23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Քիչ առաջ տեղեկություն էր տարածվել, որ Գեղարքունիքի մարզում զինվորական «Կամազ» է վթարի ենթարկվել, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, կան վիրավորներ:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը լրատվամիջոցներին հաստատեց լուրը՝ նշելով, որ թեթև մարմնական վնասվածք է ստացել 2 զինծառայող, որոնց կյանքին վտանգ չի սպառնում:
Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել Արտանիշում դիրքը փոխելու ժամանակ։
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 12-ին, ևս մի վթար էր տեղի ունեցել զինծառայողներին տեղափոխող մեքենայի մասնակցությամբ։
ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Կա 4 զոհ, 20 վիրավոր։
Վթարը տեղի է ունեցել Սյունիքի մարզում, Մեղրիի տարածաշրջանի Նռնաձորի ճանապարհին։ Զինծառայողները Մեղրիի հիվանդանոցում են։
Վթարի հետևանքով մահացած զինծառայողներն են Արեգ Արմենի Քերոբյանը, Սլավիկ Վարդանի Վարդանյանը, Դավիթ Համբարձումի Հակոբյանը և Ժոզեֆ Մելքոնի Ազոլյանը։
Սահմանների հարցը չի կարելի կտրել մարդուց։ Դա հենց մարդու անվտանգ ու ապահով կյանքի, նրա իրավունքների համար է, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«Օրինակ` Ոսկեպար գյուղի բնակիչ Սամվել Սարուխանյանի տունը Կառավարության հայտարարած մեխանիկական ու բացարձակ անընդունելի քայլերի հեռանկարում բաժանվելու է 2 մասի` «ադրբեջանական» և «հայկական»։
Տան ամառային խոհանոցի և տնամերձ հողամասի մի մասը մնալու է Հայաստան, իսկ տունը և տնամերձ հողամասի մի մասն անցնելու է Ադրբեջանին։ Տունը, որտեղ ապրում են Սամվելի կինը և դուստրը, ստիպված են լինելու լքել։
Տավուշում սա միակ դեպքը չէ, նույն խնդրի առաջ են կանգելու այլ ընտանիքներ ևս։
Օրինակ՝ Արտեմ Մանուչարյանի տունը, տնամերձ հողամասն ու այգին, վարելահողն ամբողջությամբ է անցնելու Ադրբեջանին։
Մինչդեռ, նրանք 30 տարուց ավելի կառուցել ու օրինական տիրապետել են իրենց տունը, ստեղծել են տնտեսություն, մշակել հողամաս, վճարել հարկեր ու տուրքեր, զինծառայողներ տվել Զինված ուժերին։
Չի կարելի անտեսել այն միջավայրը, որտեղ մարդը երկար տարիներ ապրել ու արարել է, ստեղծել է ապրուստ։ Սահմանների միջազգային գործընթացը հենց սա է պահանջում:
Չի կարելի հենց այնպես քաղաքական որոշմամբ մարդուն տանից, իր միջավայրից զրկել ու հետո էլ հանուն քաղաքական շահերի ու սեփական սխալները կոծկելու համար արդարանալ, թե այլ տուն այլ վայրում կտանք:
Սյունիքում ու Գեղարքունիքում GPS-ով կամ Google քարտեզով ու այլ անթույլատրելի մեթոդներով արդեն ավերվեց համայնքների ու ճանապարհների անվտանգությունը, մարդկանց զրկեց ընտանիքի եկամուտ վաստակելու հնարավորությունից, վերացրեց այն միջավայրը, որում նրանք ապրում են։ Հիմա էլ նույն իրավիճակը Տավուշին է սպառնում»,-գրել է Թաթոյանը։
