23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ինչքան մտածում եմ Օսկանյան- Զուրաբյան առանձնազրույցի ձայնագրութան մասին, էնքան նոր հարցեր են ծնվում: Եվ ամենակարևորը, իհարկե, այն է, թե ով է գաղտնալսել և հրապարակել այդ զրույցը: Եթե ինչ-որ մեկը մտածում է, թե դրանով օգուտ է տվել նախագահին, ապա չարաչար սխալվում է: Իրականում, սա ուժեղ հարված էր հենց Սերժ Սարգսյանի դիրքերին: Մանավանդ «Ապահով Հայաստան» կառուցելու նրա լոզունգի ֆոնին: Հետևաբար, պետք է փաստել, որ այս աղմուկը ուղղված է ոչ միայն Զուրաբանի և ՀԱԿ-ի, այլև նախագահի դեմ:
Հարցս հատկապես ուղղում եմ նրանց, ովքեր ջանացին գաղտնալսման ձայնագրությունը տարածողներին ԱԱԾ-ի գործը անելու մեջ մեղադրել.
ա) Եթե ձայնագրության վերնագիրը այլ լիներ, ասենք` Լևոն Զուրաբյանը Օսկանյանի հետ խոսալուց կարծիք է հայտնում, որ Տեր-Պետրոսյանը փչացրել է շարժումը, ու միասնաբար ամեն ինչ պետք է անեն, որ նա հեռանա, կամ ասենք վիրավորանք դեպ Տեր-Պետրոսյանը, այդ պարագայում ի՞նչ էին անելու բարոյախրատիչները:
Կամ որ, ասենք, գտնվեր ձայնագրություն, որտեղ Նիկոլը իշխանությունների հետ պայմանավորվածությունների մեջ է, որ պետք է ջարդեն ՀԱԿ-ին ու ԲՀԿ-ին, էդ պարագայո՞ւմ էլ էին նույն գոռոցը հանելու, թե՞ ասելու էին Նիկոլը պետք է հեռանա, քանի որ դավաճան է:
էնպես որ մի բան ասում եք՝ մտածեք, որ կարող է էլի մարդիկ կան, որ թացը չորից տարբերում են…
Այդքան էլ անկանխատեսելի չէր, թե ինչ հայտարարություններով հանդես կգան ՀԱԿ-ի անդամները: Նաև կանխատեսելի էր, որ չի մեկնաբանի և ամբողջությամբ կկենտրոնանա պոպուլիզմի վրա, բայց հավատացած եմ՝ դա նրան չի փրկի, քանի որ մարդու իրավունքների համար պայքարողը, մարտի 1-ի համար պայքարողը, ժողովրդավարության ջատագովը ամբողջովին բացահայտեց իրեն, միայն այդ մի քանի բառակապակցությունը հերիք է, որ հասկանաս, թե ինչ արժեք ունի նմանների համար մարտի 1-ը: Ինչպես ասաց քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը, առանց գաղտնալսումների էլ ամեն ինչ պարզ էր: Այսպիսով, ի՞նչ քայլ պետք է աներ Լևոն Զուրաբյանը, որ չարեց: Պետք է տղամարդկություն ունենար և ելույթով հանդես գար ու ներողություն խնդրեր մարտի 1-ին զոհվածների ընտանիքներից և հարազատներից, ներողություն խնդրեր իրեն հավատացող ժողովրդից, ովքեր հավատում էին նրան, ներողություն խնդրեր Նիկոլից և Բագրատյանից, բայց ինչպես տեսնում ենք, նա ընտրեց մեր որոշ քաղաքական գործիչներին շատ մտերիմ ու հարազատ մի հմտություն` պոպուլիզմ: Այնինչ ուշ չէ, պրն Զուրաբյան, կատարեք այս քայլը և ձեզ ավելի լավ կհասկանան, մի ընտրեք այդ ճղճին ճանապարհը:
Երեկվանից ֆեյսբուքի հիմնական քննարկման թեման Լևոն Զուրաբյանի ու Վարդան Օսկանյանի գաղտնալսված խոսակցությունն է, ու հասարակության մի ստվար զանգված միանգամից որդեգրել է այն տեսակետը, որ գաղտնալսումն իրականացվել է ԱԱԾ-ի կողմից և ասեմ ավելին, շատերի կողմից այս տարբերակը դիտարկվում է միակ հավաստին ու ճշմարիտը, բայց եկեք մի պահ սթափ դատենք։
Միանգամից մի քանի հարցեր են առաջանում.
