23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Րաֆֆին շատ է մտածել` ի՞նչ երանգավորում տա իր հանրահավաքային թատերաշրջանին։ Քննարկման էին դրված չիչխանագույնը, թուրինջագույնը, ծիրանագույնը։ Գույների ու մրգերի ընտրության հարցում Րաֆֆին որոշել է առաջնությունը տալ ավանդական ծիրանին։ Բայց մեկ է, պարո՛ն Հովհաննիսյան, գետնախնձորից ավել չեք ձգի։
Ձեր խոստումները՝ թե երկնքից մանանա կթափեք ժողովրդի գլխին, գետերի հունով մեղր ու շաքար կծորան, սին են ու ծիծաղի արժանի։ Վայելեք հետընտրական Ձեր էյֆորիան, բայց շատ մի ոգևորվեք, քանի որ մի քանի օր, առավելագույնը շաբաթ հետո կգտնեք Ձեր իրական տեղը քաղաքական լուսանցքում»։
Երեկ թերթին հասած տեղեկությունների համաձայն` Հայաստանում արձանագրվել է H1N1 վիրուսի` «խոզի գրիպի» հետևանքով մահվան ևս 4 դեպք:
Ավելի վաղ թերթն անդրադարձել էր երկու այլ դեպքի, որոնք, ըստ տարածված լուրերի, դարձյալ խոզագրիոյի հետևանքով էին: Հետո, իհարկե, պարզվել էր, որ մահը գրանցվել է թոքաբորբի պատճառով, բայց ահա բժիշկ-մասնագետը չէր հերքել, որ թոքաբորբն էլ իր հերթին կարող էր H1N1 վիրուսի հետևանք լինել:
Ինչ վերաբերում է թարմ դեպքերին, ապա «ՀԺ»-ին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել դրանցից մեկի մասին: Ըստ այդմ, H1N1 վիրուսի զոհ է դարձել 24-ամյա կինը, որը հղիության 7-րդ ամսում էր: Երիտասարդ կնոջը հուղարկավորել են երեկ` Վայքի գյուղերից մեկում: Նրա բարեկամներից մեկը թերթի հետ զրույցում պատմել է, որ հղիի մոտ երիկամային խնդիրներ են առաջացել, ինչի կապակցությամբ էլ նա դիմել է«Էրեբունի» բժշկական կենտրոն: Անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո կինը դուրս է գրվել, բայց շուտով նրա մոտ գրիպանման երևույթներ են նկատվել, ինքնազգացողությունը սկսել է վատանալ: Դարձյալ հոսպիտալացվել է. ինչից հետո բժիշկները հայտնել են, որ հիվանդի մոտ առկա է խորը թոքաբորբ: Օրեր անց նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ հենց նույն օրը արձանագրված է եղել խոզի գրիպից մահվան մեկ դեպք: 24-ամյա կնոջ հարազատի խոսքով` դրանից հետո բժշկական կենտրոն են այցելել ՀՀ գլխավոր վարակաբանն ու հակահամաճարակային տեսչության աշխատակիցներ: Անալիզներ են վերցրել նաև իրենց հիվանդից, իսկ հետո հայտարարել արդյունքները` խոզագրիպ չկա, այլ միայն` թոքաբորբ: Հարազատների կարծիքով, թերևս մոր ընդունած հակաբիոտիկների պատճառով, փետրվարի 14-ին մահացել է դեռ չծնված երեխան, իսկ փետրվարի 18-ին` մայրը: Ու չնայած բժիշկները H1N1 վիրուսի առկայության մասին հիվանդ կնոջն ու հարազատներին ոչինչ չեն ասել, բայց նրա մահվան թերթիկում նշվել է H1N1 վիրուսը: Թերթը հավելում է նաև, որ թեև հարազատները ցանկություն են ունեցել մահացած կնոջ հոգեհանգիստն ու հուղարկավորությունը կազմակերպել մեկական օր ուշ, սակայն, ըստ նրանց, դիահերձարանից դա արգելել են` հորդորելով չուշացնել թաղումը: Նաև դիակը պահվել է փակ դագաղում, որպեսզի հարազատները չվարակվեն: Սա արդեն ուշագրավ է` հաշվի առնելով, որ վերը նշված նախկին երկու դեպքերից մեկի ժամանակ էլ դիակը պահվել է փակ դագաղում` հարազատներին թույլ չտալով մոտենալ:
Հայկական ժամանակ
Գոռ Հայրապետյանը Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի Մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի 3-րդ տարվա ասպիրանտ է: Գիտական հետաքրքրություններն ընդգրկում են կենսապոլիմերների վիճակագրական ֆիզիկան, մասնավորապես, ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի կոնֆորմացիոն անցումների տեսական հետազոտությունը: Գոռն աշխատում է երկպարույր ԴՆԹ-ի և միաշղթա ՌՆԹ-ի երկրորդային կառուցվածքային անցումների վրա` հետերոգենության և օղակային գործոնի ազդեցության խնդիրների վրա, ստացած հիմնական արդյունքները տպագրված են տեղական և միջազգային գիտական պարբերականներում (ընդհանուր թվով ունի 12 հոդված և 5 գիտաժողովի զեկույց): Ատենախոսության թեման է՝ «Օղակային գործոնը նուկլեինաթթուների կոնֆորմացիոն անցումներում»` կենսաֆիզիկա մասնագիտությամբ ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման համար:
–Գոռ, կարո՞ղ եք մի քանի նախադասությամբ ասել, թե ի՞նչն է Ձեզ ձգում գիտության մեջ, ինչո՞ւ որոշեցիք գիտնական դառնալ։
–Գիտությամբ որոշել էի զբաղվել դեռ դպրոցում, երբ միջուկային ֆիզիկայի մասին կարդացի դպրոցական հանրագիտարանում: Սակայն դեռ այն ժամանակ կասկածով էի վերաբերվում այդ որոշմանը՝ համարելով, որ այդ ուղղությունը մնաց խորհրդային անցյալում: Սակայն, երբ բարձր դասարաններում այցելեցի ֆիզիկայի ֆակուլտետը և բացահայտեցի, որ մենք ունենք միջուկային ֆիզիկայի ամբիոն, որոշեցի՝ հենց այդ բաժինը դիմել: Հետագայում փոխեցի մասնագիտացումս՝ ընտրելով մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնը: Դա պայմանավորված էր իմ՝ կենսաբանության և քիմիայի նկատմամբ ունեցած հետաքրքրությամբ, քանի որ այդ ամբիոնում հիմնականում ուսումնասիրվում են կենսապոլիմերներ (սպիտակուցներ, ԴՆԹ, ՌՆԹ և այլն): Կարելի է ասել՝ վերադարձա կենսաբանությանը, որոշ չափով՝ քիմիային, քանի որ կենսաֆիզիկան միջդիսցիպլինար ուղղություն է և պահանջում է թե՛ կենսաբանության, թե՛ քիմիայի և թե՛ ֆիզիկայի իմացություն: Բացի գիտությունից, սիրում եմ նվագել (բաս կիթառ, կիթառ, շրթհարմոն), ինչպես նաև զբաղվել սպորտով և մարտարվեստներով (aikido, capoeira), սակայն վերջին շրջանում ժամականովորապես դադարեցրել եմ պարապմունքները: Պատրատվում եմ նորից վերսկսել, ցանկալի է՝ մի նոր սպորտաձև կամ մարտարվեստ ընտրելով:
–Ի՞նչ միջազգային գիտաժողովներում ու այլ գիտական ֆորումներում եք ներկայացրել Ձեր աշխատանքները, ինչպիսի՞ արձագանքներ են դրանք ստացել։
–Մասնակցել եմ 4 ամառային դպրոցի (Ավստրիայում, Խորվաթիայում, Գերմանիայում և Իսպանիյում) և 3 գիտաժողովի (Հայաստանում և Թայվանում), որոնց ժամանակ ներկայացրել եմ մեր գիտական խմբի կողմից ստացված արդյունքները՝ ստանալով գիտական հանրության դրական կարծիքներ: 2009 թ. Խորվաթիայում կայացած FEBS-ի ամառային դպրոցում իմ պաստառային զեկույցը ճանաչվեց լավագույնը, և արժանացա մրցանակին: Հաճելի է, իհարկե, արժանանալ մրցանակի, բայց նոր ընկերներ և հայտնի գիտնականների հետ ծանոթություններ ձեռք բերելն ավելի եմ կարևորում։
–Ի՞նչ միջազգային գիտական համագործակցություններում եք ընդգրկված։ Ինչպե՞ս եք գնահատում ներքին համագործակցության մակարդակը Հայաստանում գործող գիտնականների, գիտական խմբերի միջև։
–Volkswagenstiftung դրամամաշնորհի շրջանակնեերում մեր գիտական խումբը համագործակցում է Բեռլինի համալսարանի մի խմբի հետ, ինչպես նաև տպագրել ենք հոդվածների շարք՝ Դուբնայում (ՌԴ) գտնվող մեկ այլ խմբի հետ: Բացի այդ, մենք համագործակցում ենք նաև Թայպեյում (Թայվան) գտնվող գիտական խմբի հետ: Ինչ վերաբերում է ներքին համագործակցությանը, ապա այն իրոք կարող է ավելի ինտենսիվ լինել, և դրանից գիտությունը միայն կշահի: Միջազգային դրամաշնորհների վերաբերյալ ասեմ որ, ինչպես արդեն հուշում է անվանումը, ցանկալի է, որ դիմող գիտական խումբը նույնպես լինի միջազգային, այդ դեպքում դրամաշնորհ ստանալու շանսերը էապես աճում են:
–Ի՞նչ գիտական մրցանակներ և դրամաշնրհներ եք ստացել։
–FEBS YTF grant (2009); JINR Program “Smorodinsky – Ter-Antonyan” (2010-2012); Volkswagenstiftung “Between Europe and the Orient” grant: Equilibrium and nonequilibrium behavior of single- and double-stranded biological molecules (2011); ANSEF_condmatth-3087 (2013)։
–Ձեր կարծիքով, որո՞նք են Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառներն ու խորքային արմատները։ Ըստ Ձեզ, ինչո՞ւ է այդպես ստացվել, և ի՞նչ պետք է անել՝ վիճակը շտկելու համար։
–Ակնհայտ է, որ գրեթե բոլոր ոլորտներների ֆինանսավորումը թերի է, բայց գիտության և կրթության ոլորտում ցավալին այն է որ բավականին մեծ գումարներ ցաղվում են այսպես կոչված բարելավումների վրա, որոնք իրականում է՛լ ավելի են ապակայունացնում իրավիճակը: Այն միջոցները, որոնք ուղղվում են նոր դասագրքեր տպագրելու և մեր կրթական համակարգը վերջնականապես քանդելու վրա, կարելի էր ուղղել դպրոցական պայմանների բարելավմանը և ուսուցիչների աշխատավաձերի ավելացմանը: Պետք չէ նաև մոռանալ, որ հավելյալ մեկ-երկու դպրոցական տարիները հավելյալ ֆինանսական ծանրաբեռնվածություն են աշակերտների ծնողների համար: Դպրոցը պետք է ապահովի որակյալ կրթություն: Ցավոք, այ դա գրեթե բացակայում է:
Համալսարանում նույնպես բախվում ենք այդ անիմաստ բարեփոխումենրին՝ կրեդիտային համակարգի տեսքով, որը բերում է դասաժամերի կրճատման և հետևաբար՝ դասընթացների կրճատման: Կրեդիտային համակարգի կիրառմանը Հայաստանը դեռ պատրաստ չէ, քանի որ դրա հիմնական նպատակներից է ուսանողի ազատ տեղաշարժը (միջազգային մասշտաբով), ինչը հիմանականում հնարավոր է իգական սեռի ուսանողների համար՝ պաշտպանության նախարարության ներկա զորահավաքային քաղաքականության «շնորհիվ»: Արդյունքում, հանալսարաններում նույպես կրթության մակարդակը ընկնում է: Ասպիսով, հիմնական պատճառներից է՝ հատկացվող գումարների բաշխման սխալ ուղղվածությունը:
Ինչ վերաբերվում է խորքային հարցերին, ապա մեր հասարակությունը սոսկալի վիճակում է, քանի որ ունի խեղված արժեհամակարգ, ըստ որի՝ կարևորվում է անհատի ֆինանսական եկամուտը, և նրա նկատմամբ վերբերմունքը ձևավորվում է՝ ըստ համապատասխան նորմերի: Հայտնի է, որ գիտնականները սովորաբար ավելի քիչ են վաստակում (երևի բացառություն էր կազմում Խորհրդային միությունը), քան, օրինակ, արդյունաբերական, բժկական և ՏՏ ոլորտներում աշխատող մասնագետները, սակայն գիտնականի նկատմամբ վերաբերմունքը ռադիկալ տարբերվում է Հայաստանում առկա վերաբերմունքից, որը առկա համատարած գավառական մտածելակերպի արդյունք է: Արդյունքում, լինել գիտնական՝ ոչ՛ պատվաբեր է, ոչ՛ ֆինանսապես ձեռնտու:
–Ինչպե՞ս եք վերաբերվում տարատեսակ մրցանակներին ու խրախուսական մրցանակաբաշխություններին, որոնք վերջին երկու տարվա ընթացքում սկսեցին իրականացվել։
–Բնական է, որ լավ եմ վերաբերվում նման տիպի դրամաշնորհներին և մրցանակներին, սակայն դրանք կայուն եկամուտ չեն:
–Ի՞նչ կարծիքի եք այն մասին, որ մրցանակաբաշխություններում կիրառվի տպագրությունների ամսագրերի նորմավորված ազդեցության գործակիցը (ԱԳ)՝ ըստ բնագավառնեի, այսինքն` ազդեցության գործակիցը բաժանվի տվյալ բնագավառի առավելագույն ԱԳ—ի վրա։
–Համարում եմ, որ որպես հիմք պետք է ընդունել մասնագետների կարծիքը: Սակայն մի բան պարզ է, որ եթե գնահատում ենք երիտասարդ գիտնականին՝ ըստ նրա տպագրած հոդվածների ամսագրերի ԱԳ-ների, ապա նաև պետք է հաշվի առնել նրա գիտական ղեկավարի և ընդհանրապես գիտական խմբի ներդրումը: «Երիտասարդ գիտնական» տերմինը սովորաբար սխալ է ընկալվում, քանի որ երիտասարդ գիտնականը դա կայացած, ինքնուրույն գիտնականն է, որը հարաբերականորեն երիտասարդ է: Համարել երիտասարդ գիտնական ասպիրանտին կամ ատենախոսությունը նոր պաշտպանած թեկնածուին, կարծում եմ, սխալ է:
– ի՞նչ պետք է անել, որ մրցանակաբաշխություններում կիրառվող չափորոշիչներն անհավասար պայմանների մեջ չդնեն տեսաբաններին և փորձարարներին՝ նկատի ունենալով այն, որ մեզ մոտ նյութական բազան շատ վատ վիճակում է։
–Ես ինքս տեսաբան եմ: Ուզում եմ հիշեցնել որ ազդեցության մեծ գործակիցներ ունեցող ամսագրերում միտում կա առաջին հերթին տպագրել փորձնական աշխատանքներ, այլ կերպ ասած՝ փորձարարական արդյունքներն ավելի հեշտ են տպագրվում (նույն իրավիճակը առկա է նոբելյան մրցանակների բաշխման դեպքում): Այդքանով անհավասարությունը վերանում է:
–Որո՞նք են Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրները, տեսնո՞ւմ եք լուծման ճանապարհներ։
–Հիմնական խնդիրը ֆինանսականն է: Սակայն հասարակության և պետության վերաբերմունքը նույնպես կարևոր խնդիր է: Գիտությունն առանց արդյունաբերության դժվար է զարգացնել: Հաճախ կարելի է լսել այսպիսի հարցադրում՝ ի՞նչ է տալիս գիտությունը մեր երկրին: Բայց ի՞նչ եք դուք պահանջում, որ այն տա: Պահանջեք և դրեք խդիրներ, և գիտնականները կաշխատեն դրանց վրա: Իսկ եթե չկա պահանջարկ, ապա գիտությունը ընթանում է՝ ըստ առանձին անհատների նախասիրությունների, որոնք լավագույն դեպքում պայմանավորված են միջազգային տենդեցներով:
–Տեսնո՞ւմ եք արդյոք վերջին տարիներին դրական միտումներ՝ մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում։
–Այո, դրական միտումներ տեսնում եմ: Սակայն պետք է այդ դրական փոփոխություններն օբյեկտիվ գնահատել, և կտեսնենք, որ դեռևս շատ հիմնարար հարցեր բաց են մնում:
–Որքա՞ն է տարածված գիտական աշխարհում կոռուպցիան։
–Բարեբախտաբար, բնական գիտությունների ոլորտում նման երևույթները գրեթե բացակայում են:
–Աշխատե՞լ եք արտասահմանում։ Ի՞նչ հիմնական տարբերություններ կթվարկեք Հայաստանում և դրսում գիտական աշխատանքով զբաղվելու հարցում։
–Արտասահմանյան այցերս կարճաժամկետ են եղել. հիմնականում մեկ-երկու շաբաթ, հարաբերականորեն երկար աշխատել եմ Թայվանում (մեկ ամիս) և Դուբնայում (երկու ամիս): Կարճաժամկետ այցերով եղել եմ Ավստրիայում, Գերմանիայում, Խորվաթիայում և Իսպանիայում: Հիմնական տարբերությունը նրանում է, որ այդ երկներում (նույնիսկ ՌԴ-ում) աշխատանքային պայմաններ են ստեղծված՝ շաբաթը յոթ օր շուրջօրյա աշխատելու համար, ի տարբերություն մեր համալսարանների և ինստիտուտների, որոտեղ հատուկ պետք է դիմել՝ շաբաթ կամ կիրակի օրերին լաբորատորիայում գտնվելու համար: Մեր համալսարաններում բացակայում են պարզագույն բաներ՝ արագ ինտերնետ կապ, արդի ուսումնական լաբորատորիաներ, որակյալ և մատչելի ճաշարաններ: Կարծես ենթադրվում է, որ ուսանողը պետք է համալսարան գա՝ միայն դասախոսություններ լսելու համար:
–Գիտական աշխարհում գենդերային խնդիր կա՞, սեռը որևէ ազդեցություն թողնո՞ւմ է գիտական կարիերայի վրա Հայաստանում կամ արտասահմանում։
–Կարծում եմ, որ նման խնդիր չկա, հատկապես վերջին տարիներին նկատել եմ, որ իգական սեռի ուսանողներն ավելի ակտիվ են ներգրավվում գիտական աշխատանքի մեջ: Միգուցե դրան նպաստում է զինապարտ չլինե՞լը: Սակայն չեմ կարծում, որ դա է հիմնական պատճառը: Ամեն դեպքում, առկա միտումը ողջունելի է:
–Ինչպե՞ս եք վերաբերվում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգին։ Արդյո՞ք մասնագիտական աճի հեռանկարների տեսակետից պետք չէ արագորեն ներդրնել այն Հայաստանում։
–Շատ լավ եմ վերաբերվում, համարում եմ, որ դա շատ կարևոր փորձ է՝ որպես գիտանական կայացման համար: Ինչպես նշել է Ձեր զրուցակիցների մեկը, այն արդեն մասամբ ներդրված է: Ուրիշ հարց՝ թե ինչպես են դրան վերաբերվում: Հաճախ Հայաստանից մեկնելը դիտվում է՝ որպես դավաճանություն, չնայած որ ամբողջ աշխարհում դա ընդունված պրակտիկա է: Նույնիսկ պրոֆեսոր դառնալու նկապատակով գիտնականները փոխում են իրենց բուհը, քանի որ, կարիերան կառուցել նույն տեղում, համարվում է անպատվաբեր:
–Հայաստանո՞ւմ եք պատկերացնում Ձեր ապագան, մասնագիտական հետագա աճը, թե՞ արտասահմանում։
