07.05.2024 | 15:10
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան...07.05.2024 | 14:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ...07.05.2024 | 13:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարութ...07.05.2024 | 12:10
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձա...07.05.2024 | 11:10
Փաշինյանը և Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթի...06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...Բուլատ Օկուջավան մի երգ ունի` նավաստիների մասին: Իմաստը հետևյալն է. ինչ հաճելի բան է նավաստի լինելը` ցամաքում դու ամբողջ օրը խնջույքների մեջ ես, քեզ նախանձում են տղամարդիկ, քեզ սիրում են կանայք, դու հպարտորեն քայլում ես ափով` ժապավեններով գեղեցիկ գլխարկդ դրած: Բայց, մյուս կողմից, երբ նավաստին ծով է դուրս գալիս, կան բազմաթիվ վտանգներ` ծովում փոթորիկներ են լինում, նավը կարող է խորտակվել, նավաստիներն էլ հետը: Իսկ չի՞ կարելի արդյոք ծառայել ցամաքում, բայց ման գալ ժապավեններով զարդարված գեղեցիկ գլխարկներով:
Այդ երգը ես հիշեցի` մեր բիզնեսմենների, քաղաքական և պետական գործիչների վարքի հետ կապված: Մի կողմից` իրենց կյանքում, կենցաղում կան հաճելի բաներ` փողեր, «պադավատներ», առանձնասենյակներ, քարտուղարուհիներ, ինչպես նաև` կախյալ մարդկանց վախեցած աչքեր:
Հավանաբար, հենց դրա համար էլ նրանք ձգտում են այդ բիզնեսներին և պաշտոններին` մանավանդ որ, ինչպես հայտնի է, մեզ նման երկրներում մեկը մյուսի հետ կապված է: Բայց մյուս կողմից` կան որոշակի անհարմարություններ, մասնավորապես, լրագրողները կարող են տհաճ հարցեր տալ, կարող են հետաքրքրվել քո հարստությամբ, կարող են պարզապես քո սուտը բռնել: Օրինակ` 150 հազար դրամանոց բազմաթիվ թափուր տեղերի մասին: Նման անհարմարությունների հետ պետք է հաշտվել` ուրիշ ճար չկա: Ամենախոհեմ վարքն է նման դեպքում` լսիր այդ տհաճ խոսակցություններն ու հարցերը, հետո վերցրու քո «աղանձը», քաշվիր քո անկյունը և սուսուփուս ծամիր այն:
Բայց մարդը մնում է մարդ, նա համ «ժապավեններն» է ուզում, համ էլ չի ցանկանում ծով դուրս գալ: Հենց այդ պատճառով էլ հենց որ նրանց մի տհաճ հարց ես տալիս, առաջին միտքը, որը ծնվում է նրանց ոչ այնքան պայծառ գլուխներում, հետևյալն է` «էս ո՞վ է իմ չուզողը, որ իմ վրա գործ է տվել, հաստատ իմ թիմից է, հաստատ ես նրան ամեն օր բարևում եմ, ժպտում եմ, ձեռքն եմ սեղմում, իսկ նա…», և նման պարանոյիկ մտքեր: Առաջին հարցը, որը նրանք, ի պատասխան հարցի, տալիս են, մոտավորապես այսպիսին է` «իսկ դա ձեզ ո՞վ է ասել»: Որից հետո գալիս է միանշանակ եզրակացություն` «Ես գիտեմ` դա ում պատվերն է»: Եվրոպացիներն այս մարդկանց հրաշալի նվեր են մատուցել` ասել են` ապաքրեականացրեք վիրավորանքն ու զրպարտությունը: Դա իսկական տոն էր մեր օլիգարխների և պաշտոնյաների համար` նրանց ձեռքը մի գործիք ընկավ, որով հնարավոր է «պատժել» լրատվամիջոցներին: Նույն եվրոպացիները հետո բացատրեցին, որ դա վիրավորանքից և զրպարտությունից պաշտպանվելու, ոչ թե թերթերի վրա հարձակվելու գործիք է: Թե որոնք են այս ոլորտում Եվրոպայում ընդունված իրավական մեխանիզմներն ու նախադեպերը` մի քանի տասնյակ անգամ պարզաբանել է Տեղեկատվական վեճերի խորհուրդը: Կարծես թե որոշ ժամանակ անց «ժապավեններ կրողները» սկսեցին դա հասկանալ: Բայց վերջերս «3 միլիոնի վիրավորվելը» կրկին սկսել է այդ շրջանակներում նորաձև դառնալ: Միևնույն է` «ծով դուրս չգալը» չի ստացվի:
Առավոտ
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը երեկ երեկոյան պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի ուղեկցությամբ երկրորդ անգամ այցելեց ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին` նրա արյան և մեզի լաբորատոր քննությունների պատասխանները ստանալուց հետո։ Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության կայքից։
