27.09.2023 | 15:10

27.09.2023 | 14:10

27.09.2023 | 13:10

27.09.2023 | 12:10

27.09.2023 | 11:10

26.09.2023 | 15:10

26.09.2023 | 14:10

26.09.2023 | 13:10

26.09.2023 | 12:10

26.09.2023 | 11:10

25.09.2023 | 15:10

25.09.2023 | 14:10

25.09.2023 | 13:10

25.09.2023 | 12:10

25.09.2023 | 11:10

25.09.2023 | 11:10

23.09.2023 | 15:10

23.09.2023 | 14:10

23.09.2023 | 13:10

23.09.2023 | 12:10

23.09.2023 | 11:10

22.09.2023 | 15:10

22.09.2023 | 14:10

22.09.2023 | 13:10

22.09.2023 | 12:10

22.09.2023 | 11:10

21.09.2023 | 15:10

21.09.2023 | 14:10

21.09.2023 | 13:10

21.09.2023 | 12:10

21.09.2023 | 11:10

20.09.2023 | 15:10

20.09.2023 | 14:10

20.09.2023 | 13:10

20.09.2023 | 12:10

20.09.2023 | 11:10

19.09.2023 | 15:10

19.09.2023 | 14:22

19.09.2023 | 14:10

19.09.2023 | 13:10

Մենք ներկայումս դիտարկում ենք գետնի վրա տիրող իրավիճակը՝ որպես միջնորդական գործառույթներ, որոնք ունի մեր երկիրը։ Այս մասին մայիսի 24-ին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նման հայտարարություն է արել՝ պատասխանելով հետևյալ հարցին. «Հայաստանի պաշտոնյաները բազմիցս Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ կապված քննադատել են Ռուսաստանի Դաշնությանը և ՀԱՊԿ-ին ։ Դատելով հայտարարություններից ու գործողություններից՝ Երևանը հակված է ընդլայնել համագործակցությունը Արևմուտքի հետ և նվազեցնել համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի հետ։ Ռուսաստանի Դաշնությունը դիտարկու՞մ է մի սցենար, որով իրեն կխնդրեն լքել Հայաստանի ռազմաբազան։
«Օգտագործում ենք բոլոր գործիքները՝ թե՛ տեղում, թե՛ քաղաքական առումով՝ իրավիճակը հանդարտեցնելու համար, բանակցություններ են ընթանում բոլոր մակարդակներով, Մոսկվայում կայացել են Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումները։
Այս շփումները շարունակվում են բոլոր մակարդակներում մեր կոնկրետ աշխատանքի առարկան է՝ մի շարք ոլորտներում և գերատեսչություններում … Նույնը կարելի է ասել ՀԱՊԿ-ի մասին, այս կազմակերպությունն ունի իր խոսնակները, մենք այդ համաձայնագրի մասնակից ենք։ Եվ ես ինձ միայն թույլ կտամ ասել, որ այս կազմակերպության գործունեությունը համարում եմ բարձր արդյունավետ և հենց այս առումով իրեն դրսևորած։ Յուրաքանչյուր երկիր ունի իր իրավունքները, գնահատելու հնարավորությունները, մենք այն գնահատում ենք այսպես»,- ասել է Զախարովան։
Զախարովան նաև անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ը դուրս է եկել կամ լքում է Հայաստանը
«Ես տեխնիկապես չեմ հասկանում, թե ինչպես են այդ ամենն այնտեղ պատկերացվում, և մենք բազմիցս խոսել ենք այդ մասին։ Եթե սա խոսք է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դիրքորոշման լոբբինգի նպատակով, ապա ինձ թվում է, որ, այնուամենայնիվ, պետք է հասկանալ խոսքերի մանիպուլյացիայի ողջ վտանգը։ Ինչպե՞ս կարող է ՀԱՊԿ-ը հեռանալ Հայաստանից, հը… Հերթական անգամ այս մասին արդեն խոսում ենք։ Նույնիսկ պարզ չէ, թե ինչի մասին է խոսքը», — ասել է Զախարովան:
Հուլիսի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում ընտանեկան, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով։ Միայն 75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, իրենց ցանկությամբ, նպաստը կարող են շարունակել ստանալ կանխիկ եղանակով՝ Հայփոստի միջոցով։
Հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից
Այն ընտանիքները, որոնք մինչև հունիսի 30-ը դիմում չեն ներկայացնի վճարման եղանակը փոխելու համար, նպաստի տրամադրումը ծրագրային գործիքի կիրառմամբ կդառնա անկանխիկ, իսկ բանկը կընտրվի պատահականության սկզբունքով (հաշվի առնելով տվյալ բնակավայրում նպաստն անկանխիկ ստացող ընտանիքների համամասնությունները՝ ըստ վճարող բանկերի):
Այսպիսով, քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում նպաստ ստացող ընտանիքների չափահաս անդամներից որևէ մեկը մինչև հունիսի 30-ը պետք է դիմի Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն և ներկայացնի վճարման եղանակի փոփոխության դիմում՝ հետագայում համակարգի կողմից ընտրված բանկի մասին տեղեկանալու համար առաջացող հերթերից խուսափելու համար։
Ալիեւի հետ պայմանավորվածություններ ունեն և այդ պայմանավորվածությունների մեջ է մտնում հայտարարությունը, իբրև թե Ալիևը մեզ հաղթել է և Արցախը Ադրբեջանի մաս է դարձել: «Փաստինֆոյի» եթերում ասել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:
«Բայց իրականում, ո՛չ Արցախն է պարտվել, ո՛չ Ալիևն է հաղթել, ո՛չ էլ կլինի խաղաղության պայմանագիր: Ակնհայտ է, որ այդ կեղծ միավոր Ադրբեջանը ինքը խնդիր ունի ապրելու, և դեռ պետք է գոյատևի: Կեղծ հիմքով ստեղծված պետությունը չի կարող գոյատևել և վերջին ճիգերն է անում: Այս բոլոր իրադարձությունները տանելու են նրան, որ Նիկոլը վերջիվերջո փախնելու է և դրա հետ զուգահեռ մենք պետք է ունենանք մեր օրակարգը»,- նշեց Զ. Փոստանջյանը:
Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասով բանախոսը նշեց, որ ՀՀ վարչապետը խայծը գցում է անկլավների վերաբերյալ, բայց «բայց» է ասում, որովհետև կա նաև Արծվաշենի հարցը: Իրականում ամբողջ պատրաստությունը գնում է նրա համար, որ տարածաշրջանում մեծ ռեգիոնալ պատերազմ սկսվի: Եթե անկլավի հարց է լինհում, ուրեմն Արծվաշենը փակում է այդ բոլոր վեց անկլավները, որը նախատեսված է իր հայտարարությամբ:
Անդրադառնալով զոհված զինծառայողների բողոքի ակցիային և Գայանե Հակոբյանի կալանավորմանը, Զ. Փոստանջյանը նշեց, որ այդ անձը, որը գնացել և ցուցմունք է տվել՝ հանդիսանում է պետական պաշտպանության օբյեկտ: «Այստեղ կա երկու վարկած՝ կա՛մ իր նմանակն է եղել՝ գնացել շփում է ունեցել, նստել է այդ մեքենան, հետո մեքենայից թռել է և այդ պատճառով հատուկ պաշտպանություն կատարող անձինք նրան չեն պաշտպանել, կա՛մ նախապես պայմանավորված էր այդ սադրանքը: Իսկ որտե՞ղ են նրան պաշտպանող անձանց ցուցմունքները: Դեկտեմբերի 31-ին օրենքի մեջ փոփոխություն է մտցվել, ըստ որի վարչապետի և ընտանիքի լիարժեք պաշտպանությունը կարող է տեղի ունենալ նաև այն ժամանակ, երբ վարչապետը շուրջ 20 օր բացակայի երկրից: Այսինքն, սա հավանաբար ընդունվել է Նիկոլի ապագա փախուստը կազմակերպելու համար»,- նշեց Զ. Փոստանջյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո իրավապահ մարմինները ևս մեկ ցուցում ստացան։ Վճռական ասաց, որ բողոքը հետ չեն վերցնի, ասաց, որ տեսանյութեր չեն նայել, որդու հետ է խոսել և սա լրիվ բավարար է պատկերացում կազմելու տեղի ունեցածի մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:
