23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նոյեմբերի 2-ին Ֆրանսիայի Նիս քաղաքում ընթացող կեղծ թղթադրամների ու կավատության գործով ձերբակալված խմբի դատավարությունը իր ավարտին հասավ:
Վկայի կարգավիճակում հանդես էր գալիս նաև Ստրասբուրգի հոգևոր հովիվ Տեր Վաչե քահանա Հայրապետյանը:
Նրա անունը շրջանառվում էր մի շարք մութ պատմությունների մեջ, որի մասին մոտ երկու տարի առաջ, Նիսի Սբ. Աստվածածին եկեղեցու հետ կապված, Հայ համայնքը լուրջ մեղադրանքներ էր ներկայացրել Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորհան սրբազանին:
Օրերս հանցակազմի բացակայության հիմնավորմամբ նրա դեմ հարուցված քրեական գործը կարճվեց:
Այս անցուդարձի հետ կապված «Հայկական Վարկածը» զրուցեց Ստրասբուրգի հոգևոր հովիվ Տեր Վաչե քահանա Հայրապետյանի հետ.
-Մի փոքր նախապատմություն, եթե կարելի է
-Երբ 2003 թ. Նշանակվեցի նիսի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ, առաջին իսկ օրերին նշմարեցի որ, ծխական և համայնքային կյանքից ներս կար մի կլան որ, կառավարվում էր երկու-երեք անձերի կողմից: Վերջիններս իրենց ընտանիքի անդամներով ու մի քանի մտերիմներով շրջապատված, իրենց ազդեցության տակ էին պահում թե՛, եկեղեցու ծխական խորհդի անդամներին, թե,՛ Պարսամյան դպրոցի ղեկավար խորհդին, եւ թե,՛ ընդհանուր համայնքային խորհուրդը: Իմ հովվական ծառայության տարիներին երբեք չտեսա որ, Եկեղեցական խորհրդի ատենապետը, կամ որևէ անդամ ընդհանուր անդամական ժողովի կողմից օրինական ընտրվի: Ամեն անգամ գալիս էին մի քանի հոգի ընտանիքի անդամներ ու հարազատներ ընտրում էին արդեն որոշված անդամների, որոնք միշտ նույն մարդիկ էին և իրենք իրենց համարում էին անփոխարինելի: Եթե որևէ մեկը համաձայն չէր իրենց հետ, չէր կարող լինել ծխական միության անդամ: Անշուշտ ինձ համար նման կեցվածքը անընդունելի էր և ես սկսեցի ընդդիմանալ: Շուտով ամեն ինչ ավելի թեժացավ, երբ 2005թ. որոշվեց Ֆրանսիայի տարածքում թեմ ստեղծել եւ հայ եկեղեցու բոլոր ծխական միությունները պետք է շարունակեին գործել թեմական կառույցից ներս` միանման կանոնադրությամբ: Կանոնադրության օրինակները պաշտոնապես առաքվեցին բոլոր ծուխերին և ամեն տեղ անդամական ընդհանուր ժողովի կողմից միաձայն ու սիրահոժար ընդունվեց, սակայն, Նիսի ծխական խորհուդը ընդդիմացավ քանի որ այդ երկու-երեք հոգին ցանկանում էին միշտ լինել ինքնագլուխ ու ամեն բան միայն իրենց որոշմամբ պետք է իրականանար: Սկսեցին այս ու այն կողմ խառնակիչ և ապակողմնորոշող լուրեր ու զրպարտանքներ տարածել: Այդ նույն մարդիկ կեղծեցին թեմի ծխական կանոնադրությունը և համայնքի հայերից գաղտնի այդ կեղծ կանոնադրությունը ընդունեցին: Սրանք այն անձերն են, ովքեր իրենց անձնական շահի համար պատրաստ են պղծել ամեն սրբություն: Այս անձերն էին, որ 2006թ. Նիսի եկեղեցու ընդհանուր անդամական ժողովի ժամանակ արգելեցին հայ հոգևորականին աղոթել և առհասարակ բոլոր համայնքային հավաքույթների ժամանակ արգելված էր հոգևոր հովվի աղոթքը: Ծխական կյանքից ներս կատարվում էին կեղծիքներ ու զեղծարարություններ, որոնց մասին ես սկսեցի բարձրաձայնել ի լուր բոլոր հավատացյալ հայորդիների: Բոլորն էլ սկսեցին հետաքրքրվել ու բացատրություններ պահանջել ծխական խորհրդի անդամներից, իսկ վերջիներն էլ բնավ չէին սիրում բացատրություններ տալ, չնայած, որ պարտավոր էին հաշիվ տալու: Այստեղից էլ սկսվեց լարվածությունը հավատացյալների ու ծխական խորհրդի միջև: Երբ տեսան, որ հավատացյալները վստահում են հոգևոր հովվին, այսինքն` ինձ, նրանց ապակողմնորոշելու համար` սկսեցին անհիմն զրպարտանքներ տարածել իմ հասցեին: Նույն զրպարտանքներով ինձ հանձնեցին ոստիկաններին: Արեցին ամեն բան, որ պախարակեն հոգևորականին ու եկեղեցին, բայց արդարությունը փայլատակեց….