— ԱԱԾ-ի ինչի՞ն էր պետք ձայնագրել ու առավել ևս հրապարակել նման խոսակցություն, առավել ևս, երբ արդեն պարզ էր, որ Ծառուկյանը չի առաջադրվելու, իսկ հենց խոսակցության մեջ Զուրաբյանը նշում է, որ հիմնական խնդրո առարկան այնպիսի թեկնածուի ընտրությունն է, ում դեպքում 7-10 տոկոս հավաքելը ամոթ չի լինի, այսինքն՝ անգամ ՀԱԿ-ում կա այն փաստի գիտակցությունը, որ ընտրությունները, դեռ չսկսված, արդեն կանխորոշված են, անգամ առանց ֆալսիֆիկացիաների ու ռեպրեսիաների ու ողջ խնդիրը ընդդիմության իմիջային կողմն է, ինչպես նաև եղած պրոցեսների տակից դուրս գալը։
— Իհարկե, ԱԱԾ-ն կարող է և ըստ երևույթին գաղտնալսում ու վերահսկում է քաղաքական դաշտի և էլիտայի ներկայացուցիչներին, որովհետև, ի վերջո, դա մտնում է ԱԱԾ-ի գործառույթների մեջ, բայց քավ լիցի, մի՞թե սրճարանային այս խոսակցությունը Ազգային Անվտանգության հնարավորությունների գագաթնակետն է… Չեմ կարծում, վստահ եմ, որ հարկ եղած դեպքում ԱԱԾ-ն իր մութ դարակներից այնպիսի կոմպրոմատ կարող է հանել ինչպես այս գաղտնալսման երկու անհատների, այնպես էլ մեր քաղաքական ու բիզնես դաշտի ցանկացած ներկայացուցչի դեմ, որ քննարկվող դեպքը անմեղ չարաճճիություն կթվա։
— Դատելով ձայների որակից ու մաքրությունից, ինչպես նաև կողմնակի ձայների ֆոնից՝ կարելի է ենթադրել, որ գաղտնալսող սարքը հենց զրուցակիցներից մեկի մոտ է եղել կամ սեղանին դրված (օրինակ մատուցողի ձայնը այդքան հստակ չէր, ինչքան Օսկանյանինը կամ առավել ևս Զուրաբյանինը)։ Հետո էլ, ի սեր Աստծո, 21-րդ դարում ենք ապրում, երբ էլեկտրոնիկայի ցանկացած խանութից կարելի է ձեռք բերել ձայնագրող սարք, դե իսկ բջջային հեռախոսների մասին ընդհանրապես չխոսենք։
Ի դեպ, ԱԱԾ-ն արձագանքել է այս խոսակցություններին և ԱԱԾ մամլո քարտուղար Բաղրամյան Արծվինը հայտարարել է.