Նա նաեւ նշել է. «Խոսքն այնքան ուղիղ է, որ գլխավոր դատախազն այլ բան չի կարող հասկանալ, քան այն, որ զոհված զինծառայողի մայրը պետք է մնա կալանքի տակ։ Նիկոլ Փաշինյանն առևանգման մեղադրանքը կարդալիս անգամ նախատեսվող պատժաչափը ընթերցեց՝ 4-8 տարի ազատազրկում։
Սա էլ դատարանի համար, գիտեք Մնացական Մարտիրոսյանն էլ իր տեղում է։ Այս օրերին առևանգում բառը գործածվում է անկաշկանդ, որպես վերջնական իրողություն, կարծես ապացույցների կարիքն էլ չկա։
Սակայն հմուտ իրավաբաններն ասում են, որ այս միջադեպում առևանգման հանցակազմն իսպառ բացակայում է, այն որպես մեղադրանք կյանք չի կարող ունենալ»։
Հիշեցնենք, որ Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, նրանց աջակցող քաղաքացիները մայիսի 20-ից անժամկետ նստացույց են անում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով ազատ արձակել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Մարտիրոսյանին, ով կալանավորվել է մեկ ամսով Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով»։
24News-ը գրում է.
«Եկեղեցին կուսակցություն կստեղծի, թե ոչ, մեր գիտենալիքն է, Նիկոլ Փաշինյանը մեր խորհրդականների մեջ չէ, որ խորհուրդներ տա՝ ինչ անենք։ Մենք ինչ անում ենք, ազնիվ ու անթաքույց ենք անում, չենք կեղծում ու խաբում: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ 24News-ի խնդրանքով մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե եթե եկեղեցին ուզում է զբաղվել քաղաքականությամբ, թող կուսակցություն ստեղծի, ինչն ավելի ազնիվ կլինի ընտրողների առաջ։
«Դա էր պակաս մնացել, որ իշխանությունը որոշեր՝ որն է ավելի ազնիվ»,-նկատեց նա։
Սրբազանը նաև արձագանքեց Փաշինյանի այն դիտարկմանը, թե վտանգավոր է, որ եկեղեցին ու պետությունը միախառնվում են՝ հավելելով, թե արդեն 1700 տարի է՝ եկեղեցին միախառնվելու ցանկություն չունի և չի ունենա, բայց պետական առուն միշտ պետք է ոռոգվի հոգևոր ջրերով, որպեսզի կոյուղու չվերածվի։
«Երբ պետական առուն պարբերաբար հոգևոր առվով չի ոռոգվում, վերածվում է կոյուղու, եթե ցանկություն ունեն կոյուղու վերածվելու, թող վերածվեն, իրենց խնդիրն է: Դրանք տարբեր գետեր չեն, պետք է միմյանց հետ շփվեն ու խառնվեն, որ զուլալվեն ու շարունակեն իրենց ընթացքը, ինչպես հոգին ու մարմինը: Ի՞նչ է՝ երկրի համար չպե՞տք է մտահոգվենք, երբ տեսնում ենք սպառնալիք մեր երկրի, պետության ու ժողովրդի հանդեպ, պետք է լու՞ռ մնանք, ասենք՝ քաղաքականությանը չենք խառնվո՞ւմ: Եթե եկեղեցին սպանալիք է տեսնում, պետք է բարձրաձայնի, պետությունը ականջալուր կլինի, թե ոչ՝ իր հարցն է, եկեղեցին չի կարող լռել, երբ սպառնալիք կա պետականության հանդեպ: Ի՞նչ է, լռենք, ասենք՝ մեր գործը չէ Արցախը կհայաթափվի, թե ոչ, դա քաղաքական հարց է: Ասենք՝ դե կթողնենք Արցախը այնպես, ինչպես Ծիծեռնավանքը, Հադրութի, Շուշիի եկեղեցիները, դե պետությունը որոշել է Արցախը հանձնել: Ավելի ազնի՞վ ու ճիշտ կլինենք, որ ասենք՝ մեզ չի հետաքրքրում Արցախը: Մենք ավելի մտահոգ ենք այս պետության համար, քան իրենք , վաղը, երբ իշխանության չլինեն, արտագաղթելու են, գնան, իրենց համար սա հայրենիք չէ, իրենք ընդամենը այստեղի բնակիչ են»,-ավելացրեց Աջապահյանը»:
Ձեր գործողությունները ոչ այլ ինչ են, քան վիրավորանք այն սկզբունքներին, որոնց վրա հիմնված է մեր իրավական համակարգը: Այս մասին ասվում է փաստաբան Հովհաննես Խուդոյանի բաց նամակում ուղղված՝ կալանավորված Գայանե Հակոբյանի գործով քննիչ Շահբանդարյանին, դատախազ Դանիելյանին, դատավոր Չիչոյանին:
«Բաց նամակ քննիչ Շահբանդարյանին, դատախազ Դանիելյանին, դատավոր Չիչոյանին
Երկու օր վիրավորանքից բացի բառեր չէի գտնում, բայց երբեմն առանց վիրավորանքի խոսքը ավելի հեշտ է տեղ հասնում:
Պարոնա’յք,
Ես գրում եմ այս նամակը՝ արտահայտելու իմ բացարձակ արհամարհանքն ու քամահրանքը ձեր բոլորովին ողբալի պահվածքի նկատմամբ: Հասկանալի է, որ ձեր ինտելեկտը, սկզբունքները, արժեքները չեն կարողացել ձեզ ուղղորդել դեպի արդարության և ազնվության ճանապարհը: Փոխարենը, դուք ընտրել եք ապօրինի կալանավորման դավաճանական ուղին՝ թիրախավորելով պատերազմի նահատակ հերոսի մորը ինչ֊որ մեկի հիվանդագին քաղաքական հետապնդումները իրականացնելու նպատակով:
Ձեր գործողությունները ոչ այլ ինչ են, քան վիրավորանք այն սկզբունքներին, որոնց վրա հիմնված է մեր իրավական համակարգը: Հենց այն փաստը, որ դուք կամավոր և միտումնավոր կալանավորեցիք վշտի մեջ գտնվող մորը, մեկին, ով արդեն աներևակայելի կորուստ ու ցավ է կրել, բացահայտում է ձեր անզգամ ու անմարդկային էությունը:
Դուք ապացուցեցիք, որ դուք խայտառակություն եք դատական համակարգի համար և վիրավորում եք հենց արդարադատության էությունը։ Չփորձեք արդարացումներ գտնել կամ թաքնվել օրենքի շարադրանքի հետևում․ բոլորս ձեր հետ միասին շատ լավ հասկանում ենք, որ այն, ինչ դուք արեցիք, երբևէ չի բխել օրենքից:
Քաղաքական շահի համար անմեղ անհատին ապօրինաբար կալանավորելով՝ դուք դրսևորեցիք կարեկցանքի և ապրումակցելու ունակության բացարձակ բացակայություն: Անհնար է պատկերացնել, որ հեղինակավոր դիրքում գտնվող ինչ-որ մեկը, ում հանձնարարված է պահպանել օրենքը, այնքան ցած կիջնի, որ օգտագործի իր իշխանությունը պատերազմի նահատակի ծնողի հանդեպ անձնական և քաղաքական վենդետաների համար: Ձեր գործողությունները ոչ միայն անօրինական են, այլև բարոյապես սնանկ՝ բացահայտելով ձեր իսկական էությունը՝ որպես անսիրտ և քաղաքական իշխանությանը անխոս հպատակվող անհատների:
Ձեզ տրվել էր անաչառ արդարադատություն իրականացնելու պատասխանատվությունը, սակայն փոխարենը դուք ընտրել եք ձեր իշխանությունը որպես ճնշման գործիք օգտագործելու անպատվաբեր ուղին: Ձեր կողմնակալ և քաղաքական դրդապատճառներով կայացրած որոշումները կոտրել են դատաիրավական համակարգի նկատմամբ հասարակության մնացած հավատը: Ձեր վարքագիծը խարխլում է մեր հասարակության բարոյական արժեքների կառուցվածքը և ամրապնդում է այն գաղափարը, որ արդարադատությունը ոչ այլ ինչ է, քան խաղալիք ձեր նման անհատների ձեռքում:
Դուք դարձել եք այն ամենի խորհրդանիշը, ինչը սխալ է իրավական համակարգում։ Ձեր անվճռականությունն ու գոռոզությունը մթագնել են ձեր դատողությունը՝ թույլ չտալով տեսնել այն հսկայական վնասը, որը պատճառվել է ձեր գործողությունների արդյունքում:
Ձեր գործողությունները արտացոլում են ձեր զբաղեցրած պաշտոնի նշանակության ամբողջական անտեսումը և Դուք, դատավոր Չիչոյան, արժանի չեք դատավորի պատմուճան կրելուն:
Դատավոր Չիչոյան, դատախազ Դանիելյան, քննիչ Շահբանդարյան, դուք խայտառակություն եք իրավաբանի մասնագիտության համար և բիծ բոլոր նրանց հեղինակության վրա, ովքեր ձգտում են արդարության և արդարադատության:
Ես խնդրում եմ ձեզ խորհել անմեղ մարդկանց կյանքին ձեր հասցրած վնասի մասին: Միայն անկեղծ ապաշխարության և ձեր դաժան սխալները շտկելու անկեղծ հանձնառության միջոցով կարող եք հույս ունենալ քավել ձեր մեղքերը նրանց աչքերում, ում այդքան անխղճորեն վիրավորել եք: Այդ խարանը, որ վերցրել եք ինքնակամ, երբեք չի մաքրվելու ձեր վրայից, բայց կարող է չդրվել ձեր սերունդների վրա: Երկար մտածեք, լավ մտածեք, թե ինչ արեցիք:
Թող ձեր անունները հավերժ լինեն անարդարության, անսկզբունքայնության ու ծառայամտության հոմանիշը, վկայություն այն մութ ժամանակների, որոնցում մենք հայտնվում ենք, երբ նրանք, ովքեր պարտավոր են պահպանել օրենքը, դառնում են դրա ամենամեծ ոտնահարողները:
Առանց հարգանքի,
Հովհաննես Խուդոյան»:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվել է մեկ ամսով: Այս պահին նրա աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել զոհվածի մորը:
«Եթե որևէ երկրից ուղեկցող փաստաթղթերով ապրանքը պետք է տեղափոխվի մեկ այլ երկիր՝ վերջնակետ, այն նշանակում է տարբեր բաներ»,-կառավարության շենքի դիմաց հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Հայաստանի սահմանը հատել 1 տոննա կոկայինը, որի մասին ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել:
Նրա ներկայացմամբ՝ տարբեր երկրներ մշակում են տարբեր ալգորիթմներ, որոնց հիման վրա պետք է վեր հանեն, թե որ կոնտեյները կամ բեռնատարն են ստուգում, ինչի մասին գիտեն նաև մաքսանենգ ճանապարհով բեռներ տեղափոխողները:
Բադասյանը հավաստիացրեց, որ այդ եղանակով եկող ապրանքն ինչպես կարող է հասնել վերջնակետ, այնպես էլ՝ կորել ճանապարհին:
Նա հայտնեց, որ ամբողջ աշխարհում և Հայաստանում օգտագործվող թմրանյութերի ծավալն ավելացել է:
Հավաստիացնելով, որ ՊԵԿ-ի վերջին գործողությունները կապ չունեն ԱԱԾ-ի հայտնաբերված 1 տոննա կոկայինի հետ՝ Բադասյանն ասաց. «Մենք ոստիկանության հետ ունեինք հատուկ ծրագիր, թե ինչպես մեկ օրվա ընթացքում իրականացնենք համատեղ ծավալային հսկողություն մաքսային հսկողության գոտիներիում, որպեսզի բացահայտեինք հնարավոր մաքսանենգությունը»:
ՊԵԿ նախագահը հայտնեց, որ թմրանյութերի հայտնաբերումից հետո ՊԵԿ-ը հրապարակայնություն չի ապահովում, քանի որ դրան հաջորդում են այլ գործողություններ և հավաստիացրեց, որ ՊԵԿ-ը նոր նշանակալի բացահայտումներ է արել, որոնց մասին կլսեն առաջիկայում:
«Հայաստանում հայտնվում են այնպիսի թմրանյութեր, որոք խիստ մահաբեր են և պետք է մտածենք, թե մեր կարողություններն ինչպես ենք զարգացնում, աշխարհն էլ է իր կարողությունները զարգացնում»,-հայտարարեց Բադասյանը:
Անդրադառնալով Իտալիայում հայտնաբերված 3 տոննա կոկայինի դեպքին՝ ՊԵԿ նախագահը հայտնեց, որ այնտեղ բարդ սկանավորման և շների միջոցով 78 տոնայի մեջ հայտնաբերել է 2.8 տոննա թմրանյութ և հավաստիացրեց, որ Հայաստանն էլ ունի սկանավորման սարքավորումներ և շներ:
Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե (Ազգուշ) Մարտիրոսյանը պաշտոնապես հացադուլ է հայտարարել։ Նշել է, որ ունի մի շարք հիվանդություններ և իր կյանքին վտանգ սպառնալու դեպքում պատասխանատու է ՀՀ-ն՝ ի դեմս իրավասու մարմինների։ Հացադուլի պայմաններում նրա կյանքին վտանգ է սպառնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Պաշտպանը հայտնեց, որ պատրաստվում են վիճարկել ձերբակալման իրավաչափությունը։ Նրա խոսքով՝ որպես ձերբակալման նպատակ նշվել էին այնպիսի հանգամանքներ, որոնք ծիծաղելի են։ Մասնավորապես, նշվել էր, թե իբրև տիկին Գայանեն կարող է փախուստի դիմել, ավելին, նշվել է, թե իբրև «ազատության մեջ գտնվելու դեպքում Ազգուշ Մարտիրոսյանը կարող է կրկին առևանգել Աշոտ Փաշինյանին»։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը տեսանյութ է երևում, համաձայն որի՝ Աշոտ Փաշինյանն ինքն է նստել զոհված զինծառայողների ծնողների մեքենան, նրան չեն առևանգել։
