23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մի նոր տենդենց է նկատվում մեր որոշ լրագրողների մոտ`առանց նախազգուշացնելու հրապարակել SMS-երը և ՖԲ-ի անձնական նամակները:
Գուցե ես «հի՞ն» մարդ եմ և չեմ հասկանում մարդկային շփումների ժամանակակից նշաձողերը:
Սակայն հարցս դեռ մնում է անպատասխան` որքանո՞վ է դա արդարացված և ճիշտ լրագրողական և մարդկային էթիկայի տեսանկյունից:
Հ.Գ. Մեկ է, նման եզակի և արտառոց դեպքերը չեն խաթարի իմ ակտիվ և բաց շփումները լրագրողների հետ:
«Հայկական վարկածի» ունեցած տեղեկություններով, երեկ, Պարոնյան փողոցում, «Հայաստանում եվրոպական միության պատվիրակություն» վարչական շենքի դիմաց, ավտովթարի ենթարկված Սաշիկ Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ արդեն բավարար է:
Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Արծվանիստ գյուղը, շրջանի մյուս գյուղերի հետ համեմատած, անուշադրության է մատնված:
Խնդիրն այն է, որ այս գյուղը տարիներ շարունակ ունեցել է ասֆալտապատման, ջրամատակարարման և լուսավորության կարիք, և մինչ այսօր այդ հարցը մնացել է անլուծելի:
Մինչ օրս գյուղապետարանը չունի սեփական շենք, դեռ 1966 թվականին կառուցված մանկապարտեզի և ակումբի շենքերը գտնվում են վթարային վիճակում:
Գյուղացիները նախանձով են խոսում հարևան գյուղերի մասին, որոնք ասֆալտապատված են, ունեն լուսավորություն,կարգավորված ջրամատակարարում, վերանորոգված ակումբներ և ժամանցի սրահներ:
Այս ամենը բացատրվում է Արծվանիստի բյուջեի ճեղքվածքով: Չնայած խնդիրները շարունակում են անլուծելի մնալ, գյուղացիները դեռ հույսով սպասում են իշխանությունների ուշադրությանը, իսկ նորանշանակ գյուղապետը դեռ նոր է սկսել քայլեր ձեռնարկել:
Ինչպես ասում են, կարկուտը ծեծած տեղն է ծեծում. Հիմա էլ գյուղի մի հատվածի տները, որոնք գտնվում են առափնյա տարածքում վերածվել են փոքրիկ <վենետիկյան> թաղամասի. Նկուղային հարկերը լցված են ջրով: Կառավարությունը որոշեց բարձրացնել Սևանի մակարդակը , բայց անլուծելի թողեց դրա հետևանքները: Խոնավությունը պատճառ է դարձել բազմաթիվ հիվանդությունների: Տասնյակ ընտանիքների ապագան դեռևս շարունակում է մնալ անորոշ: Թե կառավարությունը ի՞նչ լուծում կտա խնդրին, ընթերցողին կտեղեկացնենք, երբ ստանանք «Հայկական Վարկածի» հարցման պատասխանը:
Բայց այն, որ այսօր գյուղացիների առողջությունը վտանգված է, և կենցաղային պայմանները շարունակում է մնալ վատթարագույն վիճակում, փաստ է, ու եթե այսպես շարունակվի չի բացառվում, որ կդատարկվի հերթական գյուղը:
ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստյան արարողություն կկազմակերպվի նաև Լոս Անջելեսում, և սփյուռքի ամենամեծ համայնքն այդտեղ ևս սիրված արվեստագետին հրաժեշտ տալու հնարավորություն կունենա: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ հյուպատոսությունն առաջին իսկ օրից կապի մեջ է Ֆլորա Մարտիրոսյանի հարազատների և մտերիմների հետ: «Մենք նաև մշտական կապի մեջ ենք Երևանում ստեղծված պետական հանձնաժողովի հետ, որը զբաղվում է երգչուհու հուղարկավորության հարցերով: Լոս Անջելեսի մարզի գլխավոր դատական բժիշկը հետաքննություն է իրականացնում` մահվան ճշգրիտ պատճառը որոշելու համար, որից հետո հայտնի կլինի Երևան տեղափոխելու ժամկետը: Ըստ ամենայնի, Ֆլորա Մարտիրոսյանի դին Հայաստան կտեղափոխվի հաջորդ շաբաթվա սկզբին»,- ասել է Գրիգոր Հովհաննիսյանը:
Նոյեմբերի 28-ին, ժամը 01.30-ին, Մ. Խորենացու փողոցում ծառայություն կատարելիս ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Երևան քաղաքի վարչության ծառայողներին մանկական զբոսայգու մոտ մոտեցել են 3 անձինք և մատնացույց արել 3 տղամարդու` հայտնելով, որ սպառնացել են իրենց սպանել և ինչ-որ առարկա են նետել իրենց ուղղությամբ:
Վերջիններս բերման են ենթարկվել բաժին, որտեղ պարզվել է նրանց ինքնությունը՝ 1969 թ. ծնված Համլետ Ռ., 1956 թ. ծնված Հրաչյա Թ. և 1976 թ. ծնված Արմեն Հ., իսկ տուժողներն են 1969 թ. ծնված Տիգրան Ք.-ն, 1985 թ. ծնված Մերուժան Դ.-ն և 1986 թ. ծնված Էդգար Ա.-ն:
Կատարվում է հետաքննություն:
2013 թվականի բյուջեի նախագծի, գիտությանը հատկացվելիք ֆիննանսական միջոցների և այս ոլորտի մի շարք այլ խնդիրների շուրջ զրուցեցինք ֆիզմաթ. գիտությունների դոկոտոր, ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանի հետ:
Խորհրդարանական ընտրություններին գրեթե բոլոր կուսակցությունները ջանք ու եռանդ չխնայեցին գիտության հետ կապված խոստումներ տալիս։ Ըստ Ձեզ, ո՞ր քաղաքական ուժն է, կամ ուժերն են արդարացրել իրենց՝ այս առումով։
— Դե, սկզբունքորեն, բոլոր ուժերն էլ մինչև այս պահը ինչ-որ քայլեր կատարել են. շատ, թե քիչ։ Համենայն դեպս, տեսեք, անգամ ՀՀԿ էլ ինչ-որ քայլեր կատարել է: Ճիշտ է, սպասվածից նկատելիորեն քիչ եղավ ԲՀԿ ի ակտիվությունը, որովհետև կոնկրետ առանձին առաջարկություններով հանդես չեկան, չնայած կարելի էր մի մեծ փաթեթ ներկայացնել, բայց դե ասում են, որ ընդհանուր առաջարկով հանդես կգան՝ գիտության ֆիննանսավորման համար առաջարկելով ՀՆԱ-ի 1,25 տոկոս նվազագույն շեմ հասատատելու ուղությամբ: Իհարկե, ՊԳՖԱ-ի երիտասարդները սպասում էին, որ կլինեն կոնկրետ առաջարկներ՝ կոնկրետ առանձին կետերով, որովհետև այդ կետերը ներկայացվել էին:Իհարկե, դեռ ժամանակ կա, միգուցե առանձին պատգամավորներ դա կանեն:
ԱԺ գլխադասային հանձնաժողովի առաջարկների վերջնական փաթեթում ներգրավվեց նաև ՊԳՖԱ-ի առաջարկը՝ բյուջեով 1,3 միլիարդ լրացուցիչ գումար հատկացնելու, որը հասցեագրված և մրցույթային ձևով կհատկացվի առավել ակտիվ գործող գիտական խմբերին:
Բյուջեի քննարկումներից հետո ծավալվեց երիտասարդ գտանականների ակտիվ հանդիպումների շղթա քաղաքական ուժերի և անհատների հետ. արդյո՞ք նրանք իսկապես մտահոգ են, թե պարզապես իրենց իմիջի բարձրացման խնդիր ունեն։
-Գիտեք, ես կարող եմ միայն իմ անձնական կարծիքն ասել. ես գտնում եմ, որ մարդիկ իրոք մտահոգ են, ես չգիտեմ՝ մտահոգ են իրենց համոզմունքներից ելնելով, թե ոչ, բայց երբ մենք ներկայացնում էինք խնդիրներ և ցույց էինք տալիս վիճակը, ապա նկատվում էր ազնիվ անհանգստություն: Հիմա՝ թե որքան վճռական կլինեն պատգամավորները գործելու հարցում՝ ես չգիտեմ, բայց կարծում եմ, որ անհանգստությունը համընդհանուր է և ազնիվ է. ես դրանում համոզված եմ: Հանդիպումները պատկան մարմինների և կուսակացությունների ներկայացուցիչների հետ առավել տեսանելի են դարձնում խնդիրները և դրանք առավել հասանելի ձևով են ներկայացվում, և երբ ծանոթանում են դրանց, անհանգստանում են: Մեր առաջարկներն ընդունում են, ցանկանում են օգնած լինել և հանդես գալ համապատասխան առաջարկներով:
Գիտության ֆինանսավորման ավելացման հետ կապված՝ 2013 թվականի բյուջեն նկատի ունենալով, դուք կարծես տվել եք խնդրի լուծման բանաձևը. ֆինանսները որտեղի՞ց վերցնել, որքա՞ն վերցնել և ինչպե՞ս բաշխել։ Մի փոքր կմանրամասնե՞ք։
