23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ֆեյսբուքի օգտատեր Արմեն Առաքելականն իր էջում գրել է.
«Անհասականալի է, թե ինչ է կատարվում «Սթար» սուպերմարկետների ցանցի հետ։ Արդեն քանի ամիս է, ինչ շրջանառվում են լուրեր այս ցանցի սնանկացման վերաբերյալ, որովհետև հատկապես վերջին մի քանի շաբաթների ընթացքում ցանցի խանութներն ամայանում են ինչպես աշխատակիցների առումով, այնպես էլ ներկայացված ապրանքների։ Գաղտնիք չէ նաև, որ «Սթարը» բազմաթիվ մատակարարների արդեն մեծ գումարներ է պարտք։ Մինչ ընտրությունները ընկերության ներկայացուցիչերը հայտարարում էին, որ մարտի 1-ից արդեն ամեն ինչ կկանոնակարգվի, իսկ ընկերությունը վերակազմավորման փուլում է, այնինչ ոչ մի բան էլ չի փոխվում, համենայն դեպս դեպի լավը։ Այսպես, կուտակված պարտքը ետ ստանալու նպատակով այսօր բողոքի ցույց էին կազմակերպել «Սուրիկի լավաշ» ընկերության աշխատակիցները, իսկ ընկերության տնօրենը գանգատվել է, որ վերջին 1-1.5 տարիների ընթացքում «Սթարը» կուտակել է մոտ 22 միլիոն դրամի պարտք, և նա չի կարողանում վճարել աշխատակիցների աշխատավարձերն ու ալյուր գնել։ Ճիշտ է, ինչ-որ պայմանավորվածություն ձեռք է բերվել կոնկրետ այս դեպքի համար, համենայն դեպս, ընկերության՝ ազգությամբ սերբ տնօրենը հայտարարել է, որ խոստացվել է «Սուրիկի լավաշ» ընկերության պարտքը մարել՝ շաբաթական 1 միլիոն դրամ վճարելով, իսկ այսօր վճարվել է 420000 դրամ, բայցևայնպես, ինձ թվում է՝ մենք շուտով կլսենք, որ այս ցանցն այլևս անվճարունակ է, և այն արագորեն կմասնատվի մրցակիցների կողմից։
Այսօր ՎԱՐԿԱԾ ակումբում գլխավոր վարակաբան Արա Ասոյանը և Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը նշեցին, որ անհանգստանալու պատճառ չունենք.
«Չնայած վերջին շաբաթվա տվյալներով, առաջնային բժշկական կազմակերպությունների ու շտապ օգնությունների շրջանում անցկացված մոնիտորինգը ցույց է տվել, որ Հայաստանում սուր շնչառական վարակաների ու թոքաբորբերի դեպքերը աճել են շուրջ 2.1 անգամ, այնուամենայնիվ, Հայաստանում իրավիճակը կարելի է գնահատել կայուն»,- ասաց Վանյանը:
Ըստ նրա մտահոգությունն առաջացել է դիմելիության բարձրանալուց:
Մասնագետը նշեց, որ վերջին 300 լաբորատոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրանց 60%-ում գերակշռել են հիմնականում A տիպի H1N1 ենթատիպի ու B տիպի գրիպ.«Մեր տվյալները հիմնականում համապատասխանում են համաշխարհային տվայլներին: Նույն նկատելի բարձրացումը նկատելի է նաև Ռուսաստանում, Վրաստանում, որտեղ ծանր դեպքերը ավելի շատ էին»:
ՀՀ վարակաբանները հայտարարեցին, որ Հայաստանում խոզի գրիպ չկա: 2010թ-ին արձանագրված երկու դեպքերը որակվել են որպես սովորական գրիպ:
Ըստ մասնագետների ունեցած տվյալների՝ սուր շնչառական վարակներով մարզերում հոսպիտալացված են 222 հիվանդ՝ թեթև և միջին ծանրության, թոքաբորբով՝ 87 հիվանդ: Երևանում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 342 հիվանդ, թոքաբորբերով հոսպիտալացվածների թիվը 121-ն է:
Մասնագետները բարդություններից խուսափելու համար վարակիչ շնչառական հիվանդությունների նախանշաններ ունեցող մարդկանց խորհուրդ տվեցին դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժությամբ։ «Բոլոր ծանր դեպքերը պատճառ են բուժումը ուշացնելու կամ ուղեկցվում են այլ հիվանդություններով»,- ասացին նրանք:
Ըստ Արա Ասոյանի հիվանդներն այսօր ավելի շատ են դիմում, այսինքն կանչերն ավելի շատ են՝ հատկապես երեկոյան ժամերին, սակայն հիվանդանոցներում՝ ինտեսիվ և վերակենդանացման բաժանմունքներում հիվանդների թվի կտրում նվազում է նկատվում, իսկ ծանր, կյանքին սպառնացող դեպքեր չկան:
«Կանչերի ավելացումը խոսում է այն մասին, որ քաղաքացիների վստահությունն ավելացավ, նամանավանդ հայտարարվել է, որ անվճար դեղամիջոց՝ Տամիֆլյու է տրամադրվում»,-պարզաբանեց Ասոյանը:
Իսկ «Հայկական Վարկած»-ի այն դիտարկմանը, թե՝ բազմաթիվ բողոքներ են ստացվում, որ դեղամիջոցը միայն հիվանդանոցում են տալիս այն էլ չի բավարարում , ազատ վաճառք չկա, դեղատներում էլ չի ճարվում, գլխավոր վարակաբանը նկատեց. «Մեր խնդիրը դեղատներում վաճառելը չի, մեր խնդիրը ամբուլատոր պոլիկինիկական ծառայությունների միջոցով հատկացնել ժողովուրդին: Դեղամիջոցը բավականին մեծ քանակությամբ է, նույնիսկ մի քանի տնօրեններ ասում են, որ այնքան շատ է, որ չենք հասցնի ծախսել»:
Աննա Սարգսյան
Երբ միևնույն տեքստում` գրավոր թե բանավոր, չափից դուրս հաճախ է կրկնվում «Ժողովուրդ» բառը, դա, ինձ թվում է` լավ նշան չէ: Սկսած «էս ժողովրդի վիճակը» դարձվածքով էմոցիոնալ բացականչությունից, վերջացրած «ամբողջ ժողովուրդը այս հրապարակում է», «ժողովուրդը դատապարտում է», «ժողովուրդը ողջունում է», «ժողովուրդն այլևս չի խաբվի» և այլն: Եթե խոսքն ամբողջ հայ ժողովրդի, հայկական էթնոսի մասին է, այն 10 միլիոն մարդկանց մասին, որոնք այսպես թե այնպես իրենց նույնականացնում են այդ էթնոսի հետ, ապա նրանցից մոտ 2/3-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն: Մի մասն էլ քաղաքացիներ են, բայց իրենց բախտը փորձում են մեր երկրից դուրս` հայրենիքի նկատմամբ սիրո կամ դառնության զգացմունքների այս կամ այն փոխհարաբերությամբ: Թե ինչ է այն 10 միլիոն մարդը մտածում Հայաստանի այս կամ քաղաքական գործչի կամ ուժի մասին` անհնարին է ասել: Բնական է ենթադրել, որ մեծ մասը ոչ մի բան չի մտածում, անգամ նրանց անունները չգիտի: Ավելին մենք այս 20 տարում վատ ենք աշխատել այդ 2/3-ի հետ ու չենք էլ հասկանում, թե ինչ են այդ մարդիկ իրականում ուզում:
Ըստ երևույթին, խոսքը ՀՀ քաղաքացիների կամ ընտրողների մասին է: Ի դեպ, մենք ունենք մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ, որոնք, ապրելով արտերկրում, զրկված են ընտրելու իրավունքից, և այդ ակնհայտ խտրականությունը մեր օրենսդրության ճչացող թերություններից մեկն է: Սակայն Հայաստանում ապրող քաղաքացիների, ընտրողների նկատմամբ էլ վերաբերմունքը պետք է լինի հարգալից ու անհատական: Երբ մարդիկ, էմոցիոնալ բարձր աստիճանի տակ, հայտարարում են, որ «ամբողջ հայ ժողովուրդը ընտրել է Րաֆֆիին», դա, ինձ թվում է, ոչ կոռեկտ ընդհանրացում է, որովհետև մեկը ես, ինչպես արդեն բազմիցս ասել եմ, ընտրել եմ Բագրատյանին: Արդյոք ես դրանով զրկվո՞ւմ եմ ժողովրդի մասնիկ լինելուց:
Բազմիցս կրկնվող «ժողովրդի պայքար» արտահայտությունը նույնպես հարաբերական կատեգորիա է: Վերջերս կարդացի, որ եթե ընդունելի է համարվում պայքարի միայն մեկ ձև, ապա նման պայքարը դատապարտված է: Միանգամայն սթափ դատողություն է: Խոսքը, բնականաբար, նաև ընտրակեղծիքների դեմ պայքարի մասին է: «Ժողովուրդ» բառը կուսակցական տոմս չի, վկայական չի, որը դրված է առանձին անհատների գրպանում, և այդ անհատներն իրենց իրավունք են վերապահում մտածելու, թե իրենք «ժողովրդի կողքին են», «ժողովրդի հետ են», իսկ նրանք, ովքեր այդ վկայականը չունեն, ժողովրդի կողքին չեն: Շանտաժի այդ ձևը ավելի հաճախ էր կիրառվում 2008-ի շարժման կողմից: Հիմա, բարեբախտաբար, դրա շատ թեթև «ռեցիդիվներն» են: Օրինակ` դասադո՞ւլ եք անում` շատ լավ է: Այդ ընթացքում քայլում եք փողոցներով, կոչ եք անում միանա՞լ ձեզ [այսինքն` դարձյալ, հավանաբար, «ժողովրդին»]` հրաշալի է: Կանգնել բուհերի դռների մոտ, պախարակել նրանց, ովքեր դասադուլ չեն ուզում անել` դա արդեն չեղավ: Ինչպես կասեր Րաֆֆի Հովհաննիսյանը, նրանց կարծիքը նույնքան պաշտպանված է, որքան ձերը: Ընդդիմության այսօրվա առաջնորդի անվիճելի առավելությունը հենց այն է, որ նա անկեղծորեն այդպես է մտածում:
Առավոտ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի և նրա տիկնոջ համար 2012թ.-ը, ի տարբերություն երկրի բնակչության գերակշռող մասի, ֆինանսական առումով բավականին հաջող է եղել:
Եթե նրանք նոր գույք ձեռք չեն բերել՝ բավարարվելով վարչապետի ունեցած 6 միավոր անշարժ ու 1 միավոր շարժական գույքով, ինչպես նաև նրա տիկնոջ 4 միավոր անշարժ և 3 միավոր շարժական գույքով, վարչապետի արժեթղթերով և այլ ներդրումներով, նրա տիկնոջ հայտարարագրած փոխառությամբ, ապա, ի համեմատ 2011թ.-ի, նրանց եկամուտներն ավելացել են:
Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով 2012թ.-ի համար գույքի և եկամուտների ներկայացրած հայտարարագրերի, Տ.Սարգսյանի դրամական միջոցները 2012-ի տարեսզբին եղել են 35 մլն դրամ և 859 հազար ԱՄՆ դոլար, տարեվերջին’ 12 մլն 674 հազար դրամ և 920 հազար 823 ԱՄՆ դոլար: 2011-ի տարեսկզբին նրա դրամական միջոցները հայտարարագրված են եղել 23 մլն դրամ և 778 հազար ԱՄՆ դոլար:
Վարչապետի եկամուտները 2012-ին գոյացել են 3 մլն 340 հազար 80 դրամ աշխատավարձից, 220 հազար 157 դրամ դասախոսության համար վճարից, 13 մլն 375 հազար 476 դրամ, 291 հազար 970 դրամ և 27 մլն 369 հազար դրամ ավանդների տոկոսավճարներից: 2011թ.-ի համեմատ աշխատավարձի չափն եղել է նույնը, սակայն մնացած հոդվածներով ստացած եկամուտներն աճել են:
Վարչապետի տիկնոջ, ով հայտարարագրում զբաղեցրած պաշտոնը նշել է տնային տնտեսուհի, դրամական միջոցները 2012-ի տարեսկզբին եղել են 15 մլն դրամ և 128 հազար 920 ԱՄՆ դոլար, տարեվերջին’ 138 հազար 734 ԱՄՆ դոլար: 2011-ի տարեսկզբին նա ունեցել է 12 մլն դրամ և 119 հազար 823 ԱՄՆ դոլար:
Եկամուտները գոյացել են 4 մլն 23 հազար 859 դրամ ավանդի տոկոսավճարից և 10 հազար եվրո վարձակալության վճարից: Վարչապետի տիկնոջ եկամուտներն անցած տարի ևս աճել են’ 3 մլն 480 դրամի և 10 հազար եվրոյի չափով:
«Փաստինֆո»
Վաղը՝ մարտի 6-ին, ժամը՝ 12.00-ին, ՎԱՐԿԱԾ ակումբի հյուրերն են գլխավոր վարակաբան Արա Ասոյանը և ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը:
Թեման՝ Հայաստանում տարածված վարակները:
Իշխանությունն ու ընդդիմությունը` իրենց համախոհներով հանդերձ, ընտրությունների արդյունքները մեկնաբանում են` ելնելով իրենց քարոզչական նպատակներից: Ընդդիմությունը կենտրոնանում է բազմաթիվ և բազմապիսի այլանդակությունների վրա, որոնք, անշուշտ, տեղի են ունեցել այս ընտրությունների ժամանակ` չնայած նույն ընդդիմությունը բավարար ջանքեր չի գործադրել այդ անօրինություններին իրավաբանական ձևակերպումներ տալու համար: Իսկ իշխանությունն էլ ասում է` դե, սոցիալական խնդիրները շատ են, դժգոհները` նույնպես, հենց այդպես էլ պետք է լիներ: Ընդ որում, երկու կողմերն էլ երբեմն «մարտի են նետում» իրենց անփորձ ներկայացուցիչներին, ինչի արդյունքում տեղի են ունենում որոշ թյուրիմացություններ: Բայց ներկա իրավիճակի լուրջ, խորքային վերլուծություն, այնուամենայնիվ, չկա, քանի որ այն, ինչ մեզանում կոչվում է «քաղաքագիտություն» կամ «սոցիոլոգիա», իրականում «կցված է» այս կամ այն քաղաքական ուժին: Ի դեպ, ինչպես և լրագրության մեծ մասը:
Ինչ-որ տեղ, այնուամենայնիվ, երևի կան մասնագետներ, որոնք ոչ մեկին, կներեք արտահայտությանս, «բալետ չեն անում»: Նրանց բանական, էմոցիաներից [սիրուց և ատելությունից ] զուրկ բացատրությունները ինձ, օրինակ, հետաքրքիր կլիներ լսել: Եվ ամենակարևոր հարցը, որն ինձ հետաքրքրում է` արդյոք խնդիրը միայն սոցիալակա՞ն է` սոցիալական նեղ իմաստով, մարդկանց եկամուտների, կենսամակարդակի հետ կապված: Վերցնենք, օրինակ, Քաջարան քաղաքը: Գործազրկության մակարդակն այնտեղ բարձր չէ` մարդիկ աշխատում են կոմբինատում, ստանում են աշխատավարձ, որի մասին Երևանում էլ շատերը կերազեին: Ինչի՞ց են, ուրեմն, մարդիկ դժգոհ: Ահա այստեղ է պետք հասարակագիտական սթափ վերլուծություն և ոչ թե անեծքների կամ գովասանքների տարափ: Ես կարող եմ դատել միայն «աչքաչափով»` առանց գիտական ընդհանրացումների: Իմ տպավորությամբ` մարդիկ այլևս չեն հանդուրժում և այսուհետ ավելի քիչ են հանդուրժելու, երբ ոտնահարվում է իրենց արժանապատվությունը: Երբ, ենթադրենք, նույն Սյունիքի մարզպետը տարիներ, կարելի է ասել` տասնամյակներ շարունակ իրեն ամբարտավան է պահում, իրեն թույլ է տալիս մարդկանց վախեցնել, ստորացնել, արհամարհել, քաղաքացիների մեջ զայրույթ է կուտակվում, որն իր լավագույն, զուսպ, քաղաքակիրթ արտահայտությունն է ստանում քվեատուփերի մոտ: Երբ նման պաշտոնյաներին տասնամյակներ շարունակ աշխատանքից չեն հանում, այդ զայրույթը, բնականաբար, տարածվում է նաև նրանց վրա, ովքեր տվյալ անձնավորությանը պահում են իր պաշտոնում: Կոնկրետ մի դեպք մեր պրակտիկայից: Բագրատյանի հանրահսսվաքին մասնակցած մի սիսիանցի «Առավոտի» խցիկի առաջ «իր սրտի խոսքն» ասաց նույն մարզպետի հասցեին: Հաջորդ օրն այդ քաղաքացուն ստիպել են «պաշտոնական ալիքով» ներողություն խնդրել «լեզվի սայթաքման» համար ու հայտարարել, թե լրագրողն իրեն խմեցրել է: Դուք կարծում եք` այդ մարդու, նրա ընտանիքի, նրա ընկերների համար նման ստորացումը հե՞շտ է տանել:
Խնդիրը, հետևաբար, միայն սոցիալական չէ: Հուսով եմ` իմ այս համեստ դիտարկումը մասնագետները կհաստատեն, իսկ իշխանավորները հաշվի կառնեն:
Առավոտ
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվել է իրացման ցանցում առկա «Նեստոժեն» մանկական չոր կաթի փոշու փորձաքննություն: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ իրացման ցանցում առկա մանկական կերերն անվտանգ են և երեխաների առողջության վրա որևէ բացասական հետևանք ունենալ չեն կարող, հայտնում են Հայաստանի ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2013թ. փետրվարի 27-ին զույգ երեխաների մահվան ցավալի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվող մթերքների փորձաքննությունը շարունակվում է:
Երեկ՝ մարտի 1-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Արագած գյուղի բնակիչ, 49-ամյա Ա. Հ.-ն, իրենց տան հարակից աստիճանավանդակից կախվելու միջոցով ինքնասպան է եղել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ է ժամանել Ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ Ապարանի քննչական խմբի ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ինքնասպանություն գործած տղամարդն ամուսնացած էր, ուներ 2 որդի և 1 հաշմանդամ դուստր: Ինքը ևս 2-րդ կարգի հաշմանդամ էր:
shamshyan.com
Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Եւս մէկ տհաճ օր․․․ Մոտ երեք ժամ ստուգելուց յետոյ մասնագէտներն արձանագրեցին, որ դէպի վատ են գնում առողջական գործերս։ Ուրախացեք, տականքներ, ոճրագործների աջակիցներ, բայց երկար չեք ուրախանալու․․․
Մէկ է, ես վերականգնուելու եմ։ Իսկ եթէ ետ էլ չգամ, ձեր երեխաները մի օր ձեզ նեղն են գցելու ու դուք պատասխան չեք գտնելու, թէ ինչու ձեզ հաղթանակի հասցրած միակ մարդուն այդպէս միահամուռ դաւաճանեցիք․․․
Նայեք ձեր այսօրուա պահուածքին ու կհասկանաք, թէ ինչերով են զբացուած եղել ձեր հայրերն ու պապերը, որ աշխարհի 2-3 տոկոս կազմող հայերը այսօր 0.2 տոկոս էլ չեն կազմում, որ մեր պատմական հայրենիքի միայն 10 տոկոսն է մերը․․․ Եւ մտածեք, ձեր նման ծախու, թուլակամ, բայց եւ ամբարիշտ արարածները պէ՞տք են մարդկութեանը․․․
Իմ ամենասիրած աղոթքն է եղել տարիներ շարունակ՝ Եկմալեանի «ՏԷՐ, ԿԵՑՑՈՅ ԴՈՒ ԶՀԱՅՍ»-ը։ Հիմայ չեմ կարողանում երգել այն․ խորթ ու անտեղի է թւում։
Տէր, դու ասել ես՝ սիրիր մերձաւորիդ, բայց եւ ասել ես՝ խոզերի առաջ մարգարիտներ շաղ չտալու մասին։ Ինչպէ՞ս պարզեմ, սրանց կարելի՞ է մերձաւոր համարել։
Ուժ եւ իմաստութիւն տուր ինձ, Տէր․․․»։
Երեկ առավոտյան, միջազգային շուկաներում ցնցումներ արձանագրվեցին, որոնք պայմանավորված էին ԱՍՆ բյուջեի ծախսերի հնարավոր կրճատումներով, ինչպես նաև Չինաստանի տնտեսությունում արձանագրված ոչ լավատեսական ցուցանիշներով:
Սրա արդյունքում հումքային ապրանքների գները բորսաներում սկսեցին կտրուկ նվազել: Հայաստանի համար սա զգալի է այնքանով, որ իջնում են նավթի և պղնձի միջազգային գները: Նավթի գների անկումը կարող է հանգեցնել Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների նվազմանը ինչպես դա եղավ 2009 թվականին: Սա կարևոր է նրանով, որ Հայաստան մտնող տրանսֆերտների ընդհանուր ծավալը համեմատելի է ՀՀ պետական բյուջեի հետ: Իսկ պղնձի և ընդհանրապես գունավոր մետաղների գների անկումը վատ ազդեցություն է թողնում Հայաստանի արտաքին առեւտրի հաշվեկշռի վրա, քանի որ Հայաստանից արտահանվող ապրանքների մի զգալի մասը գունավոր մետաղների հանքաքարերն են:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.