23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում, Վեդի քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ, 47-ամյա Ռաֆիկ Հայրապետյանը վարելով «Վազ 2121» մակնիշի 923 ՍԼ 26 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Արտաշատ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռ. Հայրապետյանն ու ուղևոր Բելլա Սողոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում քննիչ Արման Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ռ. Հայրապետյանը նախկինում աշխատել է Ոստիկանության Վեդիի բաժնում՝ որպես քրեական հետախուզության բաժանմունքի պետ և մեկ շաբաթ առաջ ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
shamshyan.com
Ի՞նչ սպասել վաղվա օրվանից. 2012 թվականի դեկտեմբերի 21-ը շատերի՞ն է անհանգստացնում: Այս մասին այսօր «Վարկած» մամուլի ակումբում խոսեցին հոգեբան Սամվել Խուդոյանը և աստղագետ Լուսյա Հակոբյանը:
«Աշխարհի վերջի հետ կապված գաղափարը եկել է կրոնից՝ մարդկանց վախեցնելու և նրանց մեջ ներդաշնակություն հաստատելու համար: Աշխարհի վերջի գաղափարին հավատում են միստիկ մտածողություն ունեցող ազգերը, իսկ մենք՝ հայերս, պրագմատիկ ժողովուրդ ենք և միայն ծիծաղում ենք աշխարհի վերջի հետ կապված»,- ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:
Նա գտնում է, որ քաղաքական-տնտեսական շարժերը՝ Արաբական գարունը, լարված իրավիճակները, երկրաշարժերն ու ջրհեղեղները բերում են տագնապի աճի: Իսկ հոգեբանական տեսանկյունից, երբ մարդու մոտ մեծանում է տագնապը, նա հորինում է, թե՝ այն որտեղից է:
Բանախոսը գտնում է, որ աշխարհի վերջի հետ կապված խոսակցությունները հատկապես օգտագործում են աղանդավորները, վախի միջոցով մարդկանց դեպի իրենց մոտեցնելու, ասելով, որ միայն իրենք են փրկվելու. «Մարդու ստեղծումը ոչ ոք չի տեսել, նշանակում է կործանումն էլ ոչ ոք չի տեսնելու»,-կարծում է հոգեբանը:
Աստղագետ Լուսյա Հակոբյանն էլ գտնում է, որ այս ամենը բիզնեսի համար է և մեծ հաշվով էլ մայաները հաղթեցին աշխարհին: Նա կանխատեսում է, որ 2013թ.-ին հատկապես իրենց արարքների համար պատասխան են տալու ղեկավարներն ու հեղինակություն ունեցող մարդիկ: Ըստ նրա, գալիք տարին իմաստության տարի է լինելու, որտեղ պետք է հաղթի խոսքն ու լեզուն:
«Սերժ Սարգսյանը վերջերս շատ է աղոթում, նա համաստեղությամբ խեցգետին է, և ինչպես իր ընտանիքն է սիրում ու հարգում, այնպես էլ պետք է պետությունը սիրի»,- ասում է տիկին Լուսյան:
Իսկ բոլոր նրանց, ովքեր, համենայն դեպս, սպասում ու վախենում են աշխարհի վերջից, մասնագետները խորհուրդ են տալիս. աստղագետը՝ առավոտյան մեկ բաժակ ջուր խմել, իսկ հոգեբանն էլ խորհուրդ է տալիս՝ «Կարելի է քնել»:
Facebook սոցիալական ցանցի մի խումբ լրագրողներ խումբ են բացել, որտեղ նամակ-պահանջ են ներկայացրել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:
Լրագրողները ԱԺ նախագահից պահանջում են կարգի հրավիրել պատգամավոր, և իր կուսակից Մհեր Սեդրակյանին:
«Հարգելի պարոն Աբրահամյան, Ձեր ղեկավարած Ազգային ժողովում այսօր կան պատգամավորներ, ովքեր անվայել վարք են ցուցաբերում լրագրողների հետ շփվելիս: Զորօրինակ, վերջին թարմ դեպքը, երբ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, ով հայտնի է որպես Թոխմախի Մհեր, անվայել խոսքեր է ասել «Ա1+» լրատվամիջոցի լրագող Մհեր Արշակյանի հասցեին` ասելով. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»(ի դեպ, այդ ամենը տեսաձայնագրված է):
Խնդրում ենք կարգի բերել Մհեր Սեդրակյանին, ինչպես նաև Սամվել Ալեքսանյանին, ովքեր խորհրդարանում աշխատող լրագրողների հետ իրենց թույլ են տալիս շփվել ոչ հարգալից արտահայտություններով` «քուր ջան, ազիզ ջան» և այլն:
Պահանջում ենք Ձեր քաղաքական գնահատականը կատարվածին, հայտարարել նկատողություն Մհեր Սեդրակյանին և պարտադրել հրապարակային ներողություն խնդրել լրագրողից»,- ասված է նամակում:
Նշենք, որ այսօր Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանն ափերից դուրս է եկել և սպառնացել «Ա1+»-ի լրագրողին:
Մանրամասները՝ տեսանյութում
Քաղաքական ակտիվության ժամանակներում, որպես կանոն, առանձին թիմերի կողմից փորձ է արվում երկրի կործանման տպավորություն ստեղծել։ Այդ համատեքստում առաջ են գալիս տարատեսակ «փրկիչներ», ովքեր, սակայն, մոռանում են սեփական կառավարման անհաջողությունները։
Հայաստանում «փրկիչների» ինստիտուտը չի գործում։ Մեր ժողովուրդը «փրկիչների» չի հավատում։ Մեր ժողովուրդն իրատես է և կարողանում է չակերտավոր փրկիչներին տարբերել քաղաքական հստակ կուրս ունեցող գործիչներից։
Երբ հայտնի ձայնագրությունից հետո պարզ դարձավ, որ բազմաթիվ քաղաքական գործիչներ ու մեկնաբաններ բավականին խանդավառված են այդ գաղտնալսումից, ընկերներիցս մեկը նկատեց, որ КГБ-ն, պարզվում է, ժամանակակից Հայաստանում ջատագովներ ու նույնիսկ ֆանատներ ունի, և նրանց մեջ կան բավականին երիտասարդ մարդիկ: Միանգամայն ճիշտ է. հավատաքննության երկրպագու լինելու համար պարտադիր չէ, որ մարդը լինի 70-ն անց ԽՄԿԿ պատմության նախկին դասախոս և 37 թվականի բոցաշունչ երկրպագու: Իսկ գուցե խնդիրը հենց այն է, որ մենք այդպես էլ չենք հասկացել, չենք գնահատել ու չենք էլ հետաքրքրվում, թե ինչ է տեղի ունեցել ուղիղ 75 տարի առաջ:
Իսկապես, մենք ի՞նչ գիտենք այն ժամանակաշրջանի մասին: Հիմնականում այն, ինչ 56 թվականին ասել է Ստալինի զինակից և նրա հանցագործությունների մեղսակից Խրուշչովը: Անձի պաշտամո՞ւնք: Մի՞թե դա է այն ժամանակաշրջանի գլխավոր առանձնահատկությունը: Հիմա էլ ԲՀԿ-ում կա Գագիկ Ծառուկյանի, ՀԱԿ-ում` Լևոն Տեր-Պետրոսյանի, «Ազգային միաբանությունում»` Արտաշես Գեղամյանի անձի պաշտամունքը և այլն, հետո՞ ինչ: Արդյոք դա՞ է «37 թվականի» բնորոշիչը, արդյոք իրավացի՞ էին 50-ականների կեսերի կոմունիստները, որ հենց դրա համար էին «քննադատում» ստալինյան ռեժիմը: Ավելի շուտ խոսք պետք է լիներ մեկ այլ` բռնության պաշտամունքի մասին, երբ թե ղեկավարությունը և թե ժողովուրդը վստահ են, որ մարդկանց կազմակերպելու և որևէ արդյունքի հասնելու