23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մենք մեղադրում ենք վարորդներին, սակայն Ճանապարհային ոստիկանության տեսուչներն իրենց հերթին, չեն տիրապետում երթևեկության կաննոներին և առավել ևս օրենքներին, «Վարկած» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին կարծիք հայտնեց «Աքիլլես» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
«Վերջերս մի վարորդ դիմեց մեզ և ասաց, որ տեսուչն անօրինական գործողություններ է կիրառել իր նկատմամբ, այսինքն՝ վեճ է եղել, որից հետո տեսուչը լրացրել է արձանագրություն, կազմել է որոշում, տվել վարորդին, որը հայերենին չի տիրապետել: Տեսուչը նրան ստիպել է, որ ստորագրի ասելով. «ոչինչ հասկանում ես»:Սա օրենքի կոպիտ խախտում է, բնականաբար, վարորդը հրաժարվել է ստորագրել, բացի դրանից, իրավաբանի օգնություն է պահանջել, իսկ տեսուչն ասել է՝ «Ես կկգրեմ, դու հետո ինչ կանես, կանես»,-պատմեց Էդուարդ Հովհաննիսյանը:
Նա ասաց, որ այդ մասին իրենք նամակ են գրել Ճանապարհային ոստիկանությանը, տեսագրած նյութը նույնպես ուղարկել են. քննությունը վարել է ինչ-որ անձ, որը սկսել է դեմագոգիայով զբաղվել և արդարացնել տեսուչին:
« Քանի դեռ Ճանապարհային ոստիկանությունը չի փոխել իր դիրքորոշումը, խստորեն չի կիրառում օրենքը, տեսուչները նույն ձևով կշարունակեն գործել»,-նկատեց ՀԿ նախագահը:
Ըստ նրա, տեսուչն այնքան էլ մեղք չունի, իրեն ինչպես սովորեցրել են, նա այդպես էլ աշխատում է:
ՀԿ նախագահն ասաց, որ իրենց կազմակերպությունը դրական է վերաբերում խաչմերուկներում տեղադրված տեսախցիկներին, քանի որ վարորդներն այդ խախտումների համար տուգանվելով են սկսում սովորել երթևեկության կանոնները:
«Կանոները փոփոխվում են ամեն տարի, կամ երկու տարին մեկ, մենք մեր կայքում ունենք, ովքեր ցանկանում են, կարող են ծանոթանալ»,-տեղեկացրեց Էդուարդ Հովհաննիսյանը:
Դեկտեմբերի 5-ին, ժամը 13.00-ին, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բաբաջանյան փողոցում վրաերթի է ենթարկել 60-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 5-ին, ժամը 13.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Դավիթ Անհաղթի փողոցում վրաերթի է ենթարկել 19-ամյա մի աղջկա, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Բախվել է հենասյանն ու շրջվել
Դեկտեմբերի 5-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան Սիսիան-Շենաթաղ ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից, բախվել հենասյանն ու շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հարգելի ընթերցող, «Հայկական Վարկած»-ը տեղեկացնում է, որ այսուհետ ինտերնետային տիրույթում մենք հասանելի կլինենք նաև «armv.am» հասցեով: Միացե՛ք մեզ և եղեք տեղեկացված:
«Հայկական Վարկած»
Հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում դեկտեմբերի 4-ին՝ ժամը 21.15-ին, հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորման ախտանիշներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Ապարան քաղաքի Իսակովի փողոցի թիվ 13 տան երեք անչափահաս բնակիչները:
Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ պարզվել է, որ երեխաները նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում թունավորվել են շմոլ գազի արտահոսքից:
Կատարվում է հետաքննություն:
70 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի անդամ, պահեստազորի գեներալ-մայոր Արտուշ Թադևոսի Հարությունյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից։
Արտուշ Հարությունյանը ծնվել է 1942թ. Շիրակի մարզի Գետք գյուղում: 1965թ. ավարտել է Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը: Զինվորական կրթությունը շարունակել է ԽՍՀՄ Ֆրունզեի անվան զինվորական համազորային ակադեմիայում, որն ավարտել է 1978թ.ին:
1961-1991թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում` զբաղեցնելով մի շարք ղեկավար պաշտոններ: 1992թ.-ից ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում` նշանակվելով ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալի պաշտոնում: 1992-1996թ.թ. զբաղեցրել է օպերատիվ ուղղության հրամանատարի, ՀՀ ԶՈւ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ-ԳՇ պետի տեղակալի պաշտոնները: 1996-2007թթ. ծառայել է ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնում: 2007թ.-ից ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի անդամ էր:
Պարգևատրվել ԽՍՀՄ, ՀՀ պետական և ՀՀ ՊՆ գերատեսչական մի շարք մեդալներով, պատվոգրերով և շնորահակալագրերով:
Ամուսնացած էր, ուներ 2 որդի:
Արտուշ Թադևոսի Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին` ժամը 17.00-ին, Երևանի Ս. Սարգիս եկեղեցում (Նոր Նորք, 5-րդ զանգված): Հրաժեշտի արարողությունը` դեկտեմբերի 6-ին, ժամը 12.00-ից 13.00-ը, Երևանի Ս. Սարգիս եկեղեցում (Նոր Նորք, 5-րդ զանգված): Հուղարկավորությունը` ժամը 14.00-ին, Թոխմախի գերեզմանատանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցում է Արտուշ Թադևոսի Հարությունյանի ընտանիքի անդամներին և հարազատներին:
«Առավոտի» խմբագիրը թերթի այսօրվա համարում գրել է. «Մեր մամուլում հաճախ է հնչում` մեր պատգամավորներն անգրագետ են, չեն տիրապետում տարրական, 4-րդ դասարանի գիտելիքների, և նրանց «քաղաքական գործիչ» է դարձրել միայն փողը: Նույն փողի միջոցով նրանք ձեռք են բերել բարձրագույն կրթության մասին դիպլոմը` դրանով իսկ վարկաբեկելով թե´ այդ փաստաթուղթը և թե´ այն բուհը, որն այդ դիպլոմը վաճառել է: Կարծես թե, ամեն ինչ պարզ է: Սակայն ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը՝ փորձելով արդարացնել իր անգրագետ գործընկերներին, պնդում է, որ 40-ն անց տարիքում դիպլոմ ստանալու ցանկությունը նրանց մեջ առաջացել է ոչ թե դրամապանակի և վզի հաստացմանը զուգահեռ, այլ պարզապես ուսման ծարավի հետևանքով: Իրականությունը, սակայն, ճիշտ հակառակն ք. այդ «գործիչները» ոչ միայն ուսման ծարավ չեն, այլև արհամարհում են ուսումն ու գիտելիքը, կարծում են, որ դա տղամարդուն վայել չէ: Իսկական տղամարդը պետք է հսկայական «ջիպ» ունենա, բազմամարդ թիկնազոր, որը ժամանակ առ ժամանակ քացու տակ կգցի բոլոր նրանց, ովքեր իրենց կողմը թարս են նայում: Որոշ ընդդիմադիրներ գտնում են, որ այդ անգրագետների մեջ կան նաև առաջադեմ մարդիկ, որոնք Հայաստանում ժողովրդավարություն և լեգիտիմություն կհաստատեն: Դա, անշուշտ, «բարձր քաղաքականության» ոլորտից է, որը մենք` շարքային քաղաքացիներս, կարող ենք և չհասկանալ: Ինձ անձամբ հետաքրքիր է մարդու «մշակութաբանական տիպը», և այդ առումով պետք է, ցավոք սրտի, արձանագրեմ, որ կրթված մարդու կերպարը Հայաստանում գնալով ավելի ու ավելի քիչ պահանջարկ է վայելում, իսկ «լավ աղունը»` ավելի շատ:
Ես չգիտեմ, թե ինչ է պահանջվում` իրավիճակը շտկելու համար, սերիալների կամ ընդհանրապես` հեռուստաեթերի մասին խոսակցությունները ես, ճիշտն ասած, բավականին մակերեսային եմ համարում: Որպեսզի հեռուստաընկերությունները քարոզեն ուսում, գիտելիք, ինտելեկտ, պետք է լինի այդ քարոզչության հայեցակարգ, ոչ թե պետական հրահանգ, այլ հասարակության կողմից ընդունված արժեքների համակարգ կամ, ինչպես դաշնակցականներն են սիրում ասել` տեսլական: Այս կամ այն բուհի ընդհանրացված նվաստացումը նույնպես լուրջ չեմ համարում: Պատմության անհաջող դասագրքի պատճառով ԵՊՀ-ն գետնին հավասարեցնելն արդար չէ: Սովետի օրոք էլ թողարկվում էին բազմաթիվ անհաջող դասագրքեր, սակայն նույն ժամանակահատվածում այնտեղ դասավանդում էին Լևոն Ներսիսյանը, Էդմոն Ավետյանը, Ոաֆայել Պապայանը: Հիմա էլ կան հրաշալի դասախոսներ, որոնց աշխատանքը չի գնահատվում ոչ միայն նյութապես, այլև բարոյապես:
Բայց ամենակարևորը, ինձ թվում է, մտավորականների դիմադրությունն է` ընդհանուր տգիտության միտումներին չենթարկվելը, տուրէ չտալը: Սարսափելի է, երբ գիտությունների թեկնածուն տաքսի է քշում կամ վերնիսաժում թզբեհ է վաճառում: Սակայն ավելի սարսափելի է, երբ նա շարունակում է աշխատել ուսումնական հաստատությունում, բայց ձեռբ է բերել հաստավզի հոգեբանություն»:
«Առավոտ».
Արցախի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը որևէ մեկին իրավունք չի տալիս ռասիստական և վիրավորական արտահայտություններ անել սահմանից այն կողմ գտնվող մարդկանց հասցեին: Նույնիսկ պատերազմական պայմաններում գոյություն ունեն վարքագծի քաղաքակիրթ նորմեր:
Քանի որ այս երկու հարևան երկրները գտնվում են բարդ բանակցությունների մեջ՝ իրենց դժվարին հակամարտությունը լուծելու համար, անպատասխանատվություն է կրակի վրա յուղ լցնել` հրահրելով ազգամիջյան և միջկրոնական ատելություն և բորբոքելով կուտակված զգացմունքները: Մինչ որոշ հայեր կարող են ներգրավվել պարբերական զգացմունքային պոռթկումներում, Ադրբեջանի ղեկավարները ռասիստական հայտարարություններն ու հակահայկական սպառնալիքները դարձրել են պետական քաղաքականություն:
Նման ամոթալի վարքագիծը պատճառ դարձավ, որ Արցախյան հակամարտությունը տարածվի Հունգարիայում (օգտագործելով կացինը), Մեխիկոյում (հինգ միլիոն դոլար արժողությամբ շռայլ նվեր խոստանալով պուրակում Ալիևի արձանի տեղադրման համար` հակահայկական հուշատախտակով) և այլ երկրներում, որոնք հազարավոր կիլոմետրեր հեռու են գտնվում հակամարտության իսկական թատերաբեմից:
Այժմ ադրբեջանցիները որոշել են Արցախյան պատերազմը փոխադրել Հոլիվուդ, այն բանից հետո, երբ Հայաստանը «Օսկարի» համար պաշտոնապես ներկայացրեց «Եթե բոլորը…» խորագիրը կրող մի անմեղ ֆիլմ՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում: Ֆիլմի ամերիկյան պրեմիերան կայացավ անցյալ շաբաթ Հոլիվուդում, «Արփա» միջազգային կինոփառատոնում:
Հայկական ֆիլմում ներկայացված է երիտասարդ ռուս աղջկա պատմությունը, որի հայրը զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ: Քսան տարի անց, նա գալիս է Հայաստան՝ հուսալով հոր զորամասի հրամանատարի օգնությամբ գտնել իր հոր անանուն գերեզմանը: Երկար փնտրելուց հետո, երիտասարդ աղջիկը բացահայտում է, որ հոր գերեզմանը գտնվում է սահմանի մյուս կողմում՝ Ադրբեջանի տարածքում: Նա և հայ հրամանատարը գիշերվա քողի տակ գաղտնի անցնում են շփման գիծը և մինչ կեչու ծառ էին տնկում աղջկա հոր գերեզմանին, բախվում են զինված ադրբեջանցի հովվին, որն սպառնում է կրակել նրանց վրա: Հետո իմանալով, որ աղջկա հայրը թաղված է այնտեղ, ադրբեջանցին թույլ է տալիս նրանց անվնաս հեռանալ՝ ցավը սրտում նրանց պատմելով, որ իր 10-ամյա որդին ևս զոհվել է պատերազմի ժամանակ՝ կանգնելով ականի վրա: Ադրբեջանցի հովիվը պատմում է, որ նա չի կարող այցելել իր որդու գերեզմանին, քանի որ այն գտնվում է Արցախում: Ֆիլմն ավարտվում է բարձր նոտայի վրա՝ հրաշալի ժեստով, երբ ռուս աղջիկը և նրա հայ ուղեկիցը մեկ այլ ծառ են տնկում՝ այս անգամ արդեն ադրբեջանցի տղայի գերեզմանին:
Թեև ֆիլմը չի պարունակում հակաադրբեջանական հռետորություն և չի ցուցադրում որևէ տեսարան Ղարաբաղի պատերազմից, այնուամենայնիվ ադրբեջանցի լրագրողները խստորեն քննադատել են ֆիլմը՝ առանց մի կադր իսկ դիտելու: Ակնհայտ է, որ հայկական ֆիլմ լինելու հանգամանքն արդեն բավարար պատճառ է նրանց համար՝ փորձելու խոչընդոտել ֆիլմի ներկայացմանը Ակադեմիայի մրցանակաբաշխությանը: Ադրբեջանական լրատվամիջոցները ֆիլմը կեղծորեն որակել են որպես «քարոզչական ֆիլմ» և «Ադրբեջանի դեմ Հայաստանի սանձազերծած տեղեկատվական պատերազմի» օրինակ:
Հարցերն էլ ավելի վատացնելով, ադրբեջանցի լրագրող Ալի Հաջիզադեն հարձակվեց Կինեմատոգրաֆիական արվեստի և գիտության ակադեմիայի խոսնակ Թենի Մելիտոնյանի վրա, միայն այն բանի համար, որ նա ծագումով հայ է: Որպես իր պաշտոնական պարտականության մաս, նա մամլո հաղորդագրություն էր հրապարակել՝ նշելով բոլոր այն 71 արտասահմանյան երկրների անունները, որոնք ֆիլմեր էին ներկայացրել «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում, ներառյալ՝ Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան:
Ադրբեջանցիների համար կարևոր է հասկանալ, որ նման ռասիստական ելույթները տեղ չունեն քաղաքակիրթ հասարակությունում: Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով և ոչ թե այլատյացության վիրավորանքներ շպրտելով: Մի օր, երբ խաղաղությունը վերահաստատվի տարածաշրջանում, հայերն ու ադրբեջանցիները պետք է կողք կողքի ապրեն ոչ թե որպես թշնամիներ, այլ որպես հարևաններ և ընկերներ: Ատելություն և ռասիզմ սերմանող ադրբեջանցիները ոչ միայն ցեխ են շպրտում իրենց սեփական հեղինակության վրա, այլև անտեղի խորացնում և երկարաձգում են երկու ժողովուրդների միջև առկա հակամարտությունը:
Բարեբախտաբար, հայերը զերծ մնացին «Օսկարի» համար Ադրբեջանի ներկայացրած ֆիլմի դեմ պատասխան քայլերից: Քաղաքական պայքարը չպետք է փոխակերպվի մշակութային պատերազմի կամ անձնական վրեժխնդրության: Թող հաղթի լավագույն ֆիլմը, անկախ նրանից` այն արտադրվել է հայի, ադրբեջանցու կամ թուրքի կողմից: Ս.թ. դեկտեմբերի 20-ին Ակադեմիան կհայտարարի «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգի ինը ֆիլմերի, 2013 թվականի հունվարի 10-ին՝ հինգ ֆինալիստների կարճ ցանկը, իսկ 2013 թվականի փետրվարի 24-ին՝ «Օսկարի» հաղթողին:
«Եթե բոլորը…» ֆիլմը համատեղ նկարահանել են Թերեզա Վարժապետյանը և մրցանակակիր դերասան ու ռեժիսոր Միքայել Պողոսյանը, որը ֆիլմում խաղում է հայ հրամանատարի դերը: Ֆիլմի ռեժիսորն է Նատալյա Բելյաուսկենեն, իսկ երիտասարդ ռուս աղջկա դերակատարը՝ Եկատերինա Շիտովան: Ֆիլմը ցուցադրվել է Երևանում, Մոսկվայում, Փարիզում, Բուխարեստում, Հոլիվուդում և արժանացել մի շարք մրցանակների միջազգային կինոփառատոններում:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան
Այս տարի գարնանը, երբ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն օգնություն ցուցաբերելու նպատակով այցելեցին երկկողմանի ծնողազուրկ Ալավերդյանների ընտանիքին, նրանք ապրում էին իրենց ազգականներից մեկի տանը:
Այսօր կենտրոնի աշխատակիցները նրանց հանդիպել են Գյումրու «Ստրոմմաշինա» թաղամասի տնակային ավանում, որտեղ երրորդ ամիսն է’ տնակ են վարձակալել: Նրացից փոքրը մանկուց հաշմանդամ է և մեծ քրոջ՝ 23-ամյա Վարդուհու խնամքի տակ է, իսկ միջնեկը’ 20 ամյա Արսենը այս տարի ամռանն է վերադարձել զինվորական ծառայությունից: Տնակի վարձը վճարում են անչափահաս եղբոր երկկողմանի ծնողազրկության թոշակով: Այս ընտանիքը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չէ:
Այլ մանրամասներ’ «Շիրակ կենտրոնի» տեսանյութում:
«Ժողովուրդ»–ը տեղեկացավ, որ դեկտեմբերի 2-ին՝ժամը 23:55-ի սահմաններում, 35-ամյա մի աղջիկ ոստիկանություն է դիմել ու խնդրել իրեն օգնել։
«Նա հայտնել է, թե Նոյեմբերի 28-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, իրեն ծանոթ մի երիտասարդ տղա դանակով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին, նաև դեմքին, որի պատճառով կոտրվել է իր ատամը։ Այնուհետև երիտասարդը տաք արդուկով այրել է աղջկա ձախ կրծքի մի հատվածը ու պատճառել մարմնական վնասվածքներ։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից փորձեցինք տեղեկանալ՝ արդյոք հայտնաբերվել է երիտասարդը, սակայն այնտեղից նշեցին, որ դեռևս հետաքննություն է կատարվում»,– գրում է թերթը։
«Ժողովուրդ».
«12.12.12-ին «Օջախ» ռեստորանային համալիրում տեղի կունենա գեներալ Սեյրան Սարոյանի երկրորդ որդու՝ Աշոտի հարսանիքը։ Թվային սիմվոլիկա՞ն, թե՞ մայաների հավաստիացումներն են ազդել օրերս հիվանդանոցից դուրս գրված գեներալի վրա, այնուհանդերձ, ի տարբերություն երկու ամիս առաջ տեղի ունեցած անդրանիկ որդու հարսանիքին, գեներալի միջնեկ որդու հարսանիքը կլինի «համեստի մեջ»։ Մի քանի օր առաջ խոսվում էր, որ Սերժ Սարգսյանը հազիվ թե մասնակցի, իսկ Գագիկ Ծառուկյանին դեռ հրավեր չի ուղարկվել, սակայն երեկ արդեն Սերժ Սարգսյանի մասնակցությունը թեական էր։ Այս անգամ մի տարբերություն էլ կա. հարսանիքի քավորը ոչ թե գեներալ Մանվելն է լինելու, այլ իրենց ավանդական քավորը»,– գրում է թերթը։
«Հրապարակ».
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.