— Բոլոր դեպքերում, երբ մենք քննարկում ենք գիտության ֆիննանսավորման խնդիրները, բնականաբար, ընդհանուր տրամաբանության տեսակետից հարց է ծագում՝ որքա՞ն վերցնել, որտեղի՞ց վերցնել, և կոկրետ ի՞նչ ուղությամբ է պետք այդ գումարներն ուղղել: Բնականաբար, եթե ելնենք համաշխարհային պրակտիկայից, ապա պետբյուջեից պետք է հատկացնել այնքան գումար, որը մոտավորապես հավասար լինի ՀՆԱ-ի մեկ տոկոսին. սա ընդհանուր մոտեցումն է:
Բայց ելենելով նրանից, որ մեր բյուջեն խիստ սահմանափակ է, ըմբռնումով մոտնալով այդ հարցին, պետք է փնտրել փուլային լուծումներ, այսինքն, բանականաբար, միանգամից փորձել նման գումար հատկացնել, ես կարծում եմ, տեխնիկապես հնարավոր չէ, բայց շոշափելի արդյունք կարելի է ստանալ համեմատաբար փոքր գումարներով: Իսկ նվազագույն գումարներ, ըստ իս, կարելի է հայթայթել տարբեր տեղերից, տարբեր ներքին ռեսուրսներ փնտրելով:
Այս դիտարկմամբ էր պայմանավորված իմ առաջարկը: Սրա էությունն այն է, որ տարբեր գերատեսչություններ փորձեն գտնել ներքին ռեսուրսներ և երկու եղանակով օժանդակեն գիտությանը: Առաջին եղանակը անուղղակի մասհանումներն են, երբ գումարները շարունակում են գնալ տվյալ գերատեսչության խողովակներով, բայց ուղղվում են գիտությանը, և երկրորդ ուղությունը՝ ուղղակի մասհանումներն են, որոնց էությունն այն է, որ գերատեսչությունները որոշակի գումարից հրաժարվում են՝ ի օգուտ Գիտության պետական կոմիտեի ֆինանսական միջոցների ավելացմանը:
Այս առումով ես շատ բնութագրական օրինակ կարող եմ բերել. Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ուղիղ կոչված է աջակցելու երիտասարդներին, իսկ երիտասարդ գիտնականները երիտասարդության կարևորագույն բաղադրիչներից մեկն են, ու կարևոր է, որ այդ բաղադրիչը երիտասարդության ինտելեկտուալ հատվածի մասն է կազմում: Այդ պատճառով ես կարևոր մի առաջարկ եմ արել առ այն, որ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնյաները հանդիպեն երիտասարդ գիտնականների հետ ու համատեղ մշակեն հեռահար ծրագրեր։ Մասնավորապես, այդ ծագրերից մեկը կարող է լինել այն, որ նախարարությունն ամեն տարի իր միջոցներից հատկացնի շոշափելի գումարներ երիտասարդ գիտնականների տնօրինությանը, ճիշտ այնպես, ինչպես դա արեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, երիտասարդ գիտնականներին հատկացնելով 100 միլիոն դրամ գումար: Այս ձևաչափով երիտասարդները սեփական հայեցողությամբ կկարողանան իրականացնել փորձարկային (պիլոտային) ծրագրեր. նրանք կկարողանան իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք գիտության պետական կոմիտեի ձևաչափով դժվար է անել։ Առաջարկված ձևաչափով մենք օգնում ենք նաև երիտասարդների ինքնակազմակերպմանը, գիտության կազմակերպման առաջնորդների ձևավորմանը, նրանց համախմբմանը որոշակի խնդիրների լուծման ուղղությամբ, երիտասարդ գիտնականներից բաղկացած գիտական խմբերի ձևավորմանը և այլն: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը ես կոչ եմ անում լրջորեն ոշադրություն դարձնել երիտասարդ գիտնակնների հարցերին։ Դա կարելի է անել տաբեր ուղղություններով. օրինակ, կարելի է անել կազմակերպելով երիտասարդ գիտնականների ամառային հանգիստը՝ տարատեսակ ճամբարների և հանգստյան տների հնարավորություն ընձեռելով, համատեղելով այդ հանգիստը տարատեսակ գիտաժողովների հետ: Իհարկե, մնացյալ բոլոր գերատեսչությունները ևս կարող են լուրջ ռեսուրսներ ուղղել գիտությանը:
Այսօր փաստորեն ակնհայտ է, որ գիտության խնդիրների լուծումը մնում է զուտ հայտարարությունների մակարդակի, արդյո՞ք գիտական հանրությունը պատրաստ է իր պայքարը տեղափոխել փողոց՝ երթեր, ցույցեր, գործադուլ և այլն։
-Ես, ճիշտ ասած, դժվարանում եմ նման հարցի պատասխանել։ Կարող եմ միայն ասել իմ անձնական տեսակետն այն մասին, որ գիտնականները ակադեմիական հանրություն են և նրանց դիմումները բողոքները պետք է այդ ոճի մեջ լինեն: Ես չեմ ենթադրում, որ նման բաներ կարող են լինել: Կարծում եմ, որ գիտական հանրության և կառավարության միջև պետք է ընթանա շատ նորմալ երկխոսություն, շատ ակադեմիական ոճով, փաստարկված, լսելով միմյանց տեսակետները, և կարծում եմ, որ անպայման լուծումներ կգտնվեն: Համենյան դեպս, ես կզարմանամ, եթե այդպես չլինի, բոլոր քննարկումները վերջին շաբաթների ընթացքում ասում են, որ եթե համապատասխան լուծումներ կառավարությունը չգտնի, ապա դա լրջագույն համակարգային սխալի մասին կվկայի, իսկ թե ինչպիսի զարգացումներ կարող են լինել այդ պարագայում, ես ձեռնպահ կմնամ պատասխանելուց: Սա ավելի շատ հասարակագետների քննարկելու հարց է, նրանք կարող են վերլուծել, թե ինչպիսի զարգացումներ կլինեն այս խնդիների հետ կապված:
Շուշան Գալստյան
Նոյեմբերի 28-ին, ժամը 01.30-ին, Մ. Խորենացու փողոցում ծառայություն կատարելիս ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Երևան քաղաքի վարչության ծառայողներին մանկական զբոսայգու մոտ մոտեցել են 3 անձինք և մատնացույց արել 3 տղամարդու` հայտնելով, որ սպառնացել են իրենց սպանել և ինչ-որ առարկա են նետել իրենց ուղղությամբ:
Վերջիններս բերման են ենթարկվել բաժին, որտեղ պարզվել է նրանց ինքնությունը՝ 1969 թ. ծնված Համլետ Ռ., 1956 թ. ծնված Հրաչյա Թ. և 1976 թ. ծնված Արմեն Հ., իսկ տուժողներն են 1969 թ. ծնված Տիգրան Ք.-ն, 1985 թ. ծնված Մերուժան Դ.-ն և 1986 թ. ծնված Էդգար Ա.-ն:
Կատարվում է հետաքննություն:
«Երեկ «ՀԺ»–ին հայտնի է դարձել, որ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը այս շաբաթվա վերջին մեկնում է իր հայրենի երկիր։ Ընդ որում՝ մեկնում է զգալիորեն երկար ժամանակով, նա Հայաստան կվերադառնա 2013-ի հունվարի առաջին տասնօրյակում, հավանաբար՝ հենց հունվարի 10-ին։ Իհարկե, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանները միշտ էլ այդ շրջանում մեկնել են՝ իրենց երկրում դիմավորելու Ծննդյան տոները։ Այս տարի, սակայն, իրավիճակը բոլորովին այլ է. Հայաստանում երկուսուկես ամսից նախագահական ընտրություններ են, և այդ շրջանը պետք է որ հետաքրքրեր այդ երկրին։ Առավել ևս, որ Հայաստանում ընթանում են քաղաքական, այսպես կոչված, խմորումներ քաղաքական կոնսուլտացիաների անվան տակ, և ԱԱՆ-ի դեսպանը պետք է որ բաց չթողներ դրանց մոտիկից հետևելու, իր ղեկավարությանն առաջին ձեռքից ինֆորմացիա փոխանցելու հնարավորությունը։ Այն, որ դեսպանն, այնուամենայնիվ, մեկնում է, երկու բան կարող է նշանակել, կամ՝ զեկուցելու ենթակա բան Հայաստանում չի կատարվում, կամ՝ ինչ-որ պետք է զեկուցեր, արդեն զեկուցել է, և վստահ է, որ առաջիկա մեկուկես ամսվա ընթացքում ոչինչ չի փոխվելու։ Ավելի հավանական է երկրորդ տարբերակը»,–գրում է թերթը։
«Հայկական ժամանակ».