«Այդ առանձնազրույցի գաղտնալսման և համացանցում հայտնվելու հետ ԱԱԾ-ն որևէ առնչություն չէր կարող ունենալ: Բոլոր մեղադրանքները մտացածին են և անհիմն»։
Հ.Գ. Ինձ թվում է՝ մեզ արդեն այնքան են վախեցրել КГБ-ի մասին պատմություններով, որ մարդիկ մոռացել են, որ այդ պատմությունների կեսը գեղարվեստական ժանրից է կամ մեր իրականության մեջ գոյություն չունի, իսկ մյուս կեսն էլ ժամանակավրեպ է, որովհետև իրականությունն այժմ այլ է։
Մի բան չեմ հասկանում. գաղտնալսման պրակտիկան լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում սկսած 1970-ականների սկզբներից: Ո՞ր մի քաղաքական գործիչը չի իմանում, որ իրեն կարող են գաղտնալսել ու ձայնագրել, այն էլ՝ տեխնոլոգիական զարգացման մեր օրերում: Լյովիկ Զուրաբյան-Վարդան Օսկանյան հանդիպումը չի կայացել Թոխմախի գերեզմանատանը կամ Պռոշյանի կուպեներում, մարդիկ հանդիպել են հանրային վայրում, բոլորի աչքի առաջ ինչ-որ սրճարանում: Նշանակում է մարդիկ թաքցնելու բան չունեն…
Սենսացիա չկա, բոլորն էլ գիտեն, թե Օսկանյանն “ինչա շնչում”, բոլորն էլ գիտեն, որ ՀԱԿ-ում “շունը տիրոջը չի ճանաչում…”
Մտածում եմ, թե էլ ինչ պիտի լինի, որ զարմանամ։
Խոսքն առաջին ձյան, բակում ձնեմարդ պատրաստող, դեռ “դավերին ու ցավերին ” անտեղյակ մանկական երջանիկ աղմուկի մասին չէ, ոչ էլ՝ Mezzo հեռուստաալիքով Casa Diva -ի Կալասի աստվածային կատարման մասին։ Սրանք չդադարող ու սիրելի զարմանքներ են, կյանքը հիասքանչ ու սիրելի դարձնող։
Բայց մեր իրականությունն այլ արժեքների մեջ է, և նույնիսկ կիրակի օրդ համառորեն պղտովրում է իր զզվելի ու կեղտոտ դեմքով։
Չեմ զարմանում քաղաքական կյանքի սուբլիացիաներից. Սա այլ թեմա է։
Բայց չեմ կարող չզզվել գաղտնալսումի էս արևելյան, տիզբոնյան դավադիր ձեռագրից։
Զզվելի է, զզվելի գիտակցել, որ դավադրություններն ու կոմպրոմատներն են իշխանության “որակյալ” զինանոցում։
Միթե ՞ սա է Հայաստանը։ Սիգուցե հենց այս Հայաստանից են մարդիկ փախչում և ոչ աղքատությունից։
Երիտասարդական ակումբների դաշնությունը(ԵԱԴ, FYCA), Եվրախորհրդի եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ, 2012թ. դեկտեմբերի 15-16-ը Երևանում` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի դահլիճում (հասցեն` Աբովյան 50/5), կազմակերպում է «Պայքար առցանց ատելության դեմ» խորագրով ազգային սեմինար:
Սեմինարը կանցկացվի Եվրախորհրդի «Երիտասարդությունն ընդդեմ առցանց ատելության» 2012-2014թթ. ընդգրկուն քարոզարշավի շրջանակներում, որի նպատակն է անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով զինել երիտասարդությանն ու համատեղ ուժերով պայքարել ռասիզմի և խտրականության առցանց դրսևորումների դեմ:
Սեմինարը կհամախմբի ակտիվ երիտասարդների, բլոգերների, իրավաբանների, լրագրողների, ոլորտի փորձագետների, հասարակական և քաղաքական գործիչների, որոնք կմշակեն 2013-2014թթ. ազգային ռազմավարություն` պայքարելու առցանց ատելության դեմ:
Սեմինարի բացումը դեկտեմբերի 15-ին է, 12:00, որից հետո մասնակիցները կներկայացնեն թեմայի վերաբերյալ սեփական մոտեցումները, առաջարկությունները, ակնկալիքները, իսկ երկրորդ օրը` դեկտեմբերի 16-ին, կաշխատեն տարբեր խմբերում` նախագծելով 2013-2014թթ. «Առցանց ատելության դեմ պայքարի» ազգային ռազմավարական պլանը:
ԵԱԴ-ն այս ոլորտում ունի համապատասխան փորձ և կօգտագործի իր ողջ ներուժը` համակարգելու ազգային ռազմավարական պլանի մշակման ու կյանքի կոչման աշխատանքները:
Երիտասարդական ակումբների դաշնության քարտուղարություն
Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի գյուղապետ Մամիկոն Սմբատյանի ու հարկայինի աշխատակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Երեկ «Հրապարակը» տեղեկություններ է ստացել, որ գյուղապետն ու տեղի հարկային ծառայության աշխատակիցները վիճաբանել են, ինչը վերածվել է ձեռնամարտի: Այս դեպքը դարձել է ողջ գյուղի խոսակցության թոփ թեման: Թե ինչից է ծագել վեճը համայնքապետի ու տեղի չինովնիկների միջև, թերթը փորձել է պարզել անձամբ գյուղապետ Մամիկոն Սմբատյանից: Նրա պատմելով, մուշտիներ չեն հասցրել իրար, ընդամենը «ձեռ ա առե» հարկայիններին: Սրանք էլ, գյուղապետի սարկազմին չդիմանալով, վազել են ոստիկաններին բողոքելու: Բանից պարզվում է` մարզային ռևիզորները «ընկել են գյուղապետի հետևից», ամեն տարի «սուտ տուգանքներ են գրում նրան պատկանող խանութի ու բենզալցակայանի վրա»: Գյուղապետն էլ դատ ու դատաստանով մի կերպ պայքարում է նրանց դեմ: Այս անգամ նյարդերը տեղի են տվել, ու որոշել է հարկայինների գրագիտությունը կասկածի տակ առնել` ծաղրել է նրանց: Նրանք էլ չեն դիմացել գյուղապետի սարկազմին ու հաշիվ են պահանջել:
Վերջին շրջանում հաճախացած ծեծ ու ջարդի դեպքերը վկայում են, որ մենք առաջ գնալու փոխարեն, ետ ենք գլորվում. 21-րդ դարում ոչ թե խելքով, մտքով ու խոսքով ենք փորձում մեր ճշմարտացիությունն ապացուցել, հաղթել` այլ բռունցքներով:
Հրապարակ
ՀՀ տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում, երշիկեղենի շուկայում հայտնաբերած խախտումների և հասարակությանը մատուցվող անհայտ ծագմամբ արտադրված երշիկեղենի մասին «Վարկած» մամուլի ակումբում այսօր խոսեց «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը:
«Այս ամենի հիմքում, կարծես, միակ տուժողը սպառողն է, որը երաշխավորված չէ որևէ կառույցի կողմից. երաշխիքը տալիս է Պետստանդարտների ազգային ինստիտուտը, էն էլ չի տալիս: Բացարձակ երաշխիք չկա»,- ասաց Արմեն Պողոսյանը:
« Ի՞նչ է ստացվում. շուկայում 21 ընկերություններ անբարեխիղճ մրցակցության համար տուգանվել են. կիրառվել է օրենքով սահմանված առավելագույն պատժաչափ՝ տվյալ ընկերության նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով տուգանք: Հարց է առաջանում, արդյո՞ք տվյալ ընկերությունները տուգանվելուց հետո, կամ այդ ընթացքում չեն կարող շարունակել իրենց անօրինական գործունեությունը:
Պողոսյանը տեղեկացրեց , որ վերահսկող կառույցները ժամանակ են հատկացնում և առաջադրանք դնում, որ այդ ընկերություններն իրենց գործունեությունը վերանայեն: «Նրանք պետք է ճիշտ մակնշեն իրենց արտադրանքը, այլապես կտուգանվեն, ընդհուպ մինչև ընկերությունը փակելը: Սա ամենամեծ պատիժն է, որին պետք է գնա մեր պետությունը:
Եվ ռիսկայնության գնահատման վրա հիմնված պարբերականությունը, որն էլ սահմանվում է մեկ տարի, չի հանգեցնում նրան, որ այդ ընթացքում, թեկուզ ահազանգի դեպքում, չեն վերստուգվի այդ ընկերությունները, ավելին՝ վարչապետի թույտվությամբ էլ լրացուցիչ ստուգումներ կանցկացվեն» -պարզաբանեց սպառողների շահերի պաշտպանություն իրականացնող ՀԿ-ի նախագահը:
Նա նաև նշեց, որ երշիկեղենի մեջ պարունակվող գոմեշի մսի և տարբեր քիմիական նյութերի խառնուրդները մարդու կյանքին վտանգ չեն սպառնում: Փաստորեն կարելի է մտածել, որ սպառողը այս դեպքում տուժում է միայն ֆինանսապես. վճարում է թանկ ու երշիկի փոխարեն ուտում «ամեն ինչ», իսկ արտադրողն էլ տուգանվում է, բայց էլի արտադրում է:
Վերջին օրերին «ՀԺ»-ն պարբերաբար ահազանգեր է ստանում, որ Երևանում քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներում երեխաները հաճախ քնելու տեղ չեն ունենում, և պատճառն այն է, որ մահճակալները քիչ են:
Ահազանգերի հետքերով թերթի թղթակիցը եղել է երեք մանկապարտեզում: Երեքն էլ գտնվում էին մայրաքաղաքի կենտրոնում: Պատկերը, որին թերթի թղթակիցն ականատես է եղել Երևանի կենտրոնում գտնվող մանկապարտեզներում, վեր է որևէ տրամաբանությունից ու մարդկայնությունից: Մանկապարտեզներից երկուսի միջին և ավագ խմբերում ննջարաններ առհասարակ չկային: Խմբասենյակը զբաղեցնում էր ընդամենը շուրջ 20 քմ տարածք: Երեխաները խմբված էին իրենց սեղանների շուրջը: Նրանք անգամ ազատ տեղաշարժվելու հնարավորություն չունեին: Իսկ համակենտրոնացման ճամբարից քիչ բանով տարբերվող այս մանկապարտեզներում, բնականաբար, խեղվելու են փոքրիկների հոգեբանությունը, բնավորությունն ու ազատության զգացումը: Հայաստանի Հանրապետության «ազատ քաղաքացին» ձևավորվում է մանկապարտեզից:
Հայկական ժամանակ
Վաղուց ուզում էի մի երկու բարի խոսք գրել Վարդզես Գասպարիի մասին: Իհարկե, լրատվամիջոցների համար նա, ինչպես հիմա ընդունված է ասել, «ղժալու» չափազանց բարենպաստ նյութ է տալիս` պատեհ-անպատեհ պառկում է տարբեր տեղերում, գոռում-զոչում է, երբեմն քաղաքականապես «ոչ ճշգրիտ» պաստառներ է պահում: Բայց իր բոլոր էքսցենտրիկ դրսևորումներով հանդերձ` այդ մարդը անկեղծ է և պաշտպանում է իր, ճիշտ թե սխալ, սկզբունքները: Գասպարին քաղաքացի է, համարձակորեն արտահայտում է իր գաղափարները, ընտրում է դրա համար իրեն հոգեհարազատ ձևերը: Քաղաքացի լինելուն, անշուշտ, նպաստում է այն, որ նա ունի եկամուտի անկախ աղբյուր` փոքր բիզնեսի սեփականատեր է: Եթե մեր բնակչության գոնե 30 տոկոսը կազմված լիներ Գասպարիի նման քաղաքացիներից, մեր խնդիրների մեծ մասը կլուծվեր: (Ինչ խոսք, անպայման չէ պառկել, կարելի է ամեն ինչ ասել նաև կանգնած):
Սկսած մոտավորապես 90-ականների կեսերից` իշխանությունն ամեն ինչ արել է, որպեսզի մեր երկրում անկախ սեփականատերերի խավ չձևավորվի: Դա իշխանությանը ձեռնտու է երկու պատճառներով. նախ` ամեն ինչ կենտրոնանում է ձեռնասուն օլիգարխների ձեռքում, երկրորդ` սեփականությունից զուրկ լյումպենը կարող է ժամերով լացել աշխատավարձի կամ թոշակի վերաբերյալ, անեծքներ ուղղել իշխանությանը, բայց վերջինիս համար որևէ վտանգ չի ներկայացնում` շատ-շատ անկարգությունների ժամանակ խանութ թալանի:
Գասպարիի դիրքորոշումն անկախ է իշխանությունից և ընդդիմությունից: Ինչպես ասացի, վերջերս նա օլիգարխներին դատապարտող պաստառ էր բռնել` մարտավարական տեսանկյունից ոչ կոռեկտ: Բանն այն է, որ օլիգարխների շարքում նշված էր Գազիկ Ծառուկյանը, իսկ դա այն ժամանակահատվածն էր, երբ ՀԱԿ-ը հույսեր էր փայփայում, որ ԲՀԿ-ի հետ բուրժուադեմոկրատական հեղափոխություն կանի: Ուստի ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հորդորեց հանել Ծառուկյանին, ինչը Վարդգեսը սիրով արեց: Այսօր նման հորդոր կարող է և չհնչել` քաղաքականության մեջ ամեն ինչ փոփոխական է: Բայց Գասպարիի առավելությունն էլ այն է, որ նա քաղաքական գործիչ չէ, նա պարզապես ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացի է:
Օրերս էլ նա «պառկացույց» է արել ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի մոտ` պահանջելով, որ ներկա և նախկին ՀԱԿ-ականները կայքերում իրար անձնական վիրավորանքներ չհասցնեն: Ինչ խոսք, խիստ արդիական պահանջ է, որը, բնականաբար, վերաբերում է քաղաքական պրոցեսի բոլոր մասնակիցներին: Ճիշտ է, ինքը` Վարդգեսը, այդ պահանջին չի ենթարկվում, և երբ երեկ մի քանի իշխանավորներ «սխալմամբ» դուրս էին եկել կառավարութան շենքի գլխավոր մուտքից, նա սկսեց բղավել` «սրիկա´», «մարդասպա՛ն», որոնք նույնպես անձնական վիրավորանքներ են: Բայց նույնիսկ իր հակասություններով Գասպարին անկեղծ է:
Առավոտ
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը վերջերս կայացած խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ 2013 թվականի հունվարի 1-ից ծննդօգնության և երեխայի առողջության պետական հավաստարագրերը կտեղայնացվեն:
Ի՞նչ է սա նշանակում. առաջին հայացքից թվում է՝ միտումը դրական է: Ծննդկանը պետք է ծննդաբերի այն վայրում, որտեղ հաշվառված է՝ որպես փաստացի բնակվող:
Նա կարող է ծննդաբերել Երևանում կամ իր նախընտրած վայրում 2 դեպքում՝ կամ եթե վճարի մոտ 100 հազար դրամ, կամ տեղի կանաց կոնսուլտացիայում գրանցված լինի հղիության բարձր ռիսկայնության ցանկում:
«Մասնավորապես, նորմալ ընթացքով, առանց ռիսկի ծննդաբերողների ծննդաբերությունը կկազմակերպվի վարչատարածքային սկզբունքով, ինչը ենթադրում է, որ հղին ծննդօգնության ծառայություն մատուցող բժշկական կազմակերպությունը կարող է ընտրել ըստ իր բնակության վայրի. մարզի բնակիչը` իր մարզում, Երևանի բնակիչը` Երևանում: Մարզերից դեպի մայրաքաղաք հիվանդների անհիմն հոսքը կանխելուն ուղղված հերթական այս քայլի շնորհիվ` կապահովվի բժշկական համապատասխան ծառայությունների համար հատկացված պետական միջոցների հասցեականությունը»,- ասված է որոշման մեջ։
Ի՞նչ է ստացվում. արդյո՞ք մի ձեռքով պայքարելով կոռուպցիայի դեմ, մյուսով չեն ստեղծում պայմաններ՝ նպաստելու դրան. մեր ազգը հնարամիտ է, իսկ բուժաշխատողների աշխատավարձը՝ խղճուկ:
