23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«…Հանրությունը դեռ չէր մարսել ՀՀԿ շենքի տանիքից ընկած և մահացած 27-ամյա երիտասարդի դժբախտությունը, հերթական պատահարն է գրանցվել։ Այս անգամ դժբախտ դեպքը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հովանավորությամբ, նրա նախընտրական ծրագրի շրջանակներում երիտասարդ ընտանիքների համար կառուցվող շենքերից մեկում։ Նոյեմբերի 19-ին, ժամը 12-ի սահմաններում, Ծարավ Աղբյուրի 55/8 հասցեում կառուցվող շենքի 4-րդ հարկից վայր է ընկել Կոտայքի մարզի Կապուտան գյուղի բնակիչ, 1959 թվականին ծնված Հոփան Աբրահամյանը։ Վերջինիս «տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ անմիջապես տեղափոխել են «Արթմեդ» բժշկական կենտրոն, սակայն երեկոյան կողմ նա մահացել է։ Ոստիկանությունից տեղեկացանք, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
…Երբ դեպքի օրը զանգահարեցինք ծրագրի ղեկավար, սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանին, նա անգամ տեղյակ չէր կատարվածից։ Խնդրեց ավելի ուշ զանգել, որպեսզի խոսի շինարարությունն իրականացնող կազմակերպության հետ։ Երբ ավելի ուշ զանգահարեցինք, Քարամյանը հաստատեց կատարվածը։ «Ցավում եմ, շատ եմ ցավում, շատ հմուտ աշխատող էր»,– ասաց նա։ «Էյջ դի էյ» շին– կազմակերպության տնօրենի հետ խոսելով, Քարամյանը պարզել էր, որ դեպքը տեղի է ունեցել «անզգույշ շարժման հետևանքով»։ «Հարթ մակերևույթի վրա է կանգնած եղել, ինչից հետո մոտ 4-5 մետրից վայր է ընկել»,– ասաց փոխնախարարը։ Փոխհատուցելո՞ւ եք ընտանիքին՝ հարցրինք նրան։ «Հասկանում եք, ես այստեղ ընդամենը պատվիրատու եմ։ Փոխհատուցման հարցով պետք է զբաղվի շինարարական կազմակերպությունը, քանի որ իրենց աշխատողն է եղել։ Եթե ինչ-որ ձև ունենամ, անպայման կհորդորեմ, որպեսզի փոխհատուցեն։ Հասկանալի է, որ մարդու կյանքը ոչ մի բանով չես փոխհատուցի, բայց, ամեն դեպքում, ընտանիքին էլ պետք է հասկանալ, այդ մարդը եկել էր փող աշխատելու։ Ես շինկազմակերպությանը կհորդորեմ, կառաջարկեմ փոխհատուցել ընտանիքին»,–եղավ պատասխանը։ Հիշեցնենք, որ այս շենքերի հետ կապված՝ սա արդեն երկրորդ դեպքն է։ Առաջինը տեղի էր ունեցել 2010 թվականի նոյեմբերին։ Այդ ժամանակ էլ աշխատողը երեսպատման աշխատանքներ կատարելիս էր երկրորդ հարկից ընկել ու մահացել։ «Ցավոք, սա երկրորդ դեպքն է, բայց այս կարգի դեպքերը շինարարության մեջ բացառել հնարավոր չէ»,– նկատեց Քարամյանը»,–գրում է թերթը։
«Հրապարակ».