-Ի՞նչպես հարթվեցին խնդիրները Նիսում
-Խնդիրները դեռ հարթվելու ընթացքի մեջ են: Հույս ունեմ և աղոթում եմ որ, այդ մի քանի մոլորված հայորդիները շուտով իմաստնանան ու հրաժարվեն իրենց անմիտ համառությունից` արժևորելով ընդհանուր ազգային-եկեղեցական շահը առավել, քան իրենց անձնական կրքերն ու շահերը:
-Ինչո՞ւ հենց ձեր հետ կապվեց այս ամբողջ պատմությունը
-Այս ամբողջ պատմությունը ինձ հետ կապվեց, քանի որ ես էի հոգևոր հովիվը: Չվախեցա ու չլռեցի, այլ ընդդիմացա բոլոր կեղծիքներին և ճշմարտությունը բարձրաձայնեցի: Եթե իմ փոխարեն լիներ ուրիշ մեկը ու չլռեր, նույն բախտին ու վերաբերմունքին կարժանանար:
— Ձեր մասին ասում են, որ ՏերՎաչեի նկատմամբ ցուցմունքները նպատակաուղղված էին նրան` եկեղեցու վարչական կառավարումից մեկուսացնելուն:
-Այո, քանի որ, ինձ մեկուսացնելով և անունս, իբրև հոգևորական, արատավորելով կարծեցին որ, կթուլացնեն համայնքի հավատացյալ հայորդիների վստահությունը եկեղեցականի հանդեպ, որով էլ, իրենց անօրինություններն ու կեղծիքները կհաջողվի քողարկել: Դա իրենց չհաջողվեց….
—Այս պատմությունը կապումեք այն հանգամանքի հետ որ, Նիսի հայկական եկեղեցու ծխական խորհուրդը փոփոխել էր Էջմիածնի առաջադրած ծխական կանոնադրությունը, ինչին ընդդիմացել էիք: Արդյո՞ք դա այդպես է:
-Այո, դա այդպես է: Նիսի ծխական խորհուրդը ոչ թե փոփոխել էր Մայր Աթոռից առաջադրած ծխական կանոնադրությունն այլ, բոլորից գաղտնի ու ինքնագլուխ կեղծել էր այն և կեղծ կանոնադրությունն էլ ներկայացրել էր պետական մարմիններին գրանցելու համար: Կանոնադրությունն այնպես էին կեղծել որ, իրենք դարձել էին Նիսի հայ եկեղեցու միակ սեփականատերերն ու տիրակալները: Այս ու այլ կեղծիքներին ոչ միայն ընդդդիմացա, այլ սկսեցի բացահայտորեն խոսել այս մասին:
-Դատարանում գտնվող քրեական գործին ինչքանո՞վ եք առնչվում:
-Ես ոչ մի առնչություն չունեմ և չեմ էլ ունեցել որևէ քրեական գործի հետ: Ոմանք ջանադրորեն փորձեցին զրպարտելով մեղադրել ինձ քրեական տարբեր արարքների մեջ, որոնք դատարանը որակեց անհիմն և ճանաչեց իմ անմեղությունը:
Հնարավոր է հարվածներ հասցնել արդարությանը, բայց սպանել այն` անհնար է:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ էր ստացել ՀՀ Տավուշի մարզի Կոթի համայնքի բնակիչներից: Նրանք մեզ պատմեցին, որ իրենց մոտ այս մեկուկես ամսվա ընթացքում 100-ից ավելի խոզ է սատկել: Բացի այդ, այս տարվա ընթացքում համայնքի անասունները երբեւէ չեն պատվաստվել: Նրանց խոսքով՝ խոզերի մոտ աֆրիկյան ժանտախտ է, որը մի անգամ էլ է եղել եւ ախտորոշվում է միայն Անգլիայում, քանի որ Հայաստանում լաբորատոր տեխնիկա չկա:
Մենք երեկ ամեն կերպ փորձեցինք այս տեղեկությունը ճշտել, բայց նույն համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Իսկ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հակիրճ գտնվեց. «Դրանք հեքիաթներ են»: Մինչդեռ բնակիչները ահազանգում են:
«Ժողովուրդ».
«Արամ Մանուկյանը և Մարտի 1-ի հետ կապված բոլոր հարց ունեցող անձինք թող ևս մեկ անգամ կարդան Փաստահավաք խմբի զեկույցները և, կարծում եմ, ամեն ինչ կհասկանան»,- երեկ «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարտի 1-ի գործն ուսումնասիրող Փաստահավաք խմբի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը`անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հայտարարությանը, թե Մարտի 1-ի հետևում ԲՀԿ-ն չէ կանգնած:
Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանն օրեր առաջ հայտարարել էր, թե «Մարտի 1-ը Ռոբերտ Քոչարյանի խելահեղության արդյունքն էր, Քոչարյանի հրահանգով է եղել և նրան աջակցող ուժերի: Այնտեղ քաղաքական ուժ աշխատո՞ւմ էր, ի՞նչ քաղաքական ուժ, լավ էլի»:
Թերթի հարցին, թե արդյոք Արամ Մանուկյանի վերոգրյալ հայտարարությունը չի՞ վնասում, չի՞ զրոյացնում Փաստահավաք խմբի աշխատանքը, Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է. «Ես խորհուրդ եմ տալիս Արամ Մանուկյանին ՀՀ անկախության հռչակագիրը կարդալուց հետո մի անգամ էլ կարդալ Փաստահավաք խմբի զեկույցները»:
«168 ժամ».