ՀՀ առողջապահության նախարարությունն արդեն իսկ հայտարարել է, որ պատախանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու առողջության համար։ Երկարատև հացադուլի նստած ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի նկատմամբ մտահոգությունը զուտ մասնագիտական դրդապատճառներ ունի։ Առողջապահության նախարարն ու նրա առաջին տեղակալն Անդրիաս Ղուկասյանին անձամբ են տեղեկացրել, որ երկարատև հացադուլը մարդու առողջությունը վնասող այնպիսի անդառնալի պրոցեսներ կարող է առաջացնել և զարգացնել, որոնց հետագա բուժումը կարող է չափազանց դժվար կամ նույնիսկ անհնարին լինել։
Այդ իսկ պատճառով նախարարությունը ՀՀ նախագահի թեկնածուին առաջարկել էր կարճ ժամանակաընթացքում հիվանդանոցային պայմաններում լաբորատոր-գործիքային անհրաժեշտ հետազոտություններ անցնել, ինչը հնարավորություն կտար մասնագիտական վերջնական գնահատական տալ նրա առողջական վիճակի վերաբերյալ։ Երեկ երեկոյան նախարարի առաջին տեղակալը, մտահոգված լինելով Անդրիաս Ղուկասյանի նույն օրն առավոտյան վերցված արյան և մեզի լաբորատոր հետազոտությամբ արձանագրված որոշակի շեղումներով, կրկին անգամ հորդորել է համաձայնել իր ընտրությամբ որևէ բուժհաստատությունում կարճ ժամանակաընթացքում լաբորատոր-գործիքային անհրաժեշտ հետազոտություններ անցնել։
ՀՀ նախագահի թեկնածուն խոստացել է այսօր մինչև ժամը 11-ը հայտնել իր որոշման մասին։
Վերջերս հանրության լայն շրջանակներում բուռն քննարկումների արժանացած «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ֆինանսավորումը, ինչպես հայտնի է, կատարել է Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանը: «ՉԻ»-ն փորձել է նրա որդուց` ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանից տեղեկանալ, թե անձամբ ինքը դիտե՞լ է իր ընտանիքի ֆինանսավորմամբ ստեղծված ֆիլմը և ինչպե՞ս է վերաբերում հնչող քննադատություններին:
Ի պատասխան` պատգամավորը նշել է. «Ես ներկա եմ եղել ֆիլմի պրեմիերային: Շատ լավ ֆիլմ է և խորհուրդ կտամ բոլորր դիտեն: Կարծում եմ` ռազմահայրենասիրական ոգու դաստիարակման գործում մեծ դեր կունենա: Ով որ Գարեգին Նժդեհի մասին պատկերացում չի ունեցել, այս ֆիլմով կարող է ծանոթանալ անցյալ դարասկզբի և ընդհանրապես Նժդեհի կերպարի մասին:»: «ՉԻ»-ն շարունակել է հարցապնդումը` նշելով. «Եթե իրոք այդքան լավ ֆիլմ է, այդ դեպքում ինչո՞ւ են բոլորր դժգոհում և ասում, որ փողերը քամուն եք տվել»: Վահե Հակոբյանը չի արձագանքել հնչած քննադատությունների մասին թերթի հարցին, այլ միայն ասել է. «Վստահ եմ, որ գումարներ քամուն չենք տվել: Կրկնում եմ, եթե իմ կարծիքն եք ուզում հարցնել, կարծում եմ` շատ հաջողված ֆիլմ է, որտեղ մեր հաղթանակներն են նկարագրվում և Նժդեհի կատարած աշխատանքները»: Թերթը հիշեցնում է, որ ֆիլմի մասին հնչեցին ծայրահեղ բացասական գնահատականներ. անգամ ասվեց, թե ֆիլմում Նժդեհին ներկայացրել են կնամոլի և ղզիկի կերպարով:
Չորրորդ ինքնիշխանություն
Փետրվարի 10-ին, ժամը 17.20-ին, Ավանի Աճառյան փողոցի և Առինջ գյուղ տանող ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետևանքով «Օպել»-ի վարորդը` 1987 թ. ծնված Արթուր Մանսուրյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 18.20-ին մահացել է:
Կատարվում է քննություն:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Կոռեկտ չեմ համարում ամենայն խորությամբ արձագանքել ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի՝ հացադուլի 22-րդ օրվա ընթացքում արված հայտարարությանը:
Դա է պարտադրում նաև իմ` բժիշկ լինելու հանգամանքը:
Կարծում եմ, որ Անդրիասի համար «FACE-SAVING»-ի մասին մտածելու ժամանակը չէ:
Ավելի ճիշտ կլինի մտածել սեփական առողջության մասին:
Չէ՞ ոչ այն ավելի կարևոր է թե՛ իր ընտանիքի, թե՛ իր ընկերների, թե՛, վերջիվերջո, իր համար»:
Առողջություն եմ մաղթում:
Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Չեզարե Լամբրոզոն իր հայտնի «Հանցագործ մարդը» աշխատության մեջ խոսելով հանցագործությունների առաջացման մասին, նշում է որ դրա համար կան զանազան և զգալի պատճառներ…
Շատերին գուցե տարօրինակ թվա, բայց Լամբրոզոն այդ պատճառների մեջ նշում էր եղանակային, կլիմատիկ երեւույթները’ հավասարաչափ, ծայրահեղ ջերմաստիճանները, տարվա տարբեր եղանակները, պետության, բնակավայրերի աշխարհագրական դիրքը, ռասսայական կրոնական պատկանելությունը, չզարմանաք’ նույնիսկ մազերի գույնը… Իհարկե պատճառների մեջ բնականաբար նշում է նաև քաղաքակրթության, բարեկեցության, կրթության, բնակչության կողմից ալկոհոլի օգտագործման աստիճանը, ընտանիքի կարգավիճակը, ծնողների այլասերվածությունը, ժառանգական, ձեռք բերովի հիվանդությունները և այլն, և այլն:
Մի խոսքով, չերկարացնեմ…Ուղղակի, երբ լսում եմ մեր քաղաքական գործիչներից, նախագահի թեկնածուներից շատերի մամուլի ասուլիսները, հարցազրույցները, մտածում եմ գուցե այդ պատճառները սրանց վրա էլ կարո՞ղ են ազդել…
Որովհետև ինձ թվում է, որ նույնիսկ Երևանի տարբեր վայրերում, տարբեր ժամերին, տարբեր ջերմաստիճանների պայմանններում, տարբեր միջավայրերում տված հարցազրույցները, հայտարարությունները, մեկնաբանությունները նույնիսկ նույն օրվա մեջ, էական տարբեր են…Էլ ուր մնաց ժառանգականությունը, քաղաքակրթությունը կամ կրթությունն ընդհանրապես…
Է~~~, ըմբռնումով մոտեցի’ր այդ ամենին ո’վ հայ ժողովուրդ, ո’վ ՀՀ հպարտ քաղաքացի և ճիշտ կողմնորոշվիր…»։
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հացադուլի 20-րդ օրվանից սկսած մարդու օրգանիզմում կարող են առաջանալ և զարգանալ առողջությունը վնասող անդառնալի պրոցեսներ, որոնց հետագա բժշկումը կարող է չափազանց դժվար կամ նույնիսկ անիրականալի լինել, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը փետրվարի 8-ին ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանին կատարած այցի ժամանակ նրան առաջարկել էր շատ կարճ ժամանակաընթացքում հիվանդանոցային պայմաններում լաբորատոր-գործիքային անհրաժեշտ հետազոտություններ անցնել, ինչը հնարավորություն կտար մասնագիտական վերջնական գնահատական տալ նրա առողջական վիճակի վերաբերյալ։
Նախարարի հորդորին ի պատասխան Անդրեաս Ղուկասյանը և նրա բժիշկները որոշել են հրաժարվել առաջարկից և ընտրել են այլ ճանապարհ` փետրվարի 11-ին, հացադուլի վայրը չլքելով, տեղում հանձնել արյան և այլ անալիզներ։ Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ փաստում է, որ այդքան սահմանափակ հետազոտություններով հնարավոր չի լինի նրա առողջական վիճակի մասին մասնագիտական գնահատական տալ։ Միաժամանակ հայտնում ենք, որ հացադուլը շարունակող Անդրեաս Ղուկասյանի օրգանիզմում այսուհետ յուրաքանչյուր օր կամ ժամ կարող են տեղի ունենալ այնպիսի անդառնալի փոփոխություններ, որոնք հնարավոր չէ բացահայտել (ամրագրել) հացադուլի վայրում կատարված քննություններով։
ՀՀ առողջապահության նախարարությունը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար։ Այդ է պատճառը, որ ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանի հացադուլի առաջին իսկ օրվանից նախարարությունը նրա առողջական վիճակի մշտադիտարկում է իրականացնում։
Կիսելով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մտահոգությունը, ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանին կոչ ենք անում դադարեցնել հացադուլը և շարունակում ենք պնդել, որ միայն լաբորատոր-գործիքային համալիր հետազոտությունների արդյունքում կարելի է նրա առողջական վիճակի մասին տրամադրել մասնագիտական եզրակացություն։
ՀՀ առողջապահության նախարարությունը կշարունակի 24-ժամյա մշտադիտարկումը Անդրեաս Ղուկասյանի առողջական վիճակի նկատմամբ։ Միաժամանակ կոչ ենք անում նրա բժիշկներին` առաջնորդվել մասնագիտական պատասխանատվությամբ և զերծ մնալ արկածախնդրությունից։
