«Հարսնաքար» ռեստորանային համալիրում, հունիսի 17-ին, բռնարարքի գործով Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, ցուցմունքներ են տալիս տուժողները: Արտակ Բայադյանն ավարտել է իր ցուցմունքները, Գարիկ Սողոմոնյանը դեռ շարունակելու է: Դատարանում նրանց տված ցուցմունքներն ըստ էության նույնն են:
Այս հրապարակումը կլիներ շատ ավելի վաղ, եթե նախաքննությանը չխանգարելու, գործին չմիջամտելու հանգամանքը հետ չպահեր մեզ: Հիմա, երբ արդեն գործը դատարանում է, կարելի է պատմել դեպքի օրը Հարսնաքարում եղած ականատեսների վկայությունների մասին.
Մուտքի մոտ, դիմավորելով նրանց, սրահի անվտանգության աշխատակիցը, կամ մենեջերը, սիրով տարել տեղավորել է միակ ազատ սեղանի շուրջ: Հետո, երբ Վահեն գնացել է լվացվելու, ու հետ է եկել, նրան մոտեցել է մատուցողն ու ասել, որ իրենց մոտ սպորտային համազգեստով չեն թույլատրում:Վահեն «Հարսնաքարում» «օտար» չէր, նա այնտեղ էլի էր եղել ու արժանացել շատ լավ վերաբերմունքի. Դեպքից մի 10 օր առաջ նրան «պատիվ էր տվել» երաժիշտներից մեկը, որին, կամ նրա ազգականին, Վահեն վիրահատել էր: Իսկ դեպքի օրը, հենց Վահեն է առաջարկել ընկերոջ ծնունդը Հարսնաքարում նշել:
Զգուշացումից հետո, նրանք որոշել են գնալ մեկ այլ տեղ, մինչ այդ սուրճ ու միրգ են պատվիրած եղել, հաշիվը փակել են ու դուրս եկել:
Դրսում արդեն, Վահեն ասել է, թե՝ կարիք չկա այլ տեղ գնալու, քանի որ.խնդիրն իր հետ է.ինքը կգնա, կփոխվի, կգա: Ու նրան ընկերակցողները կրկին վերադարձել են նույն սեղանի մոտ, իսկ Վահեն գնացել ,փոխվել ու եկել է: Շուրջը շատ ծանոթ մարդիկ են եղել ու բարձր տրամադրություն:
Հետո, երբ մատուցողը մոտեցել է սեղանին, Վահեն կատակել է թե՝ «ոչի՞նչ որ գլխարկով եմ, թե հիմա կասես գլխարկով էլ չի կարելի»: Նա թե՛ սկզբից, թե՛ զգեստափոխվելուց հետո կեպիով է եղել:
Հետո արդեն, ինչպես իր ցուցմունքում պատմում է,տուժող, բժիշկ Գարիկ Սողոմոնյանը, փորձել են պարզել, թե՝ ի՞նչ է պատահել. «Նորայր Հայրապետյանը նախատել է մատուցողին, իրենց հավաստիացրել, որ մատուցողը կպատժվի և ասել՝ «եկեք քայլենք այնտեղ, կխոսենք» ու ուղեկցել իրենց դեպի ավտոկայանատեղի: «Այստեղ կտրուկ սկսեցին խփել, բոլորով խառը հարվածում էին, ի վիճակի չէի տեսնել ով ում էր հարվածում: Հարվածողները շատ էին՝ 15-20 հոգի, այդ թվում՝ գործով 6 ամբաստանյալները. բաժանողներ չեն եղել»:Մատուցողին, հավանաբար, դա վիրավորանք է թվացել ու հակադարձրել է՝ «Կայֆավա՞տ ես լինում, ես քեզ դրսում կսպասեմ»: Վահեն աննկատ դուրս է եկել: Հետո նրա սեղանակիցները՝ դուրս են եկել ու տեսել, որ բակում ինչ- որ խառը իրավիճակ է, բայց չեն պատկերացրել, որՎահեի հետ է կապված:
«Այդ օրը «Հարսնաքարի» բոլոր սրահները լիքն են եղել, մարդիկ քեֆ էին անում, կնունք ու հարսանիք կար», -պատմում է մեր զրուցակիցը:Իսկ նրանց կողքին, մի քանի մետր այն կողմ, 4 երիտասարներ ուշագնաց ու անօգնական ընկած էին բակում: Սա դառը, ու սահմռկեցուցիչ ճշմարտություն է:
Զարմանալին այստեղ այն է, որ Ռուբեն Հայրապետյանը, որպես կանոն, տեղյակ է իրեն պատկանող բոլոր օբյեկտներում անգամ «ճանճի տզզոցից», միթե որևէ մեկը, չի ասել նրան այդ դեպքի մասին: Ավելին՝ կարծիք կա, որ Վահեին մարզահագուստով տեսել է հենց Ռուբեն Հայրապետյանը, երբ նա գնացել է լվացվելու և ասել, որ նրան զգուշացեն, թե չի կարելի էդ տեսքով նստել սրահում ,և այդ կերպ է բացատրվում նրանց սկզբում նորմալ ընդունել – տեղավորելը հետո՝ դուրս հրավիրելը: Ստացվում է, որ շեֆի թողտվությամբ իրենց արտոնյալ զգացող թափթփուկները այնքան լկտի են, որ այս օբյեկտում սպասարկողը կարող է կլիենտին դուրս կանչել՝ հաշիվ մաքրելու:
Թե ի՞նչ աստիճանի վայրագորեն են ծեծել բժիշկներին՝ արդեն ասվել է: Իսկ ամենազարհուրելին այն է, որ դրանից հետո նրանց մոտ 2-3 ժամ թողել են գետնին ընկած (մինչև սեփական ուժերով ուշքի գան)ու ոչ ոք չի մոտեցել: Եթե նույնիսկ ընդունենք, որ վեճ, ծեծկռտուք է եղել ու բորենիները չեն պատկերացրել իրենց արածի լրջության աստիճանը, միևնույնն է , օբյեկտը խնկալիանոց չէր, որի հաճախորդները բակում կարող են ծեծվել, մինչդեռ այստեղ շատ լավ իմանալով, որ ռազմական բժիշկ են ծեծում,արել են իրենց սև գործն ու հանգիստ հեռացել են՝ անօգնական թողնելով նրանց:
Ասում են, որ արյան հոտ առած բորենիները Վահեի գլուխը մոտ 70 անգամ (ըստ դատաբժիշկի) անընդմեջ խփել են բակի կառուսելին: Վահեն չի հանձնվել.պատասխանել է ու …
Ի դեպ, դեպքից հետո որևէ մեկը «Հարսնաքարցիներից» չի գնացել հիվանդանոց, որևէ կերպ չի հետաքրքրվել ծեծված բժիշկների որպիսությամբ:
- 15:10Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստանին, ինչ Ադրբեջանինն է՝ անցել է Ադրբեջանին
- 13:10Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ
- 14:10Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է
- 13:10Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
- 12:10Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան
- 11:10Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առաջնորդների կալանքը
- 11:10Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահմանային անցակետը կփակվի. Բորտնիկով
- 14:10Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը
- 12:10Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին
- 11:10Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիելյան
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
10.05.2024 | 12:09
10.05.2024 | 11:23
09.05.2024 | 15:10
09.05.2024 | 14:10
09.05.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.