միակ մոտիվացիան բռնությունն է, և պետության պարտքն է ստեղծել բռնության այնպիսի մեքենա, որը հնազանդ կպահի ժողովրդին և կստիպի նրան վախից դրդված ենթարկվել որոշակի խիստ կանոնների: Իսկ ո՞րն է այդ մեքենայի գլխավոր շարժիչը: Նույն ժամանակահատվածում [1933-1945] գերմանացիների մոտ այդ կառույցը կոչվում էր «գեստապո»` գաղտնի քաղաքական ոստիկանություն, իսկ Խորհրդային Միությունում ուներ տարբեր անվանումներ, բայց առավել հայտնի է որպես КГБ: Այդ հիմնարկի ոճի մեջ է, մասնավորապես, անանուն մատնագրերի հիման վրա մարդկանց հետապնդումը, քաղաքական հակառակորդների գաղտնալսումը և դրանց միջոցով շանտաժը: Եվ նման համակարգի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ տվյալ կառույցը գործում է որևէ վերահսկողությունից դուրս: Համոզված եմ, որ մենք մինչև վերջ չենք իմաստավորել, չենք մերժել այն սարսափելի երևույթները, որոնք կային մեր անցյալում: Իհարկե, մենք այսօր ապրում ենք բոլորովին այլ երկրում: Պետության ղեկավարը [մասնավորապես իր ելույթում] խոսում է բոլորովին այլ արժեքներից: Բայց արդյոք պետության, իշխանության գործելակերպից վերացե՞լ է КГБ-ական ոճը, արդյոք մեր քաղաքացիների մեծ մասի մոտ առկա՞ է այդ ոճի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունք: Արդյոք դուք չե՞ք տեսել մարդկանց, որոնք ասում են` «էս երկրին Ստալին է պետք, որ կարգուկանոն հաստատի»: Իսկ քանի այդպես է, կլինեն գաղտնալսումների երկրպագուներ և ջատագովներ:
Առավոտ
«Ինչպես բոլոր պատանիները, այնպես էլ ես պատանեական տարիներին հետաքրքրություն ունեի դեպի սպորտը: Ծնողներս քաջալերեցին, իսկ ես որոշեցի ամեն ինչ անել որ կարողանամ բարձրացնել իմ երկրի դրոշը»,- մեզ հետ զրույցում պատմեց ArmFighting ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը:
— Կարելի՞ է ասել, որ մարզիկները հիմնականում լավ մարդիկ են, քանի որ նրանք ուժեղ են:
— Մարզիկը ունենում է կամային հատկություններ և դժվարություններ հաղթահարող,առողջ մարմին, որի մեջ առողջ հոգի: Պայծառ հայացք ունեցող,խիզախ և հպարտ մարդու բնորոշում ունի մարզիկն, իմ կարծիքով:
— Չկա մի ասպարեզ, որտեղ մրցակցություն չլինի, իհարկե, անառողջ մրցակցության մասին է խոսքը: Միմյանց պիտակավորելու, չհարգելու տենդենցը գնալով ակնառու ու տխուր է դառնում: Ինչպե՞ս է վիճակը մարզիկների մոտ, կամ մարզաշխարհում:
— Մեր երկրում եթե ինչ որ մի ոլորտ միավորված և առողջ է դա սպորտն է և մարզիկները:
— Որպես մարզիկ նաև կառույցի ղեկավար եք: Այսօր պատկերը հուսադրող չէ: Ձեզ շրջապատող իրականությունը տեսնելով հավատու՞մ եք, որ կգա ազգային համախմբման ժամանակները:
— Եթե խոսքը քաղաքական դաշտի մասին է,ապա քանի աթոռի պայքար է գնում, իզուր է խոսել համախմբման մասին: Իսկ ինչ վերաբերվում է սպորտին ապա ևս մեկ անգամ նշեմ՝ միակ ոլորտն է, որ համախմբված գնում է առաջ:
— Ինչ եք կարծում մարզիկը միայն պե՞տք է սպորտով զբաղվի: Հասարակության մեջ նա իր կերպարով անելիք ունի…