Ծրագիրը կազմողների մոտ չկա՞ մտավախություն, որ կոնսուլտացիայի բժիշկը մի քանի կոպեկի դիմաց կկազմի ուղեգիր, որտեղ առողջ հղի կինը կունենա կեղծ ցուցումներ, վիճակը կներկայացվի ռիսկային և մայրաքաղաքում ծննդաբերելն անհրաժեշտություն: Եվ այս դեպքում արհեստականորեն կմեծանա Երևանում ծննդաբերողների թիվը և կոռուպցիայի նոր ռիսկ կբացվի:
Բայցի այդ, նախարարը տեղեկացրել է, որ կկանոնակարգվեն ծննդաբերողների և մինչև 7 տարեկան երեխաների ուղեգրման և հիվանդանոցային բուժօգնության կազմակերպման ընթացակարգերը:
Դերենիկ Դումանյանը կարևորել է տեղերում շահառուների իրազեկումը` շեշտելով, որ այդ ծառայություններն իրականացնելու համար բոլոր մարզերում կան ժամանակակից սարքավորումներով հագեցած և նեղ մասնագետներով ապահովված բժշկական կենտրոններ։
Սրա հետ ևս կարելի է չհամաձայնվել. կան մարզային հիվանդանոցներ, որոնք ոչ միայն ապահովված չեն համապատասխան սարքավորումներով, այլև մասնագետներ չունեն:
Չնայած մարզպետարանների առողջապահության պատասխանատուները Դերենիկ Դումանյանին նաև ներկայացրել են նախարարի հրամանով Երևանի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնները մարզային բժշկական կենտրոններին կցելու արդյունքում ՝ մասնագետների մարզային այցերի ընթացքում իրականացված աշխատանքների մասին, սակայն մեր ունեցած տեղեկությամբ, իրավիճակն այնպիսին չէ, որ հունվարի 1-ից նման ծրագրի անցնելը արդացված կլինի:
Այս հարցերի շուրջ , փորձեցինք պարզաբանումներ ստանալ ՀՀ առողջապահության նախարարությունից, որի լրատվական վարչության պետը նույնիսկ տեղյակ էլ չէր որոշումից:
Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը շատ զգույշ էր իր արտահայությունների մեջ: «Մինչև նախարարի կողմից չհրապարակվի բարեփոխումների հրամանը՝ ոչինչ չի կարող հստակ ասվել», — որպես ի գիտություն՝ ասաց նա:
«Կոռուպցիոն ռիսկեր բոլոր տեղերում էլ կան, բայց վերահսկողություն կլինի ուղեգրերի տրամադրման համար: Հղիության խնդիրները չեն կարող ի հայտ գալ վերջում՝ որպես պատահականություն, դրանք հիմնականում հղիության ընթացքում են հայտնաբերվում, ըստ այդմ էլ, բժիշկը տալիս է ուղեգիր՝ անհրաժեշտության դեպքում Երևանում ծննդաբերելու համար:
«Պատահականորեն» ծննդաբերողներին էլ անմիջական բուժօգնություն կցուցաբերվի և դեպքը կվերլուծվի. պատահական էր, թե՞ նախապես պլանավորված»,- նշեց տկն Սարիբեկյանը: Վերջում էլ հավելեց, որ հղի կնոջ բնակության վայրը սահմանվում է ոչ թե նրանով, որտեղ գրանցված է, այլ փաստացի բնակության վայրով:
Աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների հերթացուցակում հաշվառված, սակայն ՀՀ քաղաքաշինության նախարարության բնակարանների բաշխման հանձնաժողովի կողմից ընթացիկ տարում մերժված և բնակարաններ ստանալու իրավունքից զրկված 400-ի հասնող ընտանիքները, որոնք համալրելու են բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա գյումրեցի 3500 ընտանիքների շարքերը, նույնպես հայտնվել են անելանելի վիճակում, տեղեկացնում է «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Նրանցից շատերն ապրում են այնպիսի ժամանակավոր կացարաններում և