Երեկ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը տոնում էր իր հիմնադրման 90-ամյակը: Տարիների բովով անցած համալսարանի մեծարման երեկոն սուղ պայմաններում անցավ:
Ռեկտորի խնայողությունն էր պատճառը, թե մեկ այլ հանգամանք, սակայն փաստն այն է, որ մոտ մեկ ժամ տևած միջոցառման մակարդակը արժանի չէր մանկավարժականի վաստակին: Ընդամենը մեկ՝«Իմ սրտի մայրաքաղաք» երգով Սոֆի Մխեյանը, Ռադիկ Գաբրիելյանը, Արսեն Սաֆարյանն ու Ալլա Լևոնյանը պատվեցին ներկաներին: Արա Գևորգյանը ևս մեկ կատարում ուներ՝ «Արցախը»:
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր համալսարանականներին ողջունելու էր եկել համալսարանի խորհրդի նախագահ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա ՀՀ նախագահի և իր անունից հուշամեդալներ հանձնեց համալսարանի նախկին ռեկտորներին, մի շարք դասախոսներին` իրենց ներդրած ավանդի և սերունդներ կրթելու դժվարին պատասխանատվությունը ստանձնելու համար:
Միակ բանը, որ ցավով արձանագրեցինք, Բուհ-ի դասախոսների տարիքային ցենզն է. նրանց մեծ մասը դժվարանում էր բեմ բարձրանալ մրցանակ ստանալու համար, այդ իսկ նկատառումով վարչապետն էր ստիպված մոտենում դասախոսներին:
Միջոցառման ընթացքում հայտնի դարձավ նաև լավագույն ուսանողուհու անունը` օտար լեզուների ֆակուլտետի ուսանողուհի Սոնա Թումանյան, որն ասաց, թե մեծ հպարտությամբ կկրի այդ կոչումը, մանավանդ, որ այն համընկել է համալսարանի 90-ամյակի հետ:
Հայաստանում անպտղությունը կազմում է 16-17%, իսկ Արցախում՝ 20-21%. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է Վերարտադրողական առողջության հայկական ասոցիացիայի նախագահ, գինեկոլոգ Էդուարդ Համբարձումյանը, նշելով, որ Լեռնային Ղարաբաղում անպտղությունն ավելի մեծ տոկոս է կազմում, քան Հայաստանում:
Ըստ նրա՝ դա հիմնականում կապվում է նրա հետ, որ այսօրվա սերունդը պատերազմի հետևանքով վախի, ցրտի ու մթության մեջ մեծացած երեխաներն են:
Գինեկոլոգի խոսքով, Հայաստանում յուրաքանչյուր 7-րդ զույգը անպտղության խնդիրներ ունի և պետությունը լուրջ ուշադրություն պետք է դարձնի հարցին, քանի որ հենց սրանից է կախված ազգի դեմոգրաֆիկ աճը:
«Հայաստանում արհեստական բեղմնավորումը արժե 3500-5000 հազ. ԱՄՆ դոլար, իսկ արտասամանում այն գրեթե եռակի անգամ թանկ է: Միայն ու միայն ֆինանսական խնդիրների պատճառով, երբեմն, չի կատարվում արհեստական բեղմնավորում»,– ասել է նա և ավելացրել, որ երբեմն զույգն անհրաժեշտ գումարը գտնում է, բայց արհեստական բեղմնավորման փորձն անհաջող է լինում:
Էդուարդ Համբարձումյանի տեղեկացմամբ, գոյություն ունի անպտղության մոտ 40 տեսակ, որոնցից 22-ը կանաց հետ է կապված, 18-ը՝ տղամարդկանց:
Րաֆֆին ընտրեց Հայաստանը: Եվ մենք բարեբախտություն ունեցանք ծանոթանալու, շփվելու: Նրա որոշումներն ընդունվում, ընկալվում են օրհնված ակնածանքով և, ի վերջո, դառնում բոլորինս: Նա դժվար բացահայտելի մարդկանցից է, ում մեջ ապրող լեգենդը թույլ չի տալիս հասկանալ նրան մինչև վերջ: Նա բազմիցս լսել է. «դե՛, եկար, այժմ կարող ես վերադառնալ, այլևս հերիք է»: Հիմա նա չի էլ հիշում, թե ովքեր էին ասողները, բայց հիշում է, որ շուրջ 20 տարի առաջ այս հորդորը լսելուց միայն ժպտացել է: Միգուցե այդպես է արտահայտել իր արհամարհանքը, քանի որ դժվար ընտրությունն արդեն կատարել է՝ մեկընդմիշտ նվիրվել ամենահայկականին’ հայությանը պատկանող ավետյաց երկրին, իր Հայրենիքին, որին միացնում է բոլորիս ոչ միայն անցյալը, այլև ապագան:
Մենք Րաֆֆիի հետ շատ ենք քննարկում, բանավիճում և, անկասկած, ինչ էլ մեզ սպասվի ապագայում, ոչ մեկս չի կարող օտարել այն վեհ զգացումը, որ ինքը մեկն է այն երջանիկներից, ովքեր 20 տարի կողք կողքի ապրում, արարում են մի մարդու հետ, ով արել և անելու է առավելագույնը Հայոց պետության վերաստեղծման համար: Հավատը մեր մեջ բնավորվել է մեր երկրի նորացման պահից և արմատացել ապրելու ընթացքում:
Սիրելի Րաֆֆի, շնորհավորում ենք բոլորիս՝ մեր մեծ ընտանիքում ծննդյան տարեդարձի համար, և մաղթում ենք նվաճել և վայելել բոլորիս հաղթանակը:
Սիրով՝ «Ժառանգություն» կուսակցություն ՌԱՀՀԿ ՔԱՆ
«Հարսնաքար» ռեստորանային համալիրում, հունիսի 17-ին, բռնարարքի գործով Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, ցուցմունքներ են տալիս տուժողները: Արտակ Բայադյանն ավարտել է իր ցուցմունքները, Գարիկ Սողոմոնյանը դեռ շարունակելու է: Դատարանում նրանց տված ցուցմունքներն ըստ էության նույնն են:
Այս հրապարակումը կլիներ շատ ավելի վաղ, եթե նախաքննությանը չխանգարելու, գործին չմիջամտելու հանգամանքը հետ չպահեր մեզ: Հիմա, երբ արդեն գործը դատարանում է, կարելի է պատմել դեպքի օրը Հարսնաքարում եղած ականատեսների վկայությունների մասին.
Մուտքի մոտ, դիմավորելով նրանց, սրահի անվտանգության աշխատակիցը, կամ մենեջերը, սիրով տարել տեղավորել է միակ ազատ սեղանի շուրջ: Հետո, երբ Վահեն գնացել է լվացվելու, ու հետ է եկել, նրան մոտեցել է մատուցողն ու ասել, որ իրենց մոտ սպորտային համազգեստով չեն թույլատրում:Վահեն «Հարսնաքարում» «օտար» չէր, նա այնտեղ էլի էր եղել ու արժանացել շատ լավ վերաբերմունքի. Դեպքից մի 10 օր առաջ նրան «պատիվ էր տվել» երաժիշտներից մեկը, որին, կամ նրա ազգականին, Վահեն վիրահատել էր: Իսկ դեպքի օրը, հենց Վահեն է առաջարկել ընկերոջ ծնունդը Հարսնաքարում նշել:
Զգուշացումից հետո, նրանք որոշել են գնալ մեկ այլ տեղ, մինչ այդ սուրճ ու միրգ են պատվիրած եղել, հաշիվը փակել են ու դուրս եկել:
Դրսում արդեն, Վահեն ասել է, թե՝ կարիք չկա այլ տեղ գնալու, քանի որ.խնդիրն իր հետ է.ինքը կգնա, կփոխվի, կգա: Ու նրան ընկերակցողները կրկին վերադարձել են նույն սեղանի մոտ, իսկ Վահեն գնացել ,փոխվել ու եկել է: Շուրջը շատ ծանոթ մարդիկ են եղել ու բարձր տրամադրություն:
Հետո, երբ մատուցողը մոտեցել է սեղանին, Վահեն կատակել է թե՝ «ոչի՞նչ որ գլխարկով եմ, թե հիմա կասես գլխարկով էլ չի կարելի»: Նա թե՛ սկզբից, թե՛ զգեստափոխվելուց հետո կեպիով է եղել:
Հետո արդեն, ինչպես իր ցուցմունքում պատմում է,տուժող, բժիշկ Գարիկ Սողոմոնյանը, փորձել են պարզել, թե՝ ի՞նչ է պատահել. «Նորայր Հայրապետյանը նախատել է մատուցողին, իրենց հավաստիացրել, որ մատուցողը կպատժվի և ասել՝ «եկեք քայլենք այնտեղ, կխոսենք» ու ուղեկցել իրենց դեպի ավտոկայանատեղի: «Այստեղ կտրուկ սկսեցին խփել, բոլորով խառը հարվածում էին, ի վիճակի չէի տեսնել ով ում էր հարվածում: Հարվածողները շատ էին՝ 15-20 հոգի, այդ թվում՝ գործով 6 ամբաստանյալները. բաժանողներ չեն եղել»:Մատուցողին, հավանաբար, դա վիրավորանք է թվացել ու հակադարձրել է՝ «Կայֆավա՞տ ես լինում, ես քեզ դրսում կսպասեմ»: Վահեն աննկատ դուրս է եկել: Հետո նրա սեղանակիցները՝ դուրս են եկել ու տեսել, որ բակում ինչ- որ խառը իրավիճակ է, բայց չեն պատկերացրել, որՎահեի հետ է կապված:
«Այդ օրը «Հարսնաքարի» բոլոր սրահները լիքն են եղել, մարդիկ քեֆ էին անում, կնունք ու հարսանիք կար», -պատմում է մեր զրուցակիցը:Իսկ նրանց կողքին, մի քանի մետր այն կողմ, 4 երիտասարներ ուշագնաց ու անօգնական ընկած էին բակում: Սա դառը, ու սահմռկեցուցիչ ճշմարտություն է:
Զարմանալին այստեղ այն է, որ Ռուբեն Հայրապետյանը, որպես կանոն, տեղյակ է իրեն պատկանող բոլոր օբյեկտներում անգամ «ճանճի տզզոցից», միթե որևէ մեկը, չի ասել նրան այդ դեպքի մասին: Ավելին՝ կարծիք կա, որ Վահեին մարզահագուստով տեսել է հենց Ռուբեն Հայրապետյանը, երբ նա գնացել է լվացվելու և ասել, որ նրան զգուշացեն, թե չի կարելի էդ տեսքով նստել սրահում ,և այդ կերպ է բացատրվում նրանց սկզբում նորմալ ընդունել – տեղավորելը հետո՝ դուրս հրավիրելը: Ստացվում է, որ շեֆի թողտվությամբ իրենց արտոնյալ զգացող թափթփուկները այնքան լկտի են, որ այս օբյեկտում սպասարկողը կարող է կլիենտին դուրս կանչել՝ հաշիվ մաքրելու:
Թե ի՞նչ աստիճանի վայրագորեն են ծեծել բժիշկներին՝ արդեն ասվել է: Իսկ ամենազարհուրելին այն է, որ դրանից հետո նրանց մոտ 2-3 ժամ թողել են գետնին ընկած (մինչև սեփական ուժերով ուշքի գան)ու ոչ ոք չի մոտեցել: Եթե նույնիսկ ընդունենք, որ վեճ, ծեծկռտուք է եղել ու բորենիները չեն պատկերացրել իրենց արածի լրջության աստիճանը, միևնույնն է , օբյեկտը խնկալիանոց չէր, որի հաճախորդները բակում կարող են ծեծվել, մինչդեռ այստեղ շատ լավ իմանալով, որ ռազմական բժիշկ են ծեծում,արել են իրենց սև գործն ու հանգիստ հեռացել են՝ անօգնական թողնելով նրանց:
Ասում են, որ արյան հոտ առած բորենիները Վահեի գլուխը մոտ 70 անգամ (ըստ դատաբժիշկի) անընդմեջ խփել են բակի կառուսելին: Վահեն չի հանձնվել.պատասխանել է ու …
Ի դեպ, դեպքից հետո որևէ մեկը «Հարսնաքարցիներից» չի գնացել հիվանդանոց, որևէ կերպ չի հետաքրքրվել ծեծված բժիշկների որպիսությամբ:
Թեթրի խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է.