Facebook սոցցանցի օգտատեր Ալեքս Բաբաջանյանն իր էջում գրել է.
«Հայաստանյան «X Factor» նախագծի մեկնարկից հետո մի շարք օգտատերեր իրենց գրառումներում մեղադրում են «Շանթ» հեռուստաընկերությանը՝ այս կամ այն մասնակցին ծաղրելու և միջազգային ֆորմատի հայտնի շոուն պղծելու համար…
Գրառումները ունեն հետևյալ վերնագրերը ««Շանթ» հեռուստաընկերությունն էլ է «քլիք» փախցնելով զբաղված», ««Շանթը» իր PR-ի համար պղծում է միջազգային հայտնի շոուն՝ աստիճանաբար վերածվելով ԱԼՄ-ի» և այլն:
Գրառումներում օգտատերերը մեղադրում են «Շանթ» հեռուստաընկերությանը, որ անտաղանդ մասնակցիներին թույլ են տալիս բարձրանալ բեմ և երգել: Սակայն ես չեմ հասկանում մի բան, ի՞նչ մեղք ունի «Շանթն» էս հարցում:
Այս նախագծին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, և «Շանթը» չի կարող սահմանափակել մասնակիցների թիվը կամ որոշներին ելույթի իրավունք չտա:
Կան նաև գրառումներ, որտեղ օգտատերերը մեղադրում են «Շանթին» անտաղանդ մասնակիցների ելույթները ցուցադրելու մեջ, սակայն չեն մտածում նրա մասին, որ եթե չցուցադրեն այդ ելույթները, ապա մասնակիցները կսկսեն մեղադրել «Շանթին» կողմնապահության մեջ (նրա համար, որ իրենց ելույթները չեն ցուցադրում):
Մեղադրում են նաև միջազգային հայտնի շոուն պղծելու մեջ, սակայն չգիտեն, որ այլ երկրներում էլ, որտեղ անցկացվում է նախագիծը, նույնպես լինում են նմանատիպ մասնակիցներ, և նրանց ելույթներն էլ են ցուցադրում:
Հ.Գ. Մի օգտատեր էլ գրել էր. «Ի՞նչ տվեցին մեզ «X-Factor» նախագծները. երգիչնե՞ր: Չէ: Իսահակ, Թամարա (Թոնի Բրեքսթոնը) և նոր աղջիկը՝ Նարինե Ազարյան»:
Ասեմ՝ ինչ տվեց մեզ: Մեզ տվեց «Սրբուհի Սարգսյան, Վրեժ Կիրակոսյան, Եվա Սուջյան, Արթուր-Ալեքս Քոսբեկյան, Արծրուն Խանգելդյան …», և նրանք միայն «X Factor»-ից, իսկ այլ նախագծերից՝ «Իվետա Մուկուչյան, Սուսաննա Պետրոսյան, Սևակ Ամրոյան, Լուսինե Աղաբեկյան, Աննա Ավետյան, Նարեկ Գևորգյան, Աստղիկ Սաֆարյան, Նարե Գևորգյան, Սոնա Ռուբենյան, Երվանդ Մաթևոսյան, Արաքսյա Ամիրխանյան, Մավր Մկրտչյան, Պետրոս Պետրոսյան…»: Այս սա տվեց…»։
Tigran Abrahamyan. «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն այսօր հայտարարել է, թե մտնելով հայաստանյան շուկա և «հրաժարվելով մենաշնորհներից»` «ԱրմենՏել»-ը «խթան հանդիսացավ հեռահաղորդակցության ոլորտի զարգացման և կատարելագործման համար», և «Հայաստանը հետամնաց երկրների շարքից դուրս եկավ և մտավ զարգացող երկրների շարք»: Այն, որ Հայաստանում հաստատված ռուսական ընկերությունների ղեկավարները սկսել են «էս տիպի» իրենց լավ զգալ, լավ նշան չէ, իհարկե գործարարների ազատ գործելու հնարավորություն տալը անհրաժեշտություն է, սակայն այսօրվա հայտարարությունը ավելին է, քան ուղղակի ազատ գործելը: Սա շատ լուրջ ազդակ է ոչ միայն իշխանություններին, այլ նաև հասարակությանն առ այն, որ մենք ՌԴ-ի հետ կապված որոշակի հարցերում, այս տարիների ընթացքում, այնպիսի «պռոմխներ» ենք թույլ տվել, որ ռուսական ընկերության ղեկավարներն իրենց իրավունք են վերապահում նման ցինիկ հայտարարություններ անել: Սրանով ռուսները պատասխանում են նաև հասարակության այն զանգվածին, ովքեր համարում են, որ ռուսամետությունը մեր փրկությունն է, իսկ ՌԴ նախագահը՝ մեր թագավորը:
Հ.Գ. Նմանատիպ հայտարարությունները պատասխանն է նաև բոլոր այն ուժերին, ովքեր դեռևս սաղմնային վիճակում գտնվող գաղափարի դրոշակակիրն են դարձել ու անընդհատ շարունակում են վեր հանել Եվրասիական միության դերի ու նշանակության այնպիսի թեզեր, որոնց մասին նույնիսկ գաղափարի նախահայրերը չեն պատկերացնում: Կարծես թե այդ կայսերապաշտական նկրտումների մասին «ԱրմենՏել»-ի տնօրենն ու ՀՀ-ում ՌԴ դեսպանն ավելի լավ գիտեն…
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակի հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Լոնդոնում նոյեմբերի 5-ին մեկնարկած «World Travel Market» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցության վերաբերյալ Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հայտարարությունը հիվանդ երևակության արգասիք է:
Տեղեկատվության խեղաթյուրմամբ այս հայտարարության համաձայն՝ «համապատասխան միջոցների ձեռնարկմամբ պետք է կասեցվեր մասնակից 7 զբոսաշրջային ընկերություններից Արցախի մասնակցությունը, ինչպես նախորդ անգամները:
Ցուցահանդեսին ներկայացված են ոչ թե 7, այլ 11 հայկական զբոսաշրջային ընկերություններ, իսկ Արցախի մասնակցության դեմ նախկինում երբեք խոչընդոտ չի եղել՝ չհաշված ադրբեջանական ավանդական վայրահաչությունը և Փարիզում տաղավարի վնասման փաստը, ինչը և արագ վերականգնվեց: Լոնդոնում՝ հայկական միասնական տաղավարի ներքո, Արցախի Հանրապետությունը շարունակում է բնականոն ներկայացվածությունը ցուցահանդեսին: Ինչպես միշտ, տաղավարը արժանանում է բարձր ուշադրության այցելուների ու մասնակիցների կողմից:
Ավելին, ցուցահանդեսից հայկական պատվիրակության պահանջով դուրս են բերվել ադրբեջանական բոլոր տեսակի հակահայկական քարոզչական բնույթի նյութերը»:
ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ–ական պատգամավոր Վարդան Օսկանյանն Facebook -ի իր էջում գրել է.