վագոն-տնակներում, որոնք վաղուց շարքից դուրս են եկել և դարձել բնակության համար ոչ պիտանի: «Շիրակ կենտրոնի» ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բնակարանային իրավունքից զրկվածներից առավել ծանր է միայնակ կանանց և բազմանդամ ընտանիքների վիճակը: Եթե նրանք նախկինում ընդգրկված լինելով բնակարանային փախհատուցման ենթակա անօթևանների ցուցակում, հույս ունենալով, որ երբևէ բնակարան են ստանալու, մի կերպ դիմանում էին այդ կացարաններում, որոնցում թե ձմռան, թե ամռան ամիսներին գորշ և սոսկալի պայմաններ են ու գրեթե միշտ նույն ջերմաստիճանն է, ինչպիսին դրսում է, ամռանը՝ սաստիկ շոգ, ձմռանը՝ սաստիկ ցուրտ, ապա բնակարանային իրավունքից զրկվելուց հետո նրանք հայտնվել են նաեւ հոգեբանական ծանր վիճակում: Այդպիսի ծանր սոցիալական և հոգեբանական վիճակում է նաև օրերս բնակարան ստանալու իրավունքը մերժված և իր տնակում միայնակ ապրող 51-ամյա Անահիտ Ցոլակյանը:
Մանրամասները՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում
Ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան հաջորդ տարի կվերսկսի Հայաստանին ֆինանսավորելը:
Հիշեցնենք, որ 2006 թվականին «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան (ՀՄԿ) ծրագրել էր Հայաստանին հատկացնել մոտ 235 միլիոն դոլարի գումար` նախատեսված ոռոգման համակարգերի և գյուղական ճանապարհների շինարարության համար: 2009-ին, սակայն, կորպորացիայի տնօրենների խորհուրդը որոշեց դադարեցնել մոտ 60 միլիոն դոլար արժողությամբ ճանապարհաշինության ծրագրի ֆինանսավորումը` դա պայմանավորելով մի շարք քաղաքական ցուցանիշների գծով Հայաստանի կատարողականի վատթարացմամբ: Պարզ ասած՝ այդ ֆինանսավորումը դադարեցվեց՝ պայմանավորված 2008 թ. նախագահական ընտրություններից հետո մարտի 1-2-ի իրադարձություններով, դրան հետևած գործընթացներով, բազմաթիվ քաղբանտարկյալների առկայությամբ և այլն:
Իսկ այժմ գոյություն ունեցող ներքաղաքական պայմանները, հավանաբար, ԱՄՆ-ին կամ ՀՄԿ-ին այդ ֆինանսավորումը վերսկսելու նախադրյալներ են տվել: Այս տարի իշխանություններին հաջողվեց հնարավորինս անաղմուկ անցկացնել մայիսյան խորհրդարանական ընտրությունները:
Բացի ներքաղաքական իրավիճակից, ՀՀ գործող իշխանությունները հայտարարում են, թե որդեգրել են եվրոինտեգրման ճանապարհը: Ամեն դեպքում, գործող իշխանությունները արտաքին քաղաքականության ոլորտում կարողացել են միանշանակ ռուսամետությունից պոկվել և ինչ-որ առումով համագործակցել նաև Արևմուտքի հետ: Եվ այս երկու հանգամանքները, հավանաբար, հիմք են հանդիսացել ԱՄՆ-ի ու ՀՄԿ-ի համար, որ վերսկսեն Հայաստանին ֆինանսավորելը:
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ ՀՄԿ-ն որոշել է ոչ թե կիսատ մնացած ֆինանսավորումը շարունակել, այլ այն ավելացնել: Ավելին, տեղեկություններ կան նաեւ, որ եթե ՀՀ իշխանությունները կարողանան դիմակայել ՌԴ-ին ու չմիանան Եվրասիական միությանը, ԱՄՆ-ը Հայաստանին տարբեր ծրագրերով, այդ թվում՝ եւ ՀՄԿ-ով, անհատույց 2 մլրդ դոլար կհատկացնի:
Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.