«Հայաստանի քաղաքական և տնտեսական մեկուսացումը արդյունքներ է տալիս, և Ադրբեջանը շարունակելու է ուժեղացնել այդ մեկուսացումը», սա, բնականաբար, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Դե, քաղաքականության մեջ ընդունված բան է՝ սեփական թիմին, տվյալ դեպքում՝ ազգին «դուխ տալու» համար պարբերաբար հայտարարում ես, որ քո հակառակորդը թույլ է, ճնշված է, մի հատ փչես՝ կընկնի։ Ներքին քաղաքականության մեջ էլ է նույնը, ընդդիմությունը Հայաստանում 20 տարի ասում է՝ «խուճապահար ռեժիմը հոգեվարքի մեջ է», իշխանությունն էլ ասում է՝ «մեր դեմ խաղ չկա»։
Ալիևի հայտարարության մեջ որևէ սենսացիոն բան չկա՝ ցանկալին իրականի տեղ դնող նման գնահատականներով նա հանդես է գալիս առնվազն շաբաթը մեկ։ Բայց քանի որ հիմա Հայաստանում նախընտրական շրջան է, մեր իշխանության ներկայացուցիչը՝ Գալուստ Սահակյանը, պնդում է, որ հայաստանյան «ընդդիմությունը տեղի՝ անտեղի պրովոկացիոն, անհեթեթ հայտարարություններով հող է պատրաստում նման (ալիևյան– Ա. Ա.) հայտարարությունների համար»։ Այսինքն՝ Ալիևը ելույթ է ունենում իր սովորական հոխորտանքներով այն պատճառով, որ մեր ընդդիմությունն է հանդես գալիս իր մշտական «ռեպերտուարով»՝ «Հայաստանը կործանվում է», «երկիրը անդունդի եզրին է», «և ուրեմն, պետք է օր առաջ…» և այլն։ Ահա թե ինչի վրա է հիմնվում Ադրբեջանի նախագահը։ Եթե ընդդիմությունն ասեր, որ ամեն ինչ հրաշալի է, որ մենք տարածաշրջանային վագր ենք, ապա Ալիևը կդիմեր իր ժողովրդին մոտավորապես հետևյալ ուղերձով՝ «Հայաստանը շատ ուժեղ է, մենք չենք կարող նրան ծնկի բերել, հետևաբար՝ պետք է ձեռ քաշել Ղարաբաղից»։
Ասածս այն է, որ թե Ադրբեջանի ղեկավարը, թե մեր ընդդիմությունը և թե, հատկապես, Գալուստ Աահակյանը ասում են այն, ինչ ձեռնտու է անձամբ իրենց և իրենց թիմերին։ Ոչ մեկի ասածը պետք չէ դնել հալած յուղի տեղ։ Բայց քաղաքական գործիչներին և նրանց խոսնակներին ես կխնդրեի խուսափել ծայրահեղացված գնահատականներից՝ խոսքը, բնականաբար, մերոնց մասին է. եթե Ալիևը ցանկանում է խաբել իր ժողովրդին, դա նրա գործն է։
«Անդունդի եզրը» նույնքան սուտ է, որքան «նկատելի առաջընթացը», եթե խոսքը տնտեսության մասին է։ «Համազգային լիդերը» նույնքան անթույլատրելի չափազանցություն է, որքան «ռեժիմի պարագլուխը»՝ ում մասին էլ դա ասվի։ Խնդիրն այստեղ մեր քաղաքացիների նկատմամբ փոքր– ինչ ավելի նրբանկատ լինելն է. երբ դու չափից դուրս մեծ հույսեր ես արթնացնում, նույնքան մեծ է լինում հիասթափությունը։ Կանցնի ընդամենը 3 ամիս, և մարդիկ կհասկանան, որ բոլոր կողմերից հնչող բոցաշունչ ճառերը նախընտրական արշավի թեև պարտադիր, բայց ոչ այնքան կարևոր բաղադրիչներն էին։ Մի հիացեք, որ հետո չհիասթափվեք։
«Առավոտ».
