23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...ԱԶԳԸ ԻՐ ՄԵԾԵՐՈՎ Է ՄԵԾ….Մեծութիւններն են որ ՈՒՂԵՑՈՅՑ կը դառնան ազգին, լուսատու փարոս՝ իրենց վարք ու բարքով, բարոյական ըմբռնումներով, ապրելաձեւով…իրենց դաւանած եւ սեփական կեանքով ապրուած ԱՐԺԷՔՆԵՐՈՎ, ստեղծագործական տաղանդով, ազգի սրտին հետ խօսելու ճշմարիտ անկեղծութեամբ….Անոնք ազգի, ժողովուրդի ԽԻՂՃՆ են, ՈԳԻՆ ու ՀՈԳԻՆ, անոր արժանապատուութեան արթուն ՊԱՀԱՊԱՆԸ…Անոնց ներկայութեան, մենք կը ԶԳԱՍՏԱՆԱՆՔ, ՄԵՆՔ ՄԵԶԻ ԿՈՒ ԳԱՆՔ, մեր սխալներուն համար ԱՄՕԹԱՀԱՐ ու ՄԵՂԱՒՈՐ կը զգանք: Իսկ անոնց բացակայութեան, մենք ԿԸ ՈՐԲԱՆԱՆՔ հոգեպէս, բարոյապէս…ԿԸ ՈՐԲԱՆԱՆՔ մեր հաւաքական ԽՂՃԻՆ ու ՈԳԻԻՆ ՄԷՋ….Այս մտորումները կ’ունենամ, ամէն անգամ որ մեր ՄԵԾԵՐԷՆ ՄԷԿԸ կը հեռանայ մեզմէ, այս աշխարհէն, զրկելով մեզ իր ԲԱԲԱԽՈՒՆ, ԽՕՍՈՒՆ ՆԵՐԿԱՅՈՒԹԵՆԷՆ:
Երան Կույումջյանի ֆեյսբուքյան էջից
Թեև ասելիքս գիտության մասին է, բայց մի՜ քիչ հեռվից պիտի սկսեմ:
Ես շատ եմ սիրում պապիկներին: Նրանք հիմնականում ունենում են բարի, պղտոր ու հոգնած աչքեր: Չգիտեմ, թե ինչպիսին են եղել նրանք երիտասարդ ժամանակ, բայց սովորաբար, ի տարբերություն տատիկների, նրանց երիտասարդական ավյունից հետք անգամ չի լինում մեծ տարիքում. նրանք միշտ խաղաղ են լինում, իմաստնացած հանդարտությամբ ու զգուշավոր քայլվածքով:
Ես սիրում եմ գիտության մարդկանց՝ գիտնականներին: Նրանք մի տեսակ կարծես ուրիշ աշխարհից լինեն, ու թեև սովորական զրույցներում շատ դեպքերում նույնիսկ ձգտում են չտարբերվել, միևնույնն է՝ մի հայացքից տարբերվում են, եթե նույնիսկ խոսում են ինչ-որ հասարակ, թեկուզ շատ առօրեական հարցերի շուրջ:
Թող ներեն ինձ պապիկներն ու գիտնականները, ես ամենևին էլ վատ մտքով չեմ ասում սա, բայց պիտի ասեմ, որ ես շատ եմ սիրում նաև փոքրիկ շնիկներին… ասենք՝ ինչո՞ւ միայն փոքրիկ, նաև մե՜ծ շներին:
Եվ ահա այս երեք սերերը պատճառ դարձան, որ ես վերելակի մեջ ծանոթանամ, հետո ընկերանամ, մտերմանամ ու շա՜տ-շատ սիրեմ մեր մուտքից մի շնատեր գիտնական պապիկի:
Ասելիքս գիտության մասին է, բայց ահա այն սկսեցի մեր հարևանների պատմությունից:
Մյուս հարևանս, ավելի ճիշտ՝ հարևանուհիս օլիգարխի դուստր է, 26 տարեկան, ամուսնացած, ունի երկու տարեկան տղա, որի հանդեպ իր մայրական պարտականությունների ու սիրո գլխավոր, ավելի ճիշտ՝ միակ դրսևորումն ամեն օր բրենդային խանութներից ու տոնավաճառներից նորանոր հագուստներ գնելն է: Սոնան (անունը փոխել եմ՝ ապահովության համար, թեև նա դժվար թե կարդա, քանի որ, նախ՝ մեր շենքից տեղափոխվում ու գնում է Հյուսիսային պողոտա, 2-րդ՝ չեմ կարծում, թե նա տառաճանաչ է ու կկարողանա կարդալ, թեև իր հայրիկի անմիջական միջամտությամբ «ավարտել է» ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետը) ու գիտնական պապիկը ապրում են կողք-կողքի բնակարաններում, միևնույն ժամանակ՝ մոլորակի երկու հակադիր բևեռներում:
Ասելիքս՝ մեր երկրում գիտության մարդու աղքատ վիճակի և անգրագետ օլիգարխիայի ցոփության հակադրումն է:
Սոնան պատմեց, որ իր հայրն ամսական 10 հազար դոլար է հատկացնում իրեն՝ ընթացիկ ծախսերի համար, և այդ գումարն ամսվա կեսին, որպես կանոն, վերջանում է: Նա ձեռքի հետ բողոքեց հորից, որ «էդքան փող ունի» և իրեն ընդամենն ամսական տասը հազար դոլար է հատկացնում: Նրա տանն աշխատում են տուն մաքրող, ճաշ եփող, դայակ, արդուկ անող: Արդուկ անողին ամենաքիչն է վճարում՝ 40 հազար դրամ, քանի որ նա գալիս է շաբաթը մեկ կամ երկու անգամ:
Ինչու եմ շեշտում 40 հազարը, քանի որ մյուս հարևանիս՝ 90-ամյա գիտության դոկտոր, պրոֆեսոր պապիկի ամսվա ողջ գումարն է կազմում այդ 40 հազար դրամ թոշակը:
Ասելիքս գիտության մարդու վիճակի մասին է մեր երկրում, օլիգարխիայի ցոփ ու դատարկ կյանքի մասին ու այն մասին, թե ինչպես են մեր պետության ղեկավարները, թաշկինակը վերցրած, «փող չկա» ասելով լաց լինում՝ հենց որ գիտնականները մարդուն վայել ֆինանսավորում են պահանջում:
Սոնան, որ տառերը չի ճանաչում ու պորտաբույծի կյանք է վարում, ամիսը 10 000 դոլար ունի, դե եթե կնունք-ծնունդի առիթ կա՝ կրկնակի, ու, միևնույնն է՝ քիչ է համարում, իսկ պրոֆեսորը, ով իր գոյությամբ ու գործունեությամբ պետությանն ու աշխարհին մեծ օգուտ է տվել ու տալիս, ամսական ստանում է ճիշտ Սոնայի որդու փամփերսի վրա ծախսվածի չափ:
-Նարե ջան, շանս, ի վերջո, քեզ եմ կտակելու, ինձ էլ եղբայրս է կտակել ու գցել կրակը: Իմ 40 հազարով ես հազիվ կիսաքաղց կյանք էի վարում, որ հերիքացնեմ՝ մի քիչ էլ կոմունալ տամ, սրան էլ ժառանգություն ստացա ու լրիվ ընկա կրակը, սրան կերակրելը պրոբլեմ է դարձել ինձ համար: Մենք նայում ենք Օրանժի տխուր ունքերին ու իր լքվածության հետ համակերպված տեսքին ու ծիծաղում:-Ա՛յ Օրանժ, հո չասացի՝ հենց հիմա, երբ որ ես չեմ լինի, է՜դ ժամանակ… և հետո՝ մի կասկածիր, Նարեն քեզ ինձնից լավ կպահի, ես էլ դեռ միտք չունեմ մեռնելու:
Երբ նա խոսում է, պատմում իր գործերից, ֆիզիկայից, արտասահմանյան ուղևորություններից ու դասախոսություններից, այն հարգանքից, որ դրսևորում են գիտությունը հարգող երկրներում գիտության դոկտորի հանդեպ, ես այնպես եմ ամաչում, որ քիչ է մնում ներողություն խնդրեմ նրանից՝ մեր նախագահի, վարչապետի և այլ պաշտոնա-օլիգարխիկ անձանց անունից, ինչպես նաև Սոնայի ու իր թալանչի հայրիկի անունից:
Իսկ հաջորդ պահին նա, երևի նկատելով վիճակս, կատակում է և ինձ հորդորում քիթիկս վեր պահել: Ես հասկանում եմ, որ նա իր 40 հազարով 40 հազար անգամ հարուստ է մեր երկրի հոգով աղքատ հարուստներից, 40 հազար անգամ էլ բարձր է բոլորից, որոնց անվանացանկն, ավաղ, նախագահ-վարչապետով է սկսվում և վերջանում Սոնայով ու իր հայրիկով:
Ուզումեմ ասել, որ ես շա՜տ եմ ամաչում…
Ասելիքս գիտնականի և այն էլ՝ միայնակ թոշակառու գիտնականի վիճակի մասին է մեր երկրում:
Ասելիքս ներողությունն է, որ խնդրո՜ւմ եմ բոլոր գիտնականներից ու հատկապես իրենց վաստակով խորը հարգանքի արժանի թոշակառո՛ւ գիտնականներից՝ այս անմարդկային վերաբերմունքի համար:
Ասելիքս… ճիշտ նույնն է, ինչ ասում է հայտնի կինոնկարի հերոսուհին՝ Կեղնի՞ մե օր, որ երկնքից տեսնիմ, թե էս աշխարհը ընչի է էսպես ծուռ…
Նարե Խուդոյան
Սեպտեմբերի 26-ին, ժամը 07.05-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Խոսրովի արգելոցի 1-ին ուղեփակոցի մոտ սպանություն է կատարվել:
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 20.50-ի սահմաններում, անհայտ անձը նշված վայրում հրազենից մեկ անգամ կրակել է 1963 թ. ծնված Մխիթար Սեդրակյանի կրծքավանդակի ձախ հատվածին` պատճառելով մահ:
Փաստի առթիվ ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
Հաճախ ենք ԶԼՄ-ներով լսում Գագիկ Ծառուկյանի հերթական բարեգործության մասին, և այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հայ օլիգարխը նաև մարդասեր է և մտածում է ազգաբնակչության մասին, սակայն ազգին նվիրված ճառերի հետևում՝ թաքնված է ագահ գործամոլ, որը մի ձեռքով տալիս է, երկու ձեռքով վերցնում:
Սեպտեմբերի 21-ի անկախության տոնից երեք օր առաջ «Մուլտի գրուպ» կոնցեռնի բոլոր լցակայաններում 1խորանարդ մետր գազը 160 դրամից դարձավ 170 դրամ, որը նշանակում է թանկացում 4 %-ով:
Սակայն չգիտես ինչու, լրատվամիջոցներն այդ մասին ոչինչ չգրեցին: Մեր խմբագրություն դիմած վարորդները զայրացած էին. «Եթե Ծառուկյանը բարեգործություն է անում ընտրովի կամ հատվածաբար, ապա նրա ագահության հասցրած վնասը մենք քաշում ենք ազգովի»:
Նրանք հաշվել են, որ ամսական ստիպված են լինելու 7000 դրամ ավել վճարել ավտոմեքենաները լիցքավորելու համար:
Ի դեպ, նրանք պատմում էին Նիկոլայիչի կատարած մի շարք նմանատիպ ընդհատակյա գործերի մասին, սակայն ասվածը հաստատող փաստեր չունեին, հետո քմծիծաղով հարցնում.
«Հնարավո՞ր է, որ պատասխանատու պետական կառույցները երբևէ մտահոգվեն Գագիկ Ծառուկյանի կողմից կատարվող գործարքներով, դժվար թե»:
Արա Հարությունյան
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի աշխատակիցների մեծ մասը հայտնվել է անելանելի վիճակում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ հուլիս ամսին բուհի աշխատակիցների նվազագույն աշխատավարձը բարձրացել է 10.000 դրամով: Աշխատակիցներն ըստ պատշաճի ստացել են բարձրացված աշխատավարձը իրենց հասանելիք արձակուրդային վճարի հետ միասին: Սակայն օրերս բոլորին զգուշացվել է, որ բարձրացված 10.000-ական դրամները բուհը պետք է վճարի իր ֆինանսների հաշվին, ինչն ուղղակի անհնար է, բուհը փող չունի:
Եվ ահա Կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը «գտել է ելքը», ստիպել է աշխատակիցներին, որ անձամբ դիմումներ գրեն ու հրաժարվեն բարձրացած աշխատավարձից կամ իրենց մեկ դրույքից՝ անցնելով 0,75 դրույքաչափին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ աշխատակիցներից շատերը հրաժարվել են դիմում գրել, ինչին ի պատասխան՝ ռեկտորը սպառնացել է ըմբոստացողներին հեռացնել աշխատանքից:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Այսօր Ավանից Քաղաքապետարան ուղևորվող 20-համարի ավտոբուսի վարորդն ու ուղևորները բողոքում էին նոր երթուղի սահմանելու որոշման դեմ:
Բանն այն է, որ մինչև վերջերս ավտոբուսը Խորենացի փողոցով թեքվելիս ուղիղ՝ Ոսկու շուկայի դիմացով գալիս էր Մամուլի շենք, ապա՝ քաղաքապետարան, այժմ՝ ըստ նոր որոշման՝ ավտոբուսը պետք է Խորենացու փողոցից թեքվի Վազգեն Սարգսյան (Կոմայգու դիմացով) և ուղիղ գա դեպի Քաղաքապետարան:
Արդյունքում, տուժում են և Ոսկու շուկա, և Մամուլի շենք գնացողները: Գծի փոփոխությունը հարուցել էր ուղևորների, ինչպես նաև վարորդի դժգոհությունը: Վերջինս՝ լսելով իրեն ուղղված բողոքները, նշում էր, որ ինքը ևս բարկացած է, համաձայն չէ, բայց դե ստիպում են այդպես վարել. «Թույլ չեն տալիս, կանգնեցնում են մեքենան, ի՞նչ անեմ, ես էլ շատ կուզեի, թեկուզ երկար էի քշում, բայց դե լավ գիծ էր, էնպես հարմար էր»,-«Հայկական Վարկած»-ի հետ զրույցում բողոքեց վարորդը, որն ասաց, թե չգիտեն անգամ՝ ինչու են փոխել, ոչ մի պատճառաբանություն չեն ասում և խորհուրդ տվեց զանգահարել «գարաժ»:
«Գարաժից» պատասխանեցին, որ քաղաքապետարանից է եկել հրամանը՝ պատճառը խցանումներն են, նաև ուղևորների պակասն է՝ «էդ հատվածում մեկ-երկու ուղևոր լինի, թե չէ»:
Խնդրի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով զանգահարեցինք Քաղաքապետարան: Լրատվական բաժնից Արթուր Սարուխանյանը ևս մեզ հետ զրույցում նշեց, որ նպատակը փողոցների բեռնաթափումն է, նաև վարորդի համար երթուղին շահեկան դարձնելը. «Եթե ձեզ հանդիպել են բողոքող ուղևորներ, ապա ասեմ, որ մեծ մասն էլ կողմ է եղել նոր երթուղի սահմանելուն, ավելին ասեմ, որ հենց նրանց առաջարկներով է փոփոխվել»,-պատճառաբանեց Քաղաքապետարանի աշխատակիցը՝ առաջարկելով հարցի վերաբերյալ մանրամասն տեղեկություն ստանալու նպատակով գրավոր նամակ ուղարկել:
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Եթե մեկը կողմ է Ասոցացման համաձայնագրին, չպետք է նշանակի, որ նա անպայման թշնամաբար պետք է ատի Ռուսաստանը, ռուսներին, և ռուսական ամեն ինչ: Հիշի կոռուպցիան, ալկահոլիկներին, թմրամոլներին, ռուս կանանց «բարեմասնությունները»…
Կամ հակառակը` Մաքսային միության կողմնակիցները չպետք է մեղադրեն Արևմուտքին համասեռամոլության, գենդերային շարժման և համանման այլ զիբիլների համար… Դրանք եղել են, կան և ցավոք լինելու են բոլոր երկրներում:
Նախ` պետությունն ընտրելով այս կամ այն միությունը, ստորագրելով այս կամ այն համաձայնագիրը առաջնորդվում է ոչ թե զգացմունքներով, համակրելու կամ ատելու սկզբունքով, այլ ելնում է կոնկրետ ստեղծված աշխարհաքաղաքական, միջազգային հարաբերություններից և տնտեսական իրավիճակից, համագործակցության հեռանկարներից ու նպատակահարմարությունից: Անհրաժեշտության դեպքում փորձում հնարավորինս դիվանագիտորեն խուսանավել, կիրառել համադրելու, զուգակցելու քաղաքականությունը, երկրի, պետության շահերից ելնելով փորձել ավելի շահեկան վիճակում հայտնվել:
Երկրորդ` այդ միություններին հիվանդագին համակրությունը տանում է ծայրահեղականության և երևույթների պարզունակ, ոչ ադեկվատ ընկալման, կապելով ինչ-որ ոչ էական երևույթների հետ…
Ռուսաստանը ալկահոլիկներից, կոռուպցիայից, չարիքի կայսրություն լինելուց բացի, դա ռուս հանճարեղ գիտնականներն են, գրողները, նկարիչները, կոմպոզիտորները…Արևմուտքը միասեռականությունից բացի, դա այն հրաշալի քաղաքակրթությունը, արվեստը, գրականությունն է, որով հիմնականում պայմանավորված է մարդկության զարգացման պատմությունն առհասարակ…
