23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

18- ամյա 2 երիտասարդներ հայտարարել են, որ իրենք նույնասեռական են` կարծելով, որ կխուսափեն զինվորական ծառայությունից:
Հանդիսանալով ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող, 2012թ. հունիսի 20-ին կամ 21-ին ստել են հրամանատարությանը` հայտնելով իբրև համասեռամոլ են` կարծելով,որ համասեռամոլներին վերջնականապես ազատում են զինվորական պարտականությունները կրելուց և վաղաժամ արձակում ԶՈՒ շարքերից, սակայն սահմանված կարգով հրամանատարության նախաձեռնությամբ ՊԲ հրամանատարի հրամանով հետագա ծառայությունը շարունակելու նպատակով տեղափոխվել է ՊԲ այլ զորամաս:
Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՐ. օր-ի 363 հոդվածի 2-րդ մասով: Կեղծ համասեռամոլներին սպառնում է 3-6 տարվա ազատազրկում: Գործը քննվում է Գորիսի ընդհանուր իրավասության դատարանում:
Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Դատական քննություն է նշանակվել նոյեմբերի 13-ին:
Հայաստանում սիբիրախտի հայտնաբերումից հետո եղել է անասունի անկման ևս չորս-հինգ դեպք՝ Վարդենիսի շրջանի Ծովակ և Վանեվան գյուղերում, մեկն էլ՝ Տավուշում:
Վարդենիսում Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցներին հաջողվել է կանխել անասունների մորթը, և նրանք անարյուն եղանակով ոչնչացվել են:
Tert.am-ի հետ զրույցում այս տվյալները ներկայացրեց Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից Բաբկեն Պիպոյանը:
«Ինչ վերաբերում է Վարդենիսին, ապա չեմ կարող ասել անասունները պատվաստում անցե՞լ են, թե՝ ոչ, բայց Տավուշում հստակ է, որ անկած կենդանին պատվաստված չի եղել»,- ասաց Բաբկեն Պիպոյանը:
Ի պատասխան հարցի, թե չկա՞ համաճարակի վտանգ, սննդամթերքի անվտանգության գծով մասնագետն ասաց, որ այս պահին էլ Տավուշում անցկացվում են կարանտինային աշխատանքներ. տեսուչները հետևում են մսեղիքի շարժին և զուգահեռաբար իրականացնում են կենդանիների վերահաշվարկ ու ռեվակցինացիայի աշխատանքներ:
Վրաստանի Փոթի նավահանգստում անցած շաբաթվա վերջին սկսված գործադուլը շարունակվում է։
Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը թերթի թղթակցին երեկ հայտնել է, որ ներկայումս հայկական կողմը փորձում է բեռները վերահասցեավորել Բաթումի նավահանգիստ և այնտեղ բեռնաթափել։ Սակայն, այդ դեպքում բեռների տեղափոխումը նավահանգստից Երևան՝ կթանկանա մոտ 30 տոկոսով։ Օրինակ, եթե մեկ կոնտեյները Փոթիից Երևան էր բերվում մոտ 700 դոլարով, ապա Բաթումից Երևան տեղափոխման գինը կկազմի 1100 դոլար։ «Մենք արդեն առաջարկել ենք գործարարներին, որ նրանք համաձայնություն տան իրենց բեռները բեռնաթափել Բաթումում»,– ասել է պարոն Ղազարյանը։ Վերջինս մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ այդ գործադուլը դեռ չի ազդել Հայաստան մատակարարվող առաջին անհրաժեշտության ապրանքների տեղափոխման վրա՝ ցորեն, վառելիք և այլն։ Ղազարյանը նաև զգուշավոր կանխատեսում է արել, որ գործադուլը երկար չի տևի։
«Հայկական ժամանակ».