Բարի լույս Ձեզ. Երեկ լավ օր էր Շարլոտում: Երգչախումբը փոքրաթիվ էր, բայց լավ երգեց: Փոփոխություն կա՝ երգեհոնը առաջ է եկել ու հիմա երգչախումբը դեմքով դեպի եկեղեցու կենտրոնն է նայում. Սա լավ է թե ակուստիկ թե լոջիստիկ առումներով: ՍԱԿԱՅՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԴԱՏԱՐԿ ԷՐ: ՄԱՐԴԻԿ ԿԱՐԾԵՍ ԱՆՏԱՐԲԵՐ ԵՆ ԱՊԱԳԱՅԻ ՈՒ ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ, ԵՎ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ: Բայց այստեղ վիրավորական բան չկա: Մարդիկ ունեն օբյեկտիվ պատճառաբանություններ: Բայց մյուս կողմից էլ՝ տանը նստելով ոչ մի հարց չի լուծվի: Ոչ մեկը մեր համայնքի ապագան մեզ չի մատուցի երկնագույն սկուտեղի վրա: ՄԻՆՉԴԵՌ, մենք կարող ենք լինել ամբողջ աշխարհի Հայության համար օրինակելի համայնք՝ կերպար ընդօրինակման: Ես կարոտել էի Ձեզ և հուսով էի Ձեզ տեսնել, բայց եկեղեցին դատարկ էր: Մենք ապրում ենք, իսկ այս կեանքի իմաստն անցնում է մեր կողքով: Եթե 14 րոպե ժամանակ ունեք, կխնդրեմ որ դիտեք այս վիդեոն կեանքի իմաստի մասին, մատուցված մեր եկեղեցու լավագույն քարողիչներից մեկի, Սահակ Սրբազանի կողմից, մի քանի օր առաջ:
Եթե քոմենթներ ունեք, սիրով տեղադրեք ներքևում: Երկխոսությունը լավ է: Միայն խնդրում եմ, այս կարճ վիդեոն դիտեք նոր երկխոսենք: Բարի շաբաթ ունեցեք:
գրառումը վերցված է < Charlotte Armenian Facebookean> խմբից
Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացիների ներգրավմամբ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փաստի առթիվ:
Մասնավորապես` ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Ն. Պետրոսյանը, սեփականության իրավունքով իրեն պատկանող` Տալվորիկ համայնքում գտնվող, հողատարածքում իր մերձավորների հետ միասին 2007-2012թթ. ընթացքում իրականացրել է ձեռնարկատիրական, այն է` գյուղատնտեսական գործունեություն` առանց համապատասխան պետական գրանցման:
Աշխատանքների իրականացմանը ներգրավվել են շուրջ հարյուր օտարերկրյա, մասնավորապես` Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր ՀՀ տարածքում բնակվել եւ աշխատել են «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներով:
Ապօրինի ձեռնարկատիրության եւ օտարերկրացիների կացության հետ կապված տուրքեր չվճարելու արդյունքում կազմակերպված խմբի կողմից պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարարվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի նեջ մտած դատավճռով:
«Հայկական Վարկածի» զրուցակիցն է երիտասարդ դերասան Արշավիր Փանոսյանը, որին հանդիսատեսը ճանաչում է Շանթ, այնուհետև Արմենիա TV—ի սերիալներից: Երիտասարդ դերասանը ներկայումս ընդգրկված է «Եղբայրները» սերիալում: —
-Ինչպե՞ս որոշեցիք դառնալ դերասան
