23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենիկ Մխիթարյանը մասնակցել է FIFPro-ի (պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի միջազգային ֆեդերացիա) ամենամյա քվեարկությանը և ընտրել աշխարհի իր հավաքականը. այս մասին տեղեկանում է Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից:
Հոկտեմբերի 4-ին Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում երեք անձի մոտ արձանագրվել է սիբիրյան խոց (մաշկային ձև):
Առողջապահության նախարարության և մարզի առողջապահական կառույցների մասնագետների կողմից կազմակերպված բակային համայցի արդյունքում հայտնաբերվել են ևս ութը: Հիվանդները ենթարկվել են լաբորատոր հետազոտության: Յոթ հիվանդի մոտ հաստատվել է սիբիրյան խոցի մաշկային ձևը: Մյուսների հետազոտություններն ընթացքում են: Հիվանդները հոսպիտալացվել են և ստանում են անհրաժեշտ բուժում: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության և ունեն առողջացման դրական տեղաշարժ:
Ինչպես տեղեկացնում են Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից, կազմակերպված և իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդության հավանական վարակի աղբյուրը համայնքում արձանագրված կենդանիների անկումներն են, որոնց մսեղիքն օգտագործվել է սննդում: Միաժամանակ պարզվել է, որ մսեղիքի որոշ չափաբաժին տեղափոխվել է Գյումրի:
Իրականացված հետազոտությունների արդյունքում Գյումրիում հայտնաբերվել է չորս կասկածելի հիվանդ, որոնք հոսպիտալացվել են, կազմակերպվել են լաբորատոր հետազոտութուններ (ընթացքում են) և բուժում:
Հիվանդության տեղայնացման և հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով շարունակվում են բակային համայցերը: Որպես վարակի հավանական աղբյուր առգրավվել է մսեղիքը, իրականացվում է տնային տնտեսությունների կենցաղային պարագաների ախտահանում:
ՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉ-ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻՆԵՐ….Որք
Երան Կույումջյանի ֆեյսբուքյան էջից
Երբ 30 տարի առաջ ես ուսուցիչ էի աշխատում և այդ մասին հայտնում էի «լայն ժողովրդական զանգվածների» ներկայացուցիչներին, առաջին հարցը, որը նրանք տալիս էին՝ «բա ինչքան փող ես առնըմ»։ Եվ երբ պատասխանում էի՝ «60 ռուբլի» (կես դրույք), զրուցակիցներիս դեմքին արհամարհական ժպիտ էր երևում։ Պարզ է, որ դրան զուգահեռ աշխատում էի ևս 2-3 տեղում, որտեղ «առնում էի» համանման գումարներ և գլուխս պահում Էի՝ այդ առումով կյանքս առանձնապես չի փոխվել։ Բայց հիշում եմ այդ ամենը՝ փաստելու համար, որ այն նոստալգիկ պնդումները, թե առաջ ուսուցչի մասնագիտությունը հարգի էր, իսկ հիմա՝ ոչ, այնքան էլ ճիշտ չեն. «լայն զանգվածների» կողմից հարգի է «փող շինելը»՝ ինչ-որ մեկին խաբելով կամ ինչ-որ բան գողանալով։ Ուսուցիչը նման հնարավորություններ չուներ ու չունի։
«Հանուն արդարության» պետք է ասել, որ վերջին տարիներին դրան ավելացել է ուսուցիչների ստորացված վիճակը, երբ ՀՀԿ կրծքանշանով տնօրենի պաշտոնական հաջողություններն ամբողջությամբ պայմանավորված են նրանով, թե ինչպիսի ծառայություններ է նա մատուցել իշխանությանը ընտրությունների ժամանակ։ Ստրկամիտ, իր տեղի համար դողացող տնօրենը չի կարող ազատ և հետևաբար՝ իրենց արածների համար պատասխանատու մարդկանց ղեկավարել։ Հետևաբար՝ նաև ուսուցիչներն են վախեցած և ամեն ինչին հարմարվող։ Այդ վիճակում գտնվող մանկավարժը ոչ մի հնարավորություն չունի զբաղվել ստեղծագործական աշխատանքով, իսկ ուսուցիչն, անշուշտ, աշխարհի ամենաստեղծագործական, երևակայություն և մտահորիզոն պահանջող աշխատանքն է։ Ներկայումս ուսուցիչն իր ցանկացած նախաձեռնության համար (խոսքը օրինական, գործին նպաստող նախաձեռնության մասին է) պետք է դիմի տնօրենին, վերջինս էլ կասի՝ «վայ, վայ, վայ, գործ չունես»։
