01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...Օրերս ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգորի Մարգարյանը` Բելաջիոյի Գրիշը, հարցազրույց է տվել, որի շրջանակներում պատասխանելով լրագրողի հարգին, թե իր մականունը իրեն կյանրում օգնե՞լ, թե՞ խանգարել է, ասել է. «Դա ինձ ոչ օգնել, ոչ խանգարել է, դա մեր ընտանիքի սեփականության անվանումն է: Ես դրանով եմ ապրում, դա իմ եկամտի աղբյուրն է: Չեմ կարծում, որ մարդու եկամտի աղրյուրը իրեն խանգարի: Դա իմ եկամտի աղբյուրի անունն է, բրենդն է, իմն է և ասում են Բելաջոյի տեր Գրիշն է : Ի՞նչ կա ըտեղ»: Իրականում Գրիգորի Մարգարյանը որևէ առնչություն չունի «Բելաջիո» ռեստորանային համալիրի հետ: Տարիներ առաջ նա զրկվել է «Բելաջիո» ռեստորանի բերած եկամուտներից, ավելի որոշակի` ռեստորանի սեփականատերերը չեն ցանակացել այլևս աշխատել Գրիգորի Մարգարյանի հետ և նրան պարզապես հեռացրել են իրենց շարքերից: Ի՞նչն է եղել պատճառը` գիտեն Մարգարյանի հարազատներն ու ընկերները, ինչպես նաև քաղաքական դաշտի բազմաթիվ ներկայացուցիչներ: Կոնֆլիկտի պատճառ է հանդիսացել Մարգարյանի` իր անձի հետ կապված որոշումներից մեկը, և ռեստորանի սեփականատերերը պարգապես որոշել են պատժել երան իր որոշման համար` զրկելով ռեստորանի բերած եկամուտներից: Հետաքրքիրն այն է, սակայն, որ Մարգարյանը շարունակում է հայտարարել, որ առնչություն ունի այդ ռեստորանի հետ, ավելին` պնդում է, որ դա ընտանեկան բիզնես է, և ինքն էլ մասնակցում է այդ բիզնեսի կազմակերպմանը: Թերթը միանգամից փաստում է` պատգամավորը ստում է` ցանկանալով մնալ ««Բելաջոյի» տեր Գրիշն է» կարգավիճակում: Մինչդեռ իրականությունը ճիշտ հակառակն է. Գրիշը «Բելաջիո» ռեստորանի տերը չէ շատ վաղուց: Ավելին` ռեստորանի սեփականատերերից որևէ մեկն այսօր անգամ մարդկային պարզ շփում չունի Մարզարյանի հետ:
Թերթն ավելացնում է, որ Գրիգորյանն այն ԲՀԿ-ականներից է, որը բացահայտ հայտարարել է, թե քարոզելու է Սերժ Սարգսյանի համար:
Չորրորդ ինքնիշխանություն
Արսեն Սահակյանը ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ Օրգանական քիմիայի ինստիտուտի ասպիրանտ է, այս տարվա մայիսին պատրաստվում է պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը:
Ծնվել է 1986 թ. Երևանում՝ մանկավարժների ընտանիքում, ուսումը ստացել է N178 միջնակարգ դպրոցում, սակայն մասնագիտական կողմնորոշման հարցում դեր է ունեցել 8-10-րդ դասարաններում ՌԴ ք. Սամարայի քիմիական թեքումով դպրոցում սովորելը:
2004թ.-ին վերադարձել է Հայաստան և ընդունվել ՀՊՄՀ քիմիայի, կենսաբանության և աշխարհագրության ֆակուլտետի քիմիայի բաժինը, որտեղ 2010 թ.-ին պաշտպանել է մագիստրոսական թեզը։
Սիրած ասույթներից մեկը՝ «Ոչնչից ոչինչ չի առաջանում և ոչինչ անհետ չի կորչում»:
Արսենն աշխատում է Հետերոցիկլիկ միացությունների լաբորատորիայում: Այստեղ երկար տարիներ մշակել են մի շարք աժեքավոր միացությունների ստացման եղանակներ, ուսումնասիրել են նրանց կենսաբանական հատկությունները և առաջարկել կիրառման հնարավոր ոլորտները:
Արսենի աշխատանքները ևս նվիրված են հետերոցիկլերի քիմիային՝ մասնավորապես պիրազոլների քիմիայի զարգացմանը: Ասպիրանտական աշխատանքի թեման է՝ «Նոր արժեքավոր միացությունների սինթեզ՝ հիմնված 1-վինիլ-4-ֆորմիլ-պիրազոլների վրա»: Վերջիններս ունեն լայն կիրառություն` բժշկության և գյուղատնտեսության ոլորտներում: Կատարված աշխատանքների արդյունքում հաջողվել է սինթեզել պիրազոլների նոր ածանցյալներ, որոնք օժտված են մի շարք արժեքավոր հատկություններով:
Երկու աշխատանք ներկայացրել է Վրաստանում կայացած միջազգային երկու գիտաժողովում, որոնցից մեկը երիտասարդական էր: Առաջին գիտաժողովում աշխատանքը զբաղեցրել է 3-րդ տեղը լավագույն պոստերային աշխատանքների շարքում:
Նշում է, որ գիտաժողովները հնարավորություն են տալիս նոր ծանոթություններ ձեռք բերել և գիտական շփման հարթակ են հանդիսանում:
Օբյեկտիվ լինելու համար, ասում է, որ գիտական միտքը և փորձը ձեռք է բերել լաբորատորիայում աշխատելու տարիներին թե՛ իր անմիջական ղեկավարից, և թե՛ մյուս աշխատակիցներից, սակայն գիտական փորձերը կատարվել են ամբողջությամբ իր կողմից. «Քանակական տեսանկյունից որոշ աշխատանքներ կենսաբանների հետ հավասար կարող եմ գնահատել, իսկ սինթետիկ բնույթի աշխատանքները, ինչպես նշեցի, ինքս եմ իրականացրել: Դե իսկ գիտական թեմայի ընտրության հարցում, ինչպես նաև կատարված աշխատանքների ամփոփման գործում անգնահատելի է ղեկավարիս հետ խորհրդակցությունը»:
Ստացել է ասպիրանտների խրախուսմանը ուղղված դրամաշնորհ ԳԱՏԱՀ-ի կողմից, որը նախատեսված էր 1 տարով: Աշխատանքը ավարտել է 1,5 տարում, քանի որ հետազոտությունները հետաքրքիր էին ու շարունակական, արդյունքներն ամփոփված են մի հոդվածում, որը դեռևս լույս չի տեսել: Դրամաշնորհի կարևորությունը մեծ էր, քանի որ որոշակիորեն խրախուսում էր աշխատել նաև այլ ուղղությամբ, զուգահեռ ասպիրանտական հիմնական աշխատանքներին, որի արդյունքում ևս արժեքավոր արդյունքներ ստացվեցին. «Իսկ գիտնականի չնչին աշխատավարձի հետ զուգահեռ հավելյալ ֆինանսական աջակցությունը, առավել ևս` երիտասարդ գիտնականի համար, կարծում եմ, շատ կարևոր է»:
Ստացել է նաև Գ. Ծառուկյանի խրախուսիչ մրցանակը, որն, իհարկե, անսպասելի էր, հաճելի, բայց միաժամանակ մտածում է. «Էս ու՞ր ենք հասել…»:
Ընդհանրապես, վերջերս շատացած ամեն տիպի մրցանակները ընդամենը խրախուսական բան են: Եվ դրանք լրջորեն փոխել գիտության վիճակն ի զորու չեն: Սակայն կա նաև դրականը. «Այդ մրցանակաբաշխությունները լրջորեն փոխել են գիտության և գիտնականների հանդեպ սխալ ընկալումը, իսկ մեզ ռեալ հույսեր տվել, որ իրավիճակը ոչ թե կարող է փոխվել, այլ արդեն փոխվել է»։ Իսկ ավելի լուրջ փոփոխությունների համար ավելի շատ մարդիկ պետք է ներգրավվել այս նախաձեռնությունների մեջ և շարունակել արդար գործը:
Հայկյան մրցանակաբաշխության մասին ասում է. «Կարծում եմ, ազդեցության գործակցով ուղղորդվելը բավականին օբյեկտիվ չափանիշ է, չնայած նման մրցանակ ստացել եմ՝ հոդվածների քանակից ելնելով»: Մեկ այլ տեսանկյունից քիմիայի ամսագրերը համեմատաբար ցածր ազդեցության գործակից ունեն, մինչդեռ ֆիզիկայի ոլորտում մի քանի անգամ բարձր է: Ուստի, դա հաշվի առնելն անհրաժեշտ է համարում: «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» անվանակարգը ազդեցության գործակցով չափելն ավելի նախընտրելի է, քանի որ դա օբյեկտիվ և ընդունված չափանիշ է: Սակայն կարելի է նաև գումարային գործակից դուրս բերել՝ որոշակի տարիների ընթացքում տպագրված աշխատանքների համար:
Հետերոցիկլիկ միացությունների լաբորատորիան, համենայն դեպս, 2008 թ.-ից մինչ օրս չի համագործակցել որևէ միջազգային այլ գիտական հաստատության հետ, կամ աշխատանքային այլ համագործակցություններ, ցավոք, չեն եղել: Մի թեմա, որը շատ արագ զարգանում է, հատկապես բժկության ոլորտում, կատարվել է Մոսկվայից ժամանած մի հայ գիտնականի աջակցությամբ: Միջազգային դրամաշնորհներին դիմելուց առաջ նախապատվություն պետք է տալ նախ և առաջ թեմայի արդիականությանը և այն նախադրյալներին, որոնք թույլ կտան դա իրականացնել: Իսկ համագործակցությունը միայն խթանիչ դեր կարող է ունենալ:
Ինչ վերաբերում է ներքին համագործակցությանը Հայաստանում գործող գիտնականների ու առանձնն գիտական խմբերի միջև, ապա որքանով ինքն է տեղյակ, այստեղ գիտական համագործակցություններն արվում են առավել պարզ կերպով: Տարբեր կամ միմյանց մոտ թեմաներով աշխատող գիտնականները որոշում են համատեղ աշխատանք անել ու անում են, սակայն դա որևէ ձևակերպում չի ստանում, բացի համատեղ հոդվածներից:
-Արսեն, ըստ Ձեզ, որո՞նք են Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառներն ու խորքային արմատները՝ հասարակության կողմից գիտությունը չկարևորե՞լը, արժեհամակարգի խեղո՞ւմը անկախության տարիներին, համապատասխան պետական օղակների վատ աշխատա՞նքը, թե՝ ա՞յլ։
-Նշված պատճառներից երկուսը ածանցվել են վերջինից՝ պետական օղակների թերի աշխատանքից, կամ, ավելի ճիշտ, ընդհանրապես չաշխատելուց: Նման վիճակից վատ` միայն գիտության իսպառ բացակայությունը կարելի է համարել: Հավանաբար, նորանկախ պետության գլուխ եկած իշխանությունը ներդրումներ է կատարել միայն կարճաժամկետ շահույթ ստանալու նպատակով (օրինակ, առևտրի ոլորտում) և մինչ օրս էլ այդպես է գործում: Ցավոք, գիտությունը մեծ ներդրումներ է պահանջում, հատկապես բնական գիտությունները, իսկ արդյունքները տասնամյակներ հետո են շահույթ բերում: Ելնելով այս դատողություններից` կարելի է եզրակացնել, որ մինչև իշխանությունների վարած ծրագրերի փոփոխություն (այն էլ` գործնական) չկատարվի, վիճակը դեռ երկար կպահպանվի նույնը:
Հայաստանում գիտնականների, համենայն դեպս, բնական գիտությունների ոլորտի գիտնականների առջև ծառացած առաջնային խնդիրներից է նաև սարքերի և նյութերի ոչ արդիականությունը. դրանք 1980-ականների հնություն ունեն, որոշները՝ 60-ական: Մյուս կողմից, աշխատավարձի ցածր շեմը նպաստում է գիտության ոլորտից երիտասարդների գրեթե 100 %-ի լքմանը. մինչ օրս նման պայմաններում աշխատող գիտնականների աշխատանքը անձնանվեր կարող եմ որակաել: Խնդրի լուծումը գիտության ֆինանսավորման ավելացումն է:
-Ինչպե՞ս եք վերաբերում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը ֆեյսբուքում և այլ վիրտուալ կամ իրական հարթակներում։ Արդյո՞ք երիտասարդ և ոչ երիտասարդ գիտնականի միակ գործը չպետք է լինի բացառապես գիտությամբ զբաղվելը։
-Եթե համառոտ պատասխանեմ՝ այո, գիտնականը պետք է զբաղվի միայն գիտությամբ: Սակայն այսօր ոչ մի պայման չկա գիտությամբ զբաղվելու համար, և գիտնականները պայքարում են ընդամենը իրենց աշխատանքային պայմանների ապահովման համար: Ընդամենը տարրական պայմաններ է պետք ստեղծել և վճարել գիտնականին այնքան, որքան բավարար կլինի մարդավայել կյանք վարելու համար: «Սոված գլուխը ինչի՞ մասին պիտի մտածի: Չէ՞ որ գիտնականն է ստեղծում իրական արժեքներ, որի շնորհիվ զարգանում է ողջ մարդկությունը: Ուրեմն Հայաստանին զարգացում պետք չէ՞:
Իսկ առայժմ… պետական կառույցները միայն խոսում են գիտելիքահեն բաների մասին` իրենք էլ չգիտակցելով, թե ինչի մասին են խոսում: Ուստի, որևէ առաջընթաց, որը նկատվում է մինչ օրս կամ եղած վիճակի պահպանումը միայն կարող եմ վերագրել որոշ մարդկանց, կամ որոշ ոչ պետական կառույցների գործունեությանը, որոնք գործում են միայն գիտության և գիտնականի շահերից ելնելով:
-Երկարաժամկետ տեսլականով՝ Հայաստանո՞ւմ եք պատկերացնում Ձեր մասնագիտական հետագա աճը, ապագան, թե՞ արտասահմանում։
-Հայաստնում տեսնում եմ ոչ-մասնագիտական (ոչ-գիտական) գործունեություն, իսկ արտասահմանում՝ և՛ մասնագիտական գործունեություն, և՛ աճ: Դա հասկանալու համար նույնիսկ բացատրություններ պետք չեն:
Մանե Հակոբյան
Կառլեն Խաչատրյանը «Երիտասարդ Գիտնականների Աջակցության Ծրագրի» (ԵԳԱԾ) ղեկավար մարմնի պատասխանատու քարտուղարն է։ Ղեկավար մարմնի կազմում ընդգրկված է որպես Երևանի պետական համալսարանի երիտասարդ գիտնականների միավորման նախագահ։
-Կառլեն, ներկայացրեք, խնդրեմ, ծրագրի իրականացման ընթացքը։
-ԵԳԱԾ-ի շրջանակներում գործունեության 4 հիմնական ուղղություն էինք նախանշել. 1) երիտասարդ գիտնականների գիտական գործուղումների ֆինանսավորում, 2) երիտասարդական գիտաժողովների, գիտական դպրոցների և այլ բնույթի գիտական միջոցառումների ֆինանսավորում, 3) երիտասարդ գիտնականների մրցանակաբաշխություն, և 4) երիտասարդ գիտնականներին գիտահետազոտական դրամաշնորհների տրամադրում։
1-ին ուղղությամբ մրցույթ է հայտարարվել և յուրաքանչյուր ամիս ամփոփում ենք տվյալ ամսվա արդյունքները, մինչ օրս 25 երիտասարդ գիտնական աջակցություն է ստացել մասնակցելու միջազգային տարաբնույթ գիտաժողովների:
2-րդ ուղղությամբ արդեն իսկ ֆինանսավորվել է 16 գիտաժողով կամ այլ տիպի գիտական միջոցառում: Դրանցից յուրաքանչյուրին մասնակցել է կամ մասնակցելու է միջինում շուրջ 50 երիտասարդ գիտնական(գիտաժողովների մի մասը նախատեսված է անցկացնել գարնանը):