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Երեկ համացանցում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես է թիվ 192 դպրոցի տնօրենը հավաքի վերջում սկսում իրականացնել քաղաքական ակտիվություն:
Ցավալի է, որ կրթության ոլորտի որոշ աշխատակիցներ այդպես էլ մինչև վերջ չեն ընկալել իշխանությունների վճռականությունը չհանդուրժելու նախընտրական և ընտրական գործընթացներում օրենքից դուրս որևէ գործողություն:
Այս տեսահոլովակի հետքերով Երևանի քաղաքապետին համապատասխան գրություն հղելու անգամ կարիք չկա: Վստահ եմ, Տարոն Մարգարյանը աշխատանքային շաբաթվա մեկնարկին կիրականացնի օրենքով իրեն վերապահված լիազորությունները:
Նույնը վերաբերում է նաև «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում տեղ գտած նյութի ուսումնասիրությանը:
Հատուկ շնորհակալություն Դանիել Իոնիսյանին և ՀԺ լրագրող Աննա Զախարյանին:
Հ.Գ. Ինչպես տեսնում եք, և ոչ մի հաստատված խախտում անպատիժ և անհետևանք չի մնում:
Գուցե մեկ բացառությամբ:
Հայտնի թեկածուներից մեկը ուսումնական հաստատություններում «պատահական» և «մաքուրսիրտ» քարոզչություն իրականացնելու փաստագրված դեպքը այդպես էլ գոնե չինքնախոստովանեց:
Ահա և ընտրովի արդարության դրսևորում…»:
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում արտառոց դեպք է գրանցվել: «Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել, որ դեռևս անհայտ անձինք Վարդենիսի 48-ամյա բնակիչ Նվեր Երանոսյանի վրա բենզին են լցրել, այրել ու թողել մեքենայի մեջ: Մահացածի հարազատները երեկ ահաբեկված էի` նշելով, որ նրան այրված են գտել: Իսկ ոստիկանության տեղեկացմամբ` փետրվարի 7-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Վարդենիսի բնակիչ Սարգիս Սարգսյանը (Մարտիկ Սահակյանի, Արսեն Նալբանդյանի ու Նվեր Երանոսյանի հետ) «Օփել» մակնիշի ավտոմեքենայով երթևեկել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհով: Բենզինը վերջացել է, և Երանոսյանը բեռնախցիկից բենզին է հանել ու փորձել լցնել բենզաբակը: Սակայն ձագարը շուռ է եկել և լցվել Երանոսյանի վրա, որի մոտ վառվող ծխախոտ է եղել, ինչից էլ հրդեհ է առաջացել: Ընկերները փորձել են ձեռքերով հանգցնել, սակայն չի ստացվել: Երանոսյանը այրվածքներից մահացել է, իսկ մյուսները ստացել են տարբեր վնասվածքներ: Մինչդեռ Երանոսյանի հարազատները պնդում են, որ այդ «Օփել»-ը վաղուց բենզինով չի աշխատում:
Ժողովուրդ
Տասնյակ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՝ պահանջելով ԿԸՀ-ից ազատել ժողովրդին պատկանող պետական այդ ինստիտուտը կեղծարարներից, իսկ դիտորդական առաքելություններին` հեռանալ Հայաստանից:
Ակտիվիստները «Բնակիչ դարձի՛ր, քաղաքացի, Տեր, պահանջատեր», «Անհնազանդ ենք անօրինականությանը, հանքահենությանը», «Պետական ծառայողը հաշվետու է հանրությանը», «Ո՛չ ծախու ԿԸՀ-ին, միջազգային դիտորդներին», «Ո՛չ ռեժիմին, այո՛ ազգային միասնականությանը» ցուցանականերով ԵԱՀԿ/ԺՄԻԳ գրասենյակից փորձել են շարժվել դեպի նախագահի նստավայր, սակայն Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն արգելել է՝ ասելով, որ դա հակասում է հանրահավաքներ անցկացնելու մասին օրենքին, ինչից հետո ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև քաշքշուկ է սկսվել:
Այնուամենայնիվ, ակցիայի մասնակիցներին թույլատրվել է շարժվել դեպի Բաղրամյան 26՝ պահանջը հնչեցնել դիմացի մայթից պայմանով:
Նշենք, որ բոլորովին անսպասելի ցուցարարների է միացել հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը և կոչ է արել քաղաքացիներին տեր կանգնել իրենց սահմանադրական իրավունքին:
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
07.05.2024 | 01:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
07.05.2024 | 02:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ բոլոր հարցերը կպարզաբանի -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.