23.01.2021 | 14:10

23.01.2021 | 13:10

23.01.2021 | 12:10

23.01.2021 | 11:10

22.01.2021 | 15:10

22.01.2021 | 14:10

22.01.2021 | 13:10

22.01.2021 | 12:10

22.01.2021 | 11:10

21.01.2021 | 15:10

21.01.2021 | 14:10

21.01.2021 | 13:10

21.01.2021 | 12:10

21.01.2021 | 11:10

20.01.2021 | 14:10

20.01.2021 | 13:10

20.01.2021 | 12:10

20.01.2021 | 11:10

19.01.2021 | 15:10

19.01.2021 | 14:10

19.01.2021 | 13:10

19.01.2021 | 12:10

19.01.2021 | 11:10

18.01.2021 | 15:10

18.01.2021 | 13:10

18.01.2021 | 12:10

18.01.2021 | 11:10

16.01.2021 | 15:10

16.01.2021 | 14:10

16.01.2021 | 13:10

16.01.2021 | 12:10

16.01.2021 | 11:10

15.01.2021 | 15:10

15.01.2021 | 14:10

15.01.2021 | 13:10

15.01.2021 | 12:10

15.01.2021 | 11:10

14.01.2021 | 15:10

ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2011/2012 ուսումնական տարվա` անվճար, առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրի 42 պահուստային և թափուր մնացած տեղերը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդներին հատկացնելու վերաբերյալ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել:
Լրացուցիչ հատկացված տեղերը, ըստ մասնագիտությունների, կբաշխվեն պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվածների համար նախատեսված մրցույթի փաստաթղթերի ներկայացման ժամկետի ավարտից հետո:
Ընդհանուր առմամբ բանակից զորացրվածների համար այս տարի հատկացվել է 141 մագիստրոսական անվճար տեղ: Այս մասին տեղեկացնում է ԿԳՆ կայքը:
Ըստ ազգային վիճակագրական ծառայության նախնական մակրոտնտեսական ցուցանիշների այսօր հրապարակած տվյալների համաձայն Հայաստանում շինարարության ոլորտը արձանագրել է 5.1 տոկոս անկում: Աճ է գրանցվել արդյունաբերական ոլորտում, որտեղ արտադրանքի ծավալը այս տարվա մայիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, աճել է 25.1%-ով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը գրեթե չի փոփոխվել՝ 0.1% ։
Աճել է առևտրաշրջանառության ծավալը` 2%-ով, ծառայությունների ծավալը՝ 5.6%-ով, և էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը՝ 26.8%-ով:
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը մայիսի դրությամբ (նախորդ տարվա մայիսի նկատմամբ) կազմում է 9.9 տոկոս: Սա 2011 թ. տնտեսական ակտիվության ամենաբարձր ցուցանիշն է:
Այսօր փախստականների միջազգային օրն է. Մեր երկիրը երկու տասնամյակից ավելի է փախստականների խնդիր ունի։ Այս պահի դրությամբ Հայաստանում կա 3000 փախստական, որոնց մեծ մասն ապրում է Երևանում, մի մասն էլ տեղավորվել է Արարատի մարզում: 1988-90-ական թվականներին, միայն ԼՂ հակամարտության պատճառով մոտ 360 հազար փախստականներ Հայաստան եկան Ադրբեջանից:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն այսօրվա ասուլիսին կասկածելի համարեց փախստականների խնդիրների լուծման հարցում միջազգային կառույցների գործունեության օբյեկտիվությունը. «UNESCO-ն կարողացավ իր մեջ ուժ գտնել և խախտել իր իսկ կողմից ընդունված օրենքները՝ խաչքարները ներկայացնելով առանց մակագրությունների, քանի որ պիտի նշվեր, որ խաչքարը Վանից է, իսկ Վանը հիմա Թուրքիայում է:ՄԱԿ-ի որ կոնվենցիան կուզեք` բոլոր խախտումների առկայության պարագայում հենց այսօր փախստականների օրվա նշման նախօրեին UNESCO-ն շարունակում է ցուցադրել իր դեմքը»,- ասաց Խառատյանը։