Երեկ «Ժողովուրդ»–ի թղթակիցն ականատես է եղել թե ինչպես են Մելիք Ադամյան հասցեում գտնվող Հանրապետական կուսակցության գրասենյակի շինաշխատանքներն իրականացնող բանվորները քարերով ծեծում միմյանց։
Մոտ վեց ամիս շարունակվող վերանորոգման աշխատանքները, ըստ երևույթին, զայրացրել են նաև բանվորներին, որոնք երեկ՝ ժամը 14:00-ի սահմաններում, իրենց բարձր ձայներով գոռոցներով ու հայհոյանքներով գրավեցին անցորդների ուշադրությունը։ Ղրանից հետո նրանցից երկուսը սկսեցին իրար քարերով հարվածել ու բարձր ձայնով հայհոյել։ Տեսարանը շարունակվեց մոտ 10 րոպե, մինչև մյուս աշխատակիցները հանդարտեցրին նրանց։ Այդ ժամանակ անցորդներից մեկը, քմծիծաղ տալով նկատց, «էս շենքի վրա գալովի ա։ Վառվելը քիչ չէր, հիմա էլ աշխատողներն են իրար ծեծում»։
Միջադեպի կապակցությամբ թեթրը փորձել է մեկնաբանություն ստանալ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանից, որը, ինչպես միշտ, ոչնչից տեղյակ չէր։ «Ես տեղյակ չեմ և այդ մասին որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ»,֊ ասաց նա ու անջատեց հեռախոսը։
«Ժողովուրդ».
Քարվաճառի տարածքում նոյեմբերի 1-ին հերթափոխի ժամանակ «Ուրալ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հետևանքով վիրավոր զինծառայողներն ապաքինվում են:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կրտսեր սերժանտ Արթուր Գարեգինի Եղիազարյանը և շարքային Սանասար Ռոբերտի Գոմցյանը դեռ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ անցած շաբաթ օրը գտնվում էր Արագածոտնի մարզում, որտեղ պաշտոնապես բացվեց Կազմակերպության 6 մասնաճյուղեր-գրասենյակներ:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության մասնաճյուղեր-գրասենյակների թիվը դարձավ 238:
Արագածոտնի մարզի Ոսկևազ, Ոսկեհատ, Նոր Ամանոս, Վերին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն և Դավթաշեն գյուղական համայնքներում բնակիչները աղ ու հացով, զուռնա-դհոլով, մեծ ոգևորությամբ դիմավորեցին «Հայոց Արծիվներին»: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթների ժամանակ խիստ կարևորեց «Հայոց Արծիվների» որդեգրած գաղափարախոսության և կարգախոսի դերն ու նշանակությունը հայ հասարակության շրջանում` միաժամանակ կարևորելով հայ մարդու, հայ ընտանիքի և ընդհանուր առմամբ հայ հասարակության անմիջական մասնակցությունը հայոց պետականության հզորացման գործընթացներին:
Խաչիկ Ասրյանը ներկայացնելով Կազմակերպության գաղափարախոսությունը, նշեց, որ գյուղապահպանությունը, արտագաղթի կանխումը, ՀՀ քաղաքացու արժանապատվության պահպանումը ուղղակի մասն են կազմում ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսության:
Խաչիկ Ասրյանը կարևորեց նաև «Հայոց Արծիվների» գործունեության դերն ու նշանակությունը հայ հասարակության շրջանում և կոչ արեց բոլորին համախմբվել միասնության տանիքի` ազգային բանակի, հայոց Նախագահի, Հայաստանի Հանրապետության շուրջը` միշտ ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական լինելու համար:
«Հայոց Արծիվների» առաջնորդ Խաչիկ Ասրյանը խոսեց նաև հասարակության շրջանում մուտք գործած արատավոր երևույթների, այդ թվում նաև աղանդների մասին, և խստագույնս դատապարտելով` կոչ արեց գաղափարական պայքար սկսել այդ արատավոր երևույթների դեմ:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը գյուղական համայնքների միջնակարգ դպրոցներին հատկացրեց նաև մարզագույք:
Խաչիկ Ասրյանը իր բոլոր հանդիպումների ժամանակ խորին երախտագիտություն հայտնեց բնակիչներին` ջերմ ընդունելության համար:
«Հայոց Արծիվներ» հհկ Նախագահությունը Արագածոտնի մարզում այցելեց նաև զոհված ազատամարտիկների հուշարձաններ:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 27.01.2010 թվականից մինչև այսօր իրականացրել է 444-ից ավելի հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 238 մասնաճյուղեր-գրասենյակներ` Հայաստանի Հանրապետության 24 քաղաքային և 214 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան 27.000 մարդ:
«Հայոց Արծիվներ» հհկ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի հանձնաժողով
Հրանտ Բագրատյանը կոռուպցիայի դեմ պայքարի թեսթ է ներկայացրել
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Այս մի օրենքն էլ, որի նախագիծն այսօր ներկայացրել եմ կառավարությանը, իսկական թեսթ է կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Գոնե սա կընդունե՞ք։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է գյուղատնտեսական մթերքներ վերամշակող ձեռնարկություններում թափոնների հետագա տնօրինման եւ հաշվառման իրավական հիմունքները:
Հոդված 2. Սահմանել, որ գյուղատնտեսական արտադրանք վերամշակող ձեռնարկությունները վերամշակման ընթացքում ստացվող թափոնները պարտավոր են պահպանել դրանց համար նախատեսված ձեռնարկության տարածքում գտնվող հատուկ սենյակներում կամ բացօթյա ցանկապատված միջավայրում:
Հոդված 3. Գյուղատնտեսական մթերքներ վերամշակող ձեռնարկություններում մթերքների գնման սեզոնի ընթացքում վարել հատուկ գրանցամատյան’ օրական գնումների ծավալների նշագրումով: Այդ մատյանները պարտադիր կարգով պետք է կնքվեն կառավարության կողմից նշանակված լիազորված մարմնի կողմից:
Հոդված 4. Թափոնների համար նախատեսված նշված տարածքների մուտքի իրավունք ունեն վերամշակող գործարանի աշխատակիցները՝ լիազորված մարմնի կողմից նշանակված պատասխանատուի կողմից թույլտվություն ստանալուց հետո (Թափոնների պահեստավորման համար հատկացված տարածքների համատեղ կապարակնքում):
Հոդված 5. ՀՀ կառավարության լիազոր մարմնին՝ յուրաքանչյուր տարվա մինչեւ դեկտեմբերի 31-ը կատարել վերամշակող ձեռնարկությունների կողմից մթերումների ծավալի վերաբերյալ հայտարարված տվյալների եւ թափոնների ծավալների համեմատություն եւ այդ մասին տեղեկատվություն ներկայացնել ՀՀ կառավարությանը եւ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությանը:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013թ. հունվարի 1-ից»:
Նոյեմբերի 4-ին, ժամը 22.10-ին, շմոլ գազի թունավորումով հիվանդանոց է դիմել Ֆուչիկի փողոցի 6 շենքի թիվ 44 բնակարանի բնակիչներ՝ 1978 թ. ծնված Արթուր Խաչատրյանը, 1982 թ. ծնված Գոհար Պետրոսյանը և 2010 թ. ծնված Մոնիկա Խաչատրյանը:
Պարզել է, որ նույն օրը, ժամը 21.30-ին, նշված բնակարանում, լոգարանի կաթսայից գազի արտահոսքի պատճառով նրանց ինքնազգացողությունը վատացել է և դիմել են հիվանդանոց:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 5-ին, ժամը 00.15-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Ռոստովյան փողոցի 36 շենքի թիվ 2 բնակարանից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1985 թ. ծնված Սյուզաննա Ավետիսյանը, 1940 թ. ծնված Մարտին Թադևոսյանը և 1959 թ. ծնված Ռուզաննա Մարտիրոսյանը, որոնք հիվանդանոցում հայտնել են, որ թունավորվել են բնակարանում` լողանալուց հետո:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել Նուբարաշենի զորամասի ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանի մասին, ով ծառայության ժամանակ հիվանդացել է արյան սուր հիվանդությամբ, որն, ի դեպ, ախտորոշվել է մեկ ամիս ուշացումով, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը բուժման ծախսերը հոգալու փոխարեն նրան վաղաժամ զորացրել է։
