23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, ոստիկանությունը բացահայտել է 15 տարի առաջ տեղի ունեցած սպանությունը և հայտնաբերել է նաև սպանվածի դին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ Շիրակի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, 46-ամյա Արմեն Շահբազյանը տարիներ առաջ ծեծելու միջոցով սպանել է մի աղջկա, ում անունը Դիանա է:
Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, Երևան քաղաքի վարչության աշխատակիցները ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ոստիկանության Երևան քաղաքի պարեկապահակային ծառայութան գնդի 3-րդ գումարտակի աշխատակիցների հետ քրեական հետախուզության գլխավոր վարչություն են բերման ենթարկել Ա. Շահբազյանին:
Վերջինս խոստովանել է, որ 15 տարի առաջ իրենց գյուղում՝ իր հայրական տանը, կենցաղային և ֆինանսական հարցերի շուրջ վիճաբանել է Դիանայի հետ, որի ժամանակ ինքը հարվածներ է հասցրել նրան:
Վերջինս էլ գիտակցությունը կորցնելով՝ մահացել է: Ֆոտոլրագրողը Գագիկ Շամշյանը հայտնում է, որ երեկ՝ կեսգիշերին, Ա. Շահբազյանը ոստիկաններին մատնացույց է արել տանը հարակից շինության այն պատը, որի տակ նա թաղել է մահացածին: Դեպքի վայր են հրավիրվել դատական բժիշկը, փորձագետը, ովքեր նրա մատնանշած հատվածից դուրս են բերել դին: Փաստի առթիվ դեռ տարիներ առաջ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որը կասեցվել էր, վերսկսվել է:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Շահբազյանը նախկինում եղել է դատապարտված:
ՀՀ մարզերի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար կառավարությունն իր պահուստային ֆոնդից 50-ական միլիոն դրամ է հատկացրել ՀՀ մարզպետարաններին: Ընդհանուր առմամբ 2012-2013թթ. Այդ նպատակով մարզպետարաններին է տրամադրվել 40 մլրդ դրամ, այս մասին տեղեկացնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
ՀՀ կառավարությունը որոշել է Լոռու մարզի «Գուգարք» կարի արտադրական միավորման կողմից առանձնացված Բազումի արտադրամասի գույքը մասնավորեցնել մրցույթով, Գարգառի վարչական տարածքում գտնվող Ստեփանավանի կարի արտադրական միավորման արտադրական տեղամասի անավարտ շինարարության օբյեկտի մասնավորեցման արդյունքում համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված 952.5 հազար դրամն ուղղել ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգմանը:
Մեկ այլ որոշմամբ Տավուշի մարզի Իջևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում հնարավոր կլինի կառուցել հանգստի և ժամանցի գոտիներ:
Հիշեցնելով, որ թույլտվությունը կամ հողերի կատեգորիայի փոփոխությունը կատարվում են այն պատճառաբանությամբ, որ այդտեղ ներդրում է արվելու, վարչապետը Տարածքային կառավարման նախարարությանը հանձնարարել է անցկացնել հերթական մոնիթորինգը և պարզել, թե կատարվո՞ւմ է արդյոք ներդրումը և ինչ ծավալով ու ինչ ազդեցություն է ունենում տնտեսական աճի վրա:
Կառավարությունը մոտ 10 մլն դրամ է հատկացրել ՀՀ գյուղական համայքների երրորդ համաժողովը նախապատրաստելու և ս.թ. հոկտեմբերի 3-5-ը Ջերմուկ քաղաքում անցկացնելու նպատակով:
Մի երիտասարդ կին, որն, ըստ երևույթին, նաև քաղաքական հավակնություններ ունի, «Առավոտին» տված հարցազրույցում կոչ է արել աղջիկներին որոշակի տարիքում զրկվել կուսությունից։ Վստահ չեմ, որ այդ կոչը տեղին է. դա, ինձ թվում է, ամեն մեկի անձնական գործն է, և այստեղ որևէ պարտադրանք կամ «վերջնաժամկետ» չպիտի լինի։ Գործարան չէ, որ այսինչ ժամկետում անպայան պետք է «պլան կատարի»՝ ամեն ինչ անհատական է։ Բայց այդ կոչն ինձ այնքան արտառոց չթվաց, որքան դրա արձագանքները՝ վառել, գնդակահարել, ափսոս, մեզանում մահապատիժն այլևս գոյություն չունի և այլն։ Մարդիկ՝ տղամարդիկ և կանայք, իրենց այնպիսի բարոյական բարձունքների վրա են զգում, որ գտել են, այսպես ասած, մի «մեղավոր հոգի», որին կարող են քարկոծել։ Ով որ մեղքեր չունի, թող առաջինը քար շպրտի։
