23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր՝ փետրվարի 19-ին լրանում է ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության իններորդ տարելիցը։ Նրա մեղքը հայ լինելն էր:
2004թ. փետրվարին Գուրգեն Մարգարյանն ու Հայկ Մակուչյանը մասնակացում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի շրջանակում անգլերենի դասընթացներին, որոնց մասնակցում էին նաև Թուրքիայում հատուկ պատրաստվածություն անցած Ադրբեջանի ԶՈւ սպա Ռամիլ Սաֆարովը:
Փետրվարի 19-ի գիշերը Սաֆարովը թաքուն մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակը և կացնահարել քնած հայ սպային: Սաֆարովը փորձել էր սպանել Մակուչյանին, բայց վերջինիս սենյակի դուռը բարեբախտաբար փակ էր եղել:
2006թ. ապրիլի 3 -ին Բուդապեշտի դատարանը մարդասպան Ռամիլ Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման` 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի, սակայն 2012թ.-ի օգոստոսի 30-ին հունգարական իշխանությունները մարդասպանին արտահանձնեցին Ադրբեջան: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույն օրը հրամանագիր ստորագրեց Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին:
Գուրգեն Մարգարյանը թաղված է Եռաբլուրում:
Ընտրություններից մեկ օր առաջ Երևանի Հանրապետության հրապարակում հանդիպում է տեղի ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ու Եվրոպական խորհրդարանի կողմից ՀՀ նախագահական ընտրություններում դիտորդական առաքելության ղեկավար Միլան Ցաբրնոխի միջև: Ուշագրավն այն է, որ նրանք գերադասել են զրուցել հենց դրսում զբոսնելով:
Նաիրա Զոհրաբյանը, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, ասել է, թե Ցաբրնոխի հետ հանդիպմանն ընտրությունների հետ կապված հարցեր չեն քննարկել. «Միլանը իմ վաղեմի բարեկամն է, և Հայաստան նրա յուրաքանչյուր այցի ժամանակ մենք անպայման հանդիպում ենք և զրուցում տարբեր հարցերի շուրջ: Այս անգամ ևս զրուցել ենք որպես վաղեմի բարեկամներ: Խոսել ենք մեր երկու կուսակցությունների համագործակցության և առաջիկա ծրագրերի մասին: Միլանը Եվրոպական պահպանողականների լիդերներից է, և մենք բազմաթիվ հարցեր ունեինք միասին քննարկելու»: Հարցին, թե ինչու որևէ սրճարանում չէին նստել, ԲՀԿ խմբակցության քարտուղարը պատասխանել է. «Կարծում եմ, դրանով մենք որևէ մեկի սահմանադրական իրավունքը չենք խախտել»:
Ժողովուրդ
Վարդան Ասատրյանն էկոլոգ է։ Աշխատում է ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող, ինչպես նաև դասավանդում է «Քվանտ» վարժարանում, որը ՀՀ ուսումնական հաստատություններից առաջինն է դարձել Միջազգային բակալավրիատի (IB) համակարգի անդամ: Ասպիրանտ է Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտում, թեկնածուական ատենախոսության թեման է. «Սևանի լիմնոհամակարգի էկոլոգիական վիճակի գնահատականը լճի ջրի մակարդակի բարձրացման փուլում»:
Գիտության մեջ առաջին հերթին նրան գրավում են բացահայտումները, նոր մարտահրավերները, «այն համոզմունքը, որ ամեն ինչ քեզանից է կախված, դու ես ընտրում՝ ինչ հետազոտել, ինքնուրույն գտնում և առաջադրում ես խնդիրներ ու լուծում դրանք, ինչպես նաև այն զգացողությունը, որ դու չես լճացել, չես ընկել «կախարդական շղթայի մեջ», երբ անընդհատ անում ես նույն բաները՝ առանց որևէ նորույթի: Գիտությամբ զբաղվելը թույլ է տալիս զգալ, որ անընդհատ զարգանում ես: Իսկ գիտնական դառնալ ես երբեք էլ չեմ որոշել և չեմ համարում, որ գիտնական եմ: Պարզապես բավական ժամանակ եմ հատկացնում գիտությանը և ստանում այն հոգևոր բավարարվածությունը, որն այլ գործունեության ժամանակ ստանալ հնարավոր չէ»:
Գիտությունից դուրս, այլ հետաքրքրությունները բազմաթիվ են. հետաքրքրվում է այն ամենով, ինչ մեզ շրջապատում է կամ որոշակիորեն ազդում մեզ վրա: Մշտական հետաքրքրությունների ցանկին կարելի է դասել սպորտը, ընթերցանությունը, և տարբեր ազգերի խոհանոցը (միայն ոչ այն կերակրատեսակները, որոնք առաջացել են բավարար ուտելիքի պակասի հետևանքով` որդեր, միջատներ և այլն): Վարդանը խորին համոզմունք ունի, որ, առանց բավարար ֆիզիկական աշխատանքի, չի կարող լինել նաև ծանր մտավոր աշխատանք: Ժամանակի առկայության դեպքում նախընտրում է արշավները՝ դեպի բնություն, կարևորը, որ մարդկանցից հեռու լինի:
Կյանքում հետևում և սիրում է հաճախ օգտագործել ասույթներ, օրինակ՝ «Չես կարող լավություն անել, գոնե վատություն մի արա» կամ «Какой привет, такой ответ» — այս ասույթը օգտագործում է ռուսերեն, քանի որ, իր խոսքով, դրա հայկական թարգմանությունները և նմանակները չեն արտահայտում այս ասույթի բուն իմաստը» կամ «Каждый думает в меру своей испорченности» — այս ասույթը շատ է սիրում, քանի որ կյանքում միշտ չէ, որ այն, ինչ դու ասում ես, ընկալվում է այնպես, ինչպես դու ես նկատի ունեցել: Աշակերտների հետ աշխատանքում սիրում է հաճախ օգտագործել. «Կան 1000-ավոր պատճառներ, բայց մեկ հետևանք» արտահայտությունը, որն այն խորհուրդն ունի, որ եթե պատասխանատվություն ես վերցրել որևէ աշխատանքի համար, ապա, անկախ հանգամանքներից, պետք է արդյունք ցույց տալ:
Համոզված է, որ կյանքում շրջադարձային պահերը կարող են լինել այնքան աննշան, որ երբ դրանք տեղի են ունենում, մենք չենք նկատում` մեկ արտահայտություն, որը խորապես նստվածք է թողնում մեր ենթագիտակցության մեջ և փոխում ընկալումը, մեկ ուշացում, մեկ հանդիպում, որը նոր ուղղություն է տալիս քո կյանքին, վնասվածք, որը փոխում է կենսակերպդ և այլն. «Իմ կյանքում այդ ամենը եղել է և բավական շատ, այդ պատճառով էլ կտրուկ փոփոխությունները նույնպես քիչ չեն եղել: Իսկ մասնագիտական կարիերայի տեսանկյունից շրջադարձային կարելի է համարել 8-րդ դասարանը, երբ հանդիպեցի աշխարհագրության նոր ուսուցչիս և հետագա 8 տարիները, ինչպես նաև ներկայիս մի որոշ հատվածը կապվեց հենց աշխարհագրության հետ, քանի որ դա է իմ առաջին մասնագիտությունը և այն հաղթաթուղթը, որը թույլ տվեց հետագայում յուրացնել նաև այլ մասնագիտություններ և ներկայում էլ կենտրոնանալ էկոլոգիայի և հիդրոէկոլոգիայի վրա: Որոշ չափով շրջադարձային եղավ նաև 2010թ.-ը, երբ ճանաչվեցի ԵՊՀ լավագույն ուսանող և հասկացա, որ գործունեությունս ճիշտ եմ կազմակերպում և կարող եմ շարունակել ընկղմվել գիտության մեջ»:
Նախկինում աշխատել է տեսական և մեթոդական բնույթի խնդիրների վրա` սոցիալ-տնտեսական աշխարհագրության, գեոէկոլոգիայի, կայուն զարգացման, էկոտուրիզմի, մանկավարժության բնագավառներում: Օրինակ, ՀՀ տարածքի գեոէկոլոգիական շրջանացման սկզբունքների մշակում, բնության հատուկ պահպանվող տարածքների էկոտուրիստական ներուժի գնահատում, աշխարհագրական դետերմինիզմի գաղափարախոսության մեթոդական կարևորության մեկնաբանություն, միջառարկայական ինտեգրացիան միջին և ավագ դպրոցում, մաթեմատիկական ապարատի ուժեղացում ֆիզիկական աշխարհագրության դասընթացներում, էկոկրթության պրակտիկ մասի մշակում, օլիմպիականների և օժտված երեխաների հետ աշխատանքի սկզբունքների մշակում, և այլն: Դրանք բոլորն էլ բարձր գնահատականի են արժանացել ոլորտի մասնագետների կողմից: Այժմ ավելացել են պրակտիկ մեծածավալ հետազոտությունները և վերլուծությունները՝ ջրակենսաբանության և կենսաբանական էկոլոգիայի ոլորտներում, որոնք վերաբերում են բիոինդիկացիայի մեթոդով ջրի որակի գնահատմանը, ինտեգրալ գնահատման մեթոդիկայի զարգացմանը, ջրային հետազոտություններում էկոհամակարգային մոտեցման ներդրմանը և այլն: Այս պահին ունի 18 տպագրված աշխատանք՝ տեղական և արտասահմանյան գիտական հանդեսներում, դրանցից մեկը 2010թ.-ին Կիևում կայացած միջազգային էկոլոգիական 13-րդ գիտաժողովում ճանաչվել է սեկցիայի լավագույն զեկուցում: Հաջողությունները քիչ չեն եղել նաև ուսման տարիներին: Հաղթանակներ դպրոցական օլիմպիադաների քաղաքային և հանրապետական փուլերում, ԵՊՀ լավագույն ուսանող, ՀՕՖ-ի կրթական դրամաշնորհի հաղթող, գիտահետազոտական դրամաշնորհի հաղթող, բազմաթիվ շնորհակալագրեր և դիպլոմներ. «Սակայն ինձ համար պակաս կարևոր չեն այն նվաճումները, որոնց հասնում են աշակերտներս», – ասում է Վարդանը:
Միջազգային գիտական համագործակցությունների վերաբերյալ Վարդանը պատմում է, որ իրենց բաժանմունքը գիտական կապեր ունի Գերմանիայի, Իսպանիայի, Հունաստանի, ՌԴ-ի, Բելառուսի և այլ երկրների համալսարանների, գիտահետազոտական ինստիտուտների և անհատ գիտնականների, նաև ՀԿ-ների հետ, որոնց շրջանակներում իրականացվում են, ինչպես երկկողմանի հետազոտական աշխատանքներ և փորձի ու մասնագետների փոխանակում, այնպես էլ իրենց կառույցը փորձում է ներգրավել միջազգային խոշորամասշտաբ դրամաշնորհային ծրագրերին, ինչպիսիք են FP7 և Tempus ծրագրերը: Դեռևս չի կարելի ասել, որ օգտագործվում է միջազգային համագործակցությունների պոտենցիալի մեծ մասը, սակայն վերջին շրջանում այս բնագավառում մեծ թափով աշխատանքներ են տարվում: Բազմաթիվ խնդիրներ այս բնագավառում կապված են ինչպես իրավական հարցերի հետ, այնպես էլ՝ ֆինանսական: Հեռանկարները զգալիորեն ավելի մեծ կլինեն, իսկ հայկական կողմը ավելի գրավիչ՝ օտարերկրյա գործընկերների համար, եթե լուծվեն այս խնդիրները:
Կարծում է, որ ներքին համագործակցության լավ օրինակներ կան, սակայն դրանք շատ չեն: Մեկը մյուսի հետ կապված է բազմաթիվ կապերով: Տեսականորեն ներքին լավ համագործակցությունը պետք է բերի նաև արտաքին ռեսուրսներից ավելի լավ օգտվելուն, սակայն իրականում ստացվում է մի իրավիճակ, երբ իրավական և ֆինանսական խնդիրների պատճառով գիտական խոշոր ծրագրերում Հայաստանին բաժին ընկնող գումարները բավական քիչ են լինում, և մեծամասամբ դա բերում է այն արատավոր պրակտիկային, որ գործի հետ շատ քիչ առնչություն ունեցող գիտնականները և կառույցները սկսում են իրենց վերագրել անհավանական հնարավորություններ և «սևացնել» մյուսների արածները այդ բնագավառում, դրանով ձգտելով մենաշնորհ ստանալ եկող գումարների վրա, ոչ թե արդար բաշխել դրանք: Այդ ամենը ծնում է նաև ներքին ասպարեզում միջանձնային լարված հարաբերություններ, և արդյունավետությունը մղվում է երկրորդ պլան: Ըստ Վարդանի՝ «Ավելորդ չէ նշել նաև այն, որ բոլորս էլ ձգտում ենք քիչ չարչարվել, սակայն շատ ստանալ, և ներքին համագործակցության մեջ, եթե իհարկե դրա անհրաժեշտությունը պարտադրված է լինում, յուրաքանչյուրը փորձում է իր վրա վերցնել «հեշտ» գործը, իսկ «դժվարը» թողնել մյուսներին։ Եվ այդպես էլ բազմաթիվ ծրագրեր մնում են միայն քննարկման փուլում: Ես չեմ պնդում, որ արտերկրում այս ամենը չկա, պարզապես մեզ մոտ դա սուր է արտահայտվում, քանի որ գիտական հասարակությունը բավական փոքր է և շատերը ճանաչում են մեկմեկու: Որպեսզի միջազգային համագործակցությունը և ներքին համագործակցությունը շաղկապված կերպով ավելի արդյունավետ դառնան, նախ պետք է ներքին խնդիրները լուծել, քանի որ նվազագույն աշխատավարձով աշխատող գիտնականները և աղքատ գիտական հիմնարկները դժվար թե մեծ ոգևորություն ապրեն միմյանց հետ արժեքավոր ինֆորմացիա փոխանակելուց կամ համատեղ հետազոտություններ իրականացնելուց` չնչին գումարներով»:
Ինչ վերաբերում է գիտական մրցանակներին և դրամաշնորհներին, Վարդանը ԵՊՀ-ում ուսումնառության տարիներին ստացել է ՀՕՖ-ի կրթական դրամաշնորհ, որը միանվագ վճարվող փոքր գումար է, սակայն բավական ոգևորող ազդեցություն է ունեցել: Անցյալում նրանց խումբը ստացել է 2 փոքր գիտական դրամաշնորհ, որոնցից մեկի ղեկավարը Վարդանն էր, այս տարի նույնպես խմբով հաղթել են մեկ փոքր դրամաշնորհ: Եթե մի կողմ թողնենք հաղթանակից առհասարակ ստացվող ոգևորությունը և հոգևոր բավարարվածությունը, ապա այդ դրամաշնորհները այսօր մեծագույն կարևորություն ունեն հատկապես երիտասարդ գիտնականների համար, քանի որ առանց այդ փոքր գումարների, պարզապես ծիծաղելի է մտածել, որ նրանք կարող են մնալ գիտության ասպարեզում և ապրել այն «աղքատավարձով», որը ստանում են: Էնտուզիազմով կարելի է գիտությամբ զբաղվել 3-5-10 տարի, բայց եթե չես կարողանում ընտանիք պահել, նվազագույն կենցաղային խնդիրներ լուծել, ապա թողնում ես գիտությունը, կամ առհասարակ երկիրը: Իրականում վիճակը այսքան վատ չէր լինի, և դրամաշնորհները երիտասարդության կողմից ավելի շատ կգնահատվեին՝ որպես գիտական ոլորտում ավելի մեծ նվաճումների հասնելու, կապեր ամրապնդելու, հետազոտությունները ընդարձակելու գործիք, եթե պետության կողմից տրվող գումարները ճիշտ բաշխվեին, ոչ թե բոլորին հավասար սկզբունքով, որը սպանում է շատերի աշխատելու ցանկությունը:
18 աշխատանքից 9-ը ունեն համահեղինակ կամ համահեղինակներ և մեծամասամբ վերաբերում են ներկայիս մասնագիտացմանը: Այն աշխատանքները, որոնք տպագրվել են դրամաշնորհների շրջանակներում արված հետազոտությունների արդյունքում, ընդգրկում են դրամաշնորհի մասնակիցներին և յուրաքանչյուրի մասը այդպիսի աշխատանքներում պայմանավորված է իր մասնագիտական ներդրմամբ: Համահեղինակներով աշխատանքներում Վարդանը հիմնականում զբաղվում է տեսական ընդհանրացումներով, համակարգմամբ և աշխատանքի ձևակերպմամբ, իսկ մեթոդական ապարատը և փորձարարական տվյալների վերլուծությունը կատարում են համահեղինակները: Դժվարանում է գիտական աշխատանքում իր մասնաբաժնի քանակական գնահատական տալ:
Հայաստանում գիտության թերֆինանսավորման հետ կապված ասում է. «Միգուցե ծիծաղելի հնչի, բայց հոգեբանորեն շատ դժվար է ֆինանսներ հատկացնել այն բանին, որը անհասկանալի է, իսկ գիտությունը ներկայիս հասարակության համար կարծես օտար լեզու լինի: Եվ ոչ միայն գիտությանը, այլև մտավոր ցանկացած գործունեությանը տրվող գումարներն են քիչ: Եթե կենցաղային տեսանկյունից նայենք հարցին, ապա գիտությունը միշտ չէ, որ արված ներդրումները վերադարձնում է, հետևաբար որոշ ուղղություններում` հատկապես տեսական բնույթի ուսումնասիրություններում, ներդրումներ կատարելը առավել քիչ ձեռնտու է: Խոսքս կհաստատի նաև այն փաստը, որ գնալով ավելանում են նորարարության ոլորտում