«ՀՀ քրեական օրենսգրքի 191 -րդ հոդվածը (մարդուն առևանգելը)պատասխանատվություն է նախատեսում անձին առևանգելու համար,որը կատարվել է.
1.Իր կամքին հակառակ
2.կամ նրա կամքը անտեսելով
3.կամ նրա անօգնական վիճակն օգտագործելով:
Ստորև ներկայացվող տեսանյութը հերքում է հանցակազմի առկայությունը:
Մնացածի մասին հաջորդիվ»,- գրել է նա։
«Որդիների կանչ» կազմակերպությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Ներկա պահին մամուլում շրջանառվող ինֆորմացիային ի պատասխան
Լուրեր են տարածվում, թե իբր «Որդիների Կանչ» սոցիալ-հայրենասիրական Հասարակական Կազմակերպության անդամները առևանգել են Աշոտ Փաշինյանին։
Պետք է պարզաբանենք և հստակեցնենք մեկ բան, որ նշված երիտասարդը իր ոտքով-ձեռքով է նստել մեր հերոսամայրերից մեկի մեքենան, այնուհետև մեզ համար անհասկանալի պատճառով իրեն նետել մեքենայից։
Եռաբլուրում, սեպտ. 21-ի գործով հերթական դատական նիստից հետո «Որդիների Կանչ» ՀԿ-ի անդամները դատարանից դուրս գալուց պատահաբար հանդիպել են Աշոտ Փաշինյանին։
Բացառապես մայրերով մոտենալով Ա. Փաշինյանին առաջարկել են նստել իրենց իսկ մեքենան, խոսել և միասին գնալ Եռաբլուր։
Աշոտ Փաշինյանը առանց առարկումների, առանց որևիցե մեկի միջամտության նստել է մայրերից մեկի մեքենան և ճանապարհ ընկել դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն։
Այնուհետև ճանապարհին այդպես էլ մեզ համար անհասկանալի պատճառով Ա. Փաշինյանը իրեն դեն է նետել ավտոմեքենայից։
Մեքենայի մեջ եղել են միայն տվյալ հերոսածին մայրը և Աշոտ Փաշինյանը։
Մնացած բոլոր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»։
-
-
23.09.2023 | 12:10
Ադրբեջանը հայտնում է զենքերը ինքնակամ վայր դրած հայ զինվորների ազատ արձակման մասին -
26.09.2023 | 11:10
Ադրբեջանն առաջարկում է կազմակերպել ղարաբաղցի հայերի այցերը Բաքու -
21.09.2023 | 11:10
Երաշխիքներ ենք ստացել, որ Ղարաբաղում հայկական զինված ուժերը զինաթափվելու են, լքելու են դիրքերը, ամբողջ զինտեխնիկան կտեղափոխվի Ադրբեջան. Հաջիև -
26.09.2023 | 03:10
Արցախում պայթյnւնի ականատեսը դեպքի երկու պատճառ է առանձնացնում -
22.09.2023 | 11:10
Արցախում կատարյալ քաոս է, մարդիկ իրենց երեխաներին կորցրել են, լուր չունեն․ «Հրապարակ» -
25.09.2023 | 11:10
Պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի Ադրբեջանի և ռուս խաղաղապահների վրա.Փաշինյանը՝ ԼՂ հայության ճակատագրի մասին -
22.09.2023 | 02:10
Ղարաբաղում առանձին բшնակային խմբեր և սպաներ հայտարարել են, որ չեն ընդունելու մեր պայմանները և շարունակելու են դիմադրությունը. որոշ փոքր խմբեր գնում են անտառ -
22.09.2023 | 12:10
Ադրբեջանցիները Telegram ալիքներով հայերի լուսանկարներ են տարածում բռնաբարության և սպանության սպառնալիքներով -
23.09.2023 | 01:10
ԵՄ-ն Հունգարիայի պատճառով համաձայնության չի եկել Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարության շուրջ -
25.09.2023 | 03:10
Ադրբեջանի ՊԱԾ-ն դիմել է ԼՂ հայերին
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.