3-րդ ուղղությամբ արդեն իսկ մրցույթը հայտարարված է, հունվարի 15-ը հայտերի ներկայացման վերջնաժամկետն էր: Սահմանված են 11 անվանակարգ` գիտության տարբեր ոլորտները ընդգրկող: Յուրաքանչյուր անվանակարգում հանձնվելու է 3 դրամական մրցանակ` համապատասխանաբար, 400.000, 300.000 և 200.000 դրամ:
Մրցանակաբաշխությանը ստացել ենք ավելի քան 110 հայտ:
4-րդ ուղղությամբ էլ Գիտության պետական կոմիտեի հետ համատեղ իրականացվում է ասպիրանտների աջակցության ծրագիր և ԳԱՏԱՀ-ի հետ համատեղ հայտարարվել է դրամաշնորհային մրցույթ բնական և տեխնիկական գիտությունների ոլորտում:
-Ինչպե՞ս են կայացվում որոշումները ծրագրի ղեկավար մարմնում, արդարացնո՞ւմ է արդյոք իրեն կոնսնսուսի սկզբունքը։
-Ես մնում եմ իմ համոզմանը, որ կոնսենսուսի սկզբունքը բավականին բարդացնում և երկարացնում է որոշումների կայացման գործընթացը: Այդ մասին առիթ եմ ունեցել խոսել նաև ծրագրի մեկնարկի ժամանակ, երբ նոր էր կատրվել կոնսենսուսային սկզբունքով որոշումները կայացնելու առաջարկը: Բայց միաժամանակ, որպես ղեկավար մարմնի պատասխանատու քարտուղար, ուզում եմ շնորհակալություն հայտնել ղեկավար մարմնի այն անդամներին, ովքեր հաճախ իրենց համոզմունքներից ինչ-որ չափով հետ են կանգնում և համաձայնում են մեծամասնության կարծիքին: Իհարկե, դա բավականին երկար տևող քննարկումների, հիմնավորումների և բանավեճերի արդյունքում է լինում…
-Ի՞նչ կասեք Ղեկավար մարմնի անդամների պարբերաբար փոփոխելու՝ ռոտացիայի սկզբունքի վերաբերյալ։
-Ռոտացիայի սկզբունքը, ըստ իս, պետք է կիրառել միայն ծայրահեղ դեպքում, երբ ղեկավար մարմնի անդամը ինչ-ինչ պատճառներով այլևս չի կարող շարունակել իր աշխատանքը Ծրագրում: Միանշանակ է, որ ռոտացիայի եղանակով ընդգրկված նոր անդամներից որոշակի ժամանակ է պահանջվում աշխատանքների մեջ լիարժեքորեն ներգրավվելու համար: Եվ դա օբյեկտիվ հանգամանքներով է պայմանավորված:
Չէ՞ որ ղեկավար մարմնի յուրաքանչյուր նիստ օրգանապես կապված է նախորդների հետ, դա մեր ամենօրյա աշխատանքի մի մասն է, ուստի աշխատանքների կեսից միացող անձիք միանգամից չեն կարող ինտեգրվել այդ պրոցեսին: Բացի դա, կարծում եմ, որ պատասխանատվության խնդիր էլ կա: 100 մլն-ի ծախսման արդյունավետության համար պետք է պատասխան տան կոնկրետ անձիք` ղեկավար մարմնի 9 անդամները: Ռոտացիայի պարբերաբար կիրառումը լուրջ պրոբլեմներ է ստեղծում այս առումով:
-Որքանո՞վ է հավանական, որ ծրագիրը շարունակական կլինի։
-Վստահ եմ, որ երիտասարդ գիտնականների խնդիրները շարունակելու են գտնվել մեր երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Վերջին տարիներին որոշակի տեղաշարժեր նկատվում են այս ուղղությամբ, և երիտասարդ գիտնականների աջակցության այս ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո` ասվածի ապացույցն է: Երիտասարդ գիտնականների առջև ծառացած բազում խնդրներ կան, որոնց մի մասը փորձեցինք թեթևացնել այս ծրագրի շրջանակներում: Վերևում նկարագրված արդյունքները, կարծում եմ, արդեն իսկ խոսուն են:
Համենայն դեպս, ԵԳԱԾ ղեկավար մարմինը արել է առավելագույնը` նախանշված ծրագրերի մաքսիմալ արդյունավետությունն ապահովելու համար: Ուստի, վստահ եմ, որ ծրագիրը շարունակական է լինելու:
-Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ Նախագահի թեկնածու, գործող Նախագահ Ս.Ա. Սարգսյանի նախընտրական ծրագրում տեղ է գտել արձագանք ԵԳԱԾ-ին. «Ընդլայնվելու են երիտասարդ գիտնականներին աջակցության ծրագրի ծավալները»։
— Շատ օրինաչափ եմ համարում, որ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրւմ անդրադարձ կա գիտության խնդիրներին, այդ թվում` առանձնահատուկ շեշտադրում՝ ուղղված երիտասարդ գիտնականներին: Սա ՀՀ Նախագահի պաշտոնավարման 5 տարիների ընթացքում գիտության ոլորտում իրականացված քաղաքականության տրամաբանական շարունակությունն է: Ակներև է, որ վերջին շրջանում պետական մակարդակով ուշադրություն է դարձվում գիտության հիմնախնդիրներին:
Բնականաբար, 100 մլն-ը, որ հատկացվել էր այս տարի, չի կարող երիտասարդ գիտնականների բոլոր խնդիրներին լուծում տալ: Միաժամանակ, պետք է հասկանալ նաև, որ միանգամից ոչինչ չի լինում: Սա երկարատև աշխատանք է պահանջում, ընդ որում, այստեղ անելիքներ ունենք բոլորս` ոչ միայն երկրի ղեկավարությունն ու ոլորտի պատասխանատուները, այլև մենք` երիտասարդ գիտնականներս:
Ինչ վերաբերվում է նրան, թե գումարը կավելանա թե ոչ` դժվարանում եմ ասել, բայց անշուշտ հույս ունեմ, որ կավելանա:
-Որո՞նք են ներկա պահին գիտական համակարգի ամենակարևոր խնդիրները։
-Գիտական համակարգի առաջնային խնդիրը նյութատեխնիկական բազայի մաշվածությունն է: Լուրջ խնդիր է նաև գիտնականների միջին տարիքի բարձրացումը: Ապա, երիտասարդ գիտնականն այսօր բազում սոցիալական խնդիրներ ունի չլուծված, իսկ «սոված փորով» որևէ արժեքավոր բան անելը, հատկապես, գիտությամբ զբաղվելը՝ անհնար է:
Մանե Հակոբյան
2013 թվականի հունվարի 19-ին, Հրանտ Դինքի սպանության 6-րդ տարելիցին, Բոստոնի «Արմենիան Ուիքլի» շաբաթաթերթի խմբագիր Խաչիկ Մուրադյանը Անկարայում տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ հանդես եկավ դասախոսությամբ:
Թուրք ձախակողմյան մտավորականների և գործիչների կողմից կազմակերպված այս միջոցառմանը Մուրադյանը Հայոց ցեղասպանության արդարության նյութն արծարծեց թուրքերեն լեզվով:
Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք դասախոսությունն ամբողջությամբ:
***
Ինչպե՞ս թուրքերենն ինձ հասավ:
Ես այն չսովորեցի իմ կենսագրական թերթիկում լեզու ավելացնելու համար:
Թուրքերենն ինձ հասավ ծննդյանս օրը. ես այն չէի խնդրել, սակայն նաև չէի կարող մերժել:
Եկավ՝ տատիկիս ձայնով:
Ձեզ համար թուրքերենը մայրենի լեզու է, ինձ համար՝ տատիկիս լեզուն:
Պապերս Ցեղասպանությունը վերապրելուց հետո՝ Լիբանան հասան ընչազուրկ, իրենց կյանքը վերակառուցելով ոչնչից: Նրանք կյանք շնորհեցին ծնողներիս:
Իսկ երբ ես ծնվեցի, ինձ տվեցին այն քիչ բաներից մեկը, որ կարողացել էին իրենց հետ բերել Կիլիկիայից՝ թուրքերենը:
Ձեզ համար թուրքերը մայրական սիրո լեզուն է:
Ինձ համար՝ մահվան և ընչազրկության լեզուն:
Իմ թուրքերենը մահվան և ընչազրկության բեռ է կրում՝ Ադանայից, Քիլիսից, Կոնիա Էրեյլիից և Հասանբեյլիից. իմ պապերի գյուղերից ու քաղաքներից:
Եվ այսօր առաջին անգամ ամբիոնից ես խոսում եմ այս լեզվով:
Այսօր առաջին անգամ վերադարձնում եմ մահվան և ընչազրկության լեզուն:
Եվ փոխարենը՝ արդարությա՛ն լեզուն եմ պահանջում
***
Վեց տարի առաջ՝ այս օրը, Բոստոնում արթնացա հեռախոսազանգի ձայնից: Մայրս էր՝ Լիբանանից:
Բոթը հաղորդեց:
Այդ պահին միակ բանը, որ կարողացա անել, նստել և հետևյալ նամակը գրելն էր:
Սիրելի՛ Հրանտ,
Հավատում եմ, որ ջուրն արդեն իր հունը գտել է, և դու գտել ես նրանց, որոնց մենք կորցրել ենք 92 տարի առաջ:
Քեզանից խնդրանքներ ունեմ:
Իմ կողմից ողջագուրվիր Գրիգոր Զոհրաբի հետ: Ասա նրան, որ իր նորավեպերը կրկին ու կրկին կարդում եմ այն օրից, երբ դրանք հայտնաբերեցի:
Ողջույններս փոխանցիր Դանիել Վարուժանին: Ասա նրան, որ նա իր բանաստեղծություններով լուսավորեց պատանեկությունս և շարունակում է ոգևորել հոգիս ու էությունս:
Հրա՛նտ, մի մոռացիր Սիամանթոյի հետ հույսի երգեր երգել:
Ասա նրանց, որ նրանք մեր դարակներում են, մեր գրասեղանների վրա, նրանց խոսքերն ու բառերը մեր շուրթերին են ու մեր հոգիներում:
Ասա նրանց, որ հավատում եմ, վստահ եմ՝ դու էլ, որ մի օր նրանք ներկա պիտի լինեն նաև թուրքերի դարակներում, գրասեղանների վրա, շուրթերին ու սրտերում:
Մի օր նրանց արձանները, նաև՝ քոնը, պիտի կանգնեցվեն Պոլսում:
Մի՛ մոռացիր Կոմիտասի հետ աղոթել, և ասա նրան, որ մի օր հայ կանայք կրկին պիտի երգեն Արևմտյան Հայաստանի գյուղերում:
Խնդրո՛ւմ եմ, գտի՛ր պապերիս: Ասա նրանց, որ մենք մեզ հետ տանում ենք նրանց անունները ու սերը այն հողի նկատմամբ, որը երբեք չլքեցին, իսկ մենք երբեք չտեսանք:
Հրա՛նտ, համբուրի՛ր օրհնյալ ճակատները՝ 1915 թվականի Մեծ եղեռնի յուրաքանչյուր նահատակի:
Ասա նրանց, որ մենք պիտի շարունակենք քայլել իրենց երազների ճանապարհով, որովհետև իրենց երազները նաև մեր երազներն են:
Ասա նրանց, որ անապատները պիտի ծաղկեցնենք իրենց հիշատակների բուրմունքով:
Ասա նրանց, որ, որ Թալեաթից մինչև Սամասթ՝ մենք վերապրողներ ենք:
Ասա նրանց, որ բոլորս Զոհրաբ, Վարուժան, Սիամանթո, Կոմիտաս և Հրանտ ենք:
Սիրով`
ԽԱՉԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆ
***
Գրել էի, թե բոլորս Զոհրաբ, Վարուժան, Սիամանթո, Կոմիտաս և Հրանտ ենք:
Տարիներ անցան: Բայց դեռևս չեմ կարողանում հաշտվել «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» կարգախոսի հետ, որը հազարավոր մարդիկ կրկնում էին Հրանտի թաղման ժամանակ և դրանից հետո:
Հրանտի սպանությունից մի քանի օր անց, իր հիշատակին նվիրված դասախոսության ժամանակ միայն հստակն ու ակներևը դարձյալ շեշտելու համար չէր, որ ասացի, թե ո՛չ ոք Հրանտ Դինք չէ. միայն մի հոգի տեսա այդ մայթի վրա՝ երեսն ի վար փռված: Նա միայնակ էր: Ո՞ւր էին այդ օրը մյուս հրանտ դինքերը:
Այդ վճռորոշ օրվանից հետո, չգիտեմ՝ հանցանքի՞ թե՞ զայրույթի զգացումով համակված Թուրքիայում Հրանտին ճանաչողներից շատերն իրենց ձայնը բարձրացրին: Իսկ շատերը, որոնք Հրանտին չէին ճանաչում, ծանոթացան նրա կյանքին ու մահվանը, և այդ փոխեց իրենց կյանքը:
Բայց, չնայած զգացումների և թանաքի բոլոր զեղումներին, Թուրքիայում և նրանից դուրս ընդվզման ալիքին, և «Բոլորս Հրանտ Դինք ենք, բոլորս հայ ենք» անընդհատ կրկնություններին, այսօր Հրանտը նույնքան միայնակ է, որքան վեց տարի առաջ՝ այդ մայթի վրա:
Որովհետև արդարությունը միա՛կ իսկական դարմանն է այդ միայնության:
Իսկ հանցավորները մնացել են ազատության մեջ:
Ոչ ոք Հրանտ Դինք չէ: Նույնիսկ ինքը՝ Հրանտ Դինքը, հաճախ իր անձը չէ: Որովհետև չէր կարող լիովին իր անձը լինել՝ իբրև մտավորական և, ավելին, իբրև հայ՝ Թուրքիայում:
Ուրեմն ոչ ոք Հրանտ Դինք չէ:
Եվ ոչ ոք էլ, ի դեպ, հայ չէ:
2010 թվականի ապրիլի 24-ին, երբ Պոլսում խոսում էի մի խումբ մտավորականների և գործիչների առջև, պատգամը, որ փորձեցի փոխանցել, հետևյալն էր. չի կարելի կիսել, գզալ և հասկանալ հայի իրավիճակը, և մենք, վերջին հաշվով, դրա կարիքը չունենք:
Թուրքիայի ազգային տնտեսությունը մեծ մասամբ կառուցվել է հայության բռնի ընչազրկման հետևանքով. Թուրքիայի և Հայաստանի միջև այսօրվա ուժի անհավասարությունը նույն այդ ընչազրկման արդյունքն է: Եվ այդ ընչազրկության բեռն անիմաստ է դարձնում ցավը կիսելու ւ և հասկանալու փորձերը, որքան էլ դրանք անկեղծ լինեն:
Բայց կա՛ առաջընթաց արձանագրելու ուղի: Հայոց տառապանքը հասկանալու համար պետք է սկսել ընչազրկման գերագույն կետից՝ Դեր Զորի ավազներից:
Եվ իսկական լուծումը կսկսվի միայն այն պահից, երբ ընչազրկման լեզուն փոխարինվի արդարության լեզվով:
Եկե՛ք չխոսենք մեր ընդհանուր անցյալի մասին:
Եկե՛ք չխոսենք, թե ինչպես ենք հայերն ու թուրքերը նույն ճաշերն ուտում:
Խաղաղության ուղին տոլմայով չի անցնում, այլ արդարության միջով:
Չխնդրե՛նք ուրիշներին, որ հայերի ու Հրանտի բարեկամները դառնան:
Այստեղ՝ այս սրահում, այս երկրում և ամբողջ աշխարհում Հրանտը և հայերը բազմաթիվ բարեկամներ ունեն:
Սակայն երբեք բավարար չէ ուրիշներից պահանջել հայերի տառապանքը ճանաչել:
Կարևորն ուև անհետաձգելին արդարությունն է:
Հետևաբար, այսօր, այստեղ, մահվան և ընչազրկության լեզուն վերադարձնում եմ ձեզ:
Եվ, փոխարենը, իմ տատերիս և պապերիս՝ Խաչատուր և Մելինե Մուրադյանների, Արտաշես և Աղավնի Ղարիբյանների անունից պահանջում եմ արդարությա՛ն լեզուն:
Արևելահայերենի վերածեց` Ռուզաննա Ավագյանը
Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այսօր Հայոց բանակի ստեղծման 21-րդ տարեդարձն է, մեր բոլորի հպարտության օրը:
«Մենք գլուխ ենք խոնարհում մեր զոհերի առաջ, որոնք իրենց կյանքը ներդրեցին այսօրվա Հայաստանի անկախության հիմքում, երախտագիտության խոսքեր ենք ասում զոհվածների ընտանիքներին: Մենք երախտագիտություն ենք հայտնում նաև բոլոր ծառայածներին ու ծառայողներին և հատկապես առաջապահ գծի մեր զինվորներին, որոնք անմիջական վտանգին կանգնած են դեմ-հանդիպման:
Այս օրը պետք է լինի նաև այն օրը, երբ երկրի ղեկավարությունը խոստանա և գործով ապացուցի, որ ամեն ինչ կանի սահմանը պաշտպանող այդ երիտասարդների համար, որպեսզի նրանք հնարավորություն ունենան իրենց նպատակներին ու երազներին հասնել սեփական հայրենիքում»:
«Սարդարապատ» շարժման անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Շնորհավորում եմ մեր ժողովրդին, Հայրենիքին նվիրված ազատամարտիկներին, սպաներին և զինվորներին` Հայկական Բանակի ստեղծման 21-րդ տարելիցի առթիվ:
Ցավոք, Արցախյան պատերազմից հետո անձնական ու կլանային շահերով առաջնորդվող քաղաքական ղեկավարությունը ծանր զոհողությունների գնով ստեղծված Բանակը վերածեց իր ուժային հենարանի: Բանակի հրամանատարությունը հանձնվեց ապաշնորհ և նյութապաշտ մարդկանց, իսկ չարքաշ ծառայությունը բաժին հասավ անապահով խավի զավակներին:
Երկրում և հատկապես Բանակում տիրող բարոյահոգեբանական անկումային իրավիճակն հիշեցնում է Կարսի անկման նախօրեն: Հղփացած և ապաշնորհ գեներալակազմի ցոփ ու շվայտ կյանքի կողքին` սպաների, զինվորների և ազատամարտիկների ընտանիքների դժվար ապրուստ, անգամ` ծայրահեղ աղքատություն: Միևնույն ժամանակ` աղաղակող անարդարություն, քրեական բարքեր, արտոնյալների ամենաթողություն և անպատժելիություն, մյուսների նկատմամբ` բռնություն և ստորացում, ինչն հաճախ հանգեցնում է հաշմության և մահվան:
Այս ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ մենք չկարողացանք ստեղծել ազգային նպատակներ ու խնդիրներ հետապնդող պետություն և ազգային բանակ:
Սակայն իշխող քաղաքական դասին և նրա ստրկամիտ գեներալակազմին թող հայտնի լինի, որ Հայ ժողովուրդն ու Հայ զինվորը ստրուկ չեն և շուտով հաշիվ են պահանջելու իրենցից:
Հայրենիքի համար այս ծանր պահին հատկապես կարևոր է, որ սպաները վեր կանգնեն առօրեական մտածելակերպից և գիտակցելով իրենց ռազմավարական դերը, ակտիվ կերպով մասնակցեն նոր որակի ազգային պետության կերտման գործին»:
Կրթության և մշակույթի ոլորտի աշխատակիցները, կենսաթոշակային օրենսդրության համաձայն, մասնակի կենսաթոշակի իրավունք ունեն, եթե լրացել է նրանց 55 տարին:
«Հայկական Վարկած»-ին են դիմել այս տարիքային շեմը հատող մանկավարժները, որոնք աչքի առաջ ունենալով իրենցից տարիքով մեծ կոլեգաների անձնական փորձը պատմում են, որ թոշակավորման փաստաթղթերն ընդունվում են 55 տարին լրանալու օրից հետո միայն: Մինչև գործը կազմվում ու ուղարկվում է համապատասխան բաժին, մոտ երկու շաբաթ անցնում է, ու վճարումները կատարվում են ոչ թե տարիքը լրանալու օրից, այլ փաստաթղթավորման օրից: Արդյունքում «կորչում է» մոտ կես ամսվա գումար:
Խնդրի վերաբերյալ «Հայկական Վարկածի» հարցը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվության բաժինից պարզաբանեցին. « Եթե անձն իր կենսաթոշակային տարիքը լրանալու օրվանից երեք ամսվա ընթացքում է դիմում, կենսաթոշակը նշնակվում է հենց տարիքը լրանալու օրվանից: Սա կարգավորովում է Պետական կենսաթոշակների մասին օրենքով: Նշանակման և վճարման կարգ գոյություն ունի, որով և առաջնորդվում են: Իսկ այդ գումարները ոչ մի տեղ չեն գնում, պետությունը հետո դա տալիս է»:
Սա ի գիտություն բոլոր մանկավարժներին, պահանջեք ձեզ հասանելիք կենսաթոշակի գումարն ամբողջությամբ:
Իսկ պատկան մարմիններին, կարծում ենք, կհետաքրքրի, թե ո՞ւր են գնում չհաշվարկած օրերի գումարները:
Կոմունիստները, դնելով իրենց առաջնորդի դիակը դամբարանում, ուղերձ էին հղել հսկայական երկրի բնակչությանը` սա սրբություն է, որի առաջ բոլորդ պարտավոր եք խոնարհվել` մի կողմ դնելով ձեր անհատական, ազգային և կրոնական տարբերությունները: Երբ ես էի գիտակից տարիքում, այդ պաշտամունքը կեղծ էր, ավելին` ծաղրի առարկա էր, անեկդոտի նյութ: Իրենք` Լենինի մասին բոցաշունչ ելույթներ ունեցողները, «կոմունիստական կրոնին» դույզն-ինչ չէին հավատում: Եթե այդպես չլիներ, գուցե այդ պետությունն ավելի երկար գոյատևեր: Բայց ոչ միայն կոմունիստական, այլև ցանկացած այլ պետությունում, նույնիսկ` ամենադեմոկրատական, կան, պետք է լինեն ինչ-որ «սրբապատկերներ», ինչ-որ հեղինակություններ, զաղափարներ, եթե կուզեք` առասպելներ, որոնց վերաբերյալ կա որոշակի ազգային համաձայնություն, որոնք ստիպում են բոլորին զգաստանալ, մի կողմ դնել ոչ միայն տարաձայնությունները, այլև ցինիկ ժպիտը: Երբ հանրապետականները` առաջնորդվելով, հավանաբար, կոմունիստական իներցիայով, Լենինի փոխարեն մեխանիկորեն ցանկանում են դնել Նժդեհին, դա, իհարկե, հակառակ ռեակցիան է առաջացնում և վարկաբեկում է այդ հրաշալի, հայրենասեր մարդուն` Նժդեհին: Նրա աֆորիզմները [որոնք երբեմն որպես ավարտուն փիլիսոփայական հայեցակարգ են ներկայացվում] մեզ չեն կարող միավորել: Այդ առումով Նժդեհի մասին ֆիլմը, եթե նույնիսկ բոլոր ժամանակների անգերազանցելի գլուխգործոցը լիներ, միևնույն է` ծաղրի և հարձակումների կարժանանար` մասնավորապես, հանրապետականներին չհամակրողների կողմից: Բայց եթե հին, կոմունիստական ձևով հնարավոր չէ նման միավորող գաղափար կամ խորհրդանիշ պարտադրել, դա չի նշանակում, որ դրանք ընդհանրապես չպիտի լինեն: Իմ կարծիքով` ամենաիդեալական լուծումը կլիներ, եթե նման դերում հանդես գար Հայ առաքելական եկեղեցին: Բայց, ցավոք, մեր բարձրաստիճան հոգևորականները մեր հասարակության մեջ որևէ հարգանք չեն վայելում` նրանք ընկալվում են որպես քրեաօլիգարխիկ համակարգի մի մաս, և հիմնականում, կարծում եմ, այդ գնահատականին արժանի են: Այդ դեպքում` ի՞նչը: Դուք, իհարկե, չեք սպասում, որ ես համակարգչային մեկ էջի սահմաններում կպատասխանեմ այդ հարցին: Պարզապես ուզում եմ հիշեցնել, որ շուտով լրանում է Ղարաբաղյան շարժման 25-ամյակը: Նայենք «Ղարաբաղ» կոմիտեի անդամների հայտնի լուսանկարին` Ազատության հրապարակում [երեկ այն վերարտադրվել էր մեր թերթում], գուցե այդ նկարը ձեզ ինչ-որ բան կհուշի՞: Չեմ պնդում, որ այդ տղաները ինչ-որ բան էին գտել, բայց ինչ-որ բան նրանք, այնուամենայնիվ, շոշափել էին: Հակառակ դեպքում միլիոն մարդ չէին հավաքի, հակառակ դեպքում հազարավոր մարդիկ կամավոր չէին գնա ռազմաճակատ: Երբ ես շփվում եմ Ավետիք Իշխանյանի հետ, աշխատում եմ միայն գրական բառեր գործածել և ընթացքում փոխարինել մտքիս եկած ռուսերեն արտահայտությունները հայկական համարժեքներով: Զուտ Ավետիքի ազգանվան պատճառով:
Առավոտ
Տնտեսության ապագան կախված է մարդկանց ունակությունները գալիք սերնդի աշխատատեղերին համապատասխանեցնելու հաջողությունից: Հայաստանում և աշխարհում այս պրոցեսը դանդաղ է ընթանում և այն արագացնելու համար անհրաժեշտ է երիտասարդների, ծնողների և կառավարությունների շահագրգռվածությունը:
Երեկ և այսօր Invest in Armenia (LinkedIn) խմբում մասնակից եղա մի քննարկման, որտեղ ֆրանսիահայ ներդրող Օլիվիե Մուրադյանը մտահոգություն էր հայտնում, որ չի կարողանում Հայաստանում գտնել 45 որակյալ մասնագետ, որ բավարարեն իրեն բիզնեսի պահանջները:
Նրան ընկերությունը հաճախորդների սպասարկման հեռախոսակապի կենտրոն է հիմնել Երևանում (Call Center) և գրում էր, թե ինչքան «բարդ է աշխատողներ հավաքագրել» գործի համար:
Ես այս պահին չգիտեմ թե որքան աշխատավարձ է առաջարկում ընկերությունը, բայց Օլիվիեի մատուցած մտահոգության պատճառներն ավելի խորն են քան աշխատավարձի չափը: Մարդը պարզապես չի կարողանում որակյան մասնագետներ գտնել, որպեսզի բավարարի բիզնեսի պահանջը:
Ծնողնե՛ր, Ձեր կամ Ձեր երեխայի մասնագիտությունը և կարողությունները բավարարում են 21-րդ դարի պահանջներին: Եթե ՈՉ ապա Դուք ինչ եք անում դա փոխելու համար:
Ես հարցրեցի Օլիվիեին թե ինչն է բարդության պատճառը: Ահա թե ինչ գրեց նա ինձ (և թույլ տվեց կիսելու այս հոդվածի մեջ):
1. Բարձրակարգ մասնագետների հավաքագրման կազմակերպության կամ ստրուկտուրայի բացակայություն:
2. Օտար լեզվի իմացության ցածր որակ, թե ուսանողների, թե ուսուցիչների:
3. Բոլորն ուզում են միանգամից ղեկավար աշխատել, առանց մասնագիտանալու աշխատանքի պահանջների մեջ:
4. Աշխատավարձի խենթանալի սպասելիքներ, որ անհամեմատելի են են Հայաստանի միջին աշխատավարձի հետ: Երբեմն մեր դիմորդները գեադասում են մնալ իրենց նախկին ցածր վճարվող աշխատանքին (երբեմն նրանք 70 տոկոս ավելի քիչ են վճարվում) քան ընսունել մեր առաջարկը:
5. Դիմորդներից շատ քչերն են իսկապես «մտայնորեն պատրաստ» աշխատելու: Աշխատանքի նկատմամբ նրանց մտածողությունը Հայկական է, այլ ոչ թե համաձայն ժամանակակից Ամերիկյան/Եվրոպական մենեջմենթի ոճի:
6. Մեզ դիմողներից շատերը բավական լուրջ չեն: Նրանք մոտիվացված ու կենտրոնացած չեն:
«Հետևաբար 1 լավ աշխատող գործի ընդունելու համար դու պետք է 150 կանչես, որից ընդհամենը 40-ը ժամանակին կներկայանա, դրանցից ընդհամենը 5-ը պատրաստ կլինի հարցազրույցին, իսկ այդ հինգից միայն մեկը կլինի այնքան լույրջ ու մոտիվացված, որ ի վիճակի կլինի աշխատել մեզ հետ, գրում է Օլիվիեն: «Արդյունքում, մենք, մյուս երկրների համեմատ, բավական ժամանակ ենք վատնում մի քանի որակյան անդամներ մեր անձնակազմին հավաքագրելու համար: Նույնիսկ թեր զարգացած երկրներում այս հարցն ավելի էֆֆեկտիվորեն է լուծվում քան Հայաստանում, քանի որ այդ երկրներում կան կազմակերպություններ որոնք միայն մասնագիտանում են բարձրակարգ ու որակյալ մասնագետների հավաքագրման մեջ», ավելացնում է Օլիվիեն:
Դժբախտաբար Օլիվիեն մենակ չէ իր փորձառության մեջ: Նմանատիպ պատմություններ լսել եմ այլ արտասահմանցի ներդրողներիդ. Ինքս ունեցել եմ նման խնդիր 6 տար առաջ երբմեր ընկերությունը 7-8 աշխատող ուներ Երևանում. Ավաղ, այն կարճ տևեց աշխատողների ունակություններն աշխատանքային պայմաններին չհամապատասխանելու պատճառով:
Սիրելի երիտասարդներ ու ծնողներ: Մասնագիտություն ընտրելիս 10 չափեք ու նոր կտրեք: Այնպիսի մասնագիտություն ընտրեք ու հմտացեք, որի պահանջը կա 21-րդ դարում: Տարիներ առաջ ծանոթներիցս մեկը հպարտանում էր, որ «դասախոսին կանյակ բռթելով» գնահատական էր ստացել: Անցել են տարիներ, ու այսօր այդ երիտասարդը չունի ոչ կարգին աշխատանք, ոչ էլ պահանջված մասնագիտություն. Մի գնացեք այդ ճանապարհով: Լավ սովորեք և ձեր գործի մեջ լավագունը եղեք: Տաշած քարը գետնին չի մնա:
Այժմ աշխարհը կանգնած է գլոբալ տնտեսական ողբերգության առջև:
Ամբողջ աշխարհում, նոր աշխատատեղերի հնարավորություններ են ստեղծվում՝ բերելով բարգավաճման խոստում: Սակայն հարյուր միլիոնավոր մարդիկ իրենք իրենց առջև փակել են այդ հնարավորությունները, քանի որ նրանք չունեն անհրաժեշտ կրթությունը և հմտությունները:
Եթե ներկայիս տնտեսական ու աշխատուժի միտումները չշրջվեն, հնարավորության ու իրականության միջև անդունդը խորանալու է, ստեղծելով եկամուտների անհավասարություն և դանդաղեցնելով համաշխարհային տնտեսության զարգացումը. Խուսափելու համար այսպիսի արդյունքից, շատ կարևոր է, որ մասնավոր բիզնեսն ու կառավարությունները ողջ աշխարհում համաձայնեն նոր ռազմավարության, որը կբարելավի ուսման ու կրթական հնարավորություննեը այս և հաջորդ սերնդի աշխատողների համար: Իսկ մինչ այդ, սիրելի երիտասարդ, գնդակը քո դաշտում է: ՀՄՈՒՏ և հետևաբար ՊԱՀԱՆՋՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏԸ ԴԱՐՁԻՐ ՔՈ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ:
Վերադառնանք մեր Օլիվիեին: Նա օգնության կարիք ունի և փնտրում է 45 աշխատողների: Հաճախորդների սպասարկման հեռախոսակապի կենտրոնում օպերատորներ աշխատելու համար նրա ընկերությունը փնտրում է պատասխանատու մարդկանց, որոնք կատարելապես տիրապետում են հետևյալ լեզուներին:
— French,
— English,
— Spanish,
— Italian,
— German,
— Dutch,
— Swedish,
— Finnish,
— Danish,
— Norwegian,
— yiddish (jewish east european language),
— Russian,