–Ակնհայտ է, որ տաս-քսան տարի անց Հայաստանում գիտական ոլորտի կոլապս է լինելու, եթե մենք մինչ այդ չունենանք գիտնականների նոր սերունդ: Ուստի, դժվարանում եմ պատասխանել Ձեր հարցին, բայց կարծում եմ՝ պետք է շահագրգռել, որ արտերկրում կայացած հայ գիտնականների գոնե մի մասը գիտական գործունեություն ծավալի Հայաստանում: Այդ դեպքում իմաստ կունենա գիտական ապագան կապել Հայաստանի հետ:
–Ի՞նչ կկամենայիք մաղթել երիտասարդ գիտնականներին։
–Կկամենայի հիշեցնել, որ գիտությունը միջազգային երևույթ է: Կարևոր չէ, թե որտեղ ես զբաղվում գիտությամբ, կարևորը՝ դա անել նվիրումով: Կայանալ՝ որպես գիտանական, դեռ երիտասարդ տարիքում: Մի խոսքով, մաղթում եմ` լինել իսկական երիտասարդ գիտնական:
Մանե Հակոբյան
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Իհարկե, մենք ժողովրդավարություն ենք կառուցում նախևառաջ մեզ համար: Հայաստանի քաղաքացին է ընտրել իր հիմնադրած պետության համար զարգացման նման ուղի:
Ժողովրդավարությունը Soft չէ, համակարգչային ծրագիր չէ, որ բերես-ներբեռնես, ու այն անթերի աշխատի:
Ժողովրդավարական մշակույթի ձևավորումը ընթացք է, ուղի, որն անցնում ենք միասին, երևույթ, որն ապրում ենք միասին, նպատակ, որին ձգտում ենք միասին:
Ժողովրդավարությունն անվերջ կատարելագործվող համակարգ է, սակայն այն ունի իր այն կետը, հանգրվանը, որից հնարավոր չէ այլևս հետ գլորվել:
Այդպիսին էին 2013 նախագահական ընտրությունները: Նրանք արդեն դարձել են պատմական արժեք, որպես Հայաստանի քաղաքական պատմության մեջ աննախադեպ երևույթ, ֆենոմեն, որն հնարավոր դարձավ բոլորիս միասնական ջանքերով` իշխանություն, ընդդիմություն, մամուլ, հասարակական կազմակերպություններ, ՀՀ շարքային քաղաքացիներ:
Գնահատենք այս ձեռքբերումը՝ անկախ այն հանգամանքից, թե արդյունքները մեր սրտով են, թե ոչ:
Կրկնեմ, ժողովրդավարական պետություն կառուցելու ընտրությունն արել է Հայ ժողովուրդը իր ազատ կամարտահայտման միջոցով, որպես ուժեղ և մրցունակ պետություն կառուցելու աշխարհում գոյություն ունեցող լավագույն միջոց:
Եվ պատահական չէ, որ նույն «աշխարհը», ունենալով ժողովրդավարության ընդհանրական ստանդարտներ, հետևել և գնահատել է նաև մեև ընտրությունները:
Բարդ հապավումներով միջազգային կառույցների դիտորդական առաքելությունները, ընդծելով, որ թերևս առկա են որոշ խնդիրներ, այնուհանդերձ շեշտում են ու փաստում, որ Հայոց պետությունն ունեցավ վերջապես համաշխարհային միջազգային աստանդարտներին համապատասխանող ընտրություններ:
ԵԱՀԿ ԽՎ, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ, ԵԽԽՎ, ԵԽ, ԱՊՀ ՄԽՎ, ICES` բոլորը տվել են նույն բարձր գնահատականը անցած ընտրություններին:
Հ.Գ. Եվ վերջում: Դադարենք ծամել «ոչ մրցակցային ընտրությունների» մաստակը:
Դրանով վիրավորում ենք այն մարդկանց, որոնց ձայների շնորհիվ հիմնական ընդդիմադիր թեկնածուն հաղթանակ է տոնել մի շարք քաղաքներում, տասնյակ ընտրատեղամասերում, հավաքել է ձայների 1/3-ից ավելին ու փորձում է հետընտրական գործընթացներ մեկնարկել:
Ինչպե՞ս կարող էին ընտրությունները լինեին որ մրցակցային, եթե կար նման արժանի և ուժեղ մրցակից…
Փետրվարի 19-ին, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում, հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Գոռ Արթուրի Ղազարյանը (ծնված 1992 թվականին):
ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
ԼՂՀ ՊԲ-ն կիսում է ծանր կորուստն ու վիշտը ու իր ցավակցությունը հայտնում զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Նշենք, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի փետրվարի 19-ին ստորագրած հրամանագրովԼեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Ղազարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Խոսքը, բնականաբար, ոչ թե Ֆրանսիայի նախկին նախագահի, այլ Հայաստանի մարզի մասին է։ Անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ մարդիկ այնտեղ քվեարկել են իշխանությունների դեմ և, որպես կանոն, այդ վերաբերմունքն իր արտացոլումն էր գտնում պաշտոնապես հայտարարված թվերում:
Պատճառները, համենայնդեպես, Գյումրիի դեպքում քիչ թե շատ պարզ են. խորհրդային շրջանում հզոր արդյունաբերություն ունեցող քաղաքը համակարգի փլուզման և երկրաշարճի հետևանքով վերածվեց գործազուրկների և անօթևանների քաղաքի, բայց նույնիսկ այդ դեպքում ոչ մի արդարացում չկա ոչ քաղաքային, ոչ էլ կենտրոնական իշխանությունների համար, որոնք երկու տասնամյակ մարդկանց պահում են «տնակային գետտո»-ում` դրան համապատասխան թշվառությամբ և կրիմինալով։
Իսկ բնակարանները կամ նույնիսկ թաղամասերը, որոնք կառուցվել են երկրաշարժից հետո, մեծ մասամբ անբարեկարգ են ու, բացի այդ, բաշխվում էին ծայր աստիճանի անարդար։ Դժգոհության կարևորագույն գործոն էր, ինձ թվում է, Վարդան Ղուկասյանի նման քաղաքապետ ունենալը, որը համատեղում էր կեղծ բարեպաշտությունը իր բարեկամների և հատկապես որդու ծայրահեղ սանձարձակության հետ։
Բացի այդ, Գյումրին ունի հեղափոխական բավականին հին ավանդույթներ (այստեղ սոցիալ-դեմոկրատական, մարքսիստական խմբակներ կային դեոևս 20-րդ դարի սկզբում), որոնք գալիս են բանվոր դասակարգի առկայությունից և գյումրեցիների ըմբոստ բնավորությունից։ Այդ բոլոր երևույթները գումարվելով՝ ստեղծում են ընդդիմադիր տրամադրություններ, որոնք արտահայտվում են թե քվեարկության, թե քվեները պահելու ունակության մեջ։