— Դեռ փոքր հասակից կարծես համոզված էի, որ պիտի արվեստի հետ կապված լինի կյանքս: Չեմ կարող ասել ինչու է այդպես, բայց անկեղծ էդպիսի զգացողություն եմ ունեցել մանկուց: Թերևս դրան նպաստել է այն հանգամանքը, որ ծնվել ու մեծացել եմ արվեստագետի ընտանիքում: Իսկ դերասանի մասնագիտությունը հատկապես շատ սիրել եմ ու համարում եմ, որ այն ասելիքը փոխանցելու ամենաանմիջական ու ազդեցիկ արվեստի տեսակ է: Թեպետ արվեստի յուրաքանչյուր տեսակ ունի իր նշանակությունը, կերպը և նպատակը: Ես ընդունում ու սիրում եմ արվեստի բոլոր ժանրերը ու տիրապետում եմ նրանցից մի քանիսին:
—Մտավորական մարդու ձեր բնորոշումը և արդյոք մենք ունե՞նք մտավորականություն:
Մտավորականություն Հայաստանում եղել է, կա ու կլինի: Անկախ մեր երկրում տիրող թե,՛ տնտեսական, թե,՛ սոցիալական, և թե,՛ քաղաքական իրավիճակից, մեր միտքը միշտ սթափ է ու արթուն: Միգուցե այդ «մենքը» այսօր քիչ է, բայց կա ու կլինի…
Ըստ իս մտավորականն այն իմաստունն է, ում մոտ խորհրդի էին գնում և՛ թագավորը, և՛ չքավորը… Ցավոք մեր ժամանակներում ամեն ինչ խառնվել է ու չենք հասկանում ով է թագավոր, ով է չքավոր…
Մտավորականը պետք է ներկա լինի ոչ միայն ներկայացումների, ցուցահանդեսների կամ համերգների, ինչպես ցավոք այսօր է, այլ նաև ազգային բոլոր խնդիրների կենտրոնում լինի: Այժմ մեր մտավորականությունը ստվերում է: Երբեմն ինչ-ինչ առիթներով լսվում է նրա ձայնը, բայց շատ թույլ ու ցածր… Չեմ ուզում քննադատաբար մոտենալ այս հարցին, քանի որ առանց այդ էլ մեր կյանքը հագեցած է դրանով… բայց մի բան հստակ գիտեմ, եթե մարդն ունի ասելիք և ցանկություն իր ձայնը լսելի դարձնել նրան ոչինչ չի կարող խանգարել… ինչպես օրինակ՝ Չարենցին չխանգարեցին բանտի պատերը…
—Ին՞չն է ձեզ ամենից առավել անհանգստացնում մեր երկրում:
— Մեր երկրում ամենից շատ ինձ անհանգստացնում է մարդկանց հոգեբարոյական վիճակը… այլ կերպ ասած հենց ինքը՝ մարդը: Հիշենք, որ ամեն ինչի վերևում միշտ կանգնած է մարդը: Այսօր մարդիկ չարացած են, մի տեսակ մռայլ ու անհասկանալի արժեհամակարգով: Իհարկե՛, խոսքս բոլորի մասին չէ: Համոզված եմ, երբ ամեն հայ մարդ, ինքն իր ներսում վերափոխվի, հասկանա ու ընդունի ոչ թե նյութական, այլ այնպիսի արժեքներ՝ ինչպիսիք են օրինակ հայրենիքը, ընտանիքը, սերը, մշակույթն ու գիտելիքը, այդ ժամանակ իրոք ամեն ինչ կլնի հրաշալի ու նյութը կլինի միջոց, ոչ թէ նպատակ:
—Մի՞թե Արշավիր Փանսոյանը հիասթափված է:
— Երբեք չեմ հիասթափվելու, չեմ էլ պատրաստվում: Անկախ ժամանակներից, երկրում տիրող իրավիճակից, փորձելու եմ անել այն, ինչ ի վերուստ տրված է ինձ: Տանելու եմ իմ խաչը: Ու կուզենայի, որ բոլորը նման կերպ մտածեն ու ապրեն: Երկիրը լքելու փոխարեն, փորձեն նախ կայանալու, ամուր կանգնելու սեփական հողի վրա, հետո նոր մտածեն թե օտարության մեջ կարող են, թե ոչ… Մենք պիտի տերը լինենք մեր երկրի…
—Ին՞չ երազանքներ ունեք
