23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Konstatin Ter- Nakalyan (Antiliberast)-ը իր էջում գրել է.
«Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունից հետո Հայաստանում ձևավորվեց մի եզակի ու աննախադեպ իրավիճակ, երբ գործող նախագահը ոչ միայն խնդիր չունի հնարավորինս շատ ձայն հավաքելու, այլ ես մի բան էլ կասեի, որ ակտուալ խնդիր է դառնում հնարավորինս քիչ ձայն հավաքելը, որովհետև համաձայնվեք, առկա դասավորվածության ու հայտնի թեկնածությունները հաշվի առնելով կարելի է վստահության մեծ չափաբաժնով պնդել երկու բան.
1. լինելու է ընտրություններին մասնակցության շատ ցածր աստիճան
2. չնայած մոտավորապես մեկ տասնյակի հասնող հավանական թեկնածուների թվին, նրանք բոլորն իրար հետ դժվար թե կարողանան 20 տոկոսից ավել հավաքել։
Իրոք բացառիկ իրավիճակ է, որովհետև ես ինչքան էլ մտածում եմ, չեմ կարողանում մի ադեկվատ պատճառ գտնել, հանուն որի, կկիրառվեն ընտրական տարատեսակ խախտումներ՝ լցոնումներից, մինչև ընտրակաշառք։ Ասենք ֆանտաստիկայի ժանրից ա թվում, բայց միակ տրամաբանությունը, որով կարելի է ակնկալել իշխանություններից ընտրախախտումներ՝ դա սեփական ձայների չափաբբաժնի նվազեցումն է, որովհետև համաձայնվեք, ամեն դեպքում հիմա այսպես ասած մոդա չի ընտրություններին 80 տոկոս հավաքելը»։
Հաշվի առնելով այսպրվա նորությունները, հեագա զարգացումները, ինչպես նաև վերջին հինգ տարիների պատմությունը, պետք է նշեմ, որ չնայած ոչ Լևոնը, ոչ էլ Սերժը աչքիս լույսը չեն, բայց պարզապես անհրաժեշտ է երկու լավ խոսք ասել՝ Տեր-Պետրոսյանի ու Սարգսյանի վերաբերյալ.
— Լևոն Տեր-Պետրոսյանը անկասկած կմնա հայոց պատմության մեջ ու թեև նրա ողջ կերպարի հակասականությանը, նա իր արժանի տեղը կզբաղեցնի Հայաստանի «տիրակալների» շղթայում։ Ինչ-ինչ, բայց նա գեղեցիկ հեռացավ ու սա անվիճելի է։
— Սերժ Սարգսյանը առայժմ միակ ՀՀ նախագահն է, ում վարկանիշը աճել է իր պաշտոնավարման սկզբի համեմատ ու կարծում եմ, որ դա պայմանավորված է ոչ այնքան իր՝ Սարգսյանի գործությամբ ու ժողովրդական սիրով, որքան ընդդիմադիր դաշտի կոլլապսով։ Համենայն դեպս, արդեն իսկ այն փաստը, որ թվականից ի վեր մենք կունենանք առաջին նախագահական ընտրությունները, որոնցում հաղթողի լեգիտիմությունը կասկածի տակ չի դրվի, արդեն իսկ գովելի է։
Հ.Գ. Մի երկու վատ խոսք էլ նախագահների ակտիվ «երկրպագուների» մասին ասեմ.
— ՀՀԿ-ականներից ոմանք նենց են ոգևորվել, ոնց որ գիշակերների խրախճանքի գլխավոր մասնակիցներ լինեն, հիշեք, որքան էլ քննադատեք Լևոնին իր արածների ու չարածների համար, նա է այն համակարգի հիմնադիրը, որից հիմա դուք եք սնվում ու որի գագաթին կանգնած է այժմ Սերժ Սարգսյանը։
— ՀԱԿ-ականներ, նույն փաստարկն էլ կիրառելի է Ձեր նկատմամբ՝ ուղղակի հակառակ կողմից. այն ամենը, ինչում դուք մեղադրում եք այժմյան իշխանություններին, ընդ որում հաճախ՝ քննադատություններն արդար են, էլի հնարավոր են դարձել հենց այն համակարգի շնորհիվ, որը ստեղծել է Լևոն Տեր-Պետրոսյանը։
Որեւէ մեկը կասկածու՞մ էր, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվի, ամենաշատն աղմկելու են, մեղադրելու են ու սուր են ճոճելու նրանք, ովքեր հինգ տարի շարունակ կամ վերջին շրջանում հետեւողականորեն, ցինիկաբար, ամբարտավանորեն, սրիկայաբար, դավաճանաբար աղբ էին լցնում Կոնգրեսի առաջնորդի վրա, ովքեր երազում էին ու ոչ մի ջանք չէին խնայում, որ Կոնգրեսը թուլանա, պառակտվի, ովքեր քնած թե արթուն իրենց տեսնում էին նախագահի աթոռին ու չէին թաքցնում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը քարի պես ընկած է իրենց ճանապարհին… ԵՍ ՉԷԻ ԿԱՍԿԱԾՈՒՄ:
Ճիշտն ասած, որևէ ափսոսանք կամ խղճահարություն, կամ էլի որևէ դրական զգացմունք ԼՏՊ նկատմամբ չեմ ունեցել, չունեմ ու չեմ ունենալու:
Իմ համար ինքը միշտ լինելու Հայաստանի համար մեկ չարիքը, Հայաստանում ներկա բոլոր կեղտոտ երևույթների հիմնադիրը, հայ ազգին արհամարող մարդ:
Ու ինչքան էլ ինքը փորձի իրա չեղած իմիջը մաքրի, միևնույն է , ինքը իի ամեն արածի համար պատասխան ա տալու: Թեկուզ ոչ երկրային կյանքում, բայց տալու ա:
Հ.Գ. Միակ դրական երևույթը, որ արձանագրեցի իրա գահակալության ընթաքցքում, դա էն 92-ի մեր բնակարանից տառականների իսպառ արտագաղթն էր, զարմանալի է, բայց նույնիսկ խավարասեր էակները չհասկացան էտ մարդու վեհությունը:
Հ.Հ.Գ. Դավայ դասվիդանիյա, ՀՀ հիմնադիր պատուհաս:
Քաղաքական դաշտը մնաց «սուպերգիգանտներին»՝ թե այս, թե այն կողմի…Դե, ձեզ տեսնենք, «սուպերիկներ», ցնցեք, հոշոտեք, հիասթափեցրեք, փրկեք, կործանեք հայ հանրությանն ու պետությունը: Ծնծացեք, լացեք, ծիծաղեք, դառնացեք ու հրճվեք՝ թե այս, թե այն կողմում: Կրկեսը սկսված է…Ծաղրածուներ, առաջ դեպի արենա… թամաշայասեր հանրությունը ձեզ է սպասում…
Թե ինչով են տարբերվում արժեքային համակարգը և գաղափարախոսությունը, ու որքանով են այդ երկուսը պայմանավորում քաղաքական կողմնորոշումը, ես այնքան էլ լավ չեմ պատկերացնում, որովհետև ոչ քաղաքական գործիչ եմ, ոչ էլ քաղաքագետ: Այդ առումով Լևոն Տեր-Պետրոսյանն ինձ համար անվերապահ հեղինակություն է, և, հետևաբար, ես ամբողջությամբ վստահում եմ այն բնորոշումներին, որոնք նա տվել է ՀՀՇ վերջին համագումարում: Որպես լրագրող՝ ես գործ ունեմ ոչ թե փիլիսոփայական բարձր կատեգորիաների, այլ էմպիրիկ իրականության հետ, որի մասին փորձում եմ պատմել: Հիմա էլ ես կներկայացնեմ տաքսու վարորդի հետ իմ զրույցը (դա, իմ կարծիքով, մեր ժողովրդի բավականին ոեպրեզենտատիվ մաս է) և կխնդրեմ իմ՝ ավելի խորը գիտելիքներով օժտված ընթերցողներին բացատրել, թե որ «ռուբրիկայի» տակ է հնարավոր դա մտցնել:
Տաքսիստ. «Վա՛յ, վա՛յ, վա՛յ, էս ինչ արին էս գյոզալական երկիրը: Առաջ մարդը իր 120 ռուբլին ստանում էր, ամառը նստում էր իր մեքենան ու գնում էր Սոչի՝ հանգստանալու: Իսկ հիմա Սերժը էդ Սաշիկին ասել է, որ արագաչափեր դնի, որ ժողովրդի ձեռքից վերջին կոպեկները առնի, ու սաղ գնում է Սաշիկի գրպանը»: Ես. «Սաշիկն արագաչափերի հետ կապ չունի»: Տաքսիստ. «Դե, դու ինձնից լավ կիմանաս, բայց մեկ է՝ Սերժի շներն են դա անում»: Ես. «Ուրեմն ղու ուզում ես խախտումներով քշես, որ քեզ չտուգանե՞ն»: Տաքսիստ. «Չէ, ես ուզում եմ, որ էս հայերի մեջ մի քիչ մարդկություն մնա»: «Ավանդական արժեքների» մասին հետագա քնարական հատվածը բաց եմ թողնում:
Տաքսիստ. «Մի բան էլ հարցնեմ՝ էդ որ ասում են՝ Պուտինը ուզում է Սովետը վերականգնի, ճի՞շտ է»: Ես. «Դե, Սովետը չէ, բայց դրա նման մի բան»: Տաքսիստ. «Վախ, էս ինչ լավ բան ասացիր: Բա ե՞րբ է դա լինելու»: Ես. «Եթե լինի էլ, շուտ չի լինի»: Տաքսիստ. «Վայ, թող շուտ անի: Պուտին ջան, ես քո ցավը տանեմ, արի՝ մեզ էս շակալներից փրկի: Տեսա՞ր, Ռուսաստանը ինչ երկիր է սարքել: Մենք որ մի հատ Պուտին ունենայինք, գիտե՞ս՝ ոնց էինք ապրելու: Շուտ անի, թող գա մեզ տիրություն անի: Ու գիտես, ի՞նչն է լավը: Մեր էս թալանչիները չեն կարող ասել՝ «չենք ուզում»: Պուտինը վռազ թուրքերին կասի՝ «մի հատ էս հայերի հարցերը լուծեք», ու էլ Հայաստան գոյություն չի ունենա»:
Հիմա խնդրում եմ քաղաքագետներին, պատմաբաններին և գործից հասկացող մնացած մարդկանց ինձ բացատրել՝ իմ այս զրուցակիցը (որը, իմ պատկերացմամբ, ներկայացնում է Հայաստանի բնակչության մեծամասնությանը) ունի՞ որոշակի արժեքային համակարգ, քաղաքական կողմնորոշում, հակվա՞ծ է որոշակի գաղափարախոսության: Եթե այո, ապա կա՞ արդյոք Հայաստանում մի ուրիշ հատված (փոքրամասնություն), որն այդպես չի մտածում: Եթե դարձյալ’ այո, ապա կարո՞ղ ենք մենք ասել, որ Հայաստանի հասարակության մի մասը (մեծամասնությունը) մի կողմնորոշում ունի, իսկ մյուսը՝ մեկ այլ: Եվ, հետևաբար, կարո՞ղ ենք մենք պնդել, որ քաղաքական ուժերի կամ գործիչների տարբեր խմբեր աշխատում են, հենվում են տարբեր կողմնորոշումների (արժեհամակարգերի, գաղափարախոսությունների) վրա:
Առավոտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների և հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու ընթացքում, ս.թ. դեկտեմբերի 23-ին, ժամը 15:30-ի սահմաններում N զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Սարգսի Սարգսյանի (ծնված 1992թ.) դին՝ մահացու հրազենային վնասվածքով, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հայաստանի ղեկավարությունը չունի արհեստավարժություն: Այս մասին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հետ զրույցում հայտարարել է սփյուռքահայ հայտնի գործարար, ծնունդով արցախցի բարերար Լևոն Հայրապետյանը:
«Դա խայտառակություն է, երբ թոշակն ավելացնում են 6 դոլարով: Եթե ստիպել օլիգարխներին և նրանց նմաններին մարել Հայաստանի արտաքին պարտքը, ապա ծերերին կարելի կլինի ավելացնել ոչ թե 6, այլ 100 դոլար: Պետք է սկսել դրանից»,- հայտարարել է նա՝ ավելացնելով, որ չի կարող հասկանալ բիզնեսմենների անկշտությունը, ինչը ստիպում է նրանց մտնել քաղաքականության մեջ՝ ավելի շատ փող վաստակելու համար: «Երբ նայում ես Հայաստանին դրսից՝ սփյուռքահայի հայացքով, մազերդ բիզ-բիզ են կանգնում»:
Հայրապետյանի խոսքերով, ինքը մեծ ափսոսանք է հայտնում այն առնչությամբ, որ Հայաստանում քարոզվում են ապազգային և անբարոյական արժեքներ: «Ինչո՞ւ են հեռուստատեսությամբ ցուցադրվում այնպիսի օրինակներ և տրվում այնպիսի ուղենիշներ, որոնց նայելով երեխաներն ուզում են լինել ավազակ, խուլիգան և գող: Այ սա է ինձ ամենից շատ մտահոգում»:
Ներկայացնելով Ռամիլ Սաֆարովի հերոսացման հարցի հանդեպ իր վերաբերմունքը, Հայրապետյանը նշել է, որ դա ոչ այլ ինչ է, քան նվեր հայ ժողովրդին Իլհամ Ալիևի կողմից: «Նա ուղղակի չի հասկանում, թե ինչ է անում, բայց մի բան միանշանակ է. Ալիևի ավարտը շատ վատ կլինի: Կարծում եմ, որ անգամ այն քոչվոր ցեղերին, որոնց ադրբեջանական ժողովուրդ են անվանում, մենք պետք է օգնենք ազատվել այդ ժառանգական ճորտատիրական միապետությունից»,- հայտարարել է նա:
Լևոն Հայրապետյանի հետ զրույցի մեծ մասը նվիրված էր Արցախյան հիմնախնդրին: Նրա խոսքերով, հայերը հաղթեցին պատերազմում, որովհետև ունեին շարժառիթ: «Ցավոք, պատմականորեն մեզ մոտ ձևավորվել է բարձրագույն պաշտոնատար անձանց դավաճանության ավանդույթ: Երբ Լևոն Տեր-Պետրոսյանին հարցրեցին, թե ինչու է նա դադարեցնում պատերազմը այն ժամանակ, երբ ադրբեջանցիներն այնքան էին հուսահատվել և կորցրել մարտական ոգին, որ հանձնվում էին առանց դիմադրության, նա պատասխանեց, որ այդ մասին իրեն խնդրել է Բորիս Ելցինը: Իսկ Ելցինին, իր հերթին, հավանաբար, խնդրել էր քաղբյուրոյի գործընկեր Հեյդար Ալիևը»,- հայտարարել է Լևոն Հայրապետյանը՝ ավելացնելով, որ պատերազմում կիսահղի լինել չի կարելի:
Առանց Արցախի մասնակցության բանակցությունների վերաբերյալ խոսելիս Լևոն Հայրապետյանը նշեց, որ դա ևս մեկ՝ ավելի լոկալ դավաճանություն է, որի արդյունքում ստացվեց, որ ոչ թե Արցախն էր պայքարում իր ազատության համար, այլ Հայաստանը «գրավել» է Ադրբեջանի տարածքները:
Այն հարցին, թե ինչո՞ւ էր այդ ընթացքում լռում Արցախը, Հայրապետյանը պատասխանեց, որ նրա ղեկավարությունը մեծ կախվածություն ուներ Հայաստանի ղեկավարությունից և չուներ սեփական արտաքին քաղաքականություն: Ես այդ մասին դեռ այն ժամանակ եմ զգուշացրել: Դա շատ վտանգավոր է և դեռ նվազագույնը 20-30 տարի հետապնդելու է մեզ: Անդրադառնալով միջազգային հանրության կողմից արցախյան հիմնախնդրի հանդեպ վերաբերմունքի հարցին, Հայրապետյանն ընդգծել է, որ այստեղ ճշմարտություն ակնկալելն անիմաստ է: «Այդպիսով ստացվում է, որ Կոսովոն կարող է լինել անկախ, իսկ մաքուր հայկական Արցախը՝ ո՞չ»:
«Մենք պետք է ոչ թե որևէ մեկի, այլ ինքներս մեզ վրա հույս դնենք: Պատմությանը հայտնի են օրինակներ, երբ մեր ամենամոտիկ դաշնակիցները դավաճանել են անգամ աչք չթարթելով: Այդ իսկ պատճառով մենք պետք է մաքուր օրգանիզմ ունենանք: Իսկ այն այսօր ժանգոտած է: Այս իմաստով մեզ մոտ շատ է կաղում դիվանագիտությունը և քարոզչությունը միջազգային ատյաններում: Արտգործնախարար Նալբանդյանը «զրոյական մարդ» է: Այդ թվում հենց այդ պատճառով է աշխարհը հավատում ադրբեջանական հրեշավոր ստին, իսկ մեր ճշմարտությունը չի անցնում»,- հայտարարել է Հայրապետյանը:
Անդրադառնալով առաջիկայում սպասվող Նախագահական ընտրություններին, Լևոն Հայրապետյանը զարմանք է հայտնել այն առնչությամբ, որ թեկնածու են առաջադրվում մինչ այդ հանրությանն անհայտ մարդիկ: Թե նրանցից ո՞ւմ կտար նա իր ձայնը, եթե ընտրությունները տեղի ունենային առաջիկա կիրակի, Հայրապետյանը պատասխանել է, որ այժմ գործող նախագահին: «Չենք լռելու»-ի այն դիտարկմանը, որ ահռելի քանակություն է կազմում Սերժ Սարգսյանի քաղաքականությունից դժգոհ մարդկանց քանակը, Հայրապետյանը պատասխանել է. «նա լավագույնն է վատագույնների մեջ»:
Վերջում Լևոն Հայրապետյանը հայտնել է, որ 2013թ. հոկտեմբերին պլանավորվում է անցկացնել ևս մեկ համաարցախյան հարսանիք, որի ընթացքում կամուսնանան 2800 երիտասարդներ: Դրանից բացի, Հայրապետյանի հարազատ Վանք գյուղում ողջ թափով շարունակվում է Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի շինարարությունը: Դրա վերաբերյալ ծրագիրն իրականացնող կոմիտեի պատվերով տեսաֆիլմ է պատրաստվել:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության մամուլի ծառայություն
Այսօր ժամը 15.30-ին, ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ մոտ 20 տարեկան քաղաքացին Երևանի Սարալանջի պողոտայում՝ «Արագիլ» ռեստորանի մոտակայքում, փորձում է ինքնասպան լինել:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը և ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ քաղաքացին ցած է նետվել և մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ըստ բժիշկների տուժածի առողջական վիճակը բավարար է:
Եկեղեցին պետք է ու պարտավոր է ցանկացած իրավիճակում սատարել հասարակությանը, զերծ լինել քաղաքական տարբեր ուժերի ազդեցությունից: Բայց ու՞ր է եկեղեցին, ու՞ր է նրա դիքորոշումն ու միջամտությունն այն ժամանակ, երբ դրա պահանջը օրհասական է: Եկեղեցին գերադասում է լռությունը, աստիճանաբար օտարելով իրեն, վերածվում «կույրաղիքի»: Հայաստանյան եկեղեցու անտարբեր լռությունը նկատելի է նաև սփյուռքում, որտեղից մեր ընթերցողները մտահոգություն են հայտնում պաշտոնական Էջմիածնի աններելի լռության վերաբերյալ:
Երկու դեպք՝ Վահե Ավետյանի սպանության խայտառակ փաստը, որ ընդվզում առաջացրեց, և օրերս «X ֆակտոր» նախագծի հերթական թողարկման ծաղրի առարկա դարձած եիրտասարդի դեպքը (ի դեպ առաջին անգամը չէ), որ հուզել էր հանրությանը, փորձեցինք վերլուծել Հայ առաքելական եկեղեցու քահանաների հետ.
Նպատակը մեկն է՝ նախ հասարակությանը ներկայացնել հայ հոգևորականի դիրքորոշումը և երկրորդ՝ այն ինչ եկեղեցու սպասավորներն իրենք չեն ասում սեփական նախաձեռնությամբ, լսելի դարձնել մեր հարցերի շնորհիվ: Եվ մի բան էլ. եկեղեցու հայրերն ինչքան էլ պնդելու լինեն, թե՝ անկախ են իրենց դիրքորոշումներում, պաշտոնական էջմիածնին՝ իրենց ասած յուրաքանչյուր խոսքի համար, պատասխան են տալիս:
Ինչևէ, Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու քահանա Տեր Շմավոնին նման հաղորդումները, ինչպիսին «X ֆակտոր»-ն է, չեն հետաքրքրում, «Դրանք ոչինչ չեն տալիս»,- ասաց նա, սակայն դիտելով մեր ուղարկած տեսանյութը, հավելեց, թե շատ խելացի պետք չէր լինել, հասկանալու համար, որ այդ տղան որոշակի մտավոր խնդիրներ ուներ: Պետք է կռահեին և դադարեցնեին:
Քահանան շտապեց նշել, որ ինքը լիազորված չէ եկեղեցու անունից խոսելու և նրա կարծիքն արտահայտելու. «Սա իմ տեսակետն է՝ որպես անձ և որպես քահանա: Ժյուրիի անդամներին պետք է ասել, որ իրենք սխալ վարվեցին, պարզապես պետք չէր նման ընթացք տալ: Ռեժիսորն էլ այնքան անգրագետ է, որ եթե ժյուրիի անդամները չեն հասկացել, ինքն ու մոնտաժողն էլ չե՞ն հասկացել, որ պետք չէ այդ մասը հեռարձակել: Այդ երեխան այսօր խնդիր կունենա հասարակության մեջ»,- ասաց Տեր-Շմավոնը:
Նա վստահ է, որ հեռուստաընկերությունն այս ամենը արել է թե՛ ռեյտինգի, թե՛ դիտողների քանակը մեծացնելու համար: Դրա համար էլ միայն ժյուրիի անդամների վրա չպետք է մեղքը գցել. «Ամեն մեկն այստեղ իր անելիքն արեց: Անհնար է չհասկանային, որ այդ երիտասարդը խնդիրներ ունի: Այս ամենի մեջ մեղքի առյուծի բաժինը ծրագրի ռեժիսորինն է»:
Իսկ ինչ վերաբերվում է Վահե Ավետյանի դաժան սպանության փաստին, Տեր Շմավոնը շտապեց փակել հարցը, թե՝ մեկնաբանելու խնդիր չի տեսնում:
Թեպետ զրույցում մի քանի անգամ քահանան շեշտեց, որ ինքը անհատ է ու արտահայտում է իր սեփական կարծիքը, որը բնավ եկեղեցու հետ կապ չունի, սակայն, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը, մեզ հետ զրույցում հակադարձեց, ասելով, որ առանձին քահանաներն էլ են եկեղեցին ներկայացնում և, որ ամեն մի հաղորդման վերաբերյալ եկեղեցու առաքելությունը չէ մեկնաբանություններ կատարելը:
«Հոգևորականներն ազատ մարդիկ են և առանձին եկեղեցականներ շատ անգամներ արտահայտվում են, և ոչ միայն իրենց անձնական տեսակետն են ներկայացնում տարբեր հարցերի շուրջ, այլև հարցի քննությունը՝ եկեղեցու, քրիստոնեական վարդապետության տեսակետից»,— ասաց Տեր Վահրամը:
Իսկ իր մասին ասաց, որ հեռուստացույց դիտելու քիչ առիթներ է ունենում, ինչ վերաբերվում է ծաղրելուն՝ անընդունելի է համարում, որ որևէ մեկն եթերն օգտագործի որևէ անձի ծաղրելու համար:
Վահե Ավետյանի աղմկահարույց սպանության վերաբերյալ, երբ հանրությունը դատապարտեց երևույթը, իսկ եկեցեցին լուռ էր, հարցին Տեր Վահրամը միանգամից լարվեց, թե՝ մեկը մյուսի հետ կապ չունի, եկեղեցին մշտապես արտահայտվում է, երբ նպատակահարմար է համարում արտահայտվել այս կամ այն երևույթի առնչությամբ: «Եկեղեցու դիրքորոշումը միշտ էլ հնչել է, մասնավոր պարագաները առանձին քննարկելի են: Սա արդեն հարցազրույցի է վերածվում: Ես դատախազ չեմ, որպեսզի սպանություններ քննարկեմ: Ես գնահատականներ չեմ տալիս, այս կամ այն հանցագործության վերաբերյալ: Եկեղեցին արտահայտվել է, պետք է հետևել եկեղեցու գործունեությանը»,- բարկացավ Տեր հայրը: (Նշենք, որ մենք չզլացանք ու փնտրեցինք Էջմիածնի պաշտոնական կայքում, նշված դեպքի վերաբերյալ եկեղեցու արձագանքը, սակայն որևէ տող չհայտնաբերեցինք):
Քանի որ քահանա Մելիքյանը նշեց, որ հոգևորականների տեսակետը կարելի է եկեղեցու տեսակետը համարել, նույն թեմայով խոսեցինք Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ:
Նա էլ կրկնեց մեր զրուցակից քահանաներին, թե՝ երբեք չի նայել «X Ֆակտոր» հաղորդումը, մինչև հավատացյալներից մեկը չի ուղարկել տեսանյութը և ստիպել նայելու մինչև վերջ. «Մեծ նողկանք ապրեցի, ինձ տհաճ էր: «X ֆակտոր»-ն իրենից ի՞նչ է ներկայացնում, որ եկեղեցին մեկնաբանություն հայտնի. դա խայտառակություն է»:
Եպիսկոպոսը կարծում է, որ եկեղեցին չպետք է անդրադառնա ամեն մի դատարկ բանի:
Եթե սրբազանի կարծիքով, հիվանդ մարդուն հրապարակավ ծաղրելը( որն ի դեպ առաջին դեպքը չէ, այս նախագծի շրջանակներում), դատարկ բան է, կարծում ենք մյուսներն էլ, որոնք անշուշտ իրենց ինտելեկտով զիջում են հոգևորականին, կարող են դրա մեջ որևէ արտառոց երևույթ չտեսնեն ու հանգիստ «Ղժժան»: Մինչդեռ ճշմարիտ քրիստոնեային այլ պատվիրան է տրվում:
Իսկ Վահե Ավետյանի սպանության վերաբերյալ նա կտրուկ ընդհատեց .«Դա ինձ չվերաբերող խնդիր է, ես զբաղվում եմ միայն Շիրակի թեմով»:
Մենք փորձեցինք կոնկրետ օրինակներով ներկայացնել երևույթը, ազգի շահերից բխեցնել եկեղեցու դերը, հասարակության կողքին լինելու անհրաժեշտությունը հիմնավորել, սակայն եպիսկոպոսը վրդովվեց. «Այնքան բան է բխում ազգի շահերից: Հասարակություն ասվածը ո՞րն է, երբ որ դրսում ցույց էին անում, այդ նույն հասարակության անդամների մեծ մասը, ներսում հարսանիք էր անում: Եկեղեցին անշուշտ դատապարտել է այդ երևույթը»:
Փորձեցինք ինտերնետ տիրույթում գտնել որևէ հոգևորականի արձագանք վերընշված դեպքերի վերաբերյալ և ter-hambardzum.com գտանք այս հատվածը.
«Ի պատասխան այսօր ինձ ուղղված բազում հարցումների նշեմ հետևյալը. անկեղծաբար անընկալելի է, երբ նման դեպքում մեկնաբանություն են ուզում՝ միթե կա մի կառույց կամ անհատ մեր հասարակության մեջ, որ չի դատապարտում մարդու սպանությունը՝ անկախ որևէ հանգամանքից:
Աստվածակապարգ և մարդկային կյանքը սուրբ է, իսկ մարդը՝ գերագույն արժեք: Հարց է, եթե մեր հասարակության մեջ այս գիտակցությունն առկա է, իսկ եթե ոչ, ապա մեծ անելիք ունենք բոլորս անկախ պաշտոնից ու հանգամանքից: Իսկ մասնավորաբար այս պահին ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆի հոգին կարիքն ունի ամենքիս աղոթքների և Աստծո ողորմության, իսկ ընտանիքը ոչ թե պատեհապաշտ խոսքերի, այլ իրական և մնայուն աջակցություն»:
Եթե ձեզ առաջարկել են մասնակցություն ունենալ հաջողակ բիզնեսում, ընդամենը մեկ անգամ ներդրում կատարելով` կարճ ժամկետում վաստակել խոշոր գումարներ, եթե ձեզ խոստացել են, որ այդ եղանակով դուք տարեվերջին կարող եք ավտոմեքենա գնել և հասնել ձեր բոլոր նպատակների իրականացմանը, ապա ձեր դուռը թակել է ոչ թե հաջողությունը, այլ դուք հանդիպել եք Qnet ընկերության` վստահությունը չարաշահելու եղանակով, ձեզ մոլորեցնելու եկած աշխատակիցներին:
Մինչ նրանց հանդիպելը, ձեր ապահովության նպատակով ծանոթաց′ք սույն հոդվածի բովանդակությանը:
Ձեզանից շատերին է ծանոթ բուրգային մարքեթինգ ներկայացնող ընկերությունների գործունեությունը: Qnet ընկերությունը ներկայացնում է ցանցային մարքեթինգ, որում ընդգրկում են հիմնականում երիտասարդները (և վտանգը հենց սրանում է) նրանք իրականում բազմաքանակ են, և Երևանյան բանուկ փողոցներով քայլելիս, անհնար է 10 րոպե տևող զբոսանքի ընթացքում, գոնե 2 Qnet-ականների չհանդիպել:
Ի ՞նչ է Qnet-ը և ի ՞ նչ վտանգներ է այն ներկայացնում ձեր ընտանիքի անդամների ու մտերիմների համար: Ընկերության ցանցում հայտնվածների ծանրակշիռ մեծամասնությունը երիտասարդներ և պատանիներ են: Ամենասարսափելին այն է, որ նրանք կարող են չափազանց գայթակղիչ առաջարկների միջոցով, իրենց շարքերն ընդգրկել ձեր ընտանիքի երիտասարդ անդամին, և դուք այդ մասին կտեղեկանաք շատ ուշ, քանի որ նրանք նախապես զգուշացնում են՝ տանը ոչ ոքի չասեք, և առհասարակ գաղտնիությունը պարտադիր նախապայման է, իսկ խորհրդավորությունը գայթակղում է երիտասարդներից շատերին:
Նրանց աշխատանքին ծանոթանալու համար ընդգրկվեցի խմբերից մեկում, և ահա թե ինչ պարզեցի. նրանք «աշխատում» են հետևյալ կերպ. հավանական «զոհն» անպայման պետք է լինի իրենց ցանցի անդամներից մեկի մտերիմ ընկերը կամ բարեկամը` մարդ, որին կարելի է վստահել: Երկրորդը` «զոհը» պետք է ֆինանսապես ծանր իրավիճակում լինի և շտապ գումար աշխատելու ծայրահեղ կարիք ունենա:
Ինձ նման առաջարկ արեց իմ դասընկերը. նա Qnet-ական է:
Մի օր զանգահարեց ինձ, զրուցեցինք, ասաց, որ շատ լավ միջազգային կազմակերպություն կա, որը բացառիկ աշխատանք է առաջարկում շատ բարձր աշխատավարձով, ազատ գրաֆիկով և քանի որ ինքն է միջնորդել, ապա անպայման ինձ կընդունեն աշխատանքի: Որքան էլ փորձեցի ճշտել այդ կազմակերպության անվանումը կամ վարձատրության չափը, ոչինչ պարզել չկարողացա: Ավելի ուշ պարզեցի, որ Qnet-ականն երբեք սկզբնական էտապում չի պատասխանի այդ հարցերին, այլ ինչպես իմ դեպքում էր՝ կհայտնի, որ հարկավոր է հանդիպել մանրամասները քննարկելու համար:
Երբ Qnet-ականն ու «զոհը» հանդիպում են, հանդիպման ընթացքում միայն Qnet-ականը հայտնում է, որ իրենց կմիանան այդ նույն կազմակերպության կարևոր դեմքերից մեկը կամ երկուսը և կներկայացնեն աշխատանքի բնույթը, քանի որ իրենք առավել հմուտ են:
Այդպես էլ եղավ հանդիպեցինք, ու հմուտ Qnet-ականները պատմեցին իրենց հզոր կազմակերպության մասին և երբ համարեցին, որ արդեն «թակարդում եմ», հայտնեցին, որ եթե ուզում եմ միանալ կազմակերպությանն, ապա պետք է գնեմ իրենց ապրանքներից մինիմում 600 ԱՄՆ դոլար արժողությամբ ապրանք, որն իրականում արժե ոչ ավել, քան 20 ԱՄՆ դոլար: Նրանք իրենց հետ չունեին կատալոգներ, նրանց ապրանքատեսակները շատ փոքրաքանակ էին և իրենցից արժեքավոր ոչինչ չեն ներկայացնում:
Ավելի ուշ հարսկացա, որ առաջին իսկ հանդիպումից սկսած Qnet-ականները դիտարկում են «զոհի» զարդերը, հեռախոսը, այն ամենն ինչը կարելի է վաճառել և այդ 600 ԱՄՆ դոլարը տալ Qnet-ին: Նրանք երկրորդ, երրորդ հանդիպումից հետո արդեն սկսում են «զոհին» ասել, որ իր ժամացույցի, հեռախոսի կամ այլ արժեքավոր իրի համար կարող են գնորդ գտնել շատ կարճ ժամկետում: Պարզեցի նաև, որ նրանք համագործակցում են «FINCA»- ի հետ և կարող են նույնիսկ վարկ դասավորել:
Վտանգն իրականում ոչ միայն ֆինանսական է, այլև հոգեբանական, քանի որ Qnet-ականները հիշեցնում են աղանդավորական կազմակերպություն: Անընդհատ կրկնում են, որ կյանքը հիասքանչ է, իրենց գործերը շատ լավ են, բայց իրականում գրպաններում գրոշներ են, եթե իհարկե, նրանք իրենց բուրգային բիզնեսի վերին հատվածում չեն կանգնած: Այն վերին հատվածում… Կառույցի միջին անդամը ամսական մոտավորապես ունի 500 հազար դրամ եկամուտ, իսկ վերևներում աստղաբաշխական թվեր են պտտվում:
Եվ դա արվում է այն մարդկանց հաշվին, որոնք վճարում են պահանջվող՝ 600 դոլար գումարը: Նրանցից շատերն, իհարկե, չեն կարողանում նոր մարդ բերել, կորցնում են գումարը, սակայն բավարարված են զգում իրենց. գտնում են նոր ընկերներ, որոնք էլ իրենց հերթին նրանց ծանոթացնում են նոր մարդկանց հետ, օգնում են, միմյանց տեղավորում աշխատանքի և այլն.: ճիշտ և ճիշտ, ինչպես աղանդավորները: Եվ, եթե նույնիկ բիզնեսը չի ստացվում, ինչ -որ հետաքրքիր բան երիտասարդները ձեռք են բերում ու մոռանում վճարած գումար մասին: Այսպես հյուսում են ցանցը, որի հիմնական տերերը, ըստ մեր ունեցած տեղեկության, իշխանական առաջին շարասյան ներկայացուցիչներ են:
Տեղեկացնենք նաև, որ հարևան Թուքիայում 2010թ.-ին գործունեությունը սկսած 150 Qnet-ականներից 80-ը ձերբակալվել են: 2011թ.-ին Թուքիայում Qnet-ի գործունեության հետախուզում է հայտարարվել: Շրի Լանկայում հայտնաբերվել է Qnet-ի կողմից ապօրինի արտահատված 15 մլն ԱՄՆ դոլար և օրենքով սահմանվել է Qnet-ի ցանկացած հայտանաբերված ներկայացուցչի երեք տարի ազատազրկում: Սիրիայի Էկոնոմիկայի նախարարությունը 2009 թվականին միջոցներ է ձեռնարկել՝ Qnet-ի լուծարմանը հասնելու նպատակով: Նեպալում 2003թ.-ին արգելել են Qnet-ի գործունեությունը և Նեպալի կենտրոնական բանկի արժութային գործարքների ղեկավար Կ. Բ. Մանադխարը հայտարարել է, որ նրանց գործունեությունը «100 %-անոց խարդախություն է»:
Իրավաբանական տեսանկյուից մտահոգիչ է այն, որ Հայաստանում նրանք կարողանում են գործել հարկային վերահսկողությունից դուրս և արտոնյալ պայմաններում: Ըստ մեզ հասած տվյալների` այս բուրգային ապօրինի բիզնեսի հայաստանյան պարագլուխները, որ բարձրաստիճան պաշտոնյաներ են, երբեմն մասնակցում են Qnet-ականների ժողովներին:
Մարիաննա Եղիազարյան
Հ.Գ. «Հայկական Վարկած»-ը դիմել է ՀՀ Ոստիկանությանը, պարզելու առնչվե՞լ են երբևէ «Qnet» կազմակերպության հետ և խնդրել պատասխանել մի շարք հարցերի, որոնց պատասխանը կներկայացնենք ընթերցողին:
«Աշխարհի վերջը», իհարկե, կատակ էր կամ ինչ-որ շառլատանների հնարք, սակայն այդ սուտ «շուխուրը» ամեն մի մարդու, այնուամենյանիվ, ստիպում է մտածել, թե ինչ կաներ նա, եթե այդ չարագուշակ կանխատեսումը ճիշտ լիներ: Կա՞ն արդյոք անհետաձգելի գործեր, որոնք մենք պիտի անեինք մինչև «աշխարհի վերջը»` մի ամսում, մի շաբաթում կամ մի օրում: Չգիտեմ` լավ է դա, թե վատ, բայց ես անձամբ ինձ համար այդպիսի գործեր չէի պատկերացնում: Այսինքն` չկա այնպիսի բան, որը ես «աշխարհի վերջից» առաջ կցանկանայի անել. «Ախ, մի հատ էլ էվերեստ բարձրանայի, մի հատ էլ պարաշյուտից թռնեի կամ «պլան» ծխեի` նոր աշխարհի վերջը գար»: Չկա նման անհետաձգելի գործ, առանց որի կյանքս կհամարեի անավարտ, ոչ լիարժեք: Իհարկե, ես ունեմ ծրագրեր ու ձգտումներ` ինչպես բոլոր կենդանի, շնչող մարդիկ այս երկրագնդում: Բայց դրանք «մեկ քայլանոց կոմբինացիաներ» չեն:
Ենթադրենք, ես ծրագրում եմ այս ամիս այս գիրքը կարդալ, մյուս ամիս` այն մեկը: Ես հասկանում եմ, որ չեմ կարող մի քանի րոպեում գլխիս մեջ մտցնել այդ գրքերի բովանդակությանը` ես պետք է էջ առ էջ, տող առ տող, բառ առ բառ դրանք կարդամ: Ընդ որում, եթե ես ուզում եմ հասկանալ գրքի բովանդակությունը, ես պիտի այն կարդամ հենց այդպես, ոչ թե այնպես, ինչպես կարդում եմ ինտերնետային գրառումները: Օրինակ` իմ այս նշումների տակի մեկնաբանությունները. երբ տեսնում եմ այս կամ այն կեղծանունը, մոտավորապես գիտեմ, թե ինչ է ընթերցողը գրելու: Լուրջ գիրքն այդպես հնարավոր չէ կարդալ:
Գիրք կարդալը բերում եմ, ինչպես հասկանում եք, որպես օրինակ: Նույնը ծառն է կամ սիզամարգը. եթե ուզում եմ որևէ արդյունքի հասնել, պարտավոր եմ դրանք պարբերաբար խնամել, ջրել, կտրել, սրսկել և այլն: Բնականաբար, շատ հնարավոր է, որ անձնապես իմ կյանքը դրա համար չհերիքի: Բայց դա աշխարհի վերջը չէ, որովհետև եթե այդ ծառը որևէ մեկին պետք գա, նա կշարունակի իմ գործը այն տեղից, որտեղ ես կանգ եմ առել: Դա թմրանյութի «դոզա» չէ, որը կարելի է շտապ ընդունել և անմիջապես էյֆորիայի մեջ ընկնել:
Մեր ազգային հոգեբանության մեջ, հավանաբար, կա «վերջի» անհանգիստ սպասումը [պայմանավորված մեր ժողովրդին բաժին ընկած փորձություններով] և դրանից բխող յուրահատուկ անհամբերությունը` «երեք հատ դու շեշ գցեմ և մարս անեմ», «հիմա, հիմա», «հուպ տուր, աշխարհի վերջն է գալիս» և այլն: Այդպես, ցավոք սրտի, չի լինում: Ինչ-որ մի բան կարող է ծնվել միայն մեթոդիկ աշխատանքի արդյունքում: Վերջերս հրաշալի ասացվածք եմ կարդացել` այն, ինչ շտապ է, կարևոր չէ, այն, ինչ կարևոր է, շտապ չէ:
Առավոտ
ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Երեկ «Սեբաստիա» բժշկական կենտրոնի «Էլեն-Նարե» ծննդատանն անթույլատրելի դեպք է տեղի ունեցել։ Այս էլ որերորդ անգամ բժշկի նկատմամբ անհարգելից ու բիրտ ուժի կիրառման միջադեպ է գրանցվել մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում։ Արատավոր ու մերժելի մի փաստ, որը, դժբախտաբար, կարծես թե չափազանց դատապարտելի, ուղղակի անըմբռնելի սովորույթ է դառնում։
Առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ հետամուտ է լինելու նման բոլոր դեպքերի, ինչպես նաև բուժաշխատողի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի արձանագրված ամեն մի փաստի առթիվ։ Վստահ ենք, որ իրավապահ մարմիններն անհետևանք չեն թողնի յուրաքանչյուր նման դեպք և առավել խիստ կմոտենան բուժաշխատողների հանդեպ ոտնձգություն կատարած անձանց նկատմամբ։
Բուժաշխատողներին կոչ ենք անում չենթարկվել սադրանքների և մասնագիտական պարտականություններն իրականացնել անվերապահ ու լիարժեք։ Իսկ հիվանդների հարազատներին հորդորում ենք ձեռնպահ մնալ միջամտելու կամ որևէ այլ կերպ խոչընդոտելու բուժաշխատողներին` կատարելու իրենց մարդասիրական գործը և մասնագիտական պարտքը, հաշվի առնելով, որ դրանով առաջին հերթին վտանգում են իրենց իսկ հարազատի բուժումն ու անգամ կյանքը։ Նման երևույթներն անառողջ և անվստահության մթնոլորտ են ստեղծում։
Միաժամանակ, հաշվի առնելով վերջին շրջանում բուժաշխատողների նկատմամբ անհարգալից և ուժի կիրառման հաճախակի դարձած դեպքերը և դրանք կանխելու հրամայականը, նախարարությունում քննարկվում է մասնագիտական պարտականությունները կատարող բուժաշխատողների հանդեպ բռնի գործողություններ իրականացնողների նկատմամբ պատասխանատվության խստացմանն ուղղված օրենսդրական փոփոխություններ կատարելու առաջարկով ՀՀ կառավարություն դիմելու հարցը»:
Հայաստանում «Gallup Organization»-ի դեկտեմբերի 5-14-ին անցկացրած հարցման համաձայն, առաջիկա նախագահական ընտրություններում բնակչության 49 տոկոսն իր ձայնը կտա Սերժ Սարգսյանին, 21 տոկոսը՝ Գագիկ Ծառուկյանին, 6 տոկոսը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, 5 տոկոսը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին և 5 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանին:
Հասարակությունը շատ քիչ բան գիտի այն մասին, թե ինչպես են անցկացվում սոցիոլոգիական հարցումները, ինչի հետ է դա կապված և ինչ են դրանք ցույց տալիս. պետք է ժամանակ անցնի, որպեսզի մարդիկ համոզվեն նման հետազոտությունների անհրաժեշտության մեջ. երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք է հայտնել «Gallup Organization»-ի ներկայացուցիչ Ռասա Ալիշաուսկենեն:
«Այդպես է լինում ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի այլ երկրներում: Քիչ տոկոսներ ստացած քաղաքական գործիչները անվստահություն են հայտնում հարցման արդյունքներին, փոխանակ ինչ-որ քայլեր ձեռնարկեն իրենց վարկանիշը բարձրացնելու համար»,-նշել է նա:
Ալիշաուսկենեի խոսքով, ներկա պահին Սերժ Սարգսյանը շատ առաջ է, սակայն իրավիճակը կարող է փոխվել կախված այլ թեկնածուների առաջադրումից:
Անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի առաջադրմանը, «Gallup Organization»-ի ներկայացուցիչը ընդգծել է. «Լևոն Տեր-Պետրոսյանի և Հրանտ Բագրատյանի ընտրողներն իրար շատ նման են, քանի որ երկուսն էլ ներկայացնում են ՀԱԿ-ը, ուստի եթե եթե նույն քաղաքական ուժից լինի երկու թեկնածու, ապա նրանց կողմնակիցները ստիպված կլինեն ընտրել, հետևաբար այդ ուժի ձայները կկիսվեն»:
Ըստ հարցման՝ ընտրողների 1/3-ն ասել է, որ չի մասնակցելու ընտրություններին, 1/3-ն ասել է, որ հնարավոր է մասնակցի ընտրություններին, ևս 1/3-ը հաստատել է, որ ցանկանում է մասնակցել ընտրություններին:
Հարցին, թե ում օգտին ոչ մի դեպքում ձայն չէիք տա, 39 տոկոսը տվել է Լևոն Տեր-Պետրոսյանի անունը, 16 տոկոսը՝ Արթուր Բաղդասարյանի անունը, 12 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանի անունը, 11 տոկոսը՝ Սերժ Սարգսյանի անունը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.