Ստորև Ձեզ ենք ներկայացնում հաղորդագրությունը։
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությանն է դիմել Տավուշի մարզի Սևքար գյուղի բնակիչ Ռոմիկ Քոչարյանը՝ պատմելով իր որդու հիվանդության նկատմամբ ՊՆ-ի կողմից ցուցաբերված խայտառակ վերաբերմունքի մասին:
Նրա խոսքերով, 1 տարի 10 ամիս բանակում ծառայելուց հետո Նուբարաշենի զորամասի ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանի մոտ հայտնաբերվել է արյան սուր հիվանդություն: Ընդ որում, ախտորոշումը կատարվել է գրեթե մեկ ամիս ուշացումով՝ հայրենի «արհեստավարժ» բժիշկներն այդքան ժամանակ կարծում էին, որ երիտասարդի մոտ դեղնախտ է:
Այն բանից հետո, երբ բժիշկները հայտնեցին, որ Արթուրի բուժումը հնարավոր է միայն արտերկրում, Պաշտպանության նախարարությունը խնդրել էր զինվորի հարազատներին գտնել առավել մատչելի տարբերակը՝ խոստանալով փոխհատուցել բուժումը: Երբ պարզ է դարձել, որ հիվանդության բուժման ամենաէժան տարբերակը Մոսկվայում է և արժե 67000 ԱՄՆ դոլար, ՊՆ-ի ռազմաբժշկական վարչության պետ Ա. Փարսադանյանը և աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանը խորհուրդ են տվել հովանավորներ որոնել՝ հորդորելով իրենց վրա հույս դնել ընդամենը 3 միլիոն դրամի չափով:
«Մեզ փաստացի հույսով արեցին, իսկ երբ եկավ գումարը տրամադրելու պահը ուղղակի «գցեցին»: Սա՞ է այս երկրի վերաբերմունքն իր զինվորի հանդեպ: «Զինուժով» նայում ենք՝ փառաբանում են: Ամոթ չեք անում, որ այսպիսի խաղաքարտ եք տալիս ադրբեջանցիների ձեռքը: ՊՆ-ի գեներալները հարյուրհազարավոր դոլար արժողությամբ ջիփերով են ման գալիս, իսկ մահամերձ զինվորի բուժման համար գումար չկա՞: Պաշտպանության նախարարն իմ որդուն լավ ծառայության համար ժամացույց էր նվիրել: Քանի՞ գրոշի արժեք ունի այդ ժամացույցն այսօր»,- ասում է մահամերձ զինվորի հայրը «Չենք լռելու»-ի պատրաստած տեսահոլովակում՝ կոչ անելով Սերժ Սարգսյանին, կոռուպցիայի դեմ պայքարից բացի, զբաղվել նաև այս խնդրով:
Զինվորի մայրը, որպես վերջին միջոց, հազիվ արցունքները զսպելով դիմում է բոլոր բարի մարդկանց՝ իր որդու կյանքը փրկելու հարցում օգնելու խնդրանքով:
«Չենք լռելու»-ն կոչ է անում Պաշտպանության նախարարությանը հոգալ զինվորի բուժման բոլոր ծախսերը՝ հրապարակայնորեն երաշխիքներ տալով Արթուրի հարազատներին: Եթե ոչ բյուջեի, ապա այդ ոլորտում ծաղկող կոռուպցիայից ստացված միջոցների, կամ էլ մատակարարներից պարտք վերցնելու հաշվին:
Նախաձեռնությունը հետևելու է երիտասարդի ճակատագրին և տեղյակ է պահելու հանրությանը»:
http://www.youtube.com/watch?feature=player_detailpage&v=kVHwzdL6UeQ
Նոյեմբերի 2-ին, ժամը 19.15-ի սահմաններում, 1964 թ. ծնված Սևան Ն.-ն «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Չարբախ-Մասիս ճանապարհի Մասիս քաղաքի հատվածում վրաերթի է ենթարկել 1935 թ. ծնված Լևոն Խուրշուդյանին և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Ըստ Ոստիկանության կայքի, Լ. Խուրշուդյանը նույն օրը, ժամը 20.10-ի սահմաններում, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.