Վաղուց ստուգված բան է. մարդկանց արագ են միավորում բացասական էմոցիաները՝ ատելությունը, դատապարտումը, դժգոհությունը` «մենք բարոյականներս, ազգային արժեքների ջատագովներս, միահամուռ դատապարտում ենք… » և այլն: Եթե մարդկանց կոչ անես միասին ուրախանալ, հպարտանալ ինչ-որ բանով, սրել ինչ-որ բան, նրանք հաստատ սև բծեր կգտնեն այդ առարկայի կամ երևույթի մեջ:
Խմբագրականն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Էս «Պարկինգսիթին» լրիվ խառնումա սաղ…Ամբողջ կենտրոնը կարմիր գծերի հուլունքաշար է, աստիճանաբար «օկուպացվում» են երկրորդական, երրորդական փողոցները, նրբանցքները…Մնում է մտնեն շենքերի բակեր, գծանշեն ավտոտնակների դիմացը…Երևի ախորժակը ուտելիս է բացվում:
«Աբուռն» էլ լավ բան է, գոնե դպրոցների, մանկապարտեզների, եկեղեցիների, թանգարանների, պատկերասրահների, մանկական սրճարանների, համանման օբյեկտների մոտ մի գծեք…Կարծես համը հանում եք արդեն…»:
Իտալական «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հայտարարել է, թե զգուշանում է դորտմունդյան ակումբից, որն իրեն յուրօրինակ երեքգլխանի վիշապ է հիշեցնում:
«Զգուշանում եմ «Բորուսիա»-ից: Այն ինձ հիշեցնում է եռագլուխ վիշապի: Բարդ խաղ է լինելու: «Բորուսիան» հիանալի թիմ է, որը կոմբինացիոն ֆուտբոլ է խաղում։ Երկար ժամանակ եմ հետևում այդ թիմին. վստահ եմ, որ մեզ բարդ հանդիպում է սպասվում։ Հետաքրքիր կլինի հետևել Կլոպ-Բենիտես մարզչական դիմակայությանը»,-նշել է Լաուրենտիսը:
Bild պարբերականը լուսանկար է պատրաստել, որում երեքգլխանի վիշապը կազմում են Հենրիխ Մխիթարյանը, Ռոբերտ Լևանդովսուն և թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին:
Նշենք, որ այսօր սեպտեմբերի 18-ին, Երևանի ժամանակով 22։45-ին, Չեմպիոնների Լիգայի գավաթի 2013/14թթ խաղարկության խմբային փուլում կհանդիպեն «Բորուսիա»-ն և «Նապոլի»-ը:
«Համացանցային մեղադրանքները, հայհոյանքները, «դավադրությունների բացահայտումները» և այլն կարելի է համեմատել մոծակի խայթոցի հետ. սկզբում տհաճ է, բայց եթե մի 15 րոպե համբերես և չքորես, կանցնի և կմնա փոքր հետք, որը գուցե կերևա մի քանի ժամ, որից հետո դա էլ կվերանա: Բայց եթե քորես, կարող է մի քանի օր քեզ անհանգստացնել և ավելին՝ կդաոնա քո կյանքում հիշարժան իրադարձություն, և դեռ երկար ժամանակ դու գուցե բողոքելու ես՝ «էն օրը մոծակներն ինձ այնպես կծեցին»: Նման մեխանիզմ ունի նաև համացանցային բանավեճը, հերթական խայթոցից հետո պետք է զսպել էմոցիաները և չպատասխանել. 15 րոպեից այդ խայթոցն անկարևոր և աննշան կթվա:
Այնուամենայնիվ, մի խորհուրդ տամ բոլոր նրանց, ովքեր համացանցում «վերջնական ճշմարտություններ» են գրում: Այդ խորհուրդը ձևակերպել Է ֆրանսիացի գրող Էրիխ էմանուել Շմիդտի հերոսներից մեկը. «Դու չափից դուրս շատ ես խորհում, քանի որ միտքը դնում ես քո և աշխարհի միջև: Դու ավելի շուտ ճամարտակում ես, քան դիտարկում, դու ելնում ես կանխակալ գաղափարներից՝ չգիտակցելով երևույթը: Փոխանակ դիտարկես իրականությունը, ինչպես որ այն գոյություն ունի, դու այն տեսնում ես մութ ակնոցով, որը դրել ես քթիդ… Դու չափից դուրս քիչ ես խորհում, որովհետև դոփում ես տեղում, կրկնում ես, ծամում ես ծեծված ճշմարտությունները, տարածված կարծիքները, որոնք ճշմարտության տեղ ես դնում՝ փոխանակ վերլուծես դրանք: Դու թութակ ես սեփական նախապաշարումների վանդակում: Դու խորհում ես չափից դուրս շատ, բայց դրա հետ մեկտեղ՝ ոչ բավարար, որովհետև ինքնուրույն չես մտածում»: Այս խոսքերի տակ մնում է միայն ստորագրել:
Խմբագրականն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում:
ՇՈՂՈՔՈՐԹՈՒԹԻՒՆԸ, ՔԾՆԱՆՔԸ այնքան համատարած երեւոյթ են դարձած հայ կեանքին մէջ, որ երբեմն կ’ապշիս երբ հայը հայուն լորձնաշուրթն կը շողոքորթէ եւ յետոյ ալ անոր կռնակէն կը բամբասէ նոյն ոգեւորութեամբ….«Մենք շատ շողոքորթ ժողովուրդ մըն ենք», պիտի խոստովանէր անգամ մը թուրք շարժավար մը Լոնտոնի մէջ, երբ պատահաբար զիս տեղ կը փոխադրէր….Արդեօ՞ք այդ ժողովուրդէն ենք վարակուած, դարերով ապրելով անոր հետ կողք-կողքի….
***
Մեր մէջ այնքան քիչ են եղեր ՃՇՄԱՐԻՏ ՀԱՅՐԵՆԱՍԷՐՆԵՐԸ…եւ այնքան շատ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹԵԱՆ ԱՆՈՒՆՈՎ խօսողները…., որոնք չարաչար եղծաներ, շահագործեր են այդ բառ-հասկացութիւնը յանուն ՍԵՓԱԿԱՆ ՇԱՀԻ: Մինչդեռ իրաւ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹԻՒՆԸ, ինչպէս կ’ըսէ բանաստեղծը, «ամօթխած զգացում մըն է, զոր կ’ապրիս սրտիդ սեղմած»: Ինչպէս բոլոր սէրերը, զայն ճշմարտօրէն ունեցողները զայն կը կրեն իրենց սրտին մէջ, որպէս հոգիի գաղտնիք, խորախորհուրդ ապրում, եւ չեն յայտարարեր զայն բացէ ի բաց, հրապարակայնօրէն, ի լուր աշխարհին….«Ստահակին վերջին ապաստանը իր հայրենասիրութիւնն է», կ’ըսէ ժողովուրդը: ՉԵՄ ՀԱՒԱՏԱՐ ՊՈՌՊՌԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹԵԱՆ:
***
Մեր պատմութեան ցաւոտ երեսներէն մէկը, եթէ ոչ՝ ամէնէն ցաւոտը, ներքին ԹՇՆԱՄԻՆԵՐՈՒ ԱՌԿԱՅՈՒԹԻՒՆԸ եղած Է, կա՛մ հայադաւ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ կերպարանքով, կա՛մ ալ զանազան տեսակի ԲԱՆՍԱՐԿՈՒՆԵՐՈՒ, որոնք տեւաբար ձգտած են ՄՐՈՏԵԼՈՒ հայրենանուէր աշխատանք կատարող անձերը, զանոնք բարոյալքելու…կամ չեմգիտերինչ մութ մղումներով….Ասոնք լրացուցած են ԱՐՏԱՔԻՆ ԹՇՆԱՄԻԻՆ կատարածը եւ ՔԱՆԴԱԾ ԵՆ ու ԴԵՌ ԿԸ ՔԱՆԴԵՆ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ….ՆՄԱՆՆԵՐԸ ՀԱՅ ԿՈՉՈՒԵԼՈՒ ԱՐԺԱՆԻ ՉԵՆ ՀԱՍՏԱՏԱՊԷՍ:
Երան Կույումջյանի ֆեյսբուքյան էջից
Երևանի 60-ից ավելի ուղևորափոխադրող ընկերություններ հաշվարկներ են կատարել և ներկայացրել Հայաստանի ուղևորափոխադրողների միության: Ըստ այդմ՝ ուղեվարձը պետք է լինի 150-200 դրամ:
Ընկերությունների տնօրենները կրկին դիմել են քաղաքապետարան, ներկայացրել իրենց հաշվարկներն ու հիմնավորումները:
Հայաստանի ուղևորափոխադրողների միության փոխնախագահ, շուրջ 10 երթուղի սպասարկող «Դավիթ երթուղային» ընկերության տնօրեն Հարություն Առաքելյանը նշում է, որ եթե քաղաքապետարանը առաջիկայում սակագինը բարձրացնելու որոշում չկայացնի՝ իրենք այլևս հնարավորություն չեն ունենա աշխատել․ — «Ամեն ինչ ունի սկիզբ և վերջ, այսօր հասել է այն վերջին, որ ոչինչ հնարավոր չէ պահել, քանզի ամեն ինչ թանկացել է, կա պահանջ աշխատակիցների սոցիալական վիճակն էլ բարելավելու: Մնալ և աշխատել հին պայմաններով ոչ մի փոխադրող կազմակերպություն, իրենց իսկ ներկայացրած դիմումների համաձայն, այլևս հնարավորություն չունի»:
Երթուղիների տնօրենները նշում են, որ բիզնեսն այլևս շահութաբեր չէ, քաղաքապետարանը արդեն 4-րդ մրցույթն է հայտարարում, սակայն դիմողներ չկան: Տարիների ընթացքում փակվել է շուրջ 54 երթուղի, և դրանց թիվը, ըստ 28 երթուղու տնօրեն Վլադիմիր Աբրահամյանի, դեռ կավելանա:
Դիտարկմանը, թե ինչու պետք է քաղաքացիները վճարեն 150 կամ առավել ևս 200 դրամ և կրկին երթևեկեն ծանրաբեռնված, ոչ բարվոք վիճակում գտնվող, շատ հաճախ կյանքի համար վտանգավոր երթուղայիններով, Հարություն Առաքելյանը արձագանքել է, թե հավելյալ հավաքագրված գումարներով միայն հնարավոր կլինի բարելավել, նոր ավտոբուսներ ներկրել կամ արդեն ներկրած ավտոբուսների համար վճարել:
Թիվ 76ա միկրոավտոբուսային, թիվ 1 և 17 ավտոբուսային երթուղիները սպասարկող ընկերության տնօրեն Լյուդվիգ Պողոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ իրենք դիմել են քաղաքապետարան դեռևս 2008 թվականին: Ըստ նրա՝ վերջին 15 տարվա ընթացքում ամեն ինչ կրկնակի, եռակի թանկացել է, սակայն տրանսպորտի ուղեվարձը նույնն է մնացել:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Երևանի բնակիչները նշել են, որ միանշանակ դեմ են թանկացմանը, մտադիր չեն վճարել 150 կամ 200 դրամ:
Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ, արդեն երկու տարի կալանքի տակ գտնվող Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու մասին ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանին ազատման երաշխավորագիր է ներկայացրել:
Այս նախաձեռնությունը կշարունակվի մինչև սեպտեմբերի 18-ը: Երաշխավորության նամակին են միացել մի շարք արվեստագետներ, լրագրողներ, հասարակական գործիչներ:
Երեկ նաև հայտնի դարձավ, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն է միացել նախաձեռնությանը:
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Տ. Առաքելյանին ազատ արձակելու մասով քաղաքական որոշումն արդեն կայացված է: Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրվա առթիվ հայտարարվելիք ընդգրկուն համաներման շրջանակներում, Տիգրանն ազատ կարձակվի: Այս մասին լրագրողների հետ «փակ» հանդիպման ժամանակ ասել է նաև Սերժ Սարգսյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Շուկայական համատարած մտայնութեան արշաւին մէջ, ամէն ինչ կը թուի թէ իր ՆԻՒԹԱԿԱՆ արժէքն ունի, ամէն ինչ ԱՊՐԱՆՔ է, ամէն ինչ ԾԱԽՈՒ է….Այս մտայնութիւնը որքա՛ն ԱՒԵՐ կը գործէ ի մասնաւորի՝ դար ու դարերով, ՀՈԳԵՒՈՐ արժէքներով ապրող ու սնանող մեր ժողովուրդին: Ինչպէ՞ս կարելի է, օրինակ, ՀԱՅ ԴՊՐՈՑԸ արժեւորել իր ձեռքբերած ՆԻՒԹԱԿԱՆ ՇԱՀՈՎ, ինչպէ՞ս կարելի է դրամական գին սահմանել ՀԱՅԵՑԻ ԿՐԹՈՒԹԵԱՆ, ՀԱՅ ՄՇԱԿՈՅԹԻ արժէքները նիւթականացնել, մեր ձեռագիր մատեանները շուկայի ապրանքի վերածել, եւ այսպէս շարունակ: Ժողովուրդ մը կրնա՞յ ապրիլ առանց իր ՍՐԲՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ, որոնք ԱՆՍԱԿԱՐԿԵԼԻ ԱՐԺԷՔՆԵՐ են, իր ԻՆՔՆՈՒԹԻՒՆՆ ՈՒ ԷՈՒԹԻՒՆՆ են….Շուկայացնելով եւ փոշիացնելով իր հոգեւոր արժէքներն ու սրբութիւնները, ազգ մը հաստատապէս կորստեան կը դատապարտէ ինքզինք….
Երան Կույումջյանի ֆեյսբուքյան էջից
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.