«Հայաստանում այսօր առկա կառավարման համակարգը, անկախ մեր կամքից, այնպիսի դրսևորում է ստացել, որ ամբողջությամբ տեղավորվում է կառավարման հոբսյան մոդելի մեջ: Թոմաս Հոբսը իր «Լեվիաթան» (1651) աշխատությունում գովերգում է միահեծան և ուժեղ կառավարչի անհրաժեշտությունը: «Քանի որ մարդիկ գործում են միայն իրենց սեփական շահերից ելնելով,- ասում է նա,- ուստի որքան էլ կառավարիչը դաժան և անարդար լինի, քաղաքացիները պարտավոր են հնազանդ լինել իշխանությանը, այլապես կլինի քաոս»:
Հայաստանում այսօր մեր խնդիրն է անցնել նույն ժամանակարջանի անգլիացի մեկ այլ մտածող Ջոն Լոկի առաջ քաշած կառավարման մոդելին: Լոկը համարում է, որ մարդկանց խառնվածքը և բնավորությունը ձևավորվում են նրանց փորձառությամբ: Ըստ նրա՝ մարդիկ ծնվում են ազատ և հավասար երեք անօտարելի բնական իրավունքներով՝ կյանքի, ազատության և սեփականության: Իշխանության գոյության և գործունեության իմաստը և նպատակն այն է, որ նա պաշտպանի քաղաքացիների այդ իրավունքները, և ձախողելու դեպքում քաղաքացիներն իրավունք ունեն իշխանությունը փոխել:
Լոկի այս գաղափարներն այսօր դրված են աշխարհի բոլոր ժողովրդավարական սահմանադրությունների հիմքում: Նույնը կարելի է ասել Հայաստանի մասին՝ մի տարբերությամբ, որ դրանք մնում են թղթի վրա:
Հայաստանի սահմանադրության հիմքում դրված Լոկի սկզբունքները իրականություն դարձնելու համար անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Այդ փոփոխությունների ճանապարհներից մեկը կառավարման խորհրդարանական համակարգին անցնելն է, որի պարագայում առավել մեծ հնարավորություններ կլինեն քաղաքական համակարգում ստեղծելու հակակշիռներ, առավել թափանցիկ որոշումներ կայացնելու և մեծացնելու որոշում կայացնողների պատասխանատվության բեռը:
Քաղաքական այն համակարգը, որն իր մեջ չի պարունակում հնարավոր ճգնաժամի սերմերը, չի կարող լինել արդար և արդյունավետ: Այսօր մեր համակարգից դա իսպառ բացակայում է: Միայն քաղաքական ճգնաժամերով անցած համակարգը կարող է զարգանալ և կատարելագործվել՝ դրանով իսկ առավել ուժեղ դարձնելով պետությունը:
Մեզ մոտ ուժի և իշխանության ընկալումն ու սահմանումը նույնպես հոբսյան է, որը խեղաթյուրում է օրինական ուժի և իշխանության ժամանակակից հասկացողությունը: Իշխանության ուժը գալիս է ժողովրդից և օրինակարգությունից, այլ ոչ թե վախից և ուժային կառույցներից:
20-րդ դարում ամենակարևոր տրանսֆորմատիվ իրադարձությունները տեղի են ունեցել այնպիսի մարդկանց միջոցով, որոնց ո՛չ արտաքինը, ո՛չ էությունը, ո՛չ գործունեությունը ուժի որևէ դրսևորում չեն ունեցել: Գանդին պայքարել և հաղթել է մի ամբողջ Բրիտանական կայսրության, Մարտին Լյութեր Քինգը՝ խտրականությանը ԱՄՆ-ում, իսկ Նելսոն Մանդելան՝ապարտեիդին Հարավային Աֆրիկայում: Նրանց հաջողության գրավականն ընդամենը եղել է նրանց դատի արդարությունը, ազնվությունը և, իհարկե, ժողովրդի ուժը:
Հաճախ է ասվում, որ մեզ պետք է այնպիսի ուժեղ նախագահ, որը կարողանա ձեռքը խփել սեղանին և հարցեր լուծել: Ես բացարձակապես դեմ եմ այդ մտքին: Մեզ պետք է այնպիսի քաղաքական համակարգ, որը երբեք թույլ չի տա՝ ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ այդ «ուժեղ մարդը» ձեռքը խփի սեղանին և հարց լուծի»։
Ազգային ժողովում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը ոչ միայն պատգամավոր չընտրվելուց հետո վերադարձավ խորհրդարան` ճիշտ է, մի քիչ այլ կարգավիճակում, այլեւ քննարկումների ժամանակ նստում է ՀՀ կառավարության ներկայացուցիչների համար նախատեսված շարքում։ Այդ մասին գրում է «Հրապարակ» թերթը։
«Մարդը լիովին ինտեգրվել է իշխանական կառույցների մեջ: Մի փոքր հետահայաց նայեք` կտեսնեք, թե ինչ թռիչք է արել նա` ընդդիմության դաշտից մինչեւ իշխանական կերակրատաշտ»,- գրում է «Հրապարակը»:
«Հրապարակ».
