23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երևանն այս օրերին պատրաստվում է Ամանորին. քաղաքի ձևավորմամբ զբաղվում է քաղաքի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին, որի մտահղացմամբ օրեցօր շատանում են կենդանիները՝ զարդարանքի տեսքով:
«Հայկական Վարկած»-ի այն հարցին, թե արդյո՞ք շատ չեն կենդանական աշխարհի մանրապճեղները մեր քաղաքում, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը պատասխանեց.
«Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, իհարկե, շատ լավ է հյուսիսային եղջերուները, նապատաստակները, ուրախացնելու են երեխաներին, մարդկանց, սակայն մի քիչ շատ է մի տեսակ կենդանաբանական այգու է վերածվում»:
Այնուհանդերձ, Մկրտիչ Մինասյանը կարծիք հայտնեց, որ դրանք ժամանակավոր են են՝ այսօր կլինեն, վաղը կհանվեն. «Շատ վտանգավոր , երբ չափը կորցրած է լինում և պատրաստված է լինում երկաթբետոնով, որը հնարավոր չէ այլևս մաքրել կամ տեղափոխել: ճարտարապետական սխալը շատ դժվար է ուղղել. ասենք և կառուցման ժամանակ, և երբ ուզում ես տեղից հանել, ֆինանսական միջոցների կորուստ է լինում, դրա համար նման շռայլություններ անելուց առաջ պետք է շատ մտածվի»:
«Ի՞նչ մեկնաբանեմ, մեկնաբանելու բան չկա»,- այսպես արձագանքեց երշիկեղենի արտադրությամբ զբաղվող ընկերություններից մեկի վրդովված տնօրենը, երբ «Հժ»-ն նրան առաջարկեց մեկնաբանել Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախորդ օրվա որոշումը՝ 21 ընկերությունների տուգանելու մասին:
Ըստ ՏՄՊՊՀ-ի, իրենց արտադրանքում նրանք, մսի փոխարեն, այլ բաղադրիչներ են օգտագործել, բայց դա հաստատված չէր որևէ լաբորատորիայի եզրակացությամբ: Նույն վրդովված տնօրենին թերթը հարցրեց՝ բողոքարկելու՞ է որոշումը: «Ի՞նչը բողոքարկեմ, ո՞ւմ բողոքարկեմ, ինչի՞ համար բողոքարկեմ»,- նույնքան վրդովված ասաց նա:
Երեկ այս նույն տրամադրությունն էր իշխում 21 ընկերությունների մեծ մասի ղեկավարների մոտ: Ըստ նրանց՝ եթե նույնիսկ հիմա բողոքարկեն, միևնույնն է՝ չեն հասցնի վերականգնել իրենց համբավը գնորդների մոտ՝ Ամանորի ակտիվ առևտրի շրջանում: Նրանք վստահ են, որ սա արվել է հանուն մի քանի ընկերության, և այդ դեպքում բողոքարկելն իմաստ չունի: Առայժմ ՏՄՊՊՀ-ի որոշումը բողոքարկելու մասին հայտարարել է միայն տուգանված «Մարիլա» ընկերությունը:
Հայակական ժամանակ
Ես գիտեմ, որ իմ գրածը դժգոհություն կառաջացնի կործանման, աղետի և ապոկալիպսիսի տեսության ջատագովների մոտ, բայց պիտի ներկայացնեմ իմ աչքով տեսածը: Կիրակի օրը առաջին անգամ եղա «Դալմա գարդեն» հիպերմարկետում: Խնդիրն այն չէ, որ այն հիշեցնում է արևմտյան «հաստատությունները»: Ավելի ուշագրավ է այն, որ այդ հսկայական շենքը լեփ-լեցուն էր, և չեմ կարծում, որ այդ հազարավոր մարդիկ բոլորն առանց բացառության քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներ էին, կաշառակերներ էին և ՀՀԿ անդամներ:
Պարզապես մարդիկ կան, որոնք գերադասում են այցելել ոչ թե մի քանի տասնյակ մետր հարևանությամբ գտնվող «Հրազդանի» տոնավաճառ կոչվող արևելյան բազարը, որտեղ ապրանքները մի քիչ ավելի էժան են, ու կարելի է նաև սակարկել, այլ այս հիպերմարկետը` իր շատրվաններով, երաժշտությամբ և սրճարաններով, որտեղ մեզ պարտադիր ՀԴՄ կտրոն են տալիս: Մարդիկ կան, որոնք բողոքում են դրա դեմ, անիծում են, ընդվզում են` ոչ թե այն պատճառով, որ աղքատ են և չեն կարող այնտեղ առևտուր անել, այլ` որովհետև սովոր են բազարին: Ճիշտ նույն տրամաբանությամբ մարդիկ բողոքում են արագաչափերի և տեսանկարահանող սարքերի դեմ: Թվում է, թե ի՞նչ կա դրա մեջ` մի խախտեք երթևեկության կանոնները և չեք «նկարահանվի» ու տուգանվի: Բայց ոչ` եթե նրանք «բոլորի նման» քշեն օրենքներով, ապա ինչով, ինչպես են ցույց տալու, որ լավ տղերք են, բոլորի նման չեն, որ շուստրի են և աչքաբաց: Այ, երբ կանգնած է ճանապարհային ոստիկանը, այդ բոլոր գովելի հատկանիշները հնարավոր է ցուցադրել` այդ ոստիկանների հետ «բազար» անելով: Նախ` եթե դու «հարգված տղա» ես, «գաիշնիկը» կարող է քեզ և չտուգանել, ասել` «գնա, թագավոր ախպեր»: Եթե «նարուշիլովկա» ունես, դարձյալ կարող ես դա հպարտորեն ցույց տալ: Կան նաև բազմաթիվ այլ տարբերակներ քո` «ոչ սովորական տղա» լինելն ապացուցելու համար, կարող ես զանգահարել բաջանաղիդ հորեղբոր որդուն, որը դասակի հրամանատար է, և նա «խաթրով», «ջիգյարով», ինչպես նաև «նամուսով» և «թասիբով» քո խնդիրները կլուծի: Վերջապես, եթե ամենն էլ չի գործում, քո և ճանապարհային ոստիկանի միջև մի քանի ակնթարթ «պաուզա» է տեղի ունենում, որից հետո «գաիշնիկը» ասում է` «հը, հմի ի՞նչ ես ասում» կախարդական ֆրազը, որից հետո դու կհասկանաս` ժամանակն է գրպանից հանել 5 կամ 10 հազարանոցը: Եվ նա քեզ բաց կթողնի, բա էլ ինչի՞ համար է «մարդկությունը», որն այդքան բնորոշ է մեր ազգին: Իսկ հիմա պատկերացրեք, որ ճանապարհային ոստիկանի փոխարեն դրված է արագաչափը կամ տեսանկարահանող սարքը` մետաղի կտորը, որը ոչ «ջիգյար» ունի, ոչ «թասիբ», ոչ էլ «մարդկություն գիտի»: Հարաբերությունների մի ամբողջ համակարգ, կասեի նույնիսկ` կյանքի փիլիսոփայություն դրանով փլուզվում է: Դու դառնում ես «բոլորի» նման ու այլևս չես կարող պարծենալ քո առանձնահատուկ օրինազանցությամբ: Այստեղից` բողոքներ թե` «լավ տդերքի» և թե, բնականաբար, կաշառքներով «տուն պահող» ոստիկանների կողմից:
Կներեք, իհարկե, որ այսօր չգրեցի նախագահական ընտրությունների մասին: Պարզապես անկեղծորեն կարծում եմ, որ մեր խնդիրները նախագահի անձով չեն պայմանավորված: Իհարկե, «բազարի» կողմնակիցներն այդպես չեն մտածում:
Առավոտ
Այն, որ, թող ներվի ասել, մենք աղբ ենք ուտում թեկուզ հենց երշիկի անվան տակ, արձանագրեց նաև չափազանց զգույշ աշխատող ՏՄՏՊ հանձնաժողովը: Իհարկե, չի բացառվում, որ Շաբոյանը իր տարածած հաղորդագրությամբ ինչ-ինչ հարցեր է լուծում, քանի որ, մեր ունեցած տեղեկությամբ, այն ինչ պահանջում է Շաբոյանը, օրենքում հստակ ամրագրված չէ:
Ավելին, ուսումանսիրվել են փաստաթղթերը, որոնցից շատերի մեջ գոմեշի մսի կամ սոյայի գնման մասին տվյալներ չկան: Իսկ երշիկեղենը փորձաքննության չեն ուղարկել: Սակայն, սա այլ քննարկման թեմա է:
Այստեղ խնդիրը, որի մասին ցանկանում եմ խոսել, առավել քան պետությանն է վերաբերվում՝ նրա դրսևորած հարգանքին և պետական մոտեցմանը իր քաղաքացու առողջությանը: Մի «բուռ» մարդ ունեցող երկրում, նրանց առողջության հաշվին, միլիոններ աշխատող տնտեսվարողներին այլ բառով չես կարող կոչել, քան՝ անբարոյականներ: Մինչդեռ ոչ միայն գոմեշի միս, այլև, բառիս բուն իմաստով, աղբ է մատուցվում մի երկրում, որտեղ ճիշտ մոտեցման արդյունքում Հայաստանը կարող է իր տնտեսվարողներ միջոցներով ապահովել ողջ երկրի մսի պահանջարկը:
Ցավով ու նախանձով ես տեղեկանում Ռուսաստանի պես հզոր երկրի վերաբերմունքին ու կոշտ դիրքորոշմանը՝ իր քաղաքացիների շահերի պաշտպանության հետ կապված:
Լրատվամիջոցների հաղորդմամբ. «Մոսկվան արգելք է դրել ռակտոպամինով, (ասել է, թե սննդային հավելում ունեցող) սնուցված ամերիկյան արտադրության մսի ներմուծման, այսինքն՝ ԱՄՆ-ից Ռուսաստան ներկրվող ամբողջ մսի ծավալի վրա: Այդ առումով ԱՄՆ-ի և ՌԴ –ի միջև կարող է նոր առևտրական պատերազմ սկսվել «Մագնիտսկու ցուցակի» ընդունման վերաբերյալ:
ԱՄՆ-ը կարծում է, որ դա Համաշխարհային առևտրական կազմակերպության նորմերի խախտում է:
ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Կանադայից և Մեքսիկայից Ռուսաստան մսի ներկրման արգելքն, ինչ խոսք, վնասում է երկրների առևտրական փոխհարաբերությունները, սակայն անասնաբուժական և բուսասանիտարական դաշնային ծառայության հսկողությունն արգելել էր ռակտոպամին սննդային հավելումով սնուցված մսի ներկրումը և այն ի կատար է ածվել:
ԱՄՆ-ի համար Ռուսաստանը հանդիսանում է մսի արտահանման շուկայում իր նշանակությամբ 6-րդ գործընկերը և ԱՄՆ-ը Ռուսաստան է արտահանում տարեկան 500 մլն դոլար արժողությամբ միս: Ռուսաստանը պնդում է, որ ինքը չի արգելում ամերիկյան արտադրության մսի ներկրումը, այլ միայն պահանջում է համապատասխան փաստաթուղթ, որը կվկայի, որ անասունները նման սննդային հավելում չեն ստացել: Սակայն ԱՄՆ-ում չկա համապատասխան լիցենզավորում, ուստի դա նշանակում է մսամթերքի մատակարարման դադարեցում:
Ռուսաստանի դրած արգելքը լրջորեն վնասում է ԱՄՆ-ի գյուղատնտեսությանը: Բարաք Օբաման նպատակ էր դրել 2015թ. արտահանման ծավալները կրկնապատկել»:
Ռուզան Ավոյան
Այսօր դեկտեմբերի 11-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանին վերջին հրաժեշտի արարողությունը, որին ներկա էին հասարակական,քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ և հազարավոր երկրպագուներ:
Ֆլորա Մարտիրոսյանին վերջին անգամ հրաժեշտ տալու համար Արամ Խաչատրյան համերգասրահ էր այցելել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, առաջին տիկինը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և այլ պաշտոնյաններ:
Երգչուհու հուղարկավորությունը կկայանա Երևանի քաղաքային պանթեոնում:
Ցավալի է, սակայն հաճախ, շատ հաճախ առաջինը լքում, դավաճանում են նրանք ում շատ ես լավություն արել, դավաճանում են մտերիմները, ստվերի նման քեզ հետապնդողները, բարեկամ թվացյալ շահամոլ-հաշվենկատները, քաղցրալեզու, շողոքորթ ընկեր-բարեկամները, ցավոք նաև մանկության ընկերները…