Իհարկե, ինչպես և նախորդ դարաշրջանում, հիմա էլ կան հրաշալի ուսուցիչներ՝ թե դպրոցներում, թե դպրոցներից դուրս՝ ի հեճուկս այս ամենի։ Ամենակարևոր բանը, որը նրանք «ներարկել են» աշակերտների մեջ, ոչ թե գիտելիքների հանրագումարն է, ոչ էլ նույնիսկ ազնվությունը, հայրենասիրությունը և այլ գովելի հատկություններ։ Լավ ուսուցիչն իր աշակերտին տալիս է «ծրագիր»՝ ամբողջ կյանքի համար, և այդ ծրագրի էությունն է՝ միշտ, մինչև խորը ծերություն ձգտել ինչ-որ մի բան սովորել, կատարելագործել սեփական գիտելիքները աշխարհի և մարդկանց մասին։ Եթե այդ սովորելու ձգտումը կա, մնացած թվարկած և չթվարկած հատկությունները բացառված է, որ չլինեն։
Մոտավորապես նույն թվերին՝ 30 տարի առաջ, մեր լավագույն դերասաններից մեկը՝ Մհեր Մկրտչյանը, հյուրընկալվել էր պետհամալսարանի ուսանողների մոտ՝ այդ հանդիպմանը ես էլ էի ներկա։ Ուսանողներից մեկը հարցրեց արտիստին, թե ի՞նչ է պետք անել բուհում։ Եվ նա պատասխանեց. «Սովորել սովորել»:
Առավոտ
Ինչը Չարենցի համար լուսավոր գալիք էր, մեզ համար կարծես արդեն լուսավոր անցյալ է:
Այսօրվա մեր գալիքն այլևս չունի լուսավոր ապագա՝ գանգրահեր տղա երազանքով: Եվ տեսնես ի՞նչ նկատի ուներ վարպետը՝ լույս քայլեր ասելով: Պարզ է, որ լավ գալիքը բարեկեցիկ ու ապահով կյանքին պիտի վերաբերեր, իսկ լույս-ը, կարծում եմ, գիտելիքին ու կրթությանը, քանի որ գիտելիք չունեցող մարդը չէր կարող մեր լավ գալիքի ոսկեբեր մանուկը լինել:
Կարծում եմ, որ դժվար թե Չարենցը գիտությունը նկատի ունենար, քանի որ նրա մտքով չէր էլ կարող անցնել, թե Հայաստանում գիտություն է զարգանալու:
Չարենցի կյանքի վերջին տարիներին դրվեցին գիտության, լույսի առաջին սերմերը Հայաստանում: Եվ ինչպիսի՜ ծիլեր արձակեցին այդ սերմերը, դա իհարկե չիմացավ Չարենցը և չէր էլ կարող պատկերացնել՝ որքան էլ որ նրա հավատը լուսավոր լիներ գալիքի հանդեպ: Եվ ո՜չ ոք չէր կարող դա պատկերացնել:
…Տեսնես, ըստ նրա պատկերացումների, մեծանալով ինչպիսի՞ն պիտի դառնար գանգրահեր տղան. գրագե՞տ, կրթվա՞ծ, խելացի՜… Իսկ նա ոչ միայն ուսում ստացած ու գրագետ մարդ դարձավ, այլ դարձավ գիտնական, և ոչ միայն դարձավ, այլև տվեց լույս ու գիտություն արարողների ու տարածողների նոր սերունդ: Եվ ահա այդ նոր սերունդը, որ տվել է գիտության մարդու էլի մի սերունդ, այլևս հիմք չունի ասելու՝ Օ, դո՛ւ, գալիքի գանգրահե՛ր տղա, Մեր լա՛վ գալիքի ոսկեբե՛ր մանուկ…
Ավաղ, այսօր մեր պետությունը մեծապես սպանել է գանգրահեր տղայի մեջ լուսավոր գալիքի հավատն ու ստիպել նրան՝ լքելու հայրենիքը:
Չարենցին դաժանաբար սպանեցին նրանք, ովքեր նրա հանճարի կողքին ոչնչություն էին, փոշեհատիկ, բայց Չարենցն այնուամենայնիվ, ի տարբերություն այսօրվա պոետի, մի առավելություն ունեցավ՝ լավ ապագայի հավա՛տ:
…Տեսնես ի՜նչ զգացողություն է ունեցել Չարենցն այդ ժամանակ, տեսնես ի՞նչ ցավ է ապրել… սարսափելի է անգամ պատկերացնել… այնուամենայնիվ, այդ ցավն ավելի սարսափելի չէր լինի հաստատ այն բանի կողքին, եթե նրան այդ նույն տականքն ասեր, որ մեկ դար հետո, այն նույն հավատը, որով լեցուն էր պոետը, չի ունենալու իր հերոսը՝ լավ գալիքի խորհրդանիշ մանուկը, ցավոք, նրա մեջ սպանվելու է հավատը. նա իր ապագան ուրիշ երկրում է պատկերացնելու:
Այո, իմ պատկերացումներում մե՛ր լավ գալիքի գանգրահեր տղան մեր երիտասարդ գիտնականն է, որն այսօր բռնել է արտագաղթի ճամփան: Արդյո՞ք Չարենցին սպանող խուժանից վատը չէ, արդյո՞ք հանցագործ չէ այն ղեկավարությունը, որը խլել է ապագայի հավատն ու դրա փոխարեն արտագաղթի ճամպրուկ տվել ձեռքը նրա, ով երկրի սերուցքն է ու լավ ապագայի կերտողը:
Եվ արդյո՞ք այսօր նա, ով «տնօրինում է» գանգրահեր տղայի ապագան, նույնպես ոչնչություն ու փոշեհատիկ չէ գիտության մարդու, լուսավոր գալիք կերտողի կողքին:
Եվ հիմա, ինչքան էլ Փակում եմ հոգնած աչքերըս մի պահ…
Ավաղ… ես չեմ տեսնում
Գալիք մի գարուն, վառ մի օր ահա,
Որտեղ
Կապո՛ւյտ, կապո՛ւյտ, կապո՛ւյտ երկնքից
Թափում է կարծես երգ ու խնդություն…
Նարե Խուդոյան
Երևանի քաղաքապետարանում կարծես թե կռիվ Է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հոկտեմբերի 5-ին՝ ուսուցիչների տոնին ընդառաջ, շնորհավորական բացիկներ Է ուղարկել դպրոցների ուսուցիչներին և մանկապարտեզի դաստիարակներին:
Սակայն մի շարք մանկապարտեզների դաստիարակներ խիստ վրդովվել են քաղաքապետի շնորհավորանքից:
«Մենք այսքան տարի աշխատենք ու բավականին բարդ աշխատանք կատարենք, և մեր քաղաքապետը դայակների աշխատանքը մեր աշխատանքի հետ նույն հարթությունո՞ւմ գնահատի, սա արդար չէ»,-թերթի հետ զրույցում այսպես արձագանքեցին երեկ՝ ողջ օրվա ընթացքում, խմբագրություն ահազանգած դաստիարակները:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Top of the Week-ը ներկայացրել է շաբաթվա լավագույն գոլային փոխանցումները. ցանկը գլխավորում է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Անխել դի Մարիան:
«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է.
«Պաշտպանելով Զարուհի Փոստանջյանի խոսքի իրավունքը՝ դատապարտում ենք նրա հանդեպ իշխանությունների սկսած արշավը և քաղաքական հետապնդումները, որոնք անընդունելի են:
Դիվանագիտության հարցում դասեր տալու փոխարեն (որից իրենք թերևս անտեղյակ են), իշխանության ներկայացուցիչները պետք է շնորհակալ լինեն, որ գոնե ինչ-որ մեկը հիշեցնում է հասարակության առջև հաշվետու լինելու կարևորության մասին: Եվ եթե նրանք ուզում են Փոստանջյանին զրկել հարց տալու իրավունքից, դրանով է՛լ ավելի են խորացնում բարձրաստիճան պաշտոնյաների՝ մոլեխաղերին տրվելու վերաբերյալ հասարակության մեջ շրջանառվող կասկածները՝ հիմնված ԶԼՄ-ների հաղորդագրությունների վրա: Զարուհու նկատմամբ ձեռնարկված քայլերն ու նրան ուղղված վիրավորանքները փաստորեն շատ ավելի խնդրահարույց են, քան իր հնչեցրած պարզ հարցը:
Բանն այն է, որ ՀՀ հազարավոր քաղաքացիների հուսալքության և արտագաղթի մղող գործողությունները, մասնավորապես գողացված ընտրությունները, մարդկանց բազմաթիվ այլ իրավունքների խախտումը, մեր ազգային-պետական շահերին հարվածող հայ-թուրքական արձանագրությունները, հիմա էլ՝ Մաքսային միությանը միանալու համաձայնությունը, ըստ էության, հետևանք են ազարտային խաղերի հանդեպ հատուկ մոտեցումների, ընդ որում՝ պետության, նրա ինքնիշխանության, Սահմանադրության և երկրի քաղաքացիների շահերի հաշվին:
Հատկանշական է, որ ԶԼՄ-ների՝ մոլեխաղերին վերաբերող որոշ հաղորդումների բարձրաձայնումը իշխանություններն ավելի ցավագին ընդունեցին, քան կազմակերպված պետական հանցագործության՝ ընտրական կողոպուտի ակնառու փաստի արծարծումը:
«Ժառանգություն» կուսակցությունը հետևողականորեն պայքարելու է Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների ու ազգային շահերի պաշտպանության, օրինական ընտրությունների անցկացման, ինչպես նաև պետական պաշտոնյաների՝ հասարակությանը հաշվետու լինելու հանրակարգի կայացման համար»:
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը այսօրվա խմբագրականում գրում է.
Ի դեպ բովանդակային առումով ես դրա հետ համաձայն չեմ՝ շատ լավ էլ իրավունք ուներ: Այլ հարց է, որ նա, իմ կարծիքով, պետք է հանդես գար հենց քաղաքական հարցադրումներով, իսկ կազինոյի թեման ինձ բավականին անլուրջ, թեթևսոլիկ է թվում: ՀՀԿ-ականներին ի պատասխան՝ ընդդիմադիրներն էլ ասում են՝ «չէ, թուրքը Սերժն է, որովհետև թալանել է, սաղ ժողովրդին դարձրել է գաղթական» և այլն:
Չխորանանք, թե այդ մեղադրանքներից որոնք են ճիշտ, որոնք՝ սխալ: Խոսքն այն մասին է, որ «թուրք» բառը պատգամավորները, հրապարակախոսները, մեկնաբանները օգտագործում են որպես հայհոյանք, վիրավորանք, խիստ բացասական որակավորում: Այսինքն՝ դա արվում է ոչ թե կենցաղային, այլ հասարակական քննարկումների մակարդակով: Նրանք, ովքեր կողմ են նման պիտակավորումների, բերում են երկու փաստարկ. 1. մյուս ժողովուրդները, այդ թվում՝ եվրոպացիները, նույնպես «թուրք» բառը կիրառում են հայհոյական իմաստով, ինչպես նաև «հայը»՝ նույն բացասական բովանդակությամբ, 2. չէ՞ որ թուրքերը վատն են:
Խմբագրականն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կնախապատրաստվեն հոկտեմբերի 11-ին՝ Բուլղարիայի և հոկտեմբերի 15-ին՝ Իտալիայի ազգային հավաքականների դեմ աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի հանդիպումներին. տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Դարպասապահներ
Ռոման Բերեզովսկի, «Դինամո» Մ., Ռուսաստան
Գևորգ Կասպարով, «Զոբ Ահան», Իրան
Պաշտպաններ
Ռոբերտ Արզումանյան, «Ակտոբե», Ղազախստան
Հրայր Մկոյան, «Գանձասար»
Վալերի Ալեքսանյան, «Ռահ Ահան», Իրան
Վարազդատ Հարոյան, «Փյունիկ»
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»
Լևոն Հայրապետյան, «Վիձև», Լեհաստան
Արթուր Ավագյան, «Գանձասար»
Կիսապաշտպաններ
Կառլեն Մկրտչյան, «Անժի», Ռուսաստան
Արթուր Եդիգարյան, «Կայրաթ», Ղազախստան
Հենրիխ Մխիթարյան, «Բորուսիա», Դորտմունդ, Գերմանիա
Դավիթ Մանոյան, «Փյունիկ»
Գևորգ Ղազարյան, «Շախտյոր», Կարագանդա, Ղազախստան
Մարկոս Պիզելի, «Կրասնոդար», Ռուսաստան
Արաս Օզբիլիս, «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան
Մասիս Ոսկանյան «Ռոսելար», Բելգիա
Էդգար Մալաքյան «Բանանց»
Արտակ Դաշյան «Գանձասար»
Հարձակվողներ
Յուրա Մովսիսյան «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան
Արթուր Սարկիսով, «Ուրալ», Ռուսաստան
Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, հոկտեմբերի 10-ին կայանալիք Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ֆրանսիա հանդիպումից հետո Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ կմիանան ազգային հավաքականին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.