Այսօրվա գրողների կարգավիճակը. հարցազրույց գրող –հրապարակախոս Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի դասախոս Հրաչ Բեգլարյանի հետ
-Մտավորական մարդու Ձեր բնորոշումը
-Ուղղակի ուզում եմ բառը բացել և ասել՝ մտքի մարդ: Մարդ, որ մտքի մշակ է կամ միտք մշակող, ինչպես կուզեք:
— Մենք ունե՞նք մտավորականություն:
-Մտավորականությու՞ն,,, Իհարկե ունենք և լավ մտավորականություն ունենք: Մենք էն գլխից մտավորական ազգ ենք եղել, այսինքն մտքի ազգ, միտք արարողների ազգ և այդպիսին ենք նաև այժմ:
-Ի՞նչը կարող է միավորել մտավորականներին:
-Դժվար հարց է: Իմ կարծիքով մտավորականությանը կարող է միավորել միայն այն գաղափարը, որը համահայկական է, չնայած դրան էլ եմ կասկածում: Բայց չմիավորվելու պատճառը բնավ էլ հայ մտավորականության յուրահատկությունը չէ կամ նրա թերությունը, ինչպես հաճախ փորձում են ներկայացնել: Մտավորականությունը իր բնույթով է այդպիսին: նախ կասկածոտ է, ապա և՝ ամեն ինչ չէ, որ նրան կարող է համախմբել, բացի այդ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ամեն մի մտավորական ունի սեփական կարծիքը և այդ կարծիքը հաճախ հակառակ կարող է լինել մյուսների կարծիքին: Այնպես որ,,,
-Ին՞չը կոտրեց միասնականությունը:
-Ո՞ր միասնականության մասին է հարցը: Եթե մտավորականության, ապա՝ ասացի: Իսկ հայ մտավորականության ազգային միասնության գաղափարից ինչ-որ չափով հեռու կանգնելը միֆ է: Հայ մտավորականն այսօր էլ ազգային միասնականության ջատագովն է: Չգիտես ինչու շատերը կարծում են, թե հայ մտավորականն իներտ է, կամ չեզոք: Դա երևութական է: Նախ եթե չեք ուզում, որ այդպիսին լինեն, հաշվի առեք նրանց կարծիքը: Մի մոռացեք, որ մտավորական մարդը ոչ կառչուն-կպչունություն ունի, ոչ էլ, մանավանդ, ժամանակ: Պարզապես նրա մտքի արգասիքը օգտագործող է հարկավոր: Ճիշտ օգտագործող:
-Ին՞չն է տարանջատում մտավորականությանը
-Տարանջատու՞մ,,, Նախ հարկավոր է միասնական լինել: Իսկ այդ միասնությունը երբեք էլ չի եղել: Ղարաբաղյան շարժման ժամանակ կար որոշ միասնություն, բայց այն ուժերը, որոնց համար հարմար չէր մտավորականությունը, հարմար չէր նրա փշոտ դիրքորոշումը, հարմար չէր նրա ոչ միանշանակ մոտեցումը, այնպես արեցին, որ մտավրականությունը հեռացավ: Հեռացավ առաջին հերթին իր բնույթին հավատարիմ լինելով, քանի որ մտավորականությունը ոչ այդքան ժամանակ ունի, ոչ էլ կառչուն-կպչունություն… Բացի այդ, նորմալ հասարակությունների մեջ մտավորականությունն ունի իր դերն ու կշիռը և նրա դրքորոշումն էլ ինչ-որ տեղ հաշվի առնվում է, իսկ Հայաստանի նման երկրում չինովնիկական ապարատն այնպես է անում, որ մտավորականությունը չեզոքանում, հեռանում է: Եվ դառնում է սայլի հինգերորդ անիվ: Խոսքն այստեղ բնավ էլ պահեստային անիվի մասին չէ կամ <զապաս պակրիշկայի>:
Պահեստային անիվն անհրաժեշտություն է: Պետական ապարատը, եթե անհրաժեշտություն լինի, նաև կանվանարկի մտավորականությանը, միայն թե սեփական շահերը պաշտպանված լինեն, միայն թե վերարտադրվելու հնարավորություն ունենա: Եվ այդ պայքարում մտավորականն ու մտավորականությունը շատ թույլ հակառակորդ են նրա համար:
-Հավատու՞մեք, որ կգան համախմբման ժամանակները:
-Եվ հավատում եմ, և ոչ: Այդ հարցի պատասխանը ես աշխատեցի տալ վերևում:
-Ին՞չ հասարակական պահանջ է դրված մտավորական մարդու առջև:
-Մեր հասարակության մեջ՝ ոչ մի պահանջ: Մեր հասարակությունը միայն քննադատել գիտի: Այնպես, ինչպես որ շատերը, առանց այսօրվա որևէ գրողի կարդացած լինելու հայտարարում են, թե գրականություն չկա, այդպես էլ առանց մտավորականի ու մտավորականության էութայն մեջ խորամուխ լինելու հայտարարում են, թե մտավորականությունը վախկոտ է, մտավորականությունը անտարբեր է, մտավորականությունը,,,
-Ո՞րն է մտավորականի տեղը:
-Ես ասացի. հիմա էլ կրկնում եմ՝ մտավորականի տեղը իր գրասեղանը, իր աշխատասենյակը, իր գիտական լաբորատորիան է, քանի որ եթե չզբաղվի նրանով, ինչի համար որ նրան ստեղծել է Աստված, ապա նա կդադարի մտավորական կոչվել: Նա պիտի միտք արարի, գաղափար երկնի, գյուտ անի, գիրք գրի, այլապես ի՞նչ մտավորական: Իսկ եթե ցանկանում են, որ ես հրապարակներում լինեմ, դա ուրիշ հարց է: Ես չեմ ցանկանա այնպիսի ժամանակներ լինեն, որ մտավորականությունը ստիպված լինի փողոց ելնել: Եթե ազգի ու ժողովրդի համար շատ կարևոր պահ լինի, անպայման, մտավորականությունը դուրս կգա, բայց այնպես,,, Ես չմոռանամ ասել, որ ոչ ոք ինձ չի լիազորել հանդես գալ մտավորականության անունից: Ես խոսում եմ իմ անունից: Եվ ասում եմ: Ես որպես մտավորական իմ ասելիքն ասում եմ իմ գրքերի մեջ, ասում եմ իմ հոդվածներում ,ասում եմ իմ հարցազրույցներում, բոլորվին այլ բան է՝ դա որևէ մեկին հետաքրքրու՞մ է, թե՞ ոչ:
-Ին՞չն է Ձեզ ամենից առավել անհանգստացնում մեր երկրում:
-Ամենաթողությունը: Իր չարածն ուրիշի վրա գցելը: Հարուստների ու աղքատների անչափ տարանջատված լինելը: Նրանց շահերն այնքան տարբեր են, այնքան հակասական, որ կարծես նույն երկրի ու նույն ազգի ներկայացուցիչներ չլինին: Վերջերս Ազգային ժողովի մի պատգամավոր բողոքում էր, թե իր աշխատավարձն այնքան քիչ է, որ ինքը չի կարողանում այնպիսի բաճկոն գնել, որ Ադրբեջանի պատվիրակների հագուստին համարժեք լինի… Բան չեմ ասում, մարդն իրավունք ունի այդպիսի բաճկոն պահանջելու, գուցե թե դա անհրաժեշտություն է, բայց ինչ ասես, երբ նրա կողքին կա անօթևան ու անհաց ընտանիք և արյունաքամ եղող երկիր… Անհանգստացնում է արտագաղթը: Երիտասարդության անգործ ու պարապ լինելը, որի պատճառը բնավ էլ այն չէ, որ մեր երիտասարդներն անբան են, այլ այն, որ աշխատանք չկա, որը արժանապատիվ կյանք ապահովի: Պետական ապարատի կաշառված ու կոռումպացված լինելն է անհանգստացնում: Նայեք Ձեր շուրջը և ցույց տվեք մի բնագավառ, որտեղ գործերը լավ են գնում և որտեղ չկա կաշառակերություն: Իսկ դա ներսից քանդում- քայքայում է մեզ: Մեր հարուստներին ես նմանեցնում եմ այն մարդուն, որ նստել է ճյուղի վրա ու կտրում է այն: Կտրում է աչքերը փակած, թքած ունենալով, որ ինքն էլ է տապալվելու…
-Մի՞թե Հրաչ Բեգլարյանը հիասթափված է:
-Ոչ, Հրաչ Բեգլարյանը հիասթափված չէ: Նախ նա քրիստոնյա է, իսկ մեր Տերը մեզ պատվիրում է չհիասթափվել: Սա մեկ, երկրորդ, ես էությամբ լավատես մարդ եմ, երրորդ՝ ավելի շատ կարելի է ասել, որ Հրաչ Բեգլարյանը իր երկրի ձախուծուռ բաները տեսնելով պայքարում է: Պայքարում է խոսքով, քանի որ նա գրող է, իսկ գրողի ամենամեծ զենքը, համաձայնեք, խոսքն է: Հենց երեկ վերջացրի մի գրքի մաքրագիրը, որի մեջ անդրադառնում եմ Ձեր առաջ քաշած բազում հարցերի: Միայն թե չգիտեմ՝ ե՞րբ կտպագրվի, քանի որ իմ գրականության մեծ մասն անտիպ է: Եթե չչափազանցեմ, ապա կասեմ, որ ունեմ տպագրելու մի 15 գիրք…
-Ին՞չ երազանքներ ունեք:
-Երազանքնե՞ր: Եթե մեծ մասշտաբի երազանքների մասին խոսեմ, ապա կասեմ, որ կուզենայի ազգս բախտավոր ու հզոր հայրենիք ունենար: Կուզենայի, որ ամեն մի երիտասարդ մարդ, կամ հայ մարդ առհասարակ, իրեն ապահով ու պահանջված զգար սեփական հայրենիքում: Իսկ անձնական երազանքներս,,, Դրանք շատ են՝ սկսած նոր գործեր գրելուց, դրանք տպագրված ու կարդացված տեսնելուց, մինչև թոռնիկիս մեծացած տեսնելն ու նրա հարսանիքին պարելը… Առանց երազանքի էլ ի՞նչ մարդ: Ասեմ նաև այն երազանքներիս մասին, որոնք դժվար թե իրականություն դառնան: Օրինակ՝ Մասիսի գագաթ բարձրանալը, օրինակ՝ օվկիանոսի հատակ իջնելը, օրինակ՝ Վանա լճի ափին ճգնարան ունենալը, օրինակ՝ Բասենի գավառի Ազատ գյուղում իմ նախնյաց տները վերակառուցելն ու այնտեղ ապրելը… Շարունակե՞մ:
-Ձեր կարծիքով ինչպիսի՞ կարգավիճակում են գտնվում մեր երկրի երիտասարդ գրողները:
-Նույն կարգավիճակում, ինչ կարգավիճակում որ գտնվում են ավագ կամ միջին սերնդի գրողները: Ես տարբերություն չեմ տեսնում: Նրանք էլ են անպաշտպան, մենք էլ: Ասեմ, որ ես տարանջատմանը դեմ եմ: Գրողը գրող է: Իմ և երիտասարդ գրողի տարբերությունն այն է, որ նրա երազանքները նոր են, իմը՝ մի քիչ հնացած: Սա կատակի կարգով, իսկ ընդհանրապես, ես երիտասարդներին շատ եմ սիրում: Բայց չեմ ընդունում նրանցից ոմանց իրենց նպատակին հասնելու ճանապարհին ոչ մի բանի առաջ կանգ չառնելու խոտելի հատկությունը: Կարող են ոտնատակ տալ, արմունկներով հարվածել, կարող են մոռանալ դեմք ու դիրք, տարիք ու հարգանք: Ես չեմ ժխտում, որ տաղանդը և խելքը ոչ թե տարիքի մեջ են, այլ գլխի ու սրտի…
Իմ կարծիքով գրականությունը, և ստեղծագործությունն առհասարակ, սահման չունի : Ավելի պարզ ասեմ. ամեն գրող աշխարհ է գալիս իր ասելիքով և նա ոչ մեկի տեղը չի զբաղեցնում և չի կարող զբաղեցնել արևի տակ: Ամեն ոք բերում է իր գույնը կամ երանգը: Եվ Աստծո համատարած գունապնակի մեջ ոչ մեկի գույնը կամ երանգը մոռացված չէ: Ուստի պետք չէ առաջկտրուկի խաղալ, պետք է աշխատել: Ամեն մեկը իրեն տված շնորհքը պետք է իրացնի: Ես ասեմ, որ վախենում եմ տաղանդ կամ հանճար բառերը գործածել և ասում եմ՝ ամեն ստեղծագործող պիտի իրեն տված շնորքը տեղ հասցնի: Թե չէ ամեն մեկիս թվում է, թե մեր գտածը ադամանդ է և երբ մեկնումեկն ասում է, թե դա ոչ թե ադամանդ է, այլ գարեջրի շշի կոտրված բեկոր, աշխարհն իրար ենք խառնում: Ես գիտեմ, որ աշխատել է հարկավոր: Մի բան ասեմ, չեք հավատա: ես իմ <Հրապարակ> վեպը գրել կամ արտագրել եմ 4 անգամ. երկու անգամ գրիչով, մի անգամ գրամեքենայով, մի անգամ համակարգչով: Այդպես նաև <Մարախի տարին>, <Թլոլ Դավիթը>, <Մղձավանջները>, <Փետրափոխումը>…
Իսկ մեր ավանդույթների հետ ինչպե՞ս վարվենք:
-Մեր ավանդույթները պահպանենք: Հայը չի կարող այնպես ապրել, ինչպես, ասենք անգլիացին, ֆրանսիացին, հոլանդացին… Այդ ավանդույթները ստեղծվել են դարերով և անպայման կյանքի փորձից ելնելով: Եվրոպական ամեն բան չէ, որ մեզ հարմար է: Ես առաջավորի կողմնակից եմ, բայց եկեք չմոռանանք, որ ասենք հայի ամենաուժեղ կողմերից մեկը նրա ընտանիքն է, հայկական ընտանիքը, նրա լեզուն, Առաքելական եկեղեցին… Այս ավանդույթները հանիր հայի միջից և նա կդառնա ոչինչ կամ կվերանա արդեն երկրորդ սերդնում: Դրա համար, առաջավորը ընդունելով, մեր կարևոր ավանդույթներին հավատարիմ պետք է մնալ:
— Խոսք ուղղված հայ մտավորականներին:
— Ասված է, չէ՞.<Ինձ ո՞վ դատավոր ընտրեց>: Ես մեր մտավորականությանը դիմելու լիազորություն չունեմ: Ես հարգում եմ յուրաքանչյուր մշակի՝ լինի նա հողի, մտքի, թե՞ հոգու մշակ: Իմ կարծիքով մտավորականությունը մտքի մշակ է: Ուստի կուզենամ, որ յուրաքանչյուր մշակ ուշադիր լինի, որ իր արորը սուտվար չտա:
— Կա՞մի բան, որ չասել չեք կարող:
-Ես մինչև այժմ էլ ասել եմ այն, ինչ հարցրել են կամ ինչ ես եմ անհրաժեշտ համարել: Իսկ այս պահին ոչ ուսուցչի կեցվածք եմ ուզում ընդունել, ոչ մարգարեի կերպար առնել, մանավանդ, որ բերանս երբևէ չեն փակել: Իսկ եթե փորձել են բռնել բերանս ու թույլ չտալ խոսել, ես իմ ասելիքն ասել եմ մի այլ ճանապարհով:
-Ձեր խրատը այսօրվա երիտասարդներին:
-Ես չեմ սիրում, երբ ավագ սերունդը սկսում է քննադատել երիտասարդներին: Խրա՞տ… Եթե ինձ լսեն, կասեմ քրիստոնյա եղեք և մի արեք դիմացինին այն, ինչ չեք ուզում, որ ձեզ անեն: Իսկական, դաստիարակված երիտասարդները մեզանում շատ են: Լավերը շատ են: Իսկ լավերը հավատարիմ են իրենց ավանդներին և առաջավորի կողմնակից: Ես ինքս շատ բան ունեմ նրանցից սովորելու, այնպես որ…
-Որքա՞ն հաճախակի եք ունենում գրքերի շնորհանդեսներ ու հանդիպում գրողների միության ներկայացուցիչների հետ:
-Գրքերի շնորհանդեսներ չեմ անում և չեմ արել երբևէ: Պարզապես չեմ սիրում, չնայած շատ եմ սիրում գրքի ծնունդը: Վերջին գիրքս՝ «Հրապարակ» վեպը, լույս է տեսել անցած տարի: Այս տարի չեմ տպագրել, չնայած որ տպագրելու գործեր կան: Տպագրել եմ մի քանի պատմվածք, մի քանիսը թարգմանվել են անգլերեն, ռուսերեն, մի պատմվածք էլ՝ ֆրանսերեն, բայց գիրք չեմ տպագրել: Պատճառը հասկանալի է, ֆինանսական է: Ինչ վերաբերվում է հարցի 2-րդ մասին, ապա ասեմ, որ կան գրողներ, ում հետ կապեր ունեմ, բայց ես այն ակտիվ գրողներից չեմ, ովքեր շատ են մասնակցում Գրողների միության կյանքին: Ես նրանց չեմ քննադատում, ամեն մարդ ինքը գիտե իր անելիքը: Պարզապես ես ժամանակ չունեմ: Նախ հարկավոր է օրվա հացը աշխատել: Կարծեմ բոլորը գիտեն, որ Հայաստանում գրականությամբ տուն չես պահի: Ես իմ օրվա հացը վաստակում եմ մանկավարժությամբ: Աշխատում եմ Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում: Իսկ մնացած ժամանակը անց եմ կացնում իմ փոքրիկ գրասեղանի առջև, քանի որ դարձյալ կրկնեմ՝ մտավորականի տեղը իր գրասեղանն է:
Զրուցեց Գարիկ Ավետիսյանը
ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտը 2012թ. նոյեմբերի 6 և 7-ին անցկացնում է միջազգային գիտաժողով` «Հայաստան և Չինաստան. 20-ամյա համագործակցություն քաղաքականության, տնտեսագիտության, լեզվի և մշակույթի ոլորտներում» խորագրով:
Գիտաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Ասիայի, Օվկիանիայի, և Աֆրիկայի վարչության
պետ` Աշոտ Ոսկանյանը, իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հարգելի պատճառով բացակում էր, նրա ուղերձն ընթերցեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանը:
Կողմերը կարևորեցին հայ-չինական բազմամյա համագործակցության կարևորությունը նշեցին, որ 1992թ. Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ստեղծվել է փոխըմբռնման բարեկամական ջերմ մթնոլորտ, որի արդյունքում ակտիվորեն զարգանում է համագործակցությունը տնտեսական, մշակութային և գիտական ոլորտներում:
Գիտաժողովի մասնակիցները հատկապես շեշտեցին «Կոնֆուցիուսի ինստիտուտի» (ԿԻ) ներդրումը ՀՀ կրթության բնագավառում և մեջբերեցին չին փիլիսոփայի իմաստուն մտքերից:
Նշենք, որ ԵՊԼՀ-ի «Կոնֆուցիուսի ինստիտուտը» ստեղծվել է ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում և կոչված է բարձրացնել չինարեն լեզվի և մշակույթի իրազեկությունը, ամրապնդել համագործակցությունը Չինաստանի և Հայաստանի միջև:
Իր հիմնական գործունեությունը ԵՊԼՀ-ի ԿԻ-ը սկսել է 2009թ. մարտի 1-ից:
Չինարենի դասավանդումն իրականացնում է մանդարինյան չինարենով (պուտոնխուա)` օգտագործելով ընդունված չինական նշանները:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.