Ժամանակակից սուբյեկտիվ դրական գործոններից են, անշուշտ, հասարակական ազդեցիկ կառույցները՝ մասնավորապես «Շիրակ» կենտրոնը և «Ասպարեզ» ակումբը, որոնք իրենց աշխատանքով վայելում են վաստակած քաղաքացիների վաստակած հեղինակությունը։ Ահա թե ինչու են այս նախագահական ընտրություններում ու նախևաոաջ՝ Գյումրիում ստացվել այդպիսի արդյունքներ։
ՐաՖՖի Հովհաննիսյանի անձը կամ նրա իրականացրած քարոզչությունն այստեղ երկրորդական նշանակություն ունեն, եթե այլընտրանքային թեկնածուն լիներ էպոսագետը, նրանք ձայն կտային էպոսագետին։
Բայց այն լավ հատկությունները, որոնցով բնութագրվում են գյումրեցիները, կարելի է ասել նաև Հայաստանի մնացած մարզերի բնակիչների մասին։ Օրինակ՝ սյունեցիներն ունեն հպարտ բնավորություն, մարտական հրաշալի ավանդույթներ։ Ինչո՞ւ են, ուրեմն, նրանք, ընդհանուր առմամբ, մշտապես «իշխանամետ» քվեարկում կամ, եթե այդպես չեն քվեարկում, ինչո՞ւ չեն կարողանում պահել իրենց ձայները։ Վախենում են իրենց մարզպետի՞ց։ Իհարկե, դա էլ կա։ Բայց, կարծում եմ, կա նաև օբյեկտիվ իրողություն՝ սահմանին մոտ լինելը, որի հետևանքով անվտանգության խնդիրները ավելի են կարևորվում, քան սոցիալական հոգսերը։ Իսկ դա, իր հերթին, թելադրում է որոշակի պահպանողականություն։ Ուզում եմ ասել, որ պետք է, ինչպես ասում են, «ըմբռնումով մոտենալ» ցանկացած արդյունքներին, անկախ նրանից՝ դրանք մեզ դուր են գալիս, թե ոչ:
Առավոտ
Տիգրան Սիրունյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, ԳԱԱ լեզվի ինստիտուտի գիտաշխատող: Զբաղվում է 20-րդ դարի լեզվափիլիսոփայությամբ, մասնավորապես՝ լեզվական խորհրդանիշի տեսությամբ:
Պատասխանել խոստանում է իմ ոչ բոլոր հարցերին, այլ միայն նրանց, որոնք իրեն մտահոգում են:
-Տիգրան, ի՞նչ կասեք վերջին երկու տարիներին անցկացվող մրցանակների ու խրախուսական մրցանակաբաշխությունների վերաբերյալ. պետական կառույցների կողմից՝ «Ակադեմիա» մրցանակ, հասարակական կառույցների՝ ՀԵՀ-ի «Հայկյան» մրցանակ և «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» մրցանակներ, մասնավոր հիմնադրամների՝ «Ազդեցության գործակցի» («Ծառուկյան» հիմնադրամ) և «Հղումների քանակի» («Տաշիր» հիմնադրամ)։ Արդյո՞ք դրանք բավականչափ փոխում են իրավիճակը։ Ինչպե՞ս զարգացնել քայլերը, որպեսզի ավելի լուրջ փոփոխություններ տեղի ունենան։
—Մրցանակի բնույթն այնպիսին է, որ հրապարակային է տրվում, և դրա նպատակն ու արդյունքն այդ մակարդակում պետք է գնահատել: Դրանք հաճախ մտահոգ երևալու փորձեր են, որ կարող են մի քանի օրվա անզգայացում պարգևել, իսկ ժամանակավոր աջակցությունը լուրջ փոփոխության չի հանգեցնի, մխիթարելով իրավիճակը չի փոխվի. հիմնավոր քայլեր են պետք:
-Այս տարի «Հայկյան» մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփելիս որպես հիմք ընդունվել է միջազգային ազդեցության գործակից ունեցող կամ գիտական շտեմարաններում ինդեքսավորվող ամսագրերում տպագրությունների քանակը, իսկ անցյալ տարի դիտարկվում էր հղումների թիվը։ Ձեր կարծիքով, ո՞ր չափանիշն է ավելի լավ արտացոլում մրցանակի «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» անվանակարգը։ Ընդհանրապես, ի՞նչ կարծիքի եք. ի՞նչ չափանշներով արժե անցկացնել այս մրցույթը հաջորդ տարիներին։
—Եթե հոդվածը տպագրվել է միջազգային ազդեցության գործակցով ամսագրում, նշանակում է՝ արժեքավոր ուսումնասիրություն է, և ընդունելի չափանիշն էլ դա է: Գիտությունը մեկուսացած չէ, որ տեղի ամսագրերում տպագրվելը բավարար լինի՝ աշխատանքի որակը որոշելու համար: Բայց այս չափանիշը անխտիր կիրառելը ճիշտ չէ, քանի որ տարբեր ուղղություններ նույն չափով հասանելի ու հետաքրքիր չեն միջազգային ասպարեզում, սպեցիֆիկան կարող է թույլ չտալ հաճախ տպագրվել դրսում, և օրինակ՝ պարզվի, որ մեր երկրում ֆիզիկոսն ավելի վաստակ ունի, քան պատմաբանը: Այն գիտությունների ներկայացուցիչները, որոնք ազգային մշակույթ ու պատմություն են ուսումնասիրում, չեն կարող միջազգային ամսագրերում այնքան արդյունքներ հրապարակել, որքան այն գիտություններինը, որոնք չունեն ազգային սահմանափակում:
-Որո՞նք են Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրները և որոնք՝ լուծման ճանապարհները:
—Երիտասարդ թե ավագ, կարծում եմ, խնդիրները նույնն են. գոնե վարձատրության հարցում: Իսկ լուծման ուղի կարող է լինել գիտության բյուջեի ավելի նպատակային կառավարումը: Սոցիալական հավասարությամբ աշխատավարձ բաժանելով՝ սոցիալական խնդիր է լուծվում, իսկ ֆինանսների կենտրոնացումը քիչ, բայց հիմնավոր քայլերի հնարավորություն կտար:
-Ձեր կարծիքով, որո՞նք են Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառներն ու խորքային արմատները։ Կկատարե՞ք հակիրճ վերլուծություն, թե ինչու է այդպես ստացվել, և ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է անել՝ վիճակը շտկելու համար։
