. Սա 35 տոկոս աճ էր նույն ժամանակահատվածի 2010 թվականի արդյունքի վրա:
eBay-ը 2011 թվականի 4-րդ եռամսյակում ունեցել է 3.38 միլիարդ դոլլարիեկամուտ, որից 2 միլիարդ դոլլարը մաքուր շահույթ:
Macys.com այս տարի ակնկալում է 2 միլիարդ դոլլարի եկամուտ իրինտերնետային առևտրից:
Այս ցուցակը կարող է շատ երկարել, բայց արդեն պարզ է, որ եթե մենք սկսենք և շուտով Հայաստանում ունենանք մի քանի այսպիսի ինտերնետային մանրածախ ձեռնարկություններ (online retailers) ապա շատ արագ միայն այս մրցունակսեկտորի միջոցով կարող ենք կրկնապատկել կամ նույնիսկ եռապատկել մեր պետական ազգային հարստությունը, բազում աշխատատեղեր ստեղծել մեր երկրում և ծաղկուն ապագա մեր հայրենակիցների համար:
Իսկ թե ինչպես սկսած փոքր կամ միջին ինտերնետային առևտրով զբաղվող վեբ կայքերը հասցնել eBay-ի կամ Amazon.com-ի մեծությանը, դա արդեն մարքետինգի հարց է և մի նոր հոդվածի նյութ: Իսկ կարևորը սկսելն է ու այս սեկտորը զարգացնել Հայաստանում:
Արմեն Հարեյան
Hareyan Publishing Corporation-ի հիմնադիր, տնօրեն
www.huliq.com, www.emaxhealth.com, www.TorqueNews.com
Ինտերնետը նվազեցրեց գրքի դերը: Կյանքի ռիթմը այսօրվա դպրոցականին հեռացրեց գրքից, սա իհարկե արդարացում չէ, բայց փաստ է: Մեր դպրոցների գրադարանների հաճախելիությունը հասել է նվազագույնի:
Այս մասին «Հայկական Վարկած»-ի հետ զրույցում պատմեցին դպրոցների ուսուցիչները: Գրադարանավարի պարտականությունը մնացել է դասագրքերի ստանալը, բաժանելը, դրանց գումարները հավաքելը և մուծելը: Այլ աշխատանք գրեթե չկա. գրադարանից օգտվող աշակերտ չկա:
Այսօր դպրոցական գրադարանների միջազգային օրն է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն սկսել է նշել 1999-ից:
Այդ տարվա հոկտեմբերին առաջին անգամ դպրոցական գրադարանների օրը կտոնվի մեկամսյակի շրջանակներում:
Ակցիայի մասնակիցները կարող են ընտրել ցանկացած օր ամսվա ընթացքում՝ այդ տոնը նշելու համար:
Կարո՞ղ են միջոցառումները հետ բերել կարդացող դպրոցականի տեսակը, դժվար է ասել, բայց որ դա խիստ շնորհակալ ու կարևոր գործ է, քննարկման ենթակա չէ:
Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում արձանագրված սիբիրախտի կասկածելի դեպքերի վերաբերյալ ահազանգն ստանալուն պես ՀՀ առողջապահության նախարարության կողմից կազմակերպվել են համաճարակաբանական հետազոտություններ, իրականացվել՝ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ:
Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով իրականացվող բակային համայցերի արդյունքում հոկտեմբերի 17-ին հոսպիտալացված սիբիրյան խոց կասկածելի 15 հիվանդից վերցված նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքները հետևյալն են. մեկի մոտ սիբիրախտ հիվանդությունը հաստատվել է, 9-ը նմուշում հայտնաբերվել են սիբիրախտի ոչ ախտածին հարուցիչներ (վերջինս պայմանավորված է վերքերի վաղեմությամբ և հակաբիոտիկային բուժմամբ, հակաբիոտիկային քսուքների օգտագործմամբ), իսկ 5 նմուշում լաբորատոր հետազոտության արդյունքները եղել են բացասական: Հիվանդների վիճակը բավարար է: Ունեն առողջացման դրական միտում:
Մնացած կասկածելի հիվանդներից վերցված նմուշների լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են։ Ձեռնարկված համալիր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են:
Համաճարակային իրավիճակը վերահսկելի է:
«Հայկական Վարկած»-ը պարբերաբար բողոքներ է ստանում «Տաշիր» առևտրի կենտրոնի վաճառողներից՝ անմիջապես իրենց շենքի պատուհանների տակ կուտակված աղբի վերաբերյալ:
«Պատուհանները բացել չի լինում՝ աղբի հոտը, ճանճերը անմիջապես ներս են խուժում:Թափառող կենդանիների ձայներն էլ մի կողմից: Օրվա մեջ մեկ անգամ տանեն, թե չէ: Վերջերս բողոքեցինք, սկսեցին օրը 2 անգամ տանել, բայց հիմա նորից նույնն է՝ մեկ անգամ են տանում, էն էլ՝ վայ էն տանելուն. կեսը թափում են շուրջը: Կեղտն ու հետքերը մնում են, ու հոտը միևնույնն է չի անցնում: Եղած աղբամանները չեն բավարարում, աղբը թափվում է գետնին»,- պատմեցին վաճառողները:
Հարցն ուղղեցինք քաղաքապետարանին. լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանն ասաց.« Չի կարող պատահել. այդ հարցը խիստ է դրված»:
Նա հավաստիացրեց, որ կենտրոնի աղբը տարվում է օրվա մեջ 4 անգամ և ուշացումներ չեն լինում:
Փորձեցինք անձամբ ծանոթանալ տիրող իրավիճակին: Իսկապես, պատկերը, որին ականատես եղանք, տհաճ էր: Բացի այն, որ աղբամանները բերնեբերան լցված էին, աղբով էր պատված նաև շրջակա միջավայրը:
Ի դեպ, աղբի մեծ մասը տաշիրյան ծագման էին՝ արկղեր, ցելոֆաններ, չնայած շրջակայքում էլի օբյեկտներ կան:
Վատ չէր լինի, որ «Տաշիրը» ԱԿ-ն, որը վճարում է աղբահանության համար , ավելի հետևողական լինի՝ այն ժամանակին կատարելու հարցում: Իսկ եթե չի վճարում ու տարածքը ներառված է կենտրոնի աղբանահության ենթակա կետերի ցանկում, ապա հարկ է վճարել և պահանջել պատշաճ կատարել աղբահանությունը: Երկու դեպքում էլ պահանջատերը առևտրի կենտրոնն է:
Ակներև է, որ «Տաշիր»-ի ղեկավարության համար, կարծես թե, էական էլ չէ, թե իր տաղավարների համար հսկայական գումարներ վճարող առևտրականներն աղբի հարևանությամբ կաշխատեն, թե՞ նորմալ պայմաններում:
Ի դեպ, շրջակայքում կան նաև սննդի օբյեկտներ, որոնց ևս այս խնդիրը չի կարող չհուզել:
Այս նկարներն արված են՝ 20.10. 2012 11:30
Աննա Սարգսյան
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.