— Մարզիկը հասարակությանը մեջ իրոք անելիք ունի. Նա պետք է ոգևորի իր հաղթանակներով երիտասարդությանը, նպաստի որ նրանք զբաղվեն սպորտով, ներկայացնի իր հաջողությունները, հայրենիքի նկատմամբ ցուցաբերած սերը և առողջ ապրելակերպը:
—Ին՞չն է Ձեզ ամենից առավել անհանգստացնում մեր երկրում:
Անարդարությունը:
—Ին՞չ երազանքներ ունեք
-Մինչև կյանքիս վերջ ծառայել և ներկայացնել իմ երկիրն աշխարհում:
—Ձեր կարծիքով ինչպիսի՞ իրավիճակում են գտնվում մեր երկրի երիտասարդ մարզիկները:
-Ես կարող եմ պատասխանել միայն այն ֆեդերացիայի մարզիկների մասով, որը ղեկավարում եմ ես: Նրանք գերազանց կարգավիճակում են, քանի որ ամեն ինչ կատարվում է իրենց համար:
— Ո՞րն է ձեր սիրած մարզական կերպարն, որին երբևէ երազել եք նմանվել:
— Իմ սիրած մարզական կերպարը, որին երազել եմ նմանվել Վարազդատ թագավորն է, առաջին Օլիմպիական խաղերի չեմպիոնը, որն իր անունը փառքով պսակեց հայկական լեռնաշխարհում և ողջ աշխարհում:
— Կա՞ մի բան, որ կցանկանայիք ասել:
— Ամեն ինչ դեռ առջևում է, շարունակենք մարզվել, շարունակենք հաղթանակել, աշխարհի ամենաթանկ պարգևը դա երկրի դրոշն է, որը մենք ներկայացնում եք:Մեր երկիրը պատերազմական շրջանում է և մենք պետք է տարածաշրջանում բոլոր ոլորտներից լինենք առաջինը. սա պարտականություն է յուրաքանչյուրիս համար:
Առողջություն և միայն հաղթանակ հայ մարզիկներին: Սիրենք և հարգենք իրար, լինենք համախմբված քաղաքական դաշտում: Պետք չէ սպորտը փնովել և քաղաքականացնել: Դրա փոխարեն տեր կանգնե՛ք հայկական սպորտին և յուրաքանչյուրն իր հնարավորությամբ թող աջակից լինի: Այսօր երիտասարդության մեջ ունենք շնորհալի մարզիկներ, տեր կանգնենք, որպիսի վաղը ուրախանանք նրանց հաջողություններով:
Հարցազրույցը՝ Գարիկ Ավետիսյանի
Ծանոթություն. Ընդհանուր մենամարտ մարզաձեւը հաճախ օգտագործվում էր օլիմպիական խաղերում` սկսած 33-րդ օլիմպիական խաղերից (մ.թ.ա. 644թ.): Կիրառվում էր կոպիտ, անզիջելի մարտավարություն ու օրենքներ: Այդ ձեւը կոչվում էր Պանկրատիոն, որը նշանակում է ըմբշամարտի և բռնցքամարտի հնարքների ու հարվածների օգտագործում մարտի ժամանակ:
Հայաստանում զարգացած են եղել հատկապես ձեռնամարտը, ձիասպորտը, որսորդությունը, նիզակի նետումը, ըմբշամարտը, բռնցքամարտը և այլն: Ձեռնամարտը, որը չի տարբերվել ընդհանուր մենամարտերի հարվածներից և հնարքներից, համարվել է հայերի ամենասիրելի սպորտաձեւերից մեկը: Այդ մասին են վկայում Խորենացու, Փավստոս Բյուզանդի, Եղիշեի և այլ պատմիչների հաղորդված հետաքրքիր և արժեքավոր նյութերը, որոնք հնարավորություն են տալիս ապացուցել, որ հայերը եղել են սպորտ սիրող եւ ուժեղ ժողովուրդ:
Օրինակ` Խորենացին նկարագրում է այն փաստը, որ մեր թվագրության 65թ. Հայոց Տրդատ Առաջին թագավորը Հռոմում մասնակցել է հասարակական խաղերին ( խաղերը կազմակերպել էին Ներոն տիրակալի կողմից ) և հաղթող է ճանանչվել, 385թ. Հունաստանի 275-րդ օլիմպիական խաղերին Հայոց Վարազդատ արքան ճանանչվել է հաղթող ընդհանուր մենամարտերից:
Միջին դարերում (9-րդ դարում Աշոտ Առաջինի օրոք) Հայաստանում կառուցված են եղել հատուկ հրապարակներ, որտեղ անց են կացրել ընդհանուր մենամարտերի մրցաշարեր: Այդ հրապարակներն անվանում էին մրցարաններ և կռվանոցներ: Մատենադարանում Հայաստանում ընդհանուր մենամարտերի պատմությունից պահպանված հետաքրքիր նյութեր կան: Օրինակ` հայկական հին ձեռագիր, որտեղ պատկերված են ընդհանուր մենամարտերի մի քանի մարտակադրեր` շրջապատված հանդիսականներով: Կան նաեւ Հայաստանում հայտնաբերված սափորներ ու քանդակներ ընդհանուր մենամարտերի պատկերներով: Հիշարժան են նաև Գագիկ Արծրունու կողմից կառուցված Ախթամար վանքի պատերի պատկերները:
Konstantin Ter-Nakalyan (ֆեյսբուք)
Սա Հայաստանն է ու ՎԵՐՋ։ Եթե հարկ, ապա մենակ փոքր բիզնեսի համար, եթե հարկային բեռի թուլացում, ապա միայն խոշոր բիզնեսի և մենաշորհների համար։ Մեր մի այլ կարգի հայրենասեր կառավարության հերթական գլուխգործոց-օրենքը, որը ուժի մեջ կմտնի 2013-ի հունվարի 1-ից, կոչվում է «Շրջանառության հարկի մասին» և դեկլարատիվ պետք է իբր նվազեցնի փոքր բիզնեսի հարկերը, մինչդեռ, ըստ «Հայկական ժամանակի» փոքր բիզնեսի ներկայացուցիչները, ովքեր առանց այն էլ ճկռած են հարկայինի ձեռքը, դեռ մի բան էլ ավելի շա պետք է մուծվեն, իսկ մեծածախ առևտուրն՝ ընդհակառակը, ավլեի շատ ստվերի տակ կանցնի ու կավելացնի իր գերշահույթը։
Սա Հայաստանն էի մասով չգիտեմ, բայց մի քիչ էլ մեր կառավարության տնտեսական թևը բարեփոխումներ անի, իրոքից ՎԵՐՋ կլինի։
Գալիք հունվարի 1-ից Հայաստանում գործողության մեջ կմտնի «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը: Իշխանությունները պնդում են, թե դա թեթևացնելու է փոքր բիզնեսի հարկային բեռը, բայց իրականում տեղի է ունենալու հակառակը: Նոր հարկի գործողության հետևանքով փոքր բիզնեսն առնվազն երկու անգամ ավելի շատ հարկ կվճարի: Բայց դրանից պետբյուջեն չի շահի, քանի որ նոր օրենքը հնարավորություն կընձեռի մեծածախ առևտրի կազմակերպություններին` մեծացնել իրենց ստվերայնությունը, հետևաբար` նվազեցնել պետական բյուջե վճարվող հարկերը: Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ կընդունվի ԱԺ ընթացող արտահերթ նիստում:
Հայկական ժամանակ
Օրերս Youtobe սոցիալական ցանցում տեղադրված «X-Factor» ծրագրից մի տեսահոլովակ «պտտվում» էր նաև Ֆեյբուքում, ու ակամայից ինձ հիշեցրեց մոտ 2 տարի առաջ նույնատիպ մեկ այլ՝ «Իսահակ Մկրտչյան. Արմավիրից» շոուն: Այն ժամանակ տարբեր օգտատերերի կողմից շոու ծրագրի ընդհանուր դիտողների թիվն անցնում է 200 000-ից։ Այս անգամ երիտասարդը, որի վրա ծիծաղում էին «X-Factor» -ի ժյուրին ու ստուդիայի մասսան Արթուր Բաղդասարյանն էր, Էջմիածնից, որի շոուն 5 հազար լայք է ստացել:
Դեռ երկու տարի առաջ Լուսինե Վայաչյանը կիսեց իմ վրդովմունքը` ArmVersion կայքում գրելով `«Տղային հատուկ են թողել, որ ձեռ առնե՞ն» հոդվածը: Այսօր նոր բան գրել պետք չէ, քանի որ կարծես հայկական արևի տակ, իրոք, ոչինչ չի փոխվում. միայն վերապրենք հոդվածը, մասնակի փոփոխություններով ու ասենք՝« ականջդ կանչի Լուսինե».