— Polish,
Նա գրում է, որ համալսարաններում չի կարողացել գտնել այնպիսի ուսանողների, որոնք ունեն լեզվի համապատասխան գիտություն: Օլիվիեն այժմ ետ է հրավիրում ատագաղթած հայերին, որոնք ապրում են վերոհիշյալ երկրներում և հասցրել են կատարելապես տիրապետել տեղի լեզուներին:
Եթե հետաքրքրված եք կամ կարող եք օգնել, խնդրում ենք կապնվեք Օլիվիե Մուրադյանի ընկերության գործավարուհի Մանեի հետ mmisakyan@ics-performance.fr հասցեով:
Սիրով կուզենայի լսել ձեր տեսակետը: Խնդրեմ այն թողեք քոմմենտների բաժնում: Ինչպիսի՞ն է եղել Ձեր փորձառությունը:
Արմեն Հարեյան
Hareyan Publishing Corporation-ի հիմնադիր, տնօրեն
Փետրվարի 18-ին ՀՀ նախագահ առանց որևէ խոչընդոտի վերընտրվող Սերժ Սարգսյանի քաղաքական կարիերան պաշտոնապես սկսվեց 1979 թվականին, երբ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետը նոր ավարտած շրջանավարտ լինելով նա վերադարձավ Ստեփանակերտ և անմիջապես նշանակվեց ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ: Կոմսոմոլի նոմենկլատուրայի մեջ միանգամից մուտք գործելը ԽՍՀՄ իրականության մեջ չէր կարող պատահականություն լինել, մանավանդ որ ադրբեջանական տիրապետության տարիներին Ստեփանակերտում նշանակումներ կատարելու հարցում միշտ թարս աչքով էին նայում Երևանում ու հատկապես հայ ազգայնականության օջախ համարվող Պետհամալսարանում կրթություն ստացած մարդկանց:
Դա հատկապես վերաբերում էր այնիպիսի ադրբեջանահպատակ տականքին, ինչիսին էր Լեռնային Ղարաբաղի այն ժամանակվա ղեկավար Կևորկովը, որը Բաքվին հաճոյանալու համար ամենուրեք երևանյան «շպիոններ» էր փնտրում:
Ճիշտ է, դեռևս համալսարանում կոմսոմոլի ակտիվիստ դարձած երիտասարդ Սերժ Սարգսյանն ուներ բնութագիր, որը ԽՍՀՄ արժեհամակարգում մեծ «պլյուս» էր (բանվորագյուղացիական ծագում, ծառայություն բանակում, 4 տարվա բանվորական ստաժ Երեւանի էլեկտրատեխնիկական գործարանում), սակայն «ԵՊՀ ազգայնական խարանով» Ստեփանակերտում կոմերիտական նոմենկլատուրա մուտք գործելը աննախադեպ ճկունություն էր պահանջում և մշտական ճշգրիտ հաշվարկ:
Այսինքն` դեռ 25 տարեկանում նա արդեն տիրապետում էր «քաղաքական շախմատի» արվեստին, ինչի շնորհիվ բավականին արագ սկսեց բարձրանալ նոմենկլատուրայի աստիճաններով (1979-1988 թվականներին եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի կուսկազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական):
ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՀԱՍՏԱԿՈՂ ԴԱՐԲԻՆԸ
Ի դեպ, եթե զննենք նրա կենսագրությունը, ապա կտեսնենք ոչ թե վայրիվերումներ, այլ մշտական վերելք` ընդամենը կարճատև նահանջներով:
Փոքրիկ մեջբերում անենք կենսագրությունից.
1989-1993 թվականներին ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն:
1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր:
1993-1995 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարար:
1995-1996 թվականներին` ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար:
1996-1999 թվականներին` ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար:
1999 թվականին` ՀՀ ազգային անվտանգության նախարար:
1999-2000 թվականներին` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար:
1999-2007 թվականներին` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:
2000-2007 թվականներին` ՀՀ պաշտպանության նախարար:
2007 թվականի ապրիլի 4-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ:
2007 թվականի հունիսի 7-ին կրկին նշանակվել է ՀՀ վարչապետ` գլխավորելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը:
2008թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ:
Բնականաբար, նրա սառնասիրտ, բայց հաստակող համառության ձևավորման վրա էապես ազդել է ծագումը, միջավայրը, որում անցել է մանկությունն ու պատանեկությունը, ընտանիքը: Արցախում մեծացած բնիկ սյունեցի, այն էլ Տեղ գյուղից, ուր ազատամարտի տարիներին նույնիսկ 100 տարեկան տատիկն է զենք վերցնում ու ուր մարդիկ սովորաբար երկաթյա առողջության տեր են: Ինչ վերաբերում է արմատներին, ապա տեսնենք, թե ինչ էր պատմում նրա հայրը` դարբին Ազատը. «Ես ծնվել եմ Գորիսի շրջանի Տեղ գյուղում 1929 թ.: Ծնողներս էլ նույն գյուղից էին: Դարբին եմ: 50 տարի աշխատել եմ «ՂարՄետաքս» կոմբինատում: Հաստոցների համար դետալներ էինք սարքում: 12 տնօրեն եմ փոխել, բայց երբեք ոչ մեկից մի նկատողություն անգամ չեմ ստացել»:
Դե ինչ, Սերժ Սարգսյանը 12 տնօրեն փոխած դարբին Ազատի արժանի շարունակողն է` 35 տարի համբերատար դարբնել է իր քաղաքական կարիերան, առանց անկումներ ապրելու երեք քաղաքական վարչակարգ է փոխել, ու այս տարվա փետրվարի 18-ի արդյունքներով նրա նախագահական իշխանությունը սահմանափակված չի լինելու այլևս ոչ մի բանով և գրեթե չի տարբերվելու միապետի կարգավիճակից… Նրա տոհմում դա սովորական բան է` համառորեն հաղթահարել ամեն մի դժվարություն ու բարձրանալ դեպի վեր: Կրկին խոսքը փոխանցենք դարբին Ազատին. «1937 թ. հորս` Ավետիսին, աքսորեցին որպես տրոցկիստի: Այնինչ հայրս խելոք, ռանչպար մարդ էր` տրոցկիստն` ուր, ինքը` ուր: Իսկի չգիտեր` Տրոցկին ով է: Մեծ եղբորս, որ այն ժամանակ 9-րդ դասարանն արդեն ավարտել էր, ուզում էին դպրոցում աշխատանքի ընդունել, բայց հորս աքսորից հետո ասել էին` տրոցկիստի տղա է, ու չէին ընդունել: Դրանից հետո մայրս վախեցավ, որ կարող են նրա հետևից էլ գալ: Ու Ղուկասին ուղարկեցինք Ղարաբաղ` մորաքրոջս մոտ: Որոշ ժամանակ հետո մենք էլ` մայրս, ես, փոքր եղբայրս ու քույրս տեղափոխվեցինք Ստեփանակերտ: Այդ ժամանակ ես ութ տարեկան էի: Դպրոց էլ չընդունեցին: Ասացին` տրոցկիստի երեխա է: Մինչև երրորդ դասարան եմ սովորել:
Մայրս մեզ իր արյունով է պահել: Դոնոր էր: Արյուն էր տալիս, որ էրեխեքին հաց բերի: Տեղ գյուղում մայրս Զանգեզուրի տարազ էր հագնում, ճակատին արծաթե շղթա էր կրում: Ավանդապաշտ կին էր: Բայց երբ եկանք Ստեփանակերտ, բոլորը զարմանում էին նրա զգեստի վրա: Ստիպված էր սովորական շոր հագնել: Երբ դրանք առաջին անգամ հագավ, երեք օր տանից դուրս չեկավ` ամաչում էր»:
Ահա այդպիսի համառության և կենսունակության գենետիկ կոդ` անհուն հալածանքից երեխաներին արյունով փրկող տատ, ընդունակ հայր, որը 8 տարեկանում արդեն երեք
դասարան էր անցել, որին սակայն զրկեցին կրթություն շարունակելու հնարավորությունից, սակայն համառ աշխատանքով երկհարկանի տուն կառուցեց ու երեք որդիներից երկուսին բարձրագույն կրթության ուղարկեց:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Ռոբերտ Քոչարյանի հետ Սարգսյանների ընտանիքի ծանոթությունը սկսվում է 1977-ից, երբ Քոչարյանը որպե էլեկտրամոնտյոր աշխատանքի է ընդունվում «Ղարմետաքս», ուր վաղուց էր աշխատում Սերժ Սարգսյանի հայրը` դարբին Ազատը: Իսկ 1981-ին նա նշանակվում է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի երկրորդ քարտուղար, ուր արդեն 2 տարի որպես բաժնի վարիչ աշխատում էր դարբին Ազատի որդին` Սերժ Սարգսյանը: Այդտեղ սերտանում է նրանց ընկերությունը, բայց միաժամանակ գրանցվում է մրցակցության առաջին դրվագը` 1983-ին Սերժ Սարգսյանը նշանակվում է քաղկոմի առաջին քարտուղար, այսինքն դառնում է Ռոբերտ Քոչարյանի անմիջական ղեկավարը: 1985-ին միասին տեղափոխվում են կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմ, ուր Սերժ Սարգսյանը նշանակվում է պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի վարիչ, իսկ Ռոբերտ Քոչարյանը` ընդամենը հրահանգիչ, իսկ ամիսներ անց նշանակվում է «Ղարմետաքսի» կուսակցական կոմիտեի նախագահ:
Թե ինչպիսի «ագիտացիայով և պրոպագանդայով» էր զբաղված Սերժ Սարգսյանը` երևակվեց 1988-ի Տրնդեզին` փետրվարի 13-ին, երբ Ստեփանակերտի Լենինի հրապարակում հանրահավաքի էին դուրս եկել 8000 մարդ ու առաջին անգամ հնչել էր
«Միացում» կարգախոսը: Ընդամենը 11 օր անց ադրբեջանական սատրապ, մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կևորկովը, որը փետրվարի 20-ին փորձում էր գողանալ մարզխորհրդի կնիքը ու դրանով տապալել Հայաստանի հետ վերամիավորում պահանջող մարզխորհրդի նստաշրջանը, փախավ Բաքու: Մարզկոմի նոր առաջին քարտուղար, արցախցիների կողմից հարգված Հենրիկ Պողոսյանն էլ Սերժ Սարգսյանին անմիջապես նշանակեց իր օգնական:
Սակայն «Ժամանակի մեքենան» կրկին վարենք դեպի 1988-ի Տրնդեզ, Ստեփանակերտի Լենինի հրապարակ: Վաղեմի ընկերները` Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, հանրահավաքներում ելույթ ունեցողների մեջ են: Սակայն Սարգսյանը, ի տարբերություն Քոչարյանի, բավականին արագ է լքում հանրային հարթակն ու դեռ 1988-ի գարնանից ձեռնամուխ լինում գաղտնի զինված ջոկատների կազմակերպմանը: 1989-ից նա արդեն Արցախի ինքնապաշտպանական ուժերի ղեկավարն է մինչև 1993-ի ուշ աշուն, երբ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում փոխարինեց Վազգեն Մանուկյանին:
Ինչևէ, մարտական գործերում Ռոբերտ Քոչարյանը հասնում է ընկերոջը արդեն 1992-ի սկզբին, երբ գլխավորում է ԼՂՀ Պետական պաշտպանության կոմիտեն: Բայց 1993-ի աշնանը Սերժ Սարգսյանն արդեն նշանակվում է ՀՀ պաշտպանության նախարար: Բացի այդ, նրա մոտ ավելի դյուրին է ստացվում Սամվել Բաբայանի գործոնը հավասարակշռելը` Վազգեն Սարգսյանի հետ մտերմության շնորհիվ, ով ի դեպ Ստեփանակերտում հաճախ այցելում էր դարբին Ազատի հյուրընկալ տունը:
Ռոբերտ Քոչարյանը կրկին առաջ ընկավ, երբ 1997-ի գարնանը Վազգեն Սարգսյանը համոզեց նրան թողնել ԼՂՀ նախագահի պաշտոնը և դառնալ ՀՀ վարչապետ: Սակայն դրա համար հող նախապատրաստելու գործում թերևս կա և Սերժ Սարգսյանի ներդրումը:
Երբ պայթեց «Արշալույսգեյթը», այսինքն` գեներալ Մանվելի տանը 1996-ի սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած հոխորտալից խնջույքի տեսագրությունն ընկավ ընդդիմության ձեռքը, շատերն ուշադրություն դարձրեցին, որ կադրերում չկա ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը: Նա ոչ միայն չմասնակցեց այդ սկանդալային խրախճանքին, որի հետևանքով Վանո Սիրադեղյանը զրկվեց ՆԳ նախարարի պաշտոնից, այլև ՆԳ նախարարությունը միացվեց ԱԱ նախարարությանը: Այդ խնջույքի ժամանակ Վազգեն Սարգսյանը, Վանոն, նախագահի թիկնազորի պետ գեներալ Բուդոն, գեներալ Մանվելը և այլն տոնում էին 1996-ի նախագահական ընտրություններից հետո Վազգեն Մանուկյանի կողմնակիցների բարձրացրած բողոքի ալիքը ճնշելը: Ամենասկանդալայինը խնջույքի ժամանակ հնչած Վանոյի կենացներն էին` ՆԳ նախարարը խոսում էր 800 ցուցարար սպանելու անհրաժեշտության մասին, ինչը կատաղեցրել էր ժողովրդին (Այդ հատվածը տե՛ս http://youtu.be/Bcj7_OUTME4 ): Գումարած դրան` ամենավերջին բառերով հայհոյել էր Վազգեն Մանուկյանին օժանդակած ամերիկացիներին, այդ թվում` նախագահ Քլինթոնին, ինչը Լևոն Տեր-Պետրոսյանի համար ստեղծել էր պրոբլեմներ ԱՄՆ դեսպանատան հետ, և նա Վանոյին ուզած-չուզած տեղափոխել էր Երևանի քաղաքապետի պաշտոնին:
Դե, Հրանտ Բագրատյանին Լևոն Տեր-Պետրոսյանը պարզապես զոհաբերեց, Լոնդոնից բերած փափկամազիկ Արմեն Սարգսյանը թողեց վարչապետի պաշտոնը Վազգեն Սարգսյանի «փըխկ»-ից հետո, և 1997-ի մարտի 20-ին Ռոբերտ Քոչարյանը ստանձնեց վարչապետի պաշտոնը:
Արցախի հարցում զիջողական դիրքորոշում ունեցող Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն պարզապես դատապարտված էր հեռացման: Բացառությամբ նախագահի թիկնազորի, Երևանում բոլոր ուժային և ռեալ վարչական լծակները Արցախյան ազատամարտի ռազմական էլիտայի ձեռքում էին, իսկ Ստեփանակերտում Սամվել Բաբայանի դիկտատորական իշխանությունն այլևս հավասարակշռող գործիչ չկար: Եվ վառոդի հոտով կոփված զինակիցները` Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Սամվել Բաբայան, օգտվելով նաև բարենպաստ հանրային կարծիքից, իրագործեցին իշխանափոխություն:
(Շարունակելի)
«Ժամանակի մեքենան» վարեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
-
-
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.