Ըստ ազգագրագետի ՄԱԿ-ն անտարբեր է իր հոգածության ներքո վերցված խմբերի շահերի և իր իսկ սահմանած օրենքների և առաջնահերթությունների նկատմամբ։ «Մարդկությունը իսկապե՞ս պիտի ՄԱԿ կոչվածի հետ այդքան հույսեր կապի, թե՞ այն գալիս է լրացնելու բռնությունների շարքը: Նույնը, ըստ նրա, հավաստում է նաև ԼՂ խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը»։
Խառատյանը հավատացած է, որ հենց ՄԱԿ-ն է, որ ինչ-որ գումարներով «փորձում է ֆիզիկական գոյության շանս տալ ռասիզմի բռնության արդյունքում փախստական դարձած մարդկանց» և կոծկել այն բռնությունների հետքերը, որ կատարվել են իր իսկ հովանավորությամբ։
Հ.Գ.Նշենք, որ Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Դամթյու Դեսսալենի հավաստմամբ 1994-2010 թթ. ընթացքում ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը Հայաստանին է տրամադրել 32 մլն դոլարին համարժեք օգնություն:
գնահատմամբ՝այն, ինչ տեղի է ունենում աշխարհում, և այն, ինչ կատարվում է Հայաստանում, համեմատելի չեն, և Հայաստանում փախստականների առումով աղաղակող փաստեր չկան. «Հայաստանում ներքին տեղահանվածներ չկան, վերջին տարիներին Հայաստանը նոր փախստականներ չի ընդունել, ոչ էլ Հայաստանից են փախստականներ եղել»:
Նա նկատեց, որ այլ էր իրավիճակը Սակայն Դեսսալենը նկատեց, որ նրանցից շատերն այսօր քաղաքացիություն են ստացել, ոմանք էլ մեկնել են այլ երկրներ, և Դասսալենը տեղեկացրեց, որ
«Այժմ էլ մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի կառավարությանը, և այդ փախստականներից ամենածանր վիճակում գտնվողները մեր հոգածության տակ են»,- հավելեց Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը:
Արաբական աշխարհի ժողովրդային ըմբոստութեան եւ արդէն իսկ կործանած Եթովպիոյ կայսրութեան մասին գրած յօդուածաշարքիս երրրոդը յատկացուած է Հայաստանին: Հոն մնայուն չեմ ապրած, սակայն բազմաթիւ այցելութիւններով ճանչցեր եմ ժողովուրդը իր զանազան խաւերով, մտայնութեամբ, հայրենասիրական աստիճանաւորումներով ու քաղաքացիական պարտաւորութիւններու եւ իրաւունքներու հանդէպ գիտակցութեան մակարդակով: Փորձեր եմ նաեւ ճանչնալ իշխանութիւնը կազմող դասակարգը, խորհրդային շրջանէն սկսեալ, նոյն մօտեցումով: Եւ եթէ յաճախ բուռն եւ աննպաստ եղած են դատումներս, պատճառը պէտք է փնտռել այն իրականութեան մէջ, որ Հայաստանը նախնեացս կողմէ ժառանգ ձգուած հարազատ հայրենիքիս մէկ բեկորն է: Ծանօթ պատճառներով Սփիւռք ծնած օտար քաղաքացի մըն եմ, բայց հայ եմ Հայաստան ապրող շատ մը հայերէն աւելի:
Խօսելով հայրենաբնակ հայութեան հայրենասիրական մակարդակին մասին, ցաւալի է վկայել, թէ թերի է այդ զգացումը, որ ժողովուրդը հայրենիքին կապող գլխաւոր եւ բնական զգացումը պէտք էր ըլլար: Ընդհանուր առմամբ սփիւռքահայը աւելի հայրենասէր է քան Հայաստանի հայը, բացի հողին կապուած, պատմական Հայաստանէն մնացած բեկորին կառչած, լեռներն ու ձորերը ապաստանած ժողովուրդէն, որ հայրենիքին ողնայարը կը նկատուի:
Տարբեր երանգ ունին հայրենիքի հայուն եւ Սփիւռքի հայուն հայրենասիրութիւնը: Հայրենիքի հայութիւնը ապրում է, երջանիկ կամ դժգոհ ու տառապալից, բայց ամէն պարագայի տակ ապրում է: Մինչ սփիւռքահայութիւնը պատմական հայրենիքի մը կամ ժողովուրդի մը պատկանած ըլլալու գիտակցութիւն է, կարօտի զգացում մըն է, որ զինք հեռուէն կը կապէ երկրին, ուր ատենը մէկ կ’այցելէ, կարօտը կ’առնէ բայց չի հաստատուիր հոն: Պատճառներ ունի, արդարացի պատճառներ, կենցաղի տեսակէտէն: Տարբեր են Սփիւռքի եւ հայրենիքի կենցաղի պայմանները, չըսելու համար, որ Հայաստանի կենցաղի պայմանները չեն հասնիր Եւրոպայի, Ամերիկայի, Գանատայի եւ նոյնիսկ Մերձաւոր Արեւելքի կենցաղի պայմաններուն: Ամէն բանէ առաջ մարդկային իրաւունքներու տեսակէտէն Հայաստան շատ ետ կը մնայ ընդունուած չափանիշերէն: Այս հաստատումս փաստելու համար անհրաժեշտ չէ վկայութեան բերել այդ մարզի միջազգային յաձնախումբերուն կամ ներկայացուցիչներուն տեղեկագիրները: Ապա օրէնքի եւ արդարութեան բացակայութիւնը, կամ մեղմ ասած, թերի ու կողմնակալ գործադրութիւնը:
Յանցաւոր նկատուած անհատներու եւ խմբակցութիւններու դէմ պետական վայրագ վերաբերումը: Դեռ չէ մոռցուած պարագան այն մարդուն, որ ճաշարանէ մը դուրս ելլող իր նախկին բարեկամ` նախագահ Ռոպերթ Քոչարեանը տեսնելով, ի ցոյց մարդկանց, հին մտերմութեամբ «բարեւ Ռոբօե ըսեր է: Խեղճ մարդուկը այդ յանդգնութեան գինը իր կեանքովը վճարեց` տեղւոյն վրայ բրածեծ ըլլալով նախագահական պահակագունդի անդամներէն:
Այս մարզին մէջ անմոռանալի թուական մը պիտի մնայ 27 Հոկտեմբեր 1997ն, երբ Յունանեան կոչուած հրէշին գլխաւորած ոճրագործներու խումբը Ազգային Խորհրդարանին մէջ ջարդեց հայրենի պետութեան տասնեակ մը անդամները, գլխաւորութեամբ խորհրդարանի նախագահ Կարէն Դեմիրճեանի եւ վարչապետ Վազգէն Սարգսեանի: Կեանքը խնայուեցաւ անկախ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանին, որ ժամանակ մը տնային կալանքի տակ դրուելէ յետոյ, այժմ ազատ արձակուած է, նոյնիսկ հանդուրժելով որ ընդդիմութիւն կազմակերպէ: Հանդուրժելուն հետ գիտեն նաեւ, երբ պէտք զգան, ոչնչացնելը, ինչպէս տխրահռչակ Մարտ 1-ի սպանդը:
Ոճրագործները ցարդ չեն դատուած եւ չեն բացայայտուած զանոնք ազգադաւ այդ ոճիրին մղողները, որոնք հայրենի իշխանութիւնը խլեցին: Բայց հակառակ դատ-դատաստան չկատարուելուն եւ ազգադաւ այս ոճիրը կազմակերպողներու ինքնութիւնը չբացայայտելու բոլոր ճիգերուն` հայրենիքի լռութեան դատապարտուած ժողովուրդին եւ սփիւռքահայութեան ծանօթ է անոնց հասցէն: Երբ ի մտի ունենանք, թէ զինեալ ոճրագործները խորհրդարան մտան ապահովութեան նախարար Սերժ Սարգսեանի կողմէ նշանակուած պահակներու թոյլտուութեամբ, յստակ կը դառնայ այդ հասցէն:
Այդ սեւ թուականէն ի վեր անցան երկուտասնեակ մը տարիներ եւ հայրենի ժողովուրդը ոտքի ելլելով հաշուեյարդար չկատարեց ոճրագործ իշխանութեան հետ: Չգտնուեցաւ նաեւ հերոս մը, որ արդար դատաստան կատարէր անոնց հետ: Ահա°, թէ ինչո°ւ այս նիւթին մասին յօդուածաշարքս անուանեցի «Ժողովուրդները Արժանի Են Իրենց Իշխանութեանե:
ՀԱՅԿ ՆԱԳԳԱՇԵԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ
Հունիսի 20-25-ին ԻսպանիայիԿանարյան կղզիներում տեղի կունենա Յուրի Գագարինի տիեզերական թռիչքի 50-ամյակին նվիրված այս տարվա միջոցառումներից ամենախոշորը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հովանու ներքո անցկացվող ՙՍտարմուս՚ փառատոնը:
Այն կազմակերպվում է ճանաչված աստղագետ, պրոֆ. Գարիկ Իսրայելյանի կողմից և իրենից ներկայացնում է գիտական — գեղարվեստական — երաժշտական եզակի իրադարձություն, որի ընթացքում կներկայացվեն գիտական և հանրամատչելի զեկուցումներ, աստղալուսանկարչական և տիեզերական թեմաներով գեղարվեստական ցուցահանդեսներ, համերգներ, փաստագրական շարժանկարներ, կկայանան քննարկումներ, շրջագայություններ դեպի Լա Պալմա և Տեներիֆե կղզիների աստղադիտարանները և այլն: Բոլոր ցուցադրումներն ուղեկցվելու են անգլերեն, իսպաներեն, ռուսերեն, գերմաներեն և ֆրանսերեն լեզուներով միաժամանակյա թարգմանություններով:
Փառատոնին մասնակցելու են հայտնի տիեզերագնացներ /այդ թվում` առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան, առաջինը տիեզերական բաց տարածություն դուրս եկած Ալեքսեյ Լեոնովը, առաջինը Լուսնի վրա ոտք դրած Նեյլ Արմստրոնգը և Էդվին Օլդրինը, ԱՄՆ հայտնի տիեզերագնաց Ջիմ Լովելը, նոբելյան մրցանակի դափնեկիրներ և այլ ականավոր գիտնականներ, հանրահայտ երաժիշտներ, սիրող աստղագետներ` ընդհանուր առմամբ ավելի քան 5000 հյուրեր: Փառատոնում Հայաստանը կներկայացնի Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի բարերար Արմեն Շախազիզյանի նվիրատվությամբ վերակառուցվում է Ստեփանակերտի տուն-ինտերնատը£
«Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախում իրագործում է խոշորածավալ ծրագիր` Ստեփանակերտում ծերերի և հաշմանդամների տուն-ինտերնատի վերակառուցումը: Նախաձեռնությունը մոսկվաբնակ հայ գործարար Արմեն Շախազիզյանինն է, ով այդ նպատակով նվիրաբերել է 400 հազար ԱՄՆ դոլար: Ծրագիրը համաֆինանսավոում է ԼՂՀ կառավարությունը:
Արցախի միակ տուն-ինտերնատում ներկայումս մշտապես բնակվում է շուրջ 100 ծեր ու հաշմանդամ, իսկ շուրջ 150 մարդ էլ խնամք է ստանում իրենց տներում: Բարերար Արմեն Շախազիզյանը Հիմնադրամի տնօրինության հետ կիսել էր իր մտահոգությունը միայնակ ու խնամքի կարիք ունեցող ծերերի հիմնախնդիրների շուրջ և պատրաստականություն հայտնել աջակցել այսօրինակ ծրագրերի: Ներկայումս ընթացքում են հիմնանորոգման նախապատրաստական աշխատանքները:
«Մեր մշտական բարերարների շարքը համալրվել է ևս մեկ արժանավոր հայորդով: Մոսկովյան գալա-ճաշկերույթին Արցախում ջրի խնդրին ուղղված հանգանակությանը 300 հազար ԱՄՆ դոլար նվիրաբերելուց բացի ՙԼուդինգ՚ ընկերության հիմնադիր Արմեն Շախազիզյանը որոշել էր նաև նպատակային նվիրատվություն կատարել, որպեսզի արցախցին ծերությունը արժանապատիվ, պայմաններում վայելելու հնարավորություն ունենա»,- այս առիթով նշել է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Տուն-ինտերնատի երկու մասնաշենքերը վերջին անգամ նորոգվել են 1988 թվականին: Ծերանոցի տնօրեն Իրինա Սարգսյանի հավաստմամբ. ՙԱհավոր վիճակում են հատկապես սանհանգույցները, կոյուղու համակարգը, ճաշարանը: Ամեն կերպ ջանում ենք կենցաղային անհարմարությունների բացը լրացնել մեր ծերերի նկատմամբ խնամքով ու հոգատար վերաբերմունքով: Կարծում եմ, որ վաղը Ստեփանակերտի ծերանոցը կդառնա ոչ թե վերջին հանգրվան, այլ վաստակած հանգստի այլընտրանքային վայր: Շնորհակալ ենք Հիմնադրամից և մեր բարերար Արմեն Շախազիզյանից խնդրի առաջնահերթությունը գնահատելու համար՚:
Ըստ «Հայաստան» համահայկական հիմնադրամի մոմլո հաղորդագրության, Հիմնադրամի բարերար անդամ Արմեն Շախազիզյանը հաջողված գործարար լինելուց զատ, նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահներից է, և շարունակաբար իր նպաստն է բերում Հայաստանի և Արցախի զարգացմանը` ամենատարբեր ոլորտներում:
Հիշեցնենք, որ ավելի քան մեկ շաբաթ առաջ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ծանուցագրեր է ուղարկել 13 տարի Ազգային գրադարանը ղեկավարած Դավիթ Սարգսյանին և Երաժշտական գրադարանը 15 տարի ղեկավարած Գուլիկո Նահատակյանին և տեղեկացրել, որ նրանց հետ աշխատանքային պայմանագրերն այլևս չեն շարունակելու: Ըստ այդմ, գրադարանների տնօրենները կաշխատեն մինչև սույն թվականի հունիսի 17-ը: Ծանուցագրերն անսպասելի են եղել տնօրենների համար, իսկ աշխատանքից ազատելու մասին պատճառներն` անհայտ:
Նորանշանակ տնօրեն Տիգրան Զարգարյանը ծնվել է 1954 թ. փետրվարի 25-ին, Երևանում,սովորել է Երևանի ճարտարագիտական համալսարանում, մասնագիտացումը` գրադարանների և արխիվների թվայնացում և կառավարում։ Ունի ավելի քան 25 տարվա մասնագիտական փորձ։
Ի դեպ, Տիգրան Զարգարյանը մասնակցել է Հայաստանի գրադարանների ավտոմատացված ցանցի նախագծման աշխատանքներին։1994 — 2003 թթ. աշխատել է հանրապետական գիտաբժշկական գրադարանի ավտոմատացման բաժնի վարիչ, ապա` ԵՊՀ գրադարանի ավտոմատացման բաժնի վարիչ:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի միջազգային համագործակցության վարչության պետ Կարինե Փոլադյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ դեռևս չի ավարտվել վարույթը սուրճի շուկայում:
Սակայն արդեն իսկ առկա են ընկերություններ՝ «Ռոյալ Արմենիան» և «Վիվա Առգոն», որոնք 500-հազարական դրամ տուգանվել են տեղեկություններ չտրամադրելու համար:
Հանձնաժողովը ներկայում ուսումնասիրում է ոչ թե այն փաստը, թե ինչու է բարձրացել սուրճի գինը (բարձրացել է ողջ աշխարհում), այլ այն, թե չկա՞ն արդյոք չարաշահման դեպքեր: Ըստ Կ. Փոլադյանի` կասկածներն առաջացել են այն բանից հետո, երբ տնտեսվարողները սկսել են տարբերակված գներ կիրառել:
Ըստ Կարինե Փոլադյանի` աշխարհում սուրճի արտադրությունն ունի կենտրոնացվածության բարձր աստիճան` մի քանի երկրներ կան, որոնք սուրճ են աճեցնում: Ուստի բնակլիմայական պայմանները մեծ ազդեցություն ունեն սուրճի համաշխարհային առաջարկի վրա: Բացի դրանից, սուրճի աճեցումը դժվար գործընթաց է` ծառը տնկելուց հետո պետք է անցնի 4 տարի, ևս 2 տարի` մինչև սկսվի լիարժեք բերքատվության շրջանը:
Արդեն երկու շաբաթ է, ինչ հանրային հեռուստատեսության եթերից անհետացել է «Հրապարակում» հաղորդաշարը։ Գերատեսչական այս նախագիծը պատրաստվում էր ՀՀ կառավարության միջոցներով և լրագրողական հետաքննությունների ձևաչափում ներկայացվում էին նախարարությունների ծրագրերն ու աշխատանքը։ Բնականաբար, , որևէ քննադատություն կառավարության, նախագահի հասցեին, կամ սուր հարցադրում «Հրապարակում» ծրագրում բացառվում էր։