—Պատճառները, կարծում եմ, մակերեսայնությունն ու բանավորությունն են: Որոշ քայլեր արվում են, բայց բավարար չեն փոփոխության համար: Պետության գնահատականը աշխատավարձն է, վարձատրում են այնքան, որքան գնահատում են. 30-40 հազար դրամով ապրելն անհեթեթ փորձ կլիներ, իսկ անհեթեթություն պարտադրել կամ առաջարկել, նշանակում է պայմաններ ստեղծել, որ գիտաշխատողը հեռանա կամ զուգահեռ այլ տեղ աշխատի, իսկ դա արդյունավետության հաշվին է: Գիտության դերը չի գնահատվում ըստ էության, իսկ մակերեսում կարելի է ցույց տալ այն, ինչ ձեռնտու է: Այստեղ էլ երկրորդ խնդիրը՝ բանավորությունը. բառերի մեծ կուտակում կա, կարծես, պատրաստ են, ուզում են ինչ—որ բան փոխել, բայց ինչ էլ խոսեն, քայլերը հաստատում են, որ ֆինանսական նվաստացումը միակ բանն է, որ պետությունը կարող է զիջել գիտությանը: Արժեհամակարգի խեղումը պատճառ չէ, երևույթի արտաքին նշան է: Եթե իդեալներ լինեն, արժեքներ կստեղծվեն, իսկ առանց իդեալի, արժեքը խորթ, ավելորդ բան է կամ էժան մեդալ, գիտական կոչում, որ շռայլորեն բաժանվում է:
-Կարծիքներ կան, որ գիտնականի միակ գործը պետք է լինի բացառապես գիտությամբ զբաղվելը՝ առանց հողեղեն-նյութական բաներին ուշադրություն դարձնելու։ Ի՞նչ կասեք՝ գիտնականը դադարո՞ւմ է գիտնական լինել այն պահից, երբ սկսում է մտածել իր գործով վաստակելու մասին:
—Հարցի տրամաբանությամբ` գուցե զարմանալի թվա, բայց գիտնականը կարող է ընտանիք ունենալ, իսկ դա պատասխանատվություն է, նաև` ֆինանսական: Գիտությամբ զբաղվելը սխրանք չէ. գիտաշխատողը մարդ է, ում համար, ինչպես բոլորի, կենցաղը հոգս է:
-Ինչպե՞ս եք վերաբերվում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը վիրտուալ կամ իրական հարթակներում։
—Երիտասարդների ակտիվությունը, անկախ հարթակի բնույթից, նորմալ է, միջոցը կարող է վիրտուալ լինել, բայց դժգոհությունն իրական է:
-Երկարաժամկետ տեսլականով՝ Հայաստանո՞ւմ եք պատկերացնում Ձեր ապագան, մասնագիտական հետագա աճը , թե՞ արտասահմանում։
—Իմ մասնագիտությունը լեզվի ոլորտում է, իսկ հայերենի տարածքը Հայաստանն է, հետևաբար չեմ էլ մտածում հեռանալու մասին: Այստեղ եմ շարունակելու գործս, և վստահ եմ, որ էական արդյունք լինելու է:
Մանե Հակոբյան
Քիչ առաջ ԵԱՀԿ միջազգային դիտորդների ասուլիսը խանգարող երիտասարդներից մեկը հարցազրույց տվեց լրագրողներին: Այս ամենի կազմակերպիչը «Բեկում» ՀԿ նախագահ Արթուր Մինասյան է, որը երեկ ընտրական տեղամասում ցուցադրաբար կերավ իր քվեաթերթիկը, որպես բացատրություն նա ասաց հետևյալը. «Մենք նպատակահարմար գտանք մեր հայտարարությունն անել այստեղ: Սա ոչ մի հակաիրավական, հակասահմանադրական խախտում չէ, և ցանկացած մեղադրանք մեր հասցեին տեղին չէ»,- ասաց Մինասյանը: Լրագրողների այն հարցին` արդյո՞ք նպատակահարմար չէր մամուլի ասուլիս կազմակերպել և ոչ թե խանգարել դիտորդների ասուլիսը, նա ասաց, որ իրենք իրենց ասելիքն այսպես ասելը նպատակահարմար գտան:
Նրանք նաև հատուկ նշեցին, որ հենց միջազգային դիտորդների արձանագրած փաստերն են արժեքավոր, քան ԱՊՀ դիտորդներինը:
Galatv.am
ԵԱՀԿ ԺՄԻՀԳ մամուլի ասուլիսի ժամանակ, որն ընթանում էր «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում , տեղի է ունեցել բողոքի ակցիա։ Մի ակտիվիստ՝ ցուցապաստառով, կանգնել է դիտորդների առաջ և ընթերցել ընտրություններում արձանագրված խախտումները:
Նրան միացել են նաև այլ ակտիվիստներ, որոնք փորձագետներին կոչ են արել «գնան ու իրենց երկրներում կարգեր հաստատեն ու գնահատականներ տան»։
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ կառույցի ներկայացուցիչները, ովքեր դրական էին արտահայտվել ՀՀ նախագահական ընտրությունների մասին, ստիպված են եղել դուրս գալ դահլիճից:
Մեկ-երկու-երեք. ձմերուկը բերեք
Անցյալ տարվա կեսերից՝ հիմնականում ԱԺ ընտրություններից հետո մեր հասարակական դիսկուրսում սկսեց շրջանառվել այն միտքը, որ հաշվի առնելով հասարակության անտարբերության բարձր մակարդակը, միակ խոսքը, որ կարող է լսվել ու ազդեցություն գործել ինդիֆիրենտ զանգվածի վրա, հեգնական խոսքն է և ներկայումս մեզ խեղկատակներ են պետք, որոնք ինչպես միջնադարյան միմոսները, սարկազմով կխոսեն տաբու թեմաների մասին և իրենց ասելիքը լսելի կդարձնեն: Ես էլ այդ թեման շրջանառողների մեջ էի ու հիմա էլ կարծում եմ, որ ուղին ճիշտ էր նշված, սակայն, ինչպես սովորաբար լինում է վերջերս, նախագահական ընտրություններից առաջ և ընթացքում մենք տեսանք այդ գաղափարի միանգամայն հանճարեղ կերպով ձևախեղված իրականացում քաղաքական թատերաբեմի գործող անձանց կողմից: Այս մարդիկ որոշեցին սարկազմի փոխարեն ղժժալ ու սկսվեց ազգային ղժժոցի եռամսյակը:
Չորս-հինգ-վեց. ընկավ, կոտրվեց