դրամաշնորհները և պետական ֆինանսավորումը, ամենուր բարձրաձայնում են գիտության առևտրականացման անհրաժեշտության մասին և այլն: Սակայն պետք է հասկանալ, որ ամեն տեսակի գիտելիք չէ, որ կարելի է վաճառել և ամեն տեսակի հետազոտություն չէ, որ պետք է կարճաժամկետ կտրվածքով եկամուտ ապահովի: Արժեհամակարգի հետ կապված կարող եմ նաև նշել, որ, անշուշտ, ԽՍՀՄ փլուզումը կոտրեց ազգի ողնաշարը, միջակությունը ձայն բարձրացրեց և ներկայումս հարգված են մեծամասնությամբ հասարակության այն անդամները, որոնք մեծ եկամուտ ունեն, ինչը վկայում է հասարակության մեջ «ստրուկի» հոգեբանությամբ սերնդի ձևավորման մասին: Բայց, միևնույն է, նորից եմ կրկնում, գիտության մեջ էլ կա բավականաչափ ֆինասավորում, սակայն այն ռացիոնալ չի օգտագործվում և ճիշտ չի բաշխվում: Բազմաթիվ են դեպքերը, երբ գիտական հիմնարկներում սպասարկող անձնակազմը զգալիորեն ավելի շատ գումար է ստանում, քան գիտնականը»:
Տարատեսակ մրցանակների ու խրախուսական մրցանակաբաշխությունների երևույթը գնահատում է գերազանց, սակայն այստեղ նույնպես տեսնում է որոշ խնդիրներ: Նախ՝ այդ ֆոնդերը և մրցանակները այնքան էլ հայտնի չեն, այսինքն՝ կա դրանց գովազդի և մատչելիության խնդիր: Դրանք նաև զերծ չեն սուբյեկտիվությունից, ինչպես և ամեն մարդկայինը: Թերի է մնում նաև գիտության ոլորտների և բնագավառների ընդգրկվածությունը և ֆինանսավորման չափը, և դա լուծելու համար դեռ պետք է բազմաթիվ հիմնադրամներ և կազմակերպություններ ընդգրկել այս պրոցեսում: Ինչ վերաբերում է նրան, թե որքան լուրջ են դրանք փոխում իրավիճակը, ապա կարծում է, որ դեռ քիչ ժամանակ է անցել իրական գնահատման համար, սակայն չգրանցել դրական միտումը և չընդունել, որ դրանք կարևոր քայլ են գիտության վերածննդի համար, նույնպես չի կարելի:
Մրցանակաբաշխություններում կիրառվող չափորոշիչների՝ տպագրությունների քանակ, հղումների թիվ, հարցում որակական տարբերություն չի տեսնում, քանի որ երկու դեպքում էլ գնահատվում է աշխատանքի արդյունքը և կարևորությունը, սակայն երկու դեպքում էլ խիստ սահմանափակ է այն մասնագիտությունների և հիմնարկների ցանկը, որոնց ներկայացուցիչները կարող են մասնակցել մրցանակաբաշխությանը: Գաղտնիք չէ, որ այդպիսի հանդեսներում տպագրվելու համար անհրաժեշտ է, որ հիմնարկը ունենա լուրջ նյութատեխնիկական բազա` հետազոտություն կատարելու համար: Բացի այդ, շատ դեպքերում նման տպագրություն ունենալու համար անհրաժեշտ է ղեկավարի անձնական կապերի և անվան օգտագործում: Կարծում է, որ ավելի օբյեկտիվ կլիներ գնահատել մասնակիցների կատարած հետազոտությունների ընդհանուր ծավալն ու բարդությունը, ոչ թե արդյունքը, այսինքն՝ որտեղ է դա տպագրվել կամ քանի անգամ է հղում արվել այդ արդյունքին: Դրա հետ մեկտեղ ցանկացած մրցանակաբաշխություն և երիտասարդ գիտնականների պարգևատրում պետք է գնահատել որպես մեծ խրախուսանք և դրական երևույթ: Պետք է մշակել նաև գնահատման մեթոդաբանություն, որը կընդգրկի նաև արված աշխատանքի ընդհանուր ծավալը և իրականացման բարդությունը, քանի որ երբեմն տեխնիկայի կիրառմամբ կարելի է ստանալ հզոր տեսական աշխատանք, որը սակայն շատ քիչ ջանք կպահանջի գիտնականից:
Կոլաբարացիաների շրջանակներում կատարված աշխատանքների գնահատման հետ կապված՝ «Կա երկու ուղի: Կամ պարգևատրել բոլոր կողմերին, կամ բացառել նման աշխատանքները: Սակայն գիտության հետագա զարգացման և ներքին համագործակցության զարգացման տեսանկյունից շատ ավելի ճիշտ կլինի գնալ առաջին ուղով: Ընդհանրապես, գիտական աշխատանքը գնահատելիս անհնար է որևէ թվային մեթոդով օբյեկտիվ արդյունքի հասնել, այնպես որ, լինի դա h-ինդեսքը, թե մեկ այլ ընդունված ինդեքս, դա լինելու է սուբյեկտիվ: Այդ սուբյեկտիվիզմից խուսափելու համար պետք է պարգևատրել առավել խոշորամասշտաբ հետազոտություն իրականացրած կամ բացառիկ արդյունք ստացած բոլոր գիտնականներին, ինչպես նաև որոշակի ստանդարտ մշակել, որոնց հիման վրա կպարգևատրվեն այն լաբորատորիաները, որոնցում կատարվել է հետազոտությունը: Սա նշանակում է՝ կա՛մ ընդարձակել մրցանակային ֆոնդը, կա՛մ ստեղծել ռոտացիայի սկզբունքով գործող փորձագետների խումբ, որում որոշում կայացնող լինեն արտասահմանյան մասնագետները»:
Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրները առաջին հերթին համարում է սոցիալական խնդիրները, որոնց պատճառով հնարավոր չէ ամբողջ ժամանակը տրամադրել գիտական գործունեությանը կամ իրականացնել այն ծավալի հետազոտություններ, որոնք անհրաժեշտ են: Նաև նյութատեխնիկական բազայի վատ վիճակը, որը վանում է գիտությունից: Կան բյուրոկրատական և միջանձնային-մասնագիտական բազմաթիվ խնդիրներ: Բայց վերջիվերջո գլխավոր խնդիրը մնում է հե՛նց գիտնականների ցածր կենսամակարդակը:
Սոցիալական կայքերն այսօր թույլ են տալիս նույնիսկ պետական հեղաշրջումներ կատարել, այնպես որ, կարող են նաև գիտության մեջ վիճակի հեղափոխության բերել, սակայն, խնդիրների բարձրաձայնման համար Վարդանը նախընտրում է իրական հարթակները, ոչ թե վիրտուալ: Իսկ ինչ վերաբերում է գիտնականի վերաբերյալ պնդմանը, ասում է, որ ինքնանվիրումը կարևոր է ցանկացած բնագավառում, և հրաշալի կլիներ, որ բոլորը զբաղվեին միայն իրենց գործով, այդ ժամանակ գիտնականն էլ խնդիր չէր ունենա ու միայն գիտությամբ կզբաղվեր, երկիրն էլ թռիչքային զարգացում կապրեր: Սակայն, քանի դա այդպես չէ, գիտնականը պետք է շեղվի գիտությունից և այլ գործերով էլ զբաղվի: Գիտնականը, ինչպես և բոլորը, կենսաբանական էակ է, իր ֆիզիոլոգիական պահանջներով և չի կարող չմտածել այդ պահանջների բավարարման մասին: Այդ կանխակալ վերաբերմունքը դարձյալ նրանից է գալիս, որ գիտությունը հասարակության համար մնում է օտար լեզու: «Ինչո՞ւ երբեք չենք լսում, որ դատավորը դադարում է լինել դատավոր, երբ սկսում է մտածել իր գործով վաստակելու մասին կամ՝ բանկի կառավարիչը: Ասեմ ինչու. որովհետև նրանք վաստակում են այնքան, որ դրա մասին չմտածեն: Այո, բոլոր գիտնականներն էլ մի փոքր երեխա են, և միգուցե այդ պատճառով ավելի համեստ պահանջներ են ունենում, սակայն ժամանակն է արդեն վերջ տալ հասարակության աչքերում մնալ «սուրբ» կամ, ավելի ճիշտ, «անինքնասեր» և այդ ավելի համեստ պահանջները ներկայացնել՝ որպես պահանջների բացակայություն»:
Վերջին տարիներին դրական միտումներ՝ մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում, տեսնում է, գտնում է, որ փոփոխություններ կան, բայց դրանք թույլ են: Ուրախալի է համարում, որ վերջապես պետությունն էլ է միացել մասնավոր հատվածին և ինչ–որ ջանքեր գործադրում՝ վիճակը շտկելու համար: «Սա դեռ սկիզբն է, և հուսով եմ՝ ջանքերը կբազմապատկվեն: Թե՛ երիտասարդ գիտնականների համար բնակարանաշինության, թե՛ դրամաշնորհների ծրագրերը կարևոր քայլեր են, որպեսզի մեղմեն գոյություն ունեցող ուղեղների արտահոսքը երկրից»:
Գիտական աշխարհում կոռուպցիոն երևույթների մասին Վարդանն ասում է. «Միամիտ կլինի մտածել, որ կոռուպցիան շրջանցել է գիտությունը: Ընդհակառակը, գիտության մեջ դրա դրսևորումները ավելի բազմազան են, սակայն մի փոքր տարբեր: Սովորաբար կոռուպցիայի տակ հասկանում են կաշառքը, իսկ գիտության մեջ դա ավելի շատ արտահայտվում է կողմնապահության կամ աշխատանքում խոչընդոտների տեսքով: Ինչ վերաբերում է երիտասարդ գիտնականների աշխատանքը «շահագործելու» խնդրին, ապա դա մի փոքր այլ կերպ է պետք մեկնաբանել: Օգուտ քաղում են երկու կողմն էլ: Շատերն այդ շահագործման փոխարեն պատրաստում են որակյալ թեկնածուական ատենախոսություններ, մի մասն էլ այդ աշխատանքի ընթացքում ձեռք է բերում բազմաթիվ անհրաժեշտ գիտելիքներ: Իսկ ղեկավարներին դա ձեռնտու է, քանի որ գործը կատարվում է, և երևում է արդյունքը: Այնպես որ, չի կարելի խոսել տուժելու մասին: Ուրիշ հարց, եթե դա շարունակվում է նաև հետագայում և դառնում է ձեռնտու միայն ղեկավարությանը, որը հազվադեպ երևույթ է, քանի որ հիմնականում բարոյական կողմը պահպանվում է, և ում «շահագործում են», նաև որոշակի առավելություններ են տալիս: Ինչ վերաբերում է համահեղինակության խնդրին, ապա այստեղ նույնպես կան առանձնահատկություններ: Որոշ հիմնարկներում և մասնագիտություններում դա նորմա է, սակայն դարձյալ չի կարելի ասել, որ կա տուժող կողմ, քանի որ կրկնեմ. շատ դեպքերում հեղինակավոր համահեղինակի առկայությունը հնարավորություն է տալիս տպագրվել հեղինակավոր ամսագրերում: Սակայն դեպքերի մեծամասնությունում այդպիսի երևույթ այժմ չկա: Քանի որ իրոք լուրջ գիտնականները զբաղվում են գիտությամբ և երիտասարդ գիտնականների հույսին չեն մնում, ոչ էլ թույլ են տալիս, որ իրենց անունը նշվի ամեն տեսակի աշխատանքների տակ: Այստեղ նաև հարց է ծագում, թե ինչու են երիտասարդները շարունակում համագործակցությունը նման ղեկավարների կամ վարիչների հետ: Նշանակում է՝ իրենք էլ ունեն իրենց շահը: Անձամբ ես նման դեպքում նախընտրում եմ հեռանալ: Սակայն ամեն ինչի հիմքը ասպիրանտական և հայցորդական ընդունելության համակարգն է: Ընդունվողների մեծ մասն ի վիճակի չէ ինքնուրույն որևէ լուրջ աշխատանք կատարել, հետևաբար, մնացած կոռուպցիոն ռիսկերը օբյեկտիվ շղթա են` կապված ընդունելության հետ»:
Կա՞ գիտական աշխարհում գենդերային խնդիր: Ըստ Վարդանի՝ որոշ չափով կա։ Վկայությունը նոբելյան մրցանակակիրների ցուցակն է: Սակայն Հայաստանում էլ խիստ խոչընդոտներ չկան իգական սեռի այն ներկայացուցիչների համար, որոնք ունեն բավարար պատրաստվածություն և կամք՝ գիտությամբ զբաղվելու համար: Խտրականությունը ավելի շատ արտահայտվում է ասպիրանտական ընդունելությունների և ղեկավար պաշտոններում նշանակումների ժամանակ, սակայն այդ ամենն այնքան էլ էական չէ, քանի որ ցանկության դեպքում միշտ էլ կան ուղիներ՝ գիտությամբ զբաղվելու համար:
Թե որտեղ է պատկերացնում իր ապագան, մասնագիտական աճը՝ Հայաստանո՞ւմ, թե՞ արտասահմանում, ասում է, որ երկարաժամկետ պլաններ չի մշակում, սակայն միանշանակ համոզված է, որ հետագա աճը պետք է պարզապես կազմակերպվի արտերկրում պարբերաբար վերապատրաստումների և արտասահմանյան փորձի հետ շփման միջոցով. կլինի դա մեծամասամբ արտերկրում, թե այստեղ, ժամանակը և հանգամանքները ցույց կտան:
Իսկ երիտասարդ գիտնականներին մաղթում է մեծ եռանդ և խոհեմություն` չկրկնելու մեծերի սխալները և չանձնավորելու գիտությունը, իսկ ընդհանրապես, գիտական հանրությանը` ուժ և ցանկություն` բռնած դժվարին ուղին պատվով շարունակելու և ծառայելու երկրի զարգացմանը։
Մանե Հակոբյան
Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջանում առատ ձյուն է : Դա ինչ խոսք խոչընդոտում է քաղաքացիների ակտիվությանը, սակայն հետաքրքիր էր, որ նույն պայմաններում գյուղեր կային, որ բավականին ակտիվ մասնակցում էին ընտրություններին՝ մասնավորապես Դդմաշենը, իսկ դրան հարակից գյուղում՝ Ծաղկունքում, գրեթե տեղաշարժ չկար:
Հարցին, թե ինչո՞ւ է այդպես, տեղաբնակներից մեկն ասաց. «Ծաղկունքում մարդ ա՞ մնացել, որ ընտրող լինի»:
Քիչ առաջ յուրօրինակ դեպք է արձանագրվել Երևանի ընտրատեղամասերից մեկում. Նոր-Նորքում գտնվող թիվ 2/08 ընտրատեղամասում քվեարկության եկած քաղաքացի Ա. Մինասյանն ընտրական հանձնաժողովի անդամից ստանալով իր քվեաթերթիկը, ինչպես հարկն է, մտել է քվեախուց, որոշ ժամանակ այնտեղ մնալուց հետո դուրս է եկել և ծրարով քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելու փոխարեն կանգնել է ընտրատեղամասի կենտրոնում և «Ո՛չ հանցավոր ռեժիմին, ազատությո՛ւն Տիգրան Առաքելյանին» վանկարկելուց հետո կերել է իր քվեաթերթիկը, որի վրա գրված է եղել «Ո՛չ կեղծ ընտրություններին»: Կնքված, բայց դատարկ ծրարը քաղաքացին նետել է քվեատուփի մեջ: Այս մասին տեղեկանում ենք Ա. Մինասյանի հեղինակած «Ազատ լրագրողների ցանց» նախագծի տարածած հաղորդագրությունից։
Ընտրական հանձնաժողովի նախագահը քաղաքացուն դուրս է հրավիրել ընտրատեղամասից, ինչից հետո Ա. Մինասյանին են մոտեցել ընտրատեղամասը հսկող ոստիկանները, հրավիրել առանձին սենյակ՝ միաժամանակ վերադասին հեռախոսով զեկուցելով միջադեպի մասին: Քաղաքացին ոստիկաններից պահանջել է ներկայացնել իր ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքի սահմանափակման իրավական հիմքերը, ինչը ոստիկանները չեն կարողացել անել, որից հետո Ա. Մինասյանը լքել է ընտրատեղամասը:
Քաղաքացու ազատ կամարտահայտման գործընթացի ժամանակ ընտրատեղամասում է գտնվել Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանը, մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ համ ուներ քվեաթերթիկը, քաղաքացին ասել է, որ այն ունի նույնպիսի համ, ինչպիսին է հանցավոր ռեժիմի գործունեության հետևանքով Հայաստանում ստեղծված դառը իրականությունը: Իսկ հարցին, թե ինչպե՞ս է քաղաքացու օրգանիզմը մարսելու քվեաթերթիկը, Ա. Մինասյանն ասել է. «Ինչպես օրգանիզմը չի մարսում թուղթը՝ ցելյուլոզը, այնպես էլ հանցավոր ռեժիմը չի՛ մարսելու այս կեղծ ընտրությունները: Ազատությո՜ւն քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին…»:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Կատարեցի քաղաքացիական պարտքս:
Շատ ակտիվ էր մասնակցությունը:
Ստիպված եղա հերթ կանգնել, շուրջ 10 րոպե:
Ընդդիմության ներկայացուցիչը պահանջեց ինձ սպասարկել արտահերթ, այլապես իմ երկարատև ֆիզիկական ներկայությունն ընտրատեղամասում դիտելու է որպես ընտրախախտում` թաքնված քարոզչություն թեկնածուներից մեկի օգտին :)))»:
Այսօր ժամը 9:20-ի դրությամբ «Գործընկերություն և ուսուցում միավորում» հասարակական կազմակերպության դիտորդն արձանագրել է, որ Գորիս քաղաքի թիվ 37/7 ընտրատեղամասում Սերժ Սարգսյանի վստահված անձիք երկուսն են, հայտնում է IDitord.org կայքը:
Դիտորդը դիմել է հանձնաժողովի նախագահին և ստացել այն պատասխանը, որ դա հնարավոր է և օրենքով սահմանված է 2 վստահված անձի ներկայությունը: Դիտորդը հղումը տվել է օրենքին և նախագահին ապացուցել, որ ՀՀ ընտրական օրենսգրքի հոդված 33-ի 8.3-ի համաձայն, ընտրատեղամասում կարող է գտնվել յուրաքանչյուր նախագահի թեկնածուի մեկ վստահված անձ:
Հավելենք, որ գրառումը iDitord.org-ում ունի «Ոչ վստահելի» կարգավիճակ, քանի որ կայքի ադմինիստրատորներին չի հաջողվել կապ հաստատել ահազանգի հեղինակների հետ՝ ճշտելու համար հավաստիությունը։
ԳԱԼԱ հեռուստաընկերությունը արդեն բազմաթիվ ձայնագրություններ ունի, որոնք փաստում են քաղաքի տարբեր թաղամասերում բաժանվող ընտրակաշառքի մասին: Բացի այդ, մեզ հաջողվել է հեռախոսազրույց ունենալ նաեւ մի քանի գումար բաժանողների հետ: Նրանք իրենց անվանում են «հրահանգիչ» եւ հստակ պատմում, որ յուրաքանչյուրն ունի իր սեփական թաղամասը՝ հստակ ցուցակով, ցուցակագրված անձանցով: Բաժանում են գումար՝ յուրաքանչյուրին 5000 դրամ: ԳԱԼԱ-ի աշխատակիցները հեռախոսազրույցների ժամանակ ներկայացել են որպես անտեղյակ քաղաքացիներ, ովքեր փորձել են ընդգրկվել այն ցուցակներում, որոնցում ընդգրկված են գումար ստացող քաղաքացիները:
Ներկայացնում ենք այդ հեռախոսազրույցներից մեկի վերծանված տարբերակը՝ հասկանալի պատճառով չենք հրապարակում միայն անունները:
Լրագրող- Բարեւ, ձեզ
Հրահանգիչ-Բարե՞ւ, ո՞վ է
Լրագրող -Աշխենն է, երեկ քու համարդ տվեցին, Սովխոզ էի ես:
Հրանագիչ-Աշխե՞ն…
Լրագրող- Ինձ համար, որ զանգեցին…
Հրահանգիչ- Է՜, հետո՞:
Լրագրող— Ես գուզեմ գրվիմ, ի՞նչղ ենենք որ:
Հրահանգիչ- 31 դպրոցը կընտրե՞ս, թե՞ մանկապարտեզը:
Լրագրող— Մանկապարտեզը:
Հրահանգիչ— Մանկապարտե՞զը, ձեր տները ո՞ր կողմն է, ազիզ ջան:
Լրագրող— Ես գրանցված եմ Ղանդիլյան 10, չէ այդտեղ կապրիմ:
Հրահանգիչ— Չէ՛, մերը չէ, ազիզ, քուկդ:
Լրագրող -Իսկ ո՞ւմն է որ…
Հրահանգիչ— Դու պտի կայարանի մոտը նայես, ուրդե՞ղ կա ընտրատարածք:
Լրագրող- Բայց ինձ ձեր մյուս հրահանգիչը՝ x-ը ասաց, որ դիմեմ մանկապարտեզը:
Հրահանգիչ— Ի՞նչղ, մանկապարտեզը նայե՞լ ես: Ուրեմն կերթաս կայարան՝ ընտրատարածքը՝ ընտեղ որ դպրոցն է՝ երկաթգծի տեխնիկումի կողքը, ընդեղ նայե անունդ, եթե չեղավ, մե հատմ էլ զանգե կըսեմ:
Լրագրող— Մի բան էլ հարցնեմ էլի՝ ես էլի մարդ կարող եմ բերել, որ Ձեր ցուցակների մեջ գրանցեք, այդ հարցով ո՞ւմ դիմեմ, էլի նույն տեղում են գրանցված: Էդ շենքի բնակիչներին էլ կարող եմ բերել:
Հրահանգիչ- Լսե, ընձի լսե, որ տարածքն որ պտի ընտրեք, էդ հրահանգիչին դիմե: Էն դպրոցից կրնաս ճշտես, ուր որ դու պտի ընտրես: Էդ կողը դպրոց է, մանկապարտեզ է, թե կառավարչություն է, մտի ներս, հարցու Ձեր հրահանգիչը ով է, իրանք կըսեն:
Լրագրող— Բայց կարող է չգրանցեն, որովհետեւ այն անգամ էլ խոստացան ու չարին:
Հրահանգիչ- Չէ, չեն կրնա չգրանցեն, իրավունք չունին՝ չգրանցեն, էղա՞վ:
Լրագրող— Իսկ ինչքա՞ն պտի տան որ:
Հրահանգիչ- Հինգ հազար:
—Լրագրող -Հինգ հազա՞ր, բայց ասին՝ տասը հազար:
Հրահանգիչ— Ես ըդքան գիտեմ, ով որ ասել է, թող ինքը էդքան տա:
Լրագրող— Մարդ որ բերեմ, չի՞ ավելնա, ես մի 10-15 հոգի կարող եմ բերել:
Հրահանգիչ— Չէ դու նախ մեր տարածքը չես, ու հեչ բանով էլ չես կրնա ընձի օգնե:
Լրագրող— Ես լրացուցիչ ցուցակ կբերեմ, ես նախկինում էլ աշխատել եմ, էլի:
Հրահանգիչ— Առաջվա ցուցակների պես չէ հմի, աղջիկ ջան, հմի ով որ մեր ցուցակների մեջ կա իրանք են, որոնց մենք գրանցել ենք:
Լրագրող— Հմի վերջին գինը 5000, հա՞:
Հրահանգիչ— Չեմ հասկնա, դու հմի գին կորոշե՞ս, դու գին կրնա՞ս փոխես, դու գնա Կոշտոյանի մանկապարտեզ:
Իսկ ե՞ս ում դիմեմ` ընձի էլ գրանցեն, ես էլ ելնիմ հաշվառեմ:
Կոշտոյանի մանկապարտեզ գնա, հրահանգիչին ասա, թող գրանցեն:
Լրագրող— Հա, բայց ես էլ, որ հաշվառում անեմ, ում դիմեմ:
Հրահանգիչ— Ըդուր համար ուշացել ես, չես կրնա հաշվառում անես: Դու Կոշտոյանի մանկապարտեզը գնա, դպրոցը չէ, կամ 29 դպրոցը կամ էլ մանկապարտեզը, ներս մտի, իրանց հրահանգիչներին հարցրու, իրանք քեզի պարտավոր են տեղեկացնելու ամեն ինչ:
Լրագրող-Լավ, շատ մերսի:
Ձայնագրությունը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Հասկանալի պատճառներով, խոսակցության ոչ ամբողջական տարբերակն ենք հրապարկում, որպեսզի չհնչեն անուններ:
galatv.am
Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
Փետրվարի 18-ին սիսիանցիներս կրկին պետք է մերժենք Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, ինչպես մերժել ենք վերջին բոլոր ընտրությունների ժամանակ:
Պատճառներ ունենք:
Նախ` արհամարհելով սիսիանցիներին և չվստահելով նրանցից որևէ մեկին, Սուրիկ Խաչատրյանը ՀՀԿ Սիսիանի նախընտրական շտաբի պետ հռչակեց իրեն, այն դեպքում, երբ Սիսիանում հարգված և ընդունված շատ անձինք կարող էին ղեկավարել այդ շտաբը:
Իր քաղաքական ողջ կարիերայի ընթացքում Սուրիկ Խաչատրյանը միշտ է խանդով է վերաբերվել սիսիանյան առողջ ու ինքնուրույն տրամադրություններին, քանի որ Սիսիանը, ի տարբերություն Գորիսի, հրաժարվել է ենթարկվել նրա հավակնություններին ու կամայականություններին, և նրա` այսպես կոչված «իրենու բոլորինուտող դուխը» Սիսիանում ջարդուխուրդ է եղել` հանդիպելով սիսիանյան արժանապատվությանն ումերժումին: Սիսիանցիներին ատելու և ամեն կերպ նրանցից վրեժլուժելու պատճառով է միայն, որ կարողացավ, սակայն,իր աղվեսային բնավորությամբ ոչնչացնել որոշ սիսիանցիների և իշխել նրանց: Իսկովքեր հրաժարվեցին անցնել նրա «թրի տակով» և արհամարհեցին նրան, փորձեց մեկուսցնել, Սիսիանը «ծնկի բերելու» նպատակով:
Մեծ հաջողությամբ, ընդամենը ոտքի վրա երբեմնի լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթին դարձրեց Աշոտ բամբակ, չորս տարվա քաղաքականության արդյունքում հասավ նրան, որ Սիսիանի քաղաքապետին դարձրեց սովորական կոմունալչիկ, իսկ Սիսիանի`իր «արտակարգ» լիազոր Սամվել Թանգյանին`ընդամենը …կրկեսիմեյմուն:
Սակայն, որքան էլ փորձեց, չկարողացավ և չի կարողանա կոտրել Սիսիանի և իրական սիսիանցու ոգին, որի արդյունքում էր, որ Մայիսի 6-ին ողջ Սիսիանը իր կարևոր ու խոշոր գյուղական բնակավայրերով մերժեց Լիցկային և նրա դրածո պատգամավորի թեկնածուին:
Իր մարզպետության ողջ ժամանակահատվածում Լիցկան, նաև` Սիսիանի հաշվին, շենացնում էր Գորիսը` փորձելովիր հարազատ քաղաքի` մշտապես իրեն աջակցությունը փոխհատուցել Սիսիանից խլված ներդրումների հաշվին: Հակառակ դրան, Սիսիանում ծավալած ծաղր ու ծանակի քաղաքականության արդյունքում օրօրի դատարկվեցին թե Սիսիան քաղաքը, թե` գյուղերը: Դա, ինչպես պարզվեց հետագայում, բոլորովին էլ պատահական չէր. հող էր նախապատրաստում հայրեից դատարկված Սիսիանի գյուղերում պարսիկների վերաբնակեցման և Սիսիանի արոտավայրերը նրանց հոտերին տրամադրելու համար: Իզուր ե՞ն ասել` Լիսկա: Լիսկա, որ` Լիսկա: Սեփական գրպանը լցնելու համար հայրենքին էլ կծախի, ինչպեսոր փորձում է անել:
Մի պարզ հաշվարկ կատարենք. 50 հազար հեկտարը բազմապատկենք 25 դոլարով. տարեկան 1 մլն 250հազար դոլար պիտի գրապանի միայն այս գործարքի արդյունքում: Կաշին փրկելու համար է, որ փորձում է հիմա էլ մամուլով հերքել հայրենի մարզը պարսիկներին վարձով տալու խայտառակ գործարքը:
Մի՞թե այսքան արհամարհանքն ու արհավիրքը բավարար չեն, որ փետրվարի տասնութին սիսիանցիներս մերժենք Լիսկայի` «Սիսիանն` առանց սիսիանցիների» քաղաքականությունը` դրանով երկրի ղեկավարության ուշադրությունը հրավիրելով օրօրի դատարկվող և գրեթե կործանման եզրին հասնող Սիսիանի վրա: Իսկ երկրի ղեկավար Սերժ Սարգսյանը, թեկուզ` ուշացած, բայց` տեսնի, որՍիսիանը մերժել ու մերժում է ոչ թե իր և իր կուսակցության քաղաքականությունը, այլ` Լիսկային, ում միջոցով նրա քաղաքականությունն է իրականացվում մարզում: Սիսիանը մեր հայրենիքի մի մասն է, ոչ թե` Լիսկայի աղվեսությունների մեյդանը:
Դիմելով բոլոր ողջախոհ սիսիանցիներին, հորդորում ենք` բացեք ձեր աչքերը, մերժեք Լիսկայի ղեկավարած շտաբի առաջարկած փողերը, որովհետև դրանք Սիսիանի հողերը պարսիկներին նվիրելուկանխավճարն է:
Բացեք ձեր աչքերը, պահպանեք անցյալ տարվա մայիսի 6 ամրագրված սիսիանյան արժանապատվությունը և մերժեք Լիսկայի` «Սիսիանն առանց սիսիանցիների» քաղաքականությունը:
Բացենք մեր աչքերը…
Մի խումբ սիսիանցիներ
Փետրվարի 14-ին և 15-ին Լիբանանում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել ՀՀ անձնագրերի հանձնման հանդիսավոր արարողություն: Հանդիսավոր երդման արարողությունից հետո դեսպան Քոչարյանը 200-ից ավելի լիբանանահայերի հանձնել է ՀՀ քաղաքացու անձնագրեր: Լիբանանում ՀՀ դեսպանությունը վերջին շաբաթների ընթացքում ՀՀ անձնագրեր է հանձնել նաև շուրջ 60 սիրիահայերի, որոնք քաղաքական զարգացումների բերումով` ժամանակավոր բնակության են հաստատել Լիբանանում: ՀՀ ԱԳՆ-ի տարածած այս տեղեկատվությունից կարելի է եզրակացնել, որ Սիրիայի հայ քաղաքացիների հետ մեկտեղ Հայաստան տեղափոխվելու ծրագրեր ունեն նաև հարյուրավոր լիբանանահայեր: Հավանաբար, այս ամենի պատճառն այն է, որ ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են ի հայտ գալիս, որ նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո իրավիճակի ապակայունացում է սպասվում նաև Լիբանանում: Համենայնդեպս, Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի որոշակի փուլերում սիրիացի զինված ապստամբները բազմիցս մարտերը տեղափոխել են Լիբանանի տարածք: Այս ամենը լիբանանահայերին, հավանաբար, ստիպում է ավելի հեռատես գտնվել և ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.