Իսկ ինչո՞ւ հիմա ընտրվեց Մաքսային միությունը…Արդեն այս հարցին շատերս ենք անդրադարձել բազմիցս…Որովհետև այս պահին, այս իրավիճակում, աշխարհաքաղաքական այս իրականության և զարգացումներում դա է ճիշտը: Բայց միևնույն ժամանակ փորձելով զուգակցել հնարավոր համագործակցությունը Ամերիկայի, Եվրոպայի, ինչու չէ Ասիայի հետ…Եթե պետք լինի նաև Աֆրիկայի ու Ավստրալիայի հետ…
Կփոխվի՞ իրավիճակը, բնականաբար կփոխվեն մոտեցումներն ու առաջնահերթությունները, որոշումները և զարգացման ուղղությունները…»:
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Շատերը մտածում են, որ այս գործը՝ «էպոսագետի» դատավարությունը, միտումնավոր անլրջացվեց: Սակայն այն ի սկզբանե անլուրջ էր, քանի որ հենց ինքը՝ էպոսագետ կոչեցյալ անձն էր անլուրջ իր վարքագծով, իր պահելաձևով, իր քայլերով, իր արտահայտություններով, իր «գուշակություններով», իր պարզամտությամբ…
Ես զարմանում էի, որ մարդիկ այդ անձին լուրջ են վերաբերվում…Նրա բնավորության այդ հատկանիշները իմանալով, հավանաբար ինչ-որ մեկը կամ ինչ-որ մարդիկ նրան օգտագործեցին որպես բանջարանոցի խրթվիլակ…»:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, մասնակցել է Հանրապետական բժշկական կենտրոնի նոր համալիրի բացման հանդիսավոր արարողությանը, այս մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից:
Բակո Սահակյանի բնութագրմամբ` երկրի գլխամասային բժշկական հաստատության գործունեությունը նոր որակ կհաղորդի Արցախում առողջապահության ոլորտի զարգացման, տարբեր հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման գործընթացներին:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել ազգային բարերար Սամվել Կարապետյանին Հանրապետական բժշկական կենտրոնի նոր համալիրի կառուցման համար՝ ընդգծելով, որ դա հայրենասիրության և հարազատ ժողովրդին նվիրվածության լավագույն դրսևորումներից է:
Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրհամյանը, Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Մեծ Բրիտանիայի Lորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմաթիվ հյուրեր արտերկրից:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Անկախության տոնին նվիրված միջոցառման ժամանակ «Ժողովուրդ» թերթի թղթակիցը նկատել է, որ բոլոր պաշտոնյաներն ամեն կերպ ջանացել են «հաճոյանալ» ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին։ Միջոցառմանը ներկա են եղել կառավարության բոլոր անդամները, Աժ ՀՀԿ խմբակցության բոլոր ներկայացուցիչները, որոնք միմյանց անընդմեջ զգուշացրել են, որ Սերժ Սարգսյանի մուտքի ժամանակ ուշադիր լինեն, որպեսզի ջերմ ծափահարություններով դիմավորեն նրան։
Ու երբ արդեն հայտարարվել է, որ ներս է մտնում Ս. Սարգսյանն իր տիկնոջ հետ, այդ պահին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ձեռքին գավաթ է եղել, որը խանգարել Է ծափահարելուն։ Արամ Հարությունյանն էլ այնքան է խառնվել, որ չի կողմնորոշվել՝ ինչ անել ձեռքի գավաթը։ Այդտեղ նրան «օգնության» է հասել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ու ասել, թե «Արամ, բաժակդ դի՛ր, ծափ տուր, թե չէ գործից կհանեն», ապա լայն ժպտացել է։ Բնապահպանության նախարարն էլ բաժակը վայր է դրել ու սկսել ակտիվ ծափահարել Ս. Սարգպանին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.