Զարմանալի է, սակայն շատ հաճախ հավատարիմ են նրանք, ում հեռու ես պահել քեզանից, ում շատ հաճախ չես նկատել, ով չի եղել մերձավորդ…
Գու՞ցե ժամանակներն են փոխվել, արժեհամակարգերը…Չէ՛, ինձ թվում միշտ էլ նույնն է եղել, միշտ…
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկ հրապարակել է երշիկեղեն արտադրող 21 ընկերությունների անուններ, որոնց արտադրանքի մեջ մեծ քանակությամբ սոյա, օսլա, ալյուր, սպիտակաձավար և այլ նյութեր կան: Ընկերությունները տուգանվել են անցած տարվա իրենց ընդհանուր հասույթի մեկ տոկոսի չափով: Ամանորից առաջ երշիկեղեն արտադրողների արտադրանքն անորակ կամ վատորակ հայտարարելը արդեն իսկ տարօրինակ է: Աոավել տարօրինակ է, որ դրանց բաղադրությունը ստուգվել է ոչ թե հատուկ լաբորատորիայում, այլ ընկերությունների` հումքի գնման փաստաթղթերի հիման վրա իրականացված տնտեսագիտական հաշվարկներով: Այսինքն, եթե ընկերություններն իրենց փաստաթղթերում չեն նշել գնված մսի ողջ ծավալը, ապա ՏՄՊՊՀ-ն ավտոմատ կերպով ենթադրում է, որ երշիկի մեջ, մսի փոխարեն, սոյա է օգտագործված:
Հայկական ժամանակ
Եզդի համայնքը կսատարի Հայաստանի իշխանություններին, այս մասին այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի եզդիների միության ղեկավար Ազիզ Թամոյանը:
Նրա խոսքով, ազգային փոքրամասնությունների պարտքն է սատարել այն երկրի իշխանություններին, որտեղ բնակվում է:
«Եզդի համայնքը Հայաստանի իշխանությունների կողմը կլինի: Այդպես էր նաև Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք: Դա բոլոր ազգային փոքրամասնությունների պարտքն է», — ասել է Ազիզ Թամոյանը:
Նա նշել է, որ Սերժ Սարգսյանի ղեկավարության օրոք պետպատվերի շրջանակում տրամադրվել են դպրոցական դասագրքեր, աջակցություն է ցուցաբերվել եզդիների «Էզդիխանա» թերթին, ինչպես նաև Հայաստանի տարբեր կրթական հաստատություններում բացվել են եզդիագիտության բաժիններ:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր հրապարակել է երշիկեղենի շուկայում ուսումնասիրության արդյունքները:
Երշիկ արտադրող 21 ընկերություն անբարեխիղճ մրցակցություն են իրականացրել, դրանք են՝ «Մուշ», «Ա. Բիլյան», «Առ Դելիկատես», «Նատֆուդ», «Ջրվեժի մսամթերքի կոմբինատ»,«Մարիլա», «Բաբիկ 90», «Էրեբունի աստղ», «Հայր և որդի Գալստյաններ», «Երեմկա», «Էլիտ Պրոդ», «Ա. Շիրվանյան եւ ընկերներ», «Արտյոմ և Հրայր եղբայրներ», «Լումա», «Կարինե և Նարինե», «Նեպտուն Մար», «Սոս 97», «Տիրան Ղազարյան», «Գայան Ջամե», «Բարի արագիլ», «Արթուր Հակոբյան» ԱՁ:
Նշված ընկերությունների նկատմամբ կիրառվել է օրենքով սահմանված առավելագույն պատժաչափ՝ տուգանք տվյալ ընկերության նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով:
Ըստ հանձնաժողովի եզրակացության ՝ երշիկի արտադրության մեջ օգտագործում են մեծաքանակ սոյա, օսլա, սպիտակաձավար (манная крупа ), ալյուր, նիտրիտ, ֆոսֆատ, սակայն սպառողներին չեն տեղեկացվում այդ մասին: Այսինքն՝ երշիկի պատրաստման ընթացքում օգտագործվող իրական բաղադրիչները փաթեթավորման վրա նշված չեն:
Բացի այդ՝ ուսումնասիրված գրեթե բոլոր դեպքերում վաճառքի հանված երշիկեղենի վրա նշվում է, որ պատրաստման ընթացքում օգտագործվել է տավարի եւ խոզի բարձրորակ միս: Մինչդեռ, Հանձնաժողովը բացահայտել է, որ արտադրական պրոցեսում քաշի ավելացման, ախորժելի գույնի, կպչունություն ապահովելու և այլ նկատառումներով օգտագործվում են մեծաքանակ համային և գունային հավելանյութեր, ինչի մասին սպառողը տեղյակ չէ: Ընդ որում նման դեպքեր բացահայտվել են նաև երեխաների համար նախատեսված՝ «մանկական» անվանումով երշիկների պարագայում:
Նշենք նաև, որ երշիկի մեջ սոյան օգտագործվում է հիմնականում արտադրանքին լրացուցիչ ծավալ եւ զանգված ավելացնելու նպատակով, ինչի հետեւանքով էլ օգտագործված մսի քանակը երբեմն հասնում է նվազագույնի:Երշիկների որոշ տեսակների մեջ մսի մասնաբաժինը կազմում է ընդամենը 16 տոկոս, իսկ տավարի կամ խոզի մսին հիմնականում փոխարինում է գոմեշի ներկրված միսը:
Եվ սա այն դեպքում երբ , ինչպես ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ասաց. «Բոլոր եզրակացությունները հիմնված են փաստաթղթային ստուգումների վրա, լաբորատոր հետազոտություններ չեն իրականացվել
Երշիկի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների փաստաթղթերի համաձայն՝ արտադրության մեջ օգտագործվող մսի 1 կիլոգրամի գինը կազմում է 700-800 դրամ: Դա Հանձնաժողովին թույլ է տվել վերլուծելու, որ երշիկի արտադրության մեջ հիմնականում օգտագործվում է գոմեշի ներկրված միս, որի 1 կիլոգրամը ներքին շուկայում իրացվում է հենց այդ գնով: Մինչդեռ երշիկների բաղադրության մեջ նշվում է տեղական խոզի կամ տավարի միս: Իսկ տեղական մսի միջին շուկայական արժեքը վերոնշյալ գնից եռակի բարձր է:
Բացի այդ, ըստ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանի, երշիկի արտադրության ժամանակ մեծ քանակությամբ ճարպ է օգտագործվում, ինչ մասին ևս սպառողները չեն տեղեկացվում:
Ա.Սարգսյան
Օրերս, ընկերներիցս մեկը՝ պաշտոնաթող զինվորական, որը մեծ փորձառություն ու տարիների վաստակ ունի, մասնավոր զրույցի ժամանակ սրտի ցավով ասում էր. «Զարմանալի է, Հայաստանի Հանրապետության Գերագույն գլխավոր հրամանատարի և Պաշտպանության նախարարի մոտեցումը ՀՀ բանակի փորձառու, մարտական փորձառություն ունեցող սպաների նկատմամբ: Ոչ մի տրամաբանությամբ, առավել ևս, ազգային պաշտպանունակության ամրապնդման հայեցակարգով, երբ թշնամին յոթ սարի հետևում չէ, չի կարելի բացատրել սպաների հեռացումը ծառայությունից և երկրոդական ոչ մարտական պաշտոններին նրանց նշանակումը: Գեներալ սինուս Սուվորովն իր՝ «Հաղթելու արվեստը» գրքում գրել է, որ զինվորականի լավագույն դպրոցը մարտադաշտն է, այն անվանելով՝ ռազմարվեստի գիտելիքների ակադեմիա:
Եվ որքան զավեշտալի ու ցավալի է, որ հաղթանակ կերտած հայ սպաներին տարբեր պատրվակներով հեռացնում են զորամասերի ու զորամիավորումների ղեկավար պաշտոններից՝ նրանց նշանակելով թիկունքային կամ ապահովման այնպիսի պաշտոնների, որոնք կտրված են մարտական պատրաստության խնդիրների իրականացումից:
Տխուր է, սակայն օրինակները խոսուն են. Վայքի զորամասի շտաբի պետ փոխգնդապետ Գալստյանը մարտական հսկայական փորձ ունեցող սպա, որը գումարտակ է ղեկավարել 1993-94 թվականներին, հանվեց պաշտոնից և, առանց բացատրության, տեղափոխվեց հանրապետական զիկոմիսարիատի ապարատ՝ ավելի ցածր պաշտոնի:
Նույն գնդի երկարամյա հրամանատար արցախյան ազատամարտի քաջամարտիկ գնդապետ Մուրադյանը՝ «Մախնո» մականունով, վերջերս հանվեց պաշտոնից և նշանակվեց Արտաշատի զինկոմ:
Կապանի զորամասի շտաբի պետ փոխգնդապետ Մելիք-Ստեփանովը, որը Արցախյան ազատամարտի տարիներին գեներալ Մանվել Գրիգորյանի հետախույզներից էր, հանվեց պաշտոնից և նշանակվեց զինկոմի տեղակալ:
Նույն բախտին արժանացավ Քելբաջարի զորամասի հրամանատար, Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից գնդապետ Սահակյանը, որը վերջերս նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունու զինկոմ:
Զարմանալին այն է, որ նույն բախտին արժանացավ նաև Գորիսի զորամասի հրամանատար, արցախյան ազատամարտի տարիներին Տեղ գյուղի ինքնապաշտպանության ղեկավար, Արցախյան ազատամարտի հերոս-հրամանատար, գնդապետ Պողոսյանը, որն , առանց բացատրության, տեղափոխվեց նշանակվելով Գորիսի զինկոմ:
Սիսական հերոսական երկրապահի վաշտի հրամանատարներ, գնդապետեր Վարդանյանը և Հովհաննիսյանը, առանց պատճառաբանության, զորացրվեցին: Նրանք մասնակցել են ամենաթեժ, կատաղի մարտերի և պատերազմի տարիներին ինքնուրույն վարել թե՛, պաշտպանողական, թե՛ հարձակողական մարտեր:
Վերջերս առկախվեց մեծ հեղինակություն վայելող փառապանծ գեներալ -լեյտենանտ Վալերի Նարիմանի Գրիգորյանի պաշտոնական պարտականությունները: Մարդ, որն Արցախյան ազատամարտի տարիներին գնդի ու բրիգադի հրամանատար է եղել, ղեկավարել փայլուն ռազմական գործողություններ և վայելում էր իր մարտական ընկերների ու բանակի անսահման սերն ու վստահությունը:
Մեր փառապանծ զինվորականների փոխարեն, անհայտությունից հայտնվում են սպաներ, որոնք, չգիտես ինչպես, դառնում են գեներալ՝չունենալով մարտական գործողությունների մասնակցության փորձ ու բանակաշինության ավանդ: Օրինակ՝ այս տարի գեներալի կոչում է ստացել անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով վարչության պետ Ա.Ալեքսանյանը, որը պատերազմի տարիներին չի ծառայել, այնուհետև երկար ժամանակ եղել է Սեյրան Օհանյանի համհարզը Արցախում և դա նրան հնարավորություն է տվել շատ կարճ ժամանակամիջոցում դառնալ գեներալ:
Այդ ցուցակը կարելի է երկար շարունակել, և ամեն մի ազգանվան հետ մենք հոգու խորքում զգում ենք, որ այս ծանր հարվածն ուղղված մեր ազգի գոյապայքարին:
Ո՞ւր է գլորվում մեր բանակը, սպաների նկատմամբ այդպիսի վերաբերմունքով: Եվ որտե՞ղ է ազգային գոյի պահպանման ու հզորացման խնդիրների լուծումը, եթե հերոս սպաներին դուրս են մղում ծառայությունից ու բանակից, նրանց փոխարեն աճեցնելով հաջողակ պաշտոնամոլների»:
Ռուզան Ավոյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.