Մենք վերջին շրջանում պարբերաբար տեսնում ենք, որ նման կեղծ տեղեկություններ տարածելու միտում է նկատվում, կարծում եմ, որ ծնողներն ու մեր դպրոցները խուճապի որևէ առիթ չունեն: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով տելեգրամյան ալիքներում տարածվող Երևանի դպրոցներում իբր ահաբեկչության նախապատրաստման մասին լուրերին։
«Դպրոցներում ուսումնական պրոցեսը բնականոն կազմակերպվում է: «Տելեգրամ»-ի ալիքներում տարածվող կեղծ տեղեկատվությունն իրավապահների կողմից ուսումնասիրվում է։ Իրավիճակն այդ մասով գտնվում է շատ լուրջ ուսումնասիրության և ուշադրության ներքո: Այդ առումով անհանգստանալու որևէ առիթ չեմ տեսնում»:
Նա նաև հավելեց, որ մեդիա դաշտի փորձագետները տարածել են պարզ կանոններ, թե ինչպես կարելի է համոզվել տարածվող տեղեկատվության կեղծ լինելու հարցում, օրինակ՝ տարածվող լուսանկարները կրկնում են մի քանի ամիս առաջ այլ երկրի այլ դպրոցների հետ կապված նմանատիպ տեղեկատվությունը:
«Հիբրիդային պատերազմը մեզնից հեռու իրականություն չէ, մեր իրականությունն է և այստեղ մեդիագրագիտության դերը շատ կարևոր է»։
Նա նաև հայտնեց, որ դպրոցներում տարհանման կարիք չկա: «Ծնողներն այդ տեղեկատվությունը կարդալով՝ փորձել են որոշակի ճշտումներ կատարել, ունեցել են անհանգստություն, սակայն ուսումնական պրոցեսն առավոտվա դրությամբ նորմալ կազմակերպվում է, կապի մեջ ենք Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության հետ, դպրոցների հետ: Կարծում եմ՝ այդ իմաստով անհանգստանալու որևէ բան չկա»,–ասաց նախարարը:
Անդրեասյանն ընդգծեց, որ դպրոցները հանդիսանում են հատուկ հսկողության տակ գտնվող օբյեկտներ։ «Միշտ իրավապահների ուշադրության կենտրոնում են: Իրավապահներն իրավիճակին ամբողջությամբ տիրապետում են, եթե որևէ լրացուցիչ քայլի կարիք կլինի, պատշաճ ժամկետներում կտեղեկացնեն:
Ակնհայտ է, որ տարածվող տեղեկատվությունը պարզապես կեղծ տեղեկատվություն է, այս պահին անհանգստանալու որևէ հիմք չեմ տեսնում։ Կարծում եմ իրավապահներն օրվա ընթացքում ավելի հստակ տեղեկատվություն կփոխանցեն»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հերթական ահազանգն է ստացել ՀՀ Գյումրի քաղաքում ՌԴ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից, ՌԴ քաղաքացի Անատոլի Նիկոլաևիչ Շչետինին առևանգելու և 102-րդ ռազմաբազայի տարածքում ապօրինի անազատության մեջ պահելու մասին։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Անատոլի Շչետինը գտնվում է հետախուզման մեջ և ապաստանել էր ՀՀ-ում զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով։
Ներկայումս, ըստ մեր հավաստի տեղեկությունների, ՌԴ ռազմաբազայի աշխատակիցները պատրաստվում են Շչետինին ինքնաթիռով տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն։
Հերթական անգամ ՌԴ իրավապահ մարմինների աշխատակիցները, խախտելով ՀՀ օրենսդրությունը, ապօրինի գործողույթուններ են իրականացնում, ՀՀ տարածքում անձին առևանգում են, պահում ապօրինի անազատության մեջ և փորձում են տեղափոխել ՌԴ։
Սույն հայտարարությամբ պահանջում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ Ներքին գործերի նախարարությունից անհապաղ միջոցներ ձեռնարկել և ազատել ապօրինի ազատությունից զրկված Ան․ Շչետինին, քրեական հետապնդում իրականացնել առևանգողների նկատմամբ, իսկ Ազգային անվտանգության ծառայությանը՝ միջոցներ ձեռնարկել կանխելու Անատոլի Նիկոլաևիչ Շչետինին բռնի տեղափոխումը ՀՀ սահմանից դուրս»:
«Ադրբեջանի պահանջած 4+4-ը հասկանո՞ւմ եք՝ ինչ է։ Չորս գյուղից տարածք ենք տալիս, ու էլի չորս անկլավ, դիմացը ոչինչ չենք ստանում՝ ոչ մի Արծվաշեն, ոչ մի բան»,-ԱԺ դիմաց ընթացող հանրահավաքում ահազանգ հնչեցրեց Հայաստանի նախկին վարչապետ, «Միասին» շարժման անդամ Հրանտ Բագրատյանը։
Նրա համոզմամբ, հիմա Ադրբեջանի, Ալիևի թելադրանքով հայաստանցի պաշտոնյաները հայտարարություններ են անում, որպեսզի Հայաստանում իշխանափոխությունից հետո որպես փաստարկ դրանք ադրբեջանական կողմն օգտագործի։
«Նրանք լեգիտիմ հիմքեր են ստեղծում, որպեսզի ուժեղացնեն իրենց դիրքերը Հայաստանի հաջորդ իշխանությունների հանդեպ։ Իսկ հաջորդ իշխանությունը Հայաստանում պետք է ձևավորվի 6-8 ամսում։ Եթե այդ ընթացքում չի ձևավորվում նոր իշխանություն, եթե այս իշխանախումբը, ապա Հայաստանը կարոցնի իր անկախությունը։ 6-8 ամիս ժամանակ կա, դուք պետք է փոխեք, դառնանք 50 հազար, կշրջափակենք ԱԺ-ն, բայց պիտի մարդ գա»,-ասաց Բագրատյանը։
Մեզ մոտ ամեն բան նորմալ է, բավական ժամանակ է կրակոցներ չկային, այս քանի օրն է մեկ-մեկ կրակում են։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Արավուս գյուղի նախկին գյուղապետ Արգամ Հովսեփյանը։
«Անիմաստ կրակում են, կոնկրետ բան չեն թիրախավորում։ Չգիտեմ ինչի են նորից սկսել, բայց դե եղե՞լ է մի դեպք, որ Նիկոլը գնա հանդիպման որևէ տեղ, ու չկրակեն, կարծես պայմանավորվածություն է, բայց դե մեզ մոտ ամեն բան էլ նորմալ է, խուճոպ չկա, մարդիկ իրենց սովորական կյանքով ապրում են», — նշեց նա
Անդրադառնալով ԵՄ դիտորդական առաքելության հսկողությանը՝ Հովսեփյանն ասաց, որ դիտորդներին տեսել է, բայց ոչ իրենց գյուղում։ «Գյուղ չեն եկել, մի երկու անգամ տեսել եմ՝ ասֆալտով գալիս են՝ Տեղ գյուղի վերևը կանգնում, հեռադիտակով նայում։ Ի՞նչ ԵՄ դիտորդ, էդ դիտորդը սահման պիտի գա, նայի, մի գործողություն անի՞։ Դա ձևական բնույթ է կրում։ Եթե իրենց գործը արձանագրելն է, մեզ պետք չի այդ արձանագրելը, տեսանք էլի ԵՄ-ն, Ռուսաստանը, մեր բարեկամ Ֆրանսիան ինչ արեցին, երբ Արցախը հանձնեցին։ Այս»ր թշմանին նստած է մեր սուվերեն տարածքում՝ Արավուսում, Տեղում, Սև Լճի, Ներքին Հանդի տարածքներում, Տավուշում, որ մեկն ասեմ․․․ ո՞վ է ինչ անում, ոչ մեկ, այդ մենք պիտի ուժեղ լինենք, թե չէ բոլորն էլ սուտ են։ Իհարկե դաշնակից պետք է, բայց մենք ոչ մեկի հետ էլ բարեկամություն չենք անում, մեկի գրկից մյուսի գիրկն ենք թռնում, այդպես չի լինի», ընդգծեց նա։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.
«Ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպունը Հայաստանի որոշ շրջանակներում սպասելիքներ էր ձևավորվել։
Սպասումներն արդարացիորեն անվտանգային երաշխիքներին էին վերաբերում, ինչը բնական է գոյաբանական սպառնալիք դիմագրավող հայ հանրության համար, մանավանդ որ, պատերազմով սպառնում է թե՜ թշնամին, թ՜ե սեփական երկրի ղեկավարը։
Որքանո՞վ էին արդարացված կամ հիմնավոր այս սպասումները։
Ընդամենը մի քանի շատ համեստ, անգամ խիստ մակերեսային փաստ, որոնց վրա կարող եք ձեր սեփական դատողությունները կառուցել կամ եզրակացութան հանգել։
-44-օրյա պատերազմի ողջ ընթացքում հավաքական Արևմուտքը լռել է։ Ո՜չ ԵԱՀԿ ԽՎ-ն, ո՜չ ԵԽԽՎ-ն, ոչ էլ միջազգային այլ կառույցներ, որին անդամակցում է Հայաստանը, հանդես չեն եկել ադրբեջանական ագրեսիան դատապարտող որևէ հայտարարությամբ։
-Հայտարարություններ չեն հնչել, երբ բացահայտ էին և փաստված պատերազմական գործողություններում թուրքական աջակցությունն ու ներգրավվածությունը, օտարերկրյա ահաբեկիչներ, վարձկաններ ներգրավելու Թուրքիայի հետքը կամ Ուկրաինայից մատակարարված քիմիական/ֆոսֆորային/ զենքի կիրառությունը։
-Հիշենք, որ ԵԱՀԿ տանիքի տակ էր գործում Մինսկի խումբը, որի նախագահող երկրների՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան, նախագահների մակարդակով եղել են շուրջ հինգ հայտարարություններ, որոնք բացառում են ուժով/ ագրեսիայով/ կամ ուժի սպառնալիքով Արցախի հակամարտության հանգուցալուծումը, ամրագրելով ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքները։
-Հակառակ հայկական կողմի բազմաթիվ պահանջ-դիմումնեին, ՅՈՒՆԵՍԿՕ-ն մոնիտորինգային առաքելություն չի ուղարկել Արցախ՝ մշտադիտարկելու Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը, ինչը ևս փաստվում է թե՜ Ալիևի հրամանագրով/2022, օգոստոս/, թե՜ Ադրբեջանի փաստացի գործողություններով։
-ՅՈՒՆԵՍԿՕ-ի / միջազգային մամուլը շատ է անդրադարձել այս կառույցի կոռուպցիոն սկանդալներին/ կամազուրկ ղեկավարությունը հայտարարել է, որ չի կարող առաքելություն իրականացնել, քանի որ Ադրբեջանը խոչընդոտում է իրենց առաքելությանը։
-Այս ընթացքում էներգետիկ ճգնաժամում հայտնված Եվրոպան ադրբեջանական գազ է գնում՝ բավարարելով էներգետիկ կարիքների մի զգալի հատված՝ աչք փակելով վերջինիս ռուսական ծագման վրա։
-Ժողովրդավարական Արևմուտքը խուլ է, նաև կույր՝ չտեսնելով ավտորիտար Ադրբեջանի իրական պատկերը քաղբանտարկյալներ, անազատ ընտրություններ, օլիգարխա-կլանային համակարգ․․/։ Ֆոն դեր Լայենի և մյուսների համար Ադրբեջանի հետ հարաբերվելու այլ առաջնահերթություններ կան, ուր եվրոպական հարմարավետությունն ու շահը բարձր են Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումից, հայ ազգաբնակչության փաստացի ոչնչացումից կամ միջազգային իրավունքի տոտալ բռնաբարումից։
-Արևմտյան և ոչ մի երկիր և կառույց չի քնարկել ռազմական/ պատերազմական հանցագործ Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ/պատժամիջոցներ/ կիրառելու, Ադրբեջանին իբրև պատերազմական հանցագործ պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը, մինչդեռ Ռուսաստանի պարագայում վճռական են և անշրջելի։
-ԵԽԽՎ և ԵԱՀԿԽՎ՝ Լաչինի միջանցքը բացելու, մարդասիրական ուղղվածության մեկ-երկու բանաձևեր, ինչպես նաև ՄԻԵԴ-ի և ՄԱԿ արդարադատության դատարանի՝ միջանկյալ վճիռները արհամարհվել են Բաքվի կողմից, մնալով անհետևանք։
-Բաքուն շարունակելով անպատիժ մնալ, մի շարք անգամներ հայտարարել է, որ միջազգային իրավունքն ու ինստիտուտները մեռած են և ինքը հարցերը լուծում է ուժի իրավունքով։
-Լաչինի 9 ամիս ձգված ցեղասպանական բլոկադան արժանացել է ընդամենը մի քանի հայտարարությունների, որոնց չեն հաջորդել Բաքվի նկատմամբ որևէ պատժամիջոց, որևէ կոնկրետ գործողություն։
-Ըստ էության, հավաքական Արևմուտքն իր լռությամբ, անտարբերությամբ կամ անգործությամբ կիսում է Արցախի հայաթափման պատասխանատվությունն ու մեղքը։
-Հավաքական Արևմուտքի բարձրաստիճան ղեկավարության, այդ թվում Ժոզե Բորելի կողմից հնչեցրած Հայաստանի տարածքային ամբողջությունը սատարելու անատամ կոչերը գրոշ չարժեն, քանի դեռ դրանց չեն հաջորդել առարկայական գործողություններ, իսկ ադրբեջանական զորամիավորումները շարունակում են ՀՀ տարածքների օկուպացիան։
-Ավտորիտար Ադրբեջանի «ազատ»ընտրությունները շնորհավորողների առաջին շարքերում Շարլ Միշեն է․ այն Միշելը, որը Արցախի նշաձողն իջեցնելու գլխավոր պատվիրատուներից մեկն է, նաև մի կառույցի ղեկավար, որի մահվան կամ անգործության մասին չի դադարում բարձրաձայնել Ալիևը։
-Ապրիլ 5-ի բրյուսելյան հանդիպմանը զուգահեռ կամ նախընթաց Բլինկենն ու Ֆոն դեր Լայենը բարեկանական, Ալիևի հանգստացնող զանգեր են փոխանակում, ուր խոսք չկա ոչ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, ոչ գերիների, ոչ էլ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության մասին։
ԱՅՍ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՕՂԱԿԸ ՍԵՂՄՎՈՒՄ Է ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ և ՈՐԵՎԷ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԻ ՍՏԱՆՈՒՄ։/ Սա առանձին վերլուծության խնդիր է, թե ինչու և ինչպես Հայաստանը հայտնվեց միջազգային մեկուսացման մեջ/։
-Ճիշտ այն պահին, երբ Ուկրաինական ճակատում ակնհայտ ձախողում է, երբ, մեղմ ասած, Ուկրաինայի և Արևմուտքի գործերը լավ չեն, երբ Հարավային Կովկասում խախտվել է ռազմական հավասարակշռությունը, երբ աշխարհաքաղաքական նոր ճարտարապետությունը՝ հակամարտությունների ու բախումների նոր օջախներ հրահրելով տեղափոխվել է մեր տարածաշրջանում, երբ Հայաստանի էկզիստենցիալ մարտահրավերը սրի պես կախված է օդում՝ ԵՄ-ն հայտարարում է Հայաստանին 270 միլիոն եվրոյի դրամաշնորհ տրամադրելու մասին։
-ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ այս է դրամաշնորհի նպատակը, և ՈՉ ՄԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ։
-Ավելի քան ակնհայտ է՝ Հայաստանը՝ ձախողված կառավարմամբ, կազմաքանդված ինստիտուտներով և առհասարակ դիմադրողականության ամբողջական անկումով, կուրորեն, առանց սառը հաշվարկների, մտնում է 270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության մի փուլ։
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ կործանարար արկածախնդրություն։
Ակնհայտ է, որ պարտված, Հայաստանը միանձնյա ղեկավարող անձը Հայաստանի պետականության անկումը կասեցնելու, հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը երաշխավորելու կարողություն, կամք, քաղաքական և բարոյական լեգիտիմություն չունի»։
Եթե Արևմուտքը Հայաստանին ֆինասավորի ընդդեմ Ադրբեջանի, մենք եռապատիկը կտանք Բաքվին. այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավար, երկրի նախկին ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Եթե նրանց նպատակը Հայաստանին հզորացնելն ու հակամարտության դրդելն է, ապա Ադրբեջանը նույնպես միայնակ չէ։ Եվ նա երբեք մենակ չի մնա, Թուրքիան միշտ նրա հետ է։ Եթե Հայաստանին ինչ-որ բան տան, մենք եռապատիկ ավելի ենք տալու»,- ասել է թուրք պաշտոնյան:
Նա հավելել է, թե «Ադրբեջանը պատերազմ չի ուզում» և «հավակնություն չի ներկայացնում» (չակերտները՝ Tet.am) Հայաստանի հողերին:
Արձակագիր, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը գրառում էր կատարել ֆեսբուքյան իր էջում՝ անդրադառնալով Գրողների միության շենքի պետականացման խնդրին.
«Գրողների միության շենքը, ըստ թափառող լուրերի, թրքական դեսպանատան հեռանկարով են վերցնում, իսկ նկարիչների միության շենքը՝ նրա կրտեր եղբոր, կամ հակառակը»։
Oragir.News-ը կապ է հաստատել Սպարտակ Ղարաբաղցյանի հետ, ով զրույցում մեծ ցավով հիշատակել է նաև Մոնթեի խոսքերը՝ դրանք կապելով այսօր մեր երկրում տիրող ծանր իրավիճակի հետ․
«Դե, չակերտավոր բարեկամական երկրները, վերջիվերջո, պետք է դեսպանատներ ունենա՞ն, թե՞ չէ։ Այն ուղտը, որը մի օր պետք է չոքեր Երևանի դռանը, արդեն չոքել է։ Այս նույն անհանգստությունը Կոնսերվատորիայի համար է, վաղը Մատենադարանի համար կլինի։ Սրանք մեր մշակութային էջերն են, որոնք հերթի են դրած, որ կամաց-կամաց պետք է փակվեն։ Ու Մոնթեն ճիշտ էր ասում, որ Արցախը տալով՝ մենք թերթում ենք մեր պատմության վերջին էջը։ Հիմա մեր պատմության վերջին էջը թերթելու ժամանակն է»,- եզրափակել է հրապարակախոսը։
Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը Oragir.News-ի հետ զրույցում ասել է, որ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրելու հեռանկարի մասին տեղեկության չի տիրապետում․
«Տեղյակ չենք, համենայն դեպս՝ մեզ ուղարկված փաթեթում նման բան նշված չէ»։
«Հայքի մշակութային ժառանգության» օմբուդսմենը գրում է․
Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել և ոչնչացնել Արցախի մշակութային ժառանգությունը։ Ապրիլի 4-ին ադրբեջանական սոցցանցային հարթակներում տարածվեց մի տեսանյութ, որը նկարահանվել է Արցախի Հանրապետության բռնազավթված Քաշաթաղի շրջանում։ Տեսանյութում Քաշաթաղի շրջանում գտնվող Զորախաչ եկեղեցին ներկայացվում է որպես աղվանական։ Այս քաղաքականությամբ խեղաթյուրվում է պատմությունը։ Զորախաչի եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում (այժմ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ), Բերձորից 52 կիլոմետր հյուսիս, Հակարի գետի Շալվա վտակի ձախակողմյան հատվածում, Արախիշ գյուղի տարածքում: Եկեղեցու մասին առավել մանրամասն կարող եք կարդալ հետևյալ հղմամբ https://monumentwatch.org/en/monument/zorakhach-church/:
Ադրբեջանը որպես աղվանական է ներկայացնում ոչ միայն Արցախի ու Նախիջևանի հայկական մշակութային ժառանգության զգալի մասը, այլ նաև՝ Տաթևի վանքը, Հառիճավանքը, Էջմիածնի Մայր տաճարը, Հաղարծինի վանքը, Գոշավանքը, Հաղպատի վանական համալիրը, Սևանավանքը, Գեղարդավանքը, Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցին և այլ հոգևոր մշակութային արժեքներ։
Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.