-Երազում եմ ունենալ իսկապես ամուր և երջանիկ ընտանիք: Ունենալ խելացի ու հայրենասեր զավակներ: Միգուցե երազել բառն այդքան էլ տեղին չէ այս պարագայում, սակայն հավաստիացնում եմ, որ դա այդքան ցանկալի ու կարևոր է ինձ համար: Ընտանիքը ազգի տաճարը պահող բազում քարերից մեկն է.. և եթե ամեն մի քար լինի ամուր, ապա տաճարը քանդել չի լինի… Մի երազանք էլ ունեմ՝ տեսնել Հայաստանի ֆուտբոլի հավաքականին աշխարհի չեմպիոն…)))
— Ինչպե՞ս կբնորոշեք մեր երիտասարդ դերասանի այսօրը:
-Միգուցե այսօր երիտասարդ դերասաններն ունեն գումար վաստակելու հնարավորություն, սակայն դա դեռ չի նշանակում որ գտնվում են լավ վիճակում: Կրթության խնդիր ունենք. Հոսքը դեպի Թատերական ինստիտուտ աճում է, սակայն կրթության մակարդակը մնում է նույնը. հին սովետական դպրոց… Ժամանակները բերում են նոր պահանջներ, չափանիշներ… Ունենք շատ շնորհալի երիտասարդ դերասաններ, բայց դաշտը, որտեղ նրանք պիտի դրսևորվեն, կայանան, շատ փոքր է: Կարծում եմ կգան ժամանակներ, երբ յուրաքանչյուր, իսկապես շնորհալի երիտասարդ դերասան կկարողանա իրացնել իր տաղանդը, կունենա այդ հնարավորությունը…
—Իսկ ո՞րն է ձեր խաղացած կերպարներից ամենասսիրելին : Մեծ դերասաններից ում կերպարով եք առաջնորդվում դերերը խաղալուց:
-Սիրած դեր որպես էդպիսին չունեմ… իմ բոլոր խաղացած կերպարներն էլ սիրում եմ ու համարում եմ իմը… մի կերպար կարող եմ առանձնացնել զուտ նրա համար, որ հայ լինելով կարևորվեց ինձ համար.Սողոմոն Թեհլերյան. Դերը մեծ չեր ֆիլմային առումով, սակայն ինձ համար մեծ է նպատակային առումով…
Երբեք չեմ փորձել կրկնօրինակել մեծ դերասաններից որևիցե մեկին, աշխատում եմ սովորել նրանցից, քաղել հնարավորինս շատ…մեծ դերասանները միշտ նոր են ու անսպառ: Որ ժամանակների դերասան էլ լինեն… Արվեստը սահմաններ չունի, նույնիսկ ժամանակային…
— Կա՞ մի բան, որ չեք կարող չասել:
-Չեմ կարող չասել, որ ամեն ինչ հենց իր՝ մարդու ձեռքում է: Պետք չէ մեղադրել ու սեփական անհաջողությունները բարդել ուրիշների վրա: Եթե մարդ սիրի իր ընտանիքը, իր հայրենիքը, իր աշխատանքը..մի խոսքով սիրի, ապա հավատացե՛ք, ճանապարհը բաց կլինի նրա համար…
—Ձեր խրատը այսօրվա երիտասարդին:
-Կասեմ թող երբեք չհուսալքվեն, լինեն լավատես ու իհարկե սիրեն այն, ինչով զբաղվում են..Ինչպես բոլոր բնագավառներում, մեր մասնագիտության մեջ նույնպես կան դժվարություններ, բարդություններ… Բայց հավաստիացնում եմ, ցանկացած խնդիր կարելի է լուծել, եթե հավատում ես, եթե սիրում ես և եթե ունես նպատակ… Մենք հայերս գենետիկորեն ուժեղ, խելացի ու աշխատասեր ենք… արթնացրեք ձեր գենը:
Զրուցեց Գարիկ Ավետիսյան ը
Նոյեմբերի 19-ին, ժամը 12։58-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտա 2-րդ նրբանցք, 4-րդ տան ետնամասում գտնվող ջրանցքում (Երևան ՀԷԿ-ի տարածք) հայտնաբերվել է դիակ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատը ևԱԻ արձագանքման խումբը։ Փրկարարները ջրից դուրս են բերել ինքնությունը չպարզված 40-45 տարեկան տղամարդու դիակ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.