Թերթն իր խմբագրականում գրում է.
Բուհերի համար նախատեսված Հայոց պատմության դասագիրքը, անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին, արտացոլում է ներկայիս իշխանությունների դիրքորոշումը և այդ առումով, բնականաբար, չի կարող հավակնել «պատմական ճշմարտության» դափնիներին։ Ես նույնիսկ դա պաշտոնական տեսակետ չէի անվանի, որովհետև դասագրքի տեքստում կան որևէ պաշտոնական փաստաթղթում և, մասնավորապես, քրեական գործում տեղ չգտած անհեթեթ, կասեի նույնիսկ՝ անպատասխանատու պնդումներ։ Օրինակ՝ «Բախումների ընթացքում երկուստեք օգտագործվեց հրազեն, որի արդյունքամ զոհվեց 10 հոգի»։ Պատմության համար նման բան ֆիքսելու համար պետք է, հավանաբար, ունենալ որևէ ծանրակշիռ ապացույց, որ ընդդիմության կամ ցուցարարների կողմից զենք է կիրառվել, իսկ նման ապացույց գոյություն չունի։ Մարտի 1-ին վերաբերող դասագրքի ամբողջ տեքստը, ինձ թվում է, վկայում է այն մասին, որ թե Էդիկ Մինասյանը, թե ամբողջ «ստեղծագործական կոլեկտիվը» բարեխիղճ չէին և տուրք տվեցին խորհրդային ոճի կոնֆորմիզմին։
Բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է մեկ այլ հարց, կա՞ արդյոք այդպիսի բան՝ «պատմական ճշմարտություն»։ Եվ եթե նույնիսկ կա ընդհանրապես, կարո՞ղ է գոյություն ունենալ այն դեպքում, երբ իրադարձությունը տեղի է ունեցել ընդամենը 4,5 տարի առաջ, և բոլոր շահագրգիռ կողմերը շարունակում են զբաղվել քաղաքականությամբ, իսկ դա, ինչպես հայտնի է, խիստ փոփոխական իրավիճակներ է ստեղծում։ Եթե այսօր այդ դասագիրքը գրի ՀԱԿ անդամը, նա կգրի՞, օրինակ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները պնդում էին, թե մարտի 1-ի ջարդերին մասնակցում էին հայտնի օլիգարխների, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի թիկնապահները։ Թե՞ այսօր ՀԱԿ-ի պոլիտբյուրոյի «հորդորով» նա այդ նախադասությունը կջնջի։ Իսկ վաղը՝ «իրավիճակի փոփոխությանից» հետո, նույն տողերը, շատ հնարավոր է, նորից կգրի։ Եվ եթե պատմաբանը պետք է շարժվի որևէ «պոլիտբյուրոյի» ցուցումով, կարո՞ղ է նա արդյոք սերունդներին թողնել ճշգրիտ տեղեկություններ։
Բայց փորձեմ էլ ավելի բարդացնել խնդիրը և անկեղծորեն պատասխանել հետևյալ հարցին՝ իսկ եթե պատմության դասագրքի այդ մասը հանձնարարեին գրել ինձ, ես կկարողանայի՞ վեր կանգնել իմ սեփական էմոցիաներից։ Օրինակ՝ այն հանգամանքից, որ Ռոբերտ Քոչարյանը փակել է «Ա1 +»-ը, կամ՝ որ նայն մարտի 1-ից 20-ը արգելել էր բոլոր նորմալ լրատվամիջոցների գործունեությունը։ Պատմություն գրողը մարդ է, և եթե նա այսպես թե այնպես վերապրել է այն ժամանակաշրջանը, որի մասին պատմում է, ապա բացառված է, որ նա զերծ մնա շարադրանքի մեջ իր ապրումները ներդնելուց։
Կարևորը, կարծում եմ, այն է, որ ամեն մեկը խոսի իր, ոչ թե իր «պոլիտբյուրոյի» կամ քաղաքական թիմի անունից։ Հակառակ դեպքում կստացվի այն արդյունքը, որն առկա է Հայոց պատմության տխրահռչակ դասագրքում:
«Առավոտ».
