Եկեղեցին պետք է ու պարտավոր է ցանկացած իրավիճակում սատարել հասարակությանը, զերծ լինել քաղաքական տարբեր ուժերի ազդեցությունից: Բայց ու՞ր է եկեղեցին, ու՞ր է նրա դիքորոշումն ու միջամտությունն այն ժամանակ, երբ դրա պահանջը օրհասական է: Եկեղեցին գերադասում է լռությունը, աստիճանաբար օտարելով իրեն, վերածվում «կույրաղիքի»: Հայաստանյան եկեղեցու անտարբեր լռությունը նկատելի է նաև սփյուռքում, որտեղից մեր ընթերցողները մտահոգություն են հայտնում պաշտոնական Էջմիածնի աններելի լռության վերաբերյալ:
Երկու դեպք՝ Վահե Ավետյանի սպանության խայտառակ փաստը, որ ընդվզում առաջացրեց, և օրերս «X ֆակտոր» նախագծի հերթական թողարկման ծաղրի առարկա դարձած եիրտասարդի դեպքը (ի դեպ առաջին անգամը չէ), որ հուզել էր հանրությանը, փորձեցինք վերլուծել Հայ առաքելական եկեղեցու քահանաների հետ.
Նպատակը մեկն է՝ նախ հասարակությանը ներկայացնել հայ հոգևորականի դիրքորոշումը և երկրորդ՝ այն ինչ եկեղեցու սպասավորներն իրենք չեն ասում սեփական նախաձեռնությամբ, լսելի դարձնել մեր հարցերի շնորհիվ: Եվ մի բան էլ. եկեղեցու հայրերն ինչքան էլ պնդելու լինեն, թե՝ անկախ են իրենց դիրքորոշումներում, պաշտոնական էջմիածնին՝ իրենց ասած յուրաքանչյուր խոսքի համար, պատասխան են տալիս:
Ինչևէ, Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու քահանա Տեր Շմավոնին նման հաղորդումները, ինչպիսին «X ֆակտոր»-ն է, չեն հետաքրքրում, «Դրանք ոչինչ չեն տալիս»,- ասաց նա, սակայն դիտելով մեր ուղարկած տեսանյութը, հավելեց, թե շատ խելացի պետք չէր լինել, հասկանալու համար, որ այդ տղան որոշակի մտավոր խնդիրներ ուներ: Պետք է կռահեին և դադարեցնեին:
Քահանան շտապեց նշել, որ ինքը լիազորված չէ եկեղեցու անունից խոսելու և նրա կարծիքն արտահայտելու. «Սա իմ տեսակետն է՝ որպես անձ և որպես քահանա: Ժյուրիի անդամներին պետք է ասել, որ իրենք սխալ վարվեցին, պարզապես պետք չէր նման ընթացք տալ: Ռեժիսորն էլ այնքան անգրագետ է, որ եթե ժյուրիի անդամները չեն հասկացել, ինքն ու մոնտաժողն էլ չե՞ն հասկացել, որ պետք չէ այդ մասը հեռարձակել: Այդ երեխան այսօր խնդիր կունենա հասարակության մեջ»,- ասաց Տեր-Շմավոնը:
Նա վստահ է, որ հեռուստաընկերությունն այս ամենը արել է թե՛ ռեյտինգի, թե՛ դիտողների քանակը մեծացնելու համար: Դրա համար էլ միայն ժյուրիի անդամների վրա չպետք է մեղքը գցել. «Ամեն մեկն այստեղ իր անելիքն արեց: Անհնար է չհասկանային, որ այդ երիտասարդը խնդիրներ ունի: Այս ամենի մեջ մեղքի առյուծի բաժինը ծրագրի ռեժիսորինն է»:
Իսկ ինչ վերաբերվում է Վահե Ավետյանի դաժան սպանության փաստին, Տեր Շմավոնը շտապեց փակել հարցը, թե՝ մեկնաբանելու խնդիր չի տեսնում:
Թեպետ զրույցում մի քանի անգամ քահանան շեշտեց, որ ինքը անհատ է ու արտահայտում է իր սեփական կարծիքը, որը բնավ եկեղեցու հետ կապ չունի, սակայն, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը, մեզ հետ զրույցում հակադարձեց, ասելով, որ առանձին քահանաներն էլ են եկեղեցին ներկայացնում և, որ ամեն մի հաղորդման վերաբերյալ եկեղեցու առաքելությունը չէ մեկնաբանություններ կատարելը:
«Հոգևորականներն ազատ մարդիկ են և առանձին եկեղեցականներ շատ անգամներ արտահայտվում են, և ոչ միայն իրենց անձնական տեսակետն են ներկայացնում տարբեր հարցերի շուրջ, այլև հարցի քննությունը՝ եկեղեցու, քրիստոնեական վարդապետության տեսակետից»,— ասաց Տեր Վահրամը:
Իսկ իր մասին ասաց, որ հեռուստացույց դիտելու քիչ առիթներ է ունենում, ինչ վերաբերվում է ծաղրելուն՝ անընդունելի է համարում, որ որևէ մեկն եթերն օգտագործի որևէ անձի ծաղրելու համար:
Վահե Ավետյանի աղմկահարույց սպանության վերաբերյալ, երբ հանրությունը դատապարտեց երևույթը, իսկ եկեցեցին լուռ էր, հարցին Տեր Վահրամը միանգամից լարվեց, թե՝ մեկը մյուսի հետ կապ չունի, եկեղեցին մշտապես արտահայտվում է, երբ նպատակահարմար է համարում արտահայտվել այս կամ այն երևույթի առնչությամբ: «Եկեղեցու դիրքորոշումը միշտ էլ հնչել է, մասնավոր պարագաները առանձին քննարկելի են: Սա արդեն հարցազրույցի է վերածվում: Ես դատախազ չեմ, որպեսզի սպանություններ քննարկեմ: Ես գնահատականներ չեմ տալիս, այս կամ այն հանցագործության վերաբերյալ: Եկեղեցին արտահայտվել է, պետք է հետևել եկեղեցու գործունեությանը»,- բարկացավ Տեր հայրը: (Նշենք, որ մենք չզլացանք ու փնտրեցինք Էջմիածնի պաշտոնական կայքում, նշված դեպքի վերաբերյալ եկեղեցու արձագանքը, սակայն որևէ տող չհայտնաբերեցինք):
Քանի որ քահանա Մելիքյանը նշեց, որ հոգևորականների տեսակետը կարելի է եկեղեցու տեսակետը համարել, նույն թեմայով խոսեցինք Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ:
Նա էլ կրկնեց մեր զրուցակից քահանաներին, թե՝ երբեք չի նայել «X Ֆակտոր» հաղորդումը, մինչև հավատացյալներից մեկը չի ուղարկել տեսանյութը և ստիպել նայելու մինչև վերջ. «Մեծ նողկանք ապրեցի, ինձ տհաճ էր: «X ֆակտոր»-ն իրենից ի՞նչ է ներկայացնում, որ եկեղեցին մեկնաբանություն հայտնի. դա խայտառակություն է»:
Եպիսկոպոսը կարծում է, որ եկեղեցին չպետք է անդրադառնա ամեն մի դատարկ բանի:
Եթե սրբազանի կարծիքով, հիվանդ մարդուն հրապարակավ ծաղրելը( որն ի դեպ առաջին դեպքը չէ, այս նախագծի շրջանակներում), դատարկ բան է, կարծում ենք մյուսներն էլ, որոնք անշուշտ իրենց ինտելեկտով զիջում են հոգևորականին, կարող են դրա մեջ որևէ արտառոց երևույթ չտեսնեն ու հանգիստ «Ղժժան»: Մինչդեռ ճշմարիտ քրիստոնեային այլ պատվիրան է տրվում:
Իսկ Վահե Ավետյանի սպանության վերաբերյալ նա կտրուկ ընդհատեց .«Դա ինձ չվերաբերող խնդիր է, ես զբաղվում եմ միայն Շիրակի թեմով»:
Մենք փորձեցինք կոնկրետ օրինակներով ներկայացնել երևույթը, ազգի շահերից բխեցնել եկեղեցու դերը, հասարակության կողքին լինելու անհրաժեշտությունը հիմնավորել, սակայն եպիսկոպոսը վրդովվեց. «Այնքան բան է բխում ազգի շահերից: Հասարակություն ասվածը ո՞րն է, երբ որ դրսում ցույց էին անում, այդ նույն հասարակության անդամների մեծ մասը, ներսում հարսանիք էր անում: Եկեղեցին անշուշտ դատապարտել է այդ երևույթը»:
Փորձեցինք ինտերնետ տիրույթում գտնել որևէ հոգևորականի արձագանք վերընշված դեպքերի վերաբերյալ և ter-hambardzum.com գտանք այս հատվածը.
«Ի պատասխան այսօր ինձ ուղղված բազում հարցումների նշեմ հետևյալը. անկեղծաբար անընկալելի է, երբ նման դեպքում մեկնաբանություն են ուզում՝ միթե կա մի կառույց կամ անհատ մեր հասարակության մեջ, որ չի դատապարտում մարդու սպանությունը՝ անկախ որևէ հանգամանքից:
Աստվածակապարգ և մարդկային կյանքը սուրբ է, իսկ մարդը՝ գերագույն արժեք: Հարց է, եթե մեր հասարակության մեջ այս գիտակցությունն առկա է, իսկ եթե ոչ, ապա մեծ անելիք ունենք բոլորս անկախ պաշտոնից ու հանգամանքից: Իսկ մասնավորաբար այս պահին ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆի հոգին կարիքն ունի ամենքիս աղոթքների և Աստծո ողորմության, իսկ ընտանիքը ոչ թե պատեհապաշտ խոսքերի, այլ իրական և մնայուն աջակցություն»:
- 11:10Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահմանային անցակետը կփակվի. Բորտնիկով
- 14:10Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը
- 12:10Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին
- 11:10Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիելյան
- 14:10Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն
- 12:40Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը
- 12:10Ինչ ունենք այս պահին
- 11:06Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)
- 14:10Այո՛, երկքաղաքացի եմ․ Բագրատ Սրբազանը հաստատեց՝ ՀՀ-ի և Կանադայի քաղաքացի է
- 13:10Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
10.05.2024 | 12:09
10.05.2024 | 11:23
09.05.2024 | 15:10
09.05.2024 | 14:10
09.05.2024 | 13:10
09.05.2024 | 12:10
09.05.2024 | 11:10
08.05.2024 | 15:10
08.05.2024 | 14:10
08.05.2024 | 13:10
08.05.2024 | 12:10
07.05.2024 | 15:10
07.05.2024 | 14:10
07.05.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.