Բայց արի ու տես, որ անգամ այս անվնաս PR-նախագիծը կարող է վտանգավոր լինել։ Բանն այն է, որ ըստ հավաստի աղբյուրների, վերջերս «Հրապարակում» հաղորդաշարի լրագրողները փորձել են լոլիկի շուկայի վերաբերյալ ռեպորտաժ պատրաստել, և պարզել են, որ ամառային այդ բանջարեղենի հիմնական ներմուծողը նախագահի եղբայրն է, ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանը։ Իհարկե, ռեպորտաժն ավարտին չի հասցվել։ Ասում են, որ այս թեմայի շուրջ նույնիսկ խոսակցություն է ծագել ՀՀ նախագահի և վարչապետի միջև, որից հետո «Հրապարակում» ծրագիրը պարզապես հանվել է եթերից։
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» շքանշանի առաջին աստիճանի ասպետ Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհելու խնդրով ստորագրողների թիվը հասել է 7000-ի: Միայն երեկ, Երևանի Կոնսերվատորիայի դիմացի պուրակում Հայազն երիտասարդների միաբանության անդամների իրականացրած ստորագրահավաքի ժամանակ ստորագրողների թիվը կազմել է մոտ 3000:
Ստորագրահավաքին, բացի անհատներից, միացել են տարբեր քաղաքական գործիչներ, կազմակերպություններ: Հունիսի 20-ից Միաբանությունը կսկսի ստորագրահավաքի երկրորդ փուլը, որն իր մարտավարությամբ կտարբերվի արդեն իսկ եղածից, իսկ մինչ հուլիսի 10-ը հավաքված ստորագրությունները Հայազն երիտասարդների միաբանության անդամները երթով կտանեն և կհանձնեն նախագահի նստավայր:
Ըստ Հայազն երիտասարդների միաբանության հանձնախմբի՝ ստորագրահավաքին մասնակցող քաղաքացիները նշել են, որ իրենք միանում են այդ գործընթացին ոչ միայն այն պատճառով, որ համամիտ են Ժիրայր Սեֆիլյանի մոտեցումներին կամ գործունեությանը, այլև՝ որ մեծապես գնահատում են նրա ներդրումը հայրենիքի պաշտպանության գործում։
-
-
22.01.2021 | 03:10
Հայտնաբերվել է Բակո Սահակյանի անվտանգության աշխատակցի դին -
20.01.2021 | 12:10
Պետությանը պատճառվել է 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս․ ոստիկանության նոր բացահայտումը -
20.01.2021 | 03:14
Երեք պատճառ կա, թե ինչու է Հայաստանը գտնվում նման քաոսային և խառը իրավիճակում -
23.01.2021 | 01:10
ԱՄՆ-ն վերահաստատում է գերիների անհապաղ և անվտանգ վերադարձի անհրաժեշտության իր կոչը. դեսպան -
19.01.2021 | 11:10
«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ». Լավրովը կոչ է արել խուսափել ԼՂ վերաբերյալ հուզական հայտարարություններից -
18.01.2021 | 12:10
Եթե արցախյան խնդիրը կարգավորվել է, ապա ինչու՞ է Ադրբեջանի նախագահն ամեն օր հոխորտում հայ ժողովրդին և վիրավորում Հայաստանի իշխանություններին -
19.01.2021 | 03:10
Հիմա, թե քանի հոգի են գերի այս պահին, ի՞նչ կարեւոր է. Հովիկ Աղազարյան -
19.01.2021 | 12:10
Առողջապահության նախարարությունը ղեկավարելու է Թորոսյանը, պատասխանատվությունը կրելու է Ավանեսյանը․ համաճարակաբան -
19.01.2021 | 02:10
Ո՞վ է խախտել անժամկետ զինադադարը Լեռնային Ղարաբաղում. Regnum -
18.01.2021 | 11:10
Ադրբեջանի նախագահը հայ ժողովրդի մասին խոսում է ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով. ՀՀ ՄԻՊ
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.