Երևանի պետական համալսարանի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Վերջին օրերին Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում բուռն քննարկվում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի կողմից պատրաստված և 2012 թվականին ԵՊՀ հրատարակչության կողմից հրատարակված «Հայոց պատմություն» բուհական դասագրքի` 2008թ. ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակահատվածին վերաբերող հատվածը, որի հեղինակը ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանն է:
Քննարկումների խորապատկերում, բացի պատմագիտական դիտարկումներից, հարցը, ցավոք, քաղաքականացվում է և նույնիսկ տեղափոխվում անձնական վիրավորանքների հարթություն: Պատահական չէ նաև այս օրերին նույն ֆակուլտետում տեղի ունեցած միջադեպը, երբ «Հակահարված art» երիտասարդական խմբի մի քանի ակտիվիստներ բացառապես քաղաքական կոչերով մուտք են գործել հենց ԵՊՀ պատմության ֆակուլտետ, խաթարել ուսումնական բնականոն գործընթացը, հրահրել քաշքշուկ և սադրանքի մեջ ներքաշել ֆակուլտետի դեկանին ևս: Ինչ խոսք, այս միջադեպը ոչ այլ կերպ, քան լավ կազմակերպված սադրանք չենք կարող որակել:
ԵՊՀ հրատարակչության կողմից այս տարի հրատարակված շուրջ 850 էջ ծավալ ունեցող կոլեկտիվ աշխատությունը ներկայացնում է հայոց պատմության իրողությունները` հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Ներկայումս մի շարք զանգվածային լրատվական միջոցներով և սոցիալական ցանցերով ծավալվող քննարկումները դուրս են քաղաքակիրթ բանավեճի միջավայրից, հարիր չեն ուսումնագիտական աշխատության քննարկումների բնույթին և հիշեցնում են միջնադարյան ինկվիզիցիայի, ֆաշիստական Գերմանիայի և ստալինյան բռնապետության ժամանակաշրջաններում առկա իրողությունները, երբ հալածանքի էին ենթարկվում մտավորականները, խիստ գրաքննվում ու զանգվածաբար այրվում էին գրքերը:
Քաղաքակիրթ գործելաոճը ենթադրում է համապատասխան գրախոսության, հակընդդեմ գիտական աշխատության, հրապարակախոսական հոդվածի լույսընծայում, ինչպես նաև գիտական միջավայրում քննարկումներ խնդրահարույց թեմայի շուրջ: Ի դեպ, ԵՊՀ գիտական պարբերականներն ու թերթը մշտապես բաց են գիտական հակընդդեմ հրապարակումների համար:
Ցանկանում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ վերոհիշյալ դասագիրքը, այդ թվում` նաև շահարկվող հատվածը շարադրվել են միմիայն փաստական տվյալների հիման վրա և զերծ են պատմաբանի սուբյեկտիվ մոտեցումներից: Եվ այս համատեքստում ակնհայտ է, որ հարցը շահարկվում է միմիայն քաղաքական նկատառումներով, կատարվում է նաև անթույլատրելին` քննարկումներում ներքաշվում են նաև մարտի 1-ի զոհերի հարազատները, հարցը տեղափոխվում է անձնական վիրավորանքների դաշտ:
Մենք հետամուտ ենք լինելու, որ ԵՊՀ-ի և նրա աշխատակիցների բարի համբավն ու արժանապատվությունը ոտնահարող ցանկացած փորձ արժանանա իրավական և բարոյական համապատասխան գնահատականի»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.