«Նախանձելի վարկանիշ ցանկացած շոու-մենի, էլ չեմ ասում՝ քաղաքական գործչի համար: Հետաքրքիր վարկանիշ է, եթե թեման էդքան տխուր չլիներ՝ «տժժոցի – ձեռառնոցի» մարդու տկարամտության վրա: Այլ կերպ ես չեմ կարող որակել «X-Factor» հեռուստաշոուի հայկական տարբերակին կոնկրետ էս տղայի մասնակցությունը:
Մենք մեզ ասում ենք, որ պետք է հասկանալ, չխղճալ, այլ կարեկցել, ձեռ չառնել, այլ փորձել իրենց լեզվով խոսել զանազան հոգեկան ու ֆիզիկական թերություններով մարդկանց հետ, նույնիսկ հաշմանդամներ չենք ուզում անվանել, ասում ենք՝ «սահմանափակ հնարավորություններով մարդիկ»:
Նաև ասում են, որ հաղորդման ֆորմատն է էդպիսին, որ էդպիսի հաղորդումները հպարտությունն ու ավելորդ գոռոզությունը կոտրելու համար են, որ մարդը հասկանա, որ ինքը «վերջը» չի: Համաձայն եմ, պետք է դուրսպրծուկներին դաս տալ: Բայց ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, մանավանդ որ, էս դեպքում մենք գործ ունենք հիվանդության հետ:
Գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր չունեն երաժշտական լսողություն, չեն կարող ադեկվատ գնահատել իրենց երգեցողությունը:
Փաստորեն, ընկնելով էժանագին վարկանիշի հետևից, շոուի կազմակերպիչները հիվանդ տղային տարել- հասցրել են եթեր ու խայտառակ արել: Երբ նայում էի էդ խայտառակությունը, մարդկային ամենազզվելի հատկությունը՝ ուրիշի թերության վրա ծիծաղելու, ինձ թվում էր, հասկանում էի, թե ինչի ենք մենք էս օրին: Որովհետև կարեկցելու փոխարեն ձեռ ենք առնում, օգնելու,համոզելու ու տուն ուղարկելու փոխարեն՝ շոու ենք անում հայությանը հիվանդի վրա «ղժժացնելով»: Եթե նույնիսկ հաղորդման ֆորմատն է էդպիսին, միևնույն է՝ ինչն Արևմուտքում միայն կատակ է, էստեղ կարող է մարդու կյանքը կործանել: Պատկերացրեք, տղայի վիճակը ողջ հանրապետությունով, չէ, ինչ հանրապետություն, ադրբեջանցիք են նայում ու ծիծաղում, ռուսները, վրացիք, նայում ես, Youtobe-ում շարունակում են տեղադրել էդ տեսանյութը աշխարհի տարբեր ծայրերից: Շոուն բեմում չի սկսվում, ոչ էլ ուղիղ եթերում: Ծանոթներիցս մի աղջիկ ուզել էր մասնակցել էդ շոուին, բայց նրան հետ էին ուղղարկել սպասարահից, երկու տող երգացնելուց հետո: Ուրեմն ասել, որ մինչ եթերը քաստինգ չկա, սուտ է: Ուրեմն, տղային հատուկ են թողել, որ ձեռք առնեն:
Ու անհանգստացնողը էստեղ երևւույթն է, որ մենք մարդ ենք ման գալիս, որ ձեռ առնենք, որ մեզ հաճելի է ուրիշի տկարության վրա ծիծաղելը, ու դա ընդունված է, ու դա բոլորովին անհամ, անվնաս կատակ չէ: Իրականում, ամեն հումոր, լինի դա սև, թե սպիտակ, որի մեջ չկա մարդկայնություն ու մարդասիրություն, ինչ-որ շատ հեշտ ինտեգրվում է մեր կյանքի մեջ:
Մի՞թե նմանատիպ շուուներում քաստինգով զբաղվողները չեն խորհրդակցում բժիշկների ու հոգեբանների հետ, որ հետո հիվանդ մարդկանց չթողնեն եթեր ու շոու սարքեն: Մի՞թե կարելի է այդքան անմարդկային լինել:
ԱԼՄ-ի Կարապետիչին ենք բան ասում, նա գոնե անկեղծ էր անում ինչ անում էր, իսկ էստեղ՝ սնոբիզմը, իրեն դիմացինից վերը դասելու մղումը, տկարին ու անգրագետին, երաժշտական լսողությունից զուրկ մարդուն, երիտասարդին, տղամարդուն, մի քիչ պաթոսն էլ չի խանգարի ստեղծված իրավիճակում, ինչո՞ւ չէ, Հայրենիքի պաշտպանին ստորացնում են ու խայտառակ անում ազգովի:
Ու բոլորը ծափահարում են մարդկային ամենաստոր դրսևորմանը՝ ձեռք առնելուն: Դրա համար էլ աշխարհը մեզ է ձեռ առնում, մոռանալով, որ մենք քաղաքացիական լսողությունից ենք զուրկ, իսկ դա անատոմիական թերություն է՝ հաշմվածություն»:
Ռուզան Ավոյան
Տեսանյութ՝ http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=EmhYi9ppn2c
Տաքսիստները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին.