Ամեն ինչ սկսվեց պոտենցիալ թեկնածուների առաջադրման, կամ ավելի շուտ՝ չառաջադրման փուլից, երբ պարզ դարձավ, որ այս ընտրությունների գլխավոր ինտրիգը լինելու է առանց հիմնական խաղացողների խաղը, ինչն ի սկզբանե ցույց տվեց անլուրջ վերաբերմունքը, հեգնելու փորձը այդ պոտենցիալ խաղացողների կողմից: Կարելի էր մտածել, որ այսպիսով այդ հեգնանքը կարող է ճանապարհ լինել ասելիքը տեղ հասցնելու, հասարակությանը այդ ձևով հիմնական մեսիջները փոխանցելու համար: Սակայն քաղաքական գլխավոր դեմքը՝ առաջին կամ հիմնադիր կամ առաջին ու հիմնադիր նախագահը գերադասեց հայտարարել, որ ինքը տարիքային պատճառով չի կարող մասնակցել ընտրություններին, ինչից նրա հավատարիմ ու ոչ այնքան հավատարիմ ընտրազանգվածը պետք է երևի եզրակացներ, որ սույն նախագահը նոր է արթնացել քնից, իրեն դիտել հայելում, կամ էլ պատահմամբ գտել է վաղուց կորցրած ծննդյան վկայականը ու հիշել այս փաստի մասին: Մյուս, ավելի հավատարիմ մասն էլ երևի փորձեց ինքնասփոփվել, որ 68 տարեկանում հեռանալով մարդը սիմվոլիկ հղում է անում երիտասարդության զարթոնքի խորհրդանիշ 1968 թվին, ուրեմն՝ հերթական անգամ խիստ իմաստուն առաջնորդը բանալի է ցույց տվել, պետք է այն օգտագործել… Բայց ազնվորեն դիտարկելով այս պրոցեսը, պետք է խոստովանել, որ այնուամենայնիվ տհաճ նստվածք է մնում. իսկ միգուցե նա ղժժում է մեր վրա…
Մյուս պոտենցիալ թեկնածուի՝ այդպիսին դառնալու փաստը արդեն իսկ հասարակության վրա ամենաանկեղծ ղժժոցի տպավորությունն էր թողնում, որը, սակայն ղժժոցի հետևանք լինելով, միևնույն ժամանակ կարող էր անկանխատեսելի հետևանքներ ունենալ. Որովհետև մեկ-մեկ ղժժոցներն էլ են իրականանում, ուստի այս ղժժոցը կիսատ թողնվեց:
Հետո սկսեցին առաջադրումները: Մեկը մյուսից էկզոտիկ: Նախ մի տասնհինգ հոգի որոշեցին, որ ինչով են ուրիշներից պակաս: Հետո օբյեկտիվ պատճառներով հասարակությունը զրկվեց առավել չապահովված յոթի մտքի և ժեստիկուլյացիայի գոհարներին հետևելու և ղժժալու հնարավորությունից: Մնացին ութը: Սակայն այս ութի մեջ էլ խիստ էկզոտիկ ու էկզոգեն դեմքեր կամ դեպքեր կային:
Յոթ-ութ-ինը. ինչ է նրա գինը
Թեկնածուներից մեկը ի սկզբանե հայտարարեց, որ մինչև վերջ չի գնալու, ինքնաբացարկ է հայտարարելու: Բոլորին հրավիրեց ինքնաբացարկի, որն ակնհայտորեն չէր իրականացվելու մնացյալի կողմից: Իր ինքնաբացարկից հետո հայտարարեց, որ շատ գոհ է, շատ հարցազրույցներ ու ասուլիսներ է տվել այս ընթացքում: Նա պատմության մեջ մտավ. Google-ը խփեք, կբերի ինձ” արտահայտությամբ, ինչից կարող ենք եզրակացնել, որ լիքը հարցազրույցների ու ասուլիսների արդյունքում Google-ի ու սույն թեկնածուի հարաբերությունները ավելի են լավացել. արդեն չխփած՝ Google-ը բերում է: Քանի որ սույնով նա հասել էր իր նպատակին, այլևս հարկ էլ չհամարեց գնալ ընտրության:
Թեկնածուներից մյուսը նույնպես ի սկզբանե հայտարարեց, որ իր համար կարևորը արդյունքը չէ, այլ ընտրությունների օրինականությունը ապահովելը: Իհարկե, նրան կարելի էր հարցնել, թե այդ դեպքում ինչ կարիք կար 8 միլիոն մուծելը և որպես թեկնածու մասնակցելը, կարող էր դիտորդ գրանցվել ու նպաստել օրինականության ապահովմանը, բայց դե այս հարցերն իմաստ ունեն, երբ խոսում ենք նորմալ գործընթացներում, իսկ երբ ի սկզբանե շարժվում ենք ղժժալու կոնցեպցիայով, ապա այդպես էլ պետք է լիներ: Զարմանալի չի, որ այս թեկնածուն էլ հարկ չհամարեց մասնակցել քվեարկությանը: Հարց. եթե ինքը չի գնում ընտրելու իրեն, ապա ինչ է ակնկալում իր պոտենցիալ ընտրողներից՝ քանի տասնյակ էլ նրանք լինեն: Բայց մոռացա. ղժժալը նման հարցեր չի ենթադրում:
Մյուս թեկնածուն դեռ շատ վաղ էր հայտարարել իրեն չորրորդ նախագահ: Զինվել էր հին հայկական, մի քիչ էլ երևի շումերա-աքքադական գիտելիքներով և պնդում էր, որ գտել է զարգացման բանալին: Այս մարդու մտքերն ընդհանրապես առանձին ատենախոսության թեմա կարող էին լինել. հասարակական-հոգեբանական տեսության մեջ այդպիսի տեխնիկա կա. շիզոանալիզ, ահա այս տիպի վերլուծության համար լիքը պրակտիկ-էմպիրիկ նյութ կարող էր քաղվել: Ինչ ասես արժի միայն այն միտքը, որ այդ թեկնածուի ընտրվելուց հետո հարկերը վերացվելու են, որովհետև հայերը հնուց վատ վերաբերմունք ենք ունեցել հարկահավաքների նկատմամբ. Բադին-Կոզբադին… Կատակ բան չի: Ժողովրդի արխետիպերի հետ ենք խաղում, չի կարելի, ինչ հարկ, ինչ բան…
Մեր մյուս թեկնածուն քսանմեկերորդ դարի սկզբի ակտիվիստական շարժման վառ ընդգծված տիպ է ներկայացնում: Հենց սկզբից հայտարարեց հացադուլի մասին: Չգիտես ինչու՝ Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց, ոչ թե ասենք, ԿԸՀ-ի կամ նախագահի նստավայրի կամ գոնե սահմանադրական դատարանի: Ինչպես ինքն ասաց, որովհետև այդտեղ քամիներից լավ պաշտպանված վայր էր: Հա, հենց այդպես: Այս թեկնածուն այդպես էլ մնաց չհասկացված անձնազոհության տիպար, որը որևէ էֆեկտի չհասավ: Բացի նրանից, որ ընդհանուր ղժժալու ֆոնի վրա հացադուլը դարձրեց ղժժալու թեմա, որը մերթընդմերթ դառնում էր այս կամ այն թեկնածուի՝ նրան զորակցելու առիթ: Իհարկե, այս թեկնածուն էլ չգնաց քվեարկության. ֆիզիկապես չէր կարող: Այս առիթով հիշեցի Քոչարյանին, որ հայտնի դեպքերի ժամանակ մեջբերել էր իր անթրաշ լինելը՝ որպես ժողովրդին չդիմելու պատճառ:
Մյուս երկու թեկնածուները կոչված էին ապահովել ընտրությունների սոլիդությունը. մեկը սկսեց խաղալ հիմնական հակառակորդի դերը՝ բոլորին բարևներ ուղարկելով, ժողովրդի մասնիկը լինելու պատգամը խիստ բառացի հասկանալով ու տեղի-անտեղի այդ մասնիկությունը ցուցադրելով, իսկ հաջորդը հարյուր քայլանի շախմատ սկսեց, բայց երևի հաստատ գիտակցելով, որ իրականում մասնակցում է մատ մեկ քայլից կոլեկտիվ պարտիայի: Դրսի համար՝ այո, ամեն ինչ փայլուն է, գործող նախագահի դեմ պայքարում են նախկին վարչապետը և խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր կուսակցություններից մեկի առաջնորդը:
Մեր մյուս թեկնածուն շատ ծանր դեպք է: Նա էր մեր պատմական ՊԱՀ-ը, նա է մեզ բոլորիս ինքնորոշվելու հնարավորություն տվել, սակայն դավադիր ու նենգ գնդակը այնպիսի մութ հանգամանքներում, ինչպիսիք չէր տեսել նույնիսկ ԱՄՆ-ը՝ Քեննեդու սպանության ընթացքում, ծանր վիրավորվեց: Չնայած գուցե այդքան էլ ծանր չէ ու գուցե այդքան էլ պարզ չի, թե ինչու: Սակայն այս ամբողջ գործընթացի տրամաբանությունն էլ դա է. ղժժում ենք բոլորս, իսկ երբ ղժժում ենք, կանոններ չկան: Աբսուրդի թատրոնը ելել է բեմ: Մեզ մնում է ղժժալ: Ինչպես եթե դիտեինք Իոնեսկոյի Ռնգեղջյուրը: Բայց քանի որ Իոնեսկոն մեր քիմքին հարմար չէ, դրա համար մենք բավարարվեցինք ՊԱՀ-ի կյանքի ռեալիթի շոուով մի քանի օր շարունակ: Իսկ երբ մարդը մի քանի օրվա մեջ մի քանի անգամ փոխեց իր պատմական որոշումները, պարզ դարձավ, որ մենք մեծ բանից ենք ազատվել, որ սույն թեկնածուն ավելի մեծ իշխանություն չի ունեցել. Ընդամնեը մեկ հարց. Ընտրությունների օրը որոշելու իրավասություն ուներ ու այդքան պարացրեց, պատկերացնում եք՝ ինչ կաներ, եթե օրինակ ԼՂ հիմնախնդրի կարգավորման իշխանությունն ունենար: Չնայած գուցե վատ չլիներ, որովհետև այդ իր տակտիկայով կարող էր Ալիև կրտսերին էլ, Մինսկի խմբին էլ ինֆարկտի հասցնել:
Սակայն ամենաղժժալուն ստացվեց մեր հիմնական, իսկ անկեղծ լինելու համար՝ միակ հավակնորդի դիսկուրսը: Ամենաթողության ու բացարձակ իշխանության գաղափարը նրան բացեց այնպես, որ մենք տեսանք ողջ համայնապատկերը իր բոլոր բազմերանգ առանձնահատկություններով. էլ չեբուրաշկաներ, էլ թարս աճող խիարներ, էլ խփվող տոկոսներ, էլ եկել ես, որ ինչ անես թևավոր արտահայտություն դարձած մտաբերումներ, ևս մեկ գոհար էր սույն թեկնածուի մասին պատմող ֆիլմը, ինչպես և սպասելի էր, մեր մեծ եղբոր հեռուստաալիքներից մեկով, ուր ամբողջովին փայլատակեց նաև նրա շրջապատը: Ինչպես ասում են, մարդիկ արդեն էքստազի մեծ են: Ղժժոցը հասավ իր բարձրակետին: Ղժժում ենք բոլորս, ընկերներ: Դա է մեր կյանքը:
Զարմանալի չէ, որ ղժժոցը սույն շարունակվեց նաև քվեարկության օրը, երբ մարդիկ սկսեցին նկարել ու համացանցում տեղադրել իրենց քվեաթերթիկներն ու խիարները, չեբուրաշկաներին, չակ նորիսներին ու քիմ քարդաշյաններին: Իսկ ընդհանրապես, կարող ենք մեր նախագահական ընտրարշավի վավերագրական կադրերը ժամանակագրական առումով կպցնել իրար՝ Հայրիկյանի երգերի ներքո ու ներկայացնել Օսկարի: Ոչնչով չի զիջի Կուստուրիցայի ֆիլմերին: Իսկ Օսկար կստանանք, հաստատ: Ղժժում ենք բոլորս: Սակայն գուցե վերջում պետք է մտածել, որ այնուամենայնիվ մեր վրա:
Տաս. մի վագոն կվաս
Իսկ եթե դադարեցնենք ղժժոցը, ապա մի քանի բան ակնհայտ կլինի.
Թեկնածուներից ոչ մեկը չունեցավ գոնե մեկ բացօթյա ու նորմալ, ոչ թե քշված-բերված հանդիպում սովորական քաղաքացիների հետ: Երևի ռիսկ էլ չարեցին, որովհետև նախօրոք շոշափել էին տրամադրությունները ու հասկացել, որ ոչինչ չի ստացվի: Թեկնածուներից ոմանք գնում էին մարզեր ու հանդիպում իրենց շտաբների անդամների հետ, դա լուսաբանվում էր ԶԼՄ-ներով ու տպավորություն էր, թե մեզ իսկապես ձեռք են առնում, որովհետև ինչ կարիք կա քո գաղափարները քարոզել սեփական շտաբիդ անդամներին, թե նրանց քվեների մեջ էլ վստահ չեն: Ոմանք էլ ասում էին, որ վախի մթնոլորտն է պատճառը: Եթե անկեղծ լինենք, երևի ոչ թե ու ոչ այնքան վախի, որքան զզվանքի ու չխոստովանվող հուսահատության:
Տպավորություն է, որ նույնիսկ թեկնածուները հավես չունեին ընտրարշավի: Ընդհանրապես, եթե այս անգամ ընտրությունները չեղյալ համարեին ու միանգամից գործողին երկրորդ ժամկետ շնորհեին ԱԺ ձայների մեծամասնությամբ, երևի շատերը գոհ կլինեին, պետբյուջեն էլ հաստատ կշահեր: Այսինքն ընտրությունների մեխանիզմը՝ իբրև իշխանության չընտրության և ընդդիմության ընտրության մեխանիզմ, այն աստիճան է արժեզրկված մեր հասարակությունում և քաղաքական դաշտում, որ դա իրականում վատ խաղացվում է արտաքին աշխարհի համար՝ իբրև ժողովրդավար պետության կամ դրան ձգտող պետության լեգիտիմ ցանկության դրսևորում:
Իսկ որ ամենավտանգավորն է, մարդկանց համար արժեզրկվում են ոչ միայն իշխանությունների, ընտրության գաղափարները, այլև այլընտրանքի, ընդդիմադիր լինելու, պայքարելու, սեփական կարծիք ունենալու և այն արտահայտելու, սեփական կարծիքին տեր կանգնելու, ծայրահեղության մեջ՝ ընդհանրապես ինչ-որ քայլի՝ իմաստ ունենալու արժեքները:
Մենք դառնում ենք խորապես ցինիկ հասարակություն: Սակայն չպետք է մոռանանք, որ ցինիզմը բումերանգով հարվածելու է հենց մեզ: Հենց այստեղ: Ու մեզ ոչ թե օգնելու են, այլ ղժժալու են մեր վրա:
Մանան Գալստյան
ejournal.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.