Հարգելի’ պարոն Սարգսյան,
Մոտ մեկ տարի առաջ, ինչպես բոլոր վարորդներին, այնպես էլ անխտիր բոլոր տաքսիստներին, պարտադրեցին ապահովագրել մեքենաները`պնդելով, որ սա առաջին հերթին ձեռնտու է մեքենա վարողներին: Հաշվի առնելով, որ տաքսիներն ավելի ռիսկային են, ի սկզբանե մենք ավելի շատ գումար ենք վճարել`մեքենան ապահովագրելու համար: Իսկ այժմ այդ նույն ապահովագրական ընկերությունները տեռորի են ենթարկում տաքիստներին ու պահանջում են ԱՊՊԱ պայմանագիր կնքել 3 ամիսը մեկ` տարեկան կտրվածքով վճարելով մոտավորապես կրկնակի գումար, կամ ընդհանրապես հրաժարվում են ԱՊՊԱ կտրոն տրամադրել: Երբ խնդրում ենք գրավոր կերպով պարզաբանել, թե ինչու չեն կատարում օրենքով ստանձնած իրենց պարտավորությունները, պատասխանում են, որ հրամանը ՎԵՐԵՎԻՑ է, ու իրենք իրավասու չեն մեզ պատասխանել:
Վարորդների մեծամասնությունը իրենց մեքենաները վարկով են վերցրել`գրավ դնելով իրենց տունը կամ հենց տվյալ մեքենան: Ու այժմ, ապահովագրական ընկերությունների անօրինական ու լրացուցիչ գումարներ շորթելուն ուղղված գործողությունների արդյունքում չենք կարողանում աշխատել ու վերադարձնել վերցված վարկերը: Իսկ առանց ԱՊՊԱ կտրոնի վարել մեքենան, նշանակում է օրենք խախտել կամ տուգանքներ մուծել, այն դեպքում երբ մենք մեղավոր չենք: Այսինքն, մեզ կամ թալանում են կամ թույլ չեն տալիս աշխատել`ստիպելով դառնալ գործազուրկ, թափառական մուրացկան ու կորցնել տարիների աշխատանքի արդյունքում ձեռք բերած գույքը:
Արդեն երկար ժամանակ է բարձրաձայնվում է այս խնդրի մասին, որից հարյուրավոր հայ ընտանիքների բարեկեցությունն է կախված: Ինչո՞ւ ՀՀ կառավարությունը և Դուք, պարոն Սարգսյան, չեք արձագանքում այս խնդրին ու չեք կանխում այդ ապօրինի գործունեությունը: Մենք, որպես ՀՀ իրավահավասար քաղաքացիներ, խնդրում ու պահանջում ենք, որ այս խնդիրն իր լուծումը ստանա, ու մենք կրկին օրինական հիմունքներով մեր աշխատանքին վերադառնալու հնարավորություն ստանանք, որ կարողանանք պահել նաև մեր ընտանիքները